PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական ժողովրդական, ազգային, գուսանական երգեր



Գոռ Ջան - Հայ
11.11.2006, 17:33
Ժողովուրդ մեծ խնդրանք ունեմ ձեզ:
Եթե գիտեք ինտերնետային էջեր, կամ եթե ունեք հայկական ժողովրդական, ազգագրական, գուսանական երգերի բառեր, կխնդրեի տեղադրել այստեղ...

Lapterik
11.11.2006, 19:22
Գուսան Շերամի մի հատ մեծ գիրք ունեմ, եթե դրանից երգ կա, որ ուզում ես, կգրեմ այստեղ: Ազգային երգեր շատ ունեմ, դրանցից մի քանիսի բառերը ունեմ, կտամ:

emo
11.11.2006, 21:01
Ժողովուրդ մեծ խնդրանք ունեմ ձեզ:
Եթե գիտեք ինտերնետային էջեր, կամ եթե ունեք հայկական ժողովրդական, ազգագրական, գուսանական երգերի բառեր, կխնդրեի տեղադրել այստեղ...

4 հատ Կոմիտասի երգերի տեղ գիտեմ, կարողա ունես չգիտեմ....

http://video.am/mp3/Armenian/Komitas/

Lapterik
11.11.2006, 21:16
4 հատ Կոմիտասի երգերի տեղ գիտեմ, կարողա ունես չգիտեմ....

http://video.am/mp3/Armenian/Komitas/
Կոմիտասի երգերը կարող ես գտնել www.komitas.am -ում: Շատ կան, ոչ թե 4 հատ:

Խաչմերուկ
04.04.2008, 14:06
Խնդրուււււււււււմ եմ, օգնեք գտնեմ «Արաբո, Արաբո» երգը....... Շատ եմ ուզում այն ունենալ, ահավոր շատ............... fedayi.ru - ում գտա, բայց միայն կրկներգն էր... Եթե որևէ մեկն ունի, ինձ ուղարկեք այն, ինչ կլինի..
Շնորհակալ եմ բոլորից

may
23.01.2009, 16:02
Կոմիտասի երգերը կարող ես գտնել www.komitas.am -ում: Շատ կան, ոչ թե 4 հատ:

Այստեղ (http://ru.youtube.com/watch?v=bFy63islPjk) էլ Կոմիտասի ձայնը կարող եք լսել

comet
23.01.2009, 16:17
http://armenian-poetry.blogspot.com/2008/10/blog-post_25.html

Sona_Yar
17.04.2009, 11:27
ՍԱՐԻ ՍԻՐՈւՆ

Գուսան ԱՇՈՏ

Հազար նազերով յար, հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջելով` սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա ձեր գյուղն եմ եկել,
Դուռդ փակ տեսել` մոլոր մնացել:

Սարի սիրուն յար, սարի մեխակ բեր,
Ախ, չէ, ի՜նչ մեխակ, սիրո կրակ բեր:

Հազար մի ծաղկի, մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցոլերով մազերդ թացել,
Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
Զեփյուռը բերում, սրտիս է տալիս:

Սարի սիրուն յար...

Երբ քո հայացքը երկնին ես հառում,
Վառ աստղերն ասես նոր լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը`
Ախ, ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը:

Սարի սիրուն յար...

Սարից է գալիս, էս առվի ջուրը,
Բերում է, յա՜ր, քո բույրն ու համբույրը:
Աշո՛տ, թե կարաս քո երգ ու հանգով
Յարիդ կախարդիր, թող տուն գա հանդով:

Սարի սիրուն յար...


ՔԱՆԻ ՎՈւՐ ՋԱՆ ԻՄ

ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ

Քանի վուր ջան իմ, յար քի ղուրբան իմ, աբա ինչ անիմ,
Արտասուք անիմ, շատ հոգոց հանիմ, յար, ղադետ տանիմ,
Ասիր. Ջեյրան իմ, թուղ քե սեյրանիմ, յար մտիկ անիմ,
Մութ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։

Մազիրդ դաստա, պռոշդ փստա, հեյրանի վախտ է,
Յիկն ընգնինք չոլը, վուր հասնինք գոլը, ջեյրանի վախտ է,
Բլբուլը՝ վարդին, վարդը՝ բաղաթին, սեյրանի վախտ է,
Մութ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։

Շուռ գանք հանդամով, յիրգնային նամով, թուփը բացվիլ է,
Խաղ կանչինք հանգով, լալեքը ռանգով, վարդը բացվիլ է,
Սուսան սմբուլով, ղարիբ բլբուլով, բաղը լցվիլ է,
Մութ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։

Պատվական շինած, նման նմանած, լեյլու դիդարին,
Յա՛ր, ուշքս գնաց, մազիրդ մնաց վրա մուհաջարին,
Բաղը զարդարած, բլբուլը բնած, վարդի սաջարին,
Մութ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։

Հաքիլ իս ատլաս, թուրլու զարդ ու խաս՝ սուլբու դալ բովուն,
Ձեռիդ ունիս թաս, լցնիս ու ինձ տաս, ղուրբան իմ մովուն,
Թաք դուն բախչեն գաս, անիս մասնե-մաս քու Սայաթ-Նովուն,
Մութ բախչեն նազով, քիզ գովիմ սազով, յար, իլթիմազով։


ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ

ժողովրդական

Ջաղացըս պատիկ-պատիկ,
Աչքերը նռան հատիկ,
Ամեն քեզի տեսնելիս
Հա'մ համբարձում, հա'մ զատիկ:

Ջաղացըս մանի-մանի,
Անուշ քունըս կըտանի,
Իմ յարը հանդում, չոլում,
Իմ քունը ո՞նց կտանի:

Ջաղացըս ման եմ տվել,
Սիրել եմ, ջան եմ տվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր պայման եմ տվել:


ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն:
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:
Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին:
Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ...
Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ:
Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:
Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:
Ցնծա', Մա'յր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
ՈՒթ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:
ՈՒսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան` եռանդ ռազմի... պաշտպան անվեհեր:
ՈՒրախացավ Մայր Հայաստան, ելավ կանգնեցավ,
Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:

ժողովրդական

Sona_Yar
17.04.2009, 11:45
ՉԻՆԱՐ ԵՍ
Երաժշտությունը` Կոմիտասի

Չինար ես, կեռանա'լ մի,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Մեր դըռնեն հեռանալ մի,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ:

Յա՜ր, քո աստված կըսիրես,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Հեռու ես, մոռանա'լ մի:
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ:

Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հերացել ես`
Աչքերըս լիքը լաց ա:

Էս գիշեր երազ տեսա,
Հերկերըս վարած տեսա,
Ամոթ քեզի, ա՜յ տըղա,
Քու յարը տարած տեսա:


ԱԽ ԻՆՉ ԱՆԵՄ
Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն)

Ինչու՞ իմ այգին ընկար,
Ինչու՞ իմ աչքին ընկար,
Առանց դուռը թակելու
Իմ ջահել հոգին ընկար:

Ախ ,ի՞նչ անեմ ,
ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս են գալիս,
Ոչ քո հոգում տեղ են տալիս
Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ.
Իմ անգին..

Ինչու՞ ինձ հետ չես խոսում,
Բայց գալիս ես երազում,
Զրուցում ես մինչև լույս,
Սիրում-սիրում ու հուզում

Ախ ,ի՞նչ անեմ ,
ի՞նչ անեմ...

Ձեռքտ շատերն են խնդրում,
Ինչու՞ մեկին չես ընտրում
Թե ինձ համար ես պահել
Էլ ի՞նչ ես սիրտս կոտրում:

Ախ ,ի՞նչ անեմ ,
ի՞նչ անեմ...


ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ
(Մեջս կյանք չմնաց... )
Գուսան Շերամ

Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ,
Մի լինիր անսիրտ, եղիր գթառատ,
Ողորմած էիր, ինչո՞ւ քարացար,
Խղճով ու սրտով մի՞թե կուրացար:

Մեջս կյանք չմնաց,
Հալվեց, մաշվեց, գնաց,
Առանց քեզ չի փայլի
Աստղը իմ կենաց:

Սիրո գեհենում այրվում եմ արդեն,
Դժվար է զատվել քեզ նման վարդեն,
Ծնվեցիր, եկար լույս-ազատ աշխարհ,
Հասիր, ինձ փրկե, դարձի'ր բարերար:

Մեջս կյանք չմնաց...

Դուն հրեշտակ ես, չքնա'ղ դիցուհի,
Բոլոր սիրունաց սիրուն թագուհի,
Քեզ պիտի երգեմ, յա՜ր, քեզ հավիտյան,
Մինչև քո ձեռքով ղրկես գերեզման:

Մեջս կյանք չմնաց...


Ղ Ա Փ Ա Մ Ա

Ժողովրդական

Հրավեր ուներ Արտաշը,
Ղարսեն բերին կարկաշը,
Ճամփե արի քեռեկին,
Ղափամա եփե Սերակին։

Հեյ, ջան ղափամա,
Անուշ եղով ղափամա,
Սյուզմա մեղրով ղափամա,
Ջան ղափամա, ղափամա։

Հրավերները տպած էր,
Ղափամեն տակը կպած էր,
Տես, որ տերը չիմացավ,
Չկերած՝ ասլան դարձավ։


Գինին սեղանին դրին,
Ղափամեն ետկեն բերին,
Արդահանա եղովը,
Կարմրած էր տեղովը։

Կերան, կերան պարեցին,
Գինին խմին հարբեցին,
Կլոր խաղը սարքեցին,
Ծափ տվեցին պարեցին։


ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ
(Կարոտ)
Խոսք` Գ. Սարյանի
Երաժշտ.` Ա. Սաթյանի

Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:

Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ որերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:

Հայրենիքն իմ սրտում`
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:


ՄԱՅՐԻԿ

Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելէջ,
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել,
Մինչ մեծանալս ինչե՞ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։

Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։

Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քու հոգուդ համար միշտ աղոթում եմ.
Ներիր քու մեղավոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։


Գուսան Ջիվանի


ՄԱՅՐԻԿ
Լուսավոր հուշեր, մի կապույտ գիշեր,
հեռացած օրոր ու տաքուկ ձեռքեր,
Հայացքով անուշ ինձ շոյող աչքեր
ու կարոտ դարձած մանկության օրեր,
Ուր էլ գնամ դու ինձ հետ արի,
դու իմ միակ իմ արթուն փերի,
Իմ միակ մայր իմ բարի
Քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ...

Լույսը քո անհուն աչքերում անմար
վառ աստղի նման ինձ տանում է,
Սերն է քո հուգու մի ամբողջ աշխարհ`
իմ անհոգ ու խենթ օրերի,
Ինձ համար գիշերը մոմեր վառած
նուրբ ձեռքերդ ես համբուրում եմ,
Քո սիո համար, իմ մայրիկ բարի,
ողջ աստղերը քիչ են էլի:

Քո գրկում այնպես երջանիկ եմ ես.
երազում անգամ լուռ ժպտում եմ քեզ,
Դու մնա ինձ հետ ու ապրիր հավետ,
չեմ թողնի երբեք միայնակ լինես,
Ծով է հոգիդ ու աղբյուր վարար,
լուսե երազ ես դու ինձ համար,
Իմ միակ մայր իմ բարի
Քեզ սիրում եմ անգին իմ մայրիկ...

Sona_Yar
17.04.2009, 12:01
Ա Չ Ք Դ Խ Ու Մ Ա Ր

Գուսան ՇԵՐԱՄ

Գարուն սիրուն անուշ յար,
Արի դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար։

Աչքդ խումար,
Ունքդ կամար,
Անուշիկ յար ջան,
Արի տար։

Իզուր սիրտս քեզ տվի,
Ալ օրս փոխվեց սևի,
Դարդես հեչ խաբար չունիս,
Թողիր կարոտ արևի:

Նվեր կուտամ ինչ կուզես,
Ինձ մի թողնի սևերես,
Քուն չունիմ, դադար չունիմ,
Գոնե մեկ օր արի տես։

Վարդս թողի հեռացա,
Բան ու գործս մոռացա,
Մալ ու մուլքս վատնեցի,
Վառ էշխեդ աշուղ դարձա։


Ե Կ Ա Յ Ս Գ Ի Շ Ե Ր

Լիրիկական

Առանձին ենք չի խանգարում ոչ ոք մեզ,
Միայնակ ենք երկու անհայտ աստղի պես,
Շատ չի տրվում մեզ այսպիսի բախտ ու հույս,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս։


Անհնար է քեզ մոտ երկար համբերել,
Ուզում եմ քեզ ոտքից գլուխ համբուրել,
(Կուզեի քեզ ամբողջ կյանքս նվիրել),
Շատ չի տրվում մեզ այսպիսի բախտ ու հույս,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս։


Կյանքն անցնում է այսպես տխուր ու արագ,
Օր չի մնում երջանկության ժամանակ,
Կա հավերժ քուն այս աշխարհում այս միակ,
Եկ այս գիշեր արթուն մնանք մինչև լույս։


Մ Ա Յ Ր

Լիրիկական

Մայր իմ սուրբ ու բարի,
Դու կյանքիս վեհություն,
Քո ձեռքի տակ ապրած
Զավակն իր կյանքում,
Չի տեսնի դառնություն:

Ասում են, թե նա ով մայր չունի,
Ով մայրական քնքշանք չի տեսել,
Ով մայրական ծեծից չի լացել,
Նա որբ է մեծացել:
Մայր իմ հեզ ու բարի,

Դու ապրած վեհություն,
Քո ճերմակ մազերից
Մենք կյանք ենք առել,
Ծնվել ու մեծացել:


ԵՂՆԻԿԻ ՊԵՍ ԾՈւՌ ՄԻ ԱՇԵ

ՀԱՎԱՍԻ

Ալ երեսդ ալա է,
Բացված կարմիր լալա է,
Նայվածքդ, սիրուն աղջիկ,
Գլխիս դարդ ու բալա է։


Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։


Այրող սերդ սառել է,
Սիրտդ ինձնից դառել է,
էդ քո նայել, ժպտալդ
Խելքս գլխիցս առել է։


Հագածդ նուրբ տարազ է,
Հասակիդ լավ կսազե,
Քեզ հետ ասել, խոսելը
Ե՛վ ցավ է, և մուրազ է։


Ա Ն Ն Մ Ա Ն Տ Ա Ր Ա Զ Ո Վ

ՀԱՎԱՍԻ


Աննման տարազով, թել-թել մազերով,
Իմ յարն եկավ անցավ հազար նազերով,
Լուռ գնաց` մնացի բարևին կարոտ,
Ինչպես սիրտս է երկնուց արևին կարոտ։


Ես մի երգ ասացի ման գալու հարմար,
Ես տխուր՝ ինքն ուրախ խնդալուն հարմար
Հետի ընկերները քաշեցին տարան,
Մաշված սիրտս էլ նորից մաշեցին տարան։


Անգութն էլ չլսեց Հավասուս երգին,
Այտերին նման էր փնջերը ձեռքին,
Յարս բաղեն գնաց, կուրծքը վարդերով,
Աչքս լալեն մնաց, սիրտս՝ դարդերով։



ՅԱՐԸ ՄԱՐԴՈւՆ ՅԱՐԱ ԿՈւՏԱ

ՀԱՎԱՍԻ

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկած սիրտը նրա քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝
«Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ,
Սեր երգելուց ձեռքիդ սազը վայր դիր, ով աշուղ»:


Երանի չոլերն ընկնեյի,
Անտուն ու անտեղ մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։


Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի գա,
Քաղցր է նրա տված ջուրը, անմահական է,
էլ չի հանգչի տված հուրը, հոգի կհանե։


Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս։


ԾԱՌԵՐԸ

ԾԱՂԿՈւՄ ԵՆ

ՏԱՐԻՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ

Գուսան ՇԵՐԱՄ

Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,
Քեզանից էլ առնել, միշտ եմ փափագում,
Անքուն անդադար, ես քեզ եմ տենչում,
Ոտքիդ տեղերն են սիրուն ջան, ծաղկում կանաչում:

Երկնային հրեշտակ, դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են, տարին մեկ անգամ,
Բայց դու գարունն ես սիրուն ջան հավերժ անթառամ:

Անցնում են կյանքիս, ջահել օրերը,
Պայծառ է մնում, քո ազնիվ սերը,
Ես քո սիրածն եմ, ինձ մի չարչարի,
Եկ կյանքիս կյանք բեր սիրուն ջան, քո սրտով բարի:

Ruby Rue
28.11.2012, 17:28
Գինի Լից


https://www.youtube.com/watch?v=LMJCuDe1lDY

Էս երգն իմ մեջ միշտ աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում :love
Հիմա էլ էսպիսի երգեր են պետք, որ ազգային ոգին միշտ բարձր պահեն :)

Lílium
08.07.2013, 13:41
Գորանի (I տարբերակ)

Ցորենիմ ցանելո
Էլերը ու բարգե
Աղճիգմը սիրերիմ
Չըմ գըրնը թարգի:

կրկն. Հայ լե, լե, լե, լե, լե
Յարմ գորանի
Վայ լե, լե, լե, լե,լե
Սասնու գորանի:



Ցորեն իմ ցանելո
Վերին արդու հող
Աղճիգմը սիրեր իմ
Զենը գսին թող:

կրկն.

Ռեհան իմ ցանելո
Անուշիգ հոդով
Աղճիգմը սիրեր իմ
Պարագ ու խորոդ
Գերտամ խարիբուտն
Գը մնամ գարոդ:














Գորանի (II տարբերակ)


Ըն մշո կեղ կսին
Հինգ հրուր տուն էր
Ըն մեղրան կետ կսին
Հիվնդի տեղ էր:

Ըն մշո տաշտ կսին
Տուրան ու խոդոդ
Ուր հողն ու ջուր գսին
Շատ անուշ դեխ էր:

Ալաշկերտ,Մանասկերտ
Ինճ անուշ դեխ էր
Շնճիգմը գը շնճեր
Ըմ վերկին տեղ էր:

Շաբիգմը գարեր իս
Փողբադիգ նեղը
Բակիգմը գուզիմ յար
Ըմ սրդին տեղը:


Կրկն. Հայ լե, լե, լե, լե, լե
Յարմ կորանի
Հայ լե, լե, լե, լե, լե
Սասնու կորանի:













Գորանի (III տարբերակ)

կրկն. Յարմ գորանի, յարմ գորանի
Յարմ գորանի վայ-վայ
Մշո գորանի:

Մըր արդու դաշտ ու տուրան
Յարմ գորանի,
Սուրբ գասպեն գիճներ վրան
Մշո գորանի:

Էրգու սպիտակ ձիավոր
Յարմ գորանի,
Սուրբ Կարապետ խաչքավոր
Մշո գորանի:

Թոնրա էրտկեն ծուխ կելներ
Յարմ գորանի,
Թաժա լավաշն անուշ էր
Մշո գորանի:

Lílium
10.07.2013, 13:23
Թաքվորագովք

« Ինչ պերիմ քյու նման»
1.
Թաքվոր, ինչ պերիմ քյու նմեն,
Քյու կանաչ արևու նման,
Էն արեկյական, որ կըծաղկեր,
Ծաղկեր քյու արևու նման:
2.
Թաքվոր, ինչ պերիմ քյու նման,
Քյու կանաչ արևու նման,
էն աղոթարան, որ կը պածվեր,
Պածվեր քու արևու նման:
3.
Թաքվոր, ինչ պերիմ քյու նման,
Քյու կանաչ արևու նման,
էն կանաչ – կարմիր, որ կըկապեր,
Կապեր քյու արևու նման:
4.
Թաքվոր, ինչ պերիմ քյու նման,
Քյու կանաչ արևու նման,
Պալասան ծաղիկ, որ կծաղկեր,
Ծեղկեր քյու արևու նման:
5.
Թաքվոր, ինչ պերիմ քյու նման,
Քյու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կծաղկեր,
Ծաղկեր քյու արևու նման:


Թաքվորագովք
« Կածեք, Պերեք»

Կածեկ,պերեկ «ըզգութան չոլեն,
Պերեկ,տրեկ դարբասխանեն,
Էնթրիք զըրգունք`սուրբ սեղանին,
Օրշնինք զըթակվոր,զուր թակուհին:

Կածեկ,պերեկ զըկռունգ չոլեն,
Թող գա նստի` դարբասխանան,
Էնթրիք զըրգունք`սուրբ սեղանին,
Օրշնինք զըթակվոր,զուր թակուհին:

Նոյ Նահապետ,նստե գյամին,
Ուր ծեռ առե հացն ու գինին,
Հացն ու գինին տեր կենդանին,
Օրշնինք աըթակվոր,զուր թակուհին:
Խերն ու պարին մեր թաքվորին:



Թաքվորագովք
«Ծառս ծաղգեցավ»

Ծառս ծաղկեցավ,ծաղկեցավ,ծառ կայնացավ,
Կանաչ ու կարմիր մեր թաքվորն էր
Ծաղիկ բացվեցավ,բացվեցավ,վառ ծաղկեցավ,
Անթառամ ծաղիկ մեր թակուհին Էր:

Թաքվոր բարով,հազար բարով,հազար բարով,
Կարմիր ծաղիկ տերևներով,տերևներով:
Ատվածածին,արևդ օրհնիս,
Դուն վարդիս բացված թփերով:

Մեր թաքվորը վիր նման է,վիր նման է,
Քաջ Վարդանին կնմանե, կնմանե,
Վըր յուր ազգին հըմդադ կայնե,
Յուր լուս հոգին,որ դաս ի գա:


Մեր թաքվորը ինչ պիտ աներ,ինչ պիտ աներ,
Որ թագը շուռ գա,
Շուռ ի գա,շուռ մուռի գա,
Բարով թագուհին դուն ի գա:

Կրկներգ: Մեր թաքորն է աջ,աջոց,խաչ ու մաչ,
Խաչկապն էր կարմիր,արևն էր կանաչ: