Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Էրմենիստանի տարեգրությունը

Marduk
03.09.2008, 18:33
Այսպիսով հարգելի հայրենակիցներ:
Կարող ենք արդեն վայելել հայ թուրքական տնտեսական կապերի լավացման արդյունքները:

Առաջին խոշոր ու շահավետ գործարքը կնքվեց: Նեմեց Ռուբոն ըստ երևույթին Թուրքիայի պահանջով կամ ուղղակի կաշառքով կարողացավ հասնել նրան որ Ֆուտբոլի Ֆեդերացիայի գերբից հանվի Արարատ լեռը:

http://ahousekeeper.livejournal.com/289836.html

http://tevyants.livejournal.com/33213.html

Ահա հինը

http://pics.livejournal.com/cartesius/pic/00031yzw.jpg

հիմա նորը
որը ի դեպ խախտում է լեզվի մասին օրենքը:

http://pics.livejournal.com/cartesius/pic/000305hp.jpg

Առջևում մեզ դեռ սպասում են բավականին խոշոր ու շահավետ գործարքներ: Կան բազմաթիվ արարատներ որոնք դեռ պետք է հանվեն...

Chuk
03.09.2008, 18:38
Մարդուկ, իսկ լուրջ թեմաներ կարելի՞ է բացել: Ի՞նչ կապ ունեն, սատանան տանի, այս երկու խայտառակ գերբերը, երկուսն էլ խիստ անհաջող, քաղաքականության կամ «Էրմենիստանի տարեգրության» (:[) հետ: Երիցս ճիշտ են այն մարդիկ, որ ասում են «ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է»: Դա ամեն օր ապացուցում է Մարդուկն այս ֆորումի իր գրառումներով:

Mitre
03.09.2008, 18:38
Այսպիսով հարգելի հայրենակիցներ:
Կարող ենք արդեն վայելել հայ թուրքական տնտեսական կապերի լավացման արդյունքները:
Առաջին խոշոր ու շահավետ գործարքը կնքվեց: Նեմեց Ռուբոն ըստ երևույթին Թուրքիայի պահանջով կամ ուղղակի կաշառքով կարողացավ հասնել նրան որ Ֆուտբոլի Ֆեդերացիայի գերբից հանվի Արարատ լեռը:
Առջևում մեզ դեռ սպասում են բավականին խոշոր ու շահավետ գործարքներ: Կան բազմաթիվ արարատներ որոնք դեռ պետք է հանվեն...

Մի տես է՛, էնպես են արել որ գերբի վրայի Արարատն ու նոյան տապանն էլ չեն երևում:
Հեչ լավ չի::angry

Chuk
03.09.2008, 18:46
Մարդուկ, ի դեպ սխալվում ես: Նոր գերբի վրա բազմաթիվ թաքնված Արարատիկներ կան, փորձել եմ կարմիր գույնով նշել.

Mitre
03.09.2008, 19:00