Հայկօ
07.09.2008, 03:38
Կոլետ
Մարդասպանը
Երբ Լուիսը սպանեց նրան արճճի փոքր ձուլակտորով, որի տակ զոհը պահում էր փաթեթավորման թղթերը, զգաց, որ շփոթված է։ Կինը պառկած էր վաճառասեղանի հետևում` մի ոտքը ծալված, գլուխը շրջված հետ, ծիծաղելի դիրքով, ինչը չարացրեց երիտասարդին։ Նա թոթվեց ուսերը և քիչ էր մնում ասեր. «Դե վե՛ր կաց, ծիծաղելի տեսք ունես»։ Բայց այդ պահին դռան զանգը հնչեց, և ներս մտավ մի աղջիկ` ասելով.
– Կարկատելու բրդյա սև թելի մի կոճ տվեք, խնդրում եմ։
Նա քաղաքավարի պատասխանեց.
– Վերջացել է, վաղը կունենանք։
Աղջիկը դուրս եկավ` խնամքով ծածկելով դուռը, և Լուիսը նկատեց, որ իր մտքով անգամ չէր անցել, որ նա կարող էր մոտենալ վաճառասեղանին, կռանալ, տեսնել…
Երեկոն իջնում էր` մթնեցնելով գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը։ Դեռևս նշմարվում էին շարքերով սպիտակ ստվարաթղթերը, որոնց կորոզոյից կոճակներ կամ ժապավենի կծիկներ էին փակցված։ Լուիսը գազի լամպը վառելու համար լուցկին մեքենայորեն քսեց ներբանին, հետո սթափվեց և հանգցրեց ոտքի տակ։ Դիմացի գինեվաճառը միանգամից լուսավորեց իր ամբողջ առաջին հարկը, և, ի հակադրություն, գրենական պիտույքների ու փերեզակեղենի փոքրիկ խանութը մթնեց դեղին լույսով երիզված գիշերվա մեջ։
Լուիսը կրկին թեքվեց վաճառասեղանի վրա։ Անհուն զարմանքով նա համոզվեց, որ իր սիրուհին դեռ այնտեղ էր` ոտքը ծալված, պարանոցը շրջված։ Բացի դրանից մազափնջի նման բարակ ինչ-որ սև բան էր հոսում կնոջ գունատ այտի վրայով։ Նա գետնից վերցրեց քառասունհինգ ֆրանկի մետաղադրամներն ու կեղտոտ թղթադրամները, որ քիչ առաջ այնքան կատաղորեն արհամարել էր, դուրս եկավ, փակեց դուռը, բանալին դրեց գրպանը և գնաց։
Երկու օր նա ապրեց ասես մանկության գրկում, զվարճացավ` դիտելով Սենայի վրայի նավակները և պուրակների դպրոցականներին։ Նա երեխայի նման հրճվում էր և երեխայի նման էլ ձանձրանում։ Լուիսը սպասում էր և չէր կողմնորոշվում. լքե՞լ քաղաքը, թե՞ նախկինի պես տեղավորվել իր խցում։ Շաբաթավճարով վարձած նրա սենյակը դեռ լի էր Փարիզի հուշարձանները պատկերող բացիկների խրձերով, ցատկոտող խաղալիք նապաստակներով և պտղահյութ պատրաստելու մածուկի տուփերով։ Բայց Լուիսը երկու օր ոչինչ չվաճառեց և քնեց մեկ այլ բնակարանում։ Նա վախի զգացում չուներ և լավ էր քնում. օրը նրա համար դյուրին էր անցնում, ծանրաբեռնված միայն այն հաճելի անհամբերությամբ, որ վայելում ես մեծ նավահանգիստներում, երբ զբոսանավում տեղ ես պահել։