PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռուստատեսային աղբարկղ

Adam
08.09.2008, 19:16
էստեղ գրում եք այն հեռուստահաղորդման, տեսահոլովակի, գովազդի, շոուի անունը, որը համարում եք հայկական հեռուստաաղբ և կցանկանայիք նետել այն այս աղբարկղը:

Օտար Խաղեր
Վերվարածներ,
Թեժ տասնյակ
ԱռլեԿինո

Հայկօ
08.09.2008, 19:24
Ոնց կարող էիր «Չաղ հայկական»-ը մոռանալ :) Մեկ էլ՝ էս. «վաճառվում է եսիմոր թվի արտադրության, էն մյուս տարվա վաճառքի կուպե բիսեդկա» և այլն:

Ambrosine
08.09.2008, 19:51
հըմմմմմմ. երևի չես ուզում չէ? , որ բոլոր հեռուստահաղորդումների անունները գրենք?:D

Վայլուր

Elmo
08.09.2008, 19:55
Որպեսզի նեղություն չքաշեմ գրեմ, ամբողջ ցուցակը այստեղից (http://www.eter.tv/arm/programs/Atv/today.shtml) կարդացեք: Բոլորն աղբարկղ

Moon
25.03.2009, 01:06
"Չաղ հայկական հարսանիք"
"2 աստղ" եսիմ ինչ...ԱԼՄ 2
Հմմմ....հեսա մտածեմ...Էն Հովո Ռաֆոյի լրիվ տափակ եթերները

Enigmatic
25.03.2009, 01:28
Չաղ հարսանիքը
Սաղ հայկական սերիալները բացի Ճակատագրի գերիներից,միակ սերիալն էր որ նայում էի:oy
Օտար խաղեր
էլ չեմ հիշում:think
բայց երկու աստղը հավեսա,կարևորը կենդանի են երգում

Moon
25.03.2009, 01:31

Էնքանովա հավես, որ ջոկում ես ինչ անտաղանդ են մեր "աստղերը։ Որ չես հասկանում ով էր երգիչ, ոչ չերգիչ։

մեկ էլ ՓՍ կլուբնա անիմաստություն

Հայկօ
25.03.2009, 02:08
PS քլաբը ոչ թե սովորական աղբարկղ ա, այլ ամերիկաբույր, համբուրգերակետչուպախառը, պուլտը-ձեռը-տափակ-չբավարարված-չաղ-դամախազյայկայական, հայերիս գյոզալական հումորը ցեխակոլոլ հարամող, սուիցիդալ հակումներ առաջացնող, քսերոքսից արած քսերոքսի քսերոքսի քսերոքսի քսերոքս, միագալար ուղեղավայել, «laugh here pls» լույսով մեծ ցուցանակ պահանջող, իրանք-էլ-չեն-ջոգում-ինչ-են-ուզում, մարդ-էլ-էսքան-տապոռ-ըլնի-իմ-արև, թույն-խմի-պրոդյուսեր, դիր-ԱԼՄ-նայենք, մեյդ ին յուեսեյ անծայրածիր զիբիլանոց ա: Էս մի քանի օր ա անհուս փոձում եմ նայել ու հասկանալ. արդեն բնածին սրտի արատ ու ստամոքսի խոց ա սկսում մեջս ձևավորվել: Էն օրը մեկը փողոցում ինչ-որ կանաչի էր ծախում մարտի ութին, էսօր՝ մյուսը էն Գևոյի ահազարհուր տնազն էր փորձում անել... Չգիտեմ՝ իմ հումորի զգացումն ա բթացել, թե իրանցն ա բացակայում, բայց իմ անձնական «Վառել» հիթ-շքերթում PS քլաբը, շրջանցելով «Հայկական հարսանիքին», «Զմրուխտ-ադամանդներին», «Օտար խաղերին», «Պարում-երգում են աստղիկներին», իսկույն մղվեց առաջին հորիզոնական: Ավելի վեր միայն ամպերն են ու Հայլուրը:

Enigmatic
25.03.2009, 02:10
Հաա մեկել էտ Գեվոյից եմ զզվում,էտ մարդը մենակ ալկագոլիկի դերա կարում տանի ու էտ ալիքը երբ միացնես էտա:[զզվցրին

Փոքրիկ
25.03.2009, 02:12
Հաա մեկել էտ Գեվոյից եմ զզվում,էտ մարդը մենակ ալկագոլիկի դերա կարում տանի ու էտ ալիքը երբ միացնես էտա:[զզվցրին

:[ես էլ եմ Գեվոյից զզվում.. մենակ հարբածի դեր ա կարում տանի :[

Moon
25.03.2009, 02:19
Հայերը մինչև 2 աստղ կամ նմանատիպ պրոեկտ անելուց առաջ թող շոու սարքել սովորեն, հետո եթեր դուրս գան:[

Մարկիզ
25.03.2009, 03:55
PS քլաբը ոչ թե սովորական աղբարկղ ա, այլ ամերիկաբույր, համբուրգերակետչուպախառը, պուլտը-ձեռը-տափակ-չբավարարված-չաղ-դամախազյայկայական, հայերիս գյոզալական հումորը ցեխակոլոլ հարամող, սուիցիդալ հակումներ առաջացնող, քսերոքսից արած քսերոքսի քսերոքսի քսերոքսի քսերոքս, միագալար ուղեղավայել, «laugh here pls» լույսով մեծ ցուցանակ պահանջող, իրանք-էլ-չեն-ջոգում-ինչ-են-ուզում, մարդ-էլ-էսքան-տապոռ-ըլնի-իմ-արև, թույն-խմի-պրոդյուսեր, դիր-ԱԼՄ-նայենք, մեյդ ին յուեսեյ անծայրածիր զիբիլանոց ա: Էս մի քանի օր ա անհուս փոձում եմ նայել ու հասկանալ. արդեն բնածին սրտի արատ ու ստամոքսի խոց ա սկսում մեջս ձևավորվել: Էն օրը մեկը փողոցում ինչ-որ կանաչի էր ծախում մարտի ութին, էսօր՝ մյուսը էն Գևոյի ահազարհուր տնազն էր փորձում անել... Չգիտեմ՝ իմ հումորի զգացումն ա բթացել, թե իրանցն ա բացակայում, բայց իմ անձնական «Վառել» հիթ-շքերթում PS քլաբը, շրջանցելով «Հայկական հարսանիքին», «Զմրուխտ-ադամանդներին», «Օտար խաղերին», «Պարում-երգում են աստղիկներին», իսկույն մղվեց առաջին հորիզոնական: Ավելի վեր միայն ամպերն են ու Հայլուրը:
Ճիշտ ես, Հայկ ջան… :handsՄի անգամ էլ մեկը խմել էր, ո...-ի ծ-ը կորցրել: Բեմով մեկ ընկած փնտրում էր, որ գտնի: Սաղ հեչ: Կարևորը, որ գտավ…:D

ministr
25.03.2009, 09:12
Ախմախ չաղ հարսանիքը իրա վարողի հետ միասին...
Գեվոյի տախտակ հումորները
PS Club
Էն Մենուային... կապ չունի ինչա վարում
Էն որ ոտերով sms են գրում (Շանթ), չգիտեմ անունը ոնցա:

comet
25.03.2009, 09:51
Էն որ ոտերով sms են գրում (Շանթ), չգիտեմ անունը ոնցա:

Բաժանորդը հասանելի է: Իսկական աղբարկղի բան է:aha

Լեո
25.03.2009, 10:36
Երբ պարում են «աստղերը»:[

«ԴԱՐ 21»-ի բոլոր հաղորդումները:[

ministr
25.03.2009, 11:46
Ճիշտա, Դար 21-ին մասին լրիվ մոռացել էի :)
Արմենիայի Ժամը
Հ2-ի թաքնված տեսախցիկը
Արմենիայով էն PS club-ի ժողովուրդը ինչ-որ լրատվական հումորներ են անում... դա ևս աղբարկղ
ԲԼԵՖ-ը վաղուց սպառել ա իրան, կարելիա ուտիլիզացնել:

Lion
25.03.2009, 20:20
Հաա մեկել էտ Գեվոյից եմ զզվում,էտ մարդը մենակ ալկագոլիկի դերա կարում տանի ու էտ ալիքը երբ միացնես էտա:[զզվցրին

Ճիշտա, Դար 21-ին մասին լրիվ մոռացել էի
Արմենիայի Ժամը
Հ2-ի թաքնված տեսախցիկը

Միանում եմ:)

Ախմախ չաղ հարսանիքը իրա վարողի հետ միասին...

Այդ աղջկան թվում է, թե ինքը այնպես է հայերենին տիրապետում, որ պիտի իր "ծաղկափոթիթ" ու "գեղեգանգուր" "մարգարտաբույլերը" լսենք...:(

ministr
25.03.2009, 20:51
Չհաշված որ այսպես ասած "թռնումա" դեմքերիս ամենաանհավանական դիրքերից ու էկրանի տարբեր անկյուններից: Ով կարողանա ասի, թե մյուս էպիզոդում որտեղից ա դուրս թռնելու հալալա :))
32 ատամով էին լավ ձեռ առել :)

impression
25.03.2009, 20:57
Օ~ որքան շնորհակալ եմ կայծակին, որի շնորհիվ փչացավ իմ հեռուստացույցը` ինձ զրկելով վերը նշված սարսափների հետ ծանոթանալու հնարավորությունից: :)

ministr
25.03.2009, 20:58
Նշված սարսափի փոխարեն կարող ես կինո նայել :)

sharick
25.03.2009, 22:50
Ժող. իմ կարծիքով մի բան մոռացել եք գրեք ` բա ԵՐԵՎԱՆԸ ԵՐԳԵՐԻ ՄԵՋ- Ը երկու անճաշակ հաղորդավար , իրանց անճաշակ հաղորդումով :

Lion
25.03.2009, 23:26
Չհաշված որ այսպես ասած "թռնումա" դեմքերիս ամենաանհավանական դիրքերից ու էկրանի տարբեր անկյուններից: Ով կարողանա ասի, թե մյուս էպիզոդում որտեղից ա դուրս թռնելու հալալա :))
32 ատամով էին լավ ձեռ առել :)

Այդ հաղորդումից բացասական էներգիա եմ ստանում... Բա հերոսների դիալոգները - անգիր արած ու ակնհայտորեն Դիաննայի կողմից գրված...:( Տխուրա...

Elmo
25.03.2009, 23:46
Այդ հաղորդումից բացասական էներգիա եմ ստանում... Բա հերոսների դիալոգները - անգիր արած ու ակնհայտորեն Դիաննայի կողմից գրված...:( Տխուրա...

Ու բոլորը մեր հարգարժան նախագահի նման են խոսում՝ վանկերով:

Economist
26.03.2009, 00:01
Ոնց կարող էիր «Չաղ հայկական»-ը մոռանալ :) Մեկ էլ՝ էս. «վաճառվում է եսիմոր թվի արտադրության, էն մյուս տարվա վաճառքի կուպե բիսեդկա» և այլն:

Բայց էդ իմ ամենասիրած խնդալու հաղորդումնա:D:D
Գևոին, իր զաբիզ հումորներով,
Օտար խաղեր /Յանիմ շոուա/,
Երբ պարում են աստղերը- ամեն անգամ խճիս վրա ազդում են իրենց տանջանքներով,
ԱԼՄ-Նո քոմենթ
Սերիալները-հատկապես Որոգայյթը, Հարևանները, էլ չեմ հիշում,
Էլ բան չի ընկել աչքիս:think

Հայկօ
26.03.2009, 01:52
Նայեք՝ ինչ հետաքրքիր աղբանոց ա.

Արամ Սաֆարյան
Տաթևիկ Բաղդասարյան
Մենուա Հարությունյան
Պետրոս Ղազարյան
Արտակ Ալեքսանյան
Մեկ էլ «Արմենիայի» էն քյաֆթառը

շարունակելի

dvgray
26.03.2009, 03:17
Նայեք՝ ինչ հետաքրքիր աղբանոց ա.

Արամ Սաֆարյան
Տաթևիկ Բաղդասարյան
Մենուա Հարությունյան
Պետրոս Ղազարյան
Արտակ Ալեքսանյան
Մեկ էլ «Արմենիայի» էն քյաֆթառը

շարունակելի
ես կավելացնեի լրիվ Արմենիան :[, մինուս Սուրոն Բաղդասարյան :hands

ministr
26.03.2009, 08:50
Արմենիայի քյաֆթառն ով ա? :))

Մարկիզ
26.03.2009, 10:23
Հավսա՜՜՜՛՛՛՛՛ր, զգա՛՛՛՛ստ: Ձախ դա՛րձ: Դեպի աղբարկղը քայլո՜վ մա՛՛՛րշ: ՏՎ-5 -ի «Լավ էլի», որ նունն է՝ «Love էլի» ապուշությունը ձեռքի՜ն ա՛ռ: Միաժամանակ թքելով՝ նետե՛լ այն զիբիլանոցի ամենախորքերը: Փսխե՛լ վրան…:[ Հետ դա՛րձ: Ձեռքերը լվա՛լ:

Yellow Raven
26.03.2009, 15:40
Աղբարկղի ապրանքա <<Երբ պարում են աստղերը>>; :[ Չեմ հասկանում ինչի պետքա սաղ օրը տելեվիզորով ֆռա,թե ոնցա պարում երգիչը,կամ ոնցա երգում պարողը:8
Յանի շատ էին կարում իրանց մասնագիտությամբ զբաղվեին,հիմա էլ իրանց էքստրիմին են տվել;
Մնումա Սուրեն Բաղդասարյանին բերեին պարացնեին:D

Ձայնալար
26.03.2009, 16:03
Օ~ որքան շնորհակալ եմ կայծակին, որի շնորհիվ փչացավ իմ հեռուստացույցը` ինձ զրկելով վերը նշված սարսափների հետ ծանոթանալու հնարավորությունից: :)

Փառք կայծակին, փառք Վահագնին :viannen_09:
Իսկականից նայելու բան չկա, ամբողջությամբ աղբարկղի թեմայա, ես մենակ ալիքները փոխելուց եմ հաճույք ստանում: Փառք հեռակառավարման վահանակին, փառք ինֆրակարմիր ճառագայթներին:

Ֆրեյա
26.03.2009, 18:33
Երևի ավելի ճիշտ կլիներ, եթե նշեինք, թե որը աղբ չի, քան որն է աղբ :P

Թե չէ պետք է բոլորը գրենք, մեջը մի քանի բացառություն անելով :D

sharick
27.03.2009, 00:59
Ժող . աղբարկղի ապրանք են հայկական սերիալները

ministr
27.03.2009, 01:02
Ինչի?

Չամիչ
27.03.2009, 01:10
Հայերը մինչև 2 աստղ կամ նմանատիպ պրոեկտ անելուց առաջ թող շոու սարքել սովորեն, հետո եթեր դուրս գան

Էլի գոնե 2 աստղնա որ քիչ թե շատ նայելու բանա, լավա,ինչքան շատ նման շոուներ կազմակերպեն, էնքան շոուների ու արտիստների որակը կբարձրանա:

Համել, հայերը էն քիչ ազգերից են, որ կարողանում են այլ ազգերի երգը, պատշաճ մակարդակով ներկայացնել, հիշենք Ռազմիկ Ամյանի հնդկական երգելը, պատկերացնում եք, որ հնդիկը կարողանա հայ երգը ներկայացնել էն մակարդակով, ոնց Ռազմիկը ներկայացրեց Հնդկականը:

Չամիչ
27.03.2009, 01:14
Ժող . աղբարկղի ապրանք են հայկական սերիալները

Բացի Մեծ Մամեի կերպարից:) Սերգեյ Դանիելյանը էնքան տիպիկա խաղում պարսկահայ պառավի դերը, որ ամեն անգամ նաելուց տրամադրությունս բարձրանումա:)

Dorian
27.03.2009, 01:36
էստեղ գրում եք այն հեռուստահաղորդման, տեսահոլովակի, գովազդի, շոուի անունը, որը համարում եք հայկական հեռուստաաղբ և կցանկանայիք նետել այն այս աղբարկղը:

Աղբարկղի կարիք չկար, նրանք արդեն աղբարկղում են: Մեր այսօրվա հեռուստա(չ)տեսությունը հենց մի հատ մեծ աղբարկղ ա: Նենց որ ամեն ինչ իր տեղում ա...

Moon
27.03.2009, 12:13
Էլի գոնե 2 աստղնա որ քիչ թե շատ նայելու բանա, լավա,ինչքան շատ նման շոուներ կազմակերպեն, էնքան շոուների ու արտիստների որակը կբարձրանա:

Համել, հայերը էն քիչ ազգերից են, որ կարողանում են այլ ազգերի երգը, պատշաճ մակարդակով ներկայացնել, հիշենք Ռազմիկ Ամյանի հնդկական երգելը, պատկերացնում եք, որ հնդիկը կարողանա հայ երգը ներկայացնել էն մակարդակով, ոնց Ռազմիկը ներկայացրեց Հնդկականը:
լավ էլի, 2 աստղը քանի գնաց արբարկղի ապրանք դարձավ, մենակ 1-ինն էր նորմալ բան, թե չէ հիմա ինչ ա, շունը տիրոջը չի ճանաչում, գժանոց:[

sharick
27.03.2009, 13:13
Բացի Մեծ Մամեի կերպարից:) Սերգեյ Դանիելյանը էնքան տիպիկա խաղում պարսկահայ պառավի դերը, որ ամեն անգամ նաելուց տրամադրությունս բարձրանումա:)

Դէ հա ես դերասանների մասին չեմ խոսում , դրանց ապուշ սցենարների մասին եմ ասում , կամ սպանություն ա , կամ անկապ խոսակցություն: Համամիտ չես?

Չամիչ
27.03.2009, 15:24
Դէ հա ես դերասանների մասին չեմ խոսում , դրանց ապուշ սցենարների մասին եմ ասում , կամ սպանություն ա , կամ անկապ խոսակցություն: Համամիտ չես

Ես ոչ միայն հայկական, այլ առհասարակ ոչ մի տեսակ սերյալ չեմ նայում, միակ սերիալը որ նայել եմ դա <<не родись красивой>> սերիալնա, որ հազար հատ ֆիլմ արժի:

Էն որ Մեծ Մամաի կերպարը հաջողվելա իհարկե առաջին հերթին Սերգեյի շնորքնա, բայց չէ որ էտ կերպարն էլ են սցենարիստները մտածել:

Չամիչ
27.03.2009, 15:26
Դէ հա ես դերասանների մասին չեմ խոսում , դրանց ապուշ սցենարների մասին եմ ասում , կամ սպանություն ա , կամ անկապ խոսակցություն: Համամիտ չես?

Ես ոչ միայն հայկական, այլ առհասարակ ոչ մի տեսակ սերյալ չեմ նայում, միակ սերիալը որ նայել եմ դա <<не родись красивой>> սերիալնա, որ հազար հատ ֆիլմ արժի:

Էն որ Մեծ Մամաի կերպարը հաջողվելա իհարկե առաջին հերթին Սերգեյի շնորքնա, բայց չէ որ էտ կերպարն էլ են սցենարիստները մտածել:

Elmo
27.03.2009, 15:30
Էն որ Մեծ Մամաի կերպարը հաջողվելա իհարկե առաջին հերթին Սերգեյի շնորքնա, բայց չէ որ էտ կերպարն էլ են սցենարիստները մտածել:

Մեծ մամեն ու Ճպլը վերջն են: Մենակ իրանց եմ նայում, բայց չգիտեմ սերիալը ինչի մասին ա: Պարզապես տուն հասնելուս ժամի հետ կամընկնում ա ես էլ նայում եմ::D

Չամիչ
27.03.2009, 15:32
լավ էլի, 2 աստղը քանի գնաց արբարկղի ապրանք դարձավ, մենակ 1-ինն էր նորմալ բան, թե չէ հիմա ինչ ա, շունը տիրոջը չի ճանաչում, գժանոց

Էն որ առաջի 2 աստղը իսկապես շատ հաջողված էր դրանում խոսք չկա: Իսկապես էս վերջինը նախորդներին զիջումա, բայց դա չի նշանակում որ պետքա տենց կտրուկ արտահայտվել ու մարդկանց աշխատանքը համարել աղբարկղի ապրանք:

Հուսով եմ դուք ձեր գործում բարձրակարգ պրոֆեսիոնալ եք եվ ոչ ոք ձեր աշխատանքը աղբարկղի ապրանք չի համարի ինչպես դուք եք դա անում:

Չամիչ
27.03.2009, 15:35
Մեծ մամեն ու Ճպլը վերջն են: Մենակ իրանց եմ նայում, բայց չգիտեմ սերիալը ինչի մասին ա: Պարզապես տուն հասնելուս ժամի հետ կամընկնում ա ես էլ նայում եմ:

Փաստորեն ստացվումա որ ես էլ, մենակ ճպլին ու Մեծ մամին եմ նայում,առաջ ճպլը վրես ահավոր ազդում էր, մի տեսակ կեղծ էր թվում իրա կերպարը, բայց գնալով զգացի թե ինչքան հումոր կա էտ կերպարի մեջ: Մեծ մամը որ ըստ իս, գլուխգործոցա:

Moon
27.03.2009, 15:47
Էն որ առաջի 2 աստղը իսկապես շատ հաջողված էր դրանում խոսք չկա: Իսկապես էս վերջինը նախորդներին զիջումա, բայց դա չի նշանակում որ պետքա տենց կտրուկ արտահայտվել ու մարդկանց աշխատանքը համարել աղբարկղի ապրանք:

Հուսով եմ դուք ձեր գործում բարձրակարգ պրոֆեսիոնալ եք եվ ոչ ոք ձեր աշխատանքը աղբարկղի ապրանք չի համարի ինչպես դուք եք դա անում:
Ձեք ասածը նույն կերպ կարող ա վերաբերվել մնացած օրինակներին, որովեհտև ցանկացած բան էլ աշխատանքի արդյունք ա, իսկ իմ կարծիքը մնում ա անփոփոխ:)

Չամիչ
27.03.2009, 16:33
Ձեք ասածը նույն կերպ կարող ա վերաբերվել մնացած օրինակներին, որովեհտև ցանկացած բան էլ աշխատանքի արդյունք ա

Ճիշտ այդպես:

Էն որ մեր շոուբիզնեսը պետք է մաքրել շատ-շատերից որոնք իրենց տեղում չեն, դա փաստ է:

2 աստղին մասնակցում են ոչ թե նրանք որոնք իրենց տեղում չեն, եվ սովոր են կենդանի կատարման փոխարեն, ֆոնոգրամայի տակ բերեն բացել փակել, այլ նրանք որոնք երգել գիտեն, եվ նման պրոեկտներն են որ պետք է ստիպեն արտիստներին հնարավորինս հաճախ առնչվել կենդանի կատարման հետ, մնալ <<ֆորմայի>> մեջ, եվ կատարելագործվել:

Moon
27.03.2009, 17:56

Չամիչ ջան իմ կարծիքով 2 աստղը վաղուց արդեն փչացել ա, էդ քո ասած առանց ֆանագրամայի երգելը լավ ա էն առումով, որ մարդիկ արդեն տեսնում են, որ դրանք ձեն չունեն, բացառությամբ մի 3 հոգու։ Ինչ Արամն ու Գարիկը գնացին հեչ բան դարձավ։ Ես անկեղծ եմ ասում, մենակ էդ պրոեկտի առաջինն եմ հավանել, որ իրոք լավն էր, համ շոուները համ ընտրված մարդիկ։
Հիմա էդ պրոեկտի ներքին խոհանոցն ա աղբանոց, ուր մնաց պրոեկտը "մաքուր" լինի:[

Չամիչ
27.03.2009, 18:34
Հիմա էդ պրոեկտի ներքին խոհանոցն ա աղբանոց, ուր մնաց պրոեկտը "մաքուր" լինի

դե ինչ ասեմ, շնորհակալություն, մենք ամեն կիրակի աղբով ենք սնվում: Իսկ էտ աղբի բաղադրչներից են` Շուշանը Պետրոսյան, Աշոտը Լյուդվիգովիչ, Հայկոն, Սոնան Շահգերդյան...............եթե նրանք աղբ են, ապա մենք աղբաման:

ministr
27.03.2009, 18:37
Լյուդվիգովիչն ինչի հայտնվեց Շ. Պետրոսյանի կողքին? Եթե հաղորդումը էլ չի ստացվում , դա չի նշանակում, որ մասնակիցները ևս չստացված են: պետք չի ծայրահեղացնել:

Moon
27.03.2009, 18:41
դե ինչ ասեմ, շնորհակալություն, մենք ամեն կիրակի աղբով ենք սնվում: Իսկ էտ աղբի բաղադրչներից են` Շուշանը Պետրոսյան, Աշոտը Լյուդվիգովիչ, Հայկոն, Սոնան Շահգերդյան...............եթե նրանք աղբ են, ապա մենք աղբաման:
Թող ամեն մեկն իր մասնագիտությամբ զբաղվի։)))Համ էլ մի օր էդ աղբանոցը կավարտվի, էդ պրոեկտն իրա դարն ապրել ա իմ կարծիքով, նոր բան ա պետք.

Չամիչ
27.03.2009, 19:02
Թող ամեն մեկն իր մասնագիտությամբ զբաղվի։)))Համ էլ մի օր էդ աղբանոցը կավարտվի, էդ պրոեկտն իրա դարն ապրել ա իմ կարծիքով, նոր բան ա պետք.

Իսկ ես կարծում եմ որ էտ պրոեկտը դեռ շատ ասելիք ունի, 32-ի տղաներից համարյա բոլորը հիանլաի երգում են, PS----կլաբը չեմ սիրում, բայց էնտեղ էլ կան լավ երգող տղաներ, օրինակ Դելոն, 2 աստղը հիանալի հնարավորությունա նրանց համար, ներկայանալ իրենց ողջ տաղանդով:

Շնորհիվ 2 աստղի Արամ MP3-ին դուրս եկավ նաեվ երգի ասպարեզ, շներհիվ 2 աստղի բացահայտեցինք որ բացի լավ դերասան լինելուց Խորենը Լեվոնյան նաեվ հրաշալի երգում է:

կարծում եմ դեռ շատ կան նման թաքնված տաղնդներ որոնք բացի 2 աստից այլ տեղ չունեն իրենց ԵՐԳԵԼՈՒ շնորքը ցույց տալու, եվ ժողովրդին հաճելի պահեր պարգեվելու համար:

ԿԵՑՑԵ ԵՐԿՈՒ ԱՍՏՂԸ:ok

Moon
27.03.2009, 19:13

Արամը, որ երգում էր, ինքը դրա մասին վաղուց գիտեր:DԻսկ 32-ում միշտ էր երգում
Դելոն չգիտեմ ով ա, առաջին անգամ եմ լսում..
Խորենը լավ ա երգում, բայց հաստատ չկեցցե 2 աստղը

Շատ ունիկալ ճաշակ ձևավորող շոուա, որ անգամ սպիտակցի Հայկոն ա ժյուրիում հայտնվում:[:D

ministr
27.03.2009, 19:13
Իսկ ես կարծում եմ որ էտ պրոեկտը դեռ շատ ասելիք ունի, 32-ի տղաներից համարյա բոլորը հիանլաի երգում են, PS----կլաբը չեմ սիրում, բայց էնտեղ էլ կան լավ երգող տղաներ, օրինակ Դելոն, 2 աստղը հիանալի հնարավորությունա նրանց համար, ներկայանալ իրենց ողջ տաղանդով:

Շնորհիվ 2 աստղի Արամ MP3-ին դուրս եկավ նաեվ երգի ասպարեզ, շներհիվ 2 աստղի բացահայտեցինք որ բացի լավ դերասան լինելուց Խորենը Լեվոնյան նաեվ հրաշալի երգում է:

կարծում եմ դեռ շատ կան նման թաքնված տաղնդներ որոնք բացի 2 աստից այլ տեղ չունեն իրենց ԵՐԳԵԼՈՒ շնորքը ցույց տալու, եվ ժողովրդին հաճելի պահեր պարգեվելու համար:

ԿԵՑՑԵ ԵՐԿՈՒ ԱՍՏՂԸ:ok

Գաղափարը լավն ա, բայց աստղերին ու մանավանդ ոչ աստղերին երկրորդ անգամ բեմ դուրս բերելը լավ միտք չէր: Պետք էր ինչ որ չափով փոփոխություններ մտցնել, ավելի հետաքրքիր սարքել, որովհետև նորության հետաքրքրությունն արդեն անցավ, հիմա հանդիսատեսին ուրիշ բաներով էր պետք գրավել:

Enigmatic
27.03.2009, 19:26
Չամիչ ջան իմ կարծիքով 2 աստղը վաղուց արդեն փչացել ա, էդ քո ասած առանց ֆանագրամայի երգելը լավ ա էն առումով, որ մարդիկ արդեն տեսնում են, որ դրանք ձեն չունեն, բացառությամբ մի 3 հոգու։ Ինչ Արամն ու Գարիկը գնացին հեչ բան դարձավ։ Ես անկեղծ եմ ասում, մենակ էդ պրոեկտի առաջինն եմ հավանել, որ իրոք լավն էր, համ շոուները համ ընտրված մարդիկ։
Հիմա էդ պրոեկտի ներքին խոհանոցն ա աղբանոց, ուր մնաց պրոեկտը "մաքուր" լինի:[

Moon ջան դու էլ սպանիր քո 32 ատամով "իրանք վերջն են իրանցից էնկոմ էլ երգիչ ու տաղանդ չկա":8 լավ էլ երգողներ կան,Գարիկին ես փոքրուց եմ ճանաչում ,նույն բակում իրար հետ ենք մեծացել,էն ժամանակ կարգին տղա էր հիմա միտեսակ ռաբիզացել ա,լավ նվագում ա,բայց երգել հաստատ չէ,իսկ Արամ մպ3 հա լավ երգում ա ,ապրի,համերգա անում,շատերը կարան ուրիշի երգերով փող աշխատեն,ոնցոր մարդկանց ձեռ առնի,դե թող իրա երգերով հանդես գա,բա խի չես ասում էն անտաղանդ իրանց մեջի աղջկա մասին,որ եսիմինչ ապուշ երգ ա երգում ,ասա

Չամիչ
27.03.2009, 19:28
Շատ ունիկալ ճաշակ ձևավորող շոուա, որ անգամ սպիտակցի Հայկոն ա ժյուրիում հայտնվում

Շատ հետաքրքրիրա , շոուն որակավորում ես որպես աղբ, համ Էլ ոնց տեսնում եմ ոչ մի ծրագիր բաց չես թողնում, անգամ սպիտակցու մասին ես տեղյակ:

Իսկ սպիտակցու ներկայությունը ոչ մի <<պիտնո>> չավելացրեց շոուի վարկանշի վրա,այդ ամենը արվումա զուտ բազմազանության համար:
Էլ չեմ ասում, որ սպիտակցին ու իրա երկրպագուները հնարավորություն կունենան գոնե այդ կերպ երբեման առնչվել նորմալ երաժշտության հետ:

Չամիչ
27.03.2009, 19:31
Գաղափարը լավն ա, բայց աստղերին ու մանավանդ ոչ աստղերին երկրորդ անգամ բեմ դուրս բերելը լավ միտք չէր: Պետք էր ինչ որ չափով փոփոխություններ մտցնել, ավելի հետաքրքիր սարքել, որովհետև նորության հետաքրքրությունն արդեն անցավ, հիմա հանդիսատեսին ուրիշ բաներով էր պետք գրավել:

Լիովին համամիտ եմ:

Էս անգամ շոուն տուժեց, որովհետեվ մասնակիցները կրկնվում են, այն դեպում երբ կան բազմաթիվ հետաքրքիր դեմքեր, որոնց շնորհիվ կարելիա լավ շոու ստանալ:

Enigmatic
27.03.2009, 19:33
համամիտ եմ ,որ Աշոտի մոտ չի ստացվում հաղորդում վարելը

Moon
27.03.2009, 19:40
Moon ջան դու էլ սպանիր քո 32 ատամով "իրանք վերջն են իրանցից էնկոմ էլ երգիչ ու տաղանդ չկա":8 լավ էլ երգողներ կան,Գարիկին ես փոքրուց եմ ճանաչում ,նույն բակում իրար հետ ենք մեծացել,էն ժամանակ կարգին տղա էր հիմա միտեսակ ռաբիզացել ա,լավ նվագում ա,բայց երգել հաստատ չէ,իսկ Արամ մպ3 հա լավ երգում ա ,ապրի,համերգա անում,շատերը կարան ուրիշի երգերով փող աշխատեն,ոնցոր մարդկանց ձեռ առնի,դե թող իրա երգերով հանդես գա,բա խի չես ասում էն անտաղանդ իրանց մեջի աղջկա մասին,որ եսիմինչ ապուշ երգ ա երգում ,ասա

Արամի և Գարիկի անունը տալը չի նշանակում 32 աստվածացնել։ Խնդրում եմ ամեն ինչ իր տեղում խոսել։

Շատ հետաքրքրիրա , շոուն որակավորում ես որպես աղբ, համ Էլ ոնց տեսնում եմ ոչ մի ծրագիր բաց չես թողնում, անգամ սպիտակցու մասին ես տեղյակ:

Իսկ սպիտակցու ներկայությունը ոչ մի <<պիտնո>> չավելացրեց շոուի վարկանշի վրա,այդ ամենը արվումա զուտ բազմազանության համար:
Էլ չեմ ասում, որ սպիտակցին ու իրա երկրպագուները հնարավորություն կունենան գոնե այդ կերպ երբեման առնչվել նորմալ երաժշտության հետ:

Դժվար չի ինֆորմացիա ստանալ ժյուրիի անդամներից, պարտադիր չի դիտել, երբ կողքից բոլորը դրա մասին են խոսում ինֆորմացիան արագ ա տեղ հասնում։
"Պիտնո" չավելացրեց, ուրախ եմ, ինձ համար էր ծիծաղելի:D
Ես նորից եմ ասում էս ամենը միայն իմ կարծիքն ա ու ես հանգիստ իրավունք ունեմ արտահայտվելու։ Ես մեծ հաճույքով կդիտեմ էդ շոուն, եթե 1-ի պես հետաքրքիր լինի։

ministr
27.03.2009, 19:41
Լիովին համամիտ եմ:

Էս անգամ շոուն տուժեց, որովհետեվ մասնակիցները կրկնվում են, այն դեպում երբ կան բազմաթիվ հետաքրքիր դեմքեր, որոնց շնորհիվ կարելիա լավ շոու ստանալ:

Եվ ըստ իս պետք է խուսափել "ծեծված" դեմքերից.. օրինակ Նազենի... Հլա հիմա ոչինչ, .. մի քանի ամիս առաջ ոնց որ հեռուստացուցային banner լիներ արդեն ...
Մարդուն էդքան չի կարելի ցույց տալ, դա առաջին հերթին բացասական է անդրադառնում հենց այդ մարդու վրա:

Չամիչ
27.03.2009, 19:46
Ես նորից եմ ասում էս ամենը միայն իմ կարծիքն ա ու ես հանգիստ իրավունք ունեմ արտահայտվելու։

