PDA

Դիտել ողջ տարբերակը : Խնդրում եմ օգնեք



Cannibal
08.09.2008, 18:35
մի հատ աղջիկ ինձ յոթ օր ա տվել որ իրեն մի հատ բանաստեղծություն նվիրեմ.նախորոք ասեմ որ ինքը իմ ընկերուհին չի.պռոստո ես իրան նեղացրել եմ.
խնդրում եմ օգնեք:(

Chuk
08.09.2008, 18:41
Ներիր, որ ես քեզ նեղացրի,
Ներիր, որ կոշտ բառեր ասի,
Ներիր, որ ես քեզ չեմ սիրում,
Տես, տանջվում եմ, տառապում:

Մոռացել էի, որ աղջիկ ես,
Բայց հույս ունեմ, ինձ կներես,
Երբեք ես քեզ չէի նեղացնեի,
Թե որ սեռդ իրոք հիշեի:

Տե՛ս, ձոնում եմ քեզ ծուռ տողեր,
Հազար մարդ եմ իրար խառնել,
Որ քեզ հիմա ներող ասեմ,
Ու էլ այսքան չտառապեմ:

Աչքերս, տե՛ս, արցունքոտ են,
Ներիր, որ էլ ես չլացեմ,
Ներիր, արի մենք հաշտ ապրենք,
Թեկուզ իրար և չսիրենք:

Cannibal
08.09.2008, 18:45
շատ շնորհակալություն. իսկականից լավն ա. վաղը իրան կտամ.արդյունքի մասին կգրեմ հետո.
եթե ուրիշները ելի ես ձև բաներ ունեն գրեք. մեկ մեկ պետք ա գալիս...

Chuk
08.09.2008, 18:46
շատ շնորհակալություն. իսկականից լավն ա. վաղը իրան կտամ.արդյունքի մասին կգրեմ հետո.
եթե ուրիշները ելի ես ձև բաներ ունեն գրեք. մեկ մեկ պետք ա գալիս...

Ես ճիշտն ասած կատակ էի անում :oy
Ոչ միայն լավը չի, այլև ապուշություն ա ;)

ars83
08.09.2008, 18:49
Ոչ միայն լավը չի, այլև ապուշություն ա ;)
Հազար ներողություն, Արտակ ջան, բայց պիտի համաձայնվեմ գրածիդ հետ :oy;)

Chuk
08.09.2008, 18:53
Հազար ներողություն, Արտակ ջան, բայց պիտի համաձայնվեմ գրածիդ հետ :oy;)
Քավ լիցի, ներողությունն ինչի՞ համար է: Ես իրերն իրենց անունով կոչելու կողմնակից եմ:

Մի թեթև ավելի լուրջ.
Cannibal, պարզապես խոսիր այդ աղջկա հետ ու բացատրիր, որ դու բանաստեղծ չես: Այսպիսի ձևականություններից ինչքան շուտ ազատվեք, էնքան լավ:

Cannibal
08.09.2008, 18:54
ետ իրա պայմանն ա.հետս ել չի ուզում խոսա.
իսկ ով կարա մի հատ լավ բան գրի.՞՞՞՞՞՞
ախր չեմ ուզում որ ինքը նեղացած մնա :(

Հայկօ
08.09.2008, 18:57
Chuk :hands:D: Ավետ Բարսեղյանի հացը կտրում ես :lol Դզե՛ց:
Cannibal Իրեն ասա՝

Я помню чудное мгновение,
Передо мной явилась ты...

Հետո պատահմամբ կհիշես, որ այդ տողերը քեզնից առաջ ասել է Ա. Պուշկինը :))

Չէ, լուրջ՝ ոչ մի լուրջ բան չի լինում մտածել...

Յոթ օր լալիս եմ,
Յոթ օր է՝ տքնում,
Յոթ օր զանգում եմ՝
«Տու-տու» եմ լսում,

Մուսա եմ կանչում
Յոթը երկար օր,
Թո՛ղ մի բան հուշի,
Չմնամ դիլխոր:

Վարդերը թոշնել են,
Շամպանսկին՝ ցնդել,
Հույսս «Ակումբ»-ն է,
Էն էլ... Ջրիկ են:

Հ.Գ. Խնդրում եմ,
Աղաչու՛մ եմ, տես...
Ծունկի էլ կգամ,
Բայց՝ մարդու չասես:

Cannibal
08.09.2008, 18:58
Հայկո լավն ա.եքա խնդացի :D

Chuk
08.09.2008, 18:59
ետ իրա պայմանն ա.հետս ել չի ուզում խոսա.
իսկ ով կարա մի հատ լավ բան գրի.՞՞՞՞՞՞
ախր չեմ ուզում որ ինքը նեղացած մնա :(
Աչքիս թեման հեսա տեղափոխելու եմ «Սեր, Զգացմունքներ, Ռոմանտիկա» բաժին :D

1. Ի՞նչ էիր անելու, եթե առջևդ դներ այնպիսի պայման, որը չես կարող կատարել
2. Եթե նախորդ հարցիս պատասխանեցիր, որ համակերպվելու էիր, ապա հասկացիր, որ ինքը հենց տենց պայման ա դրել

Կեղծիքի վրա հիմնված ընկերությունը ընկերություն չի: Եթե ինքն ուզում ա որ դու գրես, իսկ դու ուրիշի գրածն ես ցույց տալիս, դա արդեն կեղծիք ա: Իր դրած պայմանն իր հերթին աբսուրդ ա: Այնպես որ արի կլինի ընդունիր խորհուրդս ու մոռացիր բանաստեղծության մասին ;)

ars83
08.09.2008, 19:01
Մի թեթև ավելի լուրջ.
Cannibal, պարզապես խոսիր այդ աղջկա հետ ու բացատրիր, որ դու բանաստեղծ չես: Այսպիսի ձևականություններից ինչքան շուտ ազատվեք, էնքան լավ:
Այսօր ինչ–որ մեր ամպլիտուդներն իրար բռնել են. այստեղ էլ պիտի համաձայնվեմ։


ետ իրա պայմանն ա.հետս ել չի ուզում խոսա.
Մարդակեր ջան, իրոք, որ մարդավարի խոսես հետը, բացատրես, կների։ Երևի շատ լուրջ բան չի, եթե բանաստեղծության խաթր պատրաստ է ներելու։

Հ.Գ. Նեղացնելուց ինչի՞ չէիր մտածում, թե ոնց ես տակից դուրս գալու։

Chuk
08.09.2008, 19:03
Հայկօ, քո արածը քո դուրն եկա՞վ :(
Հիմա ափսոսելու եմ թեման ջնջել, եթե էդ որոշմանը գանք :D

Հայկօ
08.09.2008, 19:04
Չէ՜, խոսել-մոսել չկա՛: Միա՛յն պոեզիա :lol Հազիվ լավ թեմա ենք գտել :)) Հեսա մի հատ էլ եմ գրելու, յամբ-անապեստով :))

Cannibal
08.09.2008, 19:04
Հ.Գ. Նեղացնելուց ինչի՞ չէիր մտածում, թե ոնց ես տակից դուրս գալու։
իմ էշ խելքն ասա.

ընդունիր խորհուրդս ու մոռացիր բանաստեղծության մասին
երևի ետ ձև ել կանեմ

Մարդակեր ջան, իրոք, որ մարդավարի խոսես հետը, բացատրես, կների
ես ձև ել կանեմ

Հայկօ
08.09.2008, 19:08
Cannibal Վայ չէ՜, չէ՛, հանկարծ չանես :)) Ուրեմն գիշերվա կեսին կգնաս իրենց բակ, պարանը կգցես իր բալկոնին, մի հատ վարդ կդնես ատամներիդ արանքը, ջեբդ՝ կարմիր գինի, ու կսկսես մագլցել :)) Ներքևում էլ՝ դե ջութակ-մութակ, գիտես:

Cannibal
08.09.2008, 19:11
ինքը մոսկվայա մնում :D

ars83
08.09.2008, 19:14
Cannibal Վայ չէ՜, չէ՛, հանկարծ չանես :)) Ուրեմն գիշերվա կեսին կգնաս իրենց բակ, պարանը կգցես իր բալկոնին, մի հատ վարդ կդնես ատամներիդ արանքը, ջեբդ՝ կարմիր գինի, ու կսկսես մագլցել :)) Ներքևում էլ՝ դե ջութակ-մութակ, գիտես:

Էս դառավ էն դեպքը, որ մի կին բժիշկի է գնում ու բողոքում, թե հաճախակի պատուհանից տեսնում է հարևանի գլուխը, որ իրեն ժպտում է։ Բժիշկն ասում է՝ ի՞նչ կա որ, մարդ է էլի, անցնելիս ներս է նայում ու ժպտում։ Կինը թե՝ ախր իմ բնակարանը յոթերորդ հարկում է, դոխտուր...

Բա որ էդ աղջիկը վախենա՞։ Կամ էլ ներքևի հարևանն իր պատշգամբի բոստանի բույսերն էտելիս լինի, պատահաբար մկրատով պարանը կտրի՞։ Ավելի լավա շառ ու փորձանքից հեռու...

Հայկօ
08.09.2008, 19:22
Դուք բանաստեղծությու՛ն գրեք, բանաստեղծությու՛ն: Թե չէ՝ ինքնանպատակ ինչ ասես կգրենք «Ստեղծագործություններում», ու ոչ մեկին մի գրամի օգուտ չենք տա: Իսկ էստեղ՝ խնդրեմ՝ հա՛մ էսթետիկա է, հա՛մ բիզնես: :))


Cannibal Գազի մարդուն էլ մի բան ձոնե՞նք՝ քիչ գրի :))

*e}|{uka*
08.09.2008, 19:23
ինքը մոսկվայա մնում :D

Վա~յ ոնց եմ սիրում ռոմանտիկա՜:D
Մարդակեր ջան , հլը փորձի դու գրես, քո մոտ կստացվի, ես հավատում եմ : ;) Ավատարիդ երրորդ աչքը վկա :))

impression
08.09.2008, 20:22
Դու ինձ ներիր, իմ անգին,
Խռովեցի քո հոգին,
Չեմ հիշում՝ ի՞նչ ասացի, :esim
Որ ինձ պոետ սարքեցիր:

Բայց ցավոք, անհույս եմ ես,
Ես ի՜նչ պոետ, մի ի՛նձ տես,
Մարդ տուր՝ մեջտեղից ճղեմ,
Ուտեմ, այլ ոչ հանգ գրեմ:

Մարդակեր եմ, իմացիր,
Դու իզուր մի նեղացիր,
Պիտի գնաս մոմ վառես,
Որ ընթրիքին չուտեմ քեզ: :D

Chuk
08.09.2008, 21:12
Լիլ, կամ էլ ասենք սենց.

Մի նեղացիր.
Նեղանալուց գեշանում ես, դառնում վհուկ,
Ու աչքերդ դուրս են ցցվում, ասես պնդուկ,
Շրթունքներդ սևանում են, դիակի պես,
Մազերդ են այդժամ թափվում, ճերմակում ես:

Խոսիր ինձ հետ.
Երբ որ ինձնից դու նեղացած բառ չես ասում,
Ունեցածդ մի քիչ խելքն է անհետ կորում,
Ու չորս կողմից բոլորը լոկ ծիծաղում են,
Քո հետևից անվերջ ծաղրում ու խոսում են...

Մի պարտադրիր.
Թե որ գրել ես չգիտեմ, դու մի ստիպիր,
Իսկ թե գրեմ, իմ գրածում քեզ մի փնտրիր,
Անտաղանդ եմ, հասկանու՞մ ես, ինչ էլ գրեմ,
Անիմաստ, չար տողեր դրանք լոկ կստացվեն...

Եկ մոռանանք.
Ինչ եղել է, եկ հետևում հիմա թողնենք,
Ընկերությունը մի նոր էջից արի սկսենք,
Բավ է իրար վիրավորենք կամ պարտադրենք,
Կյանք է տրված, եկ վայելենք...

impression
08.09.2008, 21:16
Չուկ, արի դու գնա էդ աղջկա հետ բարիշելու :D:D

Chuk
08.09.2008, 22:43
Չուկ, արի դու գնա էդ աղջկա հետ բարիշելու :D:D

Լիլ, բայց կների՞ :oy

Ի դեպ կատակը՝ կատակ, բայց գուցե այդ աղջկա արածը շատ դրական բան է: Գուցե ուզում է ընկերոջ մեջ բացահայտի բանաստեղծի թաքնված տաղանդը :)

impression
08.09.2008, 22:44
Լիլ, բայց կների՞ :oy

Ի դեպ կատակը՝ կատակ, բայց գուցե այդ աղջկա արածը շատ դրական բան է: Գուցե ուզում է ընկերոջ մեջ բացահայտի բանաստեղծի թաքնված տաղանդը :)

հա, բայց ընկերո՛ջ, ոչ թե ամբողջ Ակումբի, բացի՝ ընկերոջից :D

Chuk
08.09.2008, 22:51
հա, բայց ընկերո՛ջ, ոչ թե ամբողջ Ակումբի, բացի՝ ընկերոջից :D

Դե մենք՝ հայերս, միշտ էլ շուստրի ենք եղել :oy

Երկնային
09.09.2008, 00:38
աաաաաաաա~, ինչ լավ թեմայա… :D :D
Cannibal, էդ աղջկան ուտելն ավելի հեշտ չէր լինի՞… :))

Արշակ
09.09.2008, 13:39
Cannibal ջան, Chuk-ը ճիշտ է ասում՝ ավելի լավ է անկեղծ լինես։ Գնա ամեն ինչ անկեղծ պատմի, Ասա, որ շատ էիր ուզում իրա հետ բարիշել, բայց դե որ բանաստեղծություն գրել չգիտես, ի՞նչ անեիր, ստիպված Ակումբցի ընկերներիդ խառնեցիր իրար, խնդրեցիր, որ իր համար բանաստեղծություններ գրեն։ Ու տալիս ես էս թեմայի բոլոր բանաստեղծություններն, իրար հետ կարդում եք։
Էս տարբերակի առավելությունները.
1. Կեղծած չես լինի
2. Իրար հետ կկարդաք, մի կուշտ կծիծաղեք, ինքնիրեն կբարիշեք կամ գոնե լավ մթնոլորտ կստեղծվի բարիշելու համար։
3. Կտեսնի, որ իրոք շատ ես ուզում բարիշես իր հետ, որ սաղ ֆորումցի ընկերներիդ խառնել ես իրար։
4. Կմտածի. «Ի՜նչ տղայա է էս Cannibal–ը, հլը տես ինչքան մարդա ոտ ու ձեռ ընկել իրան օգնելու համար»։ :))
4. Կասի էս ի՜նչ դեմք ժողովուրդ են էդ Ակումբցի ընկերներդ, կհետաքրքրվի Ակումբով ու կսկսի Ակումբ մտնել։:hands

Ավելացվել է 2 րոպե անց



Մարդակեր եմ, իմացիր,
Դու իզուր մի նեղացիր,
Պիտի գնաս մոմ վառես,
Որ ընթրիքին չուտեմ քեզ: :D
Լիլ, էս վերջին տունը բոց էր։ :hands

Cannibal
09.09.2008, 16:23
ակումբցիք.դուք իսկականից վերջն եք.չեի իմանում որ եսքան ծիծաղալու բաներ կգրեիք.հետն ել պարզվում ա ըստեղ իսկական պոետներ կան:D

նախ մեկ. ես մարդակեր չեմ,պրոստո նախկինում գաննիբալ կինոն եմ տեսել դուրս եկել ա ու ետ ձև ածականս ետ եմ դրել
երկրորդ. արդեն մի հատ գրել եմ.միքիչ ուշ ըստեղ ել կգրեմ.
երրորդ. չեի սպասում որ ես ձև արձագանքներ կլինեն.հալալ ա ձեզ. աչքիս ես էլ կամաց կամաց ակումբցի դառնամ :ok

Cannibal
13.09.2008, 16:30
ինչպես ասել էի.ես ել ձեզ իմ գրածը.բայց շատ չխնդաք

Դու ինձ յոթ օր տվեցիր
դրանով իսկ մեր ընկերությունը վտանգի տակ դրեցիր
խնդրում եմ ներիր ինձ վատ եմ պահել
ել չի կրկնվի այսուհետ...
:D
հետն ել ասեմ որ արդեն շուտվանից ինձ ներել ա/:D