PDA

Դիտել ողջ տարբերակը : Նկարչական օր սեպտեմբերի 14-ին :)



SunChild
04.09.2008, 15:37
Սիրելի հայեր :)

2008 թ. հուլիսի վերջից Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «Պահպանիր բնությունը» քարոզարշավի շրջանակներում հանրապետության ողջ տարածքով իրականացնում է հսկայածավալ բնապահպանական կրթական ծրագիր:

Ծրագրի առաջին միջոցառումը բնությանը նվիրված մեծ նկարչական մրցույթն է, որին կմասնակցեն մոտ 3000 պատանիներ հանրապետության բոլոր մարզերից ու Արցախից:

«Նկարչական օր» միջոցառումը անցկացվելու է քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Հյուսիսային պողոտայի ողջ երկայնքով կտեղադրվեն սեղաններ Երևանի կրթօջախներից, որոնց վրա երեխաները կնկարեն բնապահպանական թեմայով նկարներ: Այս միջոցառումը երեխաների` բնության նկատմամբ ունեցած վերաբերմունքի յուրօրինակ դրսևորումը կդառնա:
Երեխաներին նկարել ու ստեղծագործել կներշնչեն հմուտ ու արհեստավարժ նկարիչները, որոնք կօգնեն պատանիներին բնապահպանական նկարների ստեղծման գործում, ու իրենք էլ կնկարեն փայտից պատրաստված արհեստական ծառերի վրա: Խորհրդանշական ծառերը կահազանգեն օրեցօր անապատացող ու ծառազուրկ Երևանին սպառնացող բնապահպանական խնդիրների մասին:

«Նկարչական օր» միջոցառման հիմնական նպատակներն են` գրավել հասարակության ուշադրությունը բնապահպանական խնդիրների վրա, ձևավորել էկոլոգիական գիտակցություն, ներգրավել երիտասարդներին բնապահպանական գործունեության մեջ:

Օրվա վերջում երեխաները օդ բաց կթողեն 3000 գազով լցված փուչիկներ` մյուս փոքրիկներին հասցեագրված ուղերձներով` «Պահպանիր բնությունը և քո նկարով միացի՛ր մեր շարժմանը»:

Միջոցառմանը ներկա կլինեն հայկական ռոք խմբեր, որոնք կեզրափակեն մեծ միջոցառումը համերգով:

Այս միջոցառումը նախատեսվածէ ողջ հայության համար և որպեսզի այն լինի բացառիկ, մեզ պետք է ձեր բոլորի ներկայությունը:
Եկեք, նկարեք, ուրախացեք և ուրախացրեք:

Սեպտեմբերի 14, Երևան,
Հյուսիսային պողոտա
Միացիր մեզ!!! :)

Chuk
04.09.2008, 15:39
Մոդերատորական: Հարգարժան SunChild, ակումբում չեն թույլատրվում ոչ հայերեն գրառումներն ու թեմաները: Խնդրում եմ թարգմանել ու նոր թեմա բացել: Այս մեկը շուտով ջնջվելու է:

Ֆրեյա
04.09.2008, 16:57
Ես շաաատ եմ սիրում նկարել, բայց նկարել չգտիեմ, համ էլ երեխա չեմ, ոչինչ որ գամ :D :oy

Philosopher
04.09.2008, 17:16
Կանցնենք անպայման:)

Chuk
06.09.2008, 16:07
SunChild, նախ շնորհակալություն հայտարարության տեքստը հայերեն թարգմանելու ու տեղադրելու համար: Հաշվի առնելով, որ այս մի թեմայում արդեն արձագանքներ կային, ես պարզապես նոր թեմայի նյութերը պատճենեցի այստեղ՝ փոխելով անգլերենի հետ:

Ես ամենայն հավանականությամբ կայցելեմ, ներկա կլինեմ միջոցառմանը:

Բայց մի հարց հետաքրքրեց. արդյոք ինչո՞վ է պայմանավորված միջոցառումը Հյուսիսային պողոտայում անցկացնելը: Սա մի յուրատիպ հիշեցում ու բողո՞ք է իշխանություններին, որ Հյուսիսային պողոտայում ծառեր չկան, թե՞ պարզապես համընկնել է :)

SunChild
08.09.2008, 13:07
Ոչ, սիրելի Chuk,:)
դա բոլորովին կապ չունի իշխանություններին բողոքի ակցիա անելու հետ, պարզապես դա ամենից հարմար վայրն է նման միջոցառման համար, որտեղ կա մեծ բազմություն: Բացի այդ, ժամանակն է, որ Հյուսիսային պողոտայից հանվի այդ տխրահռչակ պիտակը: :(

Chuk
09.09.2008, 12:40
Ոչ, սիրելի Chuk,:)
դա բոլորովին կապ չունի իշխանություններին բողոքի ակցիա անելու հետ, պարզապես դա ամենից հարմար վայրն է նման միջոցառման համար, որտեղ կա մեծ բազմություն: Բացի այդ, ժամանակն է, որ Հյուսիսային պողոտայից հանվի այդ տխրահռչակ պիտակը: :(

Սիրելի SunChild, եթե բնապահպանական ակցիա է արվում, որտեղ կա խնդիր մեծացնել մարդկանց էկոլոգիական գիտակցությունը, և այդ համատեքստում չի շոշափվում այնպիսի խնդիր, ինչպիսին է ծառազուրկ Հյուսիսային պողոտան (իշխանության դեմը հանգիստ կարող եք հասկանալ կամ փոխվի ճարտարապետների հակաէկոլոգիական գործողությունների դեմ պիտակով), ապա ինձ թվում է, որ այդ ակցիան պտիչկա ստանալու ձև է միայն: Այսօրվա էկոլոգիական մեծ խնդիրներից մեկը Երևան քաղաքի կանաչ տարածությունների վերացումն է, ինչպես նաև նման ծառաազուրկ փողոցների, պողոտաների ստեղծումը:


Բացի այդ, ժամանակն է, որ Հյուսիսային պողոտայից հանվի այդ տխրահռչակ պիտակը: :(
Իսկ գուցե ակցիայի իրական նպատակը սա՞ է:
Հակառակ դեպքում փոքր-ինչ անհասկանալի է, թե ու՞ր էին այս ակցիայի կազմակերպիչները, երբ դրվում էր Թեղուտի անտառահատման խնդիրը, կամ Սևանը ջրազրկելու, ջրադատարկելու խնդիրը: Թե ե՞ս տեղյակ չեմ:

Հ.Գ. Տեղյա՞կ եք, որ «Ազատության» հրապարակի ծառերը սկսել են կտրել:

Տատ
09.09.2008, 12:44
Սիրելի SunChild, եթե բնապահպանական ակցիա է արվում, որտեղ կա խնդիր մեծացնել մարդկանց էկոլոգիական գիտակցությունը, և այդ համատեքստում չի շոշափվում այնպիսի խնդիր, ինչպիսին է ծառազուրկ Հյուսիսային պողոտան (իշխանության դեմը հանգիստ կարող եք հասկանալ կամ փոխվի ճարտարապետների հակաէկոլոգիական գործողությունների դեմ պիտակով), ապա ինձ թվում է, որ այդ ակցիան պտիչկա ստանալու ձև է միայն: Այսօրվա էկոլոգիական մեծ խնդիրներից մեկը Երևան քաղաքի կանաչ տարածությունների վերացումն է, ինչպես նաև նման ծառաազուրկ փողոցների, պողոտաների ստեղծումը:

Չուկ, անկապ թեմայից, այս մի բանում համաձայն եմ քո քաղաքական կարծիքին, լիովին։;)

SunChild
11.09.2008, 18:13
Սիրելի ֆորումի անդամներ,:)

Տեղի է ունեցել տեղի փոփոխություն: Սեպտեմբերի 14-ին մեր միջոցառումը տեղի կունենա Անգլիական այգում, Սունդուկյանի անվան թատրոնի հարևանությամբ:
Շնորհակալություն ուշադրության համար: :)