PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեթալիկա/Metallica

Oasis
03.09.2008, 20:33
Metallica-ի թազա ալբոմը արդեն կարաք քաշեք Ժեշտից

Zhesht.am (http://www.zhesht.am)
Ուղղիղ հղում ալբոմին (http://www.zhesht.am/all-hot-free-downloads/97-full-albums/294-metallica-2008-death-magnetic)
Ալբոմը քաշման է ենթակա միայն հայկական այպիներից

Հայկօ
04.09.2008, 01:07
Լավն ա՞: Ի՞նչ ոճի ա: Այսինքն՝ բալլադայի՞ն, թե՞ արագ trash metal: Հին դպրոցի շուչը կա՞ (Unforgiven, Wherever I May Room), թե՞ հակվել են պոպի բախչեքի կողմերը:

Ռուֆուս
04.09.2008, 01:25
Փորձում եմ քաշել, բայց կեսից կտրվում ա.... ռեզյում եմ տալիս, էլի սկզբից է սկսում :(

Economist
04.09.2008, 09:55
Լավն ա՞: Ի՞նչ ոճի ա: Այսինքն՝ բալլադայի՞ն, թե՞ արագ trash metal: Հին դպրոցի շուչը կա՞ (Unforgiven, Wherever I May Room), թե՞ հակվել են պոպի բախչեքի կողմերը:

Կարելի է ասել, որ Metallica-ն իր նոր ալբոմով փորձել է վերադառնալ իր ակունքներին, այսինքն՝ հին ու բարի 80-ականներին:ok

Oasis
04.09.2008, 09:58
Կարծես թե էնքան վատը չի, ինչպես նախորդ մի քանիսը :)

Ռուֆուս
04.09.2008, 10:01
Մի քանի երգ հասցրի լսել ու բավականին լավ տպավորություն թողեցին: Շատ արագ տեմպային երգեր էին, ոնց որ Մետալիկայի առաջին ալբոմներից լինեին :)

Հայկօ
04.09.2008, 12:55
Գժվում եմ 80-ականների համար: Մենակ 70-90-ականներ եմ լսում էս վերջին երկու տարվա ընթացքում: Ալբոմը քաշում եմ:

Հ.Գ. Թոռներս էլ պիտի Բրիթնի Սփիրս լսեն ու ասեն՝ գժվում եմ 2000-ականների համար... Է՜հ, դեգրադացիա... :)

MetalFan
28.11.2008, 17:14
Հետաքրքիրա թե էտ ալբոմը ինչով էր նման 80-ականներին???
Հիանալի ալբոմ,հիանալի վոկալ...Ամենաշատը սիրեցի The Ed Of The Line" " My Apocalypse","Suicide&Redemption","The Day That Never Comes","Cyanide".

MetalFan
01.12.2008, 16:18
"METALLICA" խումբը ստեղծվել է 1981թ-ին Լոս Անջելեսում:Այս հիանալի խումբը ստեղծվել է Լարս Ուլրիխի -թերթում տված հայտարարությունով,որտեղ Նա,Ջեյմս Հետֆիլդի և Քըրք Համեթթի հետ խմբի համար բասս-կիթառահար էին փնտրում:Հիմա այդ պաշտոնում է Ռոբերտ Տրույիլլիոն:
Այս խումբը համարվում է թրեշ-մեթալի 4 հիմնադիր խմբերից մեկը-այդ խմբերն են Slayer,Megadeth,Antrax և Metallica-:
Ժանրերը-Heavy Metal,Trash Metal,Hard Rock և Speed Metal;
Անդամները-հիմնական -Ջեյմս Հետֆիլդ-Գլխ.Վոկալիստ,ռիթմիկ կիթառ-1981-ից
Քըրք Համեթթ-Գլխ.Կիթառահար,Backing vocals-1983-ից
Լարս Ուլրիխ-,հարվածային,backing vocals-1981-ից
Ռոբերտ Տրույիլլիո-բասս,backing vocals-2003-ից
-այլ անդամներ-
Ռոն Մաքգոունի-բասս,backing vocals-1981-1982
Դեյվ Մուսթեյն-Գլխ.Կիթառահար,backing vocals-1981-1983
Քլիֆֆ Բարթոն-բասս,backing vocals-1982-1986
Յասոն Նյուսթեդ-բասս,backing vocals-1986-2001
---Ինչպես նաև-----
Լլոյդ Գրանտ-Գլխ.Վոկալիստ "Hit The Lights" սինգլի կատարման ժամանակ-1981թ
Բոբ Ռոք-բասս կիթառ "St.Anger"ալբոմում-2003
Թողարկել են 9 ալբոմ----

1983 Kill 'Em All Megaforce
1984 Ride the Lightning
1986 Master of Puppets
1988 ...And Justice for All
1991 Metallica
1996 Load
1997 ReLoad
2003 St. Anger
2008 Death Magnetic

7անգամ արժանացել են Գրեմմի մրցանակի:Նրանք հայտնի են ինչպես բալլադային,այնպես էլ թրեշ-մեթալ երգերով-բավական է նշել մի երգ-"Master of Puppets".
Չմոռանանք նաև S&M ալբոմը,որը իրոք հրաշալի համադրում է մեթալի և կլասսիկ երաժշտության:
Ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը այս խմբի,նրանց կատարումների և ոճի մասին:

PretadoR
16.12.2008, 21:40
Լինելով դասական երաժշտության սիրահար, այնուամենայնիվ ասեմ որ Metallica-ի Nothing Else Matters երգը կարելի է դասել դասականներին… Շատ գեղեցիկ երգ է:

Rammstein
17.12.2008, 18:48
Հարց Metallica-ի ֆաներին. Metallican սատանիստնե ե՞ն, թե՞ ոչ։

cold skin
17.12.2008, 18:59
Metallica-վերջին ալբոմից մենակ մի քիչ "The Unforgiven"-ը ու "My Apocalypsi"-ն է լավ, բայց դե մի քիչ(խիստ սուբյեկտիվ)…Համենայնդեպս կարելի է լսել "Mordab", "Ambehr","Opeth": Երևի էդ ժամանակ կարելի է հասկանալ, թե ինչ ա "Metallica"-ն:

Ռուֆուս
17.12.2008, 20:48
Հարց Metallica-ի ֆաներին. Metallican սատանիստնե ե՞ն, թե՞ ոչ։

Շատ հետաքրքիր է, թե ինչու քո մոտ այսպիսի հարց ծագեց… Կարո՞ղ է ինչ-որ տեղեկություններ ունես, որոնք մենք չգիտենք :think

Rammstein
17.12.2008, 20:50
Շատ հետաքրքիր է, թե ինչու քո մոտ այսպիսի հարց ծագեց… Կարո՞ղ է ինչ-որ տեղեկություններ ունես, որոնք մենք չգիտենք :think
Ոչ մի տեղեկույթ չունեմ, մի անգամ տարիներ առաջ տեսել եմ իրանց ալբոմներից մեկի կազմը ու տենց տպավորություն ա առաջացել։

Ռուֆուս
17.12.2008, 21:23
Ոչ մի տեղեկույթ չունեմ, մի անգամ տարիներ առաջ տեսել եմ իրանց ալբոմներից մեկի կազմը ու տենց տպավորություն ա առաջացել։

Կոնկրետ ո՞ր մեկը

Death Magnetism
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/09/Metallica_Death_Magnetic.jpg/200px-Metallica_Death_Magnetic.jpg
Սիրուն նկար է

St. Anger
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/24/Metallica_-_St._Anger.jpg/200px-Metallica_-_St._Anger.jpg
Էլի նորմալ նկար է

Reload
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/b/b0/Metallica_Reload.jpg/200px-Metallica_Reload.jpg
Նկարում պատկերված է իրար խառնած մեզ և արյուն

Load
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/df/Metallica_-_Load.jpg/200px-Metallica_-_Load.jpg
Նկարում պատկերված է իրար խառնած սպերմա և արյուն

Metallica
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/b/bd/Metallica_-_Metallica.jpg/200px-Metallica_-_Metallica.jpg
Հանրահայտ Գադսդենյան (ԱՄՆ անկախության պատերազմի) դրոշի օձն է

And Justice For All
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/2/2a/Metallica_and_justice_for_all_a.jpg/200px-Metallica_and_justice_for_all_a.jpg
Առանց մեկնաբանությունների

Master of Puppets
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/e0/Metallica_-_Master_of_Puppets.jpg/200px-Metallica_-_Master_of_Puppets.jpg

Ride The Lightning
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/dc/Ridethelightning.jpg/200px-Ridethelightning.jpg

Kill 'Em All
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/3e/75954310fca08c89d17a7010.L.jpg/200px-75954310fca08c89d17a7010.L.jpg

Սրանցից ո՞ր մեկն է սատանիստական

Արտիստ
17.12.2008, 21:32
Metallica-վերջին ալբոմից մենակ մի քիչ "The Unforgiven"-ը ու "My Apocalypsi"-ն է լավ, բայց դե մի քիչ(խիստ սուբյեկտիվ)…Համենայնդեպս կարելի է լսել "Mordab", "Ambehr","Opeth": Երևի էդ ժամանակ կարելի է հասկանալ, թե ինչ ա "Metallica"-ն:

Ուրախանում եմ միշտ եսպիսի կածիքներ կարդալուց:) Հետաքրքիր է, իսկ ինչ ա պարզվել թվարկած խմբերը լսելուց?:think Անձամ լավ ծանոթ եմ նշված խմբերին, լսել եմ բազմաթիվ անգամներ, բայց տենց էլ չեմ հասկացել հա երևի ինչա Մետալիկան? Ուսի կխնդրեի պարզաբանել որ ավելի պարզ լինի:)

Ավելացվել է 1 րոպե անց

Հարց Metallica-ի ֆաներին. Metallican սատանիստնե ե՞ն, թե՞ ոչ։

Ի նկատի ունես նրանց երաժշտությունը թե հենց իրենց?:) Տարբեր բաներ են;) Ամեն դեպքում, միևնույն է, սխալվում ես, ոչ նրանք, ոչ էլ իրենց ստեղծած երգը...;)

Rammstein
17.12.2008, 21:41
Æþelwulf, չգիտեմ, թե որն եմ տեսել, բայց ինչ-որ գերանդիով մահ էր նկարած, մեկ էլ կարծեմ ինչ-որ կմախք-մմախք։ Շաաաատ վաղուց եմ տեսել, չեմ հիշում, թե որն էր։:B

Ի նկատի ունես նրանց երաժշտությունը թե հենց իրենց?:) Տարբեր բաներ են;) Ամեն դեպքում, միևնույն է, սխալվում ես, ոչ նրանք, ոչ էլ իրենց ստեղծած երգը...;)

Ես չպատկերացրի, թե երաժշտությունը ոնց կարա լինի սատանիստ։:think Իհարկե իրենց նկատի ունեմ։;)

Արտիստ
17.12.2008, 23:37
Ես չպատկերացրի, թե երաժշտությունը ոնց կարա լինի սատանիստ։:think Իհարկե իրենց նկատի ունեմ։;)

Երաժշտությունը ,երգը կարող է կրել սատանիստական բնույթ, երբ ասենք լայրիկսների թեմատիկան հենց այդպիսին է:) Օրինակ ասենք, հմմ, Մայհեմ:B Կամ "թրու" Բլաք Մետալը հենց սատանիստական թեմատիկայովա

Rammstein
17.12.2008, 23:53
Երաժշտությունը ,երգը կարող է կրել սատանիստական բնույթ, երբ ասենք լայրիկսների թեմատիկան հենց այդպիսին է:) Օրինակ ասենք, հմմ, Մայհեմ Կամ "թրու" Բլաք Մետալը հենց սատանիստական թեմատիկայովա

Դե դա կարծում եմ արդեն-իսկ նշանակում է, որ տվյալ խումբը սատանիստ է։ Թե չէ հո պատվերով չեն երգերը գրում, որ ինչ տեքստ պատվիրեն էն էլ գրեն։ :esim

MetalFan
22.12.2008, 15:00
Չէ,նրանք հավատում են աստծուն:

Xelgen
22.12.2008, 15:25
Մնացածի մասին չեմ հիշում, բայց Ջեյմսը խորը հավատացյալ ընտանիքից էր։
Կարդացեք նրանց կենսագրությունները, պարզ կլինի, ինչ-ինչոց է, ես նրանց ստեղծագործությոններին լավ ծանոթ լինելով ոչ մի սատանիստական բան չեմ կարող հիշել։ Իհարկե պարկեշտ քրիստոնյա էլ չես անվանի, բայց դե մեր ժամանակներում, շատ քիչ մարդ կարելի է այդպես բնութագրել։

Rammstein
22.12.2008, 16:12
Ուրախ եմ, որ սատանիստ չեն։ :)

Rammstein
23.04.2009, 22:19
Հարց Metallica-ի ֆաներին. Metallica-ն սատանիստնե ե՞ն, թե՞ ոչ։

Հարցս մի քիչ թարմացնեմ ու խորացնեմ։
Եթե սատանիստ չեն, ապա ինչո՞ւ ունեն նման երգեր` Merry Fuckin' Christmas From Metallica, Am I Evil, The God That Failed, Devil's Dance եւն։:o

Ռուֆուս
23.04.2009, 22:23
Հարցս մի քիչ թարմացնեմ ու խորացնեմ։
Եթե սատանիստ չեն, ապա ինչո՞ւ ունեն նման երգեր` Merry Fuckin' Christmas From Metallica, Am I Evil, The God That Failed, Devil's Dance եւն։:o
Չգիտեի, որ երգերի անվանումները կարող են սատանիստ լինել/չլինելու անհերքելի ապացույց հանդիսանալ....

Ռամշտայն, ապշում եմ քո տրամաբանության վրա... :o

Սամվել
23.04.2009, 22:26
Հարցս մի քիչ թարմացնեմ ու խորացնեմ։
Եթե սատանիստ չեն, ապա ինչո՞ւ ունեն նման երգեր` Merry Fuckin' Christmas From Metallica, Am I Evil, The God That Failed, Devil's Dance եւն։:o
Ասենք Սատանիստ են ու ի՞նչ :8

Արտիստ
23.04.2009, 22:41
Ասենք Սատանիստ են ու ի՞նչ :8

Հենց իրենց լսում ես, սատանան գալիս ու առեվանգում է քո հոգին:o

Հետո լսում ես Արմեն Մովսիսյան ու հոգիտ վերադառնում է ներդաշնակ պարի տեսքով:oy:love

Rammstein
23.04.2009, 22:43
Չգիտեի, որ երգերի անվանումները կարող են սատանիստ լինել/չլինելու անհերքելի ապացույց հանդիսանալ....

Ռամշտայն, ապշում եմ քո տրամաբանության վրա... :o
Փաստորեն քո երկաթյա տրամաբանության համաձայն` ես ինչ որ բա՞ն եմ ապացուցել կամ պնդել։

Economist
24.04.2009, 12:25
Rammstein ջան սատանիստ են:ok Հանկարծ չլսես;)
Ես պատկերացնում եմ, ինչ ես անելու, որ մի օր պատահմամբ ձեռքդ ընկնի ասենք Slayer:o

Արտիստ
24.04.2009, 12:43
Ես պատկերացնում եմ, ինչ ես անելու, որ մի օր պատահմամբ ձեռքդ ընկնի ասենք Slayer:o

http://blogs.villagevoice.com/statusainthood/slayer.jpg

Ստեղ ինչ-որ սատանայական բան ես տեսնում?:think
Նույնսիկ Սերժիկն էլ կա նկարի վրա:hands

Economist
24.04.2009, 13:04
Նույնսիկ Սերժիկն էլ կա նկարի վրա
Ուշադիր չէի եղել:oՈրքան կլորա աշխարհը:D

Xelgen
24.04.2009, 20:41
The God That Failed-ը ոգեշնչված էր Ջեյմսի դեռահասական ապրումներով, երբ Աստված «չփրկեց» իր մորը քաղցքեղից մահանալուց։ Բավականին տիպիկ ռեակցիա է, Աստծուն հավատացող երեխայի/դեռահասի համար։

Մերրի ֆաքին քրիստմաս ֆրոմ Մետալլիկա, կյանքում չեմ լսել, բայց կարելի է թարմանել «Արա էլի ես անտեր Նոր Տարին» վիճակներով։

Am I evil շատ մշուշոտ եմ հիշում, բայց կարծեմ նրանց գրած երգը չի։

Devil's Dance ն էլ նենց տիպիկ Չարի կողմից գայթակղվելու սցենարի նկարագրությունն էր։

Ես ել ճիշտն ասած չհասկացա թե ինչի այդ հարցը ծագեց, միա՞յն անուններից։

Rammstein
24.04.2009, 20:47
Rammstein ջան սատանիստ են:ok Հանկարծ չլսես;)
Ես պատկերացնում եմ, ինչ ես անելու, որ մի օր պատահմամբ ձեռքդ ընկնի ասենք Slayer:o

Իսկ ես ասեցի, որ եթե սատանիստ են, ապա չեմ լսի՞։ Ինձ ուղղակի պետք է իմանալ` ե՞ն, թե՞ ոչ։ Թե ինչո՞ւ... դա արդեն այլ հարց է։

http://blogs.villagevoice.com/statusainthood/slayer.jpg

Ստեղ ինչ-որ սատանայական բան ես տեսնում?:think
Նույնսիկ Սերժիկն էլ կա նկարի վրա:hands

Այո, տեսնում եմ` պոզեր, 5 թեւանի թարս աստղ, եւ այլն։

Հ.Գ. Ժողովուրդ ջան, ու եթե չեք կարում պատասխանեք տրված հարցին, ավելի լավ ա գրառում չանեք։

Ֆրեյա
24.04.2009, 20:55
Իսկ ես ասեցի, որ եթե սատանիստ են, ապա չեմ լսի՞։ Ինձ ուղղակի պետք է իմանալ ե՞ն, թե՞ ոչ։ Թե ինչո՞ւ... դա արդեն այլ հարց է։

Այո, տեսնում եմ` պոզեր, 5 թեւանի թարս աստղ, եւ այլն։

Իսկ ինչ գիտես, թե պոզերը, 5 թևանի թարս աստղը եւ այլը սատանայական նշաններ են?
Ընդամենը սիմվոլիկա է, որը էլի մարդկանց կողմից է հնարվել... Ոչ մի վախենալու բան չկա ;)

Իսկ Metallica-ն կարգին խումբ է :ok Ինչ կարևոր է` սատանիստ են, քրիստոնյա են, կրիշնաիտ են թե ինչ գրող են ? կարևորը` կարգին ռոք է :P

Rammstein
26.04.2009, 11:37

Գիտեմ, որ կարգին ռոք է` լսել եմ ու լսում եմ ու լսելու եմ։ Վախենալու պատճառ էլ չունեմ (եթե նույնիսկ սատանիստ են)։ Ինձ ուղղակի հետաքրքիր է։
Ես արդեն 7 տարվա ռոք լսող եմ, ու տանել չեմ կարողանում, երբ ռոքը կապում են սատանիզմի հետ։ Բայց երեւի բոլորն էլ նկատած կլինեն, որ ինչքան էլ չկապենք մեկը մյուսի հետ, կան շատ ընդհանրություններ։ Չեմ ասում, թե այդ նշանները (աստղ մաստղ) բուն սատանիստական են։ Կարող ա սատանիստներն են ուրիշներից վերցրել։ Բայց ամեն դեպքում չգիտես ինչու վերցրել են շատ «ռոքային» նշաններ։ Օրինակ`
1. կայծակ (որը նույն «S» (satan) տառն է),
2. օղակի մեջ թեւերը ջարդված թարս խաչ (մերսեդեսի նշան` մի գիծ ավելի :)))։
3. :jagi
եւ այլն։

Ֆրեյա
26.04.2009, 11:49

Դե քո նշած նշանները հաստատ ընկալվում են որպես սատանայական սիմվոլիկա, բայց դա չէի ուզում ասած լինել:
Ռոքի մեջ մի փուլ եկավ /երևի փանքից սկսած/ , երբ երաժիշտները հատուկ սատանայական սիմվոլներ էին մտցնում, փորձում էին առեղծվածային ու վախենալու կերպար ստեղծել: Կարծում եմ, ընդամենը շոու բիզնեսի հնարքներից մեկն է, ոչ ավելի...;)

Xelgen
26.04.2009, 16:16
1. կայծակ (որը նույն «S» (satan) տառն է),
2. օղակի մեջ թեւերը ջարդված թարս խաչ (մերսեդեսի նշան` մի գիծ ավելի )։
3.

OMFG!
Զարմացնում ես, ենթամշակույթ(ներ)ի հիմնական սիմվոլներն են։

1. Սկի իմաստ չունի մեկնաբանել, եթե ռոք/մետալի և կայծակի միջև միակ կամ հիմանկան կապող օղակ մարդիք տեսնում են S տառը, նրանց երևի էլ չես օգնի։

2. Ջարդված խա՞՞չ։ :D Աչքիս դու պացիֆիկան՝ ☮ ինկատի ունես։ Խաղաղության, պացիֆիզմի սիմվոլ է, ստեղված և լայն տարածված հիպպիների մոտ։
Մի քանի վարկած կա՝ ըստ մեկի կլորը խորհրդանշում է մոլորակը, իսկ գծերը, աղավնու թաթ։ Մյուսի դա դրոշակայն այբուբենով N և D տառերի համատեղումն է "Nuclear Disarming" - «միջուկային զինաթափություն» պացիֆիսնտերի պահանջից, http://en.wikipedia.org/wiki/Peace_sign#The_peace_symbol
Ինչպես տեսնում ես, յունիկոդում էլ է տեղ գտել։

3. Կրկին՝ ցուցամատ և ճկույթը բացած բռունցքը ըստ ինձ հայտնի վարկածի Unity/United բառերի առաջին տառն է խորհրանշում։ Նորմալ մարդիք այդ իմաստով էլ օգտագործում են։Այսպես ասված նույն ենթամշակույթի/խավի մարդկանց իրար տարբերման նշան է նաև դարձել։
Եթե 16-17 տարեկան դեռահասությունը ծանր տանող երեխեքը և մի 40-անց Սատանա ման եկող մարդիք, դրա մեջ ուրիշ իմաստ են ներդնում, դա արդեն ռոք երաժշտության խնդիրը չէ։
Իմիջայլոց եթե բացես նաև բութ մատը, ապա խուլ ու համրերին լեզվով (կամ դրանցից մեկով) նշանակում «ես քեզ սիրում եմ» ;)

Ասում եմ չէ, տենց հիվանդ ֆանտազիա ունեցողները Ավե Մարիա-ներում էլ մի տեղ Սատանա կգտնեն։ Ինձ իրոք հետաքրքիր է, թե ո՞վ է այդ հեքիաթները տարածում, սովետի ԳԲ-ն բաղուց է քանդվել, իսկ հեքիաթները դեռ շարունակվում են և նորերն են ծնվում։ :think

Xelgen
26.04.2009, 16:25
Դե քո նշած նշանները հաստատ ընկալվում են որպես սատանայական սիմվոլիկա, բայց դա չէի ուզում ասած լինել:
Ռոքի մեջ մի փուլ եկավ /երևի փանքից սկսած/ , երբ երաժիշտները հատուկ սատանայական սիմվոլներ էին մտցնում, փորձում էին առեղծվածային ու վախենալու կերպար ստեղծել: Կարծում եմ, ընդամենը շոու բիզնեսի հնարքներից մեկն է, ոչ ավելի...

Ախր, մորթում եք ժողովուրդ ։)))
Խաղաղություն և Միասնությո՞ւն է սատանայական սիմվոլ։

Թե կայծա՞կը, Զեվսին պաշտող հին հունացիները, երևի նույնպես սատանիստ էին, ուղղակի խաբար չէին։ :D

Rammstein
26.04.2009, 22:59
OMFG!
Զարմացնում ես, ենթամշակույթ(ներ)ի հիմնական սիմվոլներն են։

1. Սկի իմաստ չունի մեկնաբանել, եթե ռոք/մետալի և կայծակի միջև միակ կամ հիմանկան կապող օղակ մարդիք տեսնում են S տառը, նրանց երևի էլ չես օգնի։

2. Ջարդված խա՞՞չ։ :D Աչքիս դու պացիֆիկան՝ ☮ ինկատի ունես։ Խաղաղության, պացիֆիզմի սիմվոլ է, ստեղված և լայն տարածված հիպպիների մոտ։
Մի քանի վարկած կա՝ ըստ մեկի կլորը խորհրդանշում է մոլորակը, իսկ գծերը, աղավնու թաթ։ Մյուսի դա դրոշակայն այբուբենով N և D տառերի համատեղումն է "Nuclear Disarming" - «միջուկային զինաթափություն» պացիֆիսնտերի պահանջից, http://en.wikipedia.org/wiki/Peace_sign#The_peace_symbol
Ինչպես տեսնում ես, յունիկոդում էլ է տեղ գտել։

3. Կրկին՝ ցուցամատ և ճկույթը բացած բռունցքը ըստ ինձ հայտնի վարկածի Unity/United բառերի առաջին տառն է խորհրանշում։ Նորմալ մարդիք այդ իմաստով էլ օգտագործում են։Այսպես ասված նույն ենթամշակույթի/խավի մարդկանց իրար տարբերման նշան է նաև դարձել։
Եթե 16-17 տարեկան դեռահասությունը ծանր տանող երեխեքը և մի 40-անց Սատանա ման եկող մարդիք, դրա մեջ ուրիշ իմաստ են ներդնում, դա արդեն ռոք երաժշտության խնդիրը չէ։
Իմիջայլոց եթե բացես նաև բութ մատը, ապա խուլ ու համրերին լեզվով (կամ դրանցից մեկով) նշանակում «ես քեզ սիրում եմ» ;)

Ասում եմ չէ, տենց հիվանդ ֆանտազիա ունեցողները Ավե Մարիա-ներում էլ մի տեղ Սատանա կգտնեն։ Ինձ իրոք հետաքրքիր է, թե ո՞վ է այդ հեքիաթները տարածում, սովետի ԳԲ-ն բաղուց է քանդվել, իսկ հեքիաթները դեռ շարունակվում են և նորերն են ծնվում։ :think
Փառք Աստծո, ես սատանիզմից շատ հեռու եմ, բայց էն օրը մի սատանիստական կայքում կարդացի էդ նշանների մասին։ Չգիտեմ, թե ինչքանով կարելի ա հավատալ դրան։ :esim
Ես ոչ թե ասում եմ, որ սատանիստներն են հորինիել դրանք, այլ որ օգտագործում են (:jagi նշանը, ըստ էդ կայքի, սատանիստների ողջույնն ա)։
Մի խոսքով, մարդ չգիտի ում հավատա։ :pardon

Phantom Lord
28.05.2009, 02:43
Օօօօ, տեսնում եմ, թեժ քննարկումա գնում:

Ինչ վերաբերվումա Metallica-ին, շատ սիրում եմ էս խումբը: Ալբոմները կգնահատեի այսպես(տեղերով)

1. Kill 'Em All
2. Master of Puppets
3. Ride the Lightning
4. ...And Justice for All
5. Death Magnetic
6. Metallica (The Black Album)
7. Load
8. ReLoad
9. St. Anger

Rammstein
28.05.2009, 13:14

Հետաքրքիր ա... ես Kill 'Em All-ին վերջին տեղը կգցեի...
Իս հատկապես ո՞ր երգերն ես էդ ալբոմի մեջ սիրում...

Phantom Lord
28.05.2009, 13:25
Հետաքրքիր ա... ես Kill 'Em All-ին վերջին տեղը կգցեի...
Իս հատկապես ո՞ր երգերն ես էդ ալբոմի մեջ սիրում...

The Four Horsemen, Whiplash, No Remorse, Seek & Destroy

ՀԳ ավատարդ լավն ա:hands

Phantom Lord
01.06.2009, 20:04
Հավես առաջացավ գրեմ (եզակի դեպքա:D) իմ սիրած երգերը:

Kill - The Four Horsemen, Whiplash, Seek & Destroy, No Remorse
Ride - Fight Fire..., Creeping Death, Call of Ktulu
Master - Damage Inc, Battery, Master of Puppets, Disposable Heroes, Orion
Justice - Blackened, Justice, Harvester of Sorrow
Black - Enter Sandman, Sad but True, The God That Failed
Load - King Nothing, Bleeding Me, Outlaw Torn
ReLoad - Fuel, The Memory Remains
St. Anger - Some Kind of Monster (4 minute version)
Death Magnetic - The Judas Kiss (Jude Ass Kiss lol), All Nightmare Long, That Was...., Cyanide

Սենց մի բան...

Sandarameth
02.06.2009, 01:53
մի նեղացեք մետալիկաի ֆաներ..բայց մետալիկաի երաժշտությունը շատ անկապ եվ անիմաստ դատարկ երաժշտություն ա..անկապ հարվածային պարտիաներ..զզվելի ա..

Rhayader
02.06.2009, 04:06
Արթուր, բայց համաձայնիր, մի քանի իսկապես հանճարեղ գործեր ունեն::)

Ռուֆուս
02.06.2009, 13:31
մի նեղացեք մետալիկաի ֆաներ..բայց մետալիկաի երաժշտությունը շատ անկապ եվ անիմաստ դատարկ երաժշտություն ա..անկապ հարվածային պարտիաներ..զզվելի ա..

Որոշ չափով համաձայն եմ քո հետ: Արդեն մի տարի կլինի ինչ Մետալիկայի դիսկերը շպրտել եմ փոշոտ դարակներիս խորքերը: St. Anger-ը հիասթափեցրեց, նոր ալբոմը (հիմա սկի անունը չեմ հիշում) մի քանի լավ երգեր ուներ, բայց ալբոմի ընդհանուր աղմուկը էնքան շատ էր, որ ի վիճակի չէի երկար լսել: Մետալիկան էլ չի ձգում.... :(

Rammstein
03.06.2009, 23:04

Ինձ էլ St. Anger-ը էդքան դուր չի գալիս, նոր ալբոմից մենակ The Unforgiven III-ն եմ լսել, նենց վատը չի, կարելի ա ասել։ Բայց ամեն դեպքում նախընտրում եմ հին ալբոմները (բացի 1-ինից)։

Հարդ
19.09.2009, 13:33
Մետալլիկան ահավոր մեծ գործ է արել մետալ երաժշտության համար: Շատերը նրան ճանաչում են Անֆորգիվեն, Նոթինգներով, իհարկե դրանք հիանալի են, բայց եթե ուզում եք լիովին ճանաչել, ապա պետք է լսեք Master of Puppets երգը, որից հետո ալբոմը: Էհ, շատ ասելու բան ունեմ, բայց ալարում եմ...

Rammstein
19.09.2009, 18:56
Շատերը նրան ճանաչում են Անֆորգիվեն, Նոթինգներով, իհարկե դրանք հիանալի են, բայց եթե ուզում եք լիովին ճանաչել, ապա պետք է լսեք Master of Puppets երգը, որից հետո ալբոմը: Էհ, շատ ասելու բան ունեմ, բայց ալարում եմ...

The Unforgiven-ը բավականին հանգիստ երգ է, իսկ Nothing Else Matters-ը` ընդհանրապես` բալլադ է։ Երկուսն էլ հիանալի երգեր են։ Master of Puppets-ը իրոք լավն ա իրա համ արագությամբ, համ սոլոներով համ ամեն ինչով, բայց ճանաչել ցանկացողներին կարելի է խորհուրդ տալ նաեւ ուրիշ երգեր, օրինակ` Enter Sandman, For Whom The Bells Tolls, Fade To Black, The Unforgiven II, To Live Is To Die, Mama Said եւ այլն։ :)

Հարդ
19.09.2009, 19:03

Դե, էնքան աշխարհահռչակ բաներ ունեն, մարդ մոռանում ա...

Հարդ
08.03.2010, 12:24
Էս քանի օրը էլի առաջվա նման շատ եմ Մետլլիկա լսում... ինչքան լսում ես, էնքան համոզվում խմբի հանճարեղությանը: Իսկ իրանց երգերն ով ա գրում?

AniwaR
09.03.2010, 17:32
Իրենք ընկերովի գրում են, ինչպես «նորմալ» խմբերի մեծամասնությունը, ուրիշ ո՞վ::esim

HardRock
09.03.2010, 18:59
Իսկ իրանց երգերն ով ա գրում? Իմ իմանալով, Լարս Ուլրիխը ու Ջեյմս Հետֆիլդն են հիմնականում գրում: Դե հետո էլ Համմետը գալիսա, գիթառնի պարտիանա աբռաբոտկա անում:

Հարդ
09.03.2010, 19:56
Ես չեմ հասկանում, թե ոնց կարելի ա խմբակային նստել ու երգ գրել...

Rammstein
09.03.2010, 23:53
Ես չեմ հասկանում, թե ոնց կարելի ա խմբակային նստել ու երգ գրել...

Իսկ ես չեմ հասկանում, թե ոնց կարելի ա խմբի անդամներին անվանել երաժիշտներ, եթե ուրիշներն են իրանց համար երգ գրում:

Իմ խորին համոզմամբ, երգը կարա լինի լիակատար, միայն եթե մարդ ի՛նքն ա նվագում իրա գրածը:

Իսկ խմբի իմաստը էն ա, որ իրանք ամեն ինչ են միասին անում: Մեկը պոպսա չի մյուսը ռաբիզ, որ չկարանա իրար հետ երգ գրել: ;)

gags4oco
10.03.2010, 18:15
Մետալլիկայի ամենալավ երգերից ա "MAMA SAID"ը: Ով չի լսել խորհուրդ կտամ լսի, վերջն ա:

Rammstein
10.03.2010, 19:24
Մետալլիկայի ամենալավ երգերից ա "MAMA SAID"ը: Ով չի լսել խորհուրդ կտամ լսի, վերջն ա:

Իրոք շատ լավ երգ է, ու գուցե լավագույն բալլադներից է, բայց օրինակ ես էս երգը չէի համեմատի աշխույժ կամ ծանր երգերի հետ ու չէի ասի, թե ամենալավ երգն է։ Օրինակ` ինչպե՞ս կարելի է համեմատել Mama Said-ն ու Enter Sandman-ը, ախր լրիվ տարբեր ոճեր են։

Հարդ
10.03.2010, 20:33
Իսկ ես չեմ հասկանում, թե ոնց կարելի ա խմբի անդամներին անվանել երաժիշտներ, եթե ուրիշներն են իրանց համար երգ գրում:

Իմ խորին համոզմամբ, երգը կարա լինի լիակատար, միայն եթե մարդ ի՛նքն ա նվագում իրա գրածը:

Իսկ խմբի իմաստը էն ա, որ իրանք ամեն ինչ են միասին անում: Մեկը պոպսա չի մյուսը ռաբիզ, որ չկարանա իրար հետ երգ գրել: ;)

Լավ, եթե ես երգ գրեմ, ուրիշի հետ, մի բան ասեմ, մի բան ինքը կպցնի, 99 տոկոս հավանականությամբ համաձայն չեմ լինի դիմացինիս կպցրածի հետ: Թող մնացածներն էլ երգ գրեն ու ներկայացնեն խմբին: Ինչի, Էմփիռեյի երգերը Գիսանեն չի գրում?

AniwaR
10.03.2010, 23:52
Լավ, եթե ես երգ գրեմ, ուրիշի հետ, մի բան ասեմ, մի բան ինքը կպցնի, 99 տոկոս հավանականությամբ համաձայն չեմ լինի դիմացինիս կպցրածի հետ: Թող մնացածներն էլ երգ գրեն ու ներկայացնեն խմբին: Ինչի, Էմփիռեյի երգերը Գիսանեն չի գրում?

Լավ էլի: Գիսանեն ո՞վ ա... Եսի՞մ: :esim Թող հըլը ինչ-որ մեկը իր կոլեկտիվում (թեկուզ Հետֆիլդի նման տաղանդավոր մարդը) Հեմմետի նման գիտարիստ ու բասիստ ունենա ու հաշվի չնստի էդ մարդու պրոֆեսիոնալիզմի, ստեղծագործական պոտենցիալի հետ: Էդ համագործակցության արդյունքում ա, որ ծնվում են ամբողջական, ամեն կողմից ուժեղ ստեղծագործություններ: Ասածս հակառակ տարբերակը չի բացառում. մի մարդն էլ կարող է նույնն անել: Ամեն ինչ էլ հնարավոր ա: Չեմ հասկանում ինչ կա չհասկանալու: