PDA

Դիտել ողջ տարբերակը : Նախկին նախագահներին ալան -թալանը քիչ է գալիս…



dvgray
05.09.2008, 06:57
Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող շենքը կհանձնվի Ռոբերտ Քոչարյանին

Երեւանի Ծովակալ Իսակովի թիվ 23 հասցեում գտնվող շենքը եւ օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Հայաստանի պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին` որպես բնակարան:

Նման որոշում է կայացրել կառավարությունը այսօրվա նիստում` հետ վերցնելով հիշյալ շենքը եւ շինությունները հանրապետության նախագահի աշխատակազմի ենթակայության §Կոնդի առանձնատների տնտեսություն¦ պետական ոչ առեւտրային կազմակերպությունից, որին դրանք հանձնվել էին անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:
http://www.armenialiberty.org/armeniareport/report/ar/2008/09/BE10B095-1084-4612-A31D-B3DA0953F2A3.asp

Նախկին առաջին նախագահից հետո նախկին երկրոդ նախագահին հայ ժողովորդը իր երկրորդ խորին շնորհակալությունն ա ասում, նվիրելով հերթական թագավորական պալատները :) Որտեղ է սա տեսնված որտեղ լսված… :[
Ինչ մեղք է ժողովուրդը չէ՞ :D
Սրանից ավելի կոպիտ ձեռ առնել հնարավոր ա՞ պատկերացնել

Երկուսի տունն էլ ձեռներից առնել ա պետք : Միլիարդից ավել փող են աշխատել, իրենց բոմժի /բեզ պաստայաննովո մեստա ժիտելստվա/ տեղ են դրել ու ժողովրդի արյունով իրենց համար պալատներ են սեփականացնում: Ասա այ գոռմանմիշներ, ամոթ ա , ամոթ, Էտ թալանով ձեզ մի հատ տուն չեք կարում սարքեք՞՞՞՞
Գյոռմամիշներ… :[

StrangeLittleGirl
05.09.2008, 07:34
Դի՛վ, շուխուռ մի՛ արա. դա օրենքով է նախատեսված ;) Իհարկե ես չգիտեմ, թե օրենքի մեջ գրված է տան՝ պալատ լինելու մասին, բայց որ պաշտոնաթող նախագահին պետությունը պետք է տուն տա, էդ հաստատ:

dvgray
05.09.2008, 07:38
Բյուր ջան, ես թքած ունեմ ըտենց օրենքի վրա: Էտ "օրենքը" անօրինական օրենք ա:
Էտքան թալանածները հերիք չի՞՞՞

StrangeLittleGirl
05.09.2008, 07:46
Ցավոք սրտի, հենց էդքան թալանածներն օրենքով չեն :D

Marduk
05.09.2008, 10:30
Երկուսի տունն էլ ձեռներից առնել ա պետք :

Լիովին համաձայն եմ:
Երկուսի դղյակներն էլ պետք է ձեռքերից առնել:

Elmo
05.09.2008, 10:44
Սրանից ավելի կոպիտ ձեռ առնել հնարավոր ա՞ պատկերացնել

Իհարկե հնարավոր է: «Վճարեք ամսեկան 236 000 դրամ և դառեք 2 սենյականոց բնակարանի սեփականատեր»

Երկուսի տունն էլ ձեռներից առնել ա պետք :

Եվ ասել «Վճարեք ամսեկան 236 000 դրամ և դառեք 2 սենյականոց բնակարանի սեփականատեր»

Անասուն են *-ով:

Armeno
05.09.2008, 12:10
Բա Լևոնի պալատներից ինչի չեք խոսում

Elmo
05.09.2008, 12:12
Բա Լևոնի պալատներից ինչի չեք խոսում

Երկուսին ասելով ի նկատի ունենք Լևոնին և Ռոբին:

Մարկիզ
05.09.2008, 12:45
Բա Լևոնի պալատներից ինչի չեք խոսում
Ի՞նչ պալատ. էն Հրազդանի վրա նայող մի քիչ մեծ տունը՞…
Էդ համեմատում եք, յեքա շենքի հե՞տ…:o

Ֆրեյա
05.09.2008, 12:56
Ժողովրդի մեջ խոսակցություններ են գնում, որ Քոչարյանը վաճառում ա իրա ստեղի սեփականություն` հյուրանոցներ, բանկեր, հիվանդանոցներ..... և արագ կերպով ձեռք ա բերում գույք արտասահմանում, մասնավորապես` հսկայական հայտնի շոկոլադի ֆաբրիկա է ձեռք բերել ֆրանսիայում, և ալմազի հանքեր աֆրիկայում: Բացի դրանից, աշխարհով մեկ սեփականություն ունեն ու տարբեր բիզնեսներ:
Բայց դա կապ չունի, պետք է հարկ վճարողները իրենց սիրելի նախագահի համար ճոխ պայմաններ ապահովեն, որը շարունակ գեղացել է իրենց կողմից մուծված հարկերը և ամեն կերպ խանգարել իրենց բիզնեսին, կյանքին ու ընդհանրապես բոլոր հայերի ապագային...
Առաջ, հԱյԱստԱն

Chuk
05.09.2008, 13:30
Ամեն ինչ նորմալ էր, հենց էս տների հարցն էր մնացել քննարկեինք :)

Տրիբուն
05.09.2008, 13:49
Իսկ ինչ ՌՔ-ն իրանց հայերնի գեղում մի հատ տուն չի ուզում վերցնի ո՞ր: Օրենքում մի թեթև փոփոխություն ա պետք անել. «պաշտոնավարության ավարտից հետո, նախկին նախագահը վերադառնում է ծննդավայր»: Ու ՌՔ-ին Ղարաբաղ ենք ուղարկում, ԼՏՊ-ին Սիրիա:

Fedayi
05.09.2008, 17:12
Լավ ասիր...:hands

Elmo
05.09.2008, 17:23
Իսկ ինչ ՌՔ-ն իրանց հայերնի գեղում մի հատ տուն չի ուզում վերցնի ո՞ր: Օրենքում մի թեթև փոփոխություն ա պետք անել. «պաշտոնավարության ավարտից հետո, նախկին նախագահը վերադառնում է ծննդավայր»: Ու ՌՔ-ին Ղարաբաղ ենք ուղարկում, ԼՏՊ-ին Սիրիա:

Չի ստացվի: Էդ դեպում Քոչարյանին հաստատ Հաագա չեն ուղարկի:

FutureMan
05.09.2008, 17:26
Լավ էր :) , Սիրիա, Ղարաբաղ ……… ու այդ տեմպերով, 5--րդ նախագահին, կուղարկենք Բուռկինա Ֆասսո :)

Տրիբուն
05.09.2008, 17:26
Չի ստացվի: Էդ դեպում Քոչարյանին հաստատ Հաագա չեն ուղարկի:
Ընկեր, թող Քոչարյանին Հաագա ուղարկելու գործը բարով-խերով ստացվի, Ստեփանակերտ-Հաագա պրյամոյ ռեյս կբացենք:

Amaru
05.09.2008, 18:30
ռուսը մի լավ խոսք ունի, որի համար ինձ կարգելափակեին...)))

խեղճ Լևոն :cry մի պուճուր խուց են մարդուն տվել, իսկ էդ փիս Ռոբին՝ պալատնե՜ր :cry օ՜, որպիսի տրտմություն... :( գնամ՝ լացեմ մի քիչ :(

Մտահոգ
05.09.2008, 19:44
Չի ստացվի: Էդ դեպում Քոչարյանին հաստատ Հաագա չեն ուղարկի:

ինչի իրանց գեղում Հաագայի իմունիտետ են ձեռք բերում՞

Ավելացվել է 1 րոպե անց

ռուսը մի լավ խոսք ունի, որի համար ինձ կարգելափակեին...)))

խեղճ Լևոն :cry մի պուճուր խուց են մարդուն տվել, իսկ էդ փիս Ռոբին՝ պալատնե՜ր :cry օ՜, որպիսի տրտմություն... :( գնամ՝ լացեմ մի քիչ :(

իսկ ինչու՞ ԳՆԱՍ, համակարգչի մոտ արգելված է լաց լինելը՞ թե ստեղնաշարը չես ցանկանում թրջել՞

Սերխիո
05.09.2008, 21:59
խեղճ Լևոն :cry մի պուճուր խուց են մարդուն տվել, իսկ էդ փիս Ռոբին՝ պալատնե՜ր :cry օ՜, որպիսի տրտմություն... :( գնամ՝ լացեմ մի քիչ :(

Ամա՞ռ , ետի ա՞ պուչուր խուց , ամենասիրուն տներից մեկնա քաղաքի , բացի դա, դու հլը դիրքը նայի :ok

Աբելյան
05.09.2008, 22:58
Ամա՞ռ , ետի ա՞ պուչուր խուց , ամենասիրուն տներից մեկնա քաղաքի , բացի դա, դու հլը դիրքը նայի :ok
համարյա ամեն տեղից երևում ա :love
բայց թե ափսոս մեկուսացված ա

Ambrosine
05.09.2008, 23:02
Նախկին առաջին նախագահից հետո նախկին երկրոդ նախագահին հայ ժողովորդը իր երկրորդ խորին շնորհակալությունն ա ասում, նվիրելով հերթական թագավորական պալատները :) Որտեղ է սա տեսնված որտեղ լսված… :[
Ինչ մեղք է ժողովուրդը չէ՞ :D
Սրանից ավելի կոպիտ ձեռ առնել հնարավոր ա՞ պատկերացնել

Երկուսի տունն էլ ձեռներից առնել ա պետք : Միլիարդից ավել փող են աշխատել, իրենց բոմժի /բեզ պաստայաննովո մեստա ժիտելստվա/ տեղ են դրել ու ժողովրդի արյունով իրենց համար պալատներ են սեփականացնում: Ասա այ գոռմանմիշներ, ամոթ ա , ամոթ, Էտ թալանով ձեզ մի հատ տուն չեք կարում սարքեք՞՞՞՞
Գյոռմամիշներ… :[

Թալանելը մի կողմ, բայց իրենք տիրապետում են պետական գաղտնիքների, հետևաբար իրենք կարևոր անձինքն են, իրենց պետք է հսկել, ապահովել անվտանգությունը, եթե հարկավոր է` գաղտնալսել և այլն

Սերխիո
05.09.2008, 23:03
համարյա ամեն տեղից երևում ա :love
բայց թե ափսոս մեկուսացված ա

Հայկ , դու էլի Լևոնի մասին բան լսար ու չկարողացար զսպել հիացմունքդ:)

Ambrosine
05.09.2008, 23:09
Հայկ , դու էլի Լևոնի մասին բան լսար ու չկարողացար զսպել հիացմունքդ:)

հիացմունքի հարց չի, էդ մարդը իսկի լողավազան չունի, թոռները էն փչովիների մեջ են լողանում;)

Kuk
05.09.2008, 23:13
հիացմունքի հարց չի, էդ մարդը իսկի լողավազան չունի, թոռները էն փչովիների մեջ են լողանում;)

Աստղ, բայց լողավազանի մեջ չեն լողանում:

Աբելյան
05.09.2008, 23:15
Հայկ , դու էլի Լևոնի մասին բան լսար ու չկարողացար զսպել հիացմունքդ:)
բայց վատ տուն ա՞

Ambrosine
05.09.2008, 23:22
Աստղ, բայց լողավազանի մեջ չեն լողանում:

բա ինչ են անում?

Kuk
05.09.2008, 23:25
բա ինչ են անում?

լողում են:

Ambrosine
05.09.2008, 23:26
լողում են:

:D մոզգ ես, ՄՈԶԳ:D

Amaru
05.09.2008, 23:54
ինչի իրանց գեղում Հաագայի իմունիտետ են ձեռք բերում՞

Ավելացվել է 1 րոպե անց


իսկ ինչու՞ ԳՆԱՍ, համակարգչի մոտ արգելված է լաց լինելը՞ թե ստեղնաշարը չես ցանկանում թրջել՞

բլա բլա բլա...
հասկանում ես, չեմ ուզում, որ արցունքներից կարմրած աչքերս, որոնց հատակում իմ վիշտն է խորտակվել, տեսնեն ուրիշները...

Պետրոս :) հա էլի, մարդ ենք, ֆուտբոլ նայել ենք ուզում հանգիստ, պիտի անպայման աչքերս մռմռան տեսքից, ֆի...

Սերխիո
06.09.2008, 12:06
հիացմունքի հարց չի, էդ մարդը իսկի լողավազան չունի, թոռները էն փչովիների մեջ են լողանում;)

Վա՜յ , խեղճ մարդ , թոռները փչովի ավազանում են լողանում , տղեն ՝ նիվա էր քշում , աղջիկն էլ մի հատ պայթած հյունդայ …

Լևոնը միլիոնատեր Կարեյկային ա նման

Kuk
06.09.2008, 12:16
Վա՜յ , խեղճ մարդ , թոռները փչովի ավազանում են լողանում , տղեն ՝ նիվա էր քշում , աղջիկն էլ մի հատ պայթած հյունդայ …


Վա~յ, սրտիս դարդ եղավ, եկեք մի հատ հանգանակություն կազմակերպենք:D

Մտահոգ
06.09.2008, 12:31
բլա բլա բլա...
հասկանում ես, չեմ ուզում, որ արցունքներից կարմրած աչքերս, որոնց հատակում իմ վիշտն է խորտակվել, տեսնեն ուրիշները...

Պետրոս :) հա էլի, մարդ ենք, ֆուտբոլ նայել ենք ուզում հանգիստ, պիտի անպայման աչքերս մռմռան տեսքից, ֆի...

բլա բլա բլա:) լաց լինելու նոր տարբերակ է՞:o
Հասկանում եմ...բայց արցունքերը մաքրում են հոգին ու կոփում կամքը, թող..թո՜ղ նրանք իջնեն համակարգչիդ ստեղնաշարի վրա ու թո՜ղ ուրիշները տեսնեն՝ թե ինչպես ես խորտակել վիշտդ կարմրամշուշ աչքերիդ խորքում....աշուն է աշուն, շշուկ ու շրշյուն աչքերի մշուշում... հզո՜ր ես դու կարմիր արև...արև արև եկ եկ զիզի քարին վեր եկ...

Տրիբուն
06.09.2008, 13:14
Վա՜յ , խեղճ մարդ , թոռները փչովի ավազանում են լողանում , տղեն ՝ նիվա էր քշում , աղջիկն էլ մի հատ պայթած հյունդայ …

Լևոնը միլիոնատեր Կարեյկային ա նման
Կորեյկո: Հա էլի , քձիբի մեկն ա, էտքան փող ունի, ինքը չի ծախսում, ափսոսում ա, թող տա մենք ծախսենք, տարբերակով ...

Կարող ա, մի երկու միլիոն էլ ունի, բայց հիմա Լևոնի չափ փող ու տնից երկու անգամ մեծ տուն ունի ամեն Ճ կլասի չինովնիկը, որ մաքսայինում երկու հատ թուղթ ա պեչատում:

Ձայնալար
06.09.2008, 13:56
Մոդերատորական: Թեման փակվում է իրեն սպառելու պատճառով: