PDA

Դիտել ողջ տարբերակը : «Գթասիրտ» աստված



Esmeralda
11.11.2006, 22:31
Այն օրը, երբ ես ծնվեցի, անձրև էր գալիս,
Աստված էր լալիս,
«Գթասիրտ» աստված...

Այն օրը, երբ ես ծնվեցի, ես ինքս էի լալիս,
Շատերն էին լալիս,
Եվ մութն էր լալիս, և լույսն էր լալիս:

Այն օրը, երբ ես ծնվեցի, Մայրս նայեց ինձ ,
Բայց ինձ չշոյեց,
Մայրս նայեց ինձ, բայց ինձ չտեսավ:
Բայց նայե՞ց արդյոք...

Այն օրը, երբ ես ծնվեցի, ես որբ էի արդեն...

Riddle
12.11.2006, 00:08
Շատ լավն է, բայց սարսափելի ցավոտ::(

Լիաննա
12.11.2006, 00:48
շատ հուզիչ էր ...
դո՞ւ էիր գրել:)

Esmeralda
12.11.2006, 20:01
Այո, ես եմ գրել...
Ցավոտ... հուզիչ...
Իսկ անարդա՞ր...

Lionne_en_Chasse
12.11.2006, 21:48
Վերջին տողից փշաքաղվեցի ...

Anul
12.11.2006, 23:12
Ան ջան, ինչ հրաշք տողեր էին`չնայած անչափ տխուր:(

kiki
13.11.2006, 01:27
դաժան էր ...

Simon
28.11.2006, 10:32
Հավանեցի:hands

Angelina
28.11.2006, 14:47
Շատ լավն էր: Դո՞ւ էիր գրել::hands

Մելիք
29.11.2006, 17:30
Դաժան էր ցավացնելու չափ ու լավը...