Իհարկե, ցանկացած մարդ ունի իրավունք կարծիք արտահայտել, բայց սա այն դեպքն է որ կարծիք արտահայտելիս ԱՂԲ բառը լրիվ անտեղի եվ անհամապատասխան է օգտագործված:

Հնարավորա որ հայկական եթերները լիքն են աղբով, բայց 2 -աստղի դասելը էտ շարքին խիստ անարդարա:

Moon
27.03.2009, 19:49

Միգուցե ձեզ համար անարդար է, ինձ համար՝ ոչ։:):)
Կրկին անձնական կարծիք ա, ինչպես և ձերը։

Չամիչ
27.03.2009, 19:51
Եվ ըստ իս պետք է խուսափել "ծեծված" դեմքերից.. օրինակ Նազենի... Հլա հիմա ոչինչ, .. մի քանի ամիս առաջ ոնց որ հեռուստացուցային banner լիներ արդեն ...
Մարդուն էդքան չի կարելի ցույց տալ, դա առաջին հերթին բացասական է անդրադառնում հենց այդ մարդու վրա:

Բայց մի բան շատ հետաքրքիր է: Անցած անգամ Սոֆին ու Նազենին մասին էին հանդես գալիս, եվ իրանց դուետը բավականին տխուր տպավորություն էր թողնում, էս անգամ Նազենին քիչ թե շատ ցույց տվեց որ շաաաաատ հեռու չի երգելուց իհարկե շնորհիվ Հայկոյի: Իսկ Խորենի պես զուգնկեր ունենալը երեվի Սոֆիին շատա ոգեշնչել եվ այս անգամ Սոֆին հասատ մի քանի անգամ ավելի լավ է հանդես գալիս քան նախորդ անգամ:

Չամիչ
27.03.2009, 19:55
Կրկին անձնական կարծիք ա, ինչպես և ձերը։

Ստեղ անձնական կարծիքի հարց չկա, պարզապես իրերը պետքա իրենց անունով կոչել:

եթե կան իրեր որենց անունը պետքա դնել աղբ, ապա կան իրեր որոնք ոչ մի կերպ աղբ չեն կարող կոչվել:

Հակառակ դեպքում ով երբ ուզենա ինչին ուզենա աղբի կոչում կտա:

Sunny Stream
27.03.2009, 20:38
Չամիչ ջան, չէի սպասում, որ էստեղ որևէ մեկն էդպես կպաշտպնի 2 աստղ նախագիծը... անձամբ ինքս երբեք առանձնապես ոգևորված չեմ եղել էս նախագծով, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ եղել է` դիտել եմ համերգները: Էս 4-րդ եթերաշրջանում ինձ բախտ չի վիճակվում ուղիղ եթերի ժամանակ դիտել, լինում եմ էնտեղ` բեմի մոտ (բացառությամբ 1 համերգի, որ դիտեցի տանը): Նախ ասեմ, որ էնտեղ լսած կատարումներն էապես տարբերվում են եթերով հնչողներից, էնտեղ շատ լավ է թվում, հետո պարզվում է, որ էդ չերգիչ/չերգչուհին սարսափելի ձայնով է կատարել, իսկ էնտեղ չի զգացվել... էնտեղ կա մթնոլորտ, որը չի փոխանցվում եթերով: Չեմ համարում իդեալական կամ ինչ-որ հրաշք նախագիծ, բայց վատը չէ, էս եթերաշրջանում նպատակ կար այն վերածելու լուրջ երգի մրցույթի, ոչ թե շոուի, եթե նկատել եք` հաճախ շատ լուրջ ու բարդ երգեր են փորձում կատարել, երբեմն ստացվում է, հաճախ` ոչ այնքան... բայց եթե խոսենք ծրագրի տարածած ճաշակի մասին` մեծ մասամբ ճաշակով երգեր են հեռարձակում: Արամն ու Գարիկն ընդհանրապես ընտիր երգեր էին ընտրում, ափսոս շուտ դուրս եկան: Թե ինչ է կատարվում կուլիսներից այն կողմ, ներքին խոհանոցը չեմ համարում, որ հեռուստադիտողի գործն է: Ես չեմ կարծում, որ համերգի կազմակերպիչները հետաքրքրվում են ձեր աշխատանքային հարաբերություններով, չէ՞: Բեմը, համեմատաբար թատերական վիճակը ավելի են ձգում մասնակիցներին, նրանք փորձում են նոր ու հետաքրքիր բաներ անել` իրենց հնարավորությունների ու երևակայության չափով: Աշոտն էլ... շատ լավն է, բայց հաստատ եթերում էնքան լավը չէ, ինչքան գովազդների ժամանակ, երբ իր ուզածի պես ուրախացնում է հանդիսատեսին ;) Թող երգեն էլի եթե էդ պրոյեկտը չի հանդիսանում վատ ճաշակի քարոզչություն, գոնե ապրելու իրավունք ունի, իսկ Սպիտակցի Հայկոյի մասնակցությունը վատ գաղափար չէր, առավել ևս, որ հենց դրա շնորհիվ ես առաջին անգամ լսեցի նրան` ժողովրդական երգ կատարելիս, ու զարմացա, թե որքա~ն մաքուր ու գեղեցկ է նա կարող կատարել հորովելը:

դե աղբ-կեղտ եթերը հայտնի բան է... ես ողջ Ե1-ը, ԱրմենԱկոբը (որը նայում են մենակ ջերմաստիճանն ու ժամն իմանալու համար) կնետեի աղբարկղ, սերիալները բոլո~ր, բացի Կորուսյալներից, ապուշ գովազդները, էն Restart-ը լավ ա ավարտվեց, թե չէ մի քանի անգամ կնետեի աղբարկղ, P.S. ակումբը, էս վերջերս սնկի նման աճող Los Armenios-ները (արտագաղթի պրոպագանդա` հակապետական քարոզչություն), և մյուս բոլոր հաղորդումները, որոնք նյարդերիս ազդում են, բայց հիմա չեմ կարողանում հիշել...

Moon
27.03.2009, 20:46

Սեդ ապրես, լսի բայց պատկերացրի էն Ե1-ի մասին գրածդ Հակը կարդար:D
Հե հե...չնայած ես էլ եմ համաձայն, բայց Հակ-ին շաաաաաաատ եմ սիրում

Moon
27.03.2009, 20:50

27.03.2009, 20:52
Սեդ ապրես, լսի բայց պատկերացրի էն Ե1-ի մասին գրածդ Հակը կարդար:D
Հե հե...չնայած ես էլ եմ համաձայն, բայց Հակ-ին շաաաաաաատ եմ սիրում

Հա Լուս ջան, Նարեկն էլ վատ տղա չի, բայց... իրենք երկուսն ավելի լավը կլինեին, եթե էդ հաղորդումն անեին` խոստովանելով, որ անկապություն են անում, բայց երբ որ իրանք գովում են էդ հաղորդումը, ես երկուսին էլ սկսում եմ անլուրջ վերաբերվել: Չնայած ես էլ Հակին սիրում եմ, դեմք ա, բայց սթափ դատելու ունակությունը չպիտի կորցնի...

Moon
27.03.2009, 21:03

Անկեղծ ասած երբեք Հակի հետ չեմ խոսել էդ մասին ու չգիտեի, որ ինքը գոզում ա իր հաղորդումը, բայց լավ գաղափարներ ունի Հակը, շուտով կարծում եմ մի նորմալ բան կլինի իրանց եթերում։
Ամեն դեպքում էդ հեռուստաալիքը խայտառակություն ա ՀԱՅթվ-ի պես, ռաբիզությունն ամենաշատն են քարոզում։

Հ.Գ. Նարեկի հետ նորմալ շփված չկամ

Moon
27.03.2009, 21:04

հա էդ մի հրաշքը մոռացել էի... ընդհանրապես հեռուստատեսային խզբզանք ա էդ ալիքը :[

Չամիչ
27.03.2009, 21:17
Չամիչ ջան, չէի սպասում, որ էստեղ որևէ մեկն էդպես կպաշտպնի 2 աստղ նախագիծը... անձամբ ինքս երբեք առանձնապես ոգևորված չեմ եղել էս նախագծով, բայց, ինչ մեղքս թաքցնեմ, հաճախ եղել է` դիտել եմ համերգները: Էս 4-րդ եթերաշրջանում ինձ բախտ չի վիճակվում ուղիղ եթերի ժամանակ դիտել, լինում եմ էնտեղ` բեմի մոտ (բացառությամբ 1 համերգի, որ դիտեցի տանը): Նախ ասեմ, որ էնտեղ լսած կատարումներն էապես տարբերվում են եթերով հնչողներից, էնտեղ շատ լավ է թվում, հետո պարզվում է, որ էդ չերգիչ/չերգչուհին սարսափելի ձայնով է կատարել, իսկ էնտեղ չի զգացվել... էնտեղ կա մթնոլորտ, որը չի փոխանցվում եթերով: Չեմ համարում իդեալական կամ ինչ-որ հրաշք նախագիծ, բայց վատը չէ, էս եթերաշրջանում նպատակ կար այն վերածելու լուրջ երգի մրցույթի, ոչ թե շոուի, եթե նկատել եք` հաճախ շատ լուրջ ու բարդ երգեր են փորձում կատարել, երբեմն ստացվում է, հաճախ` ոչ այնքան... բայց եթե խոսենք ծրագրի տարածած ճաշակի մասին` մեծ մասամբ ճաշակով երգեր են հեռարձակում: Արամն ու Գարիկն ընդհանրապես ընտիր երգեր էին ընտրում, ափսոս շուտ դուրս եկան: Թե ինչ է կատարվում կուլիսներից այն կողմ, ներքին խոհանոցը չեմ համարում, որ հեռուստադիտողի գործն է: Ես չեմ կարծում, որ համերգի կազմակերպիչները հետաքրքրվում են ձեր աշխատանքային հարաբերություններով, չէ՞: Բեմը, համեմատաբար թատերական վիճակը ավելի են ձգում մասնակիցներին, նրանք փորձում են նոր ու հետաքրքիր բաներ անել` իրենց հնարավորությունների ու երևակայության չափով: Աշոտն էլ... շատ լավն է, բայց հաստատ եթերում էնքան լավը չէ, ինչքան գովազդների ժամանակ, երբ իր ուզածի պես ուրախացնում է հանդիսատեսին Թող երգեն էլի եթե էդ պրոյեկտը չի հանդիսանում վատ ճաշակի քարոզչություն, գոնե ապրելու իրավունք ունի, իսկ Սպիտակցի Հայկոյի մասնակցությունը վատ գաղափար չէր, առավել ևս, որ հենց դրա շնորհիվ ես առաջին անգամ լսեցի նրան` ժողովրդական երգ կատարելիս, ու զարմացա, թե որքա~ն մաքուր ու գեղեցկ է նա կարող կատարել հորովելը:

Ինքս մոտ կանգնած լինելով երաժշատական ասպարեզին, կարող եմ համոզված ասել, որ իսկապես սպիտակցին ունի շատ լավ տվյալներ, որոնք շատ այլ անհրաժեշտ հատկանիշների բացակայության պատճառով չի կարողանում ըստ արժանվույն օգտագործել:

Փաստորեն ինչքան հասկացա դու 2 աստղ նախագծին անմիջականորեն ես առնչվում:
Հնարավոր է հիշես նաեվ Հ1-ի պրոէկտներից Ոսկե Կլառնետ պրոէկտը, որը չշարունակվեց պահանջարկ չունենալու պատճառով: Ասեմ որ առիթ եմ ունեցել ներկա գտնվելու էտ նախագծի տաղավարային նկարահանումներին, ու իսկապես տաղավարում տիրող մթտնլորտի եվ հնչողության շատ քիչ տողոսն է փոխանցում, հեռուստատեսությամբ:

Իսկ 2 աստղը պաշտպանում եմ մեկ շատ պարզ պատճառով, կա մի պրոէկտ որը ունի շաաաատ դրական կողմեր,նաեվ զերծ չի իր թերի կողմերից, իսկ կատարյալ բան կա????? եվ ես պաշտպանում եմ էն բոլոր դրականը որը էտ պրոէկտը բերում է իր հետ: Մարդիկ կան որոնք չեն տեսնում այդ դրականը, եվ նարանց պարզապես պետք է ցույց տալ բոլոր դրական կողմերը եվ վերջ:

Moon
27.03.2009, 21:27

Չամիչ ջան ես ինքս շատ լավատես մարդ եմ ու ցանկացած բանում դրականն եմ սիրում տեսնել և չեմ սիրում ամեն ինչ կտրականապես մերժողականության ենթարկել։ Սակայն 2 աստղ 4-ի դեպքում այդ դրականն այնքան քիչ է, որ չեմ կարող պաշտպանել կամ հավանել ադ հաղթդումը ոչ մի կերպ։

Sunny Stream
27.03.2009, 21:33
Հնարավոր է հիշես նաեվ Հ1-ի պրոէկտներից Ոսկե Կլառնետ պրոէկտը, որը չշարունակվեց պահանջարկ չունենալու պատճառով: Ասեմ որ առիթ եմ ունեցել ներկա գտնվելու էտ նախագծի տաղավարային նկարահանումներին, ու իսկապես տաղավարում տիրող մթտնլորտի եվ հնչողության շատ քիչ տողոսն է փոխանցում, հեռուստատեսությամբ:

կարող եմ ընդունել, որ Կլառնետի տաղավարում մթնոլորտ եղել է, բայց դա էդ անմակարդակությունը չի արդարացնում: Այ ես ասացի, որ 2 աստղը գոյության իրավունք ունի հենց մենակ նրա համար, որ լավ ճաշակ է քարոզում` լավ երգեր են ընտրում, բայց կլառնետը հենց իր քարոզած անճաշակության ու անմակարդակության համար իրավունք չուներ եթեր հեռարձակվելու ու լավ եղավ, որ փակվեց, շուտ պիտի փակվեր:

Լուսնյակ ջան, քեզ ոչ մեկ չի խնդրում փոխել քո կարծիքը: Ուղղակի ինձ մի ներքին բան հուշում է, որ դու ոչ թե չես սիրում էս նախագիծը, այլ Արամենց դուրս գալուց հետո կարգին չես էլ նայել ու չես հետաքրքրվել, որովհետև ի սկզբանե քեզ համար միակ հետաքրքրությունն էստեղ իրենք են եղել: Էդ նորմալ է, բայց "չսիրել"-ն ու "հետաքրքրված չլինելը" տարբեր բաներ են: Սա զուտ իմ տպավորությունն է քո գրառումներից ;)

Adriano
27.03.2009, 21:39
Հանրային հեռուստաընկերություն-հայլուր, երկու աստղ;TV5-անունը լավ չեմ հիշում բայց մի հատ հաղորդում կա, որ տղերքը աղջկա են ընտրում և հակառակը: Սա խայտառակ, ներվեր սղոցող, թափակ հաղորդում է, չեմ հասկանում մարդ նայելով ինչ պիտի ստանա դրանից: Օրինակ այսօրվա հաղորդումը, մի տղա էին կանչել, որ աղջիկներից ընտրություն անի, ոնց որ Գեյ Լուսակը լիներ, խայտառակ բան, ամոթա

Չամիչ
27.03.2009, 21:44
կարող եմ ընդունել, որ Կլառնետի տաղավարում մթնոլորտ եղել է, բայց դա էդ անմակարդակությունը չի արդարացնում: Այ ես ասացի, որ 2 աստղը գոյության իրավունք ունի հենց մենակ նրա համար, որ լավ ճաշակ է քարոզում` լավ երգեր են ընտրում, բայց կլառնետը հենց իր քարոզած անճաշակության ու անմակարդակության համար իրավունք չուներ եթեր հեռարձակվելու ու լավ եղավ, որ փակվեց, շուտ պիտի փակվեր:

Դե Կլառնետի ժամանակ մի կերպ հավաքվել էր մասնակիցների էտ քանակը, այսինքն ի սկզբանե պրոեկտը այդքանով կարելի էր համարել սպառված: Կարծիք կա որ ռեստորանային երաժիշտները տարբերվում են իրենց բազմավոճ ռեպերտուարով, ինչը լիովին հերքվեց պրոեկտի շնորհիվ: Պրոեկտ կապզամեկրպելու միջոցով փորձ արվեց փոքր ինչ բարձրացնել ռեստորանային երաժշտության որակը, բայց կարծում եմ անօգուտ:

Sunny Stream
27.03.2009, 21:46
Օրինակ այսօրվա հաղորդումը, մի տղա էին կանչել, որ աղջիկներից ընտրություն անի, ոնց որ Գեյ Լուսակը լիներ, խայտառակ բան, ամոթա

:[
Արմենոիդսի տղան էր... բռռռ~, տեսա-վախեցա, էդ ի՞նչ էր դառել... հա, էս հաղորդումն էլ delete!

Moon
27.03.2009, 21:51
Լուսնյակ ջան, քեզ ոչ մեկ չի խնդրում փոխել քո կարծիքը: Ուղղակի ինձ մի ներքին բան հուշում է, որ դու ոչ թե չես սիրում էս նախագիծը, այլ Արամենց դուրս գալուց հետո կարգին չես էլ նայել ու չես հետաքրքրվել, որովհետև ի սկզբանե քեզ համար միակ հետաքրքրությունն էստեղ իրենք են եղել: Էդ նորմալ է, բայց "չսիրել"-ն ու "հետաքրքրված չլինելը" տարբեր բաներ են: Սա զուտ իմ տպավորությունն է քո գրառումներից ;)

Հակառակը ջան, մեր տանը հիմնականում Հ1ն ա միշտ միացրած, մերոնք միացնում են, ես էլ կողքից ինչ հասցնում եմ, նայում եմ։ հա, չեմ ժխտում Գարիկենց համար էի նայում, որովհետև մնացածը չէր գրավում, ինչը չէի ասի նախորդ պրոեկտների մասին։
Թե չհետաքրքրվեի էս թեմայում 2 աստղի մասին քննարկմանը գլուխ չէի դնի։:)

Dorian
28.03.2009, 01:55
Չամիչ ջան իմ կարծիքով 2 աստղը վաղուց արդեն փչացել ա, էդ քո ասած առանց ֆանագրամայի երգելը լավ ա էն առումով, որ մարդիկ արդեն տեսնում են, որ դրանք ձեն չունեն, բացառությամբ մի 3 հոգու։ Ինչ Արամն ու Գարիկը գնացին հեչ բան դարձավ։ Ես անկեղծ եմ ասում, մենակ էդ պրոեկտի առաջինն եմ հավանել, որ իրոք լավն էր, համ շոուները համ ընտրված մարդիկ։
Հիմա էդ պրոեկտի ներքին խոհանոցն ա աղբանոց, ուր մնաց պրոեկտը "մաքուր" լինի:[

Ջան, քո հետ լիովին համաձայն եմ: Մենակ առաջինն էր նայելու բան: Չնայած ինչ մեղքս թաքցնեմ, այս մեկն էլ նայում եմ, ուղղակի որպեսզի հայկական ինչ-որ բան նայեմ, թե չէ ամոթ ա մենակ ռուսականի առաջ նստել, ազգս տառապում ա, ծրագրեր ա նկարահանում: Բայց այ որ մարդու էշի տեղ են դնում, սուտ քվեարկություններ անցկացնում, ջոկողություն դնում մասնակիցների մեջ իսկականից ներվայնացնում ա:

Ի դեպ ես համընդհանուր աղբից առանձնացնում եմ մի սերիալ, որը մի փոքրիկ ուտիլիզացիայի ենթարկելու դեպքում վատը չի լինի` «Կյանքի գինը»...

Moon
28.03.2009, 02:07

Դոր ջան ուրախ եմ, որ վերջապես ինձ համակարծիք մեկը գտնվեց:love

Dorian
28.03.2009, 02:27
Դոր ջան ուրախ եմ, որ վերջապես ինձ համակարծիք մեկը գտնվեց:love

Դե լավ, մենք իրար միշտ էլ հասկացել ենք :love

Գրառում թեմայի վերաբերյալ` երբ որ նայում եմ «Բարի գիշեր հայեր» «իր տեսակի մեջ առաջին» հեռուստաշոուն, չեմ կարողանում ուշադրություն չդարձնել, թե մեր Լոս Անջելես կապնվող քարանձավային մարդկանց ինչ կիրթ, զուսպ, հմայիչ, հումորի զգացումով օժտված երիտասարդ ա ողջունում: Մեկ անգամ ևս համոզվում եմ, որ հաջող կադրերը ուրիշի ժապավենում են տեղ գտնում... :( Ցավալի է...

Moon
28.03.2009, 02:32

Ես էդ ծրագիրը չեմ նայում, պարզ պատճառով, Հովոյին և Ռաֆոյին համարւոմ եմ աղբարկղ

Հ.Գ. Դոր միայն թե ոչ թե կապնվել այլ կապվել, հայերենում կրավորական սեռում ն չկա
Էդ իմ չսիրած բառն ա, հենց տեսնւոմ եմ սխալ ա, ներվայնանում եմ

Հ.Գ.2
լօլ, ուզւոմ էի ասել, որ դու դեմք ես...չնայած դեմքդ տեսած չկամ:oy

Artgeo
28.03.2009, 16:12
Մոդերատորական: Թեման փակվում է նրա մեջ որևէ քննարկում չլինելու ու իմ կողմից իմաստ չտեսնելու պատճառով: