PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ կինն ամուսնուն ծեծում է

dvgray
06.09.2008, 03:43
Այո, այո… Գնալով ավելի ու ավելի շատ է հանդիպում կնոջ կողմից իր կողակցին բռնանալու դեպքերը :angry:
Ի՞նչ անել ;):
Ի՞նչ խոհուրդներ կտաք այս դեպքում խեղճ կողակցին

Chuk
06.09.2008, 03:48
Դիվի, մարդ եղիր, աթոռից շուռ եկա տնեցիներին զարթնացրի :D

Երկնային
06.09.2008, 03:50
Այո, այո… Գնալով ավելի ու ավելի շատ է հանդիպում կնոջ կողմից իր կողակցին բռնանալու դեպքերը :angry:
Ի՞նչ անել ;):
Ի՞նչ խոհուրդներ կտաք այս դեպքում խեղճ կողակցին

աաաաա :D
ճիշտն ասած ես ինձ ամուսնուն ծեծող կնոջ դերում պատկերացրեցի մի պահ, ու հեսա ուշքս կգնա… :D
ով ինձ տեսել ա, կհասկանա… :oy

տենց դեպքի մասին ես անձամբ չեմ էլ լսել… բայց ամեն դեպքոմ դեմ եմ բռնությանը… ;)

dvgray
06.09.2008, 03:55

Դե քվեարկեք էլի՞ ;)
ձեր կողմնորոշումը հայտնեք նաև քվեարկության միջոցով: /Կյանքումս առաջին անգամ քվեարկություն եմ կազմակերպել: :)/

Ուլուանա
06.09.2008, 03:55
Այո, այո… Գնալով ավելի ու ավելի շատ է հանդիպում կնոջ կողմից իր կողակցին բռնանալու դեպքերը :angry:
Ի՞նչ անել ;):
Ի՞նչ խոհուրդներ կտաք այս դեպքում խեղճ կողակցին
Դիվի, իսկ դեմ չե՞ս լինի, եթե թեման տեղափոխենք «Զվարճալի»։ :roll Որովհետև համոզված եմ, որ վաղ թե ուշ էդ բնույթն է ստանալու։
Խոստովանեմ, որ ես ինքս նման դեպքեր կարծես թե չեմ լսել ու, ճիշտն ասած, մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում էդպիսի բան... :blin Դու շա՞տ ես լսել։ :8

dvgray
06.09.2008, 03:58
Դիվի, իսկ դեմ չե՞ս լինի, եթե թեման տեղափոխենք «Զվարճելի»։ :roll Որովհետև համոզված եմ, որ վաղ թե ուշ էդ բնույթն է ստանալու։
Խոստովանեմ, որ ես ինքս նման դեպքեր կարծես թե չեմ լսել ու, ճիշտն ասած, մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում էդպիսի բան... :blin Դու շա՞տ ես լսել։ :8
Ուլուանա ջան:
Սենց դեպքերի մասին հիմնականում չես լսի, որովհետև տղամարդու համար շատ ամոթ է սրա մասին պատմել/բողոքել ուրիշներին:
Բայց հաբվատ որ լինում է բավականին հաճախ: Երբ ասենք թավայով տալիս են մարդու գլխին ;)

Chuk
06.09.2008, 04:09
Դե քվեարկեք էլի՞ ;)
ձեր կողմնորոշումը հայտնեք նաև քվեարկության միջոցով: /Կյանքումս առաջին անգամ քվեարկություն եմ կազմակերպել: :)/

Քվեարկեցի «Մեկ-մեկ կարելի է», բայց որպես սկսնակի քվեարկություն բացողի ասեմ, որ տարբերակները լավ չես ընտրել: Օրինակ ես կքվեարկեի «Պարբերաբար ծեծելը ճիշտ է» կամ «Չի խանգարի» տարբերակների օգտին: Չմոռանանք, որ ծեծը նաև լավ դաստիարակության միջոց է ու մանավանդ որոշ ամուսինների դեպքում դա պարզապես անհրաժեշտ գործողություն է:

Օգտակար է նաև միայն աղջիկներ ունեցող ընտանիքների համար, որպեսի այդ աղջնակները մեծանան հասկանալով, որ վաղը մյուս օրը ամուսնանալուց հետո չեն լինելու ամուսինների ստրուկները, այլ լինելու են ինքնիշխան:

Այնպես որ կներես, բայց կարծում եմ, որ հարցման տարբերակները թերի են:

dvgray
06.09.2008, 04:11
Չուկ ջան, համոզեցիր ինձ: :)
Եթե դժվար չէ , ապա ավելացրու էտ տարբերակները

Ուլուանա
06.09.2008, 04:19
Ուլուանա ջան:
Սենց դեպքերի մասին հիմնականում չես լսի, որովհետև տղամարդու համար շատ ամոթ է սրա մասին պատմել/բողոքել ուրիշներին:
Բայց հաբվատ որ լինում է բավականին հաճախ: Երբ ասենք թավայով տալիս են մարդու գլխին ;)
:{ Հետաքրքիր է, իսկ դու անձամբ նման թավայածեծի ականատես եղե՞լ ես։ :think

Ես հետաքրքության համար երևի քվեարկեմ «մեկ–մեկ կարելի է» տարբերակը։ :D

Chuk
06.09.2008, 04:21
Չուկ ջան, համոզեցիր ինձ: :)
Եթե դժվար չէ , ապա ավելացրու էտ տարբերակները

Ցավոք դժվար է :(

Երկնային
06.09.2008, 04:22
Դե եթե թավայով տալիս են գլխին, ուրեմն պետք էր երևի… :D
քվեարկածս փոխեք «մեկ–մեկ կարելի է» -ի էլի, միտքս փոխեցի… :D

Ուլուանա
06.09.2008, 04:25
Դե եթե թավայով տալիս են գլխին, ուրեմն պետք էր երևի… :D
քվեարկածս փոխեք «մեկ–մեկ կարելի է» -ի էլի, միտքս փոխեցի… :D
Յա, Արու՞ս, թավայի մտքից ազարտի մեջ ընկա՞ր։ :D

Երկնային
06.09.2008, 04:26
Յա, Արու՞ս, թավայի մտքից ազարտի մեջ ընկա՞ր։ :D
Դե ես սկզբից մտածեցի, թե անզեն ձեռքով ծեծելու մասին ա, զգացի, որ ուժս չի պատի, դրա համար ասեցի` դեմ եմ…
իսկ հիմա, ինչպես տեսնում ես, լավ հեռանկարներ կան… :D :D

Ուլուանա
06.09.2008, 04:29
Ինձ թվում է՝ հարցումը մի քիչ ուրիշ ձևով էր պետք ձևակերպել։ Ասենք, այսպես.

Ամուսնուն ծեծելու համար ո՞ր գործիքն եք նախընտրում.
1. թավա
2. շերեփ
3. կաթսա
4. մուրճ
5. այդ գործում ինձ սեփական ձեռքերս էլ են բավարարում
6. այլ

dvgray
06.09.2008, 04:30

:o Բայց ինչ մեղք ա մեր տղամարդկային ցեղը :8
Իսկ տրադցիցոն, լավ. հավեսով, եզդու կարած ՝ "ավելը"՞՞ ;)

Ավելացվել է 2 րոպե անց

:{ Հետաքրքիր է, իսկ դու անձամբ նման թավայածեծի ականատես եղե՞լ ես։ :think

Շատ դժվար ա էտսպես կադրը բռնացնելը: Ոնց որ ասենք վագրի կողմից նապաստակին կուլ տալը :D: Բացառիկ դժվար կադր ա :)

Ուլուանա
06.09.2008, 04:32
:o Բայց ինչ մեղք ա մեր տղամարդկային ցեղը :8
Իսկ տրադցիցոն, լավ. հավեսով, եզդու կարած ՝ "ավելը"՞՞ ;)
Վայ, հա, ճիշտ ես, մուրճի փոխարեն թող ավել լինի, կամ, ավելի լավ է՝ ցախավել, այդպես ավելի ռոմանտիկ է հնչում։ :hands

Երկնային
06.09.2008, 04:33
Ինձ թվում է՝ հարցումը մի քիչ ուրիշ ձևով էր պետք ձևակերպել։ Ասենք, այսպես.

Ամուսնուն ծեծելու համար ո՞ր գործիքն եք նախընտրում.
1. թավա
2. շերեփ
3. կաթսա
4. մուրճ
5. այդ գործում ինձ սեփական ձեռքերս էլ են բավարարում
6. այլ

Ան, մի տարբերակը մոռացար
7. տո ինչ էլ պատահի, դեմ չեմ :D

Chuk
06.09.2008, 04:34
Ան, չէ, դա արդեն ուրիշ թեմա է, որի մասին եթե խոսելուց լինենք, ինձ թվում է ճիշտը պապական, տատական մեթոդներին դիմելն է: Դեռ հին ավանդապտումներից մեզ հասել է, որ կնոջ ամենից լավ զենքը շերեփն է: Հեքիաթներում գրում են, որ դրանով տատը խփում է երեխայի գլխին ու թույլ: Բայց իրականում ավանազրույցները հուշում են, որ դեռ հնուց կանայք ամուսիններին փայտե շերեփով ծեծել են: Ու կարծում եմ որոշակի դրական արդյունքների հասել են:

Անձամբ ես համարում եմ, որ ծեծելու գործիքն այդքան կարևոր չի: Բայց ազգային գաղափարախոսության տեսակետից երևի թե ամեն դեպքում շերեփն ամենաճիշտն է:

Ուլուանա
06.09.2008, 04:36

Դե, իմ առաջարկած տարբերակներում շերեփն էլ կար, հիմա ինչի՞ց ես բողոքում, չհասկացա։ :D

dvgray
06.09.2008, 04:36
Հա, ամենակարևորը մոռացանք
"Չափալախը", որից տղամարդու աչքերց կայծեր է թռնում ;)

Երկնային
06.09.2008, 04:38
Ան, չէ, դա արդեն ուրիշ թեմա է, որի մասին եթե խոսելուց լինենք, ինձ թվում է ճիշտը պապական, տատական մեթոդներին դիմելն է: Դեռ հին ավանդապտումներից մեզ հասել է, որ կնոջ ամենից լավ զենքը շերեփն է: Հեքիաթներում գրում են, որ դրանով տատը խփում է երեխայի գլխին ու թույլ: Բայց իրականում ավանազրույցները հուշում են, որ դեռ հնուց կանայք ամուսիններին փայտե շերեփով ծեծել են: Ու կարծում եմ որոշակի դրական արդյունքների հասել են:

Անձամբ ես համարում եմ, որ ծեծելու գործիքն այդքան կարևոր չի: Բայց ազգային գաղափարախոսության տեսակետից երևի թե ամեն դեպքում շերեփն ամենաճիշտն է:

Չուկ, բայց ավոլ տարբերակն էլ նենց ոչինչ պապական մեթոդ ա, ասենք ամուսիններին տանից դուրս էին ավլում… :D

Chuk
06.09.2008, 04:42
Չուկ, բայց ավոլ տարբերակն էլ նենց ոչինչ պապական մեթոդ ա, ասենք ամուսիններին տանից դուրս էին ավլում… :D

Ավելը քննարկումից դուրս ա, ավելը հակահիգիենիկ ա:

Երկնային
06.09.2008, 04:45
Ավելը քննարկումից դուրս ա, ավելը հակահիգիենիկ ա:
Բայց ի՞նչ գիտես, թե քո ասած շերեփը անպայման մաքուր պետք ա լինի… :D

Chuk
06.09.2008, 04:52
Բայց ի՞նչ գիտես, թե քո ասած շերեփը անպայման մաքուր պետք ա լինի… :D

Դա արդեն տվյալ կնոջ մակարդակից է կախված ու մաքրության աստիճանից, հիգիենայի պայմաններին հետևել-չհետևելու հանգամանքից: Մինչդեռ ավելն այսպես թե այնպես նույն վիճակում է, եթե ինքն օգտագործվող ավել է: Իհարկե կարելի է առանձին ավել առնել հատուկ այդ նպատակների համար, սակայն հաշվի առնելով մեր երկրի ու բնակչության ընդհանուր սոցիալական վիճակը, պետք է պնդեմ որ առնվազն հայաստանյան հասարակության համար դա այնքան էլ պրակտիկ չէ:

Ուլուանա
06.09.2008, 04:53
Բայց ի՞նչ գիտես, թե քո ասած շերեփը անպայման մաքուր պետք ա լինի… :D
Ճիշտ ա, շերեփը կարող ա ճաշաթաթախ լինի, բայց դե էդ նույն ճաշը, մեկ ա, ուտելու էր (եթե արդեն չէր կերել), դրանից վնաս չկա։ Մի հատ պատկերացրեք. ինչ տպավորիչ տեսարան կլինի՝ ախորժելի ճաշոտ շերեփը շեշտակի իջնում է ամուսնու անպաշտպան ու ողորկ քաչալին։ :roll Ռոմանտիկա... :love

Հակոբ Գեւորգյան
06.09.2008, 05:21
Երբ կինն է ամուսնուն ծեծ ուտացնում, ուրեմն ամուսինը չի սիրում կնոջ պատրաստած կերակուրը եւ նախնտրում է ծեծն ուտել։:)

Իսկ ընդհանրապես, ոչ ոքի էլ չի կարելի ծեծել։ Ընտանիքը հատուկ դաստիրակման հաստատություն չէ։ Ընտանիքը մի փոքրիկ համայնք է, որը կազմավորվում է սիրո շուրջ։ Սերը հավատք է, որը չի կարելի պղծել։

Chuk
06.09.2008, 05:31

Ընտանիքը հիմնական դաստիարակման հաստատությունն է: Յուրաքանչյուր մարդ իր հիմնական դաստիարակությունը ստանում է հենց ընտանիքում. մնացածը կողքից են: Այդ դաստիարակությունը կլինի ծեծի միջոցով, թե ոչ, սա արդեն ուրիշ հարց է: Հաճախ ծեծը լինում է հենց սիրո արտահայտում: Երբ չկարողանալով դիմանալ ամուսնու այս կամ այն նվաստացմանը, ենթադրենք, նրան խելք բացատրելու համար դիմում է ծայրահեղ քայլին: Իսկ ընդհանրապես ծեծը, հատկապես կնոջ կողմին տղամարդուն տված ծեծը նաև առողջական նշանակութուն ունի. հրաշալի մերսում է, կոփում է տղամարդու լավագույն արժանիքները, պատրաստում դրսի կյանքին: Ըստ որոշ ուսումնասիրությունների այն ընտանիքները, որոնցում կինն ամուսնուն պարբերաբար ծեծում է, լինում են շատ հավատարիմ և ամուր, երեխաների կյանքն էլ որպես կանոն լավ է դասավորվում: Եթե չեմ սխալվում այս թեմայով առաջին աշխատություններից մեկը հայ գիտնականի է պատկանում, գրվել է 16-րդ, թե 17-րդ դարերում: Ափսոս անունը չեմ հիշում:

Երկնային
06.09.2008, 05:37

Արտ, հիմա ուզում ես ասել` եթե ես ի վիճչակի չեմ ամուսնուս ծեծել, ուրեմն ինքը առողջ չի լինի, ինձ կդավաճանի, երեխեքիս կյանքն էլ լավ չի դասավորվի, հա՞… :(

Բարեկամ
06.09.2008, 05:43
:D
իսկ քվեարկությունը գաղտնի՞ է :8
Եթե գաղտնի լինի, էս կմասնակցեմ :D

Chuk
06.09.2008, 05:44
Արտ, հիմա ուզում ես ասել` եթե ես ի վիճչակի չեմ ամուսնուս ծեծել, ուրեմն ինքը առողջ չի լինի, ինձ կդավաճանի, երեխեքիս կյանքն էլ լավ չի դասավորվի, հա՞… :(
Նյուտ, ցիտեմ իմ կողմից շատ հարգված քաղաքական գործիչներից մեկին, այն է գործող վարչապետ, մեծարգո Տիգրան Սարգսյանին. «Երբեք ուշ չէ սովորելու համար: Ուսանել կարելի է կյանքի բոլոր տարիքներում»: Ամուսնանալուց հետո ամուսինները միշտ ստիպված են լինում նորանոր գիտելիքներ քաղել, սովորել: Ամենատարբեր բնագառներից, սկսած երեխա... հըմ.. ո՞նց ասեմ.. դե ստեղծելու պրոցեսից, մինչև միմյանց նկատմամբ համապատասխան հանդուրժողականության և անհանդուրժողականության ցուցաբերում: Եթե այդ ամուսիններն ուզում են հավատարիմ և ամուր ընտանեկան կապ, ապա չպիտի ալարեն և պետք է սովորեն այդ նոր կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչը: Այդ թվում դու՛, Նյուտ, եթե ամուսինդ այնպիսի վարք կցուցաբերի, որ նրան պետք կլինի ծեծել՝ ելնելով ընտանիքի շահերից, պիտի հաղթահարես քո ներքին բոլոր անհամաձայնություններն ու սովորես ծեծելու արվեստը: Ընդ որում եթե լավ խոհարար լինես, ապա շերեփը բռնելը քո համար դժվար չի լինի, կմնա միայն հարվածելը սովորել: Նաև սրա համար է, որ ասում եմ, որ շերեփով ծեծը լավագույն տարբերակն է: Այնպես որ ընտրությունը քոնն է. ունենա՞լ ամուր ընտանիք, թե՞ չծեծել ամուսնուն:

Ուլուանա
06.09.2008, 05:45
Արտ, հիմա ուզում ես ասել` եթե ես ի վիճչակի չեմ ամուսնուս ծեծել, ուրեմն ինքը առողջ չի լինի, ինձ կդավաճանի, երեխեքիս կյանքն էլ լավ չի դասավորվի, հա՞… :(
Չէ, տենց մի հուսահատվի, նման դեպքերում, երբ սեփական հնարավորությունները չեն բավարարում ամուսնու առողջ մկանունքն ու կոփումն ապահովելու համար, կարելի է հատուկ մասնագիտացած ծեծողներ վարձել կամ, ծայրահեղ դեպքում, դիմել առավել եռանդուն հարևանուհիների օգնությանը։ Այդպես ձեռի հետ կարելի է կոփել նաև ձեր հարևանությունը։ :hands

Ավելացվել է 4 րոպե անց

:D
իսկ քվեարկությունը գաղտնի՞ է :8
Եթե գաղտնի լինի, էս կմասնակցեմ :D
Չէ, գաղտնի չի, բայց, օրինակ, ես, ակումբցի ամուսին ունենալով հանդերձ, քվեարկել եմ, հետևաբար դու ընդհանրապես մտածելու բան չունես. արխային քվեարկի։ :D

Երկնային
06.09.2008, 05:52
աաաաաա, ոնց եմ ձեզ սիրում :D
սփոփեցիք, կարամ արխային ամուսնանամ… իսկ եթե ուժս չպատեց, կդիմեմ փորձառու ակումբցիների օգնությանը… :D

dvgray
06.09.2008, 05:54
Չգիտեմ խելքիս ինչ փչեց, որ քվեարկությունը բաց արեցի: Ոչինչ, իմ քվերկություն մոգոնելու առաջին անգամն է, արի էս անգամ էլ կիսաթաքուն քվեարկիր ;)

Բարեկամ
06.09.2008, 05:56
Չէ, գաղտնի չի, բայց, օրինակ, ես, ակումբցի ամուսին ունենալով հանդերձ, քվեարկել եմ, հետևաբար դու ընդհանրապես մտածելու բան չունես. արխային քվեարկի։ :D

Ան ջան ուղղակի շրջահայացորեն խուսափում եմ էն մյուս՝ հակառակ թեմայում ևս քվեարկելու անհրաժեշտության հնարավորությունից :D

dvgray
06.09.2008, 05:56
աաաաաա, ոնց եմ ձեզ սիրում :D
սփոփեցիք, կարամ արխային ամուսնանամ… իսկ եթե ուժս չպատեց, կդիմեմ փորձառու ակումբցիների օգնությանը… :D
Իմիջիայլոց /չէի ուզում ասել, բայց ասեմ ;)/ հիմա լավ դեղեր կա, ջրի հետ խառնում ես, լրիվ անուժ ա դառնում, ու էտքան ժանամակում ինչ ուզում ես կարաս հետը անես ;)

Բարեկամ
06.09.2008, 05:58
Չգիտեմ խելքիս ինչ փչեց, որ քվեարկությունը բաց արեցի: Ոչինչ, իմ քվերկություն մոգոնելու առաջին անգամն է, արի էս անգամ էլ կիսաթաքուն քվեարկիր ;)

:think երևում ա որ անփորձ ես
քվեարկություն բացելու հետ կապված չէ ;):D

Chuk
06.09.2008, 06:00
Մոդերատորական. Թեման մի անլրջացրեք:

dvgray
06.09.2008, 06:01
Իմիջիայլեց մինչև դուք ստեղ ընտրություն եք կատարում շերեփով երեսին թե քյաչալին /բայց սենց մաշկը կփչանա :D/, Mephistopheles հարակից թեմայում տեսա որ լավ էլ ամիսը մեկ կնոջը մշակելու պրոցեդուրա է առաջարկում: ՈՒ կարևորը, հենց էնպես, զուտ պրոցեդուրայի համար ;)

Ուլուանա
06.09.2008, 06:09
Մոդերատորական. Թեման մի անլրջացրեք:
Ճիշտ ա ասում, ժող, իր պես անսմայլիկ գրեք, որ գրառումները լուրջ տեսք ունենան։ :}

Իմիջիայլեց մինչև դուք ստեղ ընտրություն եք կատարում շերեփով երեսին թե քյաչալին /բայց սենց մաշկը կփչանա :D /, Mephistopheles հարակից թեմայում տեսա որ լավ էլ ամիսը մեկ կնոջը մշակելու պրոցեդուրա է առաջարկում: ՈՒ կարևորը, հենց էնպես, զուտ պրոցեդուրայի համար
Չէ, Դիվ, դու չես հասկանում. ախր շերեփը հիանալի կոփում է տղամարդու մաշկը, հատկապես ճաղատ տղամարդկանց համար դա կոփման ուղղակի անփոխարինելի պրոցեդուրա է։

dvgray
06.09.2008, 06:13
Չէ, Դիվ, դու չես հասկանում. ախր շերեփը հիանալի կոփում է տղամարդու մաշկը, հատկապես ճաղատ տղամարդկանց համար դա կոփման ուղղակի անփոխարինելի պրոցեդուրա է։
Էտ պրոցեսը կոչում են դաբաղել: Հնում ըտենց դաբաղում էին, ու ստացված կաշվից լավ "Վալենտինօ" կոշիկի մատերիալ էր դուրս գալիս:
Սպասի մի հատ գլուխս քորեմ :8
:D

Ուլուանա
06.09.2008, 06:16
Էտ պրոցեսը կոչում են դաբաղել: Հնում ըտենց դաբաղում էին, ու ստացված կաշվից լավ "Վալենտինօ" կոշիկի մատերիալ էր դուրս գալիս:
Սպասի մի հատ գլուխս քորեմ :8
:D
Տես, ձեռի հետ նաև հաջող բիզնեսի հիմք է դրվում. մի կողմից ծեծում ես, մյուս կողմից՝ որակյալ կոշիկներ թողարկում։ Ի՞նչ վատ է։ ;)

Հ. Գ. Ճաղատներ, փախեք–փրկվեք։ :D :D :D

Բարեկամ
06.09.2008, 06:26
Մոդերատորական. Թեման մի անլրջացրեք:

օկ,

ուրեմն, նախ պետք ա մտածել, թե որ դեպքերում կարող ա առաջանա տղամարդուն ծեծելու անզուսպ ցանկություն :8

ա/ տղամարդը ցեխոտ կոշիկներով մտնում է տուն. բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ "խիղճ չունես, սաղ օրը տանջվել եմ… :angry :cry" պետք է որ աշխատի լիցքաթափվելու համար:

բ/ մոռացել է ծննդյանդ կամ այլ տարեդարձ. բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Նո պրոբ ;) դու էլ իրանն ես մոռանում :B կաաաամ, առնում ես երազածդ հագուստը, պայուսակը կամ կոշիկը առասպելական գնի, ու շնորհակալություն ես հայտնում առատաձեռն նվերի համար :P

գ/ դավաճանել է :o բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Կարծում եմ ծեծելն անիմաստ ա…

դ/ .........
Անուկը չի թողնում գրեմ, ասում ա արագացրու :noti

..........

ֆ/ եթե ամուսինդ ձեռք է բարձրացնում քո վրա: բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Եթե ինքնապաշտպանությունդ այդպես աշխատի, ինչ կարող ես անել :B

Սելավի
06.09.2008, 06:45
Ընենց հասկացա որ էս « ավանդույթը» շատ վաղուցա գալիս, ուրա՞ մեր շատ վաղուցագետը էս 2 օրա չի մտնում ակումբ, գար մի հատ սաղիդ բացատրեր թե էսի ինչ ավանդապատումա, թե «շ եր եփ» ինչա նշանակում ու որ առասպելիցա գալիս էս ավանդույթը:
Ու՞ր էս է ու՞ր ականջտ կանչի արի ու մի հատ ժելեզնի ասա քո ասելիքը, բացատրի որ տնական տղամարդկանց չի կարելի ծեծել, նրանք արդեն ծեծված են:

Ավելացվել է 6 րոպե անց

օկ,

ուրեմն, նախ պետք ա մտածել, թե որ դեպքերում կարող ա առաջանա տղամարդուն ծեծելու անզուսպ ցանկություն :8

ա/ տղամարդը ցեխոտ կոշիկներով մտնում է տուն. բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ "խիղճ չունես, սաղ օրը տանջվել եմ… :angry :cry" պետք է որ աշխատի լիցքաթափվելու համար:

բ/ մոռացել է ծննդյանդ կամ այլ տարեդարձ. բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Նո պրոբ ;) դու էլ իրանն ես մոռանում :B կաաաամ, առնում ես երազածդ հագուստը, պայուսակը կամ կոշիկը առասպելական գնի, ու շնորհակալություն ես հայտնում առատաձեռն նվերի համար :P

գ/ դավաճանել է :o բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Կարծում եմ ծեծելն անիմաստ ա…

դ/ .........
Անուկը չի թողնում գրեմ, ասում ա արագացրու :noti

..........

ֆ/ եթե ամուսինդ ձեռք է բարձրացնում քո վրա: բավարա՞ր պայման է, թե՞ ոչ: Եթե ինքնապաշտպանությունդ այդպես աշխատի, ինչ կարող ես անել :B

Բարեկամ ջան փաստորեն էս լիքը բավարար պայմաններ էս գտել հա՞ տղամարդկանց ծեծելու:
Լավա չես գրել եթե գիշերը քնած տեղը խռցնումա, պտի մի անգամից առանց հապաղելու իջնես բերնին:

Բարեկամ
06.09.2008, 07:17
Բարեկամ ջան փաստորեն էս լիքը բավարար պայմաններ էս գտել հա՞ տղամարդկանց ծեծելու:
Լավա չես գրել եթե գիշերը քնած տեղը խռցնումա, պտի մի անգամից առանց հապաղելու իջնես բերնին:

Սելավի ջան, էս ինչ լուրջ, բայց անուշադիր ընթերցող ես :angry մի հատ էլ բավարար պայման ;)

Կակռազ գրել էի ՈՉ բավարար պայմանների մասին, թե երբ ա պետք ձեռնպահ մնալ :)

Սելավի
06.09.2008, 07:57
Սելավի ջան, էս ինչ լուրջ, բայց անուշադիր ընթերցող ես :angry մի հատ էլ բավարար պայման ;)

Կակռազ գրել էի ՈՉ բավարար պայմանների մասին, թե երբ ա պետք ձեռնպահ մնալ :)

Տենում էս Բարեկամ ջան, իրականում ճիշտ են ասում որ աշխարհում 3 բան կա անկանխատեսելի՝ եղանակը, հիմարությունը, մեկ էլ կինը:
Հիմա ես, տնական տղա լինելով հանդերձ, ոնց կանխատեսեի որ անուշադիր, բայց լուրջ ընթերցողությունս էլ կդառնար բավարար պայման:
Եթե ամեն ինչ հասկանաի այնպես ինչպես որ կա, շատ բաներ կմնար անհասկանալի:

Սկսում եմ հավատալ այն մտքին որ եթե գոյություն ունի տնային տիրուհի, ուրեմ ինչ որ տեղ էլ գոյություն ունի նաև վայրի... :)

Հակոբ Գեւորգյան
06.09.2008, 08:13
Ընտանիքը հիմնական դաստիարակման հաստատությունն է:

Հարգելի Արտակ, այո՝ ընտանիքը հիմնական դաստիրակման օջախն է։ Հատուկ դաստիրակման հաստատությունները հիմնականում ստեղծվում են եղբայրասեր տղամարդկանց ջանքերով։ Իսկ նման հաստատություններում կանայք ոչ միայն չեն կարող ուժ գործադրել, այլ ընդհանրապես, կանայք դուրս են այդտեղից։ Իմ ասած «հատուկ դաստիրակման հաստատությունը» պետք չէ շփոթել ընտանիքի հետ։

Կրկին խորհուրդ կտամ, թե՛ տղամարդկանց, եւ թե՛ կանանց հեռու մնալ ծեծից ու այլ վայրագություններից. դրանք վատ եւ ցնցող ազդեցություն կունենան ընտանիքի մատղաշ անդամների հոգեկանի վրա։

Annushka
06.09.2008, 10:12
Ես ընդհանրապես դեմ եմ բռնությանը ընտանիքում, կիրառվի դա ամուսնու, թե կնոջ նկատմամբ; Այստեղ նույնիսկ ուժը չի որոշիչ դեր կատարում, քանի որ նույնիսկ թույլ կինը ցասումի պահին կարող է մի լավ դնգստել ամուսնուն, ասենք թավայով, հարթուկով, գրտնակով, և այլ ծանր, դակող, թակող, տափակացնող, հարթացնող և չորացնող պարագաներով ու առարկաներով:D Բայց ..... բայց դա առնվազն վայրենություն է, որովհետև որոշակի տարիքից հետո նույիսկ ծեծը չի օգնի դաստիարակել, առավել ևս՝ փոխել մարդուն... Իսկ եթե գործը հասել է ամուսնուն ծեծելուն, ապա ընտանիքի մասին խոսք գնալ չի կարող.... մանավանդ, որ դրան ականատես կարող են լինել ձեր սեփական երեխաները: Դուք պատկերացնու՞մ եք, թե որքան թույլ պետք ա լինի տղամարդը, որ գործը հասնի ծեծին, որքան նա պետք ա կամազուրկ կամ սրիկա լինի:o իսկ նման մարդու հետ ապրելը, ըստ ինձ, չարժե, քանի որ կյանքդ կխորտակես, երեխաներիդ հոգեբանությունը կխեղաթյուրես, և ընդհանրապես, անտանելի մթնոլորտ կստեղծվի ընտանիքում: Ես նաև դեմ եմ կնոջը ծեծելուն / ոչ այն պատճառով, որ ինքս Եվայի ցեղից եմ:D/... ինչպես ասում են. " Կարմիր կովը կաշին չի փոխում" կամ " Կուզիկին գերեզմանը կփոխի" Այնպես որ, բռնության կիրառումը հակում ունի դառնալու շարունակական և պարբերական; Նման դեպքերում ամենալավ դեղամիջոցը "մողավորին" մեկուսացնելն է կամ պարզապես առանձին ապրելը .. խնայեք ինքներդ ձեզ:)

Աբելյան
06.09.2008, 10:29
Ի՞նչ անել ;):
Ի՞նչ խոհուրդներ կտաք այս դեպքում խեղճ կողակցին

թուլանալ և փորձել հաճույք ստանալ

իսկ իրան ով էր ասում ամուսնանա

պատասխան քայլի դիմել (ցանկալի ա բոքսի կամ կարատեի գնացած ըլնի մինչև ամուսնանալը)

մի ամսվա ազատազրկում խոհանոցում

ուղղիչ տղամարդկային աշխատանքներ

Ambrosine
06.09.2008, 10:39
աաաաաաաաաաա, էս ինչ հավես թեմայա:hands:hands:hands
դե եթե իրան խելոք չպահի...........:D
ասեմ, որ նույնիսկ Ծաղկաձորում կոնֆերանս է հրավիրվել գենդերային հավասարության համար. որովհետև արդեն տղամարդիկ հոգեխանգարմունքի մեջ են:P

Elmo
06.09.2008, 10:51
Դե ուժն էլ պետք ա հերիքի, որ ծեծի: Չնայած Անուշն ասումա թավան կամ գրտնակը կոմպենսացնում ա : Եսիմ երեխեք ծեծել ինձ թվում ա չի կարելի, բայց մեկ մեկ կանանց էլ ա պետք հասկանալ: Որ համը հանելա, թող ծեծի ինչ ասեմ:

Բարեկամ
06.09.2008, 11:13
Լավա չես գրել եթե գիշերը քնած տեղը խռցնումա, պտի մի անգամից առանց հապաղելու իջնես բերնին:

Դրա համար ծեծե՞լ :o
գնդակահարություն ա հասնում :oy
պատոլոգիապես այդ ձայնը տանել չեմ կարողանում :pardon

Մարկիզ
06.09.2008, 11:50
Մարմնի առավել խոցելի շրջանները եւ առավել գերադասելի հարվածները
Վերին վերջույթ.
1. Չափալախ աջ այտին ձախ կողային հարվածով
2. Չափալախ ձախ այտին աջ կողային հարվածով
3. Դուզ քթին…չափալախ լայն բացած ձեռքի ափով
4. Դուզ ճակտին…չափալախ լայն բացած ձեռքի ափով
5. Բռունցքով հարված վերորովայնային շրջանին/սա այն դեպքում, երբ պետք է մոմենտո մորե/
Քացի.
1. Քացով ամորձիներին 1 ներքեւից հարվածով
2. Քացով ամորձիներին 2 ներքեւից հարվածով
3. Քացով ամորձիներից փոքր-ինչ վեր…ոչ ներքեւից հարվածով, այլ՝ ուղիղ, հրող հարվածով: Լավն ա՜…
Շարունակելի…

ivy
06.09.2008, 14:13
Էս ինչ լավ թեմա էր, ես կասեի՝ սրտիցս։
Իմ ուզած տարբերակը չկար.
Այո, հատուկ ռեժիմով

Ստիպված, «մեկ–մեկ» տարբերակն եմ ընտրել...
Իսկ ծեծելու համար ոչ մի առարկա էլ պետք չի օգտագործել. ծեծել անրաժեշտ է՝ օգտագործելով բացառապես սեփական ձեռքերը և ոտքերը, ցանկության և հնարավորության դեպքում՝ նաև մարմնի այլ մասերը։ Ամբողջ կայֆը հենց դրա մեջ է, թե չէ գրտնակ, շերեփ, չգիտեմ էլ ինչ...

Ջարդել դրանց։ :angry :D

Բարեկամ
06.09.2008, 14:18
Էս ինչ լավ թեմա էր, ես կասեի՝ սրտիցս։
Իմ ուզած տարբերակը չկար.
Այո, հատուկ ռեժիմով

:D :D
փաստորեն մեջներիցս ռիսկովն էլի դու դուրս եկար :D

ivy
06.09.2008, 14:20
:D :D
փաստորեն մեջներիցս ռիսկովն էլի դու դուրս եկար :D

Չէ, ուղղակի ի տարբերություն մնացածներին, իմ ամուսինը հայերեն կարդալ չգիտի։ :D

Բարեկամ
06.09.2008, 14:24
Չէ, ուղղակի ի տարբերություն մնացածներին, իմ ամուսինը հայերեն կարդալ չգիտի։ :D

:D դե, հատուկ ռեժիմի պայմաններում ինձ թվում ա մյուս լեզուներն էլ շուտով կմոռանա :D
տակ իմ ի նադօ :D

Ձայնալար
06.09.2008, 14:27
Մի հին ասացվածք հիշեցի՝ ով որ կնոջից չի վախում ղզիկ ա:D Կարելի է ասել, ում որ կինը չի ծեծում ղզիկ ա:D Կնգաս կարատեի եմ տալու, որ հախիցս գա: Դիվին աչկիս միհատ պարապած չինուհու ա հանդիպել սառույցների երկրում, աաաարա դե ասում եմ գործ չունեք էլի էդ օտար խաղերի հետ :D

ivy
06.09.2008, 14:34
Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ հարցման մեջ գրված է «տԶամարդ». աչքիս Դիվին արդեն մի թափ լավ տզացրել են։ :D Կամ գուցե արմատն այստեղ ոչ թե «տզալ»–ն է, այլ «տիզ»–ը։ :think
Կապ չունի, միևնույն է, ջարդել այդ տզամարդկանց։ :D

Kuk
06.09.2008, 14:37

Հա, ջարդելուց հետո էլ այրել և փոշին հանձնել ծովին:

Բարեկամ
06.09.2008, 14:39

չէ էդ չեղավ, էդ արդեն շատ ռոմանտիկ կլիներ… :(:cry

ivy
06.09.2008, 14:39
Հա, ջարդելուց հետո էլ այրել և փոշին հանձնել ծովին:

Էդ արդեն քո վրա։ :)

*e}|{uka*
06.09.2008, 16:04
Երեխեք բայց դուք ինչ սադիստն եք, :D իյա բա մեղք չեն :P
ԷՆ կատակով ծեծել մեծելը հեչ, ուշքս գնումա:oy, բայց իսկականից ծեծե՞լ, կարելիա կռիսի դեղ տալ, ավելի էֆֆեկտնի կլինի :D

ivy
06.09.2008, 16:18
Երեխեք բայց դուք ինչ սադիստն եք, :D իյա բա մեղք չեն :P
ԷՆ կատակով ծեծել մեծելը հեչ, ուշքս գնումա:oy, բայց իսկականից ծեծե՞լ, կարելիա կռիսի դեղ տալ, ավելի էֆֆեկտնի կլինի :D

Ոզնուկ ջան, արի դու բարով–խերով ամուսնացի, հետո կխոսենք։ :))
Կռիսի դեղ տալով տենց չես հանգստանա, ինչքան ծեծելուց։ :D

Kuk
06.09.2008, 16:21
Ոզնուկ ջան, արի դու բարով–խերով ամուսնացի, հետո կխոսենք։ :))
Կռիսի դեղ տալով տենց չես հանգստանա, ինչքան ծեծելուց։ :D

Հա, մանավանդ երբ չստիկով ես ծեծում կամ ճիպոտով տուտուզն ես դաղում:D

ivy
06.09.2008, 16:23

Կուկ ջան, ես կնոջ հանգստանալու մասին էի խոսում, ոչ թե տղամարդու։ :D

Աբելյան
06.09.2008, 16:23
Երեխեք բայց դուք ինչ սադիստն եք, :D իյա բա մեղք չեն :P
ԷՆ կատակով ծեծել մեծելը հեչ, ուշքս գնումա:oy, բայց իսկականից ծեծե՞լ, կարելիա կռիսի դեղ տալ, ավելի էֆֆեկտնի կլինի :D
:o
միանգամից օձի թաթեր, գորտի պոչ, կրիայի լյարդ վերցրա, սպիրտով եռացրու, մի քանի օր փակած պահի, բաժակով դիր մարդուդ անկողնու կողքը, որ գիշերը ուզենա հելնի ջուր խմի, կասես ջուրը անկողնուդ կողն ա, կկռանա որ վերցնի խմի, կացինով կտաս գլուխը կջարդես

դրա համար են տղամարդիկ իրանց կնանիքին փակում խոհանոցում ու առանց վիզայի դուրս չեն թողում
առաջ գիտեի կոպիտ վերաբերմունք ա, էն էլ հիմա իրանց հասկանում եմ

*e}|{uka*
06.09.2008, 16:33

Պահ, ինչին արժանի լինեք էն էլ կստանաք:P
Համ էլ Հայկ ես մարդասպան չեմ, ավելի ճիշտ ամուսնասպան :cry
Ծեծել, սպանել, հաստատ ուժս չի պատի, համ էլ չեմ անի :oy, բայց Աստված չանի գիշերները խռցնիիիիիի, պաաաաաաաաաա՜, կարողա խեղդեմ :diablo :D

Chuk
06.09.2008, 16:40
Բայց ինչ անլուրջն եք:
Ես կփորձեմ գտնել ու այստեղ տեղադրել 16-17-րդ դարերի հայտնի գիտնական Ուստր Արուացու աշխատությունից հատվածներ, որտեղ հիմնավորվում է կնոջ տղամարդուն ծեծելու արդյունավետությունը:

ivy
06.09.2008, 16:41

Մենք դրանում համոզված ենք, իզուր մի չարչարվի։ :))

Kuk
06.09.2008, 16:49
Կուկ ջան, ես կնոջ հանգստանալու մասին էի խոսում, ոչ թե տղամարդու։ :D

Հաա.. թեմայի տեղը խառնել էի, կներես. էդ դեպքում պետքա տղամարդը դաղի:love
:D

Աբելյան
06.09.2008, 16:56
կատակը մի կողմ, բայց Ռուսաստանում լավ էլ կա տենց պրոբլեմ

Grieg
06.09.2008, 20:55
Երբ կինն ամուսնուն ծեծում է... անցորդներին պետք է զգույշ մնալ պատուհանի սլացող "թռչող ափսե"ներից և այլ սպասքերից :D

իսկ ընդհանրապես ուտելիքը ամենալավ դաստիրակելու միջոցնա

Ուլուանա
06.09.2008, 22:06
Երբ կինն ամուսնուն ծեծում է... անցորդներին պետք է զգույշ մնալ պատուհանի սլացող "թռչող ափսե"ներից և այլ սպասքերից :D

իսկ ընդհանրապես ուտելիքը ամենալավ դաստիրակելու միջոցնա
Այսի՞նքն։ Նկատի ունես լխկած պոմիդորներով ու նեխած ձվերով ռմբակոծությու՞նը։ :D Ճիշտ է, դա էլ վատ դաստիարակչական միջոց չի։ :hands Բայց դա կարելի է կիրառել միայն այն պայմանով, որ վերոնշյալ «ուտելիքներով» կեղտոտված շորերը հետո ինքն է լվանալու։ :}

Dayana
06.09.2008, 23:08
Ավելի լավ է շաբաթվա մեջ մի օր ընտրել, օրինակ երկուշաբթին, ու այդ օրը պարտադիր ծեծել ամուսնուն :D ասենք երկու անգամ թավայով հարածել դեմքին, հետո մի քանի անգամ պատառաքաղեվ ծածկել աջ ձեռքը :D եթե ձախլիկ է ՝ ձախը :D:D ու անպայման այդ օրը նրան թւյլ չտալ հաց ուտել :hands

*e}|{uka*
06.09.2008, 23:15

Իիիի՜ բա որ երեխեքին վերցնի, ճամպրուկները հավաքի գնա մամայի տուն :D

Լուսիանա
06.09.2008, 23:15
Հենց հիմա «ապագա ամուսնուս» :)նենց կծեծեի, որ ստեղ լիներ:angry:angry

ChildOfTheSky
06.09.2008, 23:26
Հենց հիմա «ապագա ամուսնուս» :)նենց կծեծեի, որ ստեղ լիներ:angry:angry

ես էլ :aha :angry

Հակոբ Գեւորգյան
06.09.2008, 23:38
Երբ մարդն ընկած է, նրան չեն խփում։

Երկնային
07.09.2008, 00:31
Ավելի լավ է շաբաթվա մեջ մի օր ընտրել, օրինակ երկուշաբթին, ու այդ օրը պարտադիր ծեծել ամուսնուն :D ասենք երկու անգամ թավայով հարածել դեմքին, հետո մի քանի անգամ պատառաքաղեվ ծածկել աջ ձեռքը :D եթե ձախլիկ է ՝ ձախը :D:D ու անպայման այդ օրը նրան թւյլ չտալ հաց ուտել :hands

ու էդ ընթացքում անպայման նշում ես, որ…
կներեք, սա պետք ա ռուսերեն գրեմ

ножа не бойся, бойся вилки -
один удар, четыре дырки!!

:D:D

Dayana
07.09.2008, 00:33
ու էդ ընթացքում անպայման նշում ես, որ…
կներեք, սա պետք ա ռուսերեն գրեմ

ножа не бойся, бойся вилки -
один удар, четыре дырки!!

:D:D

Նյուտ հեսա մերոնք քնից կարթնանան :D :hands

Ambrosine
07.09.2008, 00:33
Ավելի լավ է շաբաթվա մեջ մի օր ընտրել, օրինակ երկուշաբթին, ու այդ օրը պարտադիր ծեծել ամուսնուն :D ասենք երկու անգամ թավայով հարածել դեմքին, հետո մի քանի անգամ պատառաքաղեվ ծածկել աջ ձեռքը :D եթե ձախլիկ է ՝ ձախը :D:D ու անպայման այդ օրը նրան թւյլ չտալ հաց ուտել :hands

փիս կսովորի ու էդ օրերը տուն չի գա, ավելի լավ ա պատահական օրեր, որ ինքն էլ չիմանա իրա գլխին գալիքը

Dayana
07.09.2008, 00:34
Ա դե սենց ենք անում էլի, որ հայ տղաները Ռուս աղջիկներին են գերադասում :D

Ambrosine
07.09.2008, 00:39

դե հա, շատ մեղմ ենք, իրանք էլ ռուս աղջիկներին են ընտրում, որ քարով տան գլուխները ջարդեն:D

Ռուս աղջիկներին մի գիշերով են գերադասում ոչ ավել.. խաբեցի՞... դե լավ 1-2 : Ամուսնանալու համար հայ աղջիկներին են գերադասում:

Dayana
07.09.2008, 00:40
դե հա, շատ մեղմ ենք, իրանք էլ ռուս աղջիկներին են ընտրում, որ քարով տան գլուխները ջարդեն:D
սուտա ;) իրանք օղու շշով են խփում :oy

Kuk
07.09.2008, 00:41
դե հա, շատ մեղմ ենք, իրանք էլ ռուս աղջիկներին են ընտրում, որ քարով տան գլուխները ջարդեն:D

Ռուս աղջիկները տղայից հաճույք ստանալու ավելի լավ մեթոդներ գիտեն, քան քարով գլուխը ջարդելն է:

dvgray
07.09.2008, 00:43

Հա՜՜՜ :D Էտ են ա, որ վերջում ֆռում ասում են, որ գիտես չէ՞ որ ես ամենի ինչը ձրի չէր :D

Կուկ, մի խանգարի, էդ տղաներին հախից գալիու ենք :D

Հ.Գ. Հեսա նկատողություն եմ ստանալու :oy Նյուտնա մեղավոր :D

ու դու էդ մեթոդների մեծ վարպետ ես
տուֆը կանցնի չէ?:D

Ավելացվել է 1 րոպե անց

աաաաաաաաաա:D բա հայ տղեն ինչ ա պատասխանում?

Elmo
07.09.2008, 00:44
Ռուս աղջիկները տղայից հաճույք ստանալու ավելի լավ մեթոդներ գիտեն, քան քարով գլուխը ջարդելն է:

Ձեռնաշխթա, պլեթ... :D

Kuk
07.09.2008, 00:46
Հա՜՜՜ :D Էտ են ա, որ վերջում ֆռում ասում են, որ գիտես չէ՞ որ ես ամենի ինչը ձրի չէր :D
Այ ախպեր, գոնե ասեիր սկզբում, ասեի` հա, հնարավոր ա, վերջում որ ասեց, էլ ո՞վա բանի տեղ դնողը:

Կուկ, մի խանգարի, էդ տղաներին հախից գալիու ենք :D

Հ.Գ. Հեսա նկատողություն եմ ստանալու :oy Նյուտնա մեղավոր :D
գլուխները ջարդելո՞վ:D

ու դու էդ մեթոդների մեծ վարպետ ես
տուֆը կանցնի չէ?:D

Էդքան նման ե՞մ ռուս աղջկա: Ինչ օրիգինալ կոմպլիմենտ էր, կմտածեմ այդ ուղղությամբ:}

Ձեռնաշխթա, պլեթ... :D

Էլմո, ձեռնաշղթան կարդացի, ուրիշ շարունակություն պատկերացրի, էն էլ չէ` լավ էր:D

Ambrosine
07.09.2008, 00:51
Էդքան նման ե՞մ ռուս աղջկա: Ինչ օրիգինալ կոմպլիմենտ էր, կմտածեմ այդ ուղղությամբ:}

դու էլ ես 10 անգամից մի անգամից հասկանում:angry
դե շուտ-շուտ մտածի, ժամանակը փող է

dvgray
07.09.2008, 00:52
Այ ախպեր, գոնե ասեիր սկզբում, ասեի` հա, հնարավոր ա, վերջում որ ասեց, էլ ո՞վա բանի տեղ դնողը:

Կուկ ջան: Ռեալ բան եմ ասում: Խեղճ /հայ/ տղեն սխալվել լրջավ սիրահարվել էր վրեն, էտի էլ մի քանի վախտից ասում ա թե , "բա ե՞րբ ես փողս տալու :angry : կարո՞ղ ա գիտես թե էս ամեն ինչը ձրի ա"
:D

Dayana
07.09.2008, 00:53

լավ ա արել :D մի հատ էլմ պիտի քթին խփեր :D

Kuk
07.09.2008, 00:54
դու էլ ես 10 անգամից մի անգամից հասկանում:angry
դե շուտ-շուտ մտածի, ժամանակը փող է

Աստղ ջան, ես քեզ լիովին հասկանում եմ. դու ֆուտբոլի մոլի երկրպագու ես, և այսօրվա ջախջախիչ պարտությունն ազդել է քո վրա, բայց ես կփորձեմ քեզ սթափեցնել, որպեսզի երկուսս էլ զերծ մնանք մոդերատորական նկատողություններից. Երեք ույու չորս` Աստղ, դու կծեծե՞ս քո ամուսնուն:

dvgray
07.09.2008, 00:54
աաաաաաաաաա:D բա հայ տղեն ինչ ա պատասխանում?
Հայ տղեն մանթոից հայ աղջկա հետ եկավ ամուսնացավ: :D Հիմա վզին լավ դրած ա ;):

Ambrosine
07.09.2008, 00:54
Կուկ ջան: Ռեալ բան եմ ասում: Խեղճ /հայ/ տղեն սխալվել լրջավ սիրահարվել էր վրեն, էտի էլ մի քանի վախտից ասում ա թե , "բա ե՞րբ ես փողս տալու :angry : կարո՞ղ ա գիտես թե էս ամեն ինչը ձրի ա"
:D

ես էլ տենց դեպք գիտեմ

Երկնային
07.09.2008, 00:56
լավ ա արել :D մի հատ էլմ պիտի քթին խփեր :D

Բա պատառաքա՞ղը ուր թողեցիր… :D

Kuk
07.09.2008, 00:56
Կուկ ջան: Ռեալ բան եմ ասում: Խեղճ /հայ/ տղեն սխալվել լրջավ սիրահարվել էր վրեն, էտի էլ մի քանի վախտից ասում ա թե , "բա ե՞րբ ես փողս տալու :angry : կարո՞ղ ա գիտես թե էս ամեն ինչը ձրի ա"
:D

Դիվ, էդ մի քանի վախտն ինքա՞ն էր:D հաշվել է՞ր, թե քանի անգամ են իրար հետ եղել. հա, մեկ էլ ասա` ժամով է՞ր հաշվել, թե՞ ակտերի քանակով:D

Elmo
07.09.2008, 00:57

Դրանց վրա բանկոմատ ու ՀԴՄ էլ դրած կլինի, ենքան են փողով ստեղ ընդեղ թրև եկել: Նույինսկ օրինական հարկ բան են վճարում:

Kuk
07.09.2008, 00:59

Այ ախպեր, լավ են անում. իրանց մարմինը չի՞, որտեղ ինչ կուզեն, կդնեն. զատո իրանց ամուսիններին չեն ծեծում:

dvgray
07.09.2008, 00:59
Դիվ, էդ մի քանի վախտն ինքա՞ն էր:D հաշվել է՞ր, թե քանի անգամ են իրար հետ եղել. հա, մեկ էլ ասա` ժամով է՞ր հաշվել, թե՞ ակտերի քանակով:D
Դե սկզբից ապրանքը բռթելու համար մի ամիս ասել էր որ free ա եղել, բայց մնացած ամիսների համար դրել պոլնի տարիֆով կլորացրել էր հաշիվը: Խեղճը Համբուրգում իրա լրիվ ստացած օգնության ֆոնդը մուծել էր :D

Ավելացվել է 1 րոպե անց

Այ ախպեր, լավ են անում. իրանց մարմինը չի՞, որտեղ ինչ կուզեն, կդնեն. զատո իրանց ամուսիններին չեն ծեծում:
Որովհետև իրենց ամուսիններն էլ իրենց չեն ծեծում ու հակառակը, իրանց սիրում են ;) փողը ժամանակին տուն բերելու համար

Ambrosine
07.09.2008, 01:01
Աստղ ջան, ես քեզ լիովին հասկանում եմ. դու ֆուտբոլի մոլի երկրպագու ես, և այսօրվա ջախջախիչ պարտությունն ազդել է քո վրա, բայց ես կփորձեմ քեզ սթափեցնել, որպեսզի երկուսս էլ զերծ մնանք մոդերատորական նկատողություններից. Երեք ույու չորս` Աստղ, դու կծեծե՞ս քո ամուսնուն:

ինչ լավ ա, որ հասկացար:angry
մի քիչ ծիծաղելի ա պատկերացնելը, լավ, մի քիչ չէ, լավ էլ ծիծաղելի է:D
եթե ինքը ինձ վրա ձեռք բարձրացնի, անպայման պատասխան կստանա, ընդհուպ մինչև կյանքի գնով. կարող ա չափազանցրի, բայց ... ծնողներս ինձ հարվածած չկան, ու հաստատ ինչ-որ Վասյա իրավունք չունի ու չի կարա ինձ հարվածի

Kuk
07.09.2008, 01:02
Դե սկզբից ապրանքը բռթելու համար մի ամիս ասել էր որ free ա եղել, բայց մնացած ամիսների համար դրել պոլնի տարիֆով կլորացրել էր հաշիվը: Խեղճը Համբուրգում իրա լրիվ ստացած օգնության ֆոնդը մուծել էր :D

Ո՞նց այ ախպեր, համ ինքնա բռթել, համ էլ փող ա վերցրե՞լ:D բայց մեկա` ինչ ուզում ես ասա, ավելի լավա տենց լինի, քան կինը տանը ծեծի. «սոխիկը կծի, սոխիկը»:D

Elmo
07.09.2008, 01:02
Այ ախպեր, լավ են անում. իրանց մարմինը չի՞, որտեղ ինչ կուզեն, կդնեն. զատո իրանց ամուսիններին չեն ծեծում:

Ուրիշի ամուսիններին են ծեծում: Են էլ փողը ուշացնելու կամ չտալու համար: Նորմալա :D

Բայց մի բան էլ ա վախեցնում: Ասենք էդ խեղճ արաբների կնանիքները որ սկսեն իրանց ծեծել: Դե մարդա մի 5 կին ունեն: Պատկերացնում ե՞ս 5-ից 3 ը լավ նենց տեղը տեղին հաստ կնանիքներ լինեն: :o

Kuk
07.09.2008, 01:05
Որովհետև իրենց ամուսիններն էլ իրենց չեն ծեծում ու հակառակը, իրանց սիրում են ;) փողը ժամանակին տուն բերելու համար

Անեկդոտ հիշեցի էս թեմայով.

Մի անբարոյականի ամուսնու ասում են.
-Այ ախպեր, չես տեսնո՞ւմ, կնոջդ վարքը. հենց գնում ես գործի, պատուհանիդ տակ տղամարդկանց հերթ ա գոյանում կնոջդ համար, ինչի՞ չես բաժանվում:
-Բաժանվեմ` ես էլ հերթ կանգնե՞մ:

dvgray
07.09.2008, 01:07
Ուրիշի ամուսիններին են ծեծում: Են էլ փողը ուշացնելու կամ չտալու համար: Նորմալա :D

Բայց մի բան էլ ա վախեցնում: Ասենք էդ խեղճ արաբների կնանիքները որ սկսեն իրանց ծեծել: Դե մարդա մի 5 կին ունեն: Պատկերացնում ե՞ս 5-ից 3 ը լավ նենց տեղը տեղին հաստ կնանիքներ լինեն: :o
Արաբները խոմ ապու՞շ չեն: Այ դրա համար էլ նրանք մինչև ոտքի ծերը չալմայի մեջ փաթաթված են ման գալիս, ու ոչ մի րիշ կնիգը չգիտի, թե տվյալ պահին որ մի կնգա մոտ ա: Դա օգնում ա խմբակային ծեծ չուտել ;)

Passion
07.09.2008, 11:40
Էս ինչ լավ թեմայա, բացեց:hands:D
Մի պահ ինձ պատկերացրեցի էդ դերում ու ասենք ավելով սկսես խփել ու ընկնել հետևից:D
Բայց լուրջ տենց դեպքեր եղել են?:oy

I love love
07.09.2008, 11:44
Ի՞նչ խոհուրդներ կտաք այս դեպքում խեղճ կողակցին

Խեղճ կողակից? Եդ ինչ տղամարդ պետք է լինի, որ թույլ տա կինն իր վրա ձեռք բարձրացնի: Ինձ թվում է նման բան գոյություն չունի, ես լսել եմ միայն հակառակի մասին, որն ահավոր երևույթ է, ու մնաց թե այս դեպքը:

haik
07.09.2008, 11:47
Ոնց որ թե աղջիկներին այս թեման դուր է եկել :)

Amaru
07.09.2008, 11:50
...դե տղամարդուն ծեծելը ճիշտ բան ա...որ իր տեղն իմանա, ավել-պակաս դուրս չտա, մամայիդ մամա ասի, պապայիդ՝ պապա... թե չէ ազատություն են ստանում, գլխներից վեր են թռնում...
էդոնք էդպես են... :acute էսօր սանձերը արձակեցիր, վաղը մյուս օրը գլխիդ կնստեն... :8

*e}|{uka*
07.09.2008, 17:01
Որոշ տղամարդկանց ծեծելը քիչա, ջարդելա պետք :D
Ամեն դեպքում ծեծել պետք չի, տարբեր ուրիշ մեթոդներով կարելի է դաստիրակել : ;)
Դաստիրակիր, որ քեզ չդաստիրակեն , զակոն ջունգլի ...:P

impression
07.09.2008, 17:03
ես մարդուս չեմ ծեծի, ես պռոստը չեմ ամուսնանա :D

ivy
07.09.2008, 17:07
Էս «Բացարձակապես դեմ եմ» տարբերակը ամեն անգամ որ աչքովս է ընկնում, թուլանում եմ, ոնց որ էն Գրին Փիս–ի՝ բնական ռեսուրսների ոչնչացման դեմ արվող լոզունգներից լինի։ :D

impression
07.09.2008, 17:08
Էս «Բացարձակապես դեմ եմ» տարբերակը ամեն անգամ որ աչքովս է ընկնում, թուլանում եմ, ոնց որ էն Գրին Փիս–ի բնական ռեսուրսների ոչնչացման դեմ արվող լոզունգներից լինի։ :D

ախր ոնց է հնարավոր տանը տղամարդ պահել ու բացարձակապես չծեծել նրան: :D
համաձայն եմ :)

Բարեկամ
07.09.2008, 17:11
Էս «Բացարձակապես դեմ եմ» տարբերակը ամեն անգամ որ աչքովս է ընկնում, թուլանում եմ, ոնց որ էն Գրին Փիս–ի բնական ռեսուրսների ոչնչացման դեմ արվող լոզունգներից լինի։ :D

:D
կամ էլ փափկամազ կենդանիների ոչնչացման դեմ պայքարի շրջանակներում՝ ընդդեմ բնական մորթիներ հագնող փափկասուն կանանց :))

Kuk
07.09.2008, 17:16
Ուզում եմ էս թեմայում գրառում անեմ, բայց վախում եմ ներս մտնեմ:noti Հարգելի կանայք և աղջիկներ, խնդրում եմ վայր դրեք ձեր զենքերը` շերեփներ, բանջարեղենի տեսակներ` մասնավորապես` պոմիդոր, արդուկներ, գրտնակներ, չստիկներ և այլն: Զինաթափվեք, ես էլ մտնեմ էլի ներս, թե չէ վախենում եմ:scare

impression
07.09.2008, 17:17

շարունակիր վախենա՜լ :aggressive:goblin

ivy
07.09.2008, 17:19

Ես անզեն եմ. տղամարդկանց հախից միայն սեփական ձեռքերով ու ոտքերով եմ գալիս։ Համեցիր ներս։ :)

Chuk
07.09.2008, 17:22
Մոդերատորական. Թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնից տեղափոխվել է «Ի՞նչ կա-չկա...» բաժին:

*e}|{uka*
07.09.2008, 17:22
Վայ, Կուկը վախեցելա՞ :} , Կուկ ջան խոսքը գնումա ամուսինների մասին, դու մեր ընկերն ես, օբիշաեմ մի տեբյա տռոգադ նե բուդեմ :D

impression
07.09.2008, 17:27
Վայ, Կուկը վախեցելա՞ :} , Կուկ ջան խոսքը գնումա ամուսինների մասին, դու մեր ընկերն ես, օբիշաեմ մի տեբյա տռոգադ նե բուդեմ :D

բա էլ գալիս ա ի?նչ անի :D

Kuk
07.09.2008, 17:29
շարունակիր վախենա՜լ :aggressive:goblin
Գոնե էդ լապատկեն քցի, որ դրանով խփես ինձ, Կուկից Կ--ն էլ չի մնա:this

Ես անզեն եմ. տղամարդկանց հախից միայն սեփական ձեռքերով ու ոտքերով եմ գալիս։ Համեցիր ներս։ :)
Դու աչքիս լավ ուժեղ ես հա՞: Աչքիս գնամ վախս չափեմ: Ում մոտ քանոն կա՞:

Վայ, Կուկը վախեցելա՞ :} , Կուկ ջան խոսքը գնումա ամուսինների մասին, դու մեր ընկերն ես, օբիշաեմ մի տեբյա տռոգադ նե բուդեմ :D
Դե քանի ամուսինների մասին էր խոսվում, ստեղ արխաին ֆռֆռում էի, հիմա արդեն անցել են տղամարդկանց, էլ կապ չունի ամուսին ա, իրանց ամուսիննա, ուրիշի ամուսինն ա, ով ընկնում ա ձեռները, ջարդուփշուր են անում, հենա` impression-ը լապատկով ընգելա հետևիցս:

Երվանդ
07.09.2008, 17:29
Ես սխալ եմ քվեարկել:D,վերնագիրը հակառակ ձևով էի հասկացել:D, եթե սենց նայենք կողմ եմ:B,կարելիա մեկ-մեկ ծեծ ուտել , առաողջարարա:D

Kuk
07.09.2008, 17:31
Վայ, Կուկը վախեցելա՞ :} , Կուկ ջան խոսքը գնումա ամուսինների մասին, դու մեր ընկերն ես, օբիշաեմ մի տեբյա տռոգադ նե բուդեմ :D
Համ էլ` տռոգած էլ կա, տռոգած էլ. impression-ի լապատկեն քեզ օրինակ:

ivy
07.09.2008, 17:34
Համ էլ` տռոգած էլ կա, տռոգած էլ. impression-ի լապատկեն քեզ օրինակ:

Տվյալ դեպքում «տռոգած» բառը «ի՞նչ եղած, ի՞նչ արած» հարցերին պատասխանող դերբայ՞ն է։ Մնում է կռահել, թե որն է բայը... :think

*e}|{uka*
07.09.2008, 17:40
Բայց խոստովանեք , որ ավելի հետաքրքիր կլիներ, երբ կինը կնոջը ծեծեր :bl :D

Է՜հ :unsure

ivy
07.09.2008, 17:41

Սա ի՞նչ էր՝ մեղմ անցում դեպի համասեռամոլների թեմա՞ն։ :D

Ես մի անգամ տեսել եմ ոնց էին աղջկեքը իրար ջարդում, ասեմ որ իրոք բավականին հետաքրքիր տեսարան էր:D

impression
07.09.2008, 17:42
Սա ի՞նչ էր՝ մեղմ անցում դեպի համասեռամոլների թեմա՞ն։ :D

սադրելով ման ես գալիս :D

Kuk
07.09.2008, 17:43
Բայց խոստովանեք , որ ավելի հետաքրքիր կլիներ, երբ կինը կնոջը ծեծեր :bl :D

Է՜հ :unsure

Էնքան եմ տեսե~լ:roll մի երկու անգամ էլ բաժանել եմ, ոտից գլուխ եղունգների ու ատամների տեղ էր վրես:D:D

*e}|{uka*
07.09.2008, 17:44
Սա ի՞նչ էր՝ մեղմ անցում դեպի համասեռամոլների թեմա՞ն։ :D

Չէ, այ մարդ թեման եմ թեժացնում :D

Սելավի
07.09.2008, 17:46
Մոդերատորական. Թեման «Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա» բաժնից տեղափոխվել է «Ի՞նչ կա-չկա...» բաժին:

Չուկ ջան աղջիկները հազիվ ռոմանտիկ զգացմունքների մեջ սեր էին անում, էս խի սենց մի անգամից կոտրեցիր մեր աղջիկների զգացմունքները::(

Dayana
07.09.2008, 17:47
Էնքան եմ տեսե~լ:roll մի երկու անգամ էլ բաժանել եմ, ոտից գլուխ եղունգների ու ատամների տեղ էր վրես:D:D
Կուկ ինձ թվում է հիմա համեստությունդ կողք կդնես ու կասես, որ քեզ համար էին կռվում ;)

Հ.Գ. հայ տղաների մեծ մասը համոզված է, որ նախորդ կյանքում Կազանովան ինքն է եղել :D դրա համար էլ հայ կանայք ու աղջիկները շերթփով մռութներին են հասցնում :D:D երազանքներից դուրս բերելու համար :D

Հ.Գ.2 Կուկ էս քո համար չէր, այլ ընդհանուր ;)

Բայց ստանդարտա իրանցը, մազերից են կախվում իրար, ով շուտ ֆայմեց որ մազերից կարելիա մի ձեռքով էլ քաշել ու էն մյուս ձեռքով սկսեց կպցնել ինքն էլ կրումա:D

Chuk
07.09.2008, 17:50
Չուկ ջան աղջիկները հազիվ ռոմանտիկ զգացմունքների մեջ սեր էին անում, էս խի սենց մի անգամից կոտրեցիր մեր աղջիկների զգացմունքները::(

Ես ինձ պատկերացրի ապագագայում՝ ամուսնու կարգավիճակում, ու պետք է խոստովանեմ, որ համապատասխան գրառումները կարդալուց հետո ոչ սիրո մասին էր հնարավոր մտածել, ոչ զգացմունքների, ոչ է առավել ևս ռոմանտիկայի... միակ մտածմունքս էն էր, ո՞նց անեմ փախնեմ սադիստներից :oy

impression
07.09.2008, 17:54

ինչքան կարող ես՝ շուտ փախի, Չուկ ջան, կակազել ես սկսել մեր ձեռը :D

Chuk
07.09.2008, 17:59
ինչքան կարող ես՝ շուտ փախի, Չուկ ջան, կակազել ես սկսել մեր ձեռը :D
Չեմ կակազում, ուղակի միասին էի գրել, պիտի գրեի Ապագա Գայում :oy

Kuk
07.09.2008, 18:02
Կուկ ինձ թվում է հիմա համեստությունդ կողք կդնես ու կասես, որ քեզ համար էին կռվում ;)

Հ.Գ. հայ տղաների մեծ մասը համոզված է, որ նախորդ կյանքում Կազանովան ինքն է եղել :D դրա համար էլ հայ կանայք ու աղջիկները շերթփով մռութներին են հասցնում :D:D երազանքներից դուրս բերելու համար :D

Հ.Գ.2 Կուկ էս քո համար չէր, այլ ընդհանուր ;)

Հա, սպասի համեստությունս կողք դնեմ.. ըհը.. դրեցի. չէ, Դայան ջան, իմ համար չէր:

Ավելացվել է 42 վայրկյան անց

Բայց ստանդարտա իրանցը, մազերից են կախվում իրար, ով շուտ ֆայմեց որ մազերից կարելիա մի ձեռքով էլ քաշել ու էն մյուս ձեռքով սկսեց կպցնել ինքն էլ կրումա:D

Հաա:D:D մեկ էլ ձեներն ա էֆեկտ:hands:D նենց եմ սիրո~ւմ:love

Դեկադա
08.09.2008, 21:58
Այո, այո… Գնալով ավելի ու ավելի շատ է հանդիպում կնոջ կողմից իր կողակցին բռնանալու դեպքերը :
Ի՞նչ անել :
Ի՞նչ խոհուրդներ կտաք այս դեպքում խեղճ կողակցին
_

Վա՞յ:o Ես էլ հակառակն եմ կարդում ու դեռ զարմանում եմ, թե dvgray-ը ինչի է խորհուրդ հարցնում:D:
Մեր շենքում էլ կար մի էտպիսի ընտանիք, որտեղ կինն էր ամուսնուն ծեծում ու լավ էլ ստացվում էր;)Անգամ գիշերները կարող էին ամբողջ շենքի մարդկանց արթնացնեին իրենց վայնասուններով:Եվ հարցը այն է, որ նա// կինը// դա համարում էր անուսնուն դարձի բերելու // ամուսինը ալկոհոլի հետ սերտ կապեր ուներ:)// ամենաարդյունավետ // իր պատկերացմամբ// գործը:dvgray իսկ գուցե՞ նման ձևով մտածող կանանց թիվն է ավեացել:
Իսկ ինչ խորհուրդ տալ - Էս դեպքում դժվար թե բարոյահոգեբանական զրույցները օգուտ տան, դրա համար էլ կարծում եմ ամենաճիշտ քայլը բաժանվելն է:

*e}|{uka*
08.09.2008, 22:10
Ծեծել, ծեծել մինչև վերջ :D Ոչ մի հետքայլ, ոչ մի հանձնվել մինչև խելքը գլուխը չհավաքի :P

Chuk
08.09.2008, 22:20
Համոզեցիք, չեմ պսակվի:

Fedayi
08.09.2008, 23:00
Մեկ-մեկ նենց քոթուկ-կանայք են հանդիպում, նենց լիրբ ու լաչառ, որ ձեռքերդ ուղղակի քոր են գալիս "կպցնելու":D...
Բայց մեկ ա, ես որ չեմ կարող տենց բան անել: :oy

Chuk
08.09.2008, 23:01
Մեկ-մեկ նենց քոթուկ-կանայք են հանդիպում, նենց լիրբ ու լաչառ, որ ձեռքերդ ուղղակի քոր են գալիս "կպցնելու":D...
Բայց մեկ ա, ես որ չեմ կարող տենց բան անել: :oy

Սխալ տեղ ես ընկել, եղբայր: Այստեղ կանայք են ամուսիններին ծեծում, ոչ թե ամուսինները կանանց ;)

Fedayi
08.09.2008, 23:03
Էս ի~նչ հոգնած եմ ես էսօր
Խայտառակ եղա:

Երկնային
08.09.2008, 23:06
Համոզեցիք, չեմ պսակվի:
իսկ ես հակառակը. համոզվեցի, որ կամուսնանամ… :D

impression
08.09.2008, 23:15
Էս թեմայում ինձ համար ամենախոխման էն ա, որ Աննուշկան քվեարկել ա՝ բացարձակապես դեմ եմ, իսկ Էլմոն՝ որ մեկ-մեկ կարելի ա :D

ivy
08.09.2008, 23:18
Էս թեմայում ինձ համար ամենախոխման էն ա, որ Աննուշկան քվեարկել ա՝ բացարձակապես դեմ եմ, իսկ Էլմոն՝ որ մեկ-մեկ կարելի ա :D

Սպասի, տես հենց ամուսնանան, ոնց են քվեարկության տեղերով փոխվելու։ :D

Ուլուանա
09.09.2008, 00:37
Նոր նայեցի քվեարկության արդյունքը. ներկա պահին 8 կամավոր կա. 8 տղա համաձայն է մեկ–մեկ ծեծվելուն։ :D Փաստորեն, 8 տղա կողմ է մեկ–մեկ ծեծվելուն, 8 աղջիկ էլ՝ մեկ–մեկ ծեծելուն։ Էնպես որ անհանգստանալու բան չկա. ամեն ինչ հավասարակշռության մեջ է։ :hands

Ռուֆուս
09.09.2008, 00:39

Հա, ես համաձայն եմ ծեծվելուն, բայց մենակ թե մտրակով պետք ա լինի :D

Ավելացվել է 1 րոպե անց
"Ծեծե՞լ տզամարդուն, թե ոչ"

Հարցման մեջ էլ տառասխալ կա

Ուլուանա
09.09.2008, 00:41
Հա, ես համաձայն եմ ծեծվելուն, բայց մենակ թե մտրակով պետք ա լինի :D
Հայկ, էդ պիտի կնոջդ ասես, ինչի՞ ես հրապարակավ ասում։ :D Թե՞ հիմա ով մտրակ վերցրած գա, նրա հետ էլ կամուսնանաս։ :D

Երկնային
09.09.2008, 00:42
Ես սխալ եմ քվեարկել… ուղղեք իմ սխալը, էլի… :noti :D

Ռուֆուս
09.09.2008, 00:43
Հայկ, էդ պիտի կնոջդ ասես, ինչի՞ ես հրապարակավ ասում։ :D Թե՞ հիմա ով մտրակ վերցրած գա, նրա հետ էլ կամուսնանաս։ :D

Բա կանդալները.... :D

Վայ, խայտառակվեցինք, ես էլ գիտեի ինտիմ անկյունում ենք.... :D

Ambrosine
09.09.2008, 00:45
ոչ ոք հլը չի փորձարկել?:(

Morpheus_NS
09.09.2008, 10:12
Ընտանիքի սարքեցիք ռազմի դաշտ: Միստր եւ միսիս Սմիթերը աչքիս շատ են ազդել: