PDA

Դիտել ողջ տարբերակը : Հնարավո՞ր է չտարբերվել...

Adam
08.09.2008, 19:05
Եկեք խոսենք արտասահմանցիներին մեր հայերենը լավ սովորացնելու թեմայով: Օրինակ, շատ մարդիկ կան, որոնք ահավոր շատ են ցանկանում սովորել հայերեն և խոսել մեզ նման: Սակայն էստեղ ուզում եմ տալ մի հարց. ձեր կարծիքով, հնարավո՞ր է սովորել այնքան, շփվել այնքան, որ մի օր գա նրանց համար այն ժամանակը, որ նրանք սկսեն չտարբերվել մեզնից իրենց հայերեն խոսակցականով: Օրինակ, մեզնից՝ հայերից շատերը սովորում են օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն և որոշ ժամանակ անց, կարողանում են այնպես խոսել, որ ամերիկացին հաստատ չի տարբերի... էտ ո՞նց է էդպես. միգուցե անգլերենն ավելի հեշտ լեզու է, կամ մեր լեզուն լինելով որոշ չափով կոշտ... մենք կարողանում ենք փափուկ լեզուներին հեշտ տիրապետել:
Թեմայի իմաստը սա է.
հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անհնար է, քանի որ հայերենը բավականին բարդ լեզու է և մի քիչ դժվար է պատկերացնել էդպիսի բան: Իսկ ձե՞ր կարծիքով...

StrangeLittleGirl
08.09.2008, 19:17
Օրինակ, մեզնից՝ հայերից շատերը սովորում են օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն և որոշ ժամանակ անց, կարողանում են այնպես խոսել, որ ամերիկացին հաստատ չի տարբերի...
Ադա՛մ ջան, դու չարաչար սխալվում ես :D Ես ինքս դեռ Հայաստանում ծնված-մեծացած այնպիսի հայի չեմ տեսել, որ էդքան տիրապետի անգլերենին: Ծայրահեղ դեպքում գոնե առոգանությունն իրենն անում է:

հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
Այո՛, հնարավոր է, եթե հենց Հայաստանում սովորեն ;)

Հայկօ
08.09.2008, 19:19
Օրինակ՝ Ուկրաինայի (կարծեմ) դեսպան Բոժկոն ընտիր հայերեն էր խոսում: Շատ սահուն ու հաստատ՝ հայերի մեծագույն մասից էլ գրագետ: Հալալ ա էդ մարդուն, որովհետև հայերենն իրոք շատ բարդ լեզու ա սովորելու տեսանկյունից: Նոր սովորողի համար մանավանդ ֆոնետիկան՝ հնչյուններն են դժվար: Ֆրանսիացին, օրինակ, մեռնի՝ նորմալ «ծառ» չի ասի:

Chuk
08.09.2008, 19:22

Հա, Սաշկոն Բոժկոն իսկապես արտակարգ ա հայերեն խոսում, ու տեղացիներից ավելի գրագետ: Ի դեպ մի քանի օր առաջ իրա մասին Ուլուանային է ասում, չէր հավատում, որ կարող ա տենց գրագետ խոսել: Ի դեպ Սաշկո Բոժկոն սովորել է ԵՊՀ-ում, բանասիրության ֆակուլտետում :)

Ռուֆուս
08.09.2008, 19:25
Եկեք խոսենք արտասահմանցիներին մեր հայերենը լավ սովորացնելու թեմայով: Օրինակ, շատ մարդիկ կան, որոնք ահավոր շատ են ցանկանում սովորել հայերեն և խոսել մեզ նման: Սակայն էստեղ ուզում եմ տալ մի հարց. ձեր կարծիքով, հնարավո՞ր է սովորել այնքան, շփվել այնքան, որ մի օր գա նրանց համար այն ժամանակը, որ նրանք սկսեն չտարբերվել մեզնից իրենց հայերեն խոսակցականով: Օրինակ, մեզնից՝ հայերից շատերը սովորում են օտար լեզուներ՝ մասնավորապես անգլերեն և որոշ ժամանակ անց, կարողանում են այնպես խոսել, որ ամերիկացին հաստատ չի տարբերի... էտ ո՞նց է էդպես. միգուցե անգլերենն ավելի հեշտ լեզու է, կամ մեր լեզուն լինելով որոշ չափով կոշտ... մենք կարողանում ենք փափուկ լեզուներին հեշտ տիրապետել:
Թեմայի իմաստը սա է.
հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անհնար է, քանի որ հայերենը բավականին բարդ լեզու է և մի քիչ դժվար է պատկերացնել էդպիսի բան: Իսկ ձե՞ր կարծիքով...

Անհնար է... Երկրորդ լեզվին ինչքան էլ գերազանց տիրապետես, միևնույնն է, երբեմն ենթագիտակցաբար այնպիսի սխալներ ես անում, որ այդ լեզվի բնական լեզվակիրը երբեք չի անի... Մենակ թե այդ սխալները շատ դժվար է նկատել, սովորաբար միայն մասնագետներն են այն նկատում:

ivy
08.09.2008, 20:39
Չգիտեմ՝ իրոք արտասահմանցիներն ուզում են սովորել հայերեն, թե ոչ։ Սակայն դա մեկ այլ թեմա է։
Հիմա ինչ վերաբերում նրան, թե արդյոք արտասահմանցին կարող է սովորել հայերեն այնպես, որ չտարբերվի հայի տիրապետած հայերենից։
Կարծում եմ, որ ցանկացած լեզու էլ կարելի է սովորել մինչ այդ մակարդակը, բայց միայն ու միայն այն դեպքում, եթե տվյալ մարդը մի քանի տարի ապրի տվյալ երկրում։ Երևանում հանդիպել եմ պարսիկների և հնդիկների, որոնք այնպես են խոսում հայերեն, որ ոչ մի տեղացի հայից չես տարբերի։ Ու դա միայն նրա շնորհիվ է, որ տարիներով ապրել ու շարունակում են ապրել Հայաստանում։
Սակայն միայն այդ երկրում ապրելը նույնպես բավական չէ լեզուն այդ մակարդակի հասցնելու համար. անհրաժեշտ ուզենալ ինտեգրվել տվյալ հասարակության մեջ։ Թե չէ այստեղ՝ Գերմանիայում էլ, կան թուրքեր, որոնք արդեն երրորդ սերունդն են ապրում այս երկրում, բայց ինտեգրված չեն, դժվարությամբ են խոսում գերմաներեն, ապրում ու շփվում են միայն իրենց ազգակիցների շրջապատում։
Բայց եթե մարդը ապրում է մի օտար երկրում՝ անպայմանորեն նպատակ ունենալով ներգրվել տվյալ հասարակության մեջ, ապա կարծում եմ, լեզուն էլ, լինի դա հայերեն, թե չինարեն, ժամանակի ընթացքում կարող է սովորել այն աստիճանի, որ մայրենիից չտարբերվի։

Երևան Ջան
09.09.2008, 13:09
Մենք կարողանում ենք խոսել օտար լեզուներով առանց ակցենտի որովհետև ունենք շատ հնչյուններ,և տառեր, մեզ համար հեշտ է:
Հայերը ոչ միայն անգլերեն են լավ խոսւոմ այլ նաև մի շարք լեզուներ
Սակայն ոչ բոլորը

Chuk
09.09.2008, 13:15
Ի դեպ Ալեքսանդր Բոժկոն նաև հայերենից ուկրաիներեն թարգմանիչ է, հրաշալի գիտի Նարեկացի, և համենայն դեպս մի քանի տարի առաջ թարգմանում էր Նարեկացու մատյանը... վերջացրե՞լ է, թե՞ ոչ, չգիտեմ: Այս առումով նրան նաև պետք է շնորհակալություն հայտնել հայ մշակույթն ուկրաինացիներին ներկայացնելու համար:

Մի ժամանակ եղել է հրաշալի ավանդույթ, երբ ռուս կամ ուկրաինացի թարգմանիչները (հրաշալի բանաստեղծներ) իրենց հանգիստն անցկացնում էին կամ ծաղկաձորի կամ Սևանի գրողների ստեղծագործական տներում և այնքան վարժ էին խոսում հայերեն, որ բացի արտաքինից ուրիշ ոչինչ չէր մատնում նրանց այլազգի լինելը: Տեղացիներն էլ (նկատի ունեմ Սևանի կամ Ծաղկաձորի բնակիչներին) նույնիսկ գլխի չէին ընկնում, որ նրանք հայ չեն:

Mitre
09.09.2008, 13:26
Շվարցենեգերը մինչև այժմ առոգանությամբ է խոսում անգլերեն , բայց դա չխանգարեց նրան ԱՄՆ-ում հաջողակ մարդ , հայտնի դերասան և նահանգապետ դառնալ:
Չտարբերվելը ,իմ կարծիքով, պարտադիր չէ , կարևորը լեզվին լավ տիրապետելն է: Չտարբերվելու մասին թող հետախույզները մտածեն:

ars83
09.09.2008, 13:31
Թեմայի իմաստը սա է.
հնարավո՞ր է որևէ ժամանակահատվածում մարդկանց այնպես սովորեցնել հայերեն, որ սկսեն չտարբերվել հայից իր խոսակցականով:
Իմ սուբյեկտիվ կարծիքով, դա անհնար է, քանի որ հայերենը բավականին բարդ լեզու է և մի քիչ դժվար է պատկերացնել էդպիսի բան: Իսկ ձե՞ր կարծիքով...

Իմ կարծիքով, այնպես սովորեցնել, որ խոսակցականը չտարբերվի, հնարավոր չէ։ Խոսակցականի մեջ միշտ կան ժողովրդական, բարբառային արտահայտություններ և բառեր, որոնք սովորում ես բնիկների հետ շփման արդյունքում. բառարաններում դրանք հազվադեպ են հանդիպում կամ չեն հանդիպում։ Իմ մասին կարող եմ ասել, որ իմ թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն նախադասությունները երբեմն բավականին ֆորմալ են ստացվում. քերականորեն ամեն ինչ ճիշտ է, հասկանալի, բայց դա խոսակցական լեզուն չէ, դա էլ հենց մատնում է օտարազգի լինելը։ Միևնույն միտքը ռուսը կամ շոտլանդացին շատ ավելի պարզ ձևով է արտահայտում։

Ես մի հարց ունեմ. արդյո՞ք անհրաժեշտ է սովորեցնել օտարազգի մարդուն քո լեզուն (կամ քեզ սովորել օտարինը) այնպես, որ նրա խոսակցականը չտարբերվի լեզվի կրողինից։ Ամեն մի փոքր այլ կերպ արտասանվող հնչյուն, մի քիչ ծուռ կառուցված նախադասություն իր հմայքն ունի ;) և բնավ ամաչելու բան չէ։

Mefistofel
09.09.2008, 13:46
Ամեն ինչել հնարավոր ա... Անգամ արջերն են պարել սովերում...