PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս անվանել տնային կենդանիներին

ivy
06.09.2008, 15:13
«Կենդանիների անունները հայերեն» թեման նայելիս՝ մոտս մեկ այլ թեմայի գաղափար ծնվեց, որը ինձ միշտ էլ հետաքրքրել է։
Ի՞նչ անուններ տալ տնային կենդանիներին՝ շներին, կատուներին, թութակներին և այլոց։
Ասենք՝ Տուզիկ, Շարիկ և այլ անունները ռուսական են, Չակ, Ռեքս և նմանատիպները՝ նույպես օտարածին։
Կա՞ն արդյոք հայկական հետաքրքիր անուններ կենդանիների համար; Եթե գիտեք, խնդրում եմ գրեք այստեղ։ Եթե չգիտեք, եկեք միասին հորինենք։ :)

Mitre
06.09.2008, 15:22

Ամենատարածված շան անունը Հայաստանում Արջուկն է , հենց շան քոթոթը մի քիչ լիքն է լինում այդ անունն են կպցնում:Ուրիշ հայկական կենդանու անվանում չեմ հիշում:

ivy
06.09.2008, 15:26
Ամենատարածված շան անունը Հայաստանում Արջուկն է , հենց շան քոթոթը մի քիչ լիքն է լինում այդ անունն են կպցնում:Ուրիշ հայկական կենդանու անվանում չեմ հիշում:

Ես լսել եմ Բողար (կարծես թե հայկական է հնչում), Քոթոթ։ Իսկ պապիկս էլ մեր շանը, թեև նրա անունը Չակ էր, համառորեն Զանգի–Զրանգի էր անվանում, որը մի հայկական հեքիաթի միջից էր վերցրել։ :)

Amaru
06.09.2008, 15:26
օղորմածիկ թութակիս անունը Ստեփանոս էր... :cry

dvgray
06.09.2008, 15:26
Ես կնախընտրեի նրանց տալ հայկական անուններ: Օրինակ իմ շան անունը չնայած /սխալմամբ/ դրել ենք Գեկ /սխալմամբ, որովհետև էգ է :)/, բայց հիմնականում անվանում ենք Վարդ /երբ լավ էր պահում/, Վաևդուշ/երբ ջղայնացնում էր :D/, Անուշիկ /երբ փաղաքշում էինք ու ինքն էլ երես էր լպստում / :oy :

Իսկ ավելի ճիշտ է տալ ուրիշ անուն դարձրած բնորոշիչնեի:
Ասենք ՝ Արագ, Վազող, Թռնող, Ցատկող, Տզզան, Քնող… և այլն

Mitre
06.09.2008, 15:26
Հա , մեկ էլ Սևուկ են դնում , բացառապես սպիտակ շների անունը:

ivy
06.09.2008, 15:28
Ես կնախընտրեի նրանց տալ հայկական անուններ: Օրինակ իմ շան անունը չնայած /սխալմամբ/ դրել ենք Գեկ /սխալմամբ, որովհետև էգ է :)/, բայց հիմնականում անվանում ենք Վարդ /երբ լավ էր պահում/, Վաևդուշ/երբ ջղայնացնում էր :D/, Անուշիկ /երբ փաղաքշում էինք ու ինքն էլ երես էր լպստում / :oy :

Իսկ ավելի ճիշտ է տալ ուրիշ անուն դարձրած բնորոշիչնեի:
Ասենք ՝ Արագ, Վազող, Թռնող, Ցատկող, Տզզան, Քնող… և այլն

Ասենք՝ կարելի է կրիային անվանել Արագ կամ Թռչող, հավես կլինի։ :))

Mitre
06.09.2008, 15:28
օղորմածիկ թութակիս անունը Ստեփանոս էր... :cry

Ուրիշ անուն դնեիք , երկար կապրեր::)

dvgray
06.09.2008, 15:37
Ասենք՝ կարելի է կրիային անվանել Արագ կամ Թռչող, հավես կլինի։ :))
Հա: Ես էն հնդկացիների կինոներից հիշեցի: "Սուր Աչք ", "Մեծ Օձ" … և այլն
Հիմա կենդանինե՞րը ինչով ոն պակաս: Ինչ որ անունները կդնես, այդ հատկությունն էլ նրանք կզարգացնեն :)

Amaru
06.09.2008, 15:40
Ուրիշ անուն դնեիք , երկար կապրեր::)

ես էի էդ անունը դրել... էհ

Kuk
06.09.2008, 16:23
Երջանկահիշատակ թութակիս անունը Պոլի էր:cry

Երկնային
06.09.2008, 16:49
Ասենք՝ կարելի է կրիային անվանել Արագ կամ Թռչող, հավես կլինի։ :))

Քրոջս երեխեքը իրենց կրիայի անունը Դանդալոշ են դրել… երկու տարուց ավել ա, եդ ոչ ջրային կրիային ակվարիումի մեջ են պահում… Կրիան էլ ձևը սովորել ա, բարձրանում ա ֆիլտրի վրա ու դուրս ցատկկում, հետո, բառիս բուն իմաստով, վազվզել սենյակներով մեկ, շատ արագ :D
Հետո հենց սովածանում ա, մի երեք օրից գալիս, խելոք գալիս կանգնում ա ակվարիումի մոտ, որ ,մեջը գցեն ու կերակրեն… :D:D

*e}|{uka*
06.09.2008, 17:09
Երջանկահիշատակ թութակիս անունը Պոլի էր:cry

Էս քանի? հատ թութակա սատկել աման՜ :cry
Իմ թութակի անունն էլ Շուլց էր :cry

Hayk Avetisyan
06.09.2008, 17:19
Մի հատ ցամաքային երկու հատ ջրային ողորմածիք կրիաներիս անունը Վանյա, Պետյա ու Դաշայա էղել:

Kuk
06.09.2008, 17:40
Էս քանի? հատ թութակա սատկել աման՜ :cry
Իմ թութակի անունն էլ Շուլց էր :cry

Մի հատ Կեշա ունեի, լրբի մեկն էր, բայց դե ես` սովորույանս համաձայն սիրում էի իրան, դե.. լիրբ էր դրա համար, ինքը կնքեց իր մահկանացուն, հետո Պոլիին բերեցի, Պոլին կարգին որց էր, լավ ասում-խոսում էր, մի քանի ամիս առաջ ինքն էլ կնքեց իր մահկանացուն, ու ես մնացի առանց պապուգայ:cry

*e}|{uka*
06.09.2008, 17:52

Վու՜Յ :cry
Քոնը ի՞նչ թութակ էր
Իմն էլ էր խոսում... Նենց հավես էր ասում «Վզիկս քոր կուգա» :D
Իմը մեծ կրամեր էր, որ են պուճուր լրբերից լիներ, երկու ամիս հաստատ չէի լացի :D :cry
Բա որ իմանաս ոնցա՞ սատկել :noti
Հիվանդ էր, ախպերս ուզեցելա դեղ տա, մոռացելա դեղը կիսի երկու մասի, դրելա կոկորդը. մտա սենյակ տենամ թութակս պառկելա վանդակի հատակին ոտքերը վերև :cry

Կրիա էլ եմ ունեցել անունը Սնայպեռ էր :D

Մի հատ ծանոթ ունեի, իր շան անունը հարևանի անունից էր դրել՝ Վլադ :D :fool
Հենց բակում ման տալուց շանը կանչում էր, հարևանը պատուհանից նայում էր :D

Ռուֆուս
08.09.2008, 21:32
Ես էլ մի ժամանակ խոմյակներ էի պահում, տղու անունը Եզնիկ էի դրել, աղջկա անունը Նունուֆար: Մի օր էլ Նունուֆարը հիվանդացավ, դասից տուն եկա տեսնեմ, որ Նունուֆարը սատկել է, Եզնիկն էլ Նունուֆարի մարմնի կեսը կերել է.... :o :[ :[ :[

Դրանից հետո երդվեցի էլ խոմյակ չպահել, չնայած շատ եմ սիրում էդ անտեր կենդանիներին.... :love

Տաքսայիս անունը Բաքս է, դրանից առաջ ունեցած շներիս անունները` Բելլա (դրատխաար), Ջինա (էլի տաքսա, Բաքսի ձագը), Պուլտիկ (տուզիկ), Մուլտիկ (տուզիկ) ու մի տաս հատ Ջեք (էս անունը շատ յուրահատուկ է, համ էգերին է կարելի դնել, համ էլ որձերին) :D

Լեո
08.09.2008, 22:20
Իմ շան անունը Բալակ ա` ի պատիվ Միխաիլ Բալակի:) 3 ամսական ա:
http://www.imagger.com/thumbs/940509_Balack-(2).jpg (http://www.imagger.com/view/940509_Balack-(2).jpg.html)

Հ.Գ. Վաճառում եմ: Թե ուզողներ կան, ասեք:

Հակոբ Գեւորգյան
08.09.2008, 23:21
«Կենդանիների անունները հայերեն» թեման նայելիս՝ մոտս մեկ այլ թեմայի գաղափար ծնվեց, որը ինձ միշտ էլ հետաքրքրել է։
Ի՞նչ անուններ տալ տնային կենդանիներին՝ շներին, կատուներին, թութակներին և այլոց։
Ասենք՝ Տուզիկ, Շարիկ և այլ անունները ռուսական են, Չակ, Ռեքս և նմանատիպները՝ նույպես օտարածին։
Կա՞ն արդյոք հայկական հետաքրքիր անուններ կենդանիների համար; Եթե գիտեք, խնդրում եմ գրեք այստեղ։ Եթե չգիտեք, եկեք միասին հորինենք։ :)

Գերազանց հարց:hands

Իմ կարծիքով կենդանիներին պետք է անվանել կարճ անուններով։ Կապ ունի կենդանուց, օրինակ որոշ կենդանիներ ջղայնանում են, երբ իրենց անվանում եք սուր ձայնով։ Իսկ հայկական անուններից, ես կասեյի կարելի է օգտագործել Նուռ, Կարո, Մարո… մի խոսքով կարճ, մեկ կամ երկու վանկերից բաղկացած բառերով :)

Chuk
08.09.2008, 23:25
Շան համար սազական ու նաև տարածված անուն է Ասլանը :)

Ուլուանա
09.09.2008, 00:08
Հետաքրքիր է, որ Հայաստանում շատ ընդունված է շների անունները դնել Ջինա (լիքը Ջինա անունով շներ գիտեմ), բայց որպես մարդու անուն՝ կյանքումս չեմ հանդիպել Հայաստանում։ Ամերիկացիք երևի կվիրավորվեին։ :D

Մեկ էլ Գրաֆ եմ շատ լսել՝ որպես շան անուն։ Իսկ որպես հայկական զուտ շան անուն՝ մենակ Բողարը գիտեմ, էն էլ մենակ գրքերում եմ հանդիպել, իսկ իրական կյանքում դեռ չեմ հանդիպել էնպիսի «հայ» շուն, որ անունը Բողար լինի։ :D

Ավելացվել է 52 վայրկյան անց

Շան համար սազական ու նաև տարածված անուն է Ասլանը :)
Հա, վայ, ճիշտ է, էդ անունը մոռացել էի։ Այ դա լավն է իրոք, թե չէ Բողարը հեչ լավ չի հնչում։ :bad

Երկնային
09.09.2008, 00:13
Հետաքրքիր է, որ Հայաստանում շատ ընդունված է շների անունները դնել Ջինա (լիքը Ջինա անունով շներ գիտեմ), բայց որպես մարդու անուն՝ կյանքումս չեմ հանդիպել Հայաստանում։ Ամերիկացիք երևի կվիրավորվեին։ :D

Մեր կուրսում Ջինա կա…:D:D

Հակոբ Գեւորգյան
09.09.2008, 00:14
Ինիսունականների սկզբին մեկն իր շանը անվանել էր Ալիյով :)

Մի լավ անուն մտքովս անցավ… Այն փոքր "տուզիկ" շներին կարելի է անվանել Կայծակ, Կայծ, նաեւ մի քանի լեզվով լավ էլ լսվում է, օրիան անգլերեն «Սպարկի», արաբերեն էլ «Ռադ» է լինում :) «Ռադի» վրա փլվեցի :D

Ուլուանա
09.09.2008, 00:30
Մեր կուրսում Ջինա կա…:D:D
Էդ հաստատ ինչ–որ շան պատվին դրած կլինեն։ :D

Ռուֆուս
09.09.2008, 00:35
Լավ, մի բան պատմեմ...

Մի հատ ամերիկացի (Peace Corps-ի կամավոր) Հայաստանի խուլ գյուղերից մեկում է ապրում ու երկու հատ կատու է պահում, մեկի անունը դրել է "Ոնցես", մյուսինը "Լավեմ": Մի օր սրա կատուները կորում են, սա էլ հելնում է գյուղամեջ, սկսում է գոռալ "Ոնցես, Լավեմ...." Էս գյուղացիները մտածում են, թե սա խելքը թռցրել է.... Էնպես որ ձեր սիրելի կենդանուն անուն դնելուց առաջ մի հատ լաաավ մտածեք :)

Morpheus_NS
09.09.2008, 10:28
«ԾԻՊՈԿ» -շան համար կարգին անուն ա:D

Բարեկամ
09.09.2008, 10:50
10 տարեկանում ինձ երեք թութակ նվիրեցին՝ կանաչ, կապույտ ու դեղին, որոնց համապատասխանաբար անվանեցի Պիկո, Սանո և Նանո: Մի քանի տարի հետո ֆիզիկայի գրքերում տեսա, որ դրանք երեքն էլ չափման համակարգի աստիճանային միավորներ են :o

Adriano
09.09.2008, 11:08
օրիանկ շան կամ կատվի անունը, որ Պողոսուհի լինի ինչ կլինի?

Annushka
09.09.2008, 11:23
Առաջին կատվիս անունը Նազիկ էր, երկրորդ փիսոյիս անվանել էի Մառա Դե մռռան էր, էլի:)Էն էլ մեր հարևանի կնիկը նեղացել էր.. իրա անունն էլ էր Մառա. բայց դե մեր փիսոյին անվանակոչելուց ինքը դեռ մեր հարևանը չէր, նենց որ .. Ամենահետաքրքիրն էն էր, որ իրա ամուսինը մեր կատվին ասում էր " Արա Կատու" :D չնայած կատուս աղջիկ էր:D Ցավոք, էդ կատուս 4 տարեկանում 10 հարկից ընկավ ու ներքին արյունահոսությունից սատկեց:cry2::cry Բայց հոյակապ փիսիկ էր:(

Ariadna
09.09.2008, 11:47
Մեր շան անունը Չիկո ա, էնքան սիրուն ա, էնքան սիրուն, ոնց որ եղնիկ լինի։ Բայց մի բան ա ջղայնացնում, որ մեր աշխատողի թութակի անունն էլ ա Չիկո :( Իսկ երկու հատ էլ կատու ունեինք՝ Վասյան ու Մարուսիկը, քուր ու ախպեր էին, հետո մեծացան, որոշեցին ամուսնանալ, մենք էլ Մարուսիկին տարանք բուսաբանական այգուն հանձնեցինք, Վասյան թողեց գնաց։ Էդ կենդանիներս գործի տեղն են, տանը կենդանի չենք պահել երբեք :)

Mitre
09.09.2008, 12:16
Մեր հարևանը շուն ուներ ՝ անունը Հարամ: Բերած օրը , իրենց համար հարամ էր եղել, իրենք էլ շանն էին մեղավոր համարել, թեև շատ էլ լավ շուն էր:

Ֆրեյա
09.09.2008, 13:28
10 տարեկանում ինձ երեք թութակ նվիրեցին՝ կանաչ, կապույտ ու դեղին, որոնց համապատասխանաբար անվանեցի Պիկո, Սանո և Նանո: Մի քանի տարի հետո ֆիզիկայի գրքերում տեսա, որ դրանք երեքն էլ չափման համակարգի աստիճանային միավորներ են :o

Բայց որտեղից էիր դրանք լսել՞՞ :)

Բա ինչքան ձուկ ա սատկել :cry
Մենք մի երեք ակվարիում ձուկ ենք պահել, տարբեր տեսակների, բոլորը հիվանդանում էին ժամանակ առ ժամանակ, մեկն էլ քցվել էր ակվարիումից:(
Ունեցել եմ կատուներ Փիսո, Дымок, Рыжик, Շուն` Սնաբ: Մեր ծանոթներից մեկն էլ իրենց բոլոր կատուների անունները Միմի է դնում :)

Երկնային
09.09.2008, 14:02
Մեր կուրսի Հայարփին իրենց հարևանի տղային տանել չէր կարողանում… դե ճիշտն ասած` դա իրենց մոտ փոխադարձ վիճակ էր: Էս տղան իր կատվի անունը դրել էր Հայարփի, Հայարփին էլ իր շան անունն էր դրել էդ տղայի անունով, ու տենց համերաշխ ապրում էին… :D

Բարեկամ
09.09.2008, 15:48
Բայց որտեղից էիր դրանք լսել՞՞ :)

Ոչ մի տեղից: անկապ հնարել էի :)

Բա ինչքան ձուկ ա սատկել
Մենք մի երեք ակվարիում ձուկ ենք պահել, տարբեր տեսակների, բոլորը հիվանդանում էին ժամանակ առ ժամանակ, մեկն էլ քցվել էր ակվարիումից

Ձկները երբեմն սատկում են չափից ավելի կերակրելուց:

Մեր ծանոթներից մեկն էլ իրենց բոլոր կատուների անունները Միմի է դնում:

Երկու տարեկան աղջիկս իրան Միմի ա անվանում, ու այդպես էլ՝ բոլորը :) Իր անվան կրճատ ձևն ա :oy

Դեկադա
09.09.2008, 15:56
Մի ժամանակ մենք էլ էինք ձկներ պահում, բայց քանի- որ ջուրը մի քանի ամիսը մեկ էինք փոխում դրա համար էլ էտ խեղճերը սատկեցին` բացի մեկից, որի անունն էլ դրեցինք Кашей Бесмертный: Կատու էլ ունեինք` անունը Բամբինո:

*e}|{uka*
10.09.2008, 03:21
Մի հատ շունիկ գիտեմ անունը Տուման-ա. էնքան պուպուշնա :love, մեեեե՜ծ :scare, մեկ -մեկ բարձրաձայն նենց ա հաչում մարդիկ լեղաճաք են լինում, մեկ-մեկ կծուուում ա :D, դե ինձ չէ էլի , ընդհարնապես :oy

Հիմնականում նկատել եմ շատերը իրենց կենդանիներին ռուսական բառերով են անվանում, ոչ թե անուններով, այլ սովորական ոչ հատուկ անուներով:
Օրինակ` Տումանը ձեզ օրինակ, Իգոլկա, Շպիլկա :D, Միշկա, Բռյուլիկ :D, Վինծիկ, Գայկա, Շուռուպ , Վեծեռ, Իզյում, Վիխլաբնայա տռուբա (Էս վերջինը հորինեցի :} )...
Իսկ շան անուններից երևի ամենատարածվածը Շարիկն ա հետո Լեյսի-ին, Ջեկո-ն ,.... :)

ivy
10.09.2008, 09:44

Այ էդ շունիկի անվան առաջին տառը եթե «Թ» սարքեն, մեջն էլ մի հատ «բ» ավելացնեն, լրիվ կարգին հայկական անուն կլինի։ :))

ԱնԱիդա
26.06.2013, 18:05
Ժող ինձ մի հատ փիսոյի սիրուն, հավես անուն կառաջարկե՞ք:
Ճիշտա, փիսոս անուն ունի, բայց դե մեր հարևանի անունն էլ ա նույնը, ամեն անգամ կանչելուց մտածում եմ որ հանկարծ չլսի
անունունը Ռաֆֆի ա :D