PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ցանցից դուրս եկածը



Ֆրեյա
04.09.2008, 11:30
Սա իմ «ստեղծագործությունն » է...
հուսով եմ, ձեզ դույր կգա :oy

Ցանցից դուրս եկածը

Երբ վերցրի գրիչը ու որոշեցղի մտքերս թղթին տալ, ուշ գիշեր էր: Նստած էի անկողնուս մեջ ու մի համառ, գարշելի, զզվելի ճանճ տանջամահ էր անում ինձ իր հաձակումներով, ստիպում ձեռքով ոտքով քշեմ, ընկնեմ հետևից, որ պոկ գա: Նստած մտածում էի անցած գնացած ժամանակներից, երիտասարդությանս մասին, ինձ շրջապատող մարդկանց մասին և հիշեցի, թե ինչպիսին էի երիտասարդ տարիքում:
Որոշեցի գրել պատմվածքս, որովհետև կարդացի մի մոլորված աղջկա մտքերը, այո’, մոլորված, որովհետև միայն մոլորված մարդը կարող է զբաղվել «ինքնակրծողությամբ»` թողնելով իր կյանքի նպատակը ու կոչումը. ապրել հանուն ապրելու, զգալ ամեն վայրկյանը` առանց խորանալու սեփական հոգու ու մտքերի մեջ, զգալ ամեն շունչը, շնչել մինչև վերջին շունչը, ամեն բջիջով զգալ կյանքի ու երջանկության հոտը, որ խեղդում է, ինչպես գարնաային օդը` ցրտաշունչ, երկար ձմեռվանից հետո:
Գրում եմ, որովհետև այդ աղջկա մեջ տեսնում եմ այն, ինչ կար իմ մեջ, ինչ կար իմ երկրորդ կեսի մեջ, կար, շատ վաղուց, երբ ցանցն էի ընկել: Իմ երկրորդ կեսը իմ ընկերութհին էր` Արևը: Մենք ծանոթացել էին պարապմունքների ժամանակ և սերտաճել իրար մեջ, ինչպես սիրեկաններ, միայն թե սեր չէինք անում: Իրար տեսել էինք ու ձգել, ինչխես երկու չար, երկու սև մթություն, երկու բացասական երևույթ իրար մեջ մխիթարանք են գտնում: Ես էլ, ինքն էլ մեզ համարում էինք մարդկանց կողմից հալածված, յուրահատուկ էակներ, որոնց տրված է կիանքի խորը իմաստի մեջ թափանցելու ունակությունը, իսկ մնացածը` բուփ են ու անզգամ: Մենք երևակայում էինք մեզ աշխարհի տանջալուկներ, ճակատագրական կերպարներով, Ժաննա Դարկ հայկական: Թերևս դա ր մեր միակ նմանությունը:
Ես, կարծում եմ, միշտ էլ եղել եմ ամողնաշար մարդ, որը ապրում է ուրիշների կյանքով, բայց այն ժամանակ չգիտեի դա: Ես քամելեոն եմ, ջուր ոչինչ: Հանդիպելով մեկին, ում հավանում եմ /ցանկացած իմաստով/` դառնում եմ նա, միաձուլվում, գաղտնի թափանցում նրա մեջ, դառնում նրա կրկնօրինակը, ջրի նման ընդունում նրա հոգեկան տեսքը:Ես նա եմ, ում հետ շփվում եմ, որովհետև չունեմ սեփական առանցքը, ես լում եմ այն ինչ լսում է կուռքս, ես սիրում եմ այն, ինչ սիրում է կուռքս, դառնում եմ նրա ծաղրօրինակը: Ես չէին կարող փոխել դա այն ժամանակ:Հիմա գիտեմ, հիմա գիտեմ, ու ամբողջ հոգով ատում եմ էությունս, ու ամբողջ սրտով ձգտում եմ հեռանալ այդ կերպարից, ունենալ սեփական առանցքաձողը, լինել ինքնուրույն <ես>: Իսկ այն ժամանակ, ոգեւորված էի նրանով ու փորձում էի նմանակել ամեն ինչում: Երբ մենք հանդիպեցինք, կեսս միայնակ էր, իրեն զգում էր լքված այս աշխարհում, որովհետև հիստերի էր, իրեն զգում էր հիստերիկ և սիրում էր իր մեջ այդ հոգեվիճակը: Գուցե նա արդարացի էր, և իրեն իսկապես չէին սիրում մարդիկ, բայց դա զուտիր մեղքն էր, որովհետև ավելի խոցելի ու ագրեսիվ մարդ չէր կարող լինել, ու իր խոցելիությունը ծածկում էր ագրեսիվությամբ: Երբ հանդիպեցինք, ես սկսեցի իմ միաձուլման պրոցեսը: Սկզբից, սկսեցի լսել իր սիրած երգերը, հետո` օգտոգործել իր սիրած խոսքերը: Վերջում` սկսեցի մտածել իր նման, որ ես միայնակ եմ , որ ես զգայուն եմ ու փխրուն էակ եմ, որը միակն է աշխարհում, ով ընդունակ է զգալ և , վերջ ի վերջո, վերածվեցի հիստերիկի: Ինձ կարող էր թվալ, որ աշծարհը փուլ է գալիս գլծիս, մի խոքը, մի շարժումը, մի իրադարձությունը կարող էր ինձ հասցնել հիստերիկ վիճակի: Մենք իմպուլսիվ էինք, մենք չբավարարված ապուշներ էինք: մեզ դույր էր գալիս շոկի մեջ գցել մարդկանց, որ բոլորը մեզ տեսնելուց նայեն ու զարմանանմ, ասենք` էս ով են էս հիմարները: Դա էր կյանքի իմաստը մեզ համար: Եւ լիդերը նա էր , ով ավելի լավ էր զգում իմպուլսը ու անում մտքին եկածը, ով ավելի ուժեղ շոկային արարք էր հնարում` ինքն էլ ընկնելով շոկի մեջ: Արևը միջնեկ երեխան էր ընտանիքում: Նրա մայրը կտցրած մի դեմք էր, և ամբողջ ընտանիքով տառապում էին բարդույթներով, ոոնցից բխող հիմնական կլուոնությունն այն էր, որ ամեն տեղ փորձում էին իշխել, աչքի ընկնել, անպոչ գդալի նման խցկվել իրադարձությունների կենտրոնը: Ու դա նրանց հաջողվոմ էր: Բայց շրջապատը չէր հասկանում, որ դա ընտանեկան թուլություն է, որ նրանց տարել է տարբերվելու, յուրահատուկ լինելու ձգտումը:
Երբ մի օր նայում էի ողբորս ընկերոջ հարսանիքի երիզը, պարզվեց, որ Արևի հայրը ելույթներ է ունենում հարսանիքին / ամուսնանում էր Արևենց խնամիների ծնամի կոչեցյալը/ բոլորից առաջ ընկնելով` բեմից ճառեր էր բրդում: Նա ընտանիքի միջնեկն էր. չէին սիրում իրեն ընտանիքում /իր խոսքերով/: Մեծին սիրում էին մեծ լինելու համար, փոքրին` փոքր, իսկ ինքը միջնեկն էր: Մեծ քույրն ու բոլոր անդամները ծիծաղում էին իր փինեյջերական արարքների վրա, և երբ բանը բանից անցնում էր, նոր բարեհաճում էին աղջկան խելք սովորացնել, խրատներ էին տալիս պրոֆեսորական հայացքները դեմքին:
Մեծ քույրը միշտ ավելի խելացի ու փորձառու էր դուրս գալիս ու հոգեպես ճնշում Արևին:
Բարդույթները նրան դրդում էին տարբեր հիմար քայլերի և ես շատ դեպքերում ընկնում էի նրա խելքին /ասում եմ չէ, անողնաշարի մեկն էի/ և մեր մեջից ես էի ավելի ռեալիստը ու երբեմն մտցնում էի ռացիոնալ կորիզ մեր սասվառնանքի մեջ: Իմ ռացիոնալությունը դիտվում էր որպես բացասական կողմ` անզգամություն, անմակարդակություն, վերին գաղափարներից հեռու մարդ:
Հիմար քայլերը ավելի վառ էին արտահայտվում նրա սիրային հարաբերություններում: Իրեն թվում էր, որ 17 տարեկանում պետք է իր երկրորդ կեսին գտած լիներ, իսկ նա` չունի, հետևաբար ամբողջ կյանքում մենակ կլինի, եթե հենց հիմա մեկին չգտնի: Այդ անհաղթահարելի մտքերը բերում էին նրան, որ մի ընկերոջից մյուսին էր թռչում` չհասկանալով իմաստը: Կարող էր փողոցում առաջին պատահածի հետ դանդաղ պարեր բռնել, կամ համարը տալ ու վստահել նրան այնպես, կարծես` իր փրկիչն է, որ եկել է ազատելու իրենց տան տասնչորսերրորդ հարկի աշտարակի մենախցից:

Ավելացվել է 6 րոպե անց
***************************************************************
Այս մտքերը ինձ էլ էին համակում երբեմն, ու սկսում էի նրա հետ տառապել, պատկերացնել, թե իր պրոբլեմներից ես էլ ունեմ ու ինքս ինձ կրծել, տանջել` ինչի հետևանքն էր ինքնամփոփ վիճակը, հարազատներից իզոլյացիան ու իրականությունից փախուստը: Այն ժամանակ շատ էի սիրում աննպատակ զբոսնել քաղաքով, նստել մի տեղ, որ բոլորը տեսնեն ինձ, տեսնեն մենակությունս ու տառապանքս: Ինձ թվում էր, թե անվերջ մելանխոլիան կվերանա զբոսանքներով, բայց դրանք միայն ավելի էին սնում բացասական մտքերս, տառապանքի, միայնակության զգացողության նոր հիմքեր տալիս: Կյանքս ամբողջությամբ վերածվել էր դժոխքի: Երբ դասի էի գում, կուրսեցիներս ինձ թվում էին տուպոյ դդումներ, որ կյանքից բան չեն հասկանում, ունակ չեն զգացմունքայնության և ես զզվում էի մարդկանցից: Միայն հիմա եմ հասկանում` ինչքան իմաստուն էին նրանք:
“Գիտես ինչ է ասել Սողոմոն արքան? Նա մի մատանի է ունեցել, որի վրա փորագրված էր. « Սա էլ կանցնի», նա կարդում էր այդ բառերը և հանգստություն գտնում: Հիշիր, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, և լավն է անցնում-գնում, և վատը, քո վատ տրամադրությունն էլ կանցնի, մի մտածիր դրա մասին ”,- ասած ինձ մեր կուրսից մի տղա, երբ ես հիստերիայի մեջ նորից գրմրում էին ձեռքերիս, հիմար բառեր գրում, հաստացնում տառերը, ընդգծում մի քանի բառեր, ու կրկնում ինքս ինձ, երգում, բանաստեղծություններ գրում թղթերի վրա, հետո պատռում ու էլի կոտորում ինքս ինձ: Նա նկատել էր ամենը: Ինչու էր ուզում ինձ օգնել` չգիտեմ: Նա կուրսի ամենագեղեցիկ, հաջողակ ընտանիքից երիտասարդ էր, 25 անց, բայց որոշել էր սովորել նորից: Ես` լրիվ յունիսեքս հագնված, գարշահոտ, փոշոտ ջինսերով, կեղտոտ մազերով մի երեխա` նստած կողքը: Բայց դա միակ մարդն էր 1000ից, ով առանց նողկանքի ու արհամարհանքի որոշեց խորհուրդով օգնել մի մոլորվածի: Իսկ մյուսները` միայն ուրախանում էին,- “Տես էս հիմարն այս անգամ ինչեր է խզբզել ձեռքին”: Իսկ մնացածը գիտեին, որ ինքնակրծությունը վատ է սեփկան անձի համար, որովհետև բոլորն օգտվում են քո թուլությունից, քո խոցելիությունից, ստանում քո նկատմամբ արհեստական առավելություն, որ այլ կյանքու, գուցե և չէին ունենա: Ոչ ոք չի օգնի, չի ասի, չի փորձի ուղեղդ տեղը գցել, դա թանկ ծառայություն է, միայն ընտրյալերն են ունակ այդ աստիճան բարեգործության:

Ֆրեյա
04.09.2008, 11:46
Արդեն կես տարվա ուսանող էի: Քիչ –Քիչ ընտելանում էի համալսարանական մթնոլորտին: Մի անգամ, երբ բակում կանգնած էի, մեկը փակեց աչքերս: Թվարկեցի բոլորի ծանոթ կուրսեցիներիս անունները, բայց չգուշակեցի:
- Ես եմ,- Արևն էր:
Այ թե անակնկալ: Սիրելի ընկերուհիս եկել էր ինձ տեսնելու: Գնացինք զբոսնելու, սիրում էինք զբոսենել միասին քաղաքում: Քայլում էին փողոցներով ու խոսում: Զգում էի, որ հոգին մռայլված է: Օդում մի անհանգստություն էր սավառնում, սիրտս էլի բաբախում էր տագնապահար: Բայց պատճառներ չկային, ամեն ինչ լավ էր, ինչ է կատարվում?
Նա սկսեց տագնապեցնող ձայնով ինչ-որ չկապակցված մտքեր արտահայտել, ինչպես սովորաբար խոսում էր. կարծես իրեն տանջող մտքերը օդին հանձնելով` հանգստանում էր ցավից: Սովորաբար դրանք ավելի շատ զգացմունքային էին, քան իմաստ արտահայտող, ուղղակի խոսում էր գեղեցիկ նախադասություններով: Սարսռում էի դրանցից: Զգում էի` ինչպես է կրծքավանդակովս ելևէջ անցնում, համակում է ներսը մռայյլ զգացում ու շնչառությունս դառնում է մակերեսային: Այդ դեպքերում միայն խորը շնչելն ու մկանների թուլացնելն է հանում հիստերիկ վիճակից, կամ հոգեմետ հաբը: Մեկ քարորդ` ու ելևէջները դադարում են: Զգում ես , որ կրծքավանդակի մկանների կծկումն անցնում է, հանդարտվում ես, ինչպես հրեշտակ ու նորից սկսում ես լիաթոք շնչել : Էլ չես զգում աշխարհի բեռը սրտիդ մեջ: Այդ ժամանակ հասկանում ես, թե ինչքան ավելի հաճելի է ապրել առանց ցավի: Երբ հոգիտ ցավում է, չես հասկանում ինչ է ցավը , ընդունում ես նրան որպես լավագույն բարեկամ, սնում, տաքացնում, ապաստան ես տալիս սրտումդ: Եւ միայն այդ բարեկամության աղետը հասկացած մարդը կարող հանել իրեն հիստերիկ վիճակից: Միայն սիրուն, լույսին, հույսի տեղ տալով կարելի է հաղթել մթությունը:
Արևը կարծես իր հետևից ման էր տալիս այդ սարսուռը: Երբ նա հայտնվում էր, ճակատագրի հոտ էր բերում քամին իր հետ: Իրեն զգում էր ճակատագրական կին, չնայած որ 17 տարեկան աղջնակ էր:
Երկրորդ կուրս էի, որոշել էի ծնունդս նշել, ու կանչել էի տարբեր մարդկանց: Կյանքումս առաջին անգամ էր, որ հանդիպեցի չամուռության: Ինչ նկատի ունեմ? Երբ ծնունդիդ չես կանչում, քեզ լրիվ օտար են, բայց գալիս ասում են` «Ընկերոջս չես կանչել , բայց նա անպյամնա պետք է գա»:
Հավաքվել էին խառը մադրիկ, նրանց մեջ հին ընկերներ: Խնջույքի ժամանակ նկատեցի, որ Արևը գնացել է հեռու մի տեղ, և արդյունքները հոսում են:
- Ну почему?
- Ինչ ա եղել քեզ, ջանիկս, ինչի ես լացում?
- Ну почему?
Ինչու ես դու կարողանում լավ հարաբերությունների մեջ մնալ նախկին ընկերոջդ հետ, երբ բաժանվել եք, իսկ ես` ոչ. սա էր պատասխանը:
Ինչ էր սա` նախանձ? նողկալի էր: Ինչ կապ ունեի ես, ինչու է համեմատում ինձ իր հետ, պարտադիր իմ մոտ էլ ամեն ինչ վատ պետք է լինի, որ զգանք մեզ մի նավակի մեջ>
Այդ օրը առաջին օրն էր, որ հանդիպել էր իմ կուրսեցուն: Օրվա վերջում գրկախառնված էին տուն գնում: Մանավանդ մերձեցում նկատվեց այդ հիմար լացից հետո:
Չէ, հիրավի, հիստերիկ էր: Գնում էր մի հեռու անկյունում նստում, որ իր վրա ուշադրություն դարձնեն, խնդրեն, բերեն, որ մասնակցի խնջույքին: Պետք էր զգալ անընդհատ, որ մեկին պետք է, շնչահեղձ լինե այդ զգացումից, ամեն րոպե հիշեր: Հենց մի վայրկյան մենակ էր մնում, հիստերիան լցնում էր դատարկությունը:
Չափավոր քանակություններերով հիստերիան օգտակար երևույթ է: Այն ստիպում է վատ զգալ, տառապել, իսկ վատ զգալը մղում է նոր բացահայտումների, հայտնագործությունների, ցավը ստիպում է առաջ շարժվել, մտածել, զգալ:
Բայց երբ չափից անցնում է, սկսում է ոչնչացնել իր տիրոջը: Նա կախվածության մեջ է մտնում հիստերիայից, դառնում մշտական ընկերը, հիվանդը սկսում է հաճույք զգալ սեփական հոգին այրելուց, սիրտը կոտրելուց: Ինքն իրեն նորից կրկնում է տանջալի, բայց քաղցր զգացումը: Զգում ես քեզ ունակ, զգում ես քեզ զբաղված, զբաղված, թեև վնասակար, աբցյ էլի գործով:
Հաջորդ օրը, երբ գնացի դասի, զգացի արհամարհական ժպիտ:
-Որն է գնում ֆրանսիական համալսարանի մոտ, չգիտես?
Հասկանալի էր: Ուզում էր ասել, թե գնում է Արևի մոտ: Իր կարծիքով` պետք է զղջամ, որ մեկ տարի շարունակ մերժել եմ, նույնիսկ հանդիպել, չեմ փողել նույնիսկ իր զգացմունքների մասին խոսել, ծաղրել եմ: Պատասխան ազդեցությունն էր սա, վրեժը: Եւ դա էր շնորհակալությունը իմ ընկերական նվիրվածությանը, որ ցուցաբերել էի իր նկատմամբ:
Դրա համար էր այդքան ինքնավստահ, որ ամենամոտ ընկերուհուդ էր գրավել, կամ գուցե Արևն էր ինձ <արել>, իր մի վայրկյանում դավաճանելով:
Նրա հարցը, ինչպես հասնել ֆրանսիական, կրկնվեց ևս մի քանի անգամ:
Արևը լռում էր, ընդհանրապես փակելով իրենց մասին թեման, կարծես` ոչինչ չկար: Ամեն ինչ այնքան պարզ էր:
-Ախ, ինչ հոյակապ մազեր ունի Արևը,- փորձում էր ակնարկել ինձ կուրսեցիս,- իսկապես սիրահարվել եմ նրան:
-Իսկապես? Չփորձես խաղալ զգացմունքների հետ, լսում ես? քեզ թվում է, որ վրեժ ես առնում, բայց ես անտարբեր եմ ձեր նկատմամբ: Ես խանդողներից չեմ, հասկացիր:
-Ինչ ես խոսում, սիրահարվել եմ:
Ընկերուհիս կրկին լռում էր:
Եւ ամենամեծ ցավս այդ հիստերիկ ոչխարի դավաճանությունն էր: Միթե իրեն թվում էր, թե ես պետք է խանգարեի իր երջանկությանը, կամ ուզում էր ցույց տալ, որ էլ իր ընկերը չեմ, թե կարծում էր խաբում եմ իրեն, երբ ասում եմ, որ կասկածելի է այդքան շուտ սերը, մի ժամ առաջ, ծնունդիս օրը ինձ սեր է խոստավանում և մեկ ժամ անց արդեն լավ ընկերներ են: Էլի մեջից իրեն ուտում էր կասկածներով, թե արդյոք ինչի համար եմ իրեն զգուշացնում, երևի խանդում եմ, որ իմ նախկն երկրպագուին է կարողացել գրավել: Ուզում էր ցավ պատճառել և պատճառեց: Մեծ ցավ: <Ընկերուհիս էժանագինի մեկն է, հավի պես վազում է իր հետ խաղացող մեկի հետևից և չի էլ հասկանում դա>,- այս միտքը անընդհատ տանջում էր ինձ, ինչպես կպչուն դաշտային մի բույսի փուշ, որ կպչում է կոշիկներիդ կապոցներիդ ու գուլպաներիդ և դեռ ձեռքերդ էլ ծակում է, երբ փորձում ես հանել: Եւ միակ կատաղի ուժը որ մղում էր նրան հիմար արարքների իր բարդույթներն էին, անհաջողակ լինելու վախը, սիրված լինելու ցանկությունը, իր սիրված լինելու փաստի ապացուցումը ամբողջ աշխարհին:
Ամեն ինչ ավարտված էր: Երբ կես տարի անց ինքնակամ պատմում էր իրենց հարաբերությունների պատմությունը, արդեն չկար զայրույթ, միայն անտարբերությունն էր համակել սիրտս ու նողկանքը մի մարդու նկատմամբ, ով կարող է աչքերիս մեջ նայելով ստել, թե ոչինչ չկա, ոչինչ չի եղել, միթե չէր պատմի ինձ, եթե լիներ? Եւ ահա խոստովանություն կես տարի անց, բայց արդեն ուշ էր, շատ ուշ: Դիմակները պատռված էին: Ինձ մնում էր միայն հավելել, որ կուրսեցիս բոլորին ասում էր, թե ընկերուհուս հետ է ֆռֆռացել:
Խեղճ աղջիկ, եթե վստահեր~: Ինչպես կարելի էր այսքանից հետո հարգել Արևին, չզգալ նողկանք մի մարդու նկատմամբ, ով միշտ փորձել է ապացուցել իր առավելությունն իմ նկատմամբ, ապացուցել իր կեղծ նրբազգացությունը, մտնել իմ շրջապատը ու իրեն ցույց տալ:
Նա պատմում էր, որ հանդիպել են մի քանի անգամ, բայց զգացել է, որ չի սիրում տղային և խզել հարաբերությունները: Վերջինս ջղայնությունից կոտրել է ձեռքում բռնած մատիտը:
Ի հարկե, հերթական խաղալիքը նրա ձեռքում, սկզբից գլխովի սուզվում է հարաբերությունների մեջ, նոր պարզում, թե պետք են իրեն դրանք արդյոք: Սովորաբար պարզվում է, որ ոչ: Ինչու եմ ես նորից ճիշտ դուրս գալիս այստեղ? Երբ հարցրի Արևին, թե ինչու խզեց հարաբերությունները, ասաց, որ իրեն դույր չեն եկել տղայի չափազանց տարվածությունը և կրքոտ վերաբերմունքը իր նկատմամբ: Կարծես ամեն հայացքով, շարժումով, ամեն խոսքով հետապնդում էր իրեն, ինչպես մոլագարը հետապնդում է իր հերթական զոհին: Ինչքան ճիշտ էր նկարագրում զգացողությունները: Ժամանակին ես էլ էի տագնապահար լինում այդ տղայի ներկայությունից: Երբ սիրահարվում էր մեկին, սկսում էր հետապնդել համակրանքի օբյեկտին, դառնում էր նրա շողքը, հետևում ամենուր: Ամեն անգամ շրջվելիս, տեսնում էիր նրա սիրով լի աչքերը, և երազում էիր, որ մի ծանր առարկա լիներ ձեռքիդ տակ ու գլխին տայիր: Ինչքան ծանոթ էր: Հիմարիկ աղջիկ: Միայն պետք է ազնիվ և անեղծ գտնվեիր ընկերուհւոդ հանդեպ, ես քեզ կասեի, թե ով է նա, ու չէիր ընկնի տառապանքների նոր մի ալիքի մեջ:
Մի քանի անգամ էլ զանգեինք իրար: Հիմար խորհուրդներ էր տալիս, թե որտեղից մազերիս համար բալզամ առնեմ, կամ էլ` չեմ հոգնել երկար մազերից? Կտրեմ, նոր սանրվածք անեմ:
Անընդհատ տեսնում էի տարբեր տղաների ուղեկցությամբ ու չտեսնելու էի տալիս, անցնում:
Երբ տեսա եղբորս ընկերոջ հարսանիքին, ամուսնու հետ էր: Շատ զարմացա. ինչպես էր կարողացել ընտրություն կատարել, չէ որ հիստերկ էր, չէր կարողանում մեկի կողքը երկար մնալ:
Մի օր հանդիպեցին փողոցում:
-Ինչպես ես, ինչպես են գորխերդ? Աշխատում ես?
-Ոչ, դեռ չեմ կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել, իսկ ոչ մասնագիտականի չեմ ուզում գնալ,- տխուր պատասխանեցի ես:
-Իսկ ես պրակտիկայի եմ գնում, մասնագիտական,- սառը ձայնով պատասխանեց նա:
-Ինչպես է կյանքը? ինչով ես զբաղվում?
-Ամեն ինչ հոյակապ է ինձ մոտ, ավելի լավ չէր կարող լինել: Կյանքը աղբյուրի պես ցայտում է մեջիցս,- ասաց նա:
Կարծես ինքն իր հետ էլ էր մրցում ու ինքն իր վրա էլ էր փորձում ինքնահաստատվել: Թուլությունը նրան սպանում էր, ստիպում էր զգալ չնչին ու միայն սեփական կյանքի մասին գերադրական աստիճանով խոսելն էր մի քանի վայրկյանով թույլ տալիս զգալ իրեն հզոր ու մի քիչ պետքական:

Ֆրեյա
04.09.2008, 11:49
*******

Նրա ազդեցությունը դեռ երկար էր թունավորում կյանքս: մարդկանց մեջ տպավորվել էի որպես հիստերիկ, հոգեկան էներգիան չորսբոլորը վփնող մի անհաջողակ երևույթ:
Մեկ այլ աղջիկ ինձ փրկեց: Հանգիստ, հանդարտ, խելքը գլխին մի աղջիկ, որը չէր տառապում ինքնահաստատման մոլությամբ: Նա ցույց տվեց, որ զգացմունքները կառավարելի են, որ դրանք բացի մեզնից ուրիշ ոչ ոքի համար արժեք չունեն: Նա ցույց տվեց, թե ինչքան վնաս է մարդ իրեն պատճառում զգացմունքայնության հետևից որսի գնալով: Նա ինձ բուժեց հիստերիայից: Կյանքը այլևս տառապանք չէր: Կյանքս դարձել էր բովանդակալից: Նա ցույց տվեց, թե ինչքան շատ հաճելի ու երջանիկ պահեր կարող են լինել, որոնք կտան լիարժեքություն ու հանգստության զգացում: Այլևս պետք չէ դատարկությունը լցնել մտացածին ցավով:
Բացեցի օֆիսի դուռը ու շոկ… Նա: Բայց շոկային վիճակս շատ արագ հօդս ցնդեց: Արդեն վարժվել էի կառավարել վայրկյանի տակ ծնվող զգացմունքներս: Գիրացել էր ահագին:
-Բարև, ոնց ես,- արագ հարցրի ես շատ անմիջական, ինչպես սովորաբար շփվում էի շատ հեռու, մակերեսային ցանոթներիս հետ, կամ մեկի` ում երեկ չէ առաջին օրն էի վերջին անգամ տեսել, ոչ թե 4 տարի առաջ: Մինչ այժմ սարսռում եմ, երբ հեռուստացուցյով նրա սիրած ֆիլմերից են ցույց տալիս:
-Լավ, դու ոնց ես?
-Լավ, այստեղ է մեր թրեյնինգը-, հարցրի ես, միանգամից անցնելով գործնական թեմայի, կարծես նա ինձ ընդհանրապես չի հուզում: Եւ դա իսկապես ճշմարիտ էր, ինձ չէր հուզում այդ մարդը, արդեն չէր հուզում, իր բոլոր խավարասերներով հիմարիկ գլխում,- այստեղ ես աշխատում?
-Ոչ, մեր օֆիսում վերանորոգում է, ժամանակավոր տեղափոխվել ենք: Դու որտեղ ես աշխատում?
-Ես ինտերյերի դիզայներ եմ, աշխատում ձևավորմամբ զբաղվող մի կազմակերպությունում: Իսկ դու, դու էլ ես մասնագիտությամբ աշխատում,- հարցրի ես:
- Այո, այո, ի հարկե,- կարիչի հայացքն ինձ ուղղելով վրա տվեց նա:
- Դե որ ասացիր, ձեր օֆիսը փակ է, կարծեցի…
-Փակ չէ, վերանորոում է, զբաղվում ենք իրավաբանական խորհրդատվությամբ,- նորից շարունակեց նա իր սովորական ինքնապաշտպանկան ելևէջներով, որն օգտագործում էր սովորաբար, երբ նեղված էր լինում մի բանից:
Ոչինչ չէր փոխվել: Գուցե և չի փոխվի, կմնա նույն տխմարը, որ փորձում է իր ագրեսիվությամբ ապացուցել, որ իր մոտ ամեն ինչ լավ է, կյանքը աղբյուրի պես ցայտում է իր մեջից: Բայց իրականում, մի ուշադիր հայացք պարզ է դարձնում, թե ինչքան անօգնական է նման մարդը իր վախերի հետ միասին մենակ մնալուց:
Չէ, ոչինչ չի փոխվել աշխարհում, մարդիկ նույնն են, նույնիսկ տարիները ու սեփական տառապանքը չեն սովորացնում նրան ոչինչ, չեն հասկացնում, որ նոր տառապանքների պատճառը հին տառապանքներն են, իսկ վաղվա տառապանքնը` այսօրվանը:

Վերջաբան

Սիրելի հիստերիկ, ես քեզ ցանկացած դեպքում սիրում եմ, գոնե անցյալի երազներում, սիրում եմ որպես անցյալ կյանքի մի կտոր: Ցանկանում եմ քեզ հասկանալ իրական արժեքները, գնահատել դրանք և գտնել իրական երջանկություն:

Ֆրեյա
05.09.2008, 13:22
:cry Ոչ ոքի դուրը չեկավ :scen

KT'
05.09.2008, 13:58
Բարև..
Չ՛գիտեմ խի որոշեցի բարևով սկսել.. հիմա բարևելը մոդա չի..
Ուզում էի կարդալ, հետո կարծիք գրել, բայց տեսա հուսահատ ինքնաթերագնահատականդ ու որոշեցի կեսից գրել, հետո շարունակել կարդալ:
Առայժմ ամեն բան լավ ա /այսինքն լավ ա կարդացվում/.. Առաջին բանը, որ ձգեց, ծավալն էր: Բացատրեմ. ինձ միշտ թվում ա, որ երկարատև աշխատանքները հակված են արժանի լինելու իրենց վրա ծախսված աշխատանքին: Չ՛նայած ոչ միշտ..
Հիմա կավարտեմ ու լիարժեք կարծիք կասեմ… Էս պահին ասեմ մենակ էն, որ արժեր, որ դու էլ մի անգամ ևս ուշադիր կարդայիր, որտև տառասխալներ շատ կան ; )

Lion
05.09.2008, 18:02
:cry Ոչ ոքի դուրը չեկավ :scen

Իսկ հերոսուհին ինչու էր մերժում այդ տղային... կներեք, բայց ես չհասկացա:(

Բարեկամ
06.09.2008, 00:06
նոր նկատեցի էս պատմվածքը: ուզում եմ միանգամից գրել ընդհանւոր տպավորությունս. արտակարգ լավն էր:
ծավալվեմ մի քիչ:
սիրային թեմաներով պատմվածքներ չեմ սիրում կարդալ ու չեմ էլ կարդում, էն էլ ծավալուն, բայց ստեղ մի ձև երաժշտական ծավալում կար ու ձանձրալի-ձգած-ավելորդաբանությունից զերծ, հենց առաջին նախադասություններից բռնեցի նոտաները ու մի հայացքով տպեցի ամբողջը:
Վերլուծությունը հոյակապ էր: Էլի ավելորդաբանությունից զերծ. այսինքն նույն բանը տարբեր անկյուններից ու մի քանի անգամ ջանք չէր թափվել բացատրելու, ներկայացված էր այնքան, որքան լրիվ բավարար էր ընկալելու համար:
Գրված էր շատ կենդանի, լիքը էմոցիայով, որը ոչ էե դեպի ներս էր ուղղված, այլ դեպի դուրս ու լրիվ տրամադրում էր ընկալելու:
Վերլուծականությունը թափանցած էր մինչև խորքը՝ ճիշտ էր ու դիպուկ: Միտքը անկեղծ էր ու մերկ:
Կառուցվածքը հրաշալի էր՝ մի քիչ թերևս հղկելու տեղերով, բայց ընդհանուր կառկասը ճիշտ էր:
Ու մի կարևոր բան էլ՝ ուսանելի էր:

Ապրես, Սքադի: Ուրախ եմ, որ դրեցիր ու կարդացի: Մտքի մինչև վեջին շղթայիկը տպավորվել ա:

ivy
06.09.2008, 22:27
Սքադի, պատմվածքդ ինձ շատ դուր եկավ. էնքան խորը մտքեր կային մեջը, էնքան զգացմունքներ։ Սիրում եմ այն ստեղծագործությունները, որոնք մի գաղափարի չեն ծառայում, այլ բազմակողմանի են։ Մարդկային թույլ տեսակի մասին էր, նաև այդ թուլության վրա հիմնված ընկերության, հիասթափության, ցավի, բզկտող ու բզկտված հույզերի, ինքնափնտրումի, զգացմունքների սանձման, ինչպես նաև հուշերի մասին, որոնք ժամանակի հետ հանդարտվում են ու վերածվում կյանքի մի լավ դասի։ Անչափ հետաքրքիր էր, և, ինչը շատ կարևոր է, ամեն մի տողը ապրած էր, հոգուդ մեջ եփված։
Լավ ես շարադրել, միայն թե արժի նորից անցնել վրայով ու մաքրել տեքստը սխալներից, խմբագրել։

Ֆրեյա
08.09.2008, 14:02
Շատ շնորհաակալ եմ բոլոր ընթերցողներին, ivy, Բարեկամ, KT և Lion, շնորհակալ եմ կարծիքների համար, և ուրախ, որ ձեզ դույր է եկել:
Սա առաջին անգամն էր, որ իմ ստեղծագործությունները կարդում է բացի ինձնից որևէ մեկը :)
Շատ շտապում էի տեքստը հավաքելուց և չեմ նկատել վրիպակները, ինչի համար հայցում եմ բոլորի ներողամտությունը :oy

impression
08.09.2008, 14:29
Սքադի, ես էլ եմ կարդացել գործդ, ուղղակի կարծիք չէի գրում, մի քիչ իրարամերժ են զգացումներս: Համ էլ, մեղքս ինչ թաքցնեմ, թռնելով եմ կարդացել, ժամանակ չկար: Էսօր տանը մի հատ լուրջ կկարդամ ու կասեմ: Նախնական տպավորությունս՝ համարձակ էր, բայց անմշակ, երկարացված էր: Բայց, պատմելու ունակությունն ակնհայտ է: ;)

Ռուֆուս
08.09.2008, 16:25
Մի շնչով կարդացի....

Տառասխալները ու անհարթ տեղերը շատ շատ էին, մեկ մեկ նույնիսկ խանգարում էին ամբողջովին ընկալել նախադասության իմաստը, բայց սա շտկվող թերություն է: Ընդհանուր առմամբ, շատ լավն էր, որոշ մասեր նույնիսկ հոգեհարազատ էին... Լրիվ մտել էի քո ստեղծած կերպարի (թե քո?) հոգեվիճակի մեջ: Հույս ունեմ, քո կյանքում նման մարդիկ ավելի քիչ կլինեն, իսկ եթե լինեն, քեզանից հնարավորինս հեռու մնան :)

Մեկ էլ կուզենայի, որ ռուսերեն/ժարգոնային բառերը մինիմումի հասցնեիր, ստեղծագործության ընդհանուր պատկերը մի քիչ փչացնում էին

Ուլուանա
08.09.2008, 21:26
Ես էլ կարդացի։ Շատ խորն էր ու հուզառատ։ Զգացմունքներն ու հոգեվիճակները շատ դիպուկ ու պատկերավոր ես նկարագրել, կարդալիս մարդ լրիվ ընկղմվում է նկարագրածդ իրավիճակների ու հոգեվիճակների մեջ ու զգում մինչև խորքը։ Ու ընդհանրապես էդ հիստերիկ մարդկային տեսակը շատ հաջող ես պատկերել։ Բարեկամի հետ համաձայն եմ, որ նաև ուսանելի էր. բոլոր հիստերիկներին խորհուրդ կտայի կարդալ։ :))

Բայց լեզուդ, չնայած հյութեղ ձևակերպումներին, մի տեսակ սահուն չի, մտքերի անհարթություններն ու լեզվական սխալները շատ են, մշակելու, հղկելու կարիք կա հաստատ։ Մի սխալ նկատեցի, որը մի քանի տեղ հանդիպեց, հետևաբար կարելի է ենթադրել, որ պարզապես վրիպակ չէր. ոչ թե դույր գալ, այլ դուր գալ։ ;)

Ամեն դեպքում ուրախ եմ, որ կարդացի, իսկապես լավն էր, ապրես։ :)

Ֆրեյա
09.09.2008, 09:25
Շատ ուրախ եմ, որ ձեզ դուր է եկել: Այս անգամ ճիշտ եմ գրում (չգիտես ինչու, մեջս տպավորվել էր, որ պետք է լինի դույր գալ :oy)
Բոլորին շնորհակալ եմ արձագանքի համար: :)

Ֆրեյա
10.10.2008, 09:41
Մա՞րդ ես դու, թե` անասուն,
Ասա' դու ինձ, իմ' սիրասուն:
Որքա՞ն կարող ես ստել,
սիրտս անվերջ անգամ կոտրել:

Վայրի գազան էպիքական,
Դու գիշերվա նուրբ սիրեկան,
Լույսը բացվելուն պես,
Ուրանում ես սերս հեզ:

Ասա', մա՞րդ ես, թե` անասուն,
Չունես հոգումդ դու գարուն,
Չգիտես` որն է կոչվում սիրել,
Ջերմ կարոտից անույշ այրվել:

Ինչքա՞ն պիտի փախչես քեզնից,
Պինդ թաքնվես սիրո աստղից,
Ասա', դու ինձ, իմ~ սիրեկան,
Կոտրած սիրտս կրծող գազան:

Ասա', մարդ ես, թե` անասուն,
Որքա՞ն պիտի խմես արյուն,
Իմ չորացած, սմկած սրտից,
Որ ծով էր, մնաց միայն թույն:

Ֆրեյա
10.10.2008, 10:22
Երբ գիշերը անույշ կիջներ,
Երբ կերգեին աստղերը տաղ,
Ուզում եմ քեզ նուրբ համբուրել,
Քեզ հետ խոսել միապաղաղ:
Խոսել քեզ հետ, բայց չլսել
Պատասխաններդ իմաստուն,
Սիրելի ձայնդ վայելել,
Գիշերային քնքուշ մթում:
Ուզում եմ քեզ փարվել անձայն,
Ոչ' մարմնով, հոգով ունայն,
Ունայնությունս փարատել,
Նու~րբ, ջերմ գրկում քո առնական:
Ուզում եմ` դու էլ հասկանաս,
Լեզուն սիրող սրտի անխոս,
Ուզում եմ, որ դու ինձ սիրես,
Ընդմիշտ, հավերժ և հավիտյան...

Ֆրեյա
10.10.2008, 11:22
Գարունը ծաղկել է վարդագույն,
Գարունը շնչում է թարմությամբ,
Ինչքա~ն հրաշք կա աշխարոհու~մ:

***

Մատղաշ ցողունի վրայով,
Սողում է որդը հետք թողնելով:
Գեղեցի~կ է կյանքն ամեն վայրկյան::love

***
Ի~նչ գույնզգույն է աշնան այգին,
Ի~նչ հրաշք է արևն անգին:
Ինչու՞ է հոգիս պատվել տխրությամբ:

Djavaxhq
10.10.2008, 11:43
ինչու՞ է հոգիս պատվել տխրությամբ:

Լավն եին ու կարեւորն է ոճ ունես, զգում եմ որ ինչ որ բան ուես սրտումդ ոչ մեկին չես կարող պատմել, գրիր կլիցքաթափվես

Ֆրեյա
10.10.2008, 11:59
Շնորհակալություն, ուրախ եմ, որ դուր եկավ :)



հ.գ. բայց այդպիսի բան չկա, ամեն ինչ լավ է :)

Morpheus_NS
10.10.2008, 12:13
Արդեն կես տարվա ուսանող էի: Քիչ –Քիչ ընտելանում էի համալսարանական մթնոլորտին: Մի անգամ, երբ բակում կանգնած էի, մեկը փակեց աչքերս: Թվարկեցի բոլորի ծանոթ կուրսեցիներիս անունները, բայց չգուշակեցի:
- Ես եմ,- Արևն էր:
Այ թե անակնկալ: Սիրելի ընկերուհիս եկել էր ինձ տեսնելու: Գնացինք զբոսնելու, սիրում էինք զբոսենել միասին քաղաքում: Քայլում էին փողոցներով ու խոսում: Զգում էի, որ հոգին մռայլված է: Օդում մի անհանգստություն էր սավառնում, սիրտս էլի բաբախում էր տագնապահար: Բայց պատճառներ չկային, ամեն ինչ լավ էր, ինչ է կատարվում?
Նա սկսեց տագնապեցնող ձայնով ինչ-որ չկապակցված մտքեր արտահայտել, ինչպես սովորաբար խոսում էր. կարծես իրեն տանջող մտքերը օդին հանձնելով` հանգստանում էր ցավից: Սովորաբար դրանք ավելի շատ զգացմունքային էին, քան իմաստ արտահայտող, ուղղակի խոսում էր գեղեցիկ նախադասություններով: Սարսռում էի դրանցից: Զգում էի` ինչպես է կրծքավանդակովս ելևէջ անցնում, համակում է ներսը մռայյլ զգացում ու շնչառությունս դառնում է մակերեսային: Այդ դեպքերում միայն խորը շնչելն ու մկանների թուլացնելն է հանում հիստերիկ վիճակից, կամ հոգեմետ հաբը: Մեկ քարորդ` ու ելևէջները դադարում են: Զգում ես , որ կրծքավանդակի մկանների կծկումն անցնում է, հանդարտվում ես, ինչպես հրեշտակ ու նորից սկսում ես լիաթոք շնչել : Էլ չես զգում աշխարհի բեռը սրտիդ մեջ: Այդ ժամանակ հասկանում ես, թե ինչքան ավելի հաճելի է ապրել առանց ցավի: Երբ հոգիտ ցավում է, չես հասկանում ինչ է ցավը , ընդունում ես նրան որպես լավագույն բարեկամ, սնում, տաքացնում, ապաստան ես տալիս սրտումդ: Եւ միայն այդ բարեկամության աղետը հասկացած մարդը կարող հանել իրեն հիստերիկ վիճակից: Միայն սիրուն, լույսին, հույսի տեղ տալով կարելի է հաղթել մթությունը:
Արևը կարծես իր հետևից ման էր տալիս այդ սարսուռը: Երբ նա հայտնվում էր, ճակատագրի հոտ էր բերում քամին իր հետ: Իրեն զգում էր ճակատագրական կին, չնայած որ 17 տարեկան աղջնակ էր:
Երկրորդ կուրս էի, որոշել էի ծնունդս նշել, ու կանչել էի տարբեր մարդկանց: Կյանքումս առաջին անգամ էր, որ հանդիպեցի չամուռության: Ինչ նկատի ունեմ? Երբ ծնունդիդ չես կանչում, քեզ լրիվ օտար են, բայց գալիս ասում են` «Ընկերոջս չես կանչել , բայց նա անպյամնա պետք է գա»:
Հավաքվել էին խառը մադրիկ, նրանց մեջ հին ընկերներ: Խնջույքի ժամանակ նկատեցի, որ Արևը գնացել է հեռու մի տեղ, և արդյունքները հոսում են:
- Ну почему?
- Ինչ ա եղել քեզ, ջանիկս, ինչի ես լացում?
- Ну почему?
Ինչու ես դու կարողանում լավ հարաբերությունների մեջ մնալ նախկին ընկերոջդ հետ, երբ բաժանվել եք, իսկ ես` ոչ. սա էր պատասխանը:
Ինչ էր սա` նախանձ? նողկալի էր: Ինչ կապ ունեի ես, ինչու է համեմատում ինձ իր հետ, պարտադիր իմ մոտ էլ ամեն ինչ վատ պետք է լինի, որ զգանք մեզ մի նավակի մեջ>
Այդ օրը առաջին օրն էր, որ հանդիպել էր իմ կուրսեցուն: Օրվա վերջում գրկախառնված էին տուն գնում: Մանավանդ մերձեցում նկատվեց այդ հիմար լացից հետո:
Չէ, հիրավի, հիստերիկ էր: Գնում էր մի հեռու անկյունում նստում, որ իր վրա ուշադրություն դարձնեն, խնդրեն, բերեն, որ մասնակցի խնջույքին: Պետք էր զգալ անընդհատ, որ մեկին պետք է, շնչահեղձ լինե այդ զգացումից, ամեն րոպե հիշեր: Հենց մի վայրկյան մենակ էր մնում, հիստերիան լցնում էր դատարկությունը:
Չափավոր քանակություններերով հիստերիան օգտակար երևույթ է: Այն ստիպում է վատ զգալ, տառապել, իսկ վատ զգալը մղում է նոր բացահայտումների, հայտնագործությունների, ցավը ստիպում է առաջ շարժվել, մտածել, զգալ:
Բայց երբ չափից անցնում է, սկսում է ոչնչացնել իր տիրոջը: Նա կախվածության մեջ է մտնում հիստերիայից, դառնում մշտական ընկերը, հիվանդը սկսում է հաճույք զգալ սեփական հոգին այրելուց, սիրտը կոտրելուց: Ինքն իրեն նորից կրկնում է տանջալի, բայց քաղցր զգացումը: Զգում ես քեզ ունակ, զգում ես քեզ զբաղված, զբաղված, թեև վնասակար, աբցյ էլի գործով:
Հաջորդ օրը, երբ գնացի դասի, զգացի արհամարհական ժպիտ:
-Որն է գնում ֆրանսիական համալսարանի մոտ, չգիտես?
Հասկանալի էր: Ուզում էր ասել, թե գնում է Արևի մոտ: Իր կարծիքով` պետք է զղջամ, որ մեկ տարի շարունակ մերժել եմ, նույնիսկ հանդիպել, չեմ փողել նույնիսկ իր զգացմունքների մասին խոսել, ծաղրել եմ: Պատասխան ազդեցությունն էր սա, վրեժը: Եւ դա էր շնորհակալությունը իմ ընկերական նվիրվածությանը, որ ցուցաբերել էի իր նկատմամբ:
Դրա համար էր այդքան ինքնավստահ, որ ամենամոտ ընկերուհուդ էր գրավել, կամ գուցե Արևն էր ինձ <արել>, իր մի վայրկյանում դավաճանելով:
Նրա հարցը, ինչպես հասնել ֆրանսիական, կրկնվեց ևս մի քանի անգամ:
Արևը լռում էր, ընդհանրապես փակելով իրենց մասին թեման, կարծես` ոչինչ չկար: Ամեն ինչ այնքան պարզ էր:
-Ախ, ինչ հոյակապ մազեր ունի Արևը,- փորձում էր ակնարկել ինձ կուրսեցիս,- իսկապես սիրահարվել եմ նրան:
-Իսկապես? Չփորձես խաղալ զգացմունքների հետ, լսում ես? քեզ թվում է, որ վրեժ ես առնում, բայց ես անտարբեր եմ ձեր նկատմամբ: Ես խանդողներից չեմ, հասկացիր:
-Ինչ ես խոսում, սիրահարվել եմ:
Ընկերուհիս կրկին լռում էր:
Եւ ամենամեծ ցավս այդ հիստերիկ ոչխարի դավաճանությունն էր: Միթե իրեն թվում էր, թե ես պետք է խանգարեի իր երջանկությանը, կամ ուզում էր ցույց տալ, որ էլ իր ընկերը չեմ, թե կարծում էր խաբում եմ իրեն, երբ ասում եմ, որ կասկածելի է այդքան շուտ սերը, մի ժամ առաջ, ծնունդիս օրը ինձ սեր է խոստավանում և մեկ ժամ անց արդեն լավ ընկերներ են: Էլի մեջից իրեն ուտում էր կասկածներով, թե արդյոք ինչի համար եմ իրեն զգուշացնում, երևի խանդում եմ, որ իմ նախկն երկրպագուին է կարողացել գրավել: Ուզում էր ցավ պատճառել և պատճառեց: Մեծ ցավ: <Ընկերուհիս էժանագինի մեկն է, հավի պես վազում է իր հետ խաղացող մեկի հետևից և չի էլ հասկանում դա>,- այս միտքը անընդհատ տանջում էր ինձ, ինչպես կպչուն դաշտային մի բույսի փուշ, որ կպչում է կոշիկներիդ կապոցներիդ ու գուլպաներիդ և դեռ ձեռքերդ էլ ծակում է, երբ փորձում ես հանել: Եւ միակ կատաղի ուժը որ մղում էր նրան հիմար արարքների իր բարդույթներն էին, անհաջողակ լինելու վախը, սիրված լինելու ցանկությունը, իր սիրված լինելու փաստի ապացուցումը ամբողջ աշխարհին:
Ամեն ինչ ավարտված էր: Երբ կես տարի անց ինքնակամ պատմում էր իրենց հարաբերությունների պատմությունը, արդեն չկար զայրույթ, միայն անտարբերությունն էր համակել սիրտս ու նողկանքը մի մարդու նկատմամբ, ով կարող է աչքերիս մեջ նայելով ստել, թե ոչինչ չկա, ոչինչ չի եղել, միթե չէր պատմի ինձ, եթե լիներ? Եւ ահա խոստովանություն կես տարի անց, բայց արդեն ուշ էր, շատ ուշ: Դիմակները պատռված էին: Ինձ մնում էր միայն հավելել, որ կուրսեցիս բոլորին ասում էր, թե ընկերուհուս հետ է ֆռֆռացել:
Խեղճ աղջիկ, եթե վստահեր~: Ինչպես կարելի էր այսքանից հետո հարգել Արևին, չզգալ նողկանք մի մարդու նկատմամբ, ով միշտ փորձել է ապացուցել իր առավելությունն իմ նկատմամբ, ապացուցել իր կեղծ նրբազգացությունը, մտնել իմ շրջապատը ու իրեն ցույց տալ:
Նա պատմում էր, որ հանդիպել են մի քանի անգամ, բայց զգացել է, որ չի սիրում տղային և խզել հարաբերությունները: Վերջինս ջղայնությունից կոտրել է ձեռքում բռնած մատիտը:
Ի հարկե, հերթական խաղալիքը նրա ձեռքում, սկզբից գլխովի սուզվում է հարաբերությունների մեջ, նոր պարզում, թե պետք են իրեն դրանք արդյոք: Սովորաբար պարզվում է, որ ոչ: Ինչու եմ ես նորից ճիշտ դուրս գալիս այստեղ? Երբ հարցրի Արևին, թե ինչու խզեց հարաբերությունները, ասաց, որ իրեն դույր չեն եկել տղայի չափազանց տարվածությունը և կրքոտ վերաբերմունքը իր նկատմամբ: Կարծես ամեն հայացքով, շարժումով, ամեն խոսքով հետապնդում էր իրեն, ինչպես մոլագարը հետապնդում է իր հերթական զոհին: Ինչքան ճիշտ էր նկարագրում զգացողությունները: Ժամանակին ես էլ էի տագնապահար լինում այդ տղայի ներկայությունից: Երբ սիրահարվում էր մեկին, սկսում էր հետապնդել համակրանքի օբյեկտին, դառնում էր նրա շողքը, հետևում ամենուր: Ամեն անգամ շրջվելիս, տեսնում էիր նրա սիրով լի աչքերը, և երազում էիր, որ մի ծանր առարկա լիներ ձեռքիդ տակ ու գլխին տայիր: Ինչքան ծանոթ էր: Հիմարիկ աղջիկ: Միայն պետք է ազնիվ և անեղծ գտնվեիր ընկերուհւոդ հանդեպ, ես քեզ կասեի, թե ով է նա, ու չէիր ընկնի տառապանքների նոր մի ալիքի մեջ:
Մի քանի անգամ էլ զանգեինք իրար: Հիմար խորհուրդներ էր տալիս, թե որտեղից մազերիս համար բալզամ առնեմ, կամ էլ` չեմ հոգնել երկար մազերից? Կտրեմ, նոր սանրվածք անեմ:
Անընդհատ տեսնում էի տարբեր տղաների ուղեկցությամբ ու չտեսնելու էի տալիս, անցնում:
Երբ տեսա եղբորս ընկերոջ հարսանիքին, ամուսնու հետ էր: Շատ զարմացա. ինչպես էր կարողացել ընտրություն կատարել, չէ որ հիստերկ էր, չէր կարողանում մեկի կողքը երկար մնալ:
Մի օր հանդիպեցին փողոցում:
-Ինչպես ես, ինչպես են գորխերդ? Աշխատում ես?
-Ոչ, դեռ չեմ կարողանում մասնագիտությամբ աշխատանք գտնել, իսկ ոչ մասնագիտականի չեմ ուզում գնալ,- տխուր պատասխանեցի ես:
-Իսկ ես պրակտիկայի եմ գնում, մասնագիտական,- սառը ձայնով պատասխանեց նա:
-Ինչպես է կյանքը? ինչով ես զբաղվում?
-Ամեն ինչ հոյակապ է ինձ մոտ, ավելի լավ չէր կարող լինել: Կյանքը աղբյուրի պես ցայտում է մեջիցս,- ասաց նա:
Կարծես ինքն իր հետ էլ էր մրցում ու ինքն իր վրա էլ էր փորձում ինքնահաստատվել: Թուլությունը նրան սպանում էր, ստիպում էր զգալ չնչին ու միայն սեփական կյանքի մասին գերադրական աստիճանով խոսելն էր մի քանի վայրկյանով թույլ տալիս զգալ իրեն հզոր ու մի քիչ պետքական:

Թե էն Չուկը ինչի վարկանիշերը անջատեց, ԷԷԷԷԷԷԷԷԷ
Սքադի ջան, պատմվածքդ իրոք ստացվել է: Մի փոքր մտորումների տեղիք տվեց: Ինձ շատ է հետաքրքրում, թե այդ «հիստերիկը» իրական կերպար է, թե մտացածին:
Մի հանգամանք նշեմ՝ որպես խորհուրդ, գուցե այդ ուղղությամբ աշխատես. իմ կարծիքով անցումները մի ժամանակից, իրավիճակից մյուսը այդքան էլ հաջող չի ստացվել, հուսով եմ կհասկանաս, թե ինչը նկատի ունեմ, եթե ոչ, կբացատրեմ::)

Ֆրեյա
10.10.2008, 13:42
Օծանելիքի մեղմ բույր,
Կոնյակ, կոնֆետ ու համբույր:
Սիրող աչքեր, անհուն սեր,
Անկյունում` սպիտակ վարդեր:
Երկու սրտեր կապակցված,
Երկու կյանքեր սողոսկած
Անհագուրդ սեր ու կարոտ,
Դե մի' լռիր, արի մոտ:

Mefistofel
10.10.2008, 19:26
Լավն էր պատմվածքտ... իմ մոտ նենց տպավորություն ստեղծվեց իբր ես էտ քո ասած Արևին գիտեմ ավելի ճիշտ գիտեյ, ճանաչում էյ վախտին::think Կար մեկը , լռիվ քո նկարագրածի նման անուննել Արևիկ:

Ռուֆուս
10.10.2008, 20:23
Հայկուները մոտդ շատ լավ էին ստացվել, խորհուրդ կտայի հայկուների ձևաչափին էլ հետևես (5վանկ - 7վանկ -5վանկ), "Վայրի գազանը" դուրս չեկավ, շատ պեսիմիստական ու դեպրեսիվ էր, իսկ մյուսները լավն էին :) Զերմություն, քնքշանք ու կյանք կա ստեղծագործություններիդ մեջ :)

Ֆրեյա
13.10.2008, 09:02
Բոլորին շնորհակալություն կարծիքների համար, նաև խորհուրդների ;)

Ֆրեյա
13.10.2008, 10:00
Հեռանում են, հետք չեն թողնում,
Բիրտ աշխարհի երեսին,
Միայն փոշին է նստում,
Չկատարված հույսերի:
Ու ո՞վ գիտի` ինչ կդառնա
Մանուկը նորածին,
Երբ մի փոքրիկ ու անմեղ սիրտ,
Վերածվում է հրեշի:
Ընտրյալները գիտեն ճամփեն,
Նրանց ձեռքերը չեն դողում,
Գիտեն, թե ում ապավինեն,
Եւ ինչի են արժանանում:
Ով մտնում է զարտուղի,
Այլևս չի վերդառնում,
Ծալքերն հոգու մութ անկյունի
Տակնուվրա են անում:
Երբ կհանգչեն վերջին անգամ
Մոմերը ինձ համար,
Երբ կհնչեն վերջին անգամ,
Երգերը մոլագար,
Ուզում եմ` ինձ մոռանան,
Թո'ղ, որ կորչեմ, անհետանամ,
Իմ հույսերի հետ վերանամ:

Ֆրեյա
13.10.2008, 10:25
Թող իմ հանգերն տկար են, անգրագետ,
Թող ես լպիրշ եմ, տհասության վարպետ,
Թող այլանդակ եմ ու անողնաշար,
Չե'մ կառչելու կարծիքներից լեղապատառ:
Թող չգիտեմ ոչինչ կյանքի մասին,
Թող խելքս կարճ է ու հոգիս էլ սին,
Թող ես չարիք եմ, դու` անմեղ պախրա,
Թող ինձ վառեն մեծ խարույկի վրա:
Թող պար բռնեն իմ մարմնի շուրջ կիզացող,
Ու թող ասեն, թե ով մնաց բարով:

impression
13.10.2008, 10:30
Գիտես, արձակը անհամեմատ ավելի լավ է ստացվում, քան չափածոն: Հանգերը ոչ միայն տկար են, այլև շինծու, տքնել ես հորինելու համար, անբնական ա:
Իսկ "Ցանցից դուրս եկածը" եթե մի քիչ լեզվական տեսակետից շտկես, շատ լավ գործ ա: :)

Ֆրեյա
04.11.2008, 12:02
Նվիրվում է Երկնայինին... Ամենանրբազգաց էակին Երկրիս վրա... :)

Սկզբում, երբ նայում ես նրան, այնքան հարազատ ու սիրելի է թվում...
Հետո լույսը խամրում է: Նայում ես ու չես հասկանում` ինչու ես նայում: Գիտես, որ պետք է սիրելի լինի, հարազատ լինի, քեզ համոզում ես, բայց` մեկ է. անտարբերություն:
Անտարբերությու~ն: Բազմիմաստ բառ: Անտարբերություն հասարակական, անտարբերություն քաղաքական: Միայն սիրելիիդ անտարբերությունն է այնքան վիրավորում, որ ուզում ես կործանիչ դառնալ ու կործանել Երկրագունդը, չէ', Արեգակնային համակարգը, որ հետք անգամ չմնա ձեր նախկին ջերմ հարաբերություններից:
Ուզում ես` մարդիկ, փողոցների քարերը, շենքերի պատերը, ծառերը, երկինքը մոռանան, որ քեզ սիրել է, հետո` սառել: Ուզում ես չզգալ պարտվածություն, դառնություն այն մտքից, որ քեզ մոռացել են:
Ուզում ես մնալ հիշողության մեջ: Գուցե ենթագիտակցական ցանկություն է, մինչև վերջ նույնիսկ դրա խորհուրդը չես ընկալում, բայց ենթագիտակցության մեջ ներթափանցելու մի փոքր նույնիսկ տաղանդ ունեցողն իսկույն կհասկանա. այդ անհիմն ցանկությունը միայն հույս է, որ մի օր, գուցե մի օր, մի հեռավոր օր դեռ կշարունակվի այն, ինչ սիրուց է սկսվել և անտարբերությամբ ավարտվել: Անգիտակից միտք ես փայփայում, որ մի օր, երբ իսպառ մոռացած կլինես նրա մասին և ուրիշ մտքերով տարված անցնելիս կլինես փողոցով, կտեսնի քեզ ու նորից, արդեն թարմացած, հին վերքերն ամոքած սրտով նորից կսիրահարվի: Նորից կտեսնի քո մեջ այն գաղտնիքը, որ ձգտել է բացահայտել: Նորից կլինի առաջին հայացք, առաջին համբույր ու գուցե այս անգամ անտարբերությունն ու ձանձրույթը չեն գա ավիրելու այդքան դժվարությամբ ու տանջանքով կառուցած երազանքները:
Գուցե այս անգամ կավարտվի այն, ինչ կիսատ էր մնացել:
Ու ամեն անգամ, երբ հիշում ես կիսատ ավարտված սիրո մասին, զգում ես, որ սրտիցդ մի կտոր է պակասում, բայց չգիտես` որ մեկն է, որ վերականգնես:
Որոնում ես, փորձում հասկանալ: Կարծում ես, թե եղանակն է մեղավոր, հագիդ շորերն են հոգնեցրել, ինքդ քեզնից ես դժգոհում: Հետո հասկանում ես. քեզնից է մի մասնիկ պակասում:
Տեղդ չես գտնում:
Ու լավ է ոչ ոք չդառնա քեզ մասնիկ, որ փախնելիս կյանքիցդ էլ մի կտոր չտանի իր հետ:
Իսկ դու ում ես ցավ պատճառել, գիտես՞ Հիշում ես՞
Իսկ հիշում ես, թե ինչքան են տառապել քո պատճառով: Գուցե նույնիսկ չգիտես:
Բայց համոզված կարող ես լիեն. որքան դու ես ցավ պատճառել, այնքան քեզ են պատճառելու, մինչև բոլոր մեղքերիդ թողությունը չստանաս:

Ծով
04.11.2008, 12:07
Սիրուն էմոցիա ա ողջ գրածդ ու անցյալից ինչ-որ պատմություն կամ շղարշ... բայց հենց սկզբում կարդացի, որ Երկնուկին ա նվիրվում, ավելի ԼՈՒՍԱՎՈՐ ՄԻ ԲԱՆ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ;):):oy

Երկնային
04.11.2008, 12:54
Սիրուն էր… :(
զգացված եմ, որ նկատել ես, գրել ես… :oy

Հ.Գ. մենք միշտ պատասխան ենք տալիս մեր սխալների համար…

Ֆրեյա
04.11.2008, 13:02
Ինձ էլ էր հոգեհարազատ ...

Dayana
04.11.2008, 13:04
կներեք, բայց լռել չեմ կարող...
Եթե նվիրված է ամենաքնուշ Երկնայինիս, ուրեմն բացթողում կա :) Ինքը ի վիճակի չի ցավեցնելու, հետևաբար իերն ցավեցնելու իրավունք ոչ մեկ չունի :) Այտեղից տրամաբանական ենթադրություն՝ Թող բոլոր սրիկաները պատասխան տան իրենց սիրկայությունների համար, իսկ Երկնային էակները զերծ մնան սրիկաներից :)

Հ.Գ. Նյուտս տաչիկ :kiss

Երկնային
04.11.2008, 13:07
կներեք, բայց լռել չեմ կարող...
Եթե նվիրված է ամենաքնուշ Երկնայինիս, ուրեմն բացթողում կա :) Ինքը ի վիճակի չի ցավեցնելու, հետևաբար իերն ցավեցնելու իրավունք ոչ մեկ չունի :) Այտեղից տրամաբանական ենթադրություն՝ Թող բոլոր սրիկաները պատասխան տան իրենց սիրկայությունների համար, իսկ Երկնային էակները զերծ մնան սրիկաներից :)

Հ.Գ. Նյուտս տաչիկ :kiss
Դայ, ես էլ եմ ցավեցրել… ի վիճակի եմ… :(

Dayana
04.11.2008, 13:16
Դայ, ես էլ եմ ցավեցրել… ի վիճակի եմ… :(

պաշտպանական ռեակցիա բալես ;)

Ֆրեյա
04.11.2008, 14:33
կներեք, բայց լռել չեմ կարող...
Եթե նվիրված է ամենաքնուշ Երկնայինիս, ուրեմն բացթողում կա :) Ինքը ի վիճակի չի ցավեցնելու, հետևաբար իերն ցավեցնելու իրավունք ոչ մեկ չունի :) Այտեղից տրամաբանական ենթադրություն՝ Թող բոլոր սրիկաները պատասխան տան իրենց սիրկայությունների համար, իսկ Երկնային էակները զերծ մնան սրիկաներից :)

Հ.Գ. Նյուտս տաչիկ :kiss

Երբեք չի՞ եղել, որ մեկը քեզ սիրահարվի, կամ սիրի, իսկ դու նրան մերժես, չնկատես ընդհանարպես; Այդ դեպքում անխուսափելիորեն ցավ ես պատճառում: Եւ դա բնական է, բոլորին չես կարող սիրել. միայն մեկին :) Հետո, կյանքը կարող է այնպես դասավորվել, որ դու մեկին սիրես, իսկ նա պատասխանի անտարբերությամբ: Հենց դա էլ նկատի եմ ունեցել` ասելով վճարել մեղքերի համար :)

հ.գ. Մտքովս անցավ նվիրել Երկնայինին, պարտադիր չի, որ իր լեզվով, կամ նույն քնքշությամբ լինի գրված, կամ իր մասին լինի գրված:

Երկնային
04.11.2008, 14:36
հ.գ. Մտքովս անցավ նվիրել Երկնայինին, պարտադիր չի, որ իր լեզվով, կամ նույն քնքշությամբ լինի գրված, կամ իր մասին լինի գրված:

ինքը մոդել ա` բոլորի համար, ու բոլորի մասին, Սքադի ջան… :)
ապրես, շատ հոգեհարազատ ա…

Dayana
04.11.2008, 14:43
Երբեք չի՞ եղել, որ մեկը քեզ սիրահարվի, կամ սիրի, իսկ դու նրան մերժես, չնկատես ընդհանարպես; Այդ դեպքում անխուսափելիորեն ցավ ես պատճառում: Եւ դա բնական է, բոլորին չես կարող սիրել. միայն մեկին :) Հետո, կյանքը կարող է այնպես դասավորվել, որ դու մեկին սիրես, իսկ նա պատասխանի անտարբերությամբ: Հենց դա էլ նկատի եմ ունեցել` ասելով վճարել մեղքերի համար :)

հ.գ. Մտքովս անցավ նվիրել Երկնայինին, պարտադիր չի, որ իր լեզվով, կամ նույն քնքշությամբ լինի գրված, կամ իր մասին լինի գրված:
հա էլի, ստացվեց, որ պակաս սրիկան էլ ես չեմ ;)

քեզ է՞լ տաչտչեմ Սքադի ջան ;)

Երվանդ
04.11.2008, 21:37
Նվիրվում է Երկնայինին... Ամենանրբազգաց էակին Երկրիս վրա... :)

Սկզբում, երբ նայում ես նրան, այնքան հարազատ ու սիրելի է թվում...
Հետո լույսը խամրում է: Նայում ես ու չես հասկանում` ինչու ես նայում: Գիտես, որ պետք է սիրելի լինի, հարազատ լինի, քեզ համոզում ես, բայց` մեկ է. անտարբերություն:
Անտարբերությու~ն: Բազմիմաստ բառ: Անտարբերություն հասարակական, անտարբերություն քաղաքական: Միայն սիրելիիդ անտարբերությունն է այնքան վիրավորում, որ ուզում ես կործանիչ դառնալ ու կործանել Երկրագունդը, չէ', Արեգակնային համակարգը, որ հետք անգամ չմնա ձեր նախկին ջերմ հարաբերություններից:
Ուզում ես` մարդիկ, փողոցների քարերը, շենքերի պատերը, ծառերը, երկինքը մոռանան, որ քեզ սիրել է, հետո` սառել: Ուզում ես չզգալ պարտվածություն, դառնություն այն մտքից, որ քեզ մոռացել են:
Ուզում ես մնալ հիշողության մեջ: Գուցե ենթագիտակցական ցանկություն է, մինչև վերջ նույնիսկ դրա խորհուրդը չես ընկալում, բայց ենթագիտակցության մեջ ներթափանցելու մի փոքր նույնիսկ տաղանդ ունեցողն իսկույն կհասկանա. այդ անհիմն ցանկությունը միայն հույս է, որ մի օր, գուցե մի օր, մի հեռավոր օր դեռ կշարունակվի այն, ինչ սիրուց է սկսվել և անտարբերությամբ ավարտվել: Անգիտակից միտք ես փայփայում, որ մի օր, երբ իսպառ մոռացած կլինես նրա մասին և ուրիշ մտքերով տարված անցնելիս կլինես փողոցով, կտեսնի քեզ ու նորից, արդեն թարմացած, հին վերքերն ամոքած սրտով նորից կսիրահարվի: Նորից կտեսնի քո մեջ այն գաղտնիքը, որ ձգտել է բացահայտել: Նորից կլինի առաջին հայացք, առաջին համբույր ու գուցե այս անգամ անտարբերությունն ու ձանձրույթը չեն գա ավիրելու այդքան դժվարությամբ ու տանջանքով կառուցած երազանքները:
Գուցե այս անգամ կավարտվի այն, ինչ կիսատ էր մնացել:
Ու ամեն անգամ, երբ հիշում ես կիսատ ավարտված սիրո մասին, զգում ես, որ սրտիցդ մի կտոր է պակասում, բայց չգիտես` որ մեկն է, որ վերականգնես:
Որոնում ես, փորձում հասկանալ: Կարծում ես, թե եղանակն է մեղավոր, հագիդ շորերն են հոգնեցրել, ինքդ քեզնից ես դժգոհում: Հետո հասկանում ես. քեզնից է մի մասնիկ պակասում:
Տեղդ չես գտնում:
Ու լավ է ոչ ոք չդառնա քեզ մասնիկ, որ փախնելիս կյանքիցդ էլ մի կտոր չտանի իր հետ:
Իսկ դու ում ես ցավ պատճառել, գիտես՞ Հիշում ես՞
Իսկ հիշում ես, թե ինչքան են տառապել քո պատճառով: Գուցե նույնիսկ չգիտես:
Բայց համոզված կարող ես լիեն. որքան դու ես ցավ պատճառել, այնքան քեզ են պատճառելու, մինչև բոլոր մեղքերիդ թողությունը չստանաս:

Շաաատ հզոր ես գրել Սքադի, էս կյանքում տենց մարդ չկա որ ցավ պատճառած չլինի քո ասած տարբերակով:), երբեմն եթե գոռոզ մարդ ես կարողա չսպսասես ճակատագրին:D
Բռավո քեզ:

Ֆրեյա
05.11.2008, 15:20
Աշուն էր, տաք, սովորական մի աշուն: Սովորականի պես տերևները դեղնում էին, օրերը` կարճանում: Սովորականի պես մարդիկ պտտվում էին առօրյա շրջադարձում` շտապելով ինչ-որ տեղ, վազվզելով, հապճեպության և անհանգստության մթնոլորտ ստեղծելով:
Մեքենաները նորից կանգնած էին խցանումներում, ազդանշան էին տալիս ու կատաղած վարորդները օդը լցնում էին փոխադարձ վիրավորանքներով:
Աշուն էր:
Արևիկը նստած էր այգում` անձրևից խոնավացած նստարանին և նայում էր շուրջը: Նայում էր, բայց չէր տեսնում: Նրան չէր հետաքրքրում փողոցի իրարանցումը: Ուղեղը լցված էր վարդագույն մշուշով: Չնայած` թմրամոլներն են օգտագործում «վարդագույն մշուշ» արտահայտությունը, բայց նրա վիճակը, հիրավի, նման էր թմրանյութերի ազդեցության տակ գտնվողի վիճակին: Անջատվել էր աշխարհից և չէր ուզում նորից վերադառնալ գորշ ու անձրևոտ իրականություն:
Լուսնոտի պես էր իրեն պահում վերջին մի ամիսը: Անդադար անուրջների մեջ էր: Հարց էին տալիս` չէր լսում, չէր էլ հետաքրքրում նույնիսկ, թե ինչ են ասում: Բոլորը դարձել էին խորթ ու անիմսատ, բացի Նրանից: Երբ գիրք էր վերցնում ձեռքը, փորձում էր կարդալ, ժամեր հետո մենակ նկատում էր, որ ուղղակի նայել է էջերին, բայց չի կարդացել, տառերի շարանների հիպնոզացնող ազդեցության տակ երազանքների մեջ է սուզվել:
Արևը սիրահարվել էր:
Այդ օրը սովորականից շուտ էր դուրս եկել տանից, որ ժամանակ ունենա զբոսնելու, նստելու մի տեղ` բաց սրճարանում, ուղիղ անձրևի գրկում և կարողանա անվրդով ընկղմվել իր երազանքների ցանկալի, բայց անգութ աշխարհը, որը միշտ վերջանում է, երբ ստիպված ես զբաղվել առօրյայով:
Ուզում էր սթափ լինել (կարևոր գործեր ուներ` հյուրեր, ժողով, բանակցություններ ներդրողների հետ), բայց չէր կարողանում քշել իրենից նախորդ օրվա հիշողությունները:
Մտքում լողում էր այն պահը, երբ Անդրեյը, ձեռքն անձայն սահեցնելով իր պարանոցով, գրկեց նրան և համբուրեց: Համատեղ առաջին համբույրը: Առաջինը, բայց, թերևս, ճակատագրականը երկուսի համար էլ, որ պետք է ընդմիշտ փոխեր երկուսի կյանքն էլ` երջանկացնելով, իսկ հետո, երկնքից ուղիղ գետնին շրմփացնելով, ջարդեր երկուսի ողնաշարն էլ, որ հաջորդ անգամ կայնքի հետ մրցելու հավես չունենային:
Արևն 32 տարեկան էր: Հոգում մնացել էր այն նույն աղջնակը, որ հյուսիկներին ժապավեններ կապած վազում էր դպրոց, ձմեռները ընկերների հետ ձնագնդի էր խաղում ու անհոգ քրքջում:
Անցած տարիները իրենը չէին, չէր էլ հիշում դրանց մասին` թողնելով պատմությանը, թողնելով հիշողությունները շենքերին ու փողոցներին, արևին ու երկնքին, որ իր կյանքի պատմության լուռ ականատեսն են եղել և չեն կարողացել միջամտել այն ժամանակ, երբ օգնության կարիքը շատ է զգացել:
Ինչքա~ն անգամ էր Երկիրը լուսնի շուրջ պտույտ արել այդ ընթացքում. կարելի էր և հաշվել: Քա~նի անգամ էր կոտրվել սիրտը` անհամար: Քա'նի անգամ էր դավաճան փյունիկի պես կտոր-կտոր կրկին հավաքվել` մեկ դարձել, որ նորից կոտրվի, հազար փշուրի` ամեն անգամ մի քանի կտոր կորցնելով: Քա~նի-քանի սխալենր էր գործել, քա~նի անգամ փոշմանել, բայց գիտեր. եթե հնարավորություն ունենար հետ գնալ անցյալ և ուղղել սխալները, ոչինչ էլ չէր փոխի: Գիտեր` միայն սեփական սխալներով ես հասկանում, թե որն է ճիշտը, միայն սեփական սխալների դառնությունն ու պատիժը կրելով ես խելք հավաքում: Միայն սխալներդ գիտակցելով ես հասկանում գործածդ մեղքերի ծանրությունը:


..........................................................

Ֆրեյա
05.11.2008, 16:07
Գիտեր, հասկացել էր, թե որն է սխալ արել, բայց իմաստուն էր նաև, չէր խաբում ինքն իրեն: Գիտեր, որ ինքն իրեն չի կարող փոխել, կարող է իր դիմակները փոխել, բայց իր ներքինը` երբեք: Գիտեր, որ ինքն «ինքը» չի լինի, եթե սկսի «ճիշտ» ապրել, խելքով հասկացածի փոխարեն սրտով ուզածը չանի: Գիտեր, որ չի կարող ինքն իրենից պահանջել, իրեն ստիպել մի կողմ դնել զգացմունքները ու ապրել ուղեղով: Գիտեր իր կրքերը և թուլությունները, գիտեր իր առավելությունները, ու որոշել էր, որ այժմ չի փոխվելու, չի հարմարվելու: Թո'ղ սիրեն իրեն այնպիսին, ինչպիսին կա:
Ոչինչ չուներ կյանքում, ո'չ հարստություն , ո'չ անուն, ո'չ գեղեցկություն, ոչ էլ դրանք հայթայթելու ձևին էր ծանոթ: Միակ բանը որ իսկապես իրեն էր պատկանում, պատկանում էր անհերքելիորեն ու անկասկած, սեփական զգացմունքներն էին: Դա էր միակ հարստությունը, որ իր կյանքին իմաստ էր հաղորդում, չէր թողնում, որ ուղեղն ընդարմանա, թթվի մոխրագույն ու մշուշոտ ապագայում:

Արևն ընտանիքում մեծ երեխան էր, մի կրտսեր քույր էլ ուներ: Թեև հարազատ քույրեր էին, բայց նրանց միջև մտերմություն չկար, օտար էին: Չորս տարեկան էր, երբ ծնվեց փոքր քույրը, և նախկին` ծնողների կողմից իր երկրպագությունն անցավ փոքր քրոջը: Արդեն նա էր տան փոքրը, անպաշտպանը և սիրո, խնամքի կարիք ունեցողը: Արևը մոր աչքում անմիջապես փոխվեց: Նորածնի համեմատ մեծ էր թվում: Մայրը կարծում էր, թե պետք է հասկացող և ինքնուրույն լինի, չնայած, որ ընդամենը չորս տարեկան էր:
Արևին ուղարկեցին մանկապարտեզ: Սկզբում չէր հասկանում` ինչ է մանկապարտեզը, ինչու ինքը չի կարող տանը լինել մոր և քույրիկի կողքին, խաղալ իր սիրելի խաղալիքներով: Ամեն ինչ օտար ու մռայլ էր թվում մանկապարտեզում: Դաստիարակները` ջղային ու դաժան, երեխաները` չար ու վայրենի:
Ամեն առավոտ լավ էր լինում, չէր ուզում գնալ մանկապարտեզ, հրաժարվում էր հագնվել: Թերևս, մանկական հիշողություններից ամենավառը տպավորվել էր մեջը այս մեկը. երբ հերթական մի առավոտ լացուկող էր դրել, հրաժարվել էր գնալ մանկապարտեզ, հայրը նրան տանն էր թողել: Երբ մայրն արթնացել էր ու տեսել, որ տանն է, այնպիսի կատաղությամբ էր հարվածել գլխին, որ գլխի պլաստմասե օղակը, երկու կես լինելով, գլորվել էր գետնին: Այդ պահը երբեք, երբե~ք դուրս չէր գա ուղեղից: Արդեն երեսուներկու տարի էր, ինչ հիշում էր երկու կարմիր պլաստմասե կորերը` գետնին: Թերևս, նրա կյանքի օղակը շատ ավելի վաղուց էր կոտրվել, այն օրը, երբ նրա ծնողները հանդիպել էին: Հենց այդ օրվանից արդեն պարզ էր, թե որքանով է երջանիկ լինելու երկու անտարբեր ծնողների երեխան:
Արևը մենակ էր մեծանում, ապրում էր սեփական աշխարհում` շնչող մութ ու անթափանց սառնությամբ, անպաշտպան ու միայնակ: Կարծես` ամեն ինչ աշխարհում արդեն իր տեղում լիներ, իսկ ինքը ավելորդ մի հավելում, որ ամեն տեղ խցկվում ու խանգարում է բոլորին իր ներկայությամբ:
Երբեմն, երբ վերադառնում էր մանկական հիշողությունների գիրկը, անդադար լացում էր ու հիշում էր, թե նույն կերպ մանուկ ժամանակ երկար լացելիս ինչպես էր հիստերիկայի մեջ ընկնում, սկսում շնչահեղձ լինել, ու մոր ձայնը. «Հերիք է դերասանություններ անես»:
«Աստվա'ծ իմ,- մտածում էր,- ինչպե՞ս եմ դիմացել, ինչպես եմ կարողացել այդ ամենի միջով անցնել»: Հիշողությունները վերածնվելով հնչում էին ուղեղում, ծակում, այրում, մոխրացնում:
Հետո արցունքները կաթում էին աչքերից ու ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել մանկական` ծանր բեռ դարձած հիշողություններից:
Ամենամռայլ րոպեներին մի այլ հիշողություն էլ էր այցելում նրան:
Հիշում էր, որ մի օր, երբ քույրը դեռ մի քանի ամսեկան էր, անդադար լալիս էր.
- Ի՞նչ է, չե՞ս կարողանում երեխայի ձայնը կտրես: Արդեն երկու ժամ է անդադար լացում է, իսկ դու քեզ համար նստած հեռուստացույց ես նայում, ֆա'շիստ,- հնչում էր հոր ձայնը:
Այդպես մի վեճ սկսեց ծնողների միջև, որից հետո մայրը սկսեց հավաքել իրերը և իրեն էլ պատվիրեց հագնվել:
Մինչ մայրը երեխային էր պատրաստում, հայրը, նստած գրասեղանի առաջ ինչ-որ թղթեր էր լրացնում:
- Դու է՞լ ես գնում, ի'մ Արևիկ: Բա պապային մենակ ե՞ս թողնում:
" Բա պապային մենակ ե~ս թողնում, բա պապային մենակ ե~ս թողնում, բա պապային մենակ ե~ս թողնում, բա պապային մենակ ե~ս թողնում, բա պապային մենակ ե~ս թողնում…..»
Աաաաաաաաաաաաաաաա~….
Այս խոսքերը, այլանդակ ձայներ դարձած, արձագանքում էին ուղեղում, որից մարմինը փշաքաղվում էր ու այտերը ջղայնությունից սկսում էին վառվել կարմիրով: Ջղայնանում էր ու կատաղում, որ այդ պահին մի ծանր բան չկար, որ տար հոր գլխին ու չթողներ դավաճանել մորը, չթողներ օգտվել իր մանկամտությունից… Թեև գիտակցում էր, որ դա ոչ մի կապ չուներ, որ դա դավաճանություն չէր, բայց անընդհատ մտածում էր, որ գուցե եթե այդպես չաներ, մայրը իրեն ավելի շատ կսիրեր, գուցե ինքն էր մեղավոր:
Մայրը վերցրեց փոքրիկին ու դուրս եկավ:
- Ասեցի, որ հագնվես, չէ՞: Չե՞ս գալիս, դե կմնաս հորդ հետ, - շպրտեղ մայրը` հետևից շրխկացնելով դուռը:
Արև~… Իմ փոքրի~կ, իմ անմե~ղ ու խոցելի~, ինչքան կուզեի այդ ժամանակ քեզ հետ լինել ու պաշտպանել արտաքին աշխարհից, փրկել քեզ, տալ ջերմություն, գուցե կյանքդ էլ այլ կերպ կդասավորվեր…
Իմ փոքրիկ Արևի~կ: Դու մի մարդուկ էիր, ում մեծի տեղ էին դրել, լրիվ մենակ էիր անորոշ ու անհայտ, հսկա աշխարհում: Դու քո գլխի տերը, դու` քո ապաստանը, դու` քո երգիչը, դու` քո պարողը:
Վախ…
Խուճապ…
Ու՞ր է մայրիկը…
Մի քանի օրից մայրը վերադարձավ, հայրը գնացել, հետ էր բերել մոր տանից:
Ծնողները նորից շարունակում էին համատեղ կյանքը, բայց այդ հիշողությունները միայն մուրճով կարելի էր հանել նրա ուղեղից, ուղեղը ջախջախելուց, լղճելուց հետո:
Հետագա կյանքը, կարծես, բնականոն շարունակությունն էր սկիզբ առած վախի ու անմարդկայնության: Չէր կարող ճնշված երեխան մեծանալ անվախ: Այսուհետ` ստրուկ էր…

Dayana
05.11.2008, 16:23
Սքադի ջան էս ինչ դաժան մանկություն ուներ Արևիկը :( Ուլուանայի ստեղծագործություններից մեկը հիշեցի :(

Անհամբեր սպասում եմ շարունակությանը :(

Ֆրեյա
05.11.2008, 16:25
Հայրը հեռացավ, երբ տասներկու տարեկան էր: Լքեց մորը մի պոռնիկի համար:
Մայրը ծանր էր տանում: Առաջին երկու տարին դժոխքում էր ապրում, մոռացել էր թե' իրեն, թե' երեխաներին: Նույնիսկ, քիչ էր մնում «շշամոլ» դառնար, եթե բարեկամներն ու հարազատները չօգնեին հաղթահարել հոգեկան խնդիրները:
Արևի և մոր միջև երբեք մտերմություն չկար: Մայրը չէր սիրում նրան, չէր տալիս մայրական ջերմություն, չէր սովորացնում նրան «ճիշտը», խորհուրդներ չէր տալիս, չէր բացում կյանքի գաղտնիքները: Այդպես էլ մեծացավ` օտար ու չճանաչված, սեփական հույսին ու փողոցի դաստիարակությանը մատնված:
Իսկ հիմա` աշնանը, նստել էր խոնավ նստարանին ու խորհում էր. ինչու՞ այդպես դասավորվեց մի աղջնակի կյանք, ի՞նչ էր արել, ինչու՞մ էր մեղավոր, ի՞նչ մեղք էր գործել իր ծնունդով, որ կյանքի սպիտակ էջին սև թանաք թափվեց:
Իսկ հիմա... արդեն ուշ էր, հնարավոր չէր սկսել սկզբից:
Հիմա տղամարդկանց մեջ էր փնտրում այն սերն ու ջերմությունը, որ չէր ստացել ծնողներից: Այդ պակասը լրացնելը դրդում էր նրան սիրային հարաբերությունների, ինչպես վամպիրը խմում է զոհի արյունը` առանց մտածելու, սեփական կյանքը պահպանելու համար:
Արևն էլ էր սովյալի պես հարձակվում զոհին ու սիրո ծարավը հագեցնում, ժամանակավորապես, մինչև զգացմունքները չէին բթանում:
Արևը երազում էր գտնել միակին, միակ մարդուն, ում կհարգեր, ում համար կխելագարվեր, ում հետ կհասներ ծերության ու կմեռներ նույն օրը:
Բայց ավա~ղ... Կյանքն անցնում էր, իսկ նա` չկար:
Արևի հագուստն ու պահվածքը մատնում էին ցանկությունները. կարճ կիսաշրջազգեստը, լայն դեկոլտեն, քայլվածքը` անբարոյական կնոջ նմանակելով, սրա- նրա հետ սեթևեթանքը, բռնազբոսիկ ծիծաղն ու ծամածռությունը...
Իր ճչացող արտաքինով փորձում էր գրավիչ լինել, բայց դրանով միայն բացահայտում էր սեփական հուսալքությունն ու իրեն խղճի առարկա էր դարձնում շրջապատի համար:
.........................................................

Ֆրեյա
05.11.2008, 17:10
Եւ ահա հիմա նրա կյանք մի լույսի շող էր թափանցել: Փայլում էր ու կուրացնում: Կուրացնում էր, որ չտեսնի, թե ինչ խաբկանք է այդ շողը: Այդքան տարիներ սպասելուց հետո, նա սիրահարված էր, կարծում էր, թե վերջապես գտել է այն մարդուն, ում երազել է: Մոռացած աշխարհում ամեն ինչ` բոլոր ուժերով տրվել էր զգացմունքներին:
Արևը նայեց ժամացույցին. տասնմեկին տաս էր պակաս: Պետք է վեր կենար, որ ժամանակին հասներ գրասենյակ: Հագավ արևային ակնոցները (չէր ուզում, որ անցորդները նայեն աչքերի մեջ, չէր ուզում կիսել նրանց հետ երջանկությունը), վերցրեց նստարանից համակարգիչն ու քայլերն ուղղեց դեպի պողոտա:
Ինչպես անե՞լ, ինպե՞ս չքանդել, չփչացնել այս հարաբերությունների նորածիլ սաղմը, որ այնքան փխրուն էր: Մի փոքր ջերմաստիճանի տատանում, մի փոքր լույսի պակաս, մի քիչ ուշացներ ջրելը և այն կսատկեր:
«Ես պետք է ինձ հավաքեմ, ես իրավունք չունեմ ամեն ինչ փչացնելու,- մտորում էր Արևը,- գիտեմ իմ հիմար բնավորությունը: Էլի կսկսեմ ավել-պակաս խոսել ու մի հիմարություն կանեմ: Իրավունք չունե~մ, իրավուն չունե'մ»:
Գրասենյակ մտնելով` բոլորին բարևեց և աչքն ընկավ Անդրեյի դատարկ սեղանին. ու՞ր է:
«Զանգե՞մ, թե` չէ՞: Իսկ եթե մտածի, որ հետապնդում եմ իրեն: Չէ, լավ չի ստացվում, չեմ զանգի»:
«Իսկ եթե չզանգեմ, կկարծի, թե մոռացել եմ իրեն, սառնասիրտ մարդ եմ, մի հատ չեմ էլ հետաքրքրվում, թե ուր է: Գուցե մի բան պատահել է: Չէ, հիմա կզանգեմ»:
Այդպես երկմտելով մոտեցավ հեռախոսին, վերցրեց լսեփողը, հետո դրեց: Հետո նորից վերցրեց, երկու թիվ հավաքեց, ու նորից դրեց տեղը` վիրավոր արջի ձայն հանելով:
«Ե՞րբ եմ ես մեծանալու իմ այս հիմար բնավորությունից, ե՞րբ եմ վստահություն ձեռք բերելու»:
Վերցրեց և արագ հավաքեց համարը:
-Ալլո՞,- եկավ Անդրեյի կոկորդից հազիվ դուրս եկող, խզզացող ձայնը:
-Հիվանդ ե՞ս:

Տասնհինգ րոպեից թակում էր նրա տան դուռը:
-Աստված իմ', այս ի՞նչ օրն ես ընկել, բնակարանդ վերածվել է որջի:
-Մի համբուրի'ր, Արև', կվարակվես:
-Համաձայն եմ, թող վիրուսները ինձ էլ վարակեն, այդ ժամանակ կիմանամ, որ արյանս մեջ քեզնից մի մասին կա,- ուրախ պատասխանեց Արևը:
-Գիտե՞ս, երեկ ես վախեցա քեզ խոստովանել, կարծում էի` չես հավատա ինձ: Բայց պետք է ասեմ: Դու միակ մարդն ես, ում ուզում եմ կողքիս տեսնել միշտ, ամեն վայրկյան: Էլ մի' գնա...

Ֆրեյա
05.11.2008, 17:41
11.09.2007, 23:50
- Փակի'ր աչքերդ:
- Ինչու՞, ի՞նչ է պատահել:
-Ուզում եմ քեզ փակ աչքերով նկարեմ: Այնքա~ն գեղեցիկ ես, ի'մ հրեշտակ, ուզում եմ այս պահը հավերժացնել: Նկարը միիիի~շտ կպահեմ մոտս: Կարոտելիս կնայեմ, կհիշեմ` ինչքան երջանիկ եմ, երբ քեզ հետ եմ, ու կյանքս անմիջապես կիմաստավորվի, թախիծս կանցնի:
- Գիտե՞ս, երևի, շատ մարդիկ չեն հասկանա, թե ինչ նկատի ունես, կարելի է կարծել` գեղեցիկ խոսքեր են միայն: Բայց ես քեզ հասկանում եմ: Երբ քեզնից հեռու եմ, ինձ լավ չեմ զգում, կարծես վատառողջ լինեմ: Նույնիսկ չգիտեմ` ինչու, ինձ կիսատ եմ զգում: Բայց բավական է հիշեմ, որ դու կաս, լիարժեք եմ դառնում, զգում եմ, որ անիմաստ չէ կյանքս, գիտեմ` ում համար եմ ձգտում լավը լինել, ում համար եմ շտապում տուն: Գիտեմ, որ սպասում ու կարոտում ես ինձ, վստահ եմ, որ ամեն ինչ կանես ինձ համար: Վստահում եմ քեզ ավելի, քան ինքս ինձ:
-Ես էլ, հրեշտակս, ե'ս էլ:
********************************************************************
11.12.2007, 1:15
-Թուլացրե'ք ձեր ուսերը, շնչե~ք: Շնչե'ք այնքան խորը, որքան կարող եք: Պատկերացրե'ք, որ ձեր մարմնով մի թել է անցնում ու ձգում է ձեզ դեպի վեր, ուղղում մեջքը:
Պատկերացրե'ք, որ խոր արմատներով ամուր նստել եք հատակի մեջ: Դուք ուժեղ եք և անշեղ:
Մի մոռացեք խո~րը շնչել:
*************************************************************
11.12.2007, 2:00
-Ո՞նց ես, Արև: Ո՞նց անցավ դասը: Մի տեսակ ես երևում:
- Օ~հ, այսօր մի տեսակ լարված եմ, չեմ կարողանում անհանգստությունից ազատվել, չի թողնում տագնապը: Անընդհատ մտածում եմ` ինչ անեմ, որ մաքսատան գործերն արագացնեմ: Բեռն եկել է, իսկ ձևակերպումները չեն անում: Երևի, պետք է սկսեմ ծանոթներ որոնել: Անդրեյն էլ է նյարդային դարձել, անընդհատ փնթփնթում է: Կրծքավանդակիս մկաններն անընդհատ կծկված են, չեմ կարողանում թուլանալ:
- Գուցե փորձես հաբե՞ր ընդունել, ասում են` օգնում է:
- Չէ', չե'մ ուզում, որ երեխայի վրա որևէ բան ազդի:
****************************************************************************************
07.02.2008, 03:32
- Անդրեյ, ես քեզ սիրու~մ եմ: Ու՞ր ես: Ինչպե՞ս ես ինձ մենակ թողել: Օգնի~ր:
Ուզում եմ բացել աչքերս, ուզում եմ խոսել, չեմ կարողանում: Մկաններս այլևս չեն ենթարկվում: Անդրե~յ, լսում եմ, որ այստեղ ես: Ես է~լ եմ այստեղ:
Դու ինձ մենակ չես թողնի, չէ': Խո'սք եմ տալիս, սիրելի'ս, դե'ռ կապաքինվեմ, դե'ռ կբարձրանամ այս անկողնուց:
Միա~յն կարողանամ բացել աչքերս ու խոսել քեզ հետ, միայն թե կարողանամ ասել, որ այստեղ եմ: Դու ես իմ միակ հույսը: Մնա'...
Էլի' այս ապուշ քույրը երակներս է քրքրում:
Մայրի~կ, իմ մայրի~կ, գոնե այս անգամ մի' թող ինձ մենակ: Գրկի~ր ինձ... Գիտեմ, որ կփրկես ինձ, գիտեմ, որ ինչ էլ լինի, դու ինձ սիրում ես...
Մայրի~կ...
************************************************************
07.04.2008, 11:50
-Հասկացե'ք, այն վնասվածքներից հետո, որ ստացել է Արևիկը, ապաքինվելու հույսը զրոյական է: Նրա ուղեղի ակտիվությունը օրեցօր անկում է ապրում:
Նա չի ապաքինվի: Դուք պետք է ընդունեք, որ կորցրել եք ձեր աղջկան և կնոջը:
Նրան կարող ենք ևս մի քանի ամիս պահել սարքերին միացրած, բայց դա միայն տանջանքներ է բերելու, թե' ձեզ, թե' նրան: Իսկ վերջում` հուսախաբ եք լինելու:
Դուք պետք է որոշում կայացնեք:
- Անդրե'յ, ես թույլ չե'մ տա սպանել աղջկաս:
- Հասկացե'ք, սա այլևս ձեր աղջիկը չէ, ձեր աղջիկը մի բույսի է վերածվել: Պետք է վերջ դնենք այս մղձավանջին... Ես համաձայն եմ...
*********************************************************************
11.09.2008, 23:53
- Արևի'կս, ի'մ հրեշտակ, հիշի'ր, ես մի~շտ քեզ սիրում եմ, մի~շտ, նույնիսկ երբ քո կողքին չեմ, երբեք մի' կասկածիր և վստահի'ր ինձ: Ես միշտ քո կողքին եմ:
- Ես քեզ սիրում եմ:
Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ… Ես քեզ սիրու~մ…

Ֆրեյա
09.11.2008, 16:18
Ցանցն ընկածը

Ես Արմինեն եմ: Կամ, գուցե` Էլիզան, Աննան, Մարին, Կարինան… Գուշակիր ինքդ:
Ես կարող եմ ունենալ ցանկցած տարիք, ցանկացած սեռ, ցանկացած բնակավայր, կրթություն, մազերի գույն, աչքերի գույն: Կախված է պահի տակ ունեցած տրամադրությունից: Ցանցն ազատություն է: Ցանցը հնարավորություն է տալիս լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես, այնպիսին ինչպիսին կուզենայիր լինել: Ցանցը հնարավորություն է տալիս զգալ քեզ այնպիսին, ինչպիսին երազում ես լինել, շփվել, խոսել մարդկանց հետ նոր, ուժեղ կերպարով, կոմպլեքսներից, վախերից զերծ կերպարով, լինել անկախ, լինել ազատ, չվախենալ, որ բերանդ կջարդեն սխալ արտահայտության համար, ստլ ինչ ուզում ես. ով է ստուգողը:
Ցանցում կարող ես ներկայանալ մեկ ուրիշի` հզոր, անվախ, տղամարդ տղայի, գրավիչ աղջկա կերպարով, քանի որ ոչ ոք քեզ չի ճանաչում, չի կարող ասել. «Ոնց?, հըլը մի րոպե, ախպերս, դու էն տղեն չէիր որ… Էս հիմա ինչեր ես խոսում?» լօլ
Ցանցում կարող ես ազատորեն խոսել բոլոր խնդիրներիդ մասին, եթե կարիք ունես կիսվելու, ազատորեն խորհուրդ հարցնել` չվախենալով, որ հետո ասածներդ քո դեմ կօգտագործվեն, եթե ընկերներդ քեզ չեն հասկանում, կամ էլ` ուղղակի կհամարեն, որ ցնդվել ես…
Ցանցը հնարավորություն է տալիս իրագործել ռեալում անիրագործելի երազանքները… Ցանցը երազանք է, ցանցը ազատություն է, ցանցը իսկական կյանքն է…
Ցանցը առանձին մշակույթ է: Ցանցն ունի իր լեզուն, իր էթիկայի կանոնները/ինչը դրանց բացակայությունն է/, ցանցը հնարավորություն է տալիս կիսվել այն ամենով, ինչ կարող է ընկալվել լսողությամբ և տեսողությամբ: Ցանցը իդալական աշխարհ է, հենց այդ պատճառով էլ ցանցը թմրադեղ է, ցանցը թմրեցնում է ուղեղդ, տալիս լիարժեք կյանքի իլյուզիա, բայց իրականում դանդաղեցրած ազդեցության արկ է, որը պայթելու է, հենց հասկանաս, որ ժամանակդ ծախսելով ցանցի մեջ կորցրել ես ցանցում փարատվող խնդիրներդ ռեալում լուծելու հնարավորությունը: Ցանցը կոսմետիկ միջոց է խորքային խնդիրները կոծկելու: Նույն հաջողությամբ կարող ես մարդուն սառը ցնցուղի տակ պահել, երբ ջերմությունը բարձր է, փոխանակ հիվանդության պատճառը բուժելու:
Ես սիրում եմ խաղալ ցանցի մյուս ծայրին գտնվողների հոգիների հետ /տեսաք քանի իմաստ կարող է ունենալ ցանց բառը, դա էլ է ցանցի հմայքներից մեկը…/
Ցանցի մյուս ծայրին նստածները ոչ թե մարդիկ են, այլ կերպարներ. մականուն, ավատար, գույների և դիզայնի համադրություն, տառատեսակ, որի միջոցով ցանցի մեջ ընկածն արտահայտում է իր անհատականությունը: Այն մարդկանց մոտ, ովքեր լուծել են իրենց ռեալի խնդիրները, ցանցի և ռեալի կերպարները համընկնում են, մյուսների մոտ` ոչ: Սովորաբար, Սպիտակ_Փերի և Կտրիճ_Ասպետները ընդամենը հոգնած անհաջողակ Վարդուշն ու Վալոդն են: Ինքնաբավ ու հաջողակ մարդիկ ընտրում են չճչացող ու իրականությանը մոտ, կամ իրական մականուններ ու կերպարներ:
Սովորաբար վարդուշներն ու վալոդիկները տոննաներով ստեր են խոսում ցանցի մյուս կոմում նստածներին, պատմելով, թե ինչքան «քարվաններ են կտրել», ինչքան հաջողակ և պահանջված մարդիկ են: Նրանք պատրաստ են անել ցանկցած ամպագորգոռ հայտարարություն, արտահայտել կամայական ծայրահեղական և արտասովոր կարծիքներ. ով պետք է պատասխան պահանջի իրենց բառերի համար ցանցի այս ծայրից մյուս ծայրը…
Եւ այսպես, ինչպես ասել էի, շատ եմ սիրում վալոդիկների ու վարդուշիկների հոգու հետ խաղալ: Բայց դա դեռ կես զվարճանք է: Ավելի շատ սիրում եմ պատռել ծանոթներիս դիմակները, այն տխմարների, ովքեր ռեալում ոչինչի չհասնելով, փորձում են ինքնահաստատվել ցանցում…
Ես կարող եմ սովորել ռոմանո, իրավաբանական, բրյուսով, բժշկական: Ես կարող եմ լինել ցանկցած տարիքի, ունենալ մազերի ցանկցած գույն և ձև, որովհետև ես եմ ցանցի տիրուհին, դու ինձ չես տեսնում, և ես կարող եմ ներկայանալ այնպիսի կերպարով, որը քեզ ամենից շատը կգրավի: Եւ եթե գտել ես մեկին, ով քո իդեալն է, քո երազանքը, ապա` փախի'ր: Այդ ես եմ գալիս: Գալիս եմ քեզ կործանելու, գալիս եմ դիմակդ պատռելու:
Ես սիրում եմ ցանցը: Դեռ այն ժամանակ, երբ ինտերնետը նոր էր հասանելի դարձել մեր երկրում, երբ դեռ բոլորը չգիտեին, որ այն գոյություն ունի զուգահեռ իրականությունում, և դժվար էին պատկերացնում, թե դա ինչպես է, որ մի տեղ սեղմում ես գոյություն չունեցող, միայն մոնիտորին երևացող կոճակը, իսկ աշխարհի մյուս ծայրից տեղեկատվությունը քեզ է հասնում, երբ ինտերնետի մասին միֆեր էին պտտվում, երբ մարդիկ կարծում էին, որ էլեկտրոնային փոստդ համակարգչիդ մեջ է, և միայն այն համակարգչից կարող ես փոստդ ստուգել, որտեղ գրանցվել ես… Մի խոսքով` վաղուց էր, ես դպրոցական էի:
Ինձ համար հայտնի դարձաձ առաջին տեղը, որտեղ մարդիկ ներկայանում էին ուրիշ անուններով և դիմակներով սթարֆիշ.ամ էր: Հիշում եմ` ինչպիսի թմրացնող և ոգեշնչող ազդեցություն էր թողնում այդ սայթի անվան տառերի դասավորությունը իմ և համադասարանցիներիս վրա: Ով մեկ անգամ փորձում էր, դառնում էր ցանցի հավերժ ստրուկը: Միակ մտքերը որ առաջանում էին զոհի մոտ օրվա ընթացքում` ընկնել ցանցը, մտնել ցանցը, տեսնես ով կա ցանցում:
Ժամանակի ընթացքում ադրենալինը պակասում է, սովորում ես միջավայրին, հետաքրքրությունը կորում է, կիրքը կորում է, ու ցանցը դառնում է սովորական առօրյա, սովորություն, պարտադիր արարողակարգ, առանց որի անհանգիստ ես, կարծես` մի բան մոռացել ես անել, կամ էլ` կիսատ ես թողել:
Էլիզան իսկապես չքնաղ էր: Էլիզա~ն.. նույնիսկ ես ինքս էի սիրահարվել նրան, այսինքն` ինձ, ես էի Էլիզան: Այն աստիճան էր դուրս եկել Էլիզիկս, որ մոտս անձի երկություն էր սկսում: Էլիզան հրաշք էր… Աչուկները, շուրթերը, ազատ դաշտերում թափառող վայրի հովազի հայացք ուներ… Եւ դա ազդում էր, այո', աշխատում էր հայացքը: Ոչ ոք անտարբեր չր անցնում նրա կողքով, նկարը ամեն օր տասնյակ մեկնաբանություններ էր ստանում, իսկ ինքը` ծանոթանալու առաջարկներ: Բայց տարօրինակն այն էր, որ Էլիզային գրում էին բացառապես անմակարդակ, իրեն ոչ արժանի երիտասարդներ, չնայած, որ ինքը /համաձայն դիմակի/ բավականին մակարդակով աղջիկ էր, ապրել և սովորել էր Մոսկվայում, մասնագիտությամբ էլ իրավաբան էր, իսկ արտաքինը էլ չասեմ` հրաշք… Տարբեր տղաներ մեղուների պես կպչում էին իմ փոքրիկ մեղուների թագուհուն` Էլիզային, բայց նրա վիճակը զավեշտալի. ոչ մի կիրթ երիտասարդ այդ ընթացքում նրանով չէր հետաքրքրվում: Ես ապշած էի:

Ֆրեյա
09.11.2008, 16:28
Գևորգի կոնտակների մեջ բոլոր աղջիկները գողեցկուհիներ էին և ես համոզված էի` նա անտարբեր չի կարողանա անցնել Էլիզիկիս կողքով, գոնե պրոֆեսիոնալ հետաքրքրությունից: Գևորգը նկարիչ էր և դիզայներ էր աշխատում ամսագրում, բացի այդ մեր տան վերևի հարկը նրա արհեստանոցն էր և ազատ ժամանակ նկարում էր, իսկ ցանցում իր համար բնորդուհիների, կամ մոդելների էր փնտրում: Ես մտա նրա կայքը և դրական գնահատակններ թողեցի իր նկարներից մեկի վերաբերյալ: Հարվածն անշեղ էր: Մի քանի ժամից արդեն նա էր մտել իմ կայքը և մեկնաբանել էր նկարս` դրա հետ մեկտեղ ողջույններ ուղարկելով: Հետո գրում էր, որ ես հրաշք եմ և ինձնից հոյակապ մոդել կստացվի, հարցնում էր` չեմ ուզում արդյոք տանը յուղաներկով դիմանկարս ունենալ: Ես խուսափողական պատասխաններ էի տալիս, չէ որ գոյություն ունեի միայն ցանցում և չպետք է գործը հասցնեի հանդիպման:
Գևորգը ամուսինս էր: Ես վաղուց էի կասկածում, որ նա տարբեր գեղեցկուհիների ցանցեր է ընկել, բայց որ ցանցի գերի է դարձել` երբեք չէի պատկերացնի: Իր կողմնակի սիրահշյին բոլոր հարաբերություները կառուցում էր ցանցում:
Էլիզան ծնվել էր նպատակադրված: Ընկերներիցս մեկը ցանցի միջոցով ապրանքներ էր վաճառում և խնդրել էր իրեն օգնել գովազդի հարցում: Ուստի` ես, հաշվի առնելով մարքեթինգի բոլոր կանոնները, մի այնպիսի աղջկա փրոֆայլ էի ստեղծել, որի թողած մեկնաբանություններից հետո բոլորը կցանկանային գնել գովազդվող ապրանքը: Այս հարվածն էլ էր անշեղ, գովազդային «արշավը» հաջողությամբ առաջ էր ընթանում:
Էլիզիկիս անունը ընտրել սեփական նախասիրություններով: Վաղուց էի նկատել, որ Էլիզա անունը շատերին է դուր գալիս և սովորաբար ասոցոցվում է հաջողակ և գեղեցիկ աղջիկների հետ: Էլիզիկիս ազգանունը ընտրել էի համապատասխան այն փողոցի, որի վրա գրանցվելու պահին գտնվում էի` Ալավերդյան: Տարիքը` դեռահաս չէր, բայց դախ էլ չէր, իսկը`ինչ պետք է, 22 տարեկան, նկարը… Նկարը Գօօգոն էր տվել, ընդամենը Girl face բառերին ի պատասխան բերել էր մի հրեշտակի դեմք, ոչ շատ աստղային չէր, բայց գրավիչ: Ի տարբերություն ինձ, Էլիզիկս նման էր հայուհու, նույնիսկ գուցե սևամորթի խառնորդ էր: Նկարի տակ կարդացի ինչ-որ անուն, պետք է որ երգչուհի կամ դերասանուհի լիներ նկարի վրայի աղջիկը, բայց ոչ ոք նրան չէր ճանաչում, այնքան բնական էր նկարը, որ ոչ ոքի մոտ միտք էլ չէր առաջանում, որ գուցե նկարը կեղծ է:
Գևորգս բռնվել էր: Ամբողջությամբ ցանցումս էր: Էլիզիկի հետ ծանոթությունը հեշտ անցավ: Հեշտ զրույցի բռնվեցին, թեմաները ինքնիրեն էին բացվում և ես զարմանում էի. ինչքան անասուն է ամուսինս:
Զգում էի, որ իսկապես տարվել է այս աղջկանով և պահը եկավ: Ամուսինս, չիմանալով, որ ես եմ, ինձ հրավիրում է զբոսնելու: Հոյակա'պ էր, հիրավի: Նախագիծս հաջողվել էր: Բայց արդյոք դա էր ուզածս: Այո', այո', դա էր ուզածս, լավ է դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, այլևս չէի ցանկանում ստի ու կեղծավորության մեջ ապրել, պետք է իմանայի` պատրաստ է ինձ դավաճանել, թե` ոչ:
Երբ մտերմացանք, որոշեցի, որ ժամանակն է գործելու: Սկզբում զանգահարեցի ամուսնուս և պայմանավորվեցի նրա հետ, որ լանչին միասին գնանք ճաշելու:
Այնուհետև…
- Բարև Գևորգ; Ինչ ես անում այսօր ժամը 1 ին: Ես ազատ եմ, եթե ուզում ես, կարող եմ գալ քո արհեստանոց, և սկսենք նկարը:
- Հա շատ լավ միտք էր, բայց դեռ չգիտեմ, ընկերոջս հետ պայմանաորվել եմ բժշկի մոտ գնալ, եթե համաձայնվի հետաձգել, տեղյակ կպահեմ քեզ, կգաս:
- Գևորգ, մի տեսակ չեմ վստահում քեզ: Կարող է մեկ այլ աղջկա ես սիրում, կամ էլ ընկերուհի ունես:
-Էլիզա ջան, արդեն հարյուր անգամ ասել եմ, ոչ մի ընկերուհի էլ չունեմ, և ոչ ոքի սիրահարված չեմ:
Երկու րոպեից հեռախոսս զանգում է:
- Սիրելի'ս, կներես, բայց անսպասելիորեն գործ առաջացավ: Զանգեցին ամսագրից և ասացին, որ շտապ պետք է գնամ, այս ամսվա համարի ձևավորման հետ խնդիրներ են առաջացել:
Ես արագ համաձայնեցի, և ասացի նրան, որ կգնամ ճաշի ընկերուհիներիս հետ:
Երկու րոպե անց:
- Էլիզա ջան, ժամը քանիսին սպասեմ քեզ արհեստանոցումս:
-Ուղիղ տասնհինգ րոպեից կլինեմ: Բայց ես փոշմանեցի: Ավելի լավ է արի մեկ այլ անգամ հանդիպենք:
Երևի թե արդեն կարիք չկար նկարագրելու զգացմունքներս: Երկու տարի համատեղ կյանքից հետո պարզվում է, որ ամուսին կոչեցյալս տականքի մեկն է: Բոլորս էլ երբեմն խաբում ենք, գուցե ստիպված, գուցե որոշ հանգամանքներից դրդված, մանր-մունր հարցերում: Բայց խաբել այսպես? Սրիկայորեն և առանց ամաչելու, առանց քաշվելու, ծրագրավորված ստել?
Ես կոտրված էի: Այդ օրը համարյա չկարողացա աշխատել, մի քանի բաժակ էսպրեսո խմելուց և խիտ ծխախոտ ծխելուց հետո, զգացի, որ սիրտս թուլանում է: Վերջիվերջո չդիմացա ու կատաղի արցունքների գետը դուրս պրծավ աչքերիցս: Այդպիսի վիրավորանքի երբևէ չէի արժանացել: Այդպիսի նսեմացած վիճակում երբևէ չէի հայտնվել: Մինչև վերջին կաթիլը մի մարդու նվիրվելուց հետո, նրա համար ամեն ուժ ու ջանք ներդնելուց հետո հասկանաս, որ քեզ ուղղակի օգտագործում են:
Երևի լաց ու ողբի ձայներս շատ բարձր էին գալիս կանանց զուգարանից, որովհետև աշխատավայրի ընկերուհիներս հերթով վազելով մտան զուգարան և այնպիսի վայ-վիշ դրեցին, որ ամոթից դադարեցի լացել և պատմեցի նրանց եղելությունը:
Մոտ երկու ժամ 6 հոգով հավաքվել էինք կանանց զուգարանում և բորբոքված քննարկում էինք այն հարցը, թե հիմա ինչպես պետք է պատժեմ այդ տականքին: Կանայք մեկը մյուսից ավելի անհավանական ու անիմաստ խորհուրդ էր տալիս.
- Արի' հավաքվենք բոլորով, սպորտային շորեր հագնենք, սպասենք նրան երեկոյան շքամուտքում, և մի լավ դնգստենք:
- Համաձա'յն եմ, Արև;, բայց դա ինչով պետք է գործին օգնի: Մեկ է` նա տականք է, և Մարիին դրանից ավելի շատ չի սկսի սիրել:
- Եկե'ք, թո'ղ մեզնից մեկը գնա նրա հետ հանդիպման, Արփիշին չի ճանաչում, թող նա էլ հենց գնա, ներկայանա Էլիզա, ու մի լավ սիրտը կոտրի, ինչ կասեք,- աչքերում փայլող կայծերով ու չարաճճի ձայնով առաջարկեց Անահիտը:
Երևի` դա է բոլոր վիրավորված ու նսեմացած կանանց երազանքը. որ մի այլ սատանիկ պատժի իրեն նեղացնողին, կոտրի սիրտը, ինչպես իրենն է կոտրվել, որ անիծված լինի նեղացնողը, որ երբեք իր երջանկությունը չգտնի, և լացակումած հետ վերադառնա:
Բայց դա միայն ֆիլմերում է իրականանում:
Ընկերուհիներիս հետ միասին որոշեցինք /Հասմիկից գաղտնի, նա հավանություն չէր տա/, որ պետք է հաստատ իմանանք… Հակառակ դեպքում, կասկածներով պետք է տանջվեինք: Իսկ գուցե բացի բնորդությունից ավել ոչինչ չլիներ նրանց մեջ.. Գուցե ուղղակի մոդել էր փնտրում ամուսինս, իսկ ես… կատաղեցի անմիջապես… Նրանք ճիշտ էին.կասկածներն ինձ չէին թողնի հանգիստ ապրել:
Աղջիկներից մեկը, Արփինեն, համաձայնեց գնալ Գևորգի հետ հանդիպման: Այն հարցին, թե ինչու նման չէ կայքում տեղադրված նկարին, պետք է մի բան ստեր և հետո գնար հետն արհեստանոց: Արփինեն էլ էր բավականին գեղեցիկ և կասկած չկար, որ կհամաձայներ նրան նկարել: Արագ մտա ցանց և գրեցի Գևորգին` թե համաձայն եմ, կարող ենք հանդիպել: Արփինեն, 5 հոգանոց շքախմբի ուղեկցությամբ դուրս եկավ շենքից: Ես չկրողացա նրանց հետ գնալ, սիրտս չէր դիմանա, եթե նա իրեն անվայել պահեր, մնացի Հասմիկի հետ:
Երբ աղջիկները վերադարձան, Արփինեն տվեց ինձ իրենց խոսակցության ձայնագրությունը, որ հեռախոսի վրա էր արել: Ամեն ինչ պարզ էր` ետ ճանապարհ չի կարող լինել:
Հասմիկը, որ մեր մեջից ամենատարիքովն էր ու ամենախելացին ևս, ինձ խորհուրդ տվեց, որին ես հետևեցի:
Այդ օրը տուն չգնացի: Հասմիկն ինձ իր մոտ ապաստան տվեց, մինչ նոր բնակարան վարձեի:
Հաջորդ օրը, սպասեցի մեր տան շքամուտքում մինչև Գևորգը դուրս գար տանից, ապա արագ բարձրացա, հավաքեցի բոլոր իրերս և հեռացա: Սկզբում ուզում էի նրան գրություն թողնել, կամ մի նամակ, որով բացատրեի, թե ինչու եմ այդպես անում, հետո փոշմանեցի: Նա արժանի չէ բացատրությունների:
Հասմիկն իսկապես խելացի և իմաստուն կին էր: Մենք երկար քննարկում ստեղծված իրավիճակը:
-Մարի, արդյոք դրանից առաջ նրա կողմից սառնություն չէիր զգում? միթե չէիր կասկածում ոչինչ:
- Այո', ճի'շտ ես, Հա'սմիկ, արդեն վաղուց էր մեր մեջ սկսել ամեն ինչ քանդվել, բայց ես հույս էի փայփայում, որ դա ժամանակավոր է, և շուտով ամեն ինչ կհարթվի, երբ ավելի շատ ժամանակ ունենաք իրար հետ անց կացնելու:
- Լավ մտածիր, մի շտապիր, և մի թող, որ ջղայնությունը կառավարի քեզնով:

Սկսած այդ չարաբաստիկ օրվանից ցանց չէի մտնում ընդհանրապես: Ձեռքս չէր գնում սեղմել Օպերայի այքոնը, հոգեբանական խոչընդոտ էր առաջացել մոտս, անհասկանալի զզվանք իմ սիրած կայքերի ինտերֆեյսերի նկատմամբ, կարծես` ինձ նեղացնողները սայթերն էին:
Ընկերուհիներս ինձ ամեն կերպ սիրտ էին տալիս, հետս ժամանակ անց կացնում, զրուցում, չին թողնում, որ մտքերիս մեջ խորասուզվեմ ու էլ ավելի տառապեմ:
Արդեն երեք օր էր, ինչ հեռախոսս անջատել էի և ամուսինս ինձ ոչմի կերպ չէր կարողանում գտնել, իսկ գրասենյակի անվտանգության աշխատակիցներին զգուշացրել էի, որ ընդունարանում ինձ հարցնողներին վռնդեն: Նրա հետ բացատրությունները այլևս անիմաստ էին, այդպես էի ասում ընկերուհիներիս, բայց ինքս ինձ չէի կարող ծաբել: Իրականում վախենում էի, որ դեռ սիրում եմ նրան, և եթե սկսի ստել, կամ համոզել, թե դա ուղղակի թեթև հրապուրանք էր և ոչ մի նշանակություն չունի իր համար, գուցե չկարողանամ դիմակայել և ներեմ նրան: Այդ միտքը, սեփական թուլությունս նրա հանդեպ կատաղեցնում էր ինձ:
Հաջորդ կես տարին շփվում էինք միայն նամակների միջոցով: Ավելի ճիշտ` նա էր ինձ նամակներ գրում, ես չէի պատասխանում: Ամեն երեկո սպասում էր ինձ գրասենյակի շքամուտքի մոտ, բայց ես միշտ դուրս էի գալիս հետևի մուտքից, արագ նստում մեքենան և փախնում: Անտանելի էին այդ վեց ամիսները:
Վերջին անգամ նրա հետ բառ փոխանակեցի դատարանում, երբ մեր ամուսնալուծման մասին գործն էր լսվում:
- Դու աննորմալ ես, դու խելագար ես, այդպես չեն վարվում մարդկանց հետ, ինչ եմ արել քեզ, որ նույնիսկ մի բացատրություն էլ չես ուզում տալ?
- Հաջողություն քեզ,- մի կերպ արցունքներս զսպելով արտաբերեցի ու հեռացա:

Անցավ ևս կես տարի: Ես ու Հասմիկը ընկերացել էինք, և ես այդպես էլ դեռ ապրում էի նրա բնակարանում: Ամեն առավոտ վեր էինք կենում, միասին տանում էինք նրա շանը` Կիկիին ման տալու մոտակա այգին, հետո վերադառնում էինք, նախաճաշում էինք, ու գնում գրասենյակ: Ես վերջապես գտել էի հանգստությունս, ապրում էի ինքս ինձ հետ համաձայնության մեջ: Գուցե ես էլ էի այն ժամանակ դիմակ կրում, ինձ ներկայացնում այնպիսին, ինչպիսին ուզում էի լինել: Բայց հիմա հասկացել էի, պետք է ռեալում լինեմ այնպիսին, ինչպիսին ուզում եմ և դա երաշխիք է, որ երջանիկ ու ինքնաբավ կլինեմ:
Այդ ժամանակվանից ես այլևս ցանց չէի մտնում: Այլևս չկար ինձ համար զուգահեռ կյանք կյանքիս, այլևս ոչ մի զգայարանների խաբեություն: Ինչ զգում ես, ինչ տեսնում ես, ինչ լսում ես` բոլորը ռեալ են:

-Բարև ձեզ: Ինչպես եք,- մեզ մոտենալով և բարեհամբույր ժպտալով Հասմիկին դիմեց մի տղամարդ:
Տեսքից կլիներ մոտ երեսուն-երեսունհինգ տարեկան: Դեմքի արտահայտությունը և խորը հայացքը մատնում էին, որ բարի և անկեղծ անձնավորություն է: Երբ հայացքն ուղղեց ինձ, կարծես սուզվեցի նրա աչքերի կապույտի մեջ: Երբեք չէի հավանում կապույտ աչքերով մարդկանց, ինչ-որ կեղծավոր բան էի զգում, բայց ոչ այս անգամ: Մուգ կապույտ, բաց կապույտ, ծով կապույտ, օվկիանոս, օվկիանոսի հատակ, այդքան խորը, այդքան հուզիչ…
Հենց այդ վայրկյանին էլ սիրահարվեցի նրան:
- Մարի, սա իմ լավ բարեկամն է` Ռուբենը, կարծեմ` պատմել եմ նրա մասին: Նա էր, որ մեքենայի տակ ընկած շանը փրկել էր:
- Բաա.. Բարև ձեզ,- հուզմունքս զսպելով պատասխանեցի ես:
- Ինչպես է Լորդը, ուր է, չի երևում:
Ռուբենի կանչի վրա, արևի տակ դելֆինի պես փայլփլելով, դեպի մեզ սլացավ մուգ սև գույնի բելգիական ավչարկան: Ռուբենը մի փայտի կտոր վերցրեց գետնից և նետեց:Շունը վազեց փայտի հետևից, բերեց այն, հետո նորից ինչ-որ հոտ բռնեց ու անհայտացավ թփերում:
-Ինչպես տեսնում եք` հոյակապ: Կարծում եմ մյուս շաբաթ արդեն կվրադարձնեմ նրան տիրոջը, այլևս բժշկի հսկողության տակ գտնվելու կարիք չունի…

Հաջորդ առավոտ Հասմիկը հրաժարվեց ինձ հետ այգի գալ, ինչքան էլ նրան համոզում էի:
Միայն երբ ես ու Կիկին դուրս եկանք շքամուտքից, պատուհանից կանչեց հետևիցս.
- Մարի', մենակ թե այս անգամ ականջիդ օ'ղ արա. ոչ մի ցանցեր ու ոչ մի գայթակղություններ:

impression
09.11.2008, 16:54
Շարունակությունն եմ ուզում!!!!!!!!!!!

Ռուֆուս
09.11.2008, 17:45
Skaði, նստած լողափին երազում ես քո հարազատ լեռների մասին........

Շարունակիր զարմացնել ու հիացնել ;)

Ֆրեյա
15.11.2008, 13:04
Արջուկի հեքիաթը

-Լինում է չի լինում, մի արջուկ է լինում:
- Մե՞ծ արջուկ, թե՞ փոքր արջուկ:
- Փոքր արջուկ, քո նման փոքր արջուկ:
-Բա ի՞նչ գույնի էր արջուկը:
- Շականակագույն արջուկ էր, իր տատիկի պապիկի նման արջուկ: Արջուկը ապրում էր մամայի , պապայի, տատիկի ու պապիկի հետ:
-Որտե՞ղ էր ապրում, պապա՛:
- Բնակարանում էր ապրում:
-Հորքուրի տան նման տնու՞մ
- Այո՛: Արջուկը փոքր էր, ու դեռ դպրոց չէր գնում: Արջուկի մաման ու պապան առավոտյան գնում էին աշխատանքի, իսկ ինքը մնում էր տանը տատիկի հետ:
-Ոնց ե՞ս՛:
-Այո՛, քո նման: Մի օր, երբ բոլորը աշխատանքի էին գնացել, արջուկը տանը մենակ էր տատիկի հետ: Տատիկը պետք է կաթնով եփեր արջուկի համար, կաթն էլ վերջացել էր: Ի՞նչ աներ, ի՞նչ չաներ: Ստիպված որոշեց արջուկին տանը թողնի, ինքը արագ վազի խանութ:
-Արջու՜կ ջան, քեզ խելոք կպահե՛ս, չարություն չանե՛ս: Հոսանքին ձեռք չտա՛ս, լուցկիներով չխաղա՛ս: Ես գնում եմ խանութ, շուտ կգամ: Խելոք կլինես, չէ՞, բալիկ՛ս,- հորդորում էր տատիկը արջուկին:
-Տատի՛կ, իսկ կարո՞ղ եմ գնալ հեծանիվ քշեմ:
-Չէ՛, բալի՛կս, սպասի՛ր, պապիկը կգա երեկոյան, կգնաք հեծանիվ քշելու: Վտանգավոր է: Փողոցում շատ մեքենանար կան:
-Լա՛վ,- ասաց արջուկը ու տխուր գնաց իր սենյակ` խաղալու: Տատիկն էլ դուրս եկավ ու փակեց դուռը:
Արջուկն էլ տանը մենակ էր մնացել, չգիտեր`ինչ անի, ձանձրանում էր: Ուզում էր գնալ դուրս, հետո հիշեց, որ տատիկին խոսք է տվել չարություն չանել:
«Դե լա՜վ, ոչինչ, շուտ կգնամ, կգամ, տատիկը չի իմանա»,- մտածեց արջուկը, ու ուրախ-զվարթ հանեց պատշգամբից հեծանիվը, ու իջավ փողոց:
Մի քիչ քշեց բակում, հետո որոշեց անցնել փողոցը ու իրենց տան դիմացի այգում քշել: Առանց աջ ու ձախ նայելու արջուկը հեծանիվը քշեց փողոց, ուղիղ ավտոների մեջ: Չորս կողմից բոլոր մեքենաները սիգնալ էին տալիս, գոռում էին` Արջու~կ, ու՞ր ես մտել… Արջուկը, արդեն փողոցի կեսն անցած, մեջտեղում կանգնել էր շփոթված ու չէր կարողանում փողոցի մյուս մասն անցնել: Շա~տ էր վախեցել արջուկը: «Ինչու չլսեցի տատիկիս»,- արդեն լացում էր նա: «Պետք է անցնեմ»,- մտածեց արջուկը ու վազեց: Իսկ վերևից մի հատ մե~ծ տրամվայ էր գալիս, մեծ արագությամբ, ուղիղ արջուկի վրա: Վազեց արջուկը, ու…
Դըըը~մփ, չըխկ, չըրխկ
Հեծանիվը թռավ տրամվայի տակից, չորս կես եղավ, ջարդուփշուր եղավ:
-Փչացա՞վ հեծանիվը:
-Բա՜ն չմնաց հեծանիվից:
Տատիկն էլ խանութից գալիս էր արդեն, լսել էր ձայները, աղմուկ-աղաղակը, շատ մարդիկ էին հավաքվել: Վազեց մոտիկ, մեկ էլ տեսավ իր արջուկի հեածիվի կտորները, իսկ արջուկը` չկար:
- Մեռե՞լ էր արջուկը:
- Չէ՛, դե լսի՛ր, մի խանգարի՛ր: Թե չէ` չեմ պատմի:
Տատիկը լացում էր, փնտրում էր արջուկին` չկա: Մեկ էլ, նայեցին բոլորը վերև ու տեսան` արծիվը, մե~ծ թևերը թափ տալով, վերևից իջնում է, ճանկերի մեջ էլ` արջուկը: Պարզվում է, արծիվը վերևից տեսել էր, որ արջուկը տրամվայի տակ է ընկնելու, մինչև տրամվայը վրա հասներ, շուտ բռնել-թռցրել էր արջուկին, ճանկերի մեջ տարել էր: Բերեց, իջացրեց արջուկին տատիկի մոտ: Տատիկը շատ ջղայնացավ արջուկի վրա, գրկեց, պաչեց:
- Մի լացի, տատիկ ջան, էլ չարություն չեմ անի, - ասեց արջուկը, բռնեց տատիկի ձեռքը ու գնացին տուն:
-Հա՞:
-Հա՛:
- Բա որ մաման ու պապան իմացան, որ արջուկը չարություն է արել, չջղայնացան արջուկի վրա?
-Ջղայնացան, շա~տ ջղայնացան: Չես անի դու չարություն, չէ՞
- Չէ:

impression
15.11.2008, 13:06
Շարունակությունն եմ ուզում!!!!!!!!!!!

Սքադի, իսկ նախորդ պատմությունն էդպե՞ս է ավարտվում, ինձ թվաց, թե դեռ շարունակելու բան կա :oy

Ֆրեյա
15.11.2008, 13:20
Սքադի, իսկ նախորդ պատմությունն էդպե՞ս է ավարտվում, ինձ թվաց, թե դեռ շարունակելու բան կա :oy

Կարծում եմ ավարտում է :)

lol

Ռուֆուս
16.11.2008, 02:40
Կարծում եմ ավարտում է :)

lol

Չէ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում, նոր անունով, նոր դեմքով ;)

Ֆրեյա
17.11.2008, 14:57
-Իզուր մի' չարչարվիր, ա'յս անգամ ոչինչ չես կարող փչացնել:
Կարծես զգում է, զգում է որ երջանիկ եմ: Ու հենց զգում է, սկսում է կատաղել, իրեն քրքրել, խանդել: Կարծես արհեստականորեն ամեն ինչ անում է, որ հունից հանի, դժբախտացնի, որ կիսվես նրա ու Նրա միջև: Կարծես այնպես է անում, որ մշտապես հոգու ծածուկ պահարաններում թույլ տեղ ունենաս: Վիրավորում է, բառեր է շպրտում, բայց չի հասկանում, որ ես` ինքն եմ, ինքն իրեն է վիրավորում, ինքն իրեն է անպատվում:
Գուցե վախենում է:
Հոգնած:
Զզված:
Որքան կարելի է:
Երբ ուզում ես հենք ունենալ, որտեղ կլինես հանգիստ ու ապահով կզգաս, մեջքիդ են հարվածում, սողացող ավազների վրա են կանգնեցնում, կոտրում են հոգեպես, ու երբ դուրս ես գալիս, ակամայից վախեցած ես աշխարհից, արդեն օտարների, թշնամիների մոտ ոգիդ չի հերիքում ուժեղ լինել:
Ու…. կործանվում ես…
Լու~յս եմ ուզում:
Մյուս ծայրին լու~յս եմ ուզում տեսնել:
Ուզում եմ, որ հենքս ամուր լինի, մեջքս` պաշտպանված, կորիզը` միասնական, կողակիցը` ապավեն, կողակիցը` գլուխ, կողակիցը` խիզախ:
Ուզում եմ սառած լճի վրայով քայլել ու չվախենալ, որ կոտրվի , քանզի քեզ հետ եմ քայլում:
Թո~ղ գարունը գա ու հալեցնի մակերևույթի սառույցը, բացահայտի թաքնվածը, ավարտի կիսատը:
Ու խորտակվենք երկուսով, տաք ջրերի մեջ, լողանք ու շնչենք ջրի տակ, ջուր շնչենք ու չխեղդվենք, ու մենակ մենք իմանանք, թե ի'նչ ենք շնչում: Թո~ղ նայեն ու չհասկանան գաղտնիքը, թո'ղ ասեն, թո'ղ խոսեն, ա'յս անգամ չի ստացվի ավիրել. հենքն ամուր է, կտուրը շեն է: Թող անձրև' գա, թող փոթորիկնե'ր անցնեն: Չե'մ վախենում, քանզի կողքիս ես:
-Ասում ես` համընկնում է: Իսկ երբեք չի եղել, որ մի բան ասես, ու պատահաբար համընկնի: Մի բան մտածես, ու համընկնի:
Հրաշք է, բայց համընկնում է: Երբ համընկնում է հրաշք է:
Դաժան է, երբ տարամիտում է: Երբ վրիպում է, տանջում է:
Երբ սպառվում է, սառում ես: Երբ սառում ես, չի տաքացնում:
Ու՞մ եմ ես պետք: Ում եմ ես պե՞տք:
Հիմա~ր հարց, աշխատի'ր չլսել, աշխատի'ր բանի տեղ չդնել:
Մի' խղճա, քանզի չունես խղճալու իրավունք:
Մի' խղճա օձերին, եթե գիտես, որ օձ են: Մի' խղճա խեղճերին, քանի չես կարող երաշխավորել, որ հրեշտակի դիմակի տակ թաքնված դևեր չեն: Մի' խղճա ու պաշտպանվի'ր, որ ինքդ խղճի առիթ չդառնաս, երբ տապալեն քեզ թուլության պատճառով քո:
Մի' վարանիր, հարվածի'ր, մի' վախեցիր, կորցնելու բան չունե~ս: Իսկ երբ չվախենաս, քեզնից կվախենան, ու երկրորդ անգամ հարվածելու պատճառ չի լինի:

Հայկօ
17.11.2008, 21:42
Մի՛ խղճա, քանզի չունես խղճալու իրավունք:

Մի՛ խղճա օձերին, եթե գիտես, որ օձ են: Մի՛ խղճա խեղճերին, քանի չես կարող երաշխավորել, որ հրեշտակի դիմակի տակ թաքնված դևեր չեն: Մի՛ խղճա ու պաշտպանվի՛ր, որ ինքդ խղճի առիթ չդառնաս, երբ տապալեն քեզ թուլության պատճառով քո:

Մի՛ վարանիր, հարվածի՛ր, մի՛ վախեցիր, կորցնելու բան չունե՜ս: Իսկ երբ չվախենաս, քեզնի՛ց կվախենան, ու երկրորդ անգամ հարվածելու պատճառ չի լինի:Էս պատճենեք, տպեք ու կպցրեք բաղնիքի հայելուն, խոհանոցի սառնարանին, ննջարանի առաստաղին ու անընդհատ կարդացեք:

Ֆրեյա
23.11.2008, 16:43
- Ա՛խ, այս անիծյալ Սարա Բրայթմենը,- փնթփնթաց Միչը, սեղմեց զարթուցիչի “անջատել” կոճակը, պտտվեց դեպի պատը, ուր ամրացված էր մահճակալի կառավարման վահանակը, ձևացավ, թե քնած է:
Արդեն մեկ տարի էր, ինչ տեղադրել էր Սմարթ Լայֆ համակարգ, որը կառավարում էր իր “տունն” ու առօրյան:
«Միսթր Միչ N100105316, արթնանա'լ: Սմարթ Լայֆ Տեքնոլոջիսը մաղթում է ձեզ բարի առավոտ: Տարի` 2158, օր` 113, հաշվառման համակարգ` Երկրային: Օրվա թասքերը. միկրոալիքային լվացարանից հանել լվացքը, կապնվել N31825338 Անջելա օբյեկտի չիպի հետ, վերբեռնել նրա հիշողություն իր ուզած ֆիլմը` թիվ 11381, Ջարմուշ, Մեկ գիշեր Երկրի վրա, Ն.Թ. /նոյի թիվ/»:
Միչի մոտ սկզբից զանգում էր զարթուցիչը, անջատում, քնում էր, երկրորդ անգամ արթնանում էր Սմարթ Լայֆի ձայներից, երրորդ անգամ նորից զանգում էր զարթուցիչը, պահեստային տարբերակ…
- Ու~ֆ դե, սպանեցի~ր, ա'յ ախչի,- երկրորդ անգամ բղավեց Միչին Սարա Բրայթմենի հասցեին, որի ձայնը գալիս էր զարթուցիչից ու շպրտեց պապու նվիրած հին հեռախոսը, որ պապն իրեն էր տվել որպես հիշատակ իր մահից առաջ,- պետք է փոխեմ արդեն երգը:
Միչին ժամանակակից տղա էր, բայց, մի կողմից հատուկ սեր ուներ հին, անտիկվար իրերի նկատմամբ, մյուս կողմից էլ` այնքան չէր վաստակում, որ կարողանար ժամանակին համընթաց տեխնիկապես “զինվել” կորպորացիայի արտադրած ամենավերջին սարքերով:
Միչը վեր կացավ, վահանակի վրայի «Հավաքել» կոճակը սեղմելով` հավաքեց անկողինը և ինչպես ամեն սովորական 24 ժամը մեկ /կամ Երկրային օր/ մոտեցավ թասք մենեջերին:
Օրվա թասքերը նայելուց հետո վերագործարկեց չիպը /չիպը փոխելու ժամանակն էր արդեն, նոր սերնդի չիպ էր պետք, հինը հաճախ կախվում էր նոր տրանսլիացոին ծրագրերի հետ աշխատելիս, բայց հավես չուներ ուղեղի և ձեռքի վրա նոր վիրահատություն տանելու/
Նոր հաղորդագրություններ չկային:
- Ցնցուղ` տաք ջուր` պատրաստություն` 1րոպե, լոգարան` թրեք Րեյնջ Ըգեինստ զը մըշինս` Վեյք Ափ, խոհանոց` թեյ, թոսթ, պանիր` պատրաստություն` 5 րոպե,- հրամայեց Սմարթ Լայֆին ու վազեց լոգարան. ուշանում էր:
Կանգնած ցնցուղի եռման շիթերի տակ` ոչինչ չէր մտածում: Օրվա մեջ միայն այս մի քանի րոպեներն էին իրեն պատկանում, երբ կարող էր ուղղակի կանգնել, ոչինչ չանել, չմտածել, դատարկել ուղեղը և հանգստանալ: Չէր մտածում ո'չ գործերի մասին, ո'չ նոր ծրագրերի, ո'չ էլ N31825338 Անջելա օբյեկտն էր իրեն արդեն հետաքրքրում: Ամսվա գրաֆիկը կազմել, ուղարկել էր նրան. 185-րդ երկրային օր` թեյախմություն Սմարթ Թիում, 191-րդ օր` սեքս իր տանը, 214-րդ օր սեքս N31825338 Անջելաի տանը: Երևի, բավական էր այս տարվա համար: Գուցե` մեկ էլ 331-րդ օրը նշանակի խոսակցություն, թեման` մտերմիկ զրույց:
«Միսթր Միտչ,- սնունդը պատրաստ է»,- հաղորդեց Սմարթ Լայֆը:
Միչին արագ շարժումներով սրբեց մարմնից ջրի կաթիլները, հագնվեց ու վազեց խոհանոց: Այսօր սովորականից երկար էր կանգնել ջրի տակ, արդեն 10 էր պակաս, չէր հասցնի նախաճաշել: Փնթփնթալով պահարանից վերցրեց իր հեղուկ- նեյրոնային նոութբուքը, ծալեց, դրեց գրպանը ու գնաց աշխատանքի:
-------------
- Այս ամիս մենք պետք է վերջապես ավարտենք այդ չարաբաստիկ պրոյեկտը: Չեմ հասկանում` ինչպե՞ս կարելի է 310 երկրային օրվա ընթացքում ավարտել Իոյի վրա բիզնես կենտրոն մեգապոլիսի կառուցումը և երկու անգամ ավել ձգել Մարսի վրա մի քնձռոտ լողավազանի պրոյեկտ: Պատվիրատուները կատաղա~ծ են,- ճղում էր իրեն ճղելով N001021331 ՇԷՖ Թերին, ու արդեն թվում էր, թե այդպես գոռալով հիմա կպատռի իր նոր արհեստական թոքը: Մոտ մեկ երկրային տարի առաջ նա պատահաբար ճառագայթվել էր շինարարական աշխատանքների վայրում դիտարկումներ անցկացնելուց և քաղցկեղի զարգացումը կանխելու համար նրան միանգամից նոր թոք էին կլոնավորել, որն էլ կրում էր հիմա մեջքի վրա:
- Սըր, դուք արդարացի չեք,- փորձեց միջամտել N451254654 Ջեքը, որ աշխատակիցներից ամենամիամիտն էր ու միշտ իր ուղղախոսությամբ ծիծիաղի առարկա էր դառնում,- պետք է ընդունենք, որ Մարսի վրա աշխատանքային պայմանները շատ ավելի բարդ են, քան Իոյի վրա, թեև այն ամբողջությամբ սառույցով է պատված: Մենք ատոմային պայթեցման խնդիր ենք ունեցել Մարսի վրա, հորատումները անընդհատ խափանվում էին գազերի հսկայական ժայթքումների պատճառով: Եւ, տեղյակ եք, կարծում եմ, որ արհեստական մթնոլորտի ներդրման համակարգի տեղադրումը ավելի երկար տևեց, քանի որ գեներատորների առաքումն ուշացավ համարյա 158 օրով:
Միչը նստած էր ժողովին ու N001021331 ՇԷՖ Թերիի արձակած աղմուկի տակ մեդիտացիա էր անում. արդեն վաղուց սովորել էր այս բթամիտ մարդու ասածները ականջների կողքով անցկացնել, միայն որպես համաձայնության նշան խաղալիք շնիկի պես գլուխն անընդհատ թափահարում էր:
- Լսե'ք, տխմարնե'ր, մենք դժվարին կացության մեջ ենք և պետք է քայլեր ձեռնարկենք շինարարությունն արագ ավարտելու համար: Այսօրվանիc սահմանոմ եմ նոր աշխատանքային գրաֆիկ` 16 երկրային ժամ: Ով պատրաստ չէ` թող տուն գնա:
Նոր հաղորդագրություն:
Միչը ՇԷՖի քարտուղարությունից նոր հաղորդագրություն էր ստացել չիպի վրա` կարևոր կարգավիճակով:
Միչը կարդաց այն.
«113/2058 թիվ
Այսօրվա ուշցման համար` 1 ժամ տևողությամբ, դուք զրկվում եք կորպորացիայում աշխատելու լիցենզիայից և 2 երկրային օրվա ընթացքում` 48 ժամ տևողությամբ, պարտավոր եք ազատել “Էքո 300” տիեզերական բիզնես կենտրոնում ձեզ տրամադրված սենյակը և լքել կենտրոնը: Բացի այդ, որպես պատժամիջոց, վերջին 30 օրվա դրամային միավորները ձեր հաշվին չեն հաշվանցվի, քանի որ կորպորացիան կարծում է, որ դուք ոչ մի աշխատանք չեք ավարտել այդ ժամանակահատվածում և ներկա եք եղել գիտելիքների տրանսֆերային ցանցում պահանջվող 1024 ժամից միայն 24-ին»:
Ինչպիսի~ անախորժություն: Միչը այնպես էլ ծախսել էր իր բոլոր դրամային միավորները վերջին ամսում: Ի~նչ արած`արագ վերցրեց իր առջև դրված նոութբուքը և դուրս եկավ կոնֆերենցիաների դահլիճից: Քայլերն արագ ուղղեց իր սենյակի կողմը, որպեսզի հասցնի պատրաստվել և 48 ժամվա ընթացքում մեկնել Երկիր: Իսկ N31825338 Անջելան: “Գրողի ծո'ցը գնա, հիմա պապուս դարը չէ, որ մարդիկ իրար սիրեն, կապնվեն, բաժանվելիս էլ սիրակեզ իմեյլեր գրեն”:
------------------

- Հարգելի ուղևորներ, մեր տիեզերանավը մուտք է գործում Երկիր մոլորակի մթնոլորտ և երեք րոպեների ընթացքում կկատարի վայրէջք Երկիր մոլորակի ամենաշքեղ նավակայանը: Մաղթում ենք ձեզ բարի ժամանց և հաջող գնումներ միջմոլորակային անմաքս խանութների ցանցում: Բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են այցելում մոլորակը, խորհուրդ ենք տալիս նախարոք վերբեռնել համացանցից նավակայանի և մոլորակի քարտեզը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն:
Երբ ռոբոտն ավարտեց խոսքը, սկսեցին մուտք գործել մթնոլորտ: Ամենատհաճ պահը առաջին բախումն էր, իսկ հետո~…
Միչը սիրում էր դիտել իլյումինատորից օդի հետ շփման հետևանքով առաջացող գույնզգույն ցոլքերը և սովորաբար, վայրէջքի րոպեներին միացնում էր չիպի հիշողությունը ու պահպանում էր տեսած կադրերը: Դրանք իր վրա հիպնոսացնող ազդեցություն էին թողնում, գալարվում էին, միախառնվում, կախարդական նախշեր էին ցույց տալիս` սահուն փոխելով երանգները: Դրանց նայելով` Միչը հիշում էր, թե ինչպես էր փոքր ժամանակ իրենց տան բակում օձերի հետ խաղում: Ափսոս, որ ընդամենը մի քանի վայրկյան էին տևում:
Հանկարծ Միտչը թեթևություն զգաց այն մտքից, որ ազատվել է աշխատանքից: Ով կմտածեր, որ օր-ցերեկով նստած է օֆիսից դուրս, գործ չի անում և մտածում է այն, ինչ ուզում է:
Երեք րոպեից երկրի վրա էր:
Եւս 3 րոպեից տիեզերանավը կցվեց ելքուղուն, որով ուղևորները դուրս էին գալիս նավից և մտնում էին նավակայանի շենք: Միչը նորեկ չէր Երկրի վրա, նա այստեղ էր ծնվել: Նա, կարելի է ասել, այն վերջին սերունդն էր, որ հին եղանակով էին ծնվել / իրենց մեգապոլիսում այն ժամանակ դեռ չկար սաղմի արհեստական աճեցում/: Մինչև ծնողների` մեգապոլիսից գլոբոպոլիս տեղափոխվելն էլ էր ապրել հետամնաց կյանքով, շատ փոքր ժամանակ: Նույնիսկ իսկական կենդանիներ էր տեսել մի քանի անգամ, չմոդիֆիկացված շներ, որոնք հաչում էին, չմոդիֆիկացված կատուներ, որոնք մազ էին թողնում: Հիմա այդ ամենը չկար, գնացե~լ էր:
Միչն էլ դուրս եկավ նավակայանի շենքից և զգաց օդի խաղը դեմքին: Այ սա' էր իսկական քամին, ոչ թե արհեստական օդափոխիչների գաղջ օդը:
“Ոնց որ քաղցր լինի բնական օդը, ինչքան թա~րմ է”,- մտածեց Միչը ու մի քանի խորը շունչ արեց: Այնպիսի զգացում ուներ, որ տուն է վերադարձել, հարազատ մի տեղ, իր տեղը:
Այստեղ լույսն էլ էր յուրահատուկ. միայն Երկրի վրա կար այսպիսի լույս, լուսավորություն, արևը հավասար էր լուսավորում շուրջը, չէր այրում, չէր կուրացնում: Միայն Երկրի վրա կար կապույտ, բնական երկինք:
- Բարև~, Երկի'ր,- գոռաց Միչը: Կողքի կանգնածները թարս-թարս նայեցին նրան, մտածեցին` խելագար է:
- Բարև~, տու~ն,- նորից բղավեց Միչը ամբողջ կոկորդով, ընկավ գետնին ու սկսեց համբուրել արևից տժժացող Նայրոբիի ասֆալտը:
Միչը հանեց գրպանից խունացած, ճաքճքված ու քերծված պապու հեռախոը ու համար հավաքեց:
- Մա~մ, եկել եմ, երկու րոպեից տանը կլինեմ:

Ռուֆուս
23.11.2008, 17:22
Սքադի, էլի ու Էլի հաճելի անակնկալներ ես մատուցում... ;)

Փաստորեն ՍայՖայ էլ ես գրում, վատ չի, վատ չի :)

Պատմվածքիցդ շատ հետաքրքիր ֆիլմ դուրս կգար :P

Մնացածը հանդիպմանը կասեմ :P

impression
23.11.2008, 19:26
Սքադի, դեմք ես, լսի սիրուն էլ ֆանտազիա ունես, ինչ ես սուս ու փուս.... դե լավ, չեմ ասում
Սքադի, սենց գիտաֆանտաստիկ գրականություն հեչ եչմ սիրում, ուղղակի կարդում էի, որ տեսնեմ մինչև ուր ես հասել, ու չեմ փոշմանում, որ կարդացի: Մոդիֆիկացված շներն ու կատուներն էլ լավ էիր մտածել: Առաջարկում եմ Սքադի նիկը դարձնել Սթիվեն Քինգ

Ֆրեյա
14.12.2008, 15:27
Մգալայի մոտ կծկումներ սկսեցին հենց այն պահին, երբ զարկեց առաջին հարվածը. հողը դղրդաց, ցնցվեց:
«Միպու, միպու»,- բղավում էին մարդիկ ու վազում դեպի անտառի խորքը` սարերն իվեր, որովհետև գիտեին. հողը ցնցվելուց հետո Մեծ ջուր է գալիս ու քշում- տանում է հարթավայրում ամենը, չի խնայում ոչինչ: Իսկ Մգալան, փորը բռնած, վազում էր տուն: Ինչքան մոտենում էր խրճիթին, այնքան ուժգին էր զարկում ալիքը ու այնքան անտանելի էին դառնում տառապանքները:
Մգալան պառկած էր սեղանին` երկունքի ցավերի մեջ, իսկ երկիրն ավելի ու ավելի էր ցնցում իր զավակներին:
Գյուղի խրճիթները այնքան խարխուլ էին ու շարժուն, որ նույնիսկ չէին քանդվում ցնցումներից, այլ նրանց համաչափ պար բռնում: Միայն առաստաղից ծղոտ էր քանդվում ու թափվում, իսկ Մգալան գոռում էր:
Յոթ մագնիտուդով էր ցնցվում Մգալան, բայց չէր նահանջում, պետք է դուրս հրեր այդ սատանայի ճտին: Տղամարդկանց սովորաբար չէին թույլ տալիս ներկա լինել ծննդաբերության, բայց հայրը կանգնած էր ծննդկանի կողքն ու ամուր սեղմում էր ձեռքը:
Փոքրիկին Նգիտու անվանեցին, որ Միգուների բարբառով թարգմանաբար Անվախ էր նշանակում:
Նգիտուն լույս աշխարհ եկավ երկրաշարժի վերջին զարկի հետ և իր կյանքի առաջին պահից սկսծ` լայն բացեց կապույտ, խոշոր աչքերն ու այնպիսի համարձակությամբ նայեց շուրջն ու ուսումնսիրեց բոլորին, կարծես վաղուցվանից ճանաչում էր, գիտեր բոլորի ուղնուծուծը, բայց միայն հիմա էր հնարավորություն ունեցել հանդիպել: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչպես է ծնվել կապույտ աչքերով սևամորթ երեխա:
«Բաիտու, բաիտու»,- վազվզում էր խրճիթի մեջ ու բացականչում էր ցեղի ամենածեր շամանը, ինչը Միգու ցեղի բարբառով թարգմանաբար սատանա էր նշանակում, ու ծնվելուց անմիջապես հետո Նգիտուի գլխավերևում մի քանի հմայիլներ թափ տվեցին, չարքերից ազատող մի քանի երգ ասեցին, բայց շամանությունը չօգնեց: Կապույտ աչքերով փոքրիկը ման էր գալիս գյուղում, իր խելացի հայացքով` ինքնավստահ ու գերող, ուսումնասիրում էր բոլորին ու ստիպում, որ մարդիկ ահասարսուռ փախչեն` «Բաիտու» գոչելով: Ոչ ոք չէր դիմանում Նգիտուի ճնշող հայացքին: Կարծես այդ փոքրիկի աչքերում էր կենտրոնացած ողջ գալակտիկան, ու նայողին թվում էր, թե ինքը մի փոքրիկ, անվերջ փոքր մասնիկ է անվերջությունում: Իսկ մարդը հակված է վախենալ անվերջությունից ու անորոշությունից:
Ծնվելու պահից իվեր Նգիտուն ոչ մի ձայն չհանեց, չլացեց, ինչպես սովորական մնացած նորածինները: Ոչ ոք գյուղում չէր լսել նրա ձայնը: Երբ քայլել սովորեց, առավոտվանից անհետանում էր անտառներում ու երեկոյան միայն նորից գյուղ վերադառնում: Մայրը փորձում էր հետևել, թե որտեղ է թափառում երեխան, բայց հենց մի ակնթարթ նույնիսկ աչքը թեքում էր, ճստլիկն անհետանում էր:
Նգիտուն աճում, մեծանում էր ոչ թե օրերում, այլ ժամերում: Բայց երբ յոթ տարեկան դարձավ, կշռում էր քսանյոթ կիլոգրամ, ու այլևս չէր մեծանում: Ճարպիկ էր` ինչպես կապիկ, բայց օտար աչքերի առաջ երբեք չէր ցույց տալիս իր ճարպկությունն ու արագաշարժությունը: Բոլորը նրան գիտեին որպես ծանրակծիռ ու լուրջ տղայի, ու այդ պատճառով կարծում էին, որ շատ խելացի է` բոլորից խելացի: Երբ յոթ տարեկան էր, ցեղապետը նրանից առաջին անգամ խորհուրդ հարցրեց, թե ինչպես պաշտպանվեն վերահաս վտանգից. լուր էր հասել, որ Շիապու ցեղը շարժվում է դեպի իրենց գյուղ, և երեք օրվա ընթացքում տեղ կհասնի:
Երբ գյուղացիներից որևէ մեկը լսում էր Շիապու բառը, փախնում էր, որքան կարող էր հեռու, բայց ոչ Նգիտուն: Բոլորն էին ծանոթ արյունարբու Շիապուների դաժանությանը, սարսռում էին զենքերի սուլոցից ու վզզոցից: Ամենաթունավոր օձերի կծածից այնքան չէին տառապում զոհերը, ինչքան Շիապուների թույներից` երկար ու տանջող ջղաձգումների ներքո: Ոչ ոք չէր ուզում այդպիսի մահ: Շիապուների մարտական ոռնոցները ստիպում էին, որ արյունը սառի երակներում ու ծնկները թուլանան:
Երկու օր կորավ անտառներում Նգիտուն, ոչ ոք չգիտեր, թե ուր է: Ցեղապետը մտածում էր, որ Նգիտուն էլ է վախից փախել ու պատսպարվել լեռներում: Բայց երրորդ օրը, այն օրվա առավոտյան, երբ Շիապուները պետք է գյուղ հասնեին, գյուղը ցնցվեց կայծակից: Գյուղացիները դուրս վազեցին խրճիթներից ու տեսան Նգիտուին, կանգնած գյուղամեջը, ձեռքին` կայծակ:
«Այլևս Շիապուները կվախենան ու կփախչեն Միգուներից, իսկ Միգու բառը լսելիս կապիկների պես կմիզեն տակները: Սպիտակ Աստվածը մեզ կայծակ շնորհեց»,- հռչակեց Նգիտուն, ու այդ օրվանից իվեր Սպիտակ Աստվածն էր երկնքում, Նգիտուն` սև աստված երկրի վրա:
Յոթ տարեկանում Նգիտուն սկսեց հասկանալ ու գիտակցել, ու տարօրինակ բաներ նկատեց: Եթե պատահաբար երկինք նայեր ու սովորականից մի քիչ երկար աչքը պահեր ճախրող թռչուններին, անպայման նրանցից մեկը սատկում, քար կտրած ներքև էր ընկնում, ուղիղ իր ոտքերի տակ: Երբ ծովին էր հայացքն ուղղում, փոթորիկ էր սկսում` յոթ բալանոց:
Նգիտուի կյանքը կապված էր յոթի հետ, բայց նա ոչինչ չէր կասկածում: Նգիտուին սիրողները նրան սիրում էին յոթ բալ ուժգնությամբ, ատողներն ատում էին յոթ բալով: Երբ նա սեր էր անում, կանայք ուղիղ յոթ անգամ էին գոռում նրա կրքից, բայց նա չէր հաշվում:
Նգիտուի կյանքը պետք է ավարտվեր յոթ պատահարների արդյունքում:
Վեց անգամ պետք է փրկվեր ու յոթերորդին զոհ դառնար, բայց դա էլ չգիտեր: Չգիտեր, որ երբ յոթ տարեկան էր դարձել, արդեն հինգ պատահարները տեղի էին ունեցել, հինգ անգամ փրկել էր ճակատագիրը նրան վերահաս վտանգից:
Առաջին վտանգն իր ծնվելու ժամանակ սկսած երկրաշարժն էր: Հետո փրկվել էր ծովում խեղդվելուց, փրկվել էր հրդեհից, որ ոչնչացրել էր ամբողջ գյուղը, փրկվեց, երբ սովորականի պես մագլցում էր ծառերով ու հանկարծ ձեռքը գցեց մի ճյուղի: Ճյուղը չորացած էր ու Նգիտուն տասը մետր բարձրությունից գետնին ընկավ: «Հաջողակ եմ»,- մտածեց Նգիտուն, կարծում էր, թե բարձր ծառից ընկավ ու չմեռավ, բայց չգիտեր, որ ճյուղի վրա իրեն էր սպասում թունավոր օձ, որի խայթոցից որ հաստատ չէր փրկվի:
Հինգերորդ վտանգը պատահեց առաջին օրը, երբ Նգիտուն բոլորեց յոթ տարեկանը: Սովորականի պես առավոտյան դուրս եկավ խրճիթից, սովորականի պես ուզում էր անտառ մտնել ու էլի կորել ամբողջ օրով: Բայց խրճիթների կողքով անցնելիս մի աղջկա նկատեց, ածուխից էլ սև ու արևից էլ պայծառ: Կարծես փոքրիկ կապիկ լիներ` աշխույժ ու ճտպտան: Մազերի մեջ հազար տեսակի թռչունների փետուրներ էին հյուսած, իսկ ստորին շրթունքին ու քթին անց կացրած օղերն այնքան գրավիչ թվացին Նգիտուին, որ մոռացավ ամեն ինչ, եկավ նստեց փոքրիկ կապիկի կողքը ու սկսեց դիտել, թե ինչպես է սա ձուկ մաքրում. աղիները` ամենահամովը, մի կողմ, միսը` մյուս:
- Ուզում ես?,- Նգիտուին դիմեց աղջիկը ու դեպի նրան պարզեց ձեռքը` մեջը ձկան փորոտիք,- համեղ է:
- Ոչ, հայրդ կսպանի քեզ, եթե տեսնի, ում ես տալիս ամենահամեղ մասերը:
Նգիտուն հպվեց քթով աղջկա քիթիկին, իսկ հետո կտրուկ վեր թռավ ու փախավ անտառ, բայց ամբողջ օրը չէր կարողանում մտքից հանել ցեղապետի աղջկան: Նրա սիրտը խոցված էր սիրո թույնով, բայց հենց դա էր հինգերորդ մահացու վտանգը: Ցեղապետը երբեք չէր հանդուրժի, որ իր աղջիկը կապուտաչյա սատանային կին դառնա:
Հաջորդ օրը Նգիտուն գյուղ չվերադարձավ: Օրերով թափառում էր անտառում ու խորհում:
Այդպես յոթ օր թափառեց, ու յոթերորդ օրվա գիշերը մթով գյուղ մտավ: Ոտքերը դողում էին, ձեռքերը թուլացել էին, բայց նրան նայելիս կմտածեին, թե ավելի հզոր ու ավելի վսեմ կենդանի չկա աշխահում, նույնիսկ առյուծը: Վզից կախված հմայիլը բռնեց ու վստահ քայլերն ուղղեց դեպի ցեղապետի խրճիթը:
-Ձայն չհանես, դու իմն ես,- շշնջաց Նգիտուն աղջկա ականջին, ձեռքով պինդ բռնեց բերանը, որ ոչ ոքի չարթնացնի աղմուկով ու քարշ տվեց աղջկան խրճիթից դուրս: Երբ անցնում էր գյուղով` աղջկան գցած ուսին, բոլոր շներն արթնացան ու այնպիսի հաչոց բարձրացրին, որ ամբողջ գյուղն էր ոտքի ելել: Նգիտուն փախնում էր գյուղից, փախնում էր դեպի սարերը` իր տունը: Հասարակածային բիրկ նարինջ-արևը մտրակում էր նրան իր շողերով, բայց չէր հանձնվում կապուտաչյա սատանան:
Վեցերորդ վտանգը պատահեց, երբ ցեղապետի նետած նիզակը վրիպեց: Սահեց ականջի կողքով` քերծելով այտը ու որպես հիշատակ սպի թողեց:
Մինչ արևամուտ վազում էր նգիտուն` աղջիկն ուսին: Կանգ առավ ժայռից ժայթքող ջրի մոտ, որ մի փոքր շունչ քաշի ու պապակած շուրթերը խոնավացնի: Գյուղացիները կրնկակոխ հետապնդում էին նրան:
Երբ սև ձեռքով ջուր վերցրեց առվակից ու մոտեցրեց բերանին…
Երբ աչքերը բացեց, չգիտեր` ուր է: Հիշեց. ջուր էր խմում, երբ մեկը քարով հարվածեց գլխին: Զսպանակաձև մազերի մեջ լերդացած արյուն էր, ուրեմն` ճիշտ էր հիշում:
Կապկպված էր արմավենու տերևներից հյուսած պարաններով ու շպրտած էր ինչ-որ խրճիթում: Սուր ցավ զգաց բազկի վրա: Խարանել էին մի նշան` «Բաիտու»:
Երկար մնաց Նգիտուն այդ խրճիթում` չիմանալով գլխին գալիքը: Առավոտ էր, երբ ներս մտավ ցեղապետը, նրա հետևից` մի քանի նիզակավոր ու շամանը: Շամանը կատարեց իր արարողությունները, որ պատժից հետո մահացողի հոգին հեռանա իրենց գյուղից ընդմիշտ, ու տարան Նգիտուին: Հանեցին գյուղամեջ, հավաքեցին ցեղի ժողովրդին, ու ամեն մեկը գալով հետը քար էր բերում, որով պետք է բաիտուին հարվածեր:
- Բաիտու, կանգնիր մեր առջև քո իսկական կերպարով, ցույց տուր մեզ քո դեմքը,- ոգեշնչող ձայնով կանչում էր ցեղապետը,- դու կապուտաչյա բաիտու ծնվեցիր, բայց մենք քեզ չվտարեցինք մեր ցեղից, մենք քեզ թույլ տվեցինք ապրել մեր մեջ ու բոլոր բարիքներով ապահովեցինք: Բաիտու, դու մեզ չարությամբ պատասխանեցիր, պղծեցիր ամենասուրբ բանը, որ ունեն Միգուները` ցեղապետի աղջիկը: Քեզ կգցեն Բաիտուների ժայռավեմից օվկիանոսի հատակը, որտեղ քո հոգին կապրի մյուս բաիտուների կողքին, մինչև ժամանակի ավարտը:
Ցեղապետը վերջացրեց խոսքն ու նշան արեց, որ ժողովուրդը մոտիկ գա ու նետի ձեռքի քարը: Բայց երբ Նգիտուն բարձրացրեց աչքերն ու նայե մարդկանց, բոլորը քարացան: Ոչ ոք չհամարձակվեց առաջինը մոտենալ ու նետել քարը, այնքան ազդեցիկ ու հիպնոսացնող էին Նգիտուի աչքերը:
Երբ նրան տարան Բաիտուների ժայռավեմի մոտ, որտեղից պետք է նետեին օվկիանոսի ամենակեր ալիքների մեջ, զարկեց առաջին հարվածը, հողը դղրդաց, ցնցվեց, ինչպես յոթ տարի առաջ: «Միպու, միպու»,- բղավեցին մարդիկ ու վազեցին դեպի անտառի խորքը` սարերն իվեր, որովհետև գիտեին, որ հողը ցնցվելուց հետո Մեծ ջուր է գալիս ու քշում տանում է հարթավայրում ամենը, չի խնայում ոչինչ: Նգիտուն մնաց մենակ` կանգնած ժայռավեմի պռունկին: Նա փորձում էր արձակել կապանքներն ու փախչել, այս անգամ փախչել իր հարազատ անտառները ու հավերժ այնտեղ մնալ, թափառել ծառերի վրա վայրի կապիկների հետ: Համարյա ազատվել էր պարաններից, երբ երկիրն ավելի ու ավելի ուժգին սկսեց ցնցել իր զավակներին ու այդ ժամանակ Բաիտուների ժայռավեմից մի մեծ կտոր փշրվեց ու աղմուկով, դղրդոցով սահեց դեպի օվկիանոսի հատակը` իր հետ տանելով փոքրիկ սատանային:
«Միպուից ծնված, միպուի տարած»,- ասում էին ողջ մնացած Միգուները Նգիտուի մասին, բայց ոչ ոք էլ չգիտեր, որ դա էր այն յոթերորդ վտանգը: Այդ ժամանակներից ի վեր, Միգուների մոտ ծնված կապուտաչյա մանուկները ծնվելու առաջին օրը` մինչ արևամուտ, նետվում էին օվկիանոսը Բաիտուիների ժայռավեմից, ավելի ճիշտ` դրա մնացորդներից, ու այլևս ոչ մի երեխայի չէին անվանում Նգիտու, որ Միգուների բարբառից թարգմանաբար անվախ էր նշանակում:

Բոլոր անունները և անվանումները /բացի Մգալայից/ մտացածին են: Ցանկացած համընկնում պատահականություն է:

Ուլուանա
14.12.2008, 21:57
Հափշտակված կարդացի։ :) Թեև բուն պատմությունն անձամբ ինձ համար առանձնապես հետաքրքիր չէր, բայց, կարծում եմ, հիանալի է ներկայացված, գրելաոճդ անչափ կլանող է ու ազդեցիկ, լրիվ մտել էի նկարագրված մթնոլորտի մեջ։

Ի դեպ, սկզբնական ու հատկապես առաջին պատմվածքիդ համեմատ շարադրանքդ ապշեցուցիչ կերպով լավացել է՝ անհամեմատ ավելի կազմակերպված ու հղկված է դարձել, ապրես։ :)

Մի փոքրիկ դիտողություն. 7 բալլ... «Բալլ» բառը հայերեն չի։

Ֆրեյա
18.12.2008, 14:10
1.
Քայլում էի երեկոյան փողոցով ու շենքերի կողքով անցնելիս` ներս էի նայում պատուհաններից: Ու քանի որ դուրսն արդեն բավականին մութ էր, ներսում մեկը մյուսի հետևից վառվում էին լույսերը, սենյակների ներսը պարզ երևում էր: Շենքերը նման էին մեծ բեմի, որի ցուցափեղկերում գաղտնի հանդիսատեսի ուշադրությանն էին ներկայացված կենդանի նկարներ, իսկ ամեն նկարը մի ընտանիքի կյանքից դրվագ էր: Նկարի հերոսները շարժվում էին, ապրում էին իրենց սովորական կյանքը, զբաղվում առօրյա գործերով ու հոգսերով, ու իրենց ներկայացումը տալիս: Այսպիսի թատրոնում միաժամանակ կարող ես մի քանի ներկայացումներ դիտել, ի տարբերություն սովորական թատրոնի: Իսկ հաջորդ օրը երբ անցնելիս լինես նույն շենքի կողքով, օրվա ընթացքում «դերասաններն» արդեն ուրիշ ներկայացում պատրաստած կլինեն, ու երբեք չես ձանձրանա: Այստեղ կարող ես տեսնել ամեն ինչ` ինչպես է մայրը երեխային դաս սովորեցնում, ու բղավում նրա վրա, ինչպես է ամուսինը կնոջ վրա բարկանում, որ նա ժամանակին չի լվացել իր սպիտակ վերնաշապիկը, ինպես է ձեռքի տակ եղած մոխրամանը շպրտում նրա ուղղությամբ ավել-պակաս խոսելու համար, ինչպես են ծեր ամուսինները թեյ պատրաստում, իրար օգնում. կինը բաժակներն է դնում, ամուսինը սառնարանից ինչ-որ բան է հանում, հետո կինը բաժակներն է տալիս, իսկ ամուսինը թեյնիկից տաք թեյ է լցնում բաժակների մեջ, ու հոգատար հայացքի մեջ տեսնում ես միասին անցած տարիները: Ուզում ես միշտ այդպես կանգնել ու նայել, նայես ու երանի տաս: Երանի նրանց… Երանի դու էլ կարողանայիր սիրել ամուսնուդ այնքան, որ հասնեիր նրա հետ այս տարիքին, որ չատեիր նրան, որ դեմքը տեսնելուց սրտխառնոց չառաջանար ու նստեիր այսպիսի մի հարմաավետ բնակարանում, ուր առարկաներն ու պատերը բուրում են հանգստությամբ, ապահովությամբ ու ծերությամբ, ուր չկա երիտասարդության կատաղի փոթորիկը, որ հաճախ դրդում է խելագարությունների, որ ստիպում է մոռանալ պարտքն ու տրվել կրքերին: Իսկ հետո, երբ ծերանաս, եթե ծերանաս, կհասկանաս, որ այդ ամենը միայն մեկ վայրկյանի զվարճանք էր, ու այդ մեկ րոպեի համար վճարում ես շատ թանկ, մենակությամբ ես վճարում. ինքդ ես թեյ պատրաստելու, ինքդ ես խմելու, ու ինքդ քեզ հետ ես խոսելու:
Իսկ կողքի պատուհանում կարմիր թույլ ջահ էր վառվում ու ամբողջ սենյակը կարմիր էր ներկում, վարագույրերն էլ էին կարմիր` թափանցիկ շիֆոնից: Պետք է որ ննջասենյակ լիներ: Ներսում ոչ ոք չէր երևում: Հետո մի երիտասարդ ու գեղեցիկ կին մտավ: Նա քայլում էր սենյակով, խոսում էր ինչ-որ մեկի հետ ու հերթով հագուստներն էր հանում: Սկբից հանեց ականջօղերը, մոտեցավ սենյակի մի անկյունում գտնվող զարդասեղանին, դրեց դրանք զարդասեղանին, հետո վերցրեց մազակալը ու կապեց երկար, խիստ գանգուր, մուգ մազերը, հետո հերթով արձակեց վերնաշապիկի կոճակները` սկսելով վերևինից: Հանեց վերնաշապիկը, շպրտեց անկողնու վրա, արձակեց կիսաշրջազգեստի կոճակը ու սահեցրեց ոտքերի վրայով գետնին, հետո մոտեցավ պահարանին, բացեց դռներից մեկն ու սկսեց ինչ-որ բան որոնել` քանդելով դասավորված իրերի շարքերը: Ձեռքերի շարժումներից երևում էին մեջքի ձիգ մկանները ու սլացիկ կառուցվածքը, բարակ իրանն ու սպիտակ, շողացող մաշկը: Հետո արձակեց կրծքկալը, ինչ-որ ատլասե խալաթ գցեց հագը ու գնաց սենյակից:
Ամանորին տասը օր էր մնացել: Մթնոլորտն արդեն նախատոնական էր: Խանութներն ու սրճարաններն արդեն վաղուց զարդարվել էին ամանորյա ատրիբուտիկայով` փայլեր, եղևնու ճյուղեր, տոնածառի խաղալիքներ: Քաղաքի տարբեր մասերում` հրապարակներում, տոնածառեր էին կանգնեցրել: Ինձ ամենից շատ դուր էին գալիս այն տոնածառերը, որ զարդարված էին ոչ թե փայլփլուն խաղալիքներով, այլ հասարակ կարմիր ժապավեններով: Այնքան գեղեցիկ էր թվում` կանաչ եղևնու ճյուղերին վառ կարմիր ժապավեն, ու վերջ, ուրիշ ոչ մի ավելորդություն:
Խանութներում իրարանցում էր: Ընդ որում` բոլոր խանութներում: Ոմանք նվերներ էին ընտրում հարազատներին, մյուսները` մթերքներ` ամանորյա ճաշկերույթը մակարդակով կազմակերպելու համար: Եթե լսողությունդ լարեիր, անկասկած ամեն քայլափոխին կլսեիր, թե ինչպես են կանայք կիսվում աղցանների նոր բաղադրատոմսերով, հաճախ իրենց կողմից հնարած, կամ էլ մի ապուշ ամսագրից կարդացած: Ու ամեն տարի ավելի ու ավելի անհեթեթ ու ֆանտաստիկ:
Ես էլ էի դուրս եկել նվերներ գնելու ու օրվա ընթացքում մի լավ տակնուվրա էի արել քաղաքը: Առաջինը մայրիկիս նվերն էի գնել` նոր դուրս եկած մի օծանելիք, որ հավանել էր: Ամուսնուս ամեն տարի երազում էի որևէ տաք երկիր ուղեգիր նվիրել, /բնականաբար երկուսիս համար/, որ մի քանի օրով կտրվեինք այս ցուրտ ու խոնավ քաղաքից, ինչքան հաճելի ու արտասովոր կլիներ, բայց նորից վզկապ ու օծանելիք էի նվիրում, ուղեգիրն իր համար ընդամենը մեծ գլխացավանք կլիներ: Ընկերներիս համար էլ էի ամեն տարի գեղեցիկ հուշանվերներ գնում` գալիք տարվա սիմվոլիկայով:
Այսօրվա համար բավական էր: Օրը վերջանում էր, արդեն ուշ էր, բայց ես չէի գնում տուն: Ինձ տանը սպասող կար` ամուսինս: Սպասում է, որ գամ, կերակրեմ, լսեմ իր օրվա իրադարձությունների մասին, պատմեմ իմ օրվա մասին, հետո հեռուստացույց նայեմ, իսկ ինքը` իր գրքերը կարդա, հետո կգնա քնելու, իսկ ես էլի մինչև ուշ գիշեր հեռուստացույց կնայեմ: Իսկ եթե չգնամ տուն ժամանակին, կերակուր կպատրաստի, հետո կնստի ու կսպասի մինչև գամ, որ միասին ընթրենք: Իսկ եթե նույնիսկ շատ ուշ գամ, չի էլ հարցնի` ուր էի, չի էլ բողոքի, ուղղակի կզբաղվի իր գործերով, համբերատար, առանց մտածելու, առանց կասկածելու: Արդյոք վստահում է ինձ, թե ուղակի թքած ունի… Գուցե նրան մեկ է, թե ուր եմ, ինչ եմ անում, ում հետ եմ: Կարծում է, որ չեմ կարող իրեն դավաճանել, թե կասկածում է, որ բացի իրենից ինձ վրա ուշադրություն դարձնող կլինի: Որ մեկն է ճիշտը:
Ինչ կաներ, եթե իմանար, որ ոչինչ չեմ անում, ուղղակի թափառում եմ փողոցում ու մտածում, թե ինչքան ինքը մեղկ ու անօգնական արարած է: Ինչ կաներ, եթե իմանար, թե ինչքան է երբեմն ինձ ներվայնացնում իր ապուշ ձևերով, իր ապուշ խոսելաոճով, իր պեդանտությամբ ու սահմանափակությամբ: Ինչ կաներ, եթե իմանար` ինչ եմ ուզում: Երբեք չէր հասկանա, երբեք: Ամեն երեկո հաջորդ օրվա գրաֆիկն էր մտապահում, ու դրանից մի քայլ շեղվելն արդեն ինքնասպանություն էր: Եթե հանկարծ անակնկալ անեի ու մի հետաքրքիր տեղ հրավիրեի` կինո, թատրոն, նորաբաց ռեստորան, համերգ, կապ չուներ` ուր, ինձ հետո կնախատեր, թե ինչու եմ իր պլաններն առանց նախազգուշացնելու խանգարում, չէ որ ինքն այսօր պլանավորել է երեկոն տանն անց կացնել ու թերթ կարդալ:
Որտեղից էր այդ մարդու մեջ այդքան սառնասրտություն ու զսպվածություն, որտեղ էր պահում կրքերը, զգացմունքները: Իսկ ուր էր իմ խելքը, հարցնում էի ինքս ինձ, ինչու էի ընտրել նրան, չէ որ համարյա չէր փոխվել այն ժամանակներից, երբ նոր էինք հանդիպել, երբ երիտասարդ էինք, միշտ էլ այդպիսին էր եղել: Այն ժամանակ ինձ գրավում էր նրա մեջ այդ սառնասրտությունն ու լրջությունը: Բայց հիմա հասկանում էի, որ երբ զգացմունքներն անցել էին համատեղ երկար տարիներից հետո ու արդեն մնացել էինք երես առ երես մեր իրական կերպարներով, երբ օբյեկտիվ էինք գնահատում միմյանց, նայելու բան չկար, մտածելու բան էլ: Նա արժանի չէր, ուղղակի արժանի չէր ու պատրաստ չէր ինձ պես կին ունենալուն: Ես մեծ սխալ էի գործել, համաձայնվելով նրա հետ ամուսնության, ես մեծ, շատ մեծ սխալ էի գործել նրան ուշադրություն դարձնելով: Նա ոչինչ չէր արել ինձ գրավելու համար: Այդ ես էի մեղավորը, ես էի բնության օրենքները խախտել, երբ ի հեճուկս սեփական զգացմունքներին հանձնվել էի առանց մարտի: Իսկ հիմա ծիծաղելի ու զավեշտալի դրության մեջ էի ընկել:
Երբեմն կասկածում էի, թե ամուսինս սիրուհի ունի, քանի որ սկզբում ինձ այնքան կասկածելի ու անհասկանալի էր թվում նրա սառնասիրտ վերաբերմունքը, չնայած` զգում էի, որ ինձ սիրում ու նախկինի պես ուշադիր է վերաբերվում:
Մի քանի անգամ փորձարկում էի նրան: Հատուկ նոր էրոտիկ ներքնազգեստ էի գնել, թափանցիկ, որ նույնիսկ չէր էլ ծածկում մարմինս: Երբ այդ տեսքով նրա առաջ բացեցի տան դուռը, հանգիստ ներս մտավ, մի անկյունում դրեց համակարգիչը, հանեց վերարկուն, համբուրեց այտս ու գնաց ներս: Հետո առանց որևէ հուզման ու շփոքմունքի հագավ տան շորերը, միացրեց հեռուստացույցը, խոհանոցից ինչ-որ ուտելու բան բերեց ու դեռ կանչում է. «Սիրելիս, չես գալիս, լուրերով հետաքրքիր կադրեր էին ցույց տալիս»:
Հաջորդ անգամ ավելի խելամիտ էի գտնվել. նախազգուշացրել էի, որ անակնկալ եմ պատրաստում, արդեն հասցրել էի հասկանալ, որ անսպասելի իրադարձություններից սկսում է շփոթվել ու անհարմարություն զգալ: Ամբողջ օրը տանջվել էի, բնակարանին հարմարավետ ու ոգեշնչող տեսք էի տվել, փակել էի պատուհանները խիտ վարագույրով, ամբողջ սենյակը զարդարել էի բուրավետ մոմերով ու նույնիսկ մի կերպ կարողացել էի մի քանի փաթեթ վարդի թերթիկներ ճարել, որոնք գեղեցիկ շաղ էի տվել սենյակում, հատուկ երաժշտության սկավառակ էի ճարել, հատուկ կերակուր էի պատրաստել ու լրիվ մերկ նստած թախթին սպասում էի, թե երբ է գալու:
Հանկարծ դռան հետևում ձայներ լսեցի, հետո քայլեր: Մոտենալով` քայլերը դադարեցին մեր դռան մոտ: Երկու տղամարդ ոգեւորված խոսում էին ու բարձր ծիծաղում, ու այդ երկուսից մեկի ձայնը կարծես ամուսնունս էր: Լսեցի, թե ինչպես բանալին պտտվեց փականի մեջ: Լավ էր` հասցրեցի փախնել սենյակս ու հագնվել: Ամուսինս եկել էր ընկերոջ հետ: «Բա չասեցիր` անակնկալ ես պատրաստելու: Ես էլ մտածեցի` հյուր բերեմ, ավելի ուրախ կանցնի»:
Ուրախ, բա չէ, զվարճալի, ավելի ճիշտ` զավեշտալի:
Իսկ հիմա թափառում էի փողոցով ու մտածում` գնամ տուն, թե` չգնամ: Ձեռքերս սառել էին, այտերս ու քիթս ցրտից կարմրել էր: Ձեռնոցներ չէի կրում, ու երբ սխալմամբ մատներս բռունցքի մեջ ծալեցի, կպան ափերիս ներքին տաք կողմին ու այնպես սառեցրին, որ մինչև սրտամկանը սարսռացի, ցուրտը երակներովս ու մկաններովս բարձրացավ ու տարածվեց մինչև մազերիս ծայրը: Խոնավ օդը սողոսկում էր օձիքից, թևքերի անցքերից շորերիս տակ ու սառեցնում:
Ոտքերս մի տեղ էին ինձ տանում, բայց ուր` չգիտեմ: Իսկ ես ավելորդ անգամ հարցնել չուզեցա, թող անակնկալ լինի: Երբ թեքվեցի Նաբերեժնայա փողոց, տեսա իմ սիրած քոֆի հաուսի նորաբաց սրահը ու որոշեցի մտնել:
. . .

շարունակելի

Ֆրեյա
20.12.2008, 00:13
...
Հենց բացեցի սրահի դուռը, սուրճի, շոկոլադի, համեմաբույսերի անուշաբույրը շշմեցրեց: Համարյա բոլոր սեղանները զբաղված էին, միայն մեկն էր ազատ` ամենախոր անկյունում` պատուհանի տակ: Այստեղ միշտ ճաշակով երաժշտություն էր լինում, երևի, մասամբ դա էր պատճառը, որ հաճախ էի գալիս այդ սրճարանը. այստեղ ոչինչ չէր նյարդայնացնում:
Շտապեցի ազատ սեղանի մոտ, հանեցի վարդագույն շարֆս, վերարկուս, աթոռին դրեցի պայուսակս ու նստեցի: Ներսում տաք էր ու չոր, չկար այդ անիծյալ խոնավությունը:
- Ինձ, խնդրում եմ, մեկ տաք շոկոլադ նարինջով ու դարչինով, եւ մեկ ռոմբաբա:
- Կներեք, ուշ ժամ է, խմորեղենն արդեն վերջանում է, միայն Քենթուկի ունենք,- շուրթերը բանծիկի պես սեղմելով ու անուշիկ դեմքին տխրություն տպելով մլավեց մատուցողը:
-Ավելի լավ, տվե'ք:
Հաճելի բույրերի ու ձայների ներքո նստած վայելում էի տաք շոկոլադս, խմորեղենս` համարյա տրանսի մեջ: Կողքի սեղաններից եկող աղմուկը չէր խանգարում, այլ հակառակը` օգնում էր անջատվել:
-Դակող, դակող,- գոռում էր հեռախոսի մեջ ուղիղ դիմացի սեղանին նստած մի սևամորթ:
Չնայած` կողքի սեղանին նստած կանայք կիսաձայն էին խոսում, ինձ հասան նրանց խոսակցություններից մի քանի պատառիկներ .
-… Ահա, սա է համարը: Բայց խորհուրդ կտամ նախօրոք զանգահարել ու գրանցվել, որովհետև շատ լավիկն է, հավատա, շատ պատվերներ ունի, կարող է` զբաղված լինի քո ուզած օրը:
Երևում էր, որ կանայք լաաավ քառասուննանց են տարիքով և ութսուննանց` կիլոգրամներով: Ոսկեղենի առատությունն ու խնամված արտաքինը խոսում էր նրանց` պճնամոլ և բարեկեցիկ լինելու մասին:
- Ինչ ես կարծում, կճարեմ տարիքով ավելի մեծ մեկին: Իհարկե, նախկինս կսատկի խանդից, եթե իրենից երիտասարդ մեկի հետ հայտնվեմ ամանորյա տոնախմբությանը, բայց դե ինձ հետաքրքիր չեն երիտասարդ տղաները:
- Մարգուշա, այս աշխարհում որևէ ծառայություն ձեռք բերելուց պետք է պահանջել, որ դրա մակարդակը համապատասխանի վճարածդ գումարին,- ընկերուհին մոտ գնաց ու ինչ-որ բան փսփսաց մյուս կնոջ ականջին,- իսկ այդքան փող վճարել հետաքրքիր զրույցի համար, ուղղակի ծիծաղելի է: Քեզ հետ անվճարել կզրուցեն քո ծանոթ պապիկները, ում արդեն մենակ զրույցն է հետաքրքիր: Լսիր ինձ, ու մի կարգին տղայի վերցրու:
- Ալլըչկա, ես չեմ կարող այդպես, հավատա, ես ինքս ինձ ճանաչում եմ: Ինձ պետք է միայն ամուսնուս աչքը հանել, բայց ես նրան դեռ սիրում եմ, չեմ պատկերացնում ինձ մեկ ուրիշի հետ: Այն էլ այդքան երիտասարդ: Այն էլ, կներես արտահայտությանս համար, …(նորից մոտեցավ ընկերուհու ականջին ու մի բան փսփսաց):
- Դե, դու' գիտես: Բայց հիմարություն ես անում, հետո փոշմանելու ես:
- Ավելի լավ է փոշմանեմ, որ չարեցի, բայց հոգուս վրա մեղք չունենամ, քան անեմ ու հետո տանջվեմ:
- Դե լավ, լավ, արդեն դուրս գանք, դեռ գործեր ունենք:
Կանայք արագ վեր կացան, հագնվեցին, վերցրեցին պայուսակներն ու քայլերն ուղղեցին դեպի ելքը: Ես նկատեցի, թե դռների մոտ ինչպես այն մեկի մուշտակի գրպանից, որին ընկերուհին Մարգուշա էր դիմում, մի փոքրիկ թուղթ ընկավ: Ես արագ վեր կացա, բարձրացրեցի թուղթը, դուրս եկա սրահից, վազեցի նրանց հետևից, բայց չհասցրեցի նկատել, թե որ կողմ են գնացել: Նայեցի աջ, ձախ. չէին երևում: Բնականաբար, չէի ընկնելու նրանց փնտրեի այդ ցրտին: Վերադարձա սեղանիս մոտ, նստեցի ու նայեցի թղթիկին: Այն իրականում այդքան էլ թուղթ չէր, այցեքարտ էր, ստվարաթղթից էր, կարմիր, թավշյա: Ոսկեգույն տառերով վրան թպված էր. «Ապոլլո» և բջջային հեռախոսի համար: Հակառակ կողմում արծաթագույն տառերով` «Վենուս»: Ես եւս մի քանի րոպե այցեքարտը պտտեցի ձեռքերիս մեջ:
Ինչ էր սա: Արդյոք այն, ինչ մտածում էի: Այդ կինը հավանաբար կորցրել էր ընկերուհու տված այցեքարտը, որի վրա գրված համարով պետք է զանգահարեր և ուղեկցող պատվիրեր: Զվարճալի էր: Առանց երկար-բարակ մտածելու` հանեցի գրպանիցս հեռախոսը ու հավաքեցի համարը:
- «Ապոլլո սրահ», բարի երեկո, լսում եմ ձեզ:
- Կներեք, ես ինչ սրահ եմ ընկել?
- Չգիտեք? Խնդրում եմ այլևս այստեղ չզանգահարեք: Որտեղից ձեզ համարը…
Ես անջատեցի հեռախոսը: Ինչքան միամիտն եմ: Չպետք է հիմար հարցեր տայի: Ես եւս մեկ տաք շոկոլադ ու Քենթուքի պատվիրեցի: Մոտ կես ժամ անց նորից հավաքեցի համարը` հետաքրքրությունն ինձ արդեն գայթակղել էր:
-«Ապոլլո» սրահ, բարի երեկո, լսում եմ ձեզ,- կրկնեց նույն երիտասարդը թավշյա, մտերմիկ ձայնով:
- Բարի երեկո:
- Ինչպես է ձեր անունը?
- Աննա Կովալենկո,- խաբեցի ես, մտքիս եկած առաջին անունը:
-Մադամ (այդպես էլ դիմեց` մադամ), գաղտնաբառը խնդրեմ, ինձ չի հետաքրքրում ձեր անունը:
Ես խուճապի մատնվեցի մի պահ, հետո չգիտեմ` ինչպես, ինձնից անկախ արտասանեցի` Վենուս: Հեռախոսագծի հակառակ կողմում մի պահ լռություն տիրեց:
-Լսում եմ ձեզ:
- Ես ցանկանում եմ ձեր ծառայություններից օգտվել,- հստակ ձայնով արտասանեցի ես, ու քիչ էր մնում փռթկայի ծիծաղից ինքս ինձ վրա:
- Որ ծառայություններից հատկապես, մադամ? Մենք բազմաթիվ ծառայություններ ենք մատուցում:
- Ինձ խորհուրդ է տվել ձեր ծառայություններից օգտվել մի մադամ, առաջին անգամ եմ ձեզ դիմում: Կարող եք ինձ օգնել?
- Մադամ, մենք բարեգործությամբ չենք զբաղվում, փորձեք մանրամասները ճշտել ձեր ընկերուհուց:
-Ինձ ուղեկցող է պետք:
- Վայրը, դասը, ժամաքանակը, խնդրեմ:
Ինչ դասի մասին էր խոսում: Այս անգամ վերջնականապես շփոթվեցի:
-Ըըըը…. Քաղաքի տարածքում, ժամերի հարցում կողմնորոշված չեմ, իսկ ինչ դասեր կան?
-Մադամ, երբ ձեզ հարցնում են դասերի մասին, պետք է նշեք սեռը, տարիքը, բոյը, արտաքինը, փորձն այդ բնագավառում, մեքենայի առկայությունը: Ա,Բ, Ց, Դ, կամ Ե:
- Տարիքը` միջին, տղամարդ, բնականաբար, արտաքինն ինձ չի հետաքրքրում, մեքենայի առկայությունը ևս:
-Այդ դեպքում Ե դասը ձեզ կբավականացնի, կարծում եմ: Նշեք վայրը, ամսաթիվը, ժամը, նպատակը, դրես քոդը: Օգտվելու եք արդյոք հավելյալ ծառայություններից:
- Ոչ, ոչ, չեմ օգտվելու: Փարթի եմ գնալու, թող հագնված լինի սովորական: Իսկ որ ժամին է հարմար:
-Երբ ձե'զ է հարմար, մադամ:
- Այդ դեպքում` այսօր, մեկ ժամից, Նաբերեժնայա 5:
-Շատ հաճելի էր շփվել ձեզ հետ, մադամ, հաջողություն և հաճելի ժամանաց:
Հեռախոսը կախեց, մինչ կհասցնեի պատասխանել:
“Այս ինչ եմ անում, այս ինչ եմ անում, լրիվ եմ ցնդել”,- անըդհատ պտտվում էր ուղեղումս: “Հիմա ինչ եմ անելու: Գնամ տուն, թե տեսնեմ` ով է գալու”: Մինչև ժամադրության վայրը հինգ րոպեի ճանապարհ էր, ուստի` պատվիրեցի երրորդ բաժակ տաք շոկոլադը:

շարունակելի

Ֆրեյա
21.12.2008, 13:52
......Մեկ ժամն արագ անցավ, իսկ ես նույն կերպ անորոշության մեջ էի: Հագնվեցի, դուրս եկա, քայլերս ուղղեցի դեպի ժամադրության վայրը: Ցուրտ էր դուրսը, ավելի ցուրտ, քան սրճարան մտնելուց առաջ: Սրթսրթալով քայլում էի դեպի Նաբերեժնայա 5:
“Ինչ անեմ է… ինչ անեմ… Գնամ, թե չգնամ, գուցե` փախչեմ? Ախր ես ամուսին ունեմ, ես սիրում եմ նրան, ինչքան էլ անհասկացող է, ես եմ նրան ընտրել: Գիտեի, չէ, ինչ տիպն է: Չէ, կգնամ, կողքով կանցնեմ, ու կհեռանամ: Պետք է տեսնեմ` ով են”: Նայեցի ժամացույցին. տասն անց էր քսան րոպե: Արդեն երեք ժամ է, ինչ պետք է տանը լինեի, բայց հեռախոսս լռում էր: Չեմ հասկանում, ինչպես կարող էր ամուսնուս ընդհանրապես չհետաքրքրել, թե ուր եմ: Գուցե` մեռել եմ: Գուցե` իր օգնության կարիքն ունեմ, կամ էլ` սիրեկանիս հետ եմ տեղ գնացել, չի ուզում իմանալ այդ մասին? Երբ նրան հարցնում էին ընկերները, թե ինչպես է դիմանում ինձ պես գրավիչ կնոջ կողքին, որն իրեն ազատ է զգում ու պահում, սեթևեթում է ուրիշ տղամարդկանց հետ, միշտ պատասխանում էր. «Ես խանդոտ չեմ»: Նրա սիրած խոսքը: Դե գնա հիմա, դու խանդոտ չես, դե մի խանդիր:
Արձանի տակ մի երիտասարդ էր կանգնած` ձեռքին` կարմիր վարդ: Կանգնած էր հանգիստ. նման չէր մարդու, ով սպասում է: Անհանգիստ շարժումներ չէր անում, փողոցով չէր քայլում: Բայց ես անմիջապես հասկացա, որ նա է: Արտաքինը չափից ավելի խնամված էր ու “փայլող”: Այդպիսի տղամարդիկ հազվադեպ են պատահում առօրյա կյանքում: Հագին ջինսեր էին ու կաշվե բաճկոն` մորթուց դրվագներով:
Շատ անսովոր իրավիճակում էի, բայց պետք է տակից դուրս գայի:
- Կարծում եմ` դուք ինձ եք սպասում: Բարի երեկո:
- Ձեր անունը?
- Վենուս,- այս անգամ արագ կողմնորոշվեցի, գաղտնաբառն էր հարցնում:
- Չէ, չէ, գաղտնաբառը չեմ հարցնում, ձեր անունն ինչպես է?
- Ալյոնա,- նորից խաբեցի ես,- իսկ ձերը?
- Ալեքսանդր: Շատ ուրախ եմ ծանոթանալ,- սպիտակ ատամները լայն բացելով նա ժպտաց ու ձեռքս համբուրեց:
Իսկապես որ, սերվիսն անթերի էր, բայց այնքան նողկանք զգացի այս տղայի նկատմամբ, ինձ համար անսպասելիորեն: Ինչպես կարող է տղամարդը ծառա լինել, այն էլ այսքան նուրբ բնագավառում: Պետք է որ ընդհանրապես արժանապատվություն չունենա:
Բայց պետք է խոստովանեի, որ շատ գրավիչ էր, նույնիսկ այնքան գեղեցիկ չէր, որքան գրավիչ: Անմիջապես վստահություն ու համակրանք ներշնչեց, կարծես հազար տարվա ծանոթներ էինք:
- Առաջին անգամ եք զանգում? Կարծում եմ` իզուր եք դա արել, սա ձեզ պետք չի:
- Ինչ իմացաք, որ առաջին անգամն է և այդ ինչ եզրակացություններ եք անում?
- Սովորաբար պատվիրատուները սեփական մեքենաներով են գալիս, ոչ թե ոտքով: Ձեր տեսքից էլ երևում է, որ մի լկստված տիկին չեք, այլ սովորական, հաճելի ու անմիջական մարդ:
- Շնորհակալ եմ, բայց դա ձեզ չի վերաբերվում, այդպես չէ?
- Ինչպես ցանկանաք,- անտարբեր ձայնով պատասխանեց նա և մեկ անգամ էլ բացեց ատամներն իր բարձրորակ ժպիտով,- ուր ենք գնում?
Այս անգամ արդեն պարտությունն ակնհայտ էր. չգիտեի, թե ուր ենք գնալու: Ոչ մի փարթի էլ չկար, ու պատկերացում էլ չունեի նույնիսկ, թե ուր պետք է գնամ սրա հետ:
- Թույլ տվեք ես առաջարկեմ: Երկու շենք այն կողմ շատ հաճելի տեղ կա, հնդկական ռեստորան, եկեք այնտեղ գնանք:
Ես համաձայնեցի: Նա խոտերի մեջ շպրտեց ձեռքի վարդն ու արագ ինձ թևանցուկ արեց:
-Կարիք չկա,- նյարդայնացա ես:
- Ինչպես թե կարիք չկա: Այդ ե'ս պետք է որոշեմ ինչի կարիք կա, ինչի ` ոչ: Չեմ կարող թույլ տալ, որ կողքովս կին քայլի ու հանկարծ սայթաքի մի տեղ:
Ես հնազանդ մտա թևը ու քայլեցինք դեպի իր նշած տեղը:
Այս անգամ ներս մտնելուց քթիս խփեցին ուրիշ, ավելի սուր համեմախոտերի բույրեր, որոնք ավելի քիչ էին ծանոթ ինձ, ու ավելի քիչ էին հաճելի, քան քոֆի հաուսի հոտերը: Բայց ներսը կրկին տաք էր ու, կարևորը` չոր: Ալեքսանդրն օգնեց հանել վերարկուս, հետո մեզ ուղեկցեցին սրահ, ուր ամեն տեղ վարագույրներ էին կախված շիֆոնից, նկարազարդ, ու մարդիկ նստած էին հատակին` փափուկ բարձերի վրա: Նա օգնեց ինձ հարմարավետ տեղավորվել հատակին, շրջապատված արձաններով, ու նստեց կողքս` շատ մոտ:
- Կարիք չկա, այս անգամ արդեն ես եմ ասելու:
- Լավ, ինչպես ուզեք: Այս անգամ արդեն դուք պետք է որոշեք:
Մենք ինչ-որ կերակուր պատվիրեցինք, ու նա սկսեց խոսել: Անդադար խոսում էր, իսկ ես նույնիսկ չէի լսում, թե ինչ է ասում, չէի էլ հասկանում, ինձ համար անհետաքրքիր ու անիմաստ ինչ-որ բաներ էր խոսում:
-Սաշա, աշխատանքդ դուր գալիս է քեզ,- հարցրի ես, հետո լեզուս կծեցի: Երևի` պետք չէր հարցնել: Հիմա շփոթվելու է:
- Չգիտեմ: Երևի` ավելի շատ այո, քան ոչ: Եթե դուրս չգար բացարձակ, այլ աշխատանք կգտնեի: Բարդությունները շատ են, բայց այս աշխատանքն առավելություններ էլ ունի: Գուցե նույնիսկ ես պետք է վճարեի կանանց, նրանց հետ ժամանակ անց կացնելու համար, իսկ հիմա` դեռ իրենք են վճարում: Զվարճալի է, չէ, չեն հասկանում իրականությունը որն է:
- ՀԱՎԱՏԱ, բոլոր տղամարդիկ չեն, որ կարող են զվարճանալ առաջին պատահած կանանց հետ:
- Իսկապես? Եւ դա ինձ ասում է մի կին, որ տղամարդ է պատվիրել: Եթե նույնիսկ մեկը քեզ ասի, որ իրեն չեն հետաքրքրում առաջին պատահած կանայք, կամ ցանկացած այլ կանայք բացի քեզնից, ՀԱՎԱՏԱ , քեզ խաբում են: Ոչ ոք առիթը բաց չի թողնի:
- Ոչ այդպես չէ: Իմ ամուսինն այդպիսին չէ:
-Այդ դեպքում ինչ գործ ունես այստեղ, դե գնա տուն, գնա նրա մոտ:
Գուցե նա ճիշտ էր, ինչ էի անում այստեղ, այս օտար, առաջին պատահած տղամարդու մոտ, այս անամոթի հետ ինչ գործ ունեի: Նա ճիշտ էր: Պետք է գնայի տուն, ինչու էի այս հիմար պատմության մեջ ընկել: Ես նորից նայեցի ժամացույցին. տասնմեկն էր ու էլի ոչ մի զանգ: Արցունքներս, տաք, առատ, հոսեցին այտերովս: Ես սկսեցի հեկեկալ: Չէի հասցնում սրբել:
Ալեքսանդրն ավելի մոտիկ եկավ ու գրկեք ինձ:
-Լավ, բավական է, հանգստացիր: Ինչ պատահեց քեզ? Ամեն ինչ նորմալ է:
Նա շոյում էր գլուխս, մազերս, նուրբ մատներով, համբուրեց:
-Հանգստացիր, Ալյոնա, մի լացիր սիրելիս: Ինչ է եղել, կարող ես ինձ ասել:
- Տես, նայիր...
Հեռախոսս շպրտեցի նրա ոտքերի մոտ:
-Տեսնում եմ, հեռախոս է, հետո ինչ?
- Մի քանի ժամ է` կորած եմ, իսկ ամուսինս չի զանգում, չի էլ հետաքրքրվում` ուր եմ: Նա աշխարհի ամենասառնասիրտ ու անտարբեր մարդն է: Նա միայն ինքն իրեն է սիրում ու իր գրքերը, ուրիշ ոչ ոք նրան պետք չէ: Նրանից դեռ ոչ մի փաղաքշական բառ չեմ լսել մեր ամուսնության տասը տարիների ընթացքում: Նա միայն իմ փաղաքշանքն է ընդունում: Կարծես` այդպես էլ պետք է լինի, միշտ ստանա ու ոչինչ չտա:
- Բայց դու նրան այնպիսին ես սիրել, ընդունել, ինչպիսին կա, եթե ամուսնացել ես նրա հետ: Ինչու ես հիմա բողոքում:
- Հերիք է, այլևս չեմ կարող:
- Ինչու չես հեռանում նրանից:
-Դեռ սիրում եմ:
- Այդ դեպքում, շարունակիր սիրել նրան, ինչպիսին կա: Փորձիր դրդել նրան քեզ ընդառաջ քայլ անել, փորձիր նրան փոխել: Բայց եթե չփոխվի, դա իր մեղքը չէ: Ինչպես դու' չես կարող սառնասիրտ դառնալ, այնպես նա չի կարող ջերմանալ, հասկանում ես?
Ես համաձայնության նշան արեցի: Մի քանի րոպե անց, արդեն հանգստացել էի, մտքերս տեղն էին եկել ու վերաիմաստավորված էի ինձ զգում, կարծես` ամեն ինչ դասավորվել էր: Ամեն ինչ իր ճիշտ տեղում էր:
- Արդեն լավ եմ, բայց միևնույնն է, չեմ պատկերացնում, ինչպես կարելի է նրան փոխել: Արդեն տասը տարի է այդ գործի վրա եմ:
- Հիշում ես, թե տասը տարի առաջ ինչպիսին ես եղել, ինչպիսին է նա եղել: Եթե ոչ, ապա հիշիր, ու փորձիր վերադարձնել ամենը: Փորձիր հիշել ձեր առաջին հանդիպումը: Հիշիր, թե ինչն էր գրավում քեզ նրա մեջ: Համոզված եմ, ամեն ինչ կստացվի:
Ալեքսանդրը լավ խորհուրդ էր տալիս, բայց ինձ թվում էր, թե դա կյանքի կոչելն ուղղակի անհնար կլինի: Նույնն է, ինչ փորձեի մեր տան պատերին գայթակղել:
- Սաշա, ես արդեն մոռացել եմ այդ ամենը: Նա այնքան սովորական է իմ համար, այնքան ծանոթ, այնքան ուսումնասիրված ու հայտնի: Կարծում եմ` նույնն էլ ես եմ իր համար:
Հանկարծ նա ձգվեց դեպի ինձ, ես հետ քաշվեցի, բայց նա ավելի առաջ եկավ ու համբուրեց: Ավելի ճիշտ` շրթունքներով հպվեց շուրթերիս: Այնքան անսովոր էր, այնքան հակասական… Ես զգում էի նրա տաք շնչառությունը, տաք, խոնավ շուրթերը, զգում էի ձեռքը կզակիս:
-Թուլացիր,- առանց ինձնից կտրվելու շշնաց նա,- թող համբուրեմ, ուղղակի վայելիր այս պահը:
Նա է'լ ավելի մոտ եկավ ու շրթունքներով ավելի խորը հպվեց: Ստիպում էր, որ շրթունքներս թուլացնեմ:
Ես հանձնվեցի: Փակել էի աչքերս ու ոչինչ չէի հասկանում: Չէի հասկանում` որտեղ եմ, ում հետ եմ համբուրվում, ինչու եմ համբուրվում: Նույնիսկ մոռանում էի շնչել:
Չգիտեմ` ինչքան ժամանակ էր անցել` երկու րոպե, թե երկու ժամ, բայց ուշքի եկա հեռախոսիս զանգից, դուրս պրծա Սաշայի գրկից ու նայեցի. ամուսինս էր զանգում: Հիմա ինչ եմ ասելու նրան? Շփոթված էի, ու ահավոր ամաչում էի: Խոսել նրա հետ, երբ մի վայրկյան առաջ ուրիշ տղամարդու հետ էի համբուրվում: Ինքս ինձնից զզվանքս եկավ: Ինչ կեղտոտ արարած եմ ես, ինչ տականք եմ: Ինձ սատկացնելն էլ է քիչ:
- Սա սխալ է, շատ սխալ, այսպես չի կարելի, հիմա ինչպես եմ նրա աչքերի մեջ նայելու:
- Հանգիստ եղիր, հիմա ավելի հեշտ կնայես, գուցե կհասկանաս նաև, թե ինչի համար ես նրան սիրում:
- Խնդրում եմ, գնանք:
Սաշան հաշիվն ուզեց:
Մենք դուրս եկանք ռեստորանից ու քայլում էինք գետափով, բայց այլևս ցավալի թեմաներ չէինք շոշափում: Նա տաքսի կանգնեցրեց: Երբ նստեցինք մեքենան, նորից ինձ համբուրեց: Բայց այս անգամ չէի դիմանակյում, ուղղակի մեծ բավականություն էի ստանում այն մտքից, որ այս ճանապարհով վրեժ եմ առնում ամուսնուցս: Տաքսու վարորդը մեկ-մեկ հայացքը մեզ վրա էր նետում, այնպիսի սիրալիր հայացք, կարծես ասում էր` ինչ լավ զույգ են, ինչքան են իրար սիրում: Խափուսիկ իրականություն…
Երբ հասանք, Սաշան իջավ մեքենայից, բացեց դուռը, բռնեց ձեռքս ու օգնեց դուրս գալ: Նա փաթաթվեց ինձ:
- Դու ինձ դուր եկար, Ալյոնա, կարծում եմ դու լավ մարդ ես: Խորհուրդ կտամ քեզ շատ չմտածել այսօրվա մասին, մի տանջիր ինքդ քեզ, ուղղակի բարձրացիր հիմա, նայիր այդ մարդու երեսին ու փորձիր պարզել` կարող ես նրա հետ շարունակել, թե ոչ: Եթե ոչ, ապա փախիր: Դու ավելիին ես արժանի, հավատա:
Նա ուղեկցեց ինձ մինչև շքամուտք, ես վճարեցի նրան հասանելիք գումարը:
- Կուզեի քեզ էլի տեսնել, բայց հույս ունեմ, էլ կարիք չես ունենա տարբեր գործակալություններ դիմելու: Մնաս բարով…
Ես մտա շքամուտք, հենվեցի պատին: Ոտքերս թուլանում էին, ուզում էի պառկել մի տեղ, հոգնած մեռնում էի: Իսկ առջևում դեռ բացատրություններ պետք է լինեին: Կամ էլ` ստեր:
Երկուսն էլ հավասարապես տհաճ էր ու ուղեղի գերլարում պետք է պահանջեր ինձնից, իսկ ես պատրաստ չէի հիմա դրան:
.....

Ֆրեյա
21.12.2008, 13:58
.....Ես մոտեցա վերելակին ու սեղմեցի կոճակը: Թվաց, թե մեջքիս հետևը ինչ-որ շողք տեսա, բայց երբ գլուխս շրջեցի, ոչ ոք չկար: Վերելակն ամենավերևի` քսանհինգերորդ հարկից էր իջնում, դեռ երկար էի սպասելու:
Հանկարծ մի կտրուկ շարժում զգացի հետևում ու կտրուկ ցավ ծոծրակի շրջանում: Չգիտեմ` քանի վայրկան էի անգիտակից, բայց երբ բացեցի աչքերս, ինչ-որ մեկն ինձ քարշ էր տալիս մազերիցս, որ վերելակի խցիկը մտցնի: Ես ճչացի: Չէ, չճչացի: Թվում էր, թե ճչում եմ: Վախից ու շոկային վիճակից ձայնս… կորել էր… Ուզում էի ճչալ, ուզում էի գոռալ ամբողջ կոկորդով, որ թողնի ինձ, բայց կարծես կոկորդս մեկը փակած լիներ, օդը սեղմում էի թոքերով, բայց բացի խզզոցից ոչ մի ձայն դուրս չէր գալիս: Խեղդվում էի:
Երբ ինձ վերելակ մտցրեց, սեղմեց պատին ու հենվեց վրաս: Լույսի տակ տեսա նրա դեմքը, բայց ոչինչ չէի կարողանում անել: Ոտքերս թուլացել էին, չէին պահում, ձեռքերի մատներս մխրճվել էին նրա բաճկոնի մեջ, բայց ոչ մի շարժում չէի կարողանում անել, ոչ մի ձայն ի վիճակի չէի հանել:
-Սուս մնա, թե չէ ավելի վատ կլինի,- խռռպոտ, կատաղած ձայնով ինձ դիմեց տղամարդը:
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չէի զգում, ոչինչ չէի նկատում: Միայն հիշում եմ, որ շորերը մաքուր էին, թափառաշրջիկ չէր:
-Թոոո~ղղ,-շշնջացի, որովհետև ավելի բարձր ոչ մի ձայն չէր դուրս գալիս:
-Հա, բա ոնց,- ծիծաղեց նա,- հեսա կթողնեմ:
Առաջինն ինչ մտքովս անցավ` ուզում է բռնաբարել: Երկրորդն անցավ` խաբեմ, թե հիվանդ եմ, գուցե վախենա:
- Ես սպիդ ունեմ, կվարակվես,- նորից շշնջացի ես:
-Չեմ կարող վարակվել, ես էլ ունեմ: Վարակը վարակին չի վարակում,- նորից ծիծաղեց նա ու սկսեց արձակել շորերը:
- Ես սիֆիլիս ունեմ, մեռնելու եմ մի ամսից:
- Ոչինչ, ես էլ ունեմ, բան չկա:
Աստվաաաաա~ծ… Այս ինչ էր կատարվում… Պետք է մի բան անեի, պետք է մեռնեի, բայց չթողնեի, իր ուզածն անի…
-Թո~ղղղ
- Հեսա, հեսա կթողնեմ, գեղեցկուհի…
Ես դադարեցի դիմադրել, որ ուշադրությունը թուլացնի: Նա ինձ մի ձեռքով բռնեց ու իջեցրեց մյուս ձեռքը, որ շալվարն արձակի:
«Արագ, արագ, կենտրոնացի, կենտրոնացի, պետք է մի բան անեմ»,- գոռում էի մտքումս ինքս ինձ:
Բոլոր ուժերս հավաքեցի ու մի կտրուկ շարժումով հարձակվեցի նրա վրա, գիշատիչի պես ատամներով կախվեցի նրա վզից: Ինչքան ուժ ունեի կծեցի պարանոցն այն մասում, որտեղ վամպիրներն են կծում, երբ զոհի արյունն են խմում: Նա գոռոց արձակեց ու սկսեց ինձ հրել իրենից, որ ազատվի, բայց ատամներս խրել էի արդեն մսի մեջ ու սեղմել այնքան ուժգին, որ միայն ծնոտս ջարդելով կարող էին ազատել: Զգացի նրա արյան համը: Ինչքան զզվելի էր… Սրտխառնոց սկսեց, քիչ էր մնում փսխեի, բայց գիտեի, որ երկրորդ շանսն ինձ չի տրվի: Նա ինձ հարվածեց, բայց կրկին բաց չթողեցի: Հետո էլի սկսեց հրել, այնքան ուժեղ, որ պոկեց ինձ իրենից, բայց ծնոտներս կծկված էին ու մի կտոր միս տարա ատամներիս մեջ նրանից: Տաք արյան շիթը խփեց ուղիղ դեմքիս: Զարկերակն էի կծել ու պոկել էի: Նա շփոթմունքի մեջ էր, ցավից ոռնում էր: Վերելակի պատերը, շորերս, դեմքս, ամբողջն արյան մեջ էր, բայց դեռ այնքան արյուն չէր կորցրել, որ ուշագնաց լիներ: Այդ մի քանի րոպեն ինձ անվերջ էին թվում, հասկացա, թե որն է իսկական դժոխքը:
Ընկել էի վերելակի պատին ու, ինչպես երազում, ոչինչ չէի հասկանում, միայն սպասում էի:
Վերջապես վերելակի դռները բացվեցին: Մոնիտորի վրա ցույց էր տալիս քսանմեկ թիվը. հասել ենք: Զոհս բռնել էր վիզն ու անօգուտ փորձում էր կանգնեցնել արնահոսությունը: Վերջապես ուշագնաց եղավ ու ընկավ հատակին` գլուխը վերելակից դուրս, մարմինը` ներս: Չգիտեմ` քանի րոպե անցավ, բայց վերելակի դռները փակվեցին` ուղիղ վզին: Վերելակը շարժվեց, ներքև, մի պահ լռվեց հարկերի արանքում: Նրա մարմինը կախվել էր վերելակի խցի առաստաղից, հավանաբար գլուխն էր լռվել հարկերի արանքը: Հետո մի ձայն եկավ, կարծես ոսկրեր էին ջարդվում, ճլճլոց, ինչպես ջիլերն են պոկվում, եթե քաշես: Նրա մարմինը պոկվեց վերելակի խցի վերևից և շրկխոցով ընկավ հատակին, ուղիղ վրաս. այլևս գլուխ չուներ:
Այն մարդիկ, ովքեր առաջին հարկում վերելակ էին սպասում, դեռ երկար չէին կարողանում ուշքի գալ տեսածից, նույնիսկ լսել եմ` մեկ տարի հոգեբանի են այցելել: Երբ դռները բացվեցին առաջին հարկում, ես ընկած էի գետնին, վրաս` անգլուխ դիակը: Վերելակի հատակին մի քանի լիտր արյուն էր, պատերն ու առաստաղն էլ էին արնաշաղախ: Հագուստս ներծծել էր արյունը ու ճպճպում էր:
Հիշում եմ, երբ դեռ փոքր էի, «Մոնթե-Կրիստոյում» կարդացել էի գլխատման տեսարանի նկարարություն և շատ ծանր տպավորություններ էի ստացել: Մանավանդ սարսռում էի այն մասից, երբ գլխատված դին “քամում” էին, որ շատ արյուն լինի և էքզեկուցիան դիտող “հանդիսատես” ժողովուրդը բավարարված վերադառնա տուն` ազդված ու տպավորված դաժան, զզվելի տեսարանով: Հիմա ես էի հայտնվել այդ տեսարանի առանցքային մասում: Չկար մի քանի հազարանոց հանդիսատես, միայն խեղճ երիտասարդներն էին` մոտ քսան տարեկան աղջիկ ու տղա, որ քիչ էր մնում ուշագնաց լինեին արյան տեսարանից ու գարշահոտից, երբ բացվեցին վերելակի դռները: Աղջիկը այնպիսի ճչոց արձակեց, որ նույնիսկ ուշքի եկա: Բացեցի աչքերս: Մի քանի րոպե էլ դեռ շարունակում էի այդպես պառկած մնալ, մինչև ոստիկաններն ու “Շտապ օգնության” աշխատակիցները վրայիցս մի կողմ տարան դին, ինձ էլ հանեցին վերելակից ու տարան մեքենան:
Քսանմեկերերոդ հարկի հարևաններն էլ էին բավական “զարմացել”, երբ իրենց դռան առաջ մարդու գլուխ էին հայտնաբերել: Այնքան էլ գանգրահե~ր էր: Աչքերը բաց էին, դեմքին էլ զարմացած արտահայտություն էր սառել, կարծես հարցներ` մարմինս ինչ արիք? Հարևաններն անմիջապես շտապ օգնություն էին զանգահարել, նրանց էլ պատասխանել էին, թե երբ մարմինն էլ գտնեք, զանգեք. կգանք, կկարենք: Եւ այս ամենը ամանորից մի քանի օր առաջ… Ամբողջ շենքի բնակիչների Նոր տարին հարամվեց: Մի տեսակ վախեցած էին ու ճնշված, փոխանակ ամանորյա հաճելի հոգսերով զբաղվելու` առավոտից երեկո պատմությունն էին քննարկում: Մի քանի ընտանիքներ նույնիսկ բնակարանները վաճառեցին ու հեռացան: Մեր շենքը չար համբավ էր ձեռք բերել, իմ պատմությունը դեռ մի քանի տարի պտտվում էր շենքով մեկ, կողքովս էլ զգույշ էին անցնում ու այնպես էին նայում, կարծես այլմոլորակային են հանդիպել:
Հիմա ինձ հետ ամեն ինչ լավ է, չնայած` ինչպես կարող էր լավ լինել մի մարդ, ով այդքան իրադարձությունների միջով էր անցել մեկ օրվա ընթացքում: Բայց… Ուժեղ եմ, կդիմանամ: Ամուսինս արդեն զանգում է, երբ նույնիսկ մի քանի րոպե ուշանում եմ: Աչքը վախեցած է:
Այդ դեպքն ամբողջովին փոխեց մեր կյանքը: Այդպիսի արտասովոր ամանոր դեռ երբեք չէինք ունեցել: Թեև որոշել էի, որ պետք է փորձեմ ինչ-որ բաներ ուղղել, բայց համոզված եմ. այդ մանիակն ինձ հանդիպել էր, որ պատժի դավաճանությանս համար: Երբ հոգեբուժարանից տուն վերադարձա, ամուսինս արդեն փոխվել էր, ուրիշ մարդ էր դարձել: Սկզբում, մի տեսակ վախվորած էր, քաշվում էր հետս խոսելուց: Կարծես օտարացած լինեինք, իրար չէինք ճանաչում, ու սկզբից պետք է ծանոթանայինք: Բայց հետո քիչ-քիչ սկսեց վստահել ինձ ու սկսել էր ինձ նորից ճանաչել, շատ սիրալիր էր ու ուշադիր: Երբեք չէր պատկերացնի, որ ունակ եմ նման գազանությունների: Ասում էր, թե հասկացել է, որ ինձ դեռ չի բացահայտել ամբողջովին: Հիմա արդեն հիշում էինք, թե առաջին անգամ ինչպես էինք համբուրվում նրա հետ, տասը տարի առաջ:

Վերջ

Ֆրեյա
24.12.2008, 13:19
Վարդագույն շարֆը

-Իմ վարդագույն շարֆը, իմ վարդագույն շարֆը, մնաց այնտեղ, իմ վարդագույն շարֆն ընկավ ներքև: Իմ վարդագույն շարֆը…
Աննան զառանցում էր: Ավելի ճիշտ` կայֆի տակ էր: Երկրորդ օրն էր, ինչ այստեղ էր, այնքան դեղեր էին ներարկում, որ տեսիլքներ էր ունենում, զառանցում էր իր վարդագույն շարֆի մասին, որը հագին էր, երբ ոստիկաններն իրեն իջեցրել էին կամրջի բազրիքից ու պատահաբար ներքև էին գցել: Ինքն էլ նայել էր, թե ինչպես է վարդագույն շարֆն ընկնում ներքև ու վախեցել էր:
- Իմ վարդագույն շարֆը~,- մրթմրթաց Անան: Նրա բառերը հազիվ էին հասկացվում, միայն շարֆի պատմությունն իմացողը կհասկանար, թե ինչ է ասում:
- Ոչինչ, ազիզ ջան,մի մտածիր, Ձմեռ պապը քեզ նոր շարֆ կբերի, երեք օր էլ համբերիր, կբերի,- փաղաքշում էր նրան Թամարը, այստեղի «ստաժավորը»:
Դուռը բացվեց ու մի կին ներս մտավ սպիտակ խալաթով.
- Հապա մի դուրս եկեք սենյակից, ինչ գործ ունեք այստեղ,- բարկացավ նա` տեսնելով, որ աղջիկները մտել են նորեկի սենյակ:
Թամարն ու էլի մի կին` Մարիան, իրենց երրորդ ամանորն էին դիմավորում այս պատերի ներքո: Թամարը բավականին գեղեցկադեմ էր, բայց շատ թափթփված արտաքին ուներ: Մազերը կարծես մի քանի տարի սանրված չէին, շորերին երփներանգ լաքաներ էին, որոնցով կարելի էր հստակ ասել նրա վերջին մեկ շաբաթվա մենյուն: Շարժումներն էլ մի տեսակ “թափթփված” էին ու կտրուկ, անհանգիստ: Կարծես ամեն շարժումը խուճապահար էր անում:
Մարիան, ի տարբերություն նրա, խնամված ու կոկիկ արտաքին ուներ, նունիսկ չափազանց խնամված: Մազերը ձիգ սանրվածքի մեջ էին հավաքված ու ոչ մի չարաճճի մազ իրավունք չուներ սխալ ուղղությամբ տնգվել, եղունգներին վառ կարմիր լաք էր քսած, ամեն ինչ տեղը տեղին: Միայն մի բան էր տարօրինակ. Մարիայի գեղեցիկ ու խնամված մատներին, հոդերի մասում, սպիտակ կապոցներ էին, բոլոր մատների վրա:

Ինչպես մյուս այս տեսակի հաստատություններում, այնպես էլ այստեղ, ոմանք իրենց համարում էին «նորմալ», ու մնացածին դիմում էին` գժերը: Նորմալները ելումուտ ունեին, ծխախոտ ու մթերք առնելու էին գնում, ներքին կարգով: Թղթախաղն էլ էր անպակաս` որպես ժամանակ սպանելու միջոց, երկար ձմեռային երեկոներն էլ կրճատում էին երկար-բարակ զրույցներով: Սովորաբար «նորմալներն» իրար հետ էին առանձնանում ու «խելոք-խելոք» հարցեր էին քննարկում` պատմելով վերջին նորություններն ու անախորժությունները, հին կյանքից պատմություններ էին հիշում:
Ամանորին երեք օր էր մնացել, մթնոլորտն էլ էր ամանորյա: Աղջիկները կանաչ եղևնու ճյուղեր էին հավաքել հիվանդանոցի բակից ու սեփական ձեռքերով զարդարանք էին պատրաստել, փակցրել էին տարբեր սենյակներում:
Թամարը բարձրացավ մահճակալի կողքի աթոռին, որը մեխված էր հատակին հատուկ ամրակներով, ձգվեց դեպի պատը ու Աննայի մահճակալի վերևը` նրա գլխավերևում, խնամքով եղևնու ճյուղեր փակցրեց, որից կախված էին սպիտակ կտորից կրկին սեփական ձեռքերով պատրաստած հրեշտակներ, վրան արհեստական ձյուն փչեց: Ժպտաց. հավանում էր: Հետո իջավ աթոռից, խոնարհվեց Աննայի մահճակալի վրա, համբուրեց նրա ճակատն ու արտասանեց ականջին.
- Լավացիր, սիրունիկ, շուտով ամանոր է: Իսկ ամանորին հրաշքներ են լինում:
Թամարն ու Մարիան դուրս եկան սենյակից լուռ: Նրանք կարծես իրենց զգում էին այստեղի բարեգործ մայրերը, որ խնամում էին նորեկներին, հետևում նրանց: Եթե “գժեր” չէին, ընկերանում էին, սովորացնում ներքին կանոններն ու չգրված օրենքները:
Աննան ևս մի քանի ժամ մնաց դեղերի ազդեցության տակ` մինչև երեկո, սակայն երեկոյան կարողացավ բացել աչքերը, չնայած, որ դեռ իրեն մշուշի մեջ էր զգում, չէր հասկանում` որտեղ է, ինչ է կատարվում, քնած է, թե արթուն: Տարբեր հիշողություններ խառնվում էին իրար, աչքերի առաջ գալիս: Մեկ թվում էր, թե ինքը փոքր է` հինգ տարեկան, առավոտյան բացում է կանաչ եղևնու տակ դրված նվերների փաթեթը ու հանում այնտեղից իր սիրելի վարդագույն շարֆը: Զգում է եղևնու խեժի հոտը: Հետո անմիջապես մեկ ուրիշ տեսարան է աչքի առաջ գալիս. ամանոր է, պար են բռնել եղևնու շուրջ: Շրջանի մեջ են նրա բոլոր հարազատներն ու ընկերները: Քանի պտտվում են եղևնու շուրջ, ծանոթների դեմքերը սկսում են խամրել ու քիչ-քիչ անհետանում են: Փորձում է տեսողությունը լարել, լավ նայել դեմքերի մեջ, բայց չի տեսնում: Մարմինները տեղում են, իսկ դեմքերը` խավար:
-Արտյո~մ,- հառաչեց Աննան:
Մի պահ իրեն թվաց, թե այն ամենն, ինչ եղել է իր հետ նախկինում, վերջին մի քանի օրը, երազ է, ու հիմա ինքն արթնացել է այդ երազից:
Աննան վեր կացավ մահջակալից, մոտեցավ դռանը: Դուտը կողպած չէր: Բացեց, դուրս եկավ միջանցք: Հատակը շատ սառն էր, սալիկապատ էր:
Սկզբում կարծում էր, թե հիվանդանոցում է, բայց երբ շուրջը նայեց, տեսավ պատուհաններին ամրացված մետաղյա ցանցն ու ռեշոտկան, սարսռաց: Սենյակը դատարկ էր, ոչինչ չկար, միայն մահճակալն էր ու հատակին ձգած աթոռը: Նույնիսկ պատերին էլեկտրականության վարդակներ չկային: Ոչ մի սուր, կտրող գործիք, ոչ մի լար:
Դէ իհարկե- ուր են տանում ինքնասպանության փորձ գործողներին- հոգեբուժարան: Առաջ այնքան հեռու ու յոթ-երեքերորդ թագավորությունում գոյություն ունեցող էր թվում այդ հոգեբուժարան կոչվածը ու ասոցացվում էր մի երևույթի հետ, որտեղից ելք չկար: Երբեք չէր կարող պատկերացնել, թե մի օր կհայտնվի այդտեղ:
Ելք չկար…
Հարկում էլ ոչ ոք չկար: Նախկին հերթափոխի բժիշկները տուն էին գնացել արդեն, իսկ նոր հերթափոխը դեռ շենքով էր դեգերում, նայում` ամեն ինչ կարգին է, թե ոչ:
- Նա արթնացել է, արագ, արագ, եկեք:
Կողքի սենյակի դուռը բացվեց զզվելի ճռռոցով ու Աննայի վրա դռան հետևից սևեռվեցին զույգ աչքեր` հետաքրքրասեր, ուսումնասիրող ու հիացմունք արտահայտող: Աննան հետ քաշվեց: «Վայ Աստված,- մտածեց Աննան,- մի հատ սրա աչքերի արտահայտությանը նայիր: Իսկական գժի հայացք է` պլշած»:
Աննան արագ վերադարձավ այն սենյակ, որտեղից դուրս էր եկել ու անկողին մտավ:
Մի վայրկյան հետո նրա սենյակի դուռը նորից բացվեց ու մեկը մյուսի հետևից ներս մտան Թամարը, Մարիան ու նրանց ընկերուհիները:
-Բարև,- ուրախ բացականչելով` առաջ եկավ Թամարը, կարծես պետք է ելույթ ունենար բազմահազարանոց հանդիսատեսի առաջ, ու իր հետաքրքրված աչքերը պլշեց Աննայի վրա` նորից նրան վախեցնելով: - Ինչպես ես? Խելքի եկել ես արդեն:
Չստանալով պատասխան` Թամարը մոտ գնաց, նստեց մահճակալին:
- Մի վախեցիր, մենք գժեր չենք, ի տարբերություն մնացածին:
«Հա, բա ոնց, երևի ես եմ քեզ վրա գժի նման աչքերս չռել»,- քմծիծաղ տվեց Աննան մտքում: Բայց պատասխանեց` ես էլ գիժ չեմ:
Թամարը ներկայացրեց ընկերուհիներին, պատմեց, թե ինչպես են իրեն բերել հոգեբուժարան, ինչ է պատահել իր հետ:
- Ուր են իրերս, ուր է վարդագույն շարֆս,- Աննան ընկավ բարձի մեջ ու սկսեց հեկեկալ:
Բոլորը մոտ վազեցին, ընկան մահճակալին ու սկսեցին փաղաքշական խոսքեր ասել: Հանկարծ Աննան վեր թռավ անկողնուց ու սկսեց կատաղի ոռնալ.
-Դուրս կորեք այստեղից… Դուրսսս… Ռադներդ քաշեք, այ խելառներ, ով եք դուք… Հանգիստ թողեք ինձ:
Հետո սկսեց կանանց հրելով դուրս հանել: Սվետիկը չէր ուզում դուրս գալ, ներքևի պռոշը կախել էր փոքր երեխայի պես, կարծես ասում էր` հիմա կլացեմ:
Երբ հանգստացավ, արդեն ուշ գիշեր էր, լույսերն անջատել էին: Վեր կացավ, մոտեցավ պատուհանին ու դուրս նայեց: Ուղիղ իր քթի բարձրության վրա մի բան նկատեց. պատուհանին ամրացված ցանցին մեղու էր կպած, մարմինը` դեղին, վրան` սեև գծեր: Այնքան աչք շոյող էր ձմեռվա սև ու սպտիակ գույներից հետո այս փոքրիկ մեղվի գունային կոնտրաստը: Ինչպես էր այստեղ հայտնվել, ինչպես էր հաջողացրել ցանցից կպած մնալ? Ինչպես էր հաջողացրել մետաղական ցանցի մեջ “խճճվել”?
“Երևի դեռ ամառվանից է այստեղ, կամ էլ աշնան ցրտերից է սառել, էլ չի կարողացել, ուժ չի ունեցել թռչել- փախչելու”:
Պատուհանի հետևում ձմեռ էր, փարթամ ձմեռ: Թեև մութ էր, բայց երևում էին ձյան փափուկ, կլորավուն ուրվագծերը: Բյուրեղիկների շերտը արծաթագույնով փայլփլում էր լուսնից, ու երբ ուշադիր էիր նայում, կարող էիր ամեն մի առանձին բյուրեղի շողը նկատել:
Կախարդական գիշեր էր…

_________________

Ֆրեյա
24.12.2008, 13:25
......

Առավոտյան Աննան արթնացավ ինչ-որ աղմուկից, շխկթխկոցից ու հասկացավ, որ սառը հատակին է քնել: Վեր կացավ, տեղափոխվեց անկողին, բայց զգաց, որ մարմնի բոլոր մասերն անտանելի ցավում էին ու կծկված էին:
Միջանցքից ինչ-որ աղջկա ճչոցներ ու լացի ձայներ էին գալիս:
-Բռնեք նրան,- հրամայեց ինչ-որ կանացի ծխած ձայն:
Աննան վազեց դեպի դուռը, բացեց ու նայեց միջանցք:
Գոռացողը երիտասարդ աղջիկ էր, երկար գանգուր մազերով, որ թափվում էին մինչև գոտկատեղն ու թաքցնում էին դեմքը: Մոտ քսան-քսաներկու տարեկան կլիներ: Երկու սանիտար բռնել էին ձեռքերը և չէին թողնում, որ շարժվի: Աղջիկը դիմադրում էր, փորձում էր ազատվել երիտասարդներից, ձկան պես թպրտում էր, բայց զուր էին ջանքերը: Կատաղի շարժումներից մազերը զսպանակների պես թռչում էին օդում, ինչպես խելագար ռոք երաժիշտների մազերը` նվագելիս գլուխները թափահարելիս:
-Նա ինձ սիրում է, նա ինձ սիրում էէէէ… Թող գա, կանչեք, թող գա և իր բերանով ասի, որ ինձ չի սիրում,- կոկորդը պատռելով ճչում էր աղջիկը:
-Նա քեզ չի կարող սիրել, հասկացիր, այդ ամենը դու ես հնարել:
- Եթե չի սիրում, ինչու չի ամուսնանում: Թող ամուսնանա մեկ ուրիշի հետ ու կհավատամ, որ ինձ չի սիրում:
Կողքի դռնից հարևանուհիներն էլ էին հանել քթերն ու հետևում էին զավեշտալի տեսարանին:
-Սա ով է,- հարցրեց Աննան նրանցից մեկին ու գլխով նշան արեց աղջկա ուղությամբ:
- Քեզ ինչ? Կարինան է: Իրեն թվում է, թե երիտասարդ հորեղբայրն իրեն է սիրում, ուզում է հետն ամուսնանալ: Ամեն ամիս բերում են նրան, այս ամիս արդեն երկրորդ անգամն է: Նորից նոպա է մոտը:
Աննան հետ քաշվեց ու փակեց դուռը:
“Նոպա~…”,- մտածեց նա ու աչքերը մտահոգություն սկսեցին արտահայտել:
Աննային երբեմն թվում էր, թե ինքը խելագար է, կամ էլ` խելագարությանը սահմանակից վիճակում: Հիմա սկսեց հասկանալ տարբերությունն իր ու “իսկական” հոգեկան հիվանդի միջև:
Իր մոտ ժամանակավոր դեպրեսիա էր, անբարենպաստ իրադարձությունների հետևանքով առաջացած ժամանակավոր գիտակցության մթագնում: Վերջին իրադարձություններն ու սթրեսային իրավիճակը ծանր ազդեցություն էին թողել հոգեկանի վրա: Վերջապես ամեն օր չէ, որ բռնաբարության փորձի զոհ է դառնում, ու ամեն օր չէ, որ վերելակում մարդ է սպանում:
Իսկ այս օրհնյալն իծնե խախտում ուներ, ուղեղում մի բան, մի գործընթաց սխալ էր ընթանում ու դա ոչ մի կերպ, ոչ մի գործիքով ուղղել կարելի չէր:
Հոգեկան հիվանդություններն ամբողջ կյանքում մի յուրահատուկ վախ էին ներշնչում Աննային և իրեն երբեմն հարց էր տալիս` հիվանդ չէ արդյոք: Գուցե իր հետ էլ մի բան այն չէ, բայց ինքն իրեն ինչպես ախտորոշի, ինչպես հասկանա:
Բոլորս էլ նույն զգայարաններն ունենք, նույն կերպ ենք լսում, նույն կերպ ենք տեսնում, բայց տարբեր կերպ ընկալում:
Մեր լսածը, տեսածը, զգացածը մեր ուղեղի վերամշակումից հետո է միայն մեզ ընկալելի դառնում: Իսկ ինչ կլինի, եթե մի օր ուղեղը թերանա, “փչանա”: Էլի ձայնը կլսես, պատկերը կտեսնե, բայց կարող է պարզվել, որ ձայնն իրական չէ, տեսիլքն իրական չէ, ուղեղիդ խաղերն են:
Ինչ կլինի, եթե ուղեղդ քեզ խաբի?
Չէ որ հիվանդի համար դա միակ ճշմարտությունն է, այն ինչ ընկալում է, այն ինչ իր զգայարաններն են իրեն հաղորդում: Ինչ հիմքեր ունի սեփական աչքին, ականջին, շոշափելիքին չվստահելու? Ոչ մի…
Իսկ եթե մտածողական պրոցեսներն են խախտվում, եթե թվում է, թե քեզ հետևում են, քեզ համար դավեր են նյութում ու խաբում են ամեն քայլափոխին, բոլոր ծանոթներդ: Պետք է զգուշանաս, պետք է ոչ ոքի չվստահես ու ուշադիր լինես: Եթե քեզ թվում է, թե հենց աչքդ թեքես, ուշադրությունդ թուլացնես, կվնասեն քեզ: Ինչպես մարդուն համոզել, որ դա “օբյեկտիվ” չէ, որ դա իրեն է թվում, ինչպես համոզել, որ ինքն իրեն չվստահի ու քո ասածին վստահի: Ինչպես ապացուցել իրականությունը:
Ոչ մի կերպ…
Քանի որ ամեն ինչ հարաբերական է, ամեն ինչ գոյություն ունի, քանի գոյություն ունենք մենք, ամենն այնպիսին է, ինչպիսին մենք ենք տեսնում…
Ինչ գիտես, թե ջուրն անհամ է: Գուցե ուղղակի զգայարան չունես դրա համն ընկալելու: Եթե մեկն ասի, թե ջուրը կծու է, կասես` գիժ է?
Ու եթե մի օր հրաշալի երաժշտության ձայներ լսես ու եդեմական տեսիլքներ ունենաս, մի շտապիր եզրակացնել, թե դրախտ ես ընկել:
Աննան ավելի վստահ էր իր եզրակացություններում- “Ես գիժ չեմ”:

Դուռը թակեցին ու ներս մտավ մի կին` սպիտակ խալաթը հագին, ձեռքին թղթապանակ ուներ ու գրիչ:
-Բարի առավոտ, Աննա: Ես բժիշկ Շվարցն եմ: Կարող ես ինձ դիմել անունով` Նինա: Քեզ երեկ հանգստացնող դեղերի մեծ բաժին ենք տվել, ինչպես ես: Անցել է ազդեցությունն արդեն?
Աննան անվստահությամբ լի հայացք նետեց բժշկի վրա, բայց երբ հանդիպեց նրա ինքնավստահ ու ջերմ աչքերին, հանգստացավ:
Նինա Շվարցը մոտ քառասուն-քառասունհինգ տարեկան կին էր, շատ գեր, այնքան գեր, որ նույնիսկ հազիվ էր կարողանում սեփական մարմինը տեղափոխել ու օրորվելով էր քայլում: Մազերի կարճ ժամանակակից կտրվածքը կոկիկ հարդարված էր: Նա գրպանից ծրար հանեց, որի վրա գրված էր` Աննա: Այդ ծրարում երեք գույնի հաբեր էին` կապույտ, վարդագույն ու կանաչ, մեկնեց Աննային:
- Խմիր սա: Հիմա քեզ հանգստանալ ու հանդարտանալ է անհրաժեշտ:
Աննան ենթարկվեց:
- Փորձիր մի քիչ էլ քնել, իսկ օրվա երկրորդ կեսին սպասում եմ քեզ իմ կաբինետում, քեզ կուղեկցեն քույրերը: Մի քիչ կզրուցենք: Քո իրերը քեզ հետ են բերել, դրանք ինձ մոտ են: Երբ կցանկանաս, կարող ես վերցնել:
- Որտեղ եմ ես,- անտարբեր ձայնով հարցրեց Աննան:
- Մայրաքաղաքից 34 կմ հեռավորության վրա, դեպի հարավ-արևմուտք: Սա նախկին հանգստյան տուն է, այժմ, ինչպես երևի հասցրեցիր հասկանալ, առողջարան է: Անհանգստանալու կարիք չկա, սիրելիս, ամեն ինչ կարգին է: Մենք քեզ ոտքի կկանքնեցնեք:
Բժիշկը լայն ու բարեհամբույր ժպտաց Աննային ու հեռացավ:
***

Աննան ամբողջը օրը կիսաքուն վիճակում էր: Ոչ քնում էր, ոչ արթուն էր: Այս վիճակը նրան զարմացրեց: Ի տարբերություն սովորականի գլխում ոչ մի միտք չկար, ոչ մի… Ուզում էր միտք բռնել, չէր կարողանում: Ուզում էր իրեն այն մտքի վրա բռնացնել, թե ինչ է մտածում, չէր ստացվում: Ոչ մի միտք. դատարկությու~ն, հանգստությու~ն… Ուզում էր մտածել, չէր ստացվում: Չէր կարողանում կենտրոնանալ, որ սկսի մտածել: Պառկած ժամերով նայում էր առաստաղին ու չէր ձանձրանում: Անընդհատ նայում էր: Առաստաղը իրեն վարդագուն էր թվում, թեև ոչ մի գույն էլ չուներ իրականում, իսկ առաստաղից կախված փոշու բարակ ժապավեններին (չգիտեր` ինչպես են դրանց ասում, բայց գիտեր, որ դրանք ժամանակ առ ժամանակ կախվում են առաստաղից, ու պետք է փոշեկուլով հավաքես) նայելով` թվում էր, թե ինքը կրկեսում է, իսկ այդ ժապավենները` փայլփլուն թատերական զգեստներ հագած ակրոբատներ են, ու առաստաղի տակ կախված ճոճանակների վրա վտանգավոր տրյուկներ են ցույց տալիս իրեն: Ժապավեններից մեկը կարծես երկու մասից բաղկացած լիներ. դա էլ աղջիկ ու տղա էին: Տղան ոտքերով ամրացված էր ճոճանակից, իսկ աղջիկը օդի մեջ ցատկ էր կատարում, ու տղան նրան բռնում էր, մեկ` ձեռքերից, մեկ` ոտքերից:
Երեկոյան Աննան ուշքի եկավ այն մտքից, որ արդեն մութն ընկնում է, լույսը պակասել է: Իսկ ինքը` առավոտվանից նույն դիրքով պառկած, առաստաղին է նայում: Կողքի սենյակից ուրախ ձայներ ու ծիծաղ էր գալիս: Աննան իրեն շատ միայնակ ու նեղված զգաց, ինչպես փոքր ժամանակ, երբ բակից գալիս էին երեխաների խաղի ձայները, իսկ ինքը ստիպված էր նստել ու դաս անել: Կամ էլ` երբ ամաչում էր բակ իջնել ու երեխաներին խնդրել, որ իրեն էլ խաղացնեն: Բայց այդ ժամանակներն անցել էին վաղուց: Հիմա Աննան շատ հեշտ էր բառեր գտնում մարդկանց հետ խոսելու և չէր քաշվում ոչինչից: Նա վեր կացավ մահճակալից ու տեսավ, որի իր մահճակալի կողքի աթոռին խալաթ է դրված: Շատ զարմացավ. չէր նկատել, որ սենյակ մարդ մտներ, այդ երբ էին բերել?
Աննան հագավ խալաթը ու գնաց կողքի սենյակ:
***
Կողքի սենյակում հավաքվել էին հոգեբուժարանի մնացյալ բնակիչներից ոմանք` Մարիան, Թամարը, էլի մի քանի կանայք, ում անունները չէր հիշում (Սվետիկը, Ալինան ու Կատյան), ու ի զարմանս Աննայի, այն աղջիկը, ում առավոտյան բռնել էին սանիտարները ու ով գորգռում էր ամբողջ շենքով մեկ` մազերը թափահարելով: Հիմա հեռացված ու ոչինչ չասող հայացքով էր նայում, աչքերը կարմրած էին ու յուրովի անթափանց: Կարծես ապակուց լինեին: Աչքերի տակ կապտած էր: Ընդհանուր տեսքն էլ այնպիսի անպաշտպան ու խեղճ էր: Հրեշտակային, անմեղ, օրհնյալ մի բան կար մեջը: Երևի, պատահական չէ, որ Ռուսաստանում հոգեկան հիվանդներին ու մտավոր խնդիրներ ունեցողներին “օրհնյալ” են անվանել, կամ “Աստծո մարդ”, ու վերաբերվել որպես սրբերի:
Աննան հակասական զգացմունքներ էր նկատում իր մոտ: Մի կողմից, վախենում էր նրանցից ու քաշվում: Վախենում էր, որ նրանց հետ խոսելով, շփվելով, մի բան հսկողությունից դուրս կթողնի, ինքն իրեն չի կարողանա կառավարել ու նրանցից “կվարակվի”: Չէ որ, երբ մարկանց հետ շատ ես շփվում, չես զգում, թե ինչպես ես նրանցից որոշ խոսքեր, սովորություններ ձեռք բերում, սկսում ես նրանց պես մտածել: Այն ոճը, որ ընդունելի է ու նորմալ է բոլորի համար, նորմալ է դառնում նաև քո համար: Աննան դրանից էր վախենում: Վախենում էր, որ չի զգա, թե ինչպես է ընկնում այլ աշխարհ:
Մյուս կողմից, մի զգացում էր առաջանում` օգնել այս մարդկանց, մի բան անել: Մի լուծում պետք է լիներ: Չէ որ նրանք հիվանդ չեն, ամեն ինչն էլ տեղն է, ընդամենը դավաճան ուղեղն է հրաժարվում աշխատել, հրաժարվում է նրանց օգնության գալ ու հանել այս տանջող ու խոցելի վիճակից:
Աննային նկատմամբ կանայք բարեհամբույր էին: Հավանել էին: Նրան դիմավորեցին, նստեցրեցին անկողնու վրա հարմար տեղ ու սկսեցին հարցուփորձ անել, թե ով է, որտեղ է ապրում, ով է մասնագիտությամբ:
Աննան առանց նյարդայնանալու պատմում էր իր մասին, իր կյանքի մասին, իսկ կանայք հետաքրքրությամբ լսում էին: Միայն Սվետիկն էր անհանգիստ երեխայի նման տեղում նստած անընդհատ շարժվում ու խոսքի կեսից անկապ հարցեր տալիս:
Մյուս կանանց մեջ ոչ մի տարօրինակ բան չկար կարծես: Բայց որ մի քիչ խոսում էիր հետները, ավելի ուշադիր էիր դիտում շարժուձևը, հայացքները, խոսելաոճը, հասկանում էիր, որ մի բան այն չէ: Պարզել ճշգրտորեն չէր լինում, թե ինչը: Սովորական կյանքում հաճախ հանդիպում են տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններով: Ոմանք տարօրինակ են, ոմանք ապշեցնում են, ոմանք նույնիսկ ավելի գիժ կարող էին համարվել, քան այս սրբերը, բայց այստեղ ամեն ինչ տարօրինակ էր թվում:
Երբ մութն ընկավ, աղջիկները քնել էին նստած տեղերում, միայն Թամարն ու Աննան էին դեռ շարունակում զրույցը:
- Թամար, քեզ մի բան եմ ուզում հարցնել: Եթե համարես, որ հարցս տեղին չէ, կարող ես չպատասխանել:
Աննա շատ դելիկատ էր մոտենում հարցերով: Չէր ուզում վախեցնել, կամ վիրավորել կանանց: Նա շարունակեց.
- Ով է Մարիան, ինչու են մատներին կապոցներ փաթաթած:
- Նախկին կյանքում օպերային երգչուհի է եղել: Շատ հաջողակ էր, բոլոր մեներգություններն ինքն էր կատարում, բայց կարիերան շուտ ավարտվեց, երբ դեռ երիտասարդ էր: Նրան ժամանակ առ ժամանակ թվում է, թե մատները երկարել են, շատ են երկարել, ու այդ ժամանակ դանակով կտրում է, որ ճիշտ չափի բերի: Նրան արդեն երկար ժամանակ բուժում են: Թվում է, թե առողջացել է, բայց որոշ ժամանակ անց, նորից այստեղ են բերում` մատները կապկպած:
Աննայի դեմքին դառնություն տպվեց:
- Իսկ Սվետիկը? Նրան ինչ է պատահել?
- Սվետիկը ևս հաջողակ է եղել, պետք է ամուսնանար մի տղայի հետ, երկար տարիներ սիրել են միմյանց, իսկ հետո հարսանիքից մի քանի օր առաջ իմացել է, որ մի ուրիշ կին իր փեսացուից երեխա է սպասում: Նույն օրը հավաքել է իրերն ու անհետացել է իր քաղաքից: Երևի, մի բան հետը պատահել է, պաշտպանական ռեակցիա է, իրեն փոքրիկ երեխա է երևակայում, իրեն այդպես է ընկալում:
Աննան ազդված էր պատմություններից: Հասկացավ, որ այլևս ոչինչ չի ուզում իմանալ: Օգուտն ինչ էր, թե իմանա նրանց կյանքի պատմությունը? Ելքը մեկն էր. բոլորը ՀԻՄԱ այտեղ են, բոլորը ներկայում են, այնպիսին, ինչպիսին որ կան, ու փոխել արդեն ոչինչ հնարավոր չէ:
- Թամար, կարող է իմանաս? Իմ սենյակ մտնող եղել է այսօր? Սենյակումս խալաթ է հայտնվել, բայց չգիտեմ` որտեղից:
- Աննա ջան, այսօր քեզ մի քանի անգամ այցելել են բժիշկները, փորձում էին քեզ տանել հիպնոզի սեանսի, բայց չէին կարողանում արթնացնել: Որոշեցին չանհանգստացնել, մինչև որ ուշքի գաս:


***
Աննան պառկել էր անկողնում: Պատուհաններից այն կողմ նորից վառվում էին լապտերները, բայց այս գիշեր ձյուն չէր գալիս: Աննան չէր կարողանում քնել:
“Ինչպես թե` չեն կարողացել արթնացնել? Բայց ես քնած չեմ եղել: Ինչ է կատարվում: Միթե խելագարվում եմ”: Աննան սկսեց աղոթել: Նա միայն մեկ աղոթք գիտեր` Հայր Մերը: Այս պահին, երբ անչափ հուզված էր, երբ լույսը մարել էր ու չգիտեր` ուր է տանում իրեն կյանքի հորձանուտը, իր օգնության ճիչը միակ ունկնդրողն Աստված էր:
Աննան հիշեց, որ մի քանի օրից Ամանոր է: Նա փորձում էր հիշել, թե ինչ է Ամանորը: Առաջինն, ինչ մուտք գործեց պատկերացում, այն տեսարանն էր, կաթոլիկների Սուրբ Ծննդյան առթիվ տիկնիկներից պատրաստվող դրվագը, երբ Մարիամը գրկել է Նորածնին` շրջապատված հովիվներով ու կենդանիներով:
“Գթասրտություն….”
“Բարություն…”
“…”
Երրորդը չհասցրեց մտածել:
Քնել էր:
........

Ռուֆուս
24.12.2008, 23:02
Լավն էր, ապրես :)

Երկնային
25.12.2008, 04:13
Լավն էր… :)

Ֆրեյա
19.01.2009, 21:57
Թիթեռ…
Սպիտակ` սև պուտերով…
Թռչում է ծաղիկների գլխավերևով, մոտի~կ մոտիկ… համարյա քսվելով խոտերին, համարյա հաճույք է զգում խոտերի հետ խաղալով, բայց չի նստում, վայելում է ազատ խաղը: Միայն թե մի թռչնի բաժին չդառնա…
Թիթեռը ոչինչ չի մտածում; Թիթեռը մտածել չգիտի: Թիթեռը ոչ ոքի չի պատկանում, թիթեռին ոչ ոք չի պատկանում; Թիթեռն ազատ է:
Գուցե նա նույնիսկ չգիտի, որ ազատ է: Այդպես էլ կա` չգիտի:
***
Մայան նկարչուհի է: Նա նստած է ռաթթանե բազկաթոռի մեջ` մի ոտքը ծալած տակին, իր բունգալոյի առաջ: Հագին սպիտակ գույնի վերնաշապիկ է, մազերի մեջ արևդարձային ծաղիկներ են հյուսած: Նայում է ծովի կողմն ու իր հերթական կոլաժներից մեկն է պատրաստում: Սեպիայով վերջին շտրիխներն է անում արդեն իսկ պատրաստ պատկերի վրա. երկար թափվող մազերով աղջկա գծանկար է արել: Ինչ էլ նկարի Մայան, իրեն է նկարում, ինքն է ստացվում, իրեն է ճանաչում պատկերների վրա: Օդում երերալով`կարիբյան թիթեռը նստում է ուղիղ Մայայի նկարած աղջկա պատկերի վրա: Թիթեռնիկի թևերով աղջիկ. հանճարեղ միտք է:
Մայան բռնում է թիթեռին ու պոկում է թևերը: Մի զույգ թիթեռի թևեր` կապույտ, վառ, լազուր կապույտ, դեղին նախշերով: Մայան գցում է թիթեռի անթև մազմզոտ մարմինը սպիտակ թղթի էջերի վրա, իսկ թևերը սոսնձում է իր պատկերի վրա: Մարմինը արդեն թիթեռ չէ, արդեն թևեր չունի, բայց գալարվում է անօգուտ, փորձում է թռնել…
Մայան թիթեռ է, բայց հակառակը…
Կարծես մեկը Մայայի թևերը պոկած լինի, երբ ինքն ազատ է, կարող է գնալ, ուր ուզում է, կարող է անել, ինչ ուզում է: Մայան կարծես այդ գալարվող, թռչել փորձող անթև թիթեռը լինի իր ազատության մեջ:
Իսկ եթե թևեր ունենար, կկտրեր դրանք ու կպահեր սնդուկի մեջ, յոթ փականի տակ: Իրեն պետք չէ ազատությունը: Մայան պետք է պատկանի, Մայային պետք է պատկանի: Նա գիտի այդ զգացումը, նա գիտի այդ հաճույքը` մեկին պատկանելու հաճույքը: Թող անգլուխ թիթեռները երազեն ազատության մասին, իսկ ինքը` գլուխ ունեցող, բայց թևեր չունեցող թիթեռը գիտի կյանքի արժեքը…
***
Ծովի օդը ծովի կողմից իր հետ ազատության շունչ է բերում, իսկ թիթեռնիկը` սպիտակ ներքնազգեստ հագած, քայլում է փողոցով: Նա մոտենում է անցորդներին ու առաջարկում է «միասին թռչել»: Անցորդներից ոմանք անտարբեր հայացք են նետում ու շարունակում ճանապարհը: Թիթեռնիկը մենակ չէ: Նրան շրջապատում են ուրիշ թիթեռներ` սպիտակ, սև, դեղին, աշխարհի տարբեր կետերից այս փողոցի վրա կուտակված: Թիթեռների մի մասը ապակու հետևն է նստում, ինչպես թիթեռնիկների հավաքածուներում, որ կախված են ցանկացած կենսաբանության դասարանի պատից:
Մեկը, երևի այն մեկը, որ վերևներում է, պոկել է նրանց թևերը ու գցել այստեղ` գալարվելու: Իսկ թևերի փոխրեն իլյուզիա է տվել, թե իրենք լիարժեք թիթեռներ են ու ազատ թռչում են ծովային թարմ օդի ալիքներով: Նրանցից ոմանք նույնիսկ հպարտանում են իրենց գունավոր թևերով, ցույց տալիս իրար, գլուխ գովում:
Նա, երևի` նա, ով վերևներում է, պոկել է քո թևերը, ու իլյուզիա տվել փոխարենը, որ դու երջանիկ ես առանց թևերի: Նա քեզ համոզել է, որ դու-դու ես, որ դու այնպիսին ես, ինչպիսին ծնվել ես: Նա քեզ համոզել է, որ չպետք է փոխվես, չպետք է փոխես թևերիդ գույնը: Նա քեզ վախ է ներշնչել, որ առանց թևերի դու-դու չես լինի: Նա քեզ համոզել է, որ դու պետք է ազատության ձգտես, ու դու խելոք-խելոք արդարացնում ես նրա ակնկալիքները:
Նա պոկում է թևերդ, թողնում, որ մի փոքր գալարվես, ճիճուի պես տանջվես, հիշես, որ թիթեռ ես եղել ժամանակին, հետո նորից վերադարձնում է: Վայելում ես մի քիչ, համը զգում ու նորից պոկռտում է թևերդ, որ տարբերությունը զգաս:
Ե~ս… Ես երբեք չեմ դառնա քեզ պես դառը, սառը, անհոգի, անշունչ, դաժան, սեփական մանր-մունր կյանքի հոգսերով տարված: Անտարբեր…
Այն օրը, երբ թևեր ստանամ նրանից, քեզ ի պահք կտամ, ու քո թևերն էլ ինձ կվերցնեմ: Ես արծաթագույն շանթով կսահեմ կապույտ լարերի վրայով…
Ես կլողամ կարմիր լճակների մեջ, բայց չեմ թույլ տա, որ քեզ պես անտարբեր, անսիրտ, անիմաստ դառնամ երբևէ:

Երկնային
19.01.2009, 22:06
ախ.. լացացրիր :noti

Ֆրեյա
01.03.2009, 13:00
Այնքան շատ են բլթերն աշխարհի... թող այ մեկն էլ ավելանա անհատակ շտեմարանին :D

Գլուխ
Ըստ հնագույն աղբյուրների, մարդը հանդիսացել է բնության մեջ հանդիպող մտավոր զարգացության բարձրագույն աստիճանի հասած կենդանի էակը: Այդպիսի զարգացումը պայմանավորված է եղել մի օրգանի, այսպես կոչված` գլխի գոյությամբ: Գլուխը հանդիսացել է նյարդային համակարգի զարգացման բարձրագույն արդյունք և ապահովել է մարդու գիտակցական, մտավոր պրոցեսները:
Բացի այդ գլուխը տեղ է, որի մեջ ուտում են, խմում են և ծխում: Որոշ ծայրահեղ դեպքերում գլուխն օգտագործվում է նաև այլ նպատակներով` հարակից օրգանների համակցությամբ /քիթ, բերան, շուրթեր, ականջներ: Գործնական օրինակ. երբ անհրաժեշտ է մի քանի մեխ մեխել, գլուխը հանդիսանում է ավելցուկային մեխերի համար ժամանակավոր պահեստ/:
Մարդկության շրջանում հանդիպող բազմազանությունն այնքան մեծ է , որ հնարավոր չէ ճշգրտորեն որոշել, թե գլուխ կոչվող ռուդիմենտը ինչպիսի ֆիզիկական և որակական չափորոշիչների պետք է համապատասխանի: Լինում են կլորավուն գլուխներ, քառակուսի, երբեմն էլ ` բութ եռանկյուն: Չափերի մասին պնդումները ևս հակասական են: Ինչպես նաև, անհայտ է, թե ինչպիսի կորելիացիա կա գլխի չափսերի և նրա միջի պարունակության միջև:
Գլուխը, կարելի է ասել, մարդու ամենադինամիկ օրգանն է: Այն հեշտությամբ զիջում է իր ֆունկցիաները այլ օրգաններին, կամ, անհրաժեշտության դեպքում, իր վրա է վերցնում այլ, հավելյալ, ֆունկցիաներ:
Սպորտային խաղերի ժամանակ, գլուխը կարող է փոխարինել ոտքերը, ձեռքերը:
Գլուխը շատ հանգիստ կարող է տեղերով փոխանակվել հետույքի հետ: Այդպիսի ռոտացիաների ժամանակ, բոլոր մտավոր պրոցեսների համար պատասխանատու է դառնում հետույքը, ինչը ծանրագույն հետևանքներ է թողնում մարդու ֆիզիկական, հոգեբանական և հասարակական կյանքի վրա: Հետույքի կողմից իրականացվող մտավոր պրոցեսների ելքն անկանխատեսելի է և , երբեմն, անբացատրելի: Սովորաբար նման ռոտացիա ապրած մարդկանց մասին ասում են` հետույքով է մտածում: Հետույքային ռոտացիան 99% դեպքորում ի ծնե, 0,99% դեպքերում սթրեսներով պայմանավորված անդարձելի պրոցես է: Եւ միայն 0,01% դեպքերում հնարավոր է լինում նկատել որոշ լուսավոր շրջաններ հիվանդության ընթացքում: Այնպես որ, եթե դուք զգում եք, որ ձեր գործերը չեն հաջողվում և ընդհանրապես, կյանքում ամեն ինչ սխալ է ստացվում, պատրաստ եղեք քաջորեն ընդունել նույնիսկ ամենածանր դիագնոզը: Նույնիսկ եթե ձեզ հետույքային ռոտացիա են ախտորոշել, մի շտապեք խաչ քաշել ամեն ինչի վրա: Երբեմն այդ փոխանակությունը դարձելի պրոցես է և երկարատև, տանջալի ջանքերից հետո, հնարավոր է լինում գլխին վերադարձնել իր նախկին տեղը:
Երբեմն գլուխը կարող է ցավել: Դա նշանակում է, որ բացի գլխի արտաքին շրջապատից առկա է նաև ներքին պարունակություն, քանի որ գլուխը կարող է ցավել միայն բարդ մտավոր պրոցեսների ժամանակ ծանրաբեռնվելու արդյունքում: Այնպես որ, եթե գլխացավ ունեք, շնորհավորում եմ. դուք չեք տառապում հետույքային ռոտացիայով և որոշ չափով նաև գիտակից էակ եք: Սակայն, գլխի ներքին պարունակության առկայությունը դեռ չի նշանակում, որ դուք չեք ունենա խնդիրներ: Երբեմն խնդիրները պայմանավորված են լինում հենց ներքին պարունակության հետ: Գիտությունը դեռ չի կարող հաստատ պատասխան տալ, թե մասնավորապես ինչպիսի փոփոխությունների հետևանքով է ներքին պարունակությունը սկսում բագեր տալ, բայց կա հիպոթեզ, որ դա պայմանավորված է մարդկային գեներում նշանակալի մուտացիաներով, որի հետևանքով խախտվում են մտավոր պրոցեսների ալգորիթմների համար պատասխանատու գրառումները և խանգարվում է որոշումների ընդունման ողջ պրոցեսը:

Բերան, լեզու, ատամներ և շրթունքներ

Բերանը, լեզուն, ատամները և շրթունքները հանդիսանում են կերակրի ընդունման և առաջնային վերամշակման մասնակցող օրգաններ: Բացի այդ, բերանը և լեզուն ծառայում են որպես մարդու մտավոր գործունեության կարևորագույն գործիքներ` ձայնային ինֆորմացիայի ելքային աղբյուրներ: Այլ խոսքերով ասած` լեզուն մարդուն տրված է խոսելու համար: Այս օրգանների գործունեությունը ուղղակիորեն կախված է մարդու գլխի որակական հատկանիշներից: Որպեսզի լեզուն կարողանա մյուս մարդկանց համար հասկանալի և ընկալելի ինֆորմացիա ելք անել, անհարժեշտ է ուղեղի պարունակության մեջ լեզուների տեղադրումը: Երբ առկա են գլխի և դրա պարունակության ֆունկցիոնալ և/կամ որակական շեղումներ, լեզուն կարող է դադարել ինֆորմացիայի ելքային աղբյուր լինելուց և ծառայում է զուտ որպես կերակրի վերամշակման մեխանիկական գործիք: Որոշ ծանր դեպքերում, մարդը կարող է ունենալ տեղադրված նույնիսկ մի քանի լեզուներ: Բայց դրանք անօգուտ են դառնում, եթե չգիտի խոսել:

Ականջներ

Ականջները ձայնային ինֆորմացիայի մուտքային օրգաններից միակն են: Սակայն դրանց առկայությունը դեռ չի նշանակում ինֆորմացիայի ճիշտ ընկալում և վերամշակում: Կրկին, եթե խախտված են, կամ դիսֆունկցիա ունեն գլուխն ու պարունակությունը, ականջները դառնում են անօգուտ: Ընկալված ինֆորմացիան մուտք է լինում, բայց ականջախեցիներից այն կողմ չի ներթափանցում: Նման դիսֆունկցիայով տառապող մարդկանց հետ կարելի է խոսել, և նույնիսկ շատ բան ասել, բայց հույս ունենալ, որ ձեր ասվածը ճիշտ կերպով տեղ կհասնի, ավելորդ է: Նման հիվանդները նույնիսկ կարող են ձեր ասվածների ընկալման նշաններ ցույց տալ: Բայց զգույշ եղեք. դա խաբեություն է: Նման մարդիկ հիվանդության հետ մեկտեղ ձեռք են բերում դերասանական փայլուն ունակություններ և կարող են հեշտությամբ առողջ, ինֆորմացիա ընկալող մարդկանց կեցվածք ընդունել: Այդպիսի դեպքերն ախտորոշելը շատ հեշտ է: Ձեզ անհրաժեշտ է թեթև կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել, որտեղ հետազոտվողը ստիպված կլինի սեփական նախաձեռնությամբ որոշումներ կայացնել մտավոր պրոցեսներ իրականացնել և ձայնային ինֆորմացիայի միջոցով իր մտքերը արտահայտել /խոսել/: Եթե վերջինը տեղի չի ունենում, փախեք: Դուք խաբված եք:

Ֆրեյա
22.06.2009, 15:28
Գտել եմ` որտեղ ես թաքնվում
Չես…չես… չես կորի
Ասում էր` այնքան էի ուզում քեզ համբուրել, որ պատից էի բռնվում ` չընկնեի:
Չկար պատ
Չկար պատ, բայց բռնվեց
Տասը անգամ բռնվեց
Այնքան էի ուզում քեզ համբուրել, որ… որ… որ փախնում էի քեզնից
Տասը անգամ փախա
Հաջողակ ես?
Երջանիկ ես?
Պատերի միջով անցիր
Բռնիր ձեռքս ու սահիր
Ուզում եմ սաղ միանգամից ու ուզում եմ հիմա
մի բառ.. չէ, երեք բառ ու մի բառի փոխարեն մի կտոր դատարկություն
Մի կտոր դատարկության փոխարեն մի ժամ դատարկություն
Մի ժամ դատարկության փոխարեն անդունդ
Անդունդից տար ինձ տուն
Ապակուց ծաղիկներ սարքի
Թեյ լցրա
Սառույցով թեյ ու մի բաժակ համբույր
Դատարկի բաժակը ու նորից լցրա
Նորից դատարկի բաժակը ու էլի լցրա
Էլի
Էլի
Էլի
Ապտակիր, որ ֆիզիկական ցավից մոռանամ վագրագույն շուշանները
Փոխի բաժակը, ավելի ձյունոտը վերցրա
Ձյունը կհալվի
Դու թույլ ես
Շուտով կհալվեր
Դու ուժեղ ես
Պետք է որ հալվեր
Գիտեմ` որտեղ ես թաքնվում… դու իմն ես… չես կորի
Դե բռնվիր.. գալիս եմ…