PDA

Դիտել ողջ տարբերակը : Խաղեր, որոնց մենք սպասում ենք

Հայկօ
07.09.2008, 21:36
Լինելով այսպես կոչված hardcore` սև գոտի գեյմեր, ես միշտ ուշադիր հետևել եմ գեյմ-ինդուստրիայի նորություններին ու զարգացումներին: Եվ հիմա, ինչպես և միշտ, ունեմ սպասված խաղերի մի երկար ցուցակ: Առաջարկում եմ այստեղ քննարկել դեռ դուրս չեկած, բայց արդեն հայտնի խաղերը, մեջբերել նորություններ, զրուցել համակարգչային պահանջներից, խաղաոճերից՝ RPG, FPS, RTS և այլն, միմյանց հուշել, թե ո՞ր խաղին է կարելի սպասել, իսկ ո՞ր խաղը հույս չի ներշնչում:

Դե, ես սկսեմ :) Հետո, պահանջի դեպքում, կմեկնաբանեմ՝ թե ինչու եմ սպասում հենց ա՛յս խաղերին.

Alan Wake
Aliens: Colonial Marines
Brothers in Arms: Hell’s Highway
Crysis Warhead
Damnation
Dead Space
Dragon Age
Enemy in Sight
Fallout III
Far Cry II
GTA IV
Mafia II
Operation Flashpoint II: Dragon Rising
Rise of the Argonauts
Saboteur
Sacred II: Fallen Angel
Tomb Raider: Underworld
Warhammer 40000: Dawn of War II

Նշված են միայն PC խաղերը, մնացած պլատֆորմներինը՝ ոչ: Օրինակ՝ Gears of War 2-ը հաստատ PC-ի վրա լինելու է, սակայն քանի որ անոնսը չի եղել, ցուցակում չկա: Ամենաշատը հետաքրքրում են սրանք՝ Dead Space, Fallout III, Far Cry II, Mafia II:

BOBO
07.09.2008, 21:45
Ես Xenus 2-ի եմ սպասում մեկ էլ GTA IV-ի բայց մինչև էտ մի հատ թազա կոմպ ա պետք:(

VisTolog
07.09.2008, 21:57
Ես էտքան էլ խաղի սիրահար չեմ. ավելի ճիշտ սիրահար էի, մինչև որ մի խաղի պատճառով բոլոր խաղերից չհրաժարվա :angry
Հա նոր խաղ եմ բերում, էն էլ հենց դնում եմ, ուզում եմ յանի խաղամ... չի ստացվում. ոնցոր ալերգիա ունենամ արդեն.

Իսկ ինչ վերաբերվում է սպասված խաղերին, ասեմ`
Փախուստ Բանտից
Լոսթ
ԳՏԱ 4

Սամվել
07.09.2008, 22:04
Brothers in Arms: Hell’s Highway

Սա վայթմ արդենե կա չէ՞

Armen.181
07.09.2008, 22:06
prince of persia 4 կարողա իմանաք երբ կլինի

AG16
07.09.2008, 22:14
GTA 4, Fifa 2009, Postal 3

Հայկօ
07.09.2008, 23:21
Wista Էդ ի՞նչ ամենակուլ խաղ է եղել:
Փախուստն ու Լոսթը, 90 տոկոսով համոզված եմ, էժանագին, անորակ բաներ են լինելու: Մինչև հիմա իմ գեյմերական կարիերայի ընթացքում (+9 տարի) մենակ 2՝ կինոյի վրա հիմված խաղ եմ հիշում, որ շատ լավն էին՝ Alinen vs. Predator 2 ու Riddick Chronicles: Մնացածը լրիվ տռեշ են:

BOBO Առաջին Xenus-ը աշխարհի ամենաբռակ կոդով խաղն էր: Ամեն ծակուծուկերից բագեր էին թռնում :(: Երկրորդը դուրս կգա, մի երկու հատ ռեցենզիա կկարդամ, կորոշեմ: Կոմպդ հիմա ի՞նչ ա:

Սամվել Չէ, հլը չէ: Աշնան մեջ կլինի, կարծեմ՝ հոկտեմբերին:

Armen.181 Կարծեմ՝ 2009-ին նոր կլինի: Էս տարի որ՝ հաստատ չէ: Չնայած կարող ա Ubisoft-ը փոշմանի ու Նոր տարվա սեզոնին հանի. ինչքան չլինի՝ մեծ փողեր են: Հ.Գ. Ավատարդ լավն ա: Ալտայի՜ր...

AG16 Սպորտ-սիմուլյատորներ ու ստրատեգիաներ չեմ սիրում: Երևի մենակ Civilization: Իսկ Փոստալը քյառթու խաղ է լինելու, իմ կարծիքով՝ չարժի դրա վրա ժամանակ ծախսել:

Ըստ իս՝ 2008-ի ամենաարժանի խաղերը Dead Space, Fallout III, Far Cry II-ն են: Առաջինը՝ Survival Horror, երկրորդը՝ Action RPG, երրորդը՝ Sandbox FPS: Զտարյուն RPG-ի սիրահարների համար՝ Dragon Age (ինչքան չլինի՝ Bioware-ն ա սարքում): Եթե, իհարկե, հասցնեն էս տարի վերջացնել: 5 տարի ա՝ գրում են...

VisTolog
07.09.2008, 23:57
Wista Էդ ի՞նչ ամենակուլ խաղ է եղել:
Փախուստն ու Լոսթը, 90 տոկոսով համոզված եմ, էժանագին, անորակ բաներ են լինելու: Մինչև հիմա իմ գեյմերական կարիերայի ընթացքում (+9 տարի) մենակ 2՝ կինոյի վրա հիմված խաղ եմ հիշում, որ շատ լավն էին՝ Alinen vs. Predator 2 ու Riddick Chronicles: Մնացածը լրիվ տռեշ են:
Որ ասեմ, կծիծաղաք :D (դրա համար չասեմ)
Դե ես չեմ էլ կարծում, որ եսիմ ինչ խաղեր պիտի լինեն լոսթն ու փախուստը.

Հ.Գ. Լոսթի 5-րդ սեզոնում հայտնվելու են Աննա Լյուսիան և Խերլիի հայրը. :pardon

Հայկօ
08.09.2008, 00:04
Wista Դե՜, ես Լոսթ չեմ նայում... Էդ խաղը հո Spider Solitaire չէ՞ր: Թե՞ Zuma ես խաղում: :lol

Ի դեպ, STALER-ի Add-On-ն է դուրս եկել՝ S.T.A.L.K.E.R. Clear Sky: Առաջին Ստալկերը ինձ համար 2007-ի լավագույն խաղն էր: Առաջին տեղում ինքն էր, ու էդ էնպիսի՛ հակառակորդների դեպքում, ինչպիսիք են BioShock-ը, Gears of War-ը,
Crysis-ը, Call of Duty 4-ը... 4.2Gb է, տորրենտներում կա, դեղն էլ կա արդեն: Ափսոս՝ կոմպիս մեջ տեղ չունեմ...

VisTolog
08.09.2008, 00:07

Հիմա արդեն իմ համար ավելի լավա զուման խաղամ, քանց թե էտ խաղը. :angry :D

Սամվել
08.09.2008, 00:27
Ի դեպ, STALER-ի Add-On-ն է դուրս եկել՝ S.T.A.L.K.E.R. Clear Sky: Առաջին Ստալկերը ինձ համար 2007-ի լավագույն խաղն էր: Առաջին տեղում ինքն էր, ու էդ էնպիսի՛ հակառակորդների դեպքում, ինչպիսիք են BioShock-ը, Gears of War-ը,
Crysis-ը, Call of Duty 4-ը... 4.2Gb է, տորրենտներում կա, դեղն էլ կա արդեն: Ափսոս՝ կոմպիս մեջ տեղ չունեմ...

Ճիշտը որ ասեմ աչքիս կոմպդ իրոք վայրենիա! :hands :B Հարգում եմ տենց կոմպերին...

Թե չէ ես իմ 2.8 HP procով 768ozuյով ու 256 (AGP :oy:() Վիդեոյով նորմալ բան չեմ խաղում... :(

Բայց S.T.A.L.K.E.R. ը խաղացել եմ .. մեր տունը չէ :oy բայց նենց վռազելով չէի խաղում էլի հարազատ տեղ էր :love .. ոբշմ նորմալ էր վատ չէր մենակ հիշում եմ որ էն վերջում էլ դժվարություն չունեի մի հատ թույն բռանյա էի ճարել մի հատ մանյակ վինտովկա /կեսերին/ էտ վինտովկեն սինգլ ֆյար ռեժիմում սնայպեռի ճշտությամբ կրակում էր..:8

Ոբշմ կայֆավատ լինելով գնում էի.. Չնայած մինչև էն ՊՍԻ ազդանշանների մասն եմ հասել.. որ իզլուչածելը անջատում ես ... հետո կապմը ֆոռմատ էին արել .. իմ դիսկն էլ փչացել էր :(... Ասածս ինչա չնայած պատմությունը հետաքրքիր էր բան ման.. բայց դե մեկա եսիմինչ չէր :oy

Assasin's Creedն էլ վատը չէր :ok բայց հլը ընթացքումա.. Ես կասեի լավն էր.. Ես Հիթմենի, Splinter cellի, Prince of persia ի ու Thife3 ի ոճի խաղերի մեծ սիրահար եմ էլի :oy ինքն էլ դրանց միաձուլումն է :love

Հիմա երազանքի նման մի բանա Double agentը խաղալը :loveՈր մագիստրատուրաս ստացվի տեղում կոմպ եմ առնելու մի հատ մանյակ :hands...

Իմիջայլոց ես էլ տենց ստրատեգիաների մեծ սիրահար չեմ բայց Rome: Total War , 2 (BI) մեկ էլ Medieval: Total War 2 Սրանք իրոք մեծություններ են... հենց հիմա Rome: Total war 2 BIն քաշում եմ մի հատ էլ խաղամ.. իրանից հոգնել չկա.. :love

Մեկ էլ Down of Warն եմ սիրում :B

Իմիջայլոց... Call of Duty 4ը դուրս չեկավ :bad Call of Dutyի ոչը 2րդ համաշխարհայինն էր իմ համար.. բայց 4ը իրոք արդեն չի սազում ... :think

BioShock-ը, Gears of War-ը, Crysis ը չեմ խաղացել ոչ էլ տեսել եմ Ի՞նչ ոճի են :oy

Dead Spaceը 1st person ա՞ Այսինքն Call of Cthulhuին նմանա՞

Հայկօ
08.09.2008, 00:45
Պահո՜... Սկսենք սկզբից, բռա՛տ:

Ուրեմն՝ կոմպս. Athlon64 X2 3800+, 2Gb OCZ Ram, GeForce 8800GTS և այլն:
Ստալկերը մահ ա: Ես որ խաղում էի, խաղում էի օրական 6-8 ժամ: Ու հենց ամբողջ էֆեկտը էդ իրա RPG-ոտ լինելու մեջ էր՝ նոր բռոնյաներ, մոդիֆիկացվող զենքեր, մե՜ծ, ազատ տարածքներ... Կարոտեցի: Ամենա«ատմոսֆերնի»՝ խիտ, թանձր մթնոլորտով խաղն էր էդ տարի:

Assassin's Creed-ը մի տեսակ կիսատ՝ թերի խաղ ա: Սյուժեն ինչ-որ կցմցած բան ա: Разнообразие չկա... Չնայած՝ ինչ էլ կա, արդեն հերիք է, որ հրաշալի խաղ լինի: Մենակ կռվի ու պարկուրի անիմացիան ամեն ինչ արժեն: Ու սիրու՜ն ա, սիրու՜ն: Երուսաղեմ... Համ էլ մեջը ինչ-որ ինտրիգ կա ու շարունակության խոստում... Եթե լրիվ չես անցել՝ չասեմ:
Հիթմենը իմ կուռքն ա :)) Մինչև Silent Assassin-ով չէի անցնում (առանց սպանություն-աղմուկի), չէի հանգստանում: Նույնը՝ Splinter Cell-ը: Բոլոր 4-ն էլ խաղացել եմ, ամենալավը 1-ն ու 3-ն էին: Double Agent-ը էնքան լավը չի, ինչքան կարող էր լինել: Գիշերն ու երեք կանաչ աչքերը level-ների կեսում չկան...

Ստրատեգիաներից մենակ Down of War II-ին եմ սպասում: Սքրինշոթներն ու վիդեոները լավն են:

Call of Duty-ն հրաշք ա: Երկրորդ համաշխարհայինի համը արդեն հելել էր, ինչքա՞ն կարելի ա նավերով Նորմանդիա իջնել... Էդ խաղին պիտի նայես ոչ թե որպես խաղի, այլ որպես հոլիվոիդյան մեծ բյուջեյով թանկ բայեվիկի: Մինչև հիմա խաղում եմ:

BioShock-ը ընտիրագույն խաղ ա, եթե կարողանում ես գնահատել իսկական դիզայնն ու մթնոլորտը: Դրանից լարված, հետաքրքիր, տխուր ու վախենալու խաղ քիչ կա: Gears of War-ը TPS ա, անտանելի սիրուն (Unreal Engine III) ու անտանելի արյունոտ: Մեծ ավտոմատներով մեծ մաչոնեի մասին: Crysis-ը համարվում ա մինչև հիմա եղած բոլոր խաղերից ամենասիրունը, ու էդ իզուր չի: FPS ա: Բայց լավ կոմպ ա պետք: Ես կասեի՝ շա՜տ լավ:

Dead Space-ը TPS ա, Կտուլհուի նման չի: Տիեզերանավեր, անկշռելիություն, մթություն, հրեշներ, զզվելի բաներ, արյուն ու մահ: Ու վակուում: Շատ խոստումնալից պրոեկտ ա երևում:

Սելավի
08.09.2008, 10:35
Հայկօ երեվումա խաղերի մեծ սիրահար էս: Հլը մի բան հարցնեմ «Generals Zero Hour» խաղից ինչ կասես հեչ խաղացել է՞ս: Ասեմ որ օնլայն կարում էս խաղաս ու գժանոց խաղացողներ կան: Ուզում եմ իմանամ հայաստանում էդ խաղը խաղում են, թե չէ: 3 բանակ կա էդ խաղի մեջ: Չինաստանը, Աֆղանստանը մեկ էլ Ամերիկան: Սրանից մոտ 3 տարի առաջ եմ խաղացել հիմա էլ որ նայում եմ էդ խաղի սայթը մոտ 300 խաղացող ամեն պահի օնլայն խաղում են: Ստրատեգիական խաղա ու մի քանի հաղթանակը մեկ կոչումդ բարձրանումա մինչև գենեռալ:
էս էլ մի հատված էդ խաղից՝ http://www.youtube.com/watch?v=PmaJL8U50Ik հլը նայեք թե խաղացող կլինի ձեն հանեք մտնենք չինաֆռանսիացիքի ու ամերիկոգերմանացիքի ջարդները տանք: Ինչի համար եմ նշում հենց սրանց, որովհետև էդ խաղի մանյակներն են ու սաղ վախտ օնլայն խաղում են:

Հայկօ
08.09.2008, 11:15
Սելավի Չէ, C&C Generals-ի մենակ single-ն եմ խաղացել, էն էլ՝ վաղուց: Ստրատեգիաներ չեմ սիրում: Կարող ես էդ մասին հարցնել հարևան՝ Խաղեր թեմայում, էստեղ էդ արդեն մի քիչ օֆֆտօպ ա:

BOBO
08.09.2008, 12:59
BOBO Առաջին Xenus-ը աշխարհի ամենաբռակ կոդով խաղն էր: Ամեն ծակուծուկերից բագեր էին թռնում :(: Երկրորդը դուրս կգա, մի երկու հատ ռեցենզիա կկարդամ, կորոշեմ: Կոմպդ հիմա ի՞նչ ա:

Լավ խաղ էր բայց առաջինը , իմ մոտ էտքան էլ բագեր չկար, չնայած սաղ տեղերը ասում էին բագեր մագեր, էս երկրորդի վրա քանի տարի ա աշխատում են, պտի որ կարգին բան ըլնի, դե կոմպս էլ մեռած բանա 1.8ghz celeron, 896Ram, 128 FX5200:(: Վիդեոս ա համը հանում, թազա խաղերից ոչ մեկ չի բացում, թե չե գոնե մինիմալներով կխաղայի, պիքսել շեյդեր երրորդ վերսիա են ուզում թազա խաղերը

BOBO
08.09.2008, 15:20
Prison Tycoon 4: SuperMax
Կարգին սիմուլյատոռ ա էրևում վաղը էթամ վեկալեմ տենամ ինչ ա:think
Նոր ա հելել

Սամվել
08.09.2008, 17:52
Հայկօ երեվումա խաղերի մեծ սիրահար էս: Հլը մի բան հարցնեմ «Generals Zero Hour» խաղից ինչ կասես հեչ խաղացել է՞ս: Ասեմ որ օնլայն կարում էս խաղաս ու գժանոց խաղացողներ կան: Ուզում եմ իմանամ հայաստանում էդ խաղը խաղում են, թե չէ: 3 բանակ կա էդ խաղի մեջ: Չինաստանը, Աֆղանստանը մեկ էլ Ամերիկան: Սրանից մոտ 3 տարի առաջ եմ խաղացել հիմա էլ որ նայում եմ էդ խաղի սայթը մոտ 300 խաղացող ամեն պահի օնլայն խաղում են: Ստրատեգիական խաղա ու մի քանի հաղթանակը մեկ կոչումդ բարձրանումա մինչև գենեռալ:
էս էլ մի հատված էդ խաղից՝ http://www.youtube.com/watch?v=PmaJL8U50Ik հլը նայեք թե խաղացող կլինի ձեն հանեք մտնենք չինաֆռանսիացիքի ու ամերիկոգերմանացիքի ջարդները տանք: Ինչի համար եմ նշում հենց սրանց, որովհետև էդ խաղի մանյակներն են ու սաղ վախտ օնլայն խաղում են:

Generals :hands

Երեվի լոկալ ստրատեգիաներից ամենալավնա իրոք :love

Բայց մենակով խաղալը լոքշա.. մարդու հետ խաղալուց հաճել։ի բան չկա կոնկրետ Գենեռալսը..

Ասեմ որ էտ խաղը իրոք լավ եմ խաղում ... :oy

Elmoն կհաստատի :8 մեկ մեկ լոկալ ցանով խաղում ենք... ԲԱՅՑ

ԻՆտերնետով խաղալու համար ԱՆՊԱՅՄԱՆ լիցենզավորված տարբերակն է պետք .. ինչը Հայաստանում դժվար թե ճարես ;)

Elmo
08.09.2008, 17:54

Generals -ը խաղերի պապան ա :hands բացառիկ խաղերից ա որ տարիներով կա, ու ամեն օր խաղալուց էլ չես հոգնում:

Սամվել
08.09.2008, 18:10
Իմիջայլոց... Generals: Zero hour:

Ազգեր .. .... Գեներալներ...

USA.. USA Air force general. USA super weapons general, USA Laser Ganeral
China.. China Infantry General.. China Nuke general, China Tank general
GLA (Global Liberation Army) ... GLA Stealth General, GLA demolition General, GLA Toxic Genearl..

12 Ազգ.. ցանցով խաղալու հաամր Իդեալական տարբերակ :love

Իմ սիրած ազգերը Բոլդ եմ արել :think

Հայկօ
08.09.2008, 18:17
Չէ՜, BOBO ջան, քեզ հիմա գոնե մի հատ 8600GTS ա պետք: Գոնե՛: Իսկ ընդհանրապես հիմա 8800GT-ից ցածր բար իմաստ չունի առնել: Էդ էլ հազիվ մի կես տարի ձգի մաքսիմալով:

Հ.Գ. Էսօրվա դրությամբ ամենալավ գին / հզորություն հարաբերությունը Radeon 4850-ինն ու, մանավանդ, 4870-ինն են: Եթե, իհարկե, կաողանաս ճարել: Դրսում մի $300-ի կարգի են: Եթե էս տարվա մեջ կոմպս փոխեմ, հաստատ երկրորդից եմ առնելու:

Ավելացվել է 3 րոպե անց
C&C-ից Generals էլ եմ խաղացել, Tiberium էլ: Սովորական ստրատեգիաներ են, Company of Heroes-ից ու World in Conflict-ից հետո հե՛չ չեն նայվում (մենակ գրաֆիկան նկատի չունեմ, գեյմփլեյն էլ):

Սամվել
08.09.2008, 18:22
Տիբերիոււմը Էշությունա.. ու մի ուրիշ կարգի Էշություն :oy

Հայկօ
08.09.2008, 18:41
Սամվել Հա, էն հատուկենտ խաղերից ա, որ կիսատ եմ թողել...

Բոլոր Alone in the Dark խաղացել ե՞ք: Ահագին երկար սպսում էի էդ խաղին, հետո, դուրս գալուց հետո, սկսեցին ամեն տեղ գրել, որ ստից խաղ ա, 5/10 մաքսիմում և այլն: Հիմա էլ հաստատ չեմ խաղա, Ստալկերս ա արդեն հելել :)), ուղղակի մտածում եմ՝ արժի՞ ցուցակում թողնել, թե չէ:
Նույն ձևի Mercenaries II: World in Flames-ին ու Space Siege-ին էի սպասում, էլի ոչ մեկը չի գովում... Դե, չնայած մինչև Far Cry II-ը լինի... Սոված վախտ սոխն էլ ա միրգ :))

Ռուֆուս
08.09.2008, 19:17
Իսկ ես սպասում եմ Disciples 3-ին, առաջինն էլ եմ խաղացել երկրորդն էլ, Heroes of Might and Magic-ին չի հասնում, բայց արտակարգ խաղ է

Ինչ ասեմ, TBS շախմատային ստրատեգիաների մեծ սիրահար եմ.... :)

Հայկօ
08.09.2008, 19:27
Turn-Based-ներից մենակ Civilization-ին եմ հարգում: Ու էն էլ նենց եմ հարգում, որ 1-ինից մինչև 4-րդը խաղացել եմ ցնցակաթված ստանալու չափ :)) Արդեն երազումս էի տեսնում... Թե չէ ընդհանրապես ամենաչսիրածս բանն են Turn-երը: Դրանց երեսից Fallout չխաղացի... :(

Ռուֆուս
08.09.2008, 19:37
Turn-Based-ներից մենակ Civilization-ին եմ հարգում: Ու էն էլ նենց եմ հարգում, որ 1-ինից մինչև 4-րդը խաղացել եմ ցնցակաթված ստանալու չափ :)) Արդեն երազումս էի տեսնում... Թե չէ ընդհանրապես ամենաչսիրածս բանն են Turn-երը: Դրանց երեսից Fallout չխաղացի...Civilization :(

Civilization մի ժամանակ ես էլ էի շատ խաղում, բայց հետո հոգնեցի.... Իսկ TBS սիրում եմ, որովհետև RTS-երի տեմպին չեմ դիմանում ու ահավոր նյարդայնանում եմ :)

Հայկօ, մենակ թե չասես, որ Worms էլ չես սիրում ;)

Հայկօ
08.09.2008, 19:42
Worms մենակ հեռախոսովս եմ խաղացել մի ժամանակ... :) Ես Pocket Tanks էի խաղում, թույն խաղ էր:

Հիմա քանի գնում ա՝ էնքան հակվում եմ դեպի երեք ժանր՝ առաջին հեթրին՝ RPG, հետո՝ FPS ու TPS: Ափսոս՝ լավ TPS-ները քիչ են (Հիթմեն, Սպլինտեր Ցելլ, Գիրս օֆ Վոր ու... ու պրծավ): Վերջին ամենալավ RPG-ն Mass Effect-ն էր:

Սամվել
08.09.2008, 22:19
Civilization Չեմ խաղացել քանի որ կարծում եմ որ իմ համար Չափից շատ անհետաքրքիր կլինի...
Չեմ կարծում որ Total War Սերիայից շատ առաջ լինի :oy

Լեո
08.09.2008, 22:52
Իսկ ես սպասում եմ Fifa09-in:

Սամվել
08.09.2008, 22:53
Իսկ ես սպասում եմ Fifa09-in:

Ասում են Մաուս Քոնտրոլա լինելու ու կարգին գրաֆիկա.. Մաուս քոնթրոլը կարողա լավ բան լինի.. բայց մեկա Ֆիֆայից եսիմինչ չեմ սպասում ինքը ՊԵՍից մի 50 տարի հետա :8

REAL_ist
08.09.2008, 22:57
pes2008 էլ մի 30 տարի հետ գնաց հնից, Ֆիֆայի նմաներ բեսամփ, տենանք թազեն ոնց կլնի

Սամվել
08.09.2008, 22:58
pes2008 էլ մի 30 տարի հետ գնաց հնից, Ֆիֆայի նմաներ բեսամփ, տենանք թազեն ոնց կլնի

Հա համաձայն եմ 2008ը անասւոնություն էր

Լեո
08.09.2008, 23:00
Հա համաձայն եմ 2008ը անասւոնություն էր

100%-ով համաձայն եմ: Մի 2 օր եմ 2008-ով խաղացել, հետո ջնջեցի, նորից 2007-ը ինստոլ արեցի: Հուսանք 2009-ը նորմալ բան կլինի:

Սելավի
09.09.2008, 07:56
Generals :hands

Երեվի լոկալ ստրատեգիաներից ամենալավնա իրոք :love

Բայց մենակով խաղալը լոքշա.. մարդու հետ խաղալուց հաճել։ի բան չկա կոնկրետ Գենեռալսը..

Ասեմ որ էտ խաղը իրոք լավ եմ խաղում ... :oy

Elmoն կհաստատի :8 մեկ մեկ լոկալ ցանով խաղում ենք... ԲԱՅՑ

ԻՆտերնետով խաղալու համար ԱՆՊԱՅՄԱՆ լիցենզավորված տարբերակն է պետք .. ինչը Հայաստանում դժվար թե ճարես ;)

Սամվել ջան հաստատ դեռ չես կարող իմանալ լավ էս խաղում թե չէ՞ մինչև ցանցում չխաղաս: Ես մոտ 1 տարի ընկերներիս հետ լոկալ ցանցով խաղացի՝ գրեթե համոզված էի որ լավ արդեն խաղում եմ ու մտա ինտերնետում ուժերս փորձելու: Ասեմ որ սկզբից չէի էլ հասցնում անգամ դիրքերս պատրաստել արդեն վարի էին տալիս, հետո մոտ մի 15 խաղից հետո արդեն սկսեցի հաղթանակներ տանել, մինչև ունեցա 510 հաղթանակ 405 պատրություն հիմա էդ ցանցում գեներալ եմ ու շատ դժվար էր հակառակորդ գտնելը էդ ժամանակ, ոչ ոք չի խաղում հետդ որ տենում են գենեռալ էս, սաղ ուզում են հետդ ընկեր լինեն, հետո նոր նիկով ռեգիստրացիա եղա որ չջոկեն ու խաղան: Ասեմ որ 2 ուրիշ հայեր էլ կայն էդ սայթում ու միշտ իրար հետ ընկեր էինք լինում ու «ՍԻԱՆՍՆԵՐ» էինք ցույց տալիս:
Մի խոսքով գերագույն հաճույք էս ստանում որ հայկական թիմով մշակում էս շատ կոնկրետ ստրատեգիա ու «ԲՆԱՋՆՋՈՒՄ» էս ով էլ պատահի:
Բայց արդեն կլինի մոտ 3 տարի ընդհանրապես չեմ խաղացել:
Պարզապես հետաքրքիր էր թե՞ Հայաստանում էդ խաղը խաղում են թե չէ՞՝

Armen.181
12.09.2008, 08:46
fifa09 ի դեմոն կարգին բան էր http://eu.llnet.eadownloads.ea.com/u/f/easports/fifa/fifa09/fifa09_demo_eu.exe, 770մբ

Հայկօ
12.09.2008, 11:41
Տրաֆիկի խնդիր ունեցողների համար. FIFA09 Demo 427Mb - http://www.ag.ru/files/demos/fifa_09

Kuk
12.09.2008, 11:52
Նոր GTA ե՞րբ ա լինելու, տեղյակ ե՞ք: Ասում են՝ արգելել են էդ խաղի վերարտադրումը:

Doberman
12.09.2008, 13:21
Spore Ով գիտի որտեղ կա ուզում եմ գնեմ. 2008 խաղա կաբելնիով ես խաղի մասին պատմում էին դուրս եկավ նոր ստիլա խաղերի մեջ

Elmo
12.09.2008, 14:18
Spore
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/2/23/Spore_pack.jpg/230px-Spore_pack.jpg

Ստեղ կարդացեք (http://ru.wikipedia.org/wiki/Spore) Իսկ ես կքաշեմ: Երևի

Witcher
12.09.2008, 16:40
Վողջույն Հայ Գեյմերներին.
Հարգելիներս թեման շատ հետաքրքիրա բայց մի բան են չի շատ անհարմարա քո նախնտրած խաղի մասին բան իմանալու համար ստիպված սաղ էջերը պիտի կարդաս:think

Witcher
12.09.2008, 17:16
Մոդերատորական. Ակումբում չեն թույլատրվում օտար լեզվով գրառումները, բացառությամբ բացառիկ դեպքերի, որոնք շարադրված են ակումբի կանոնադրության (http://www.akumb.am/rules.php) մեջ: Սույն օտար լեզվով գրառումը ջնջվել է:

Elmo
12.09.2008, 17:20
Spore դրեցի քաշվի: Doberman վաղը երեկոյան մոտ պատրաստ կլինի: Մի հատ 4 ԳԲ ֆլեշ կբերես կտամ: Էլի ուզողներ լինեն, գրեք:

Սամվել
12.09.2008, 17:22
Spore դրեցի քաշվի: Doberman վաղը երեկոյան մոտ պատրաստ կլինի: Մի հատ 4 ԳԲ ֆլեշ կբերես կտամ: Էլի ուզողներ լինեն, գրեք:

Ես :hands

Elmo
12.09.2008, 17:24
Ես :hands

Քո համար անձամբ կբերեմ: :D

Witcher
12.09.2008, 19:11
Spore դրեցի քաշվի: Doberman վաղը երեկոյան մոտ պատրաստ կլինի: Մի հատ 4 ԳԲ ֆլեշ կբերես կտամ: Էլի ուզողներ լինեն, գրեք:

Հետաքրքիր միտք գուցե կարել է փոխանակություններ կատարենք տարբեր խաղերի, ձեռ առ ձեռ:think

Հայկօ
13.09.2008, 00:19
Kuk Նոր GTA-ն աշնան վերջին «կարծեմ՝ նոյեմբերին) կլինի PC-ի համար: xBox360 ու PS3 ունեցողները արդեն վաղուց տժժում են :)): Խոստացել են չտեսնված դետալիզացիա, կենդանի քաղաք, աննախադեպ գրաֆիկա, բնական ֆիզիկական մոդել, մի խոսքով՝ էն, ինչ որ բոլորը միշտ խոստանում են ;): Անձամբ ինձ էնքան էլ չի հետաքրքրում, ես Sci-Fi եմ սիրում: Խաղը Արևելյան Եվրոպայից ԱՄՆ գաղթած Նիկո Բելիչի մասին է, որ սովորական քյառթից դառնում ա կանկրետնի գանգստեռ: Մենյուում՝ լիքը կրակոցներ, թմրադեղ, սպանություններ, գոնկաներ և այլն:

Witcher Նիկդ խաղի հետ կապ ունի՞ ;): Էս կիրակի թեման ուզում եմ լավ թարմացնել՝ սքրինշոթներով, վիդեոներով, ամսաթվերով-բանով: Գրի՝ կոնկրետ քեզ ինչ խաղ ա հետաքրքրում, կամ ինչ ոճի, մի բան կպեղենք :):

Witcher
13.09.2008, 15:00
Kuk Witcher Նիկդ խաղի հետ կապ ունի՞ ;): Գրի՝ կոնկրետ քեզ ինչ խաղ ա հետաքրքրում, կամ ինչ ոճի, մի բան կպեղենք :):

Նիկս իհարկե կապ ունի հենց համանուն խաղիցա: Ճիշտն ասած ես կարծես արդեն նոր խաղ ճարելու խնդիր չունեմ, մի փոքր ման գամ Տորրենտը գտա քաշում եմ, այ հին միհատ խաղ կա ժամանակին խաղացել եմ դա չեմ փնտրումhttp://images.darkhorse.com/covers/300/o/oni3.jpg "Օնի"

Արամ
13.09.2008, 21:19
Diablo III

firewall
13.09.2008, 22:53
Spore
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/2/23/Spore_pack.jpg/230px-Spore_pack.jpg

Ստեղ կարդացեք (http://ru.wikipedia.org/wiki/Spore) Իսկ ես կքաշեմ: Երևի

իմ մոտ եկրորդ փուլից հետո սկսեց արդեն կախել...:( քո մոտ նորմալա աշխատում՞

Elmo
13.09.2008, 23:15
իմ մոտ եկրորդ փուլից հետո սկսեց արդեն կախել...:( քո մոտ նորմալա աշխատում՞

Երեկ կանալի հետ մեծ պրոբլեմներ ունեյի, չեմ քաշել վերջացրել:Մի օր էլ պետք ա սպասենք: Բայց ես վստահ եմ, որ իմ մոտինը նորմալ կաշխատի: Ասեմ ինչ եմ վստահ. քաշում եմ մի տեղից, որտեղ ռեյտինգով ա քաշել թողնում, ու եթե մեկը հանկարծ վատ աշխատող բան տեղադրի, անմիջապես կջնջեն: Ինձնից առաջ 14 000 հոգի քաշել են, ու դեռ ոչ ոք չի բողոքել, նենց որ հաստատ համոզված եղի լավ որակով կունենանք:

REAL_ist
13.09.2008, 23:38
տղեք լավ սայտ գիտեք կարանանք թազա խաղեր քաշենք?

Witcher
13.09.2008, 23:47
Diablo III

Պատրաստման փուլումա, պաշտոնական կայքում էլ նույնիսկ մոտավոր ժամկետ չկա:

Ավելացվել է 2 րոպե անց

տղեք լավ սայտ գիտեք կարանանք թազա խաղեր քաշենք?

Տորրենտների հետ վոնց ես???

REAL_ist
13.09.2008, 23:54
օգտագործած չկամ տոռենտ, բայց սիլկեն տաս գլուխ կհանեմ
կարողա իմանաք թազա դալնաբոյշիկ կա?

Սամվել
13.09.2008, 23:56
օգտագործած չկամ տոռենտ, բայց սիլկեն տաս գլուխ կհանեմ
կարողա իմանաք թազա դալնաբոյշիկ կա?

www.torrents.ru :ok

Հայկօ
14.09.2008, 00:19
Diablo III-ին ես էլ էի սպասում մինչև էն պահը, երբ իմացա, որ էլի random level-ներ են լինելու: Գոնե՝ մի մասը: Ախր էդ աշխարհի ամենասխալ բանն ա. հազար հատ random աշխարհ մի հատ կարգին, տաղանդավոր դիզայների ստեղծած լոկացիայի հետ չեմ փոխի: Hellgate: London խաղացել ե՞ք: Հիշում ե՞ք՝ ինչ ախմախ խաղ էր:

Spore-ը իմ ճաշակով չի: Շատ են գովում, բայց էդ իմ խաղը չի: Ես էդքան միկրոմենեջմենթի ձեռքը կմեռնեմ. դե արի էդ ու ամեոբային միջգալակտիկական կայսրություն դարձրու... Ու աչքիս՝ Spore խաղացողները ավելի շատ Creator-ներով կայֆավատ են լինում, քան խաղում են:

Սամվել
14.09.2008, 00:21
Spore[/B]-ը իմ ճաշակով չի: Շատ են գովում, բայց էդ իմ խաղը չի: Ես էդքան միկրոմենեջմենթի ձեռքը կմեռնեմ. դե արի էդ ու ամեոբային միջգալակտիկական կայսրություն դարձրու... Ու աչքիս՝ Spore խաղացողները ավելի շատ Creator-ներով կայֆավատ են լինում, քան խաղում են:

Հա ես Ընգերնեիս եմ սարքելու :D:D

Մի հատ էլ Դինոզավր :D /ինքնելա ընգերս :hands:D/ :lol

Witcher
14.09.2008, 00:53
օգտագործած չկամ տոռենտ, բայց սիլկեն տաս գլուխ կհանեմ
կարողա իմանաք թազա դալնաբոյշիկ կա?
Իմ ուղարկածներում գրանցվել հարկավոր չի Տորրենի իմաստը հենց հասկանաս կիմանաս խի եմ ասում.
-http://thepiratebay.org/browse/
-www.tfileru
դալնաբոյշիկ 3 էս տարիա լինելու ամերիկայի ճանապարհներնա լինելու ես վերերա մուզ-զօօն օվ ցույց տվին

Հայկօ
14.09.2008, 00:59
Տորրենտների ցուցակում ավելացնեմ

http://www.mininova.org/
http://isohunt.com/

Բայց դե մեկ ա՝ փակ տրեկերներից լավը չկա: Ու ռուսականներից էլ ամենալավը Torrnets.ru-ն ա: Թեկուզ՝ գրանցվելով ա: Թեկուզ՝ ռեյտինգային համակարգ ունի: Ի դեպ՝ ռեյտինգային համակարգից բոլոր տուժածներին. ինձ նամակ գրեք, էդ տորրենտների ռեյտինգներին խաբելու շատ հեշտ ձև կա: Կեցցե՛ ինֆորմացիայի ազատությունը :))

Ռուֆուս
14.09.2008, 01:00
Ես www.torrentz.com եմ մտնում, էնտեղ վարկանիշով չի

Սամվել
14.09.2008, 01:10
Տորրենտների ցուցակում ավելացնեմ

http://www.mininova.org/
http://isohunt.com/

Բայց դե մեկ ա՝ փակ տրեկերներից լավը չկա: Ու ռուսականներից էլ ամենալավը Torrnets.ru-ն ա: Թեկուզ՝ գրանցվելով ա: Թեկուզ՝ ռեյտինգային համակարգ ունի: Ի դեպ՝ ռեյտինգային համակարգից բոլոր տուժածներին. ինձ նամակ գրեք, էդ տորրենտների ռեյտինգներին խաբելու շատ հեշտ ձև կա: Կեցցե՛ ինֆորմացիայի ազատությունը :))
Gredytorrent :oy Մի տոժե իխ Օբմանիվաեմ :oy:8

Հայկօ
14.09.2008, 01:13
Greedytorrent :oy Մի տոժե իխ Օբմանիվաեմ :oy:8
Ախպերըըըը՜ս :hands

Witcher
14.09.2008, 01:17
Զուգահեռ թեմայում հարցրել եմ բայց մտածեցի իմ նման ելի մարդ կարողա լինի, որ մտած չլինի ուրիշ խաղի թեմայիում:
Հայ-Լայն ունեցողներ օնլայն կամ վերտուալ ցանցի դեպքում էս դինամիկ ԻՊ խի չի խանգարու? ու վոնցա լուծվում այդ պրոբլեմը?

firewall
14.09.2008, 14:04
Երեկ կանալի հետ մեծ պրոբլեմներ ունեյի, չեմ քաշել վերջացրել:Մի օր էլ պետք ա սպասենք: Բայց ես վստահ եմ, որ իմ մոտինը նորմալ կաշխատի: Ասեմ ինչ եմ վստահ. քաշում եմ մի տեղից, որտեղ ռեյտինգով ա քաշել թողնում, ու եթե մեկը հանկարծ վատ աշխատող բան տեղադրի, անմիջապես կջնջեն: Ինձնից առաջ 14 000 հոգի քաշել են, ու դեռ ոչ ոք չի բողոքել, նենց որ հաստատ համոզված եղի լավ որակով կունենանք:

ես նկատի ունեի, որ կոմպս չի ձգում... չնայած նորա...

Սամվել
14.09.2008, 15:39
Սամվել ջան հաստատ դեռ չես կարող իմանալ լավ էս խաղում թե չէ՞ մինչև ցանցում չխաղաս: Ես մոտ 1 տարի ընկերներիս հետ լոկալ ցանցով խաղացի՝ գրեթե համոզված էի որ լավ արդեն խաղում եմ ու մտա ինտերնետում ուժերս փորձելու: Ասեմ որ սկզբից չէի էլ հասցնում անգամ դիրքերս պատրաստել արդեն վարի էին տալիս, հետո մոտ մի 15 խաղից հետո արդեն սկսեցի հաղթանակներ տանել, մինչև ունեցա 510 հաղթանակ 405 պատրություն հիմա էդ ցանցում գեներալ եմ ու շատ դժվար էր հակառակորդ գտնելը էդ ժամանակ, ոչ ոք չի խաղում հետդ որ տենում են գենեռալ էս, սաղ ուզում են հետդ ընկեր լինեն, հետո նոր նիկով ռեգիստրացիա եղա որ չջոկեն ու խաղան: Ասեմ որ 2 ուրիշ հայեր էլ կայն էդ սայթում ու միշտ իրար հետ ընկեր էինք լինում ու «ՍԻԱՆՍՆԵՐ» էինք ցույց տալիս:
Մի խոսքով գերագույն հաճույք էս ստանում որ հայկական թիմով մշակում էս շատ կոնկրետ ստրատեգիա ու «ԲՆԱՋՆՋՈՒՄ» էս ով էլ պատահի:
Բայց արդեն կլինի մոտ 3 տարի ընդհանրապես չեմ խաղացել:
Պարզապես հետաքրքիր էր թե՞ Հայաստանում էդ խաղը խաղում են թե չէ՞՝

Խաղում են լոկալ.. եթե ինչոր մեկը ինձ Լիցենզավորված տարբերակը տա կխաղամ ինտերնետով.. կարծում եմ դուրս կգա.. Գեներալսի մեծ սիրահար եմ.. /մարդու դեմ/

Իմիջայլոց ի՞նչ ազգով ես խաղում...

Elmo
14.09.2008, 22:12
ես նկատի ունեի, որ կոմպս չի ձգում... չնայած նորա...

Դեռ Հայաստանում չեմ գտել խաղ, որ իմ կոմպը «չձգի»(մի քիչ գլուխ գովամ): Ամենաջղայն խաղը Սամվելն ա բերել, Assassin's Creed -ն էր: Կարգին գնում ա վրեն, նենց որ համեմատությունը տեղին չի լինի: Կքաշեմ կվերջացնեմ, մի հատ կստուգեմ:

Witcher
15.09.2008, 01:16
<Ս.Տ.Ա.Լ.Կ.Ե.Ր. մաքուր երկինք> ոչ օրիգինալը խաղալ ցանկաց խորհուրդ կտամ սպասեն 1.5.0.4 թարմացման կրյակին: Կիքսեր ենքան կան :o

Հայկօ
15.09.2008, 03:01
1.5.0.4-ը արդեն դժվար թե լինի: Ստարֆորս ա պաշտպանությունը, հոգիս հելավ սպասելով՝ մինչև 1.5.0.3-ը ջարդեցին, իսկ երկրորդ թարմացման մեջ պաշտպանությունն էլ ա թարմացված: Վաղը խաղի արտասահմանյան ռելիզն ա, իսկ իրանց մոտ ստարֆորս արգելված ա օգտագործել: Սովորական մի բան կդնեն վրան, բուրժույ հակերներն էլ հինգ րոպեում կջարդեն ու կգցեն տորրենտների մեջ: Հիմա բոլորը դրան են սպասում: Կոնկրետ խաղի մասին՝ ամենասպասված խաղերից էր ինձ համար, արդեն երեք օր ա՝ խաղում եմ՝ 1.5.0.3 թարմացմամբ, 1.5.0.4 թարմացումը մասամբ եմ կարողացել նստացնել (սկրիպտերը լինում են, շարժիչի հետ կապված փոփոխությունները՝ չէ, antialiasing չկա): Բեսամթ գոհ եմ խաղից, սաղ գործերիցս հետ եմ ընկել :))

Witcher
15.09.2008, 17:05
1.5.0.4-ը արդեն դժվար թե լինի: Ստարֆորս ա պաշտպանությունը, հոգիս հելավ սպասելով՝ մինչև 1.5.0.3-ը ջարդեցին :))
Առաջինը չի վերջինն էլ չի լինի կջարդեն, իսկ հեշտ սպասելու համար Չերբոբ

Doberman
15.09.2008, 17:20
Spore դրեցի քաշվի: Doberman վաղը երեկոյան մոտ պատրաստ կլինի: Մի հատ 4 ԳԲ ֆլեշ կբերես կտամ: Էլի ուզողներ լինեն, գրեք:

Ախպեր ես ինչ լավ բան ասիր: սաղ Հայաստանով ման եմ գալիս չկա: որ քաշես ձեն հանի ...
4 գեգ ֆլեշ չկա 2 հատ 2 գեգ կա, ոնց ֆռացի իտոգը ԴՎԴ-ի վրա գրես.....

Ավելացվել է 3 րոպե անց

Դեռ Հայաստանում չեմ գտել խաղ, որ իմ կոմպը «չձգի»(մի քիչ գլուխ գովամ): Ամենաջղայն խաղը Սամվելն ա բերել, Assassin's Creed -ն էր: Կարգին գնում ա վրեն, նենց որ համեմատությունը տեղին չի լինի: Կքաշեմ կվերջացնեմ, մի հատ կստուգեմ:

Իմը 256video ati radeon , 1250 Ram , Intel pentium 4 2,26GHz
Կարողա <չձգի>:think

WArmanW
15.09.2008, 17:33
http://upload.wikimedia.org/wikipedia/ru/thumb/2/23/Spore_pack.jpg/230px-Spore_pack.jpg

որտեղից կարամ քաշեմ, ու քա՞նի մեգաբայթա:

Հայկօ
15.09.2008, 17:46
Elmo Կոմպդ ի՞նչ ա (CPU - RAM - Video):

Elmo
15.09.2008, 18:55
Elmo Կոմպդ ի՞նչ ա (CPU - RAM - Video):

Board Asus M2N SE-Mx Vnidia չիպսեթով
SPU AMDx2 Atlon 4400+ 4.4 Ghz
RAM DDR 800 2x1024 = 2 GB
Video Nvidia 73 00 GT
Համեստ բայց ջղայն: :)

Ավելացվել է 1 րոպե անց

Իմը 256video ati radeon , 1250 Ram , Intel pentium 4 2,26GHz
Կարողա <չձգի>:think

Դու մակնիշները գրի: 256 վիդեո շատ մեծ հասկացություն ա :)

Ավելացվել է 2 րոպե անց

որտեղից կարամ քաշեմ, ու քա՞նի մեգաբայթա:

3,5 ԳԲ ա: Վաղը ՊՄ գրի ժամ պայմանավորվենք արի ես կտամ:

Doberman
15.09.2008, 22:10
Board Asus M2N SE-Mx Vnidia չիպսեթով
SPU AMDx2 Atlon 4400+ 4.4 Ghz
RAM DDR 800 2x1024 = 2 GB
Video Nvidia 73 00 GT
Համեստ բայց ջղայն: :)

Ավելացվել է 1 րոպե անց

Դու մակնիշները գրի: 256 վիդեո շատ մեծ հասկացություն ա :)

Ավելացվել է 2 րոպե անց

3,5 ԳԲ ա: Վաղը ՊՄ գրի ժամ պայմանավորվենք արի ես կտամ:

Ինձ էլ կտաս ես շատ եմ ուզում ետ խաղը video Sapphire X1550 ati radeon AGP

Ավելացվել է 6 րոպե անց

16.09.2008, 00:24
Elmo դու 7300GT-ով ո՞նց ես կարողանում խաղալ: Ախր էդ արդեն նախանցած սերնդի low-end ա :o: Իմը 8800GTS ա, բայց արդեն զգում եմ, որ մեկ-մեկ խեղճանում ա: Հիմա AMD Radeon 4870 եմ ուզում բերել տամ:

Elmo
16.09.2008, 10:03
Elmo դու 7300GT-ով ո՞նց ես կարողանում խաղալ: Ախր էդ արդեն նախանցած սերնդի low-end ա :o: Իմը 8800GTS ա, բայց արդեն զգում եմ, որ մեկ-մեկ խեղճանում ա: Հիմա AMD Radeon 4870 եմ ուզում բերել տամ:

Ճիշտն ասած էդ կոմպը որ հավաքեցի չէի ուզում վիդեո-ի համար շատ ծախսեմ: Դե խաղ էդքան չեմ խաղում: Վերցրեցի GT 7300: Բայց անկախ ինձնից շատ ճիշտ բան արեցի: Երբ մինիմում 80 սերիայի վիդեո ուզուղ խաղերը կատաղած աշխատում էին կոմպիս վրա՝ նույինսկ սկսեցի կասկածել, որ սխալմամբ ավելի լավ վիդեո են տվել: Քանդեցի նայեցի չէ 73 00:

Հետո նոր շատ լավ մասնագետ բացատրեց բանն ինչում ա: Պարզվում ա մայր պլատան ու վիդեոն որ նույն Asus -ն ա հավաքել, իրար հետ իդեալական են աշխատում + դրան մի նորություն էլ իմացա: 70 սերիայի GT վիդեոքարտը շատ ու շատ անգամ ավելի լավն ա քան 80 սերիայի այլ ինդեքսով վիդեոն, օրինակ 8400 GS: Նենց որ 8800 GTS -ից ինքը տարբերվում ա մենակ RAM -ի չափով, տիպով՝ 7300 = DDR2 , 88 00 DDR3, DirectX -ի տարբերակով՝ 9,0 10,0 openGL,...: Կարճ ասած 70 սերիայի GT -ն 8800 -ի ոչ ավելի թույլ ա, քան 80 սերիայի մնացած բոլոր ինդեկսներով վիդեոները:

Kuk
16.09.2008, 11:37
Kuk Նոր GTA-ն աշնան վերջին «կարծեմ՝ նոյեմբերին) կլինի PC-ի համար: xBox360 ու PS3 ունեցողները արդեն վաղուց տժժում են :)): Խոստացել են չտեսնված դետալիզացիա, կենդանի քաղաք, աննախադեպ գրաֆիկա, բնական ֆիզիկական մոդել, մի խոսքով՝ էն, ինչ որ բոլորը միշտ խոստանում են ;): Անձամբ ինձ էնքան էլ չի հետաքրքրում, ես Sci-Fi եմ սիրում: Խաղը Արևելյան Եվրոպայից ԱՄՆ գաղթած Նիկո Բելիչի մասին է, որ սովորական քյառթից դառնում ա կանկրետնի գանգստեռ: Մենյուում՝ լիքը կրակոցներ, թմրադեղ, սպանություններ, գոնկաներ և այլն:

Հայկօ ջան, մերսի ընգեր:) սպասենք, տեսնենք՝ կլինի.. Էդ քո ասած խաղը կա՞ ստեղ:

Հայկօ
16.09.2008, 12:13
Elmo Չէ, ճիշտն ասած՝ բավականին կոպիտ սխալվում ես: 7300GT-ն ուղղակի չի՛ կարող 8800GTS-ի արագությամբ աշխատել: Դրանք տարբեր դասերի սալիկներ են: Տե՛ս, սրանք երկու սալիկների բնութագրերն են.

7300GT
պրոցեսոր՝ 350ՄՀց
հիշողություն՝ 667ՄՀց DDR, 256Մբ DDR-2
հիշողության հոսք՝ 128-բիտ
8 պիքսելային կոնվերտեր
4 գագաթնային կոնվերտեր
ռաստերիզացիայի 8 բլոկ
16 ALU բլոկ
նախնական գին՝ $100

7300-ը, իհարկե, հիմնված է 7600-ի չիպի վրա, սակայն չիպում 4 պիքսելային և 4 ռաստերիզացման բլոկներ անջատած են:

8800GTS
պրոցեսոր՝ 576ՄՀց
հիշողություն՝ 850 (1700)ՄՀց; 320Մբ GDDR-3
հիշողության հոսք՝ 320-բիտ
96 միասնական կոնվերտորներ
նախնական գին՝ $300

Սա կոնկրետ ի՛մ տարբերակն է, կան նաև 640 և 512Մբ-անոց 8800GTS-ներ:

Ընդհանրապես՝ ավելի ճիշտ է նու՛յն դասի սալիկներն իրար հետ համեմատելը. low-end-ը՝ low-ի, middle-ը՝ middle-ի, high-end-ը՝ high-end-ի: Ընդ որում, որպես կանոն, հաջորդ սերնդի low-end-ը արագությամբ մոտավորապես հավասար է լինում նախորդի middle-ին: Եվ իրոք՝ 7300GT-ն, օրինակ, գրեթե նույն արագությունն ունի, ինչ 6600GT-ն: Եվ կամ՝ 8800GTS-ի արագությունը շատ քիչ է ավել 9600GT-ինից:

Տեստը՝ http://www.tomshardware.com/charts/gaming-graphics-charts-q1-2008/compare,572.html?prod%5B1595%5D=on&prod%5B1564%5D=on

Ես բավականին վաղուց է՝ հետաքրքրվում ու զբաղվում եմ hardware-ային նորություններով, տեստերով և այլն, ու հիմա բավականին լավ գլուխ եմ հանում դրանցից: Եթե հանկարծ մի օր որոշես վիդեոսալիկդ փոխել, գրի՛ր, ուրախությամբ կօգնեմ ընտրել՝ ինչքանով ով կկարողանամ:

Ի դեպ՝ ինձ համար «սահուն խաղ» ասվածը ենթադրում է նաև հետևյալը. max settings, 16x AF, 4xAA, HDR-on: Եվ մինիմում 40 FPS:

Հ.Գ. Ի դեպ՝ հուշեք, թե հղումը ո՛նց ավելի ճիշտ ձևաևորեմ, օրինակ՝ սեղմեք այստեղ և այլն:

Ավելացվել է 5 րոպե անց

Հայկօ ջան, մերսի ընգեր:) սպասենք, տեսնենք՝ կլինի.. Էդ քո ասած խաղը կա՞ ստեղ:

Հլը չի հելել, Kuk ջան :)) Նոյեմբերի մեջ: Ի դեպ՝ երեկ արդեն պահանջներն էլ են հայտնի դառել.

Windows XP SP2
Dual core processor (Intel Pentium D կամ ավելի լավ)
Օպերատիվ հիշողություն՝ 2Գբ
Ազատ տեղ՝ 18Գբ
Վիդեո՝ 512Մբ, DirectX 10-ով, կամ՝ DX9-ով՝ երրորդ շեյդերների հնարավորությամբ

Ջաններդ յուղեք :)) 18 գիգ...

Elmo
16.09.2008, 12:28
Elmo Չէ, ճիշտն ասած՝ բավականին կոպիտ սխալվում ես: 7300GT-ն ուղղակի չի՛ կարող 8800GTS-ի արագությամբ աշխատել: Դրանք տարբեր դասերի սալիկներ են: Տե՛ս, սրանք երկու սալիկների բնութագրերն են.

Ես նման բան չեմ ասել: Ես ասել եմ 80 սերիայի մնացած բոլոր ինդեկսներից՝ մասնավորապես 8400 GS -ից: Ու չեմ էլ ասել, որ նույն արագությամբ են աշխատում ես ասել եմ 73 00-ն ենքան ա թույլ 88 00-ից ինչքան 8400-ն: Համենայն դեպս տենց ինձ մասնագետ ա ասել, ես ինքս ցանցային մասնագետ եմ, ու ժեշըից շատ բան չեմ հասկանում: Բայց լավ հասկանում եմ, որ 7300 -ն ու 8800 խնձոր ու անանաս են: Ես պարզապես 7300-ն ու 80 սերիան առանց GT ինդեկսի համեմատել եմ 8800 GTS -ի հետ:

Ես էլ եմ մինչև հիմա զարմացած եմ, ոնց ա իմ կոմպը Assasin's Creed -ը տենց լավ խաղում:
Նույինսկ թեսթ եմ արել: Մի օր ընկերոջս կոմպը մոտս էր: Ամեն ինչը նույնն էր ինչ իմ կոմպինը, մենակ վիդեոն էր 8400 GS: Call of Duty 4 -ը երկուսի վրա էլ դրեցի նույն դիսկից ու բարձր գրաֆիկակյով սկսեցի խաղալ: Իմը ավելի լավ էր աշխատում:

Kuk
16.09.2008, 12:33
Հլը չի հելել, Kuk ջան :)) Նոյեմբերի մեջ: Ի դեպ՝ երեկ արդեն պահանջներն էլ են հայտնի դառել.

Windows XP SP2
Dual core processor (Intel Pentium D կամ ավելի լավ)
Օպերատիվ հիշողություն՝ 2Գբ
Ազատ տեղ՝ 18Գբ
Վիդեո՝ 512Մբ, DirectX 10-ով, կամ՝ DX9-ով՝ երրորդ շեյդերների հնարավորությամբ

Ջաններդ յուղեք :)) 18 գիգ...

Ես չեմ կարա խաղամ ուրեմն:(
Իմը p5pl2, 1gb ram, 256 video:(

Doberman
16.09.2008, 15:12
Հիմա ինձ ասեք, ով կարա ետ SPORE-ը տա??????????????????????????????????????

Լեո
16.09.2008, 15:20
Fifa08-ի մրցույթ:
Ցանկացողները այցելեն www.wcg.am:

Elmo
16.09.2008, 15:23
Հիմա ինձ ասեք, ով կարա ետ SPORE-ը տա??????????????????????????????????????

Ես : Վաղը առավոտ 10-ից հետո մի հատ 4 ԳԲ ֆլեշ վերցրա ու ՊՄ գրի ինձ: Օպերայի մոտերն ա մեր օֆիսը կգաս կտամ :)

Armen.181
16.09.2008, 15:48
Fifa08-ի մրցույթ:
Ցանկացողները այցելեք www.wcg.am:

հիմա մենք կարանք մասնակցենք

Հայկօ
16.09.2008, 18:27
Elmo Քեզ ճիշտ չէի հասկացել :))

70 սերիայի GT վիդեոքարտը շատ ու շատ անգամ ավելի լավն ա քան 80 սերիայի այլ ինդեքսով վիդեոն, օրինակ 8400 GS
Այ սրանի՛ց վախեցա :) Դու, փաստորեն մենակ 8400GS-ը նկատի ունեիր...

Assassin's Creed-ի շարժիչը շատ լավ օպտիմիզացված է: Ubisoft-ը գիտի՝ ինչ է անում. ինչքան շատ կոմպերի վրա իրենց խաղը աշխատի, էնքան շատ առնող կլինի ու փող կգա: Նույնը՝ Call of Duty 4-ը, որ ստեղծված է CoD 2-ի «ծյունինգ» արած շարժիչի վրա:

Elmo
16.09.2008, 18:37
Elmo Քեզ ճիշտ չէի հասկացել :))

Այ սրանի՛ց վախեցա :) Դու, փաստորեն մենակ 8400GS-ը նկատի ունեիր...

Ահա հենց էդ GS -ները: Կարևորն են էր, որ ընդամենը 23 000 դրամանոց վիդեոքարտով «երջանիկ» եմ: :)
Իսկ 88 000, կամ 96 00 -ով միաժամանակ «հարուստ ու երջանիկ» լինել չի լինում: Բավականին թանկ ա, ես խաղ խաղալու համար չեմ վճարի էդքան: Ուրիշ հարց ա եթե մոնտաժով զբաղվեի:;)

Հայկօ
16.09.2008, 18:54
Դե ես ԱՄՆ-ից էի բերել տալիս իմ ժեշտեղենը, ու եթե հաշվի առնենք, որ դրամով եմ աշխատավարձ ստանում, ու էնտեղ էլ օնլայն խանութներից էր գնվում ապրանքը, վրաս ամեն ինչ երկու անգամ էժան էր նստում:

Թեմայի մեջ. Activision-ը (չիմացողներին հուշեմ, որ այս ընկերությունը Call of Duty 1, 2, 4-ի պապան ա) հայտարարել է, որ աշխատում է CoD շարքի նոր՝ 6-րդ խաղի վրա: Ուռա՛:

REAL_ist
16.09.2008, 19:13
ետ 23 հազարնոց 7300GT–ն agp ա թե pci?

Elmo
16.09.2008, 21:57
ետ 23 հազարնոց 7300GT–ն agp ա թե pci?

PCI-X

Ավելացվել է 2 րոպե անց

Թեմայի մեջ. Activision-ը (չիմացողներին հուշեմ, որ այս ընկերությունը Call of Duty 1, 2, 4-ի պապան ա) հայտարարել է, որ աշխատում է CoD շարքի նոր՝ 6-րդ խաղի վրա: Ուռա՛:

Ուռա-ի շրջանակներում: Spore խաղի բեռնումն ավավարտեցի: 3,5 ԳԲ ընդհանուր ծավալով: Ցանկացողների հետ կարող եմ կիսվել, շնորհակալության դիմաց :P
Մենակ ֆլեշով եկեք, DVD writer օֆիսում չունեմ:

Սամվել
16.09.2008, 22:21
Windows XP SP2
Dual core processor (Intel Pentium D կամ ավելի լավ)
Օպերատիվ հիշողություն՝ 2Գբ
Ազատ տեղ՝ 18Գբ
Վիդեո՝ 512Մբ, DirectX 10-ով, կամ՝ DX9-ով՝ երրորդ շեյդերների հնարավորությամբ

Ջաններդ յուղեք :)) 18 գիգ...
GTAի նամն թյուրաիմացությանը կյանքում 18 ԳԵգ տեղ չեմ տա :oy ավելի լավա 2 տեղ Ստալկեռ քցեմ :D

Elmo Քեզ ճիշտ չէի հասկացել :))

Այ սրանի՛ց վախեցա :) Դու, փաստորեն մենակ 8400GS-ը նկատի ունեիր...

Assassin's Creed-ի շարժիչը շատ լավ օպտիմիզացված է: Ubisoft-ը գիտի՝ ինչ է անում. ինչքան շատ կոմպերի վրա իրենց խաղը աշխատի, էնքան շատ առնող կլինի ու փող կգա: Նույնը՝ Call of Duty 4-ը, որ ստեղծված է CoD 2-ի «ծյունինգ» արած շարժիչի վրա:
Դրա համար էլ Հարգում եմ UBISOFTին... Պրինց 1,2,3ը իրանց ժամանակների համար շա՜տ ընտիր գրաֆիկ են ունեցել.. Գայմֆլեյի մասին էլ չասեմ :love ու էնքա՜ն քիչ են ուզել որ իմ՝ նույնիսկ էն ժամանակների համար համեստ կոպով նորմալ գնում էին...

թե չէ ֆիրմաներ կան դնում են ընենց են գրում.. իրանից բան չի ներկայացնում բայց եսիմինչքան ուզւոմա...

Օրինակ գիտեք որ Հիտմեն 4ը FXերի վրա տորմուզա ահավոր անում.. դաժե մենյունա զոռով բացում.. բայց մի հատ ֆայլ կա մե)ը գրում ես shaderquality = low ու սկսումա թռնել ընդ որում էլի հիանալի գրաֆիկայով.. ;) իմ էն ժամանակվա 256 օզույով ու 128 fx5200 վիդիկով խխաղացել եմ ու նորմալ գնում էր :B

Լեո
16.09.2008, 23:10
հիմա մենք կարանք մասնակցենք
wcg.am կայքում ամեն ինչ գրած ա:

Elmo
17.09.2008, 09:48
Էս ի՞նչ աննորմալ չափ էր էս Spore -ի չափը: Ինքը փաստորեն 3,88 ԳԲ ա ու 4 ԳԲ ֆլեշով տանել չի լինի: Կիսում եմ 3 մասի:

Armen.181
25.09.2008, 20:08
ժող կարողա իմանաք երբ ա Հաըաստանում լինելու Tomb Raider- Underworld

Doberman
25.09.2008, 22:21
Ես մինչև վերջ չխաղացի նադաել եղա Spore-ից էլ խաղ չեմ կարում խաղամ շուտ նադաել եմ լինում:[ հա մառացա Elmo-ին ասեմ որ torrents.ru -ում օ կբ up-ով 3 գեգ down եմ արել :hands

Սամվել
25.09.2008, 22:22
Ես մինչև վերջ չխաղացի նադաել եղա Spore-ից էլ խաղ չեմ կարում խաղամ շուտ նադաել եմ լինում:[ հա մառացա Elmo-ին ասեմ որ torrents.ru -ում օ կբ up-ով 3 գեգ down եմ արել :hands

ԱՊրե մենք՝ ես ու Էլմոն .. ամեն օր ենք էտքան անում :oy

Հայկօ
26.09.2008, 01:28
ժող կարողա իմանաք երբ ա Հաըաստանում լինելու Tomb Raider- Underworld

Համաշխարհային ելքը նոյեմբերի 21-ին ա: Տորրենտների ջանը սաղ լինի :))

Elmo
26.09.2008, 09:54
Ես մինչև վերջ չխաղացի նադաել եղա Spore-ից էլ խաղ չեմ կարում խաղամ շուտ նադաել եմ լինում:[ հա մառացա Elmo-ին ասեմ որ torrents.ru -ում օ կբ up-ով 3 գեգ down եմ արել :hands

Թողնում ա: Բայց հետո քեզ կարգելափակեն, եթե քաշածդ չբաժանես::) Չնայած, մինչև գտնեն արգելափակեն ահագին բան կքաշես, հետո մի հատ էլ կգրանցվես::D

Armen.181
26.09.2008, 11:01
Համաշխարհային ելքը նոյեմբերի 21-ին ա: Տորրենտների ջանը սաղ լինի :))

իսկ կարողա իմանաս princ of persian երբ կլինի

Հայկօ
26.09.2008, 11:30
իսկ կարողա իմանաս princ of persian երբ կլինի
Ubisoft-ը խոստացել ա դեկտեմբերի 2-ին, բայց մի տեսակ հավատս չի գալիս :)

Հայկօ
06.11.2008, 00:00
Իմ շատ հարգելի, բայց խիստ լուռ ակումբցի գեյմերնե՛ր, թույն խաղերի տեղատարափը սկսվե՛ց :): Brothers in Arms: Hell’s Highway, Crysis Warhead, Dead Space, Fallout III, Far Cry II... Շատ են: Աշնանային կայֆերի մեջ եմ :)): Ամբողջ գարունն ու ամառը ծոմ եմ պահել, որ հիմա գիշերները մանրամասն քոռանամ մոնիտորիս դիմաց: Հիմա Dead Space եմ խաղում, ընտիրագույն խաղ ա, երևի EA-ի միակ խաղն ա մինչև հիմա, որ բոլոր սպասումներս արդարացրեց: Գիշեր, մութ-խավար, բարձր քոքած բարձրախոսներ, ու մեկ էլ ԲՈՈՈՈՈՈՈ՜: Կանկրետնի ուժասծիկ ա :)): Հիմա տվայտվում եմ՝ հաջորդ զոհը Far Cry II-ն ա լինելու, թե Fallout III-ը: Երկուսն էլ գորձ են:

*e}|{uka*
06.11.2008, 00:20
Հիմա Dead Space եմ խաղում, ընտիրագույն խաղ ա, երևի EA-ի միակ խաղն ա մինչև հիմա, որ բոլոր սպասումներս արդարացրեց: Գիշեր, մութ-խավար, բարձր քոքած բարձրախոսներ, ու մեկ էլ ԲՈՈՈՈՈՈՈ՜: Կանկրետնի ուժասծիկ ա :)):

Ես էլ եմ ուզում Էտ բոոոոոոոոոոո՜ից, վաճառքում կա՞ :'

Սամվել
06.11.2008, 00:24
Իմ շատ հարգելի, բայց խիստ լուռ ակումբցի գեյմերնե՛ր, թույն խաղերի տեղատարափը սկսվե՛ց :): Brothers in Arms: Hell’s Highway, Crysis Warhead, Dead Space, Fallout III, Far Cry II... Շատ են: Աշնանային կայֆերի մեջ եմ :)): Ամբողջ գարունն ու ամառը ծոմ եմ պահել, որ հիմա գիշերները մանրամասն քոռանամ մոնիտորիս դիմաց: Հիմա Dead Space եմ խաղում, ընտիրագույն խաղ ա, երևի EA-ի միակ խաղն ա մինչև հիմա, որ բոլոր սպասումներս արդարացրեց: Գիշեր, մութ-խավար, բարձր քոքած բարձրախոսներ, ու մեկ էլ ԲՈՈՈՈՈՈՈ՜: Կանկրետնի ուժասծիկ ա :)): Հիմա տվայտվում եմ՝ հաջորդ զոհը Far Cry II-ն ա լինելու, թե Fallout III-ը: Երկուսն էլ գորձ են:

Նի սիպ մնե սոլյ նա ռանու :cry

զատո Կոմպս չի քաշում.. դու էլ մի կողմի՞ց ես տանուջում :cry :noti

Հայկօ
06.11.2008, 00:28
Ես էլ եմ ուզում Էտ բոոոոոոոոոոո՜ից, վաճառքում կա՞ :'

Ճիշտն ասած՝ չգիտեմ, նոր խաղ ա, ես ուղղակիորեն քաշել եմ տորրենտներից հենց առաջին իսկ օրերին: Կարող եմ առձեռն տալ, եթե ուզես:

Ի դեպ՝ իմ բազմամյա կարիերայի ընթացքում խաղացած ամենավախենալու խաղը (իսկ ես մի հարյուրյակ չէ, որ խաղացել եմ) Scratches-ն էր: Միակ դեպքն էր, որ գիշերը վախենում էի երկար խաղալ ու ընդհանրապես ամեն չխկոցից վեր էի թռնում :(: Մազոխիստական կայֆեր էր... Է՜հ, ջահելություն: Ահագին հետաքրքիր պատմություն կա կապված էդ խաղի հետ ;):

Սամվել
06.11.2008, 00:30

Իմը Call Of chtulhu Նա եղել :oy Բայց դե ինքը էնքան վախենալու չէր ինչքան հետաքրքիր :love

Հայկօ
06.11.2008, 00:31
Նի սիպ մնե սոլյ նա ռանու :cry

զատո Կոմպս չի քաշում.. դու էլ մի կողմի՞ց ես տանուջում :cry :noti

Հա, նույնիսկ իմ 8800GTX-ն ա տեղ-տեղ խեղճանում... Չնայած՝ ավելի շուտ հաստատ CPU-ից ա (թույլ ա արդեն): Աչքիս՝ նոթբուկի համար հավաքածս փողերը էշ-էշ լրիվ ծախսելու եմ 4870HD + QuadCore + 4Gb DDR3 -ի վրա :D: Հիմիկվանից արդեն սկսեք համոզել, որ հանկարծ տենց բան չանեմ:

Սամվել
06.11.2008, 00:33

:D Ես էլ էի ուզում փոխեի կոմպս.. բայց դե ամառը գնում եմ բանակ.. անիմաստա հիմա փոխելը.. մեկա 2 տարի հետո զիբիլ կլինեն հիմիկվա կոմպերը.. կգամ կփոխեմ էլի :think

aerosmith
06.11.2008, 00:35
մի բան հարցնեմ, երբ ուզում ա արդեն FARCRY2-ը բացի միանգամից քցումա ոինդոուսի միջավայր, էդ ինչից կլնի??? ասեմ որ էդ դիսկը ում տվել եմ նորմալ խաղացելա:think

Հայկօ
06.11.2008, 00:35
Իմը Call Of chtulhu Նա եղել :oy Բայց դե ինքը էնքան վախենալու չէր ինչքան հետաքրքիր :love

Հա՜, Call of Chtulhu-ն էլ էր շա՜տ շատ լավը: Ես ախր գիրքն էլ էի, է՛, կարդացել վաղու՜ց դրանից առաջ: Բայց դե տարբեր ժանրի խաղեր են. իմ ասածը քվեստոտ ա, քո ասածը՝ էքշնոտ: Scratches-ը լրիվ նեռվերիդ վրա ա խաղում, ոչ մի ուռոդ-մուռոդ, անկյունից բո անող մուտանտ չկար: Մարքուր, լարված սասփենս էր: Ի դեպ՝ շատ թեթև խաղ ա, եթե նեռվերից թույլ չես՝ անպայման խաղա:

Սամվել
06.11.2008, 00:37

Ի՞Նչ ձևի գեյմփլայա:think

Ավելացվել է 48 վայրկյան անց

մի բան հարցնեմ, երբ ուզում ա արդեն FARCRY2-ը բացի միանգամից քցումա ոինդոուսի միջավայր, էդ ինչից կլնի??? ասեմ որ էդ դիսկը ում տվել եմ նորմալ խաղացելա:think

Ստեղ կարդա http://forum.igromania.ru/showthread.php?t=77081 ;)

Հայկօ
06.11.2008, 00:41
Քվեստ: Պսևդոստատիկ նկարներ, շա՜տ քիչ անիմացիա, մի հատ մկի կուրսոր, հանելուկներ, ոչ մի գործող անձ՝ քեզնից բացի (դատարկ առանձնատուն ա) ու բեսա՛մթ թանձր վախի մթնոլորտ: Երբ մեր տանն էլ էր գիշեր, էդ խաղի առանձնատան մեջ էլ, ես (ամոթ չլինի ասելը) վախից դողում էի, բայց էդ առանձնատան նկուղը չէի իջնում, որովհետև ՁԱՅՆԵՐ էին գալիս: Պարանոյիկ վիճակ էր մի շաբաթ: Էդ՝ հլը ե՛ս, որ հազար տարի ա՝ պատվավոր, յոթերորդ դան գեյմեր եմ:

Սամվել
06.11.2008, 00:44

Հաա/.. էն խաղերիցա են որ վերևիցա ցույց տալիս ու մկնիկով ես մենակ խաղում.. :8

Ես 1st կամ 3rd Person եմ սիրում :love:oy

Ավելացվել է 57 վայրկյան անց
Մի բան խորհուրդ տուր էլի ծերուկ կոմպիս հագով...
2.8 Proc
256 VIdeo (fx5500)
768 Ozu...
:(

Հայկօ
06.11.2008, 00:48
Սամվել, չէ՛, վերևից չի, հենց լավ էլ առաջին դեմք ա: Պատկերացրու, ասենք, Syberia-ն, բայց՝ 1st Person:

Դու ի՞նչ ես խաղում՝ RTS, RPG, FPS, TPS, սիմուլյատորներ...

Սամվել
06.11.2008, 00:58
Սամվել, չէ՛, վերևից չի, հենց լավ էլ առաջին դեմք ա: Պատկերացրու, ասենք, Syberia-ն, բայց՝ 1st Person:

Դու ի՞նչ ես խաղում՝ RTS, RPG, FPS, TPS, սիմուլյատորներ...

Սիմուլյատորներ չեմ խաղում...
RTՍ< RPG 100ից մեկ..

TPSy Չգիտեմ որնա..

FPS :hands

Հայկօ
06.11.2008, 01:01
Սիմուլյատորներ չեմ խաղում...
RTՍ< RPG 100ից մեկ..

TPSy Չգիտեմ որնա..

FPS :hands

TPS-ը դե Third Person Shooter-ն ա՝ Hitman, Max Payne, Splinter Cell... Ես միշտ շատ եմ սիրել :):

Սամվել
06.11.2008, 01:02
TPS-ը դե Third Person Shooter-ն ա՝ Hitman, Max Payne, Splinter Cell... Ես միշտ շատ եմ սիրել :):

HՀա դե դա բնականաբար :love Thife3ը FPSic TPS եմ սարքել խաղացել :hands

Դե մի բան խորհուրդ տուր :oy

Ավելացվել է 32 վայրկյան անց

Հաա/.. էն խաղերիցա են որ վերևիցա ցույց տալիս ու մկնիկով ես մենակ խաղում.. :8

Ես 1st կամ 3rd Person եմ սիրում :love:oy

Ավելացվել է 57 վայրկյան անց
Մի բան խորհուրդ տուր էլի ծերուկ կոմպիս հագով...
2.8 Proc
256 VIdeo (fx5500)
768 Ozu...
:(

ԻՄիջայլոց :))

Հայկօ
06.11.2008, 01:13
Ինչ ասեմ, Սամվե՛լ ջան... Հները արդեն լավ չեմ հիշում, իսկ համեմատաբար նորերը կոմպդ, ասում ես, չի ձգի... Համ էլ՝ չգիտեմ՝ ինչ ես խաղացել, ինչ՝ չէ: Բայց դե՝ ամե՛ն դեպքում.

Hitman - բոլոր չորս խաղերը, մանավանդ՝ 2-րդն ու 4-րդը: Պետք ա խաղալ առանց որևէ կրակոցի կամ սպանության, որ խաղի ամբողջ կայֆը զգաս: Դե դու Thief խաղացած մարդ ես, կջոգես :):
Far Cry - Արդեն կլասիկա ա: Վատը չի:
Prince of Persia - Առաջինն ու երկրորդը. երրորդն արդեն բորշ ա: Ընտրիագույն slasher-ներ ու platformer-ներ են: Ժանրի կլասիկա:
Half-Life II - Միանշանակ Must Play: Յուրաքանչյուր իրեն հարգող գեյմեր պիտի իմանա՝ Գորդոն Ֆրիմենն ով ա :)):
Call of Duty IV: Modern Warfare - Նոր խաղ ա, գիտես, բայց դե՝ բավականին թեթև ա ու լավ օպտիմիզացված: Գեղեցկություն ա: Հոլիվուդյան հարյուրմիլիոնանոց բյուջեյով կինոյի գեղեցկություն: 10/10:
Splinter Cell 1-3 (4-րդը ծանր ա): Լրտեսական տեխնո-ստելս ա:
Max Payne... Դե էս արդեն վախում էլ եմ ասեմ՝ էնքան հայտնի ու լավն ա :)

Սամվել
06.11.2008, 01:27

Կարմիրները անցել եմ..
Ֆարքրայ չեմ խաղացել.. բայց վայթմ դրանից շատ կա որնա՞ լավը

Իմիջայլոց ես ու ընկերս էլ ենք Հիթմենի մանյակ.. համարյա սաղ Silent Assasinո անցել եմ/ենք :))

Ավելացվել է 1 րոպե անց
Call Ofը մեր Լոկալկի խաղնա... Բայց 2ը 4ը փորձեմ :)

Հայկօ
06.11.2008, 01:31
Ֆարքրայ չեմ խաղացել.. բայց վայթմ դրանից շատ կա որնա՞ լավը

PC-ի համար ընդամենը երկու հատ են՝ առաջին, երկրորդ :):

CoD 4-ը երկրորդի հետ ընդհանրապե՛ս կապ չունի: Այսինքն՝ մենակ էնքանով, որ երկուսն էլ թունավոր խաղեր են :hands: Չորրորդն արդեն մեր ժամանակներն ա՝ Մերձավոր արևելք, Սիբիր... Նոր, թույն զենքեր... Նոր, մահացու էֆեկտներ... Ու կինո՜ ա, կինո՜: Մի շնչով խաղացվում ա, չե՛ս կարողանում ուղղակի պաուզա տալ:

Մի քիչ հարամ անեմ խաղդ՝ վերջերում Ադրբեջանում էլ ես վայեվատ անելու՝ հենց իրանց դեմ :goblin

Սամվել
06.11.2008, 01:33

Էն Ադրի պահերը լսել էի ;)

Լավ հլը տենամ Տոռռենտսում կա

Հայկօ
06.11.2008, 01:41
Էն Ադրի պահերը լսել էի ;)

Լավ հլը տենամ Տոռռենտսում կա

Skullptura-ի Rip-ը ման արի, մոտ 2.5Gb ա ու ոչ մի բան կտրած չի: Մյուսները 6Gb-ից ավել են: Torrents.ru-ում կա:

Սամվել
06.11.2008, 01:47
Skullptura-ի Rip-ը ման արի, մոտ 2.5Gb ա ու ոչ մի բան կտրած չի: Մյուսները 6Gb-ից ավել են: Torrents.ru-ում կա:

Քոլ օֆը՞.. էտ մեր տղեքը ունեն... Ֆառ քրայը պետքա քաշեմ

Մեկ էլ Բեթլֆիլդ վիետնամի հավեսսա եկել :hands

Հայկօ
06.11.2008, 01:54
Քոլ օֆը՞.. էտ մեր տղեքը ունեն... Ֆառ քրայը պետքա քաշեմ

Մեկ էլ Բեթլֆիլդ վիետնամի հավեսսա եկել :hands
Արաաաա՜, լա՛վ հիշացրիր: Վիետնամի մասին ամենալավ խաղը՝ Vietcong: Առաջինը, երկրորդը ապուշություն ա: Կակ ռազ՝ քո կոմպով ընտիր կխաղաս: Բեսամթ լավ խաղ ա՝ անկախ նրանից՝ վիետնամական թեմատիկան սիրում ես, թե չէ: Միանշանակ պետք ա խաղալ: FPS ա: Անպայման ճարի-խաղա:

F.c.Liverpool
06.11.2008, 14:36
PC-ի համար ընդամենը երկու հատ են՝ առաջին, երկրորդ :):

CoD 4-ը երկրորդի հետ ընդհանրապե՛ս կապ չունի: Այսինքն՝ մենակ էնքանով, որ երկուսն էլ թունավոր խաղեր են :hands: Չորրորդն արդեն մեր ժամանակներն ա՝ Մերձավոր արևելք, Սիբիր... Նոր, թույն զենքեր... Նոր, մահացու էֆեկտներ... Ու կինո՜ ա, կինո՜: Մի շնչով խաղացվում ա, չե՛ս կարողանում ուղղակի պաուզա տալ:

պահոոոոո ոնց շուտ չեմ իմացել գնացի վերցնեմ CoD 4-ը ես դրանց բադրջան ինչն եմ ասել :goblin

Ռեդ
06.11.2008, 14:56
պահոոոոո ոնց շուտ չեմ իմացել գնացի վերցնեմ CoD 4-ը ես դրանց բադրջան ինչն եմ ասել :goblin
Հաճույքով կխաղայի բայց տեղ-տեղ կտրտում ա :( :cry

Սամվել
04.01.2009, 01:10
Assasins Creedը անցա...

Անցնելուց հետո իմ համար պարզեցի որ խաղը ամեն դեպքում էն չէր ինչ ռեկլամ էին անում...

Նախ Հիթմենի Խելացիությունը չկար..

Պրինցի Ճարպկությունը ու կռվելու արվեստը...

Սեմ Ֆիշերի թաքնվելու ունակությունը :think

Մի խոսքով Գնահատում եմ 10ից 9ը .. կամ 8.5

Հայկօ
04.01.2009, 01:18

Assassin's Creed-ը շատ սիրուն ու շատ դատարկ խաղ ա: Խաղալ արժեր մենակ էդ միջնադարյան-խաչակրային մթնոլորտի ու Երուսաղեմը, Ակրան ու Դամասկոսը տեսնելու համար: Ալտայիրի անիմացիան անթերի ա. մոտ յոթ հարյուր ունիկալ ու չկրկնվող շարժումներ են իր համար սարքել MC-ով: Ուղղակի էդ հրաշալի ու գեղեցկագույն աշխարհը մի տեսակ... դատարկ ա: Ո՛չ թե՝ որովհետև մարդ չկա, ընդհակառա՛կը՝ ամբոխը մեծ ա: Լավ մշակված կերպարներ չկան՝ մեկ, ու երկրորդ ու ամենակարևորը՝ էդ աշխարհում համարյա անելու բան չկա: Երկու պատվեր կատարեցիր, հաշվի, թե բոլորը արդեն կատարել ու տեսել ես: Չափազանց միապաղաղ խաղ ա: Ի դեպ՝ Յուբիսոֆթի անցած տարվա գլխավոր թերությունը հենց դատարկությունն ու միապաղաղությունն է եղել: Իրար հետևից երեք խաղ հանեցին, երեքում էլ՝ հրաշալի, հանճարեղ, գեղեցկագույն, հսկայական աշխարհ ու երեքում էլ՝ խաղային՝ fun բաղադրիչի պակաս: Սկզբից՝ Assassin's Creed-ը, հետո՝ Far Cry 2-ը, հիմա էլ՝ Prince of Persia-ն (որոշ վերապահումներով): Չնայած՝ Assassin's Creed-ի վերջը բավականին խոստումնալից էր...

Սամվել
04.01.2009, 01:22
Չնայած՝ Assassin's Creed-ի վերջը բավականին խոստումնալից էր...
Հա համաձայն եմ...

Իմիջայլոց... Dead Spaceը ու Crisysը փորձեցի էսօր...

Deadը եսիմ նենց ոչինչ էր.. բայց դե էնքան էլ դորս չեկավ քանի որտ տանը մենակ էի ու մութ էր :D

Իսկ Crisysը սկզբու անկապ էր թվում.. բայց հետո հետաքրքրացավ...

Հայկօ
04.01.2009, 01:29
Dead Space-ը 2008-ի ամենալավ սարսափն էր ինձ համար: Բոլոր առումներով շատ լավ խաղ ա, եթե, իհարկե, կոմպդ հերիքում ա էդ բոլոր սիրունությունների համար :): Անդամահատումը անթերի ա արած, գրաֆիկան շատ ու շատ լավն ա (Crysis-ին, իհարկե, չի հասնի), սյուժեն՝ հետաքրքիր, մատուցումը՝ խիստ չափավոր ու դոզավորված:

Crysis-ը ինձ համար մնում ա չգերազանցված FSP: Ու ոչ միայն աստղային գրաֆիկայի համար (մինչև հիմա հլը նույնիսկ մոտ բան չկա), այլ հենց որպես կրակոցի: Մի տեսակ «ինտելեկտուալ» շութեր էր: Նույն խնդիրը հազար տարբերակով լուծելու հնարավորություն ա տալիս, ու էդ հարցում վերջին դերը չեն խաղում կոստյումի հինգ ռեժիմները: Հետո՝ ես open-world խաղեր սիրում եմ :):

Բայց մինիմում 8800GT ու 2Gb RAM ա պետք :):

Սամվել
04.01.2009, 01:35

Դե Վզգոյեն տանն եմ խաղացել...

9600GT 2G Ռամ :hands

Crisysը հասել եմ էն մի հատ տեղ էր ... սենց սառած էր սաղ... էս էլ Վազդուշնի պադուշկեքով տրանսպորտով էի...

Իրոք Հզոր բան էր Կրիզիսը ու իր գրաֆիկան...

Դեդ Սփեյսը քիչ եմ խաղացել մի լեվլ անցա ու վսյո.. :think /գլուխ էլի/

Մի 2 հատ զենք էի առել /այ էտ պահը ամենաշատը դզեց/ էն ջահլ վախտերս հիշեցի որ Դինո կրիզիսում փող էի հավքում որ զենք առնեի :D Փլեյստեյշնով...

Բայց դե եսիմ... մի տեսակ անկապոտ էր գեյմփլեյը... չեմ սիրում որ հերոսը դանդաղաշարժա լինում :oy նեռվերիս վրա սկսումա ազդել... Չնայած կարողա հետո հետաքրքրանա :)

Հայկօ
04.01.2009, 01:42
Դե Dead Space-ը որպես քյառթու խփոցի խաղալը սխալ ա: Դա սարսափ խաղ ա, ու տենց էլ պիտի լինի՝ դանդա՜ղ, վախեցած, միշտ մահամերձ, միշտ փամփուշտներդ չեն հերիքում, ամեն նոր անկյունից վախենում ես, ամեն նոր սենյակ չես ուզում մտնել... Իմ նեռվերի վրա ազդեց, բայց զա պրինցիպ անցա :)):

Crysis-ի սառած տրոպիկական ջունգլիներից սիրուն բան հլը չեմ տեսել: Չէ՛, մեկ էլ՝ երևի Far Cry 2-ի աֆրիկական սավանաների վրայի մայրամուտը: Մահացու սարքել են: Ամեն վայրկյան ուզում ես Print Screen-ը մի հատ ծանր բանով սեղմես :): Ու ամեն կադրն էլ կարելի ա wallpaper գցել :):

masivec
05.01.2009, 19:05
Ես էլ Assassin's Creed-ը ահագին խաղացի հետո հասա նենց տեղ, որ խաղը քցում էր,ու հետո կոմպս ԲՕԲ-ը Vista քցեց ու տենց մնաց,իսկ հիմա NFS-Undercover եմ խաղում ու ասեմ,որ իմ դուրը գալիսա;)

Արամ
09.01.2009, 23:46
Քրայզիզ 2ի մասին լսել եք՞ երեգ են ինձ տվել, հլա դեռ չեմ տեղադրել...1ինը շատ հետաքրքիր էր տենաս ես էլ հետաքրքիր կլինի

Արամ
10.01.2009, 00:03
http://crysis-2.ru/crysis/oruzhie-v-crysis/ :love

Vaho
10.01.2009, 00:04
Ժողովուրդ խորհուրդ կտամ ճարեք և խաղաք էս երկու խաղերը, վերջն են

1. <Call of Duty 4, 5,>
2. <Tom Clancy`s Rainbow six VEGAS>
Ես <Call of Duty 4-ը խաղացել եմ, իսկ 5-ը պետքա ուղարկեն:
Իսկ <Tom Clancy`s Rainbow six VEGAS> 2 մասիցա հիմա առաջին եմ խաղում հետո, երկրորդնել կա, մի խոսքով, ըսենց բան դժվար տեսած լինեք ճարեք ու խաղացեք չեք փոշմանի :ok

Հայկօ
10.01.2009, 00:13
Քրայզիզ 2ի մասին լսել եք՞ երեգ են ինձ տվել, հլա դեռ չեմ տեղադրել...1ինը շատ հետաքրքիր էր տենաս ես էլ հետաքրքիր կլինի

Crysis II դեռ չկա, դեռ պլաններ էլ չկան :): Կա Crysis-ի էդդ-օնը՝ Crysis: Warhed ա կոչվում, քեզ մոտ պիտի որ էդ լինի: Առաջինը ինձ համար անցած տարվա լավագույն շութերներից էր, բայց շարունակությունը էդքան էլ դուրըս չեկավ: Նախ՝ կարճ ա (չնայած էդ բոլոր էդդ-օնների հիվանդությունն ա), հետո՝ նորություն չկա: Crysis-ի սյուժեն հիշու՞ ես: Psycho-ին հիշու՞մ ես (Nomad-ի ջոկատից էր, էն գիժ բրիտանացին): Խաղի կեսերից կորում էր, չէ՞, ու մեկ էլ մենակ վերջում էր հայտնվում: Warhead-ում պատմվում ա, թե ինքը էդ ընթացքում ուր ա եղել, ինչ ա արել, ու վերջում կրեյսերի վրա էն գրավված այլմոլորակային ութոտնուկը որտեղից հայտնվեց (ինքն էր վիզ դրել :))): Crysis-ի համարյա բոլոր պլյուսները պահպանված են (մենակ՝ մի քիչ ազատությունն ա պակասել. խաղը ավելի գծային-«միջանցքային» ա դառել), գրաֆիկան է՛լ ավելի են լավացրել, կոմպի վրա դրվող պահանջներն էլ իջել են գրագետ օպտիմիզացիայի հաշվին (բայց մինիմում մի 8800GT կամ 3780HD աչքիդ տակ ունեցի): Հաստատ չես փոշմանի, եթե առաջինը խաղացել ես :):

Հայկօ
10.01.2009, 00:17
Ժողովուրդ խորհուրդ կտամ ճարեք և խաղաք էս երկու խաղերը, վերջն են

1. <Call of Duty 4, 5,>
2. <Tom Clancy`s Rainbow six VEGAS>
Ես <Call of Duty 4-ը խաղացել եմ, իսկ 5-ը պետքա ուղարկեն:
Իսկ <Tom Clancy`s Rainbow six VEGAS> 2 մասիցա հիմա առաջին եմ խաղում հետո, երկրորդնել կա, մի խոսքով, ըսենց բան դժվար տեսած լինեք ճարեք ու խաղացեք չեք փոշմանի :ok

Վաղուց անցած էտապ են ;): Cod 4-ը մոռթ ա, 5-ը՝ նենց ոչնչոտ: Rainbow Six-երին երկուսին էլ տասից վեց կտայի, մաքսիմում՝ յոթ: Թույլ խաղեր են:

Vaho
10.01.2009, 00:24
Վաղուց անցած էտապ են ;): Թույլ խաղեր են:

:think Հետաքրքիրա :o

Vaho
10.01.2009, 00:44
Վաղուց անցած էտապ են ;): Cod 4-ը մոռթ ա, 5-ը՝ նենց ոչնչոտ: Rainbow Six-երին երկուսին էլ տասից վեց կտայի, մաքսիմում՝ յոթ: Թույլ խաղեր են:

Կարողա դու աշխարհի ամենաթույն «Գեյմեռն» էս: մենքել դե նոռմալ խաղացողներ էնք էլի :D:D ;)

Հայկօ
10.01.2009, 01:01
Կարողա դու աշխարհի ամենաթույն «Գեյմեռն» էս:oy մենքել դե նոռմալ խաղացողներ էնք էլի :D:D ;)

Աշխարհի ամենաթույնը չեմ՝ հաստատ, բայց որ լուրջ փորձ ունեմ՝ փաստ ա:

Սամվել
10.01.2009, 02:06
Crysis II դեռ չկա, դեռ պլաններ էլ չկան :): Կա Crysis-ի էդդ-օնը՝ Crysis: Warhed ա կոչվում, քեզ մոտ պիտի որ էդ լինի: Առաջինը ինձ համար անցած տարվա լավագույն շութերներից էր, բայց շարունակությունը էդքան էլ դուրըս չեկավ: Նախ՝ կարճ ա (չնայած էդ բոլոր էդդ-օնների հիվանդությունն ա), հետո՝ նորություն չկա: Crysis-ի սյուժեն հիշու՞ ես: Psycho-ին հիշու՞մ ես (Nomad-ի ջոկատից էր, էն գիժ բրիտանացին): Խաղի կեսերից կորում էր, չէ՞, ու մեկ էլ մենակ վերջում էր հայտնվում: Warhead-ում պատմվում ա, թե ինքը էդ ընթացքում ուր ա եղել, ինչ ա արել, ու վերջում կրեյսերի վրա էն գրավված այլմոլորակային ութոտնուկը որտեղից հայտնվեց (ինքն էր վիզ դրել :))): Crysis-ի համարյա բոլոր պլյուսները պահպանված են (մենակ՝ մի քիչ ազատությունն ա պակասել. խաղը ավելի գծային-«միջանցքային» ա դառել), գրաֆիկան է՛լ ավելի են լավացրել, կոմպի վրա դրվող պահանջներն էլ իջել են գրագետ օպտիմիզացիայի հաշվին (բայց մինիմում մի 8800GT կամ 3780HD աչքիդ տակ ունեցի): Հաստատ չես փոշմանի, եթե առաջինը խաղացել ես :):

Իմ մոտ թարսա... 2րդից եմ սկսել :D

Հայկօ
10.01.2009, 02:11
Իմ մոտ թարսա... 2րդից եմ սկսել :D

Թարգի քանի շուտ ա :):

Սամվել
10.01.2009, 02:13
Թարգի քանի շուտ ա :):

Հա... Falloutը էն օրը տեսա... խփնվեցի... էտ եմ խաղալու.. վերջնա :good

Vaho
10.01.2009, 11:41
Հա... Falloutը էն օրը տեսա... խփնվեցի... էտ եմ խաղալու.. վերջնա :good

Էտ ինչ՞ խաղա, լավնա՞ ինչի՞ մասինա, ժանրը ինչա՞

Սամվել
10.01.2009, 12:19
Էտ ինչ՞ խաղա, լավնա՞ ինչի՞ մասինա, ժանրը ինչա՞

Ժամրը FPS,TPS-RPGա ...

Այսինքն ... Ոնց որ Ստալկեռը.. ուղակի համ էլ 3րդ դեմքից ու մի քանի անգամ ավելի շատ ու հետաքրքիր քվեստներով...

Ոբշմ մի քիչ եմ հլը խաղացել բայց հզորությունա :good

Սամվել
10.01.2009, 12:19
Հա խոսքը Fallout 3 ի մասին է :)

masivec
10.01.2009, 13:58
Տեսա խոսք գնաց Stalker-ի մասին,ասի մի հատ հարցնեմ:Stalker-2-ը չեմ կարողանում անցնեմ հենց սկզբից,որ մի քիչ գնում էս մի հատ վիշկայա:oy, այ տեղ չգիտեմ ինչ անեմ:(
Իսկ ով՞ կունենա Cod 5-ը:think,4-ը խաղացել եմ ու շատ դուր ա եկել;)

Elmo
10.01.2009, 14:03

Cod 5-ը անցել ջնջել եմ: չարժե 4-ից հետո խաղալ: Մենակ «Սասունցի Դավիթ» տանկային դիվիզիան էր մեջը լավը, են էլ ազգային հպարտություն ա առաջացրել մոտս, թե չէ սաղ խաղը մեդալից ոչինչով չի տարբերվում:

Vaho
10.01.2009, 16:45
Տեսա խոսք գնաց Stalker-ի մասին,ասի մի հատ հարցնեմ:Stalker-2-ը չեմ կարողանում անցնեմ հենց սկզբից,որ մի քիչ գնում էս մի հատ վիշկայա:oy, այ տեղ չգիտեմ ինչ անեմ:(
Իսկ ով՞ կունենա Cod 5-ը:think,4-ը խաղացել եմ ու շատ դուր ա եկել;)

Շուտ բարձրացի վիշկի վրա, ընդեղ մարդիկ կան , մնա իրանց մոտ, ու վզռիվից հետո քեզի գալիս քտնում են, ու կշարունակես խաղը:

masivec
10.01.2009, 17:13
Շուտ բարձրացի վիշկի վրա, ընդեղ մարդիկ կան , մնա իրանց մոտ, ու վզռիվից հետո քեզի գալիս քտնում են, ու կշարունակես խաղը:

Բարցրանում եմ վիշկի վրա մի հոգի ա ու ոչ մի պայտուն էլ չի լինում:(

Vaho
10.01.2009, 21:30
Բարցրանում եմ վիշկի վրա մի հոգի ա ու ոչ մի պայտուն էլ չի լինում:(

Հա մի հոգիա, պայթուն կլինի միքիչ կռվի ըտեղից, հետո մի քիչ ամցնումա նոր պայթունա լինում, ու մնա վիշկի վրա չիջնես:

Սպասի միչև պայթունը, քո համար կռվի վերևից, բայց զգուշ չխփեն, մեկա իչքան սպանում էս իրանք ելի շատանում են ընեց որ կարաս վիզ դրած չկռվես, իզուրա, կարևորը սպասի միչև պայթի;)

Արամ
10.01.2009, 23:13
Crysis II դեռ չկա, դեռ պլաններ էլ չկան :): Կա Crysis-ի էդդ-օնը՝ Crysis: Warhed ա կոչվում, քեզ մոտ պիտի որ էդ լինի: Առաջինը ինձ համար անցած տարվա լավագույն շութերներից էր, բայց շարունակությունը էդքան էլ դուրըս չեկավ: Նախ՝ կարճ ա (չնայած էդ բոլոր էդդ-օնների հիվանդությունն ա), հետո՝ նորություն չկա: Crysis-ի սյուժեն հիշու՞ ես: Psycho-ին հիշու՞մ ես (Nomad-ի ջոկատից էր, էն գիժ բրիտանացին): Խաղի կեսերից կորում էր, չէ՞, ու մեկ էլ մենակ վերջում էր հայտնվում: Warhead-ում պատմվում ա, թե ինքը էդ ընթացքում ուր ա եղել, ինչ ա արել, ու վերջում կրեյսերի վրա էն գրավված այլմոլորակային ութոտնուկը որտեղից հայտնվեց (ինքն էր վիզ դրել :))): Crysis-ի համարյա բոլոր պլյուսները պահպանված են (մենակ՝ մի քիչ ազատությունն ա պակասել. խաղը ավելի գծային-«միջանցքային» ա դառել), գրաֆիկան է՛լ ավելի են լավացրել, կոմպի վրա դրվող պահանջներն էլ իջել են գրագետ օպտիմիզացիայի հաշվին (բայց մինիմում մի 8800GT կամ 3780HD աչքիդ տակ ունեցի): Հաստատ չես փոշմանի, եթե առաջինը խաղացել ես :):
Հա էլի հենց ետ վառհեադնա....ես ասի ետի 2դնա:)

masivec
11.01.2009, 00:19
Հա մի հոգիա, պայթուն կլինի միքիչ կռվի ըտեղից, հետո մի քիչ ամցնումա նոր պայթունա լինում, ու մնա վիշկի վրա չիջնես:

Սպասի միչև պայթունը, քո համար կռվի վերևից, բայց զգուշ չխփեն, մեկա իչքան սպանում էս իրանք ելի շատանում են ընեց որ կարաս վիզ դրած չկռվես, իզուրա, կարևորը սպասի միչև պայթի;)
Լավ,կսպասեմ մինչև մի բան պայթի:)

Ռեդ
11.01.2009, 01:05
Ժող Mafiaի երկրորդը կա թե չէ

AG16
11.01.2009, 01:52
Ժող Mafiaի երկրորդը կա թե չէ
հլը չէ

Հայկօ
11.01.2009, 02:01
Ժող Mafiaի երկրորդը կա թե չէ

Աշնանը:

Մովսես
11.01.2009, 10:47
'Splinter Cell' հեչ խաղացել եք, արաջին խաղի մեջ Վրաստանում ես գտնվում:

BOBO
11.01.2009, 12:53
'Սպլինտեր Ցելլ' հեչ խաղացել եք, արաջին խաղի մեջ Վրաստանում ես գտնվում:
1-ը կիսատ, 2-ը կիսատ, 3-ը մինչև վերջ, 4 չեմ խաղացել կոմպս չի ձգում:))

Սամվել
11.01.2009, 18:45
1-ը կիսատ, 2-ը կիսատ, 3-ը մինչև վերջ, 4 չեմ խաղացել կոմպս չի ձգում:))

1,2,3 Խաղացել եմ ու անցել...

Շա՜տ հետաքրքիր խաղա իրա ուրույն ժանրը ունի... :think

Double Agent–ից հետո չեմ խաղացել... կոմպս չի ձգում :(

Հայկօ
04.08.2010, 19:28
Սրտատրոփ սպասում եմ հետևյալ խաղերին.

The Witcher II
Mafia II
Deus Ex: Human Revolution
Rage
Star Wars: The Force Unleashed II
Bulletstorm
Civilization V
Dungeon Siege III
Crysis II
Dead Space II

Interdenominational
04.08.2010, 22:46
Հայկօ: Իսկ COD MW-ի 3-ը՞ :think

Հայկօ
04.08.2010, 22:59
Հայկօ: Իսկ COD MW-ի 3-ը՞ :think

Call of Duty: Black Ops (http://www.callofduty.com/)

Բնավ ոչ, էս խաղին նենց չեմ սպասում, ոնց որ վերևում նշածներիս: Որովհետև Treyarch-ն ա սարքում, ոչ թե խաղի պապա Infinity Wards-ը: Նշեմ, որ CoD:MW-ն ու CoD:MW 2-ը Infinity Ward-ի ստեղծագործություններն են, իսկ այ էդ երկուսի արանքի CoD: World at War-ը Treyarch-ն ա սարքել: Հերթով են աշխատում, էլի: Հիմա էլի Treyarch-ի հերթն ա: Էս չի նշանակում, իհարկե, որ նրանք վատ հեղինակներ են, բայց եթե պիտի ընտրեմ, օրինակ, Mafia II-ի ու եսիմքանիերորդ CoD-ի միջև, վերջինս ավտոմատ ջնջվում ա ասպարեզից :):

Interdenominational
04.08.2010, 23:11
Հայկօ: Երբևէ լրջորեն չեմ վերաբերվել նմանօրինակ խաղերին, բայց այդ մեկը… անօրինակ էր :love

Ափսոս, ափսոս… Infinity Wards-ի տնօրինությունը ինչ-որ իրավաբանական քաշքշուկի մեջ էր հայտնվել՝ կապված հեղինակային իրավունքների պահպանման/խախտման հետ… չլուծվեց ուրեմն խնդիրը :(

masivec
24.08.2010, 13:15
Assassin's Creed: Brotherhood:roll:roll

Արամ
24.08.2010, 13:50
WarCraft 4 :(

Հայկօ
26.08.2010, 19:40
WarCraft 4 :(

Նենց բանի սպասի, որ գոնե ինչ-որ հույս լինի :)): Նույնիսկ բամբասանքներ էլ չկան (ցավոք սրտի):

Մինչև էդ կարող ես Diablo III-ին սպասել ;):

Altair
09.10.2010, 10:31
S.T.A.L.K.E.R. 2-ին և Half-Life 2 episode tree-ին:

Armen.181
09.10.2010, 10:54
լոստ պլանետ 2-ը արդեն հելել ա մնում ա «Tom Clancy's H.A.W.X. 2»,նեց կողից մեդալին ու քոլոֆին ել եմ սպասում

Vge
09.10.2010, 16:30
Ժող Mafiaի երկրորդը կա թե չէ
Օվ ասեց վոր չկա?????

Moonwalker
09.10.2010, 16:42
ՕՎ ԱՍԵՑ ՎՈՐ ՉԿԱ?????

Տեսել էս երբ ա եղել էդ խոսակցությունը՝ 11.01.2009: Էդ ժամանակ հաստատ չկար :))

Հայկօ
04.11.2010, 20:10
Հարգելի խաղամոլ, հակահասարակական և շատ վտանգավոր բարեկամներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ նոյեմբերին քաշելիք ունենք :D:

Քաշելիքները հետևյալներն են.

Call of Duty: Black Ops

http://img44.imageshack.us/img44/4750/callofdutyblackopsartic.jpg

Assassin's Creed: Brotherhood

http://img607.imageshack.us/img607/5378/chart2020brotherhoodico.jpg

Need for Speed: Hot Pursuit

http://img502.imageshack.us/img502/1413/paganilamborghini2artic.jpg

BOBO
04.11.2010, 20:17
ասասինը չեն հետաձգել?

Հայկօ
04.11.2010, 20:23
ասասինը չեն հետաձգել?

Ճիշտ ես ասում. PC տարբերակը 2011-ի առաջին քառորդում ա լինելու, էն էլ՝ երևի :(: Նոյեմբերին PS3-ի ու Xbox360-ի համար ա մենակ դուրս գալու: Վառել կոնսոլներին :angry:

BOBO
04.11.2010, 20:26
Ջեյմս Բոնդ կարելիա քաշել տենանք ինչա:))

tikopx
04.11.2010, 21:32
Գռանդ տուրիզմո 5 արդեն տպագրվումա դիսկերի վրա

BOBO
09.11.2010, 22:51
Black Ops
http://rustorka.com/forum/viewtopic.php?t=63057

tikopx
09.11.2010, 23:04
մեռավ կայքը, աչքիս միանգամից սաղ մտան քաշելու:)

Could not connect to the server :(

Gayl
09.11.2010, 23:12
մեռավ կայքը, աչքիս միանգամից սաղ մտան քաշելու:)

Could not connect to the server :(

Էտ քանի օր պետք է քաշե՞ս, Տերյանի վրա պռակատնոց կա, ինքը էս նոր հելած խաղերը 500 դրամով վաճառում ա:

tikopx
09.11.2010, 23:15
1ԳԲ -2-2.5 ժամ, սիկ գիշերը ավելի քիչ :) , տեղը գիտեմ, ավեոլի շատ ու լավ խաղեր ունի ելի նույն գներով, պռակատելա տալիս,սաղ ուսանողությունը ենդեղա գնում,+ հաջորդ օրը ունի այդ ղաղը, եթե դուրսա գալիս

Gayl
09.11.2010, 23:19
1ԳԲ -2-2.5 ժամ, սիկ գիշերը ավելի քիչ :) , տեղը գիտեմ, ավեոլի շատ ու լավ խաղեր ունի ելի նույն գներով, պռակատելա տալիս,սաղ ուսանողությունը ենդեղա գնում,+ հաջորդ օրը ունի այդ ղաղը, եթե դուրսա գալիս

Չէ ինչ հաջորդ օր, եթե տվյալ խաղը էսօր հելել ա ուրեմն ինքը հենց էսօր մի 100 հատ արդեն ունի, 400 ով պռակատ ա տալիս 500 ով ծախում:D ու էտքան սպասելու փոխարեն վաղը գնա վեկալ, ես որ հաստատ պտի գնամ:

tikopx
09.11.2010, 23:27
իմ կապով 6ԳԲ գիշերվա 00:00 - ից մինչև 6-ը կամ 7-ը կքաշի,, ել խի 200 տամ մարշուտնւոն գնալ գալու, ու 400 էլ պռակատի համար, հենա գիշերը կքաշեմ:D ի դեպ թանկա տալիս պռակատ` 200 -ովա տալիս, + ինքը նորմալնա բերում, ոչ թե ինտերնետից քաշում:

Հայկօ
09.11.2010, 23:44
Մոդերատորական. օֆֆտոպը թարգեք:

Sagittarius
03.01.2011, 16:02
Syberia 3

http://cdni.gamezone.com/images/products/Syberia_3.jpg

Անհամբեր սպասում եմ այս խաղին՝ ասում են այս տարի վերջապես դուրս կգա:

Խաղի մեկ նորամուծության մասին է նշվում՝ PC և PS3ի խաղացողները կարող են միմյանց հետ համագործակցելով խողը անցնել, և միայն համագործակցողները կկարողանան խաղը մինչև վերջ անցնել. այս պահը ճիշտն ասած լրիվ չհասկացա: Ո՞վ է տեղյակ, ինչի՞ մասին է խոսքը:

Altair
07.01.2011, 11:28
Հարգելի խաղամոլ, հակահասարակական և շատ վտանգավոր բարեկամներ,

Սիրով տեղեկացնում եմ ձեզ, որ նոյեմբերին քաշելիք ունենք :D:

Քաշելիքները հետևյալներն են.

Call of Duty: Black Ops

http://img44.imageshack.us/img44/4750/callofdutyblackopsartic.jpg

Assassin's Creed: Brotherhood

http://img607.imageshack.us/img607/5378/chart2020brotherhoodico.jpg

Need for Speed: Hot Pursuit

http://img502.imageshack.us/img502/1413/paganilamborghini2artic.jpg

«Assassin's Creed: Brotherhood» էսիկ արդեն հելելա՞ :

Armen.181
07.01.2011, 13:00
«Assassin's Creed: Brotherhood» էսիկ արդեն հելելա՞ :

հա կոնսոլներ վրա

anahit96
07.01.2011, 22:01
նոր Call of duty-ն Հայաստանում չկա??

Gayl
07.01.2011, 22:25
նոր Call of duty-ն Հայաստանում չկա??

Շուտվանից կա:

Արամ
08.01.2011, 03:05
նոր Call of duty-ն Հայաստանում չկա??

Էհ Անահիտ ջան որտեղից լինի, Կրակոցիների մենաշնորհը Քոչարյանի տղու-ն ա, Counter Strike-ից ենյան բան չեն բերում Հայաստան:

BOBO
21.01.2011, 12:19
2011-ին սպասվող խաղերի անոնսները

http://www.rustorka.com/forum/viewtopic.php?t=69614

Altair
12.05.2011, 14:46
Դե ես սպասում եմ Half-Life ի հաջորդին և ASSASSIN`S CREED ի հաջորդին
Հա նաև S.T.A.L.K.E.R. 2-ին :hands

Արամ
12.05.2011, 18:39
Dota 2 :(

Հայկօ
12.05.2011, 19:11
The Witcher 2: Assassins of Kings (http://www.akumb.am/showthread.php/55701-The-Witcher-2-Assassins-of-Kings)
Առաջին Witcher-ը երևի վերջին տարիների լավագույն RPG-ն էր: Երկրորդը խոստանում ա ամեն ինչով առաջինից լավը լինել: Խնդրում եմ մայիսի 17-ից հետո ինձ չանհանգստացնել, անհասանելի եմ լինելու :):

Batman: Arkham City
Նմանապես՝ առաջին մասը անցած տարվա ամենալավ խաղերից էր, եթե ոչ ամենալավը: Համարյա անթերի խաղ էր: Անհամբեր սպասում եմ:

Deus Ex: Human Revolution (http://www.akumb.am/showthread.php/56069-Deus-Ex-Human-Revolution)
Առաջին Deus Ex-ը արդեն դասական խաղ ա (1999 թվի ա, եթե չեմ սխալվում): Խաղացել եմ, իրոք շեդևր ա: Մենակ էդ հերիք ա, որ սրան սպասեմ:

Rage (http://www.akumb.am/showthread.php/56129-Rage)
Նոր շութեր id Software-ից: Fallout-ի, Half-Life 2-ի ու Doom-ի խառնուրդ՝ շութերների պապայից :)): Վիդեոները մեկը մյուսից լավն են:

The Elder Scrolls V: Skyrim (http://www.akumb.am/showthread.php/58732-The-Elder-Scrolls-V-Skyrim-%D4%B7%D5%AC%D5%A4%D5%A5%D6%80-%D5%8D%D6%84%D6%80%D5%B8%D5%AC%D5%A6-V.-%D5%8D%D6%84%D5%A1%D5%B5%D6%80%D5%AB%D5%B4)
Էս պրեվյուն (http://www.gamesradar.com/xbox360/the-elder-scrolls-v-skyrim/previews/g-20100727104555695026) կարդացած ու էս տրեյլերը (http://www.youtube.com/watch?v=PjqsYzBrP-M) նայած մարդը չի կարող սրան չսպասել: Պլյուս՝ Oblivion-ից մնացած ջերմ հիշողությունները: Սենց խաղեր հինգ-վեց տարին մեկ են հայտնվում:

Mass Effect 3
Բան չասեմ: Mass Effect-ը ֆենոմեն ա խաղերի աշխարհում: Առաջինը հրաշք էր, երկրորդը տարօրինակորեն ավելի լավն էր, քան առաջինը, երրորդը, ոնց երևում ա, լեգենդ ա լինելու:

BioShock Infinite
Ավելորդ ա մեկնաբանելը:

Diablo III
Դասականի վերածնունդ՝ Blizzard-ից: Հասկացող մարդու համար մենակ Blizzard-ի անունը հերիք ա՝ ցնցակաթվածի մեջ ընկնելու համար :)):

Hitman Absolution
Hitman-ը ամենասիրածս շարքերից մեկն ա, ու շատ առումներով ուղղակի ունիկալ երևույթ ա: Հերթական Հիթմենին ուղղակի չեմ կարող չսպասել:

Altair
12.05.2011, 20:55

Ախպեր, եթե սրանցից մեկը դուրս գա կարա՞ս լինկը դնես «Ինչ խաղեր խորհուրդ կտաք» թեմայում:

Հայկօ
12.05.2011, 21:15
Ախպեր, եթե սրանցից մեկը դուրս գա կարա՞ս լինկը դնես «Ինչ խաղեր խորհուրդ կտաք» թեմայում:

Ավելի շուտ ստեղ (http://www.akumb.am/showthread.php/52808-%D4%BD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80) կիմանաք :):

Armen.181
12.05.2011, 22:41
ամենասպասված խաղը իմ համար դա Syberia III է որին սպասում եմ 2009 թվականից ինչ իմացել եմ որ պետք է լույս տեսնի,

Freeman
13.05.2011, 22:25
Երբ հուսահատված եմ և հոգնած՝ ինձ պայքարելու ուժ է տալիս Half Life 2 ep.3-ի սպասումը :))
Սպասում եմ նաև Assassin's creed 3-ին(այս տարի դուրս կգա ),Prototype 2-ին(երևի մյուս տարի դուրս կգա),մնացածն էլ հավես չունեմ գրեմ (համ էլ կոմպս ռեստարտ ա ուզում:)))

Հայկօ
29.11.2012, 21:57
Շնորհավորում եմ)

Տենաս ե՞րբ ես էս թեմայում սենց գրառում կանեմ :)

Հլը խոստովանի՝ էդ ինչի՞ն ես տենց սպասում :)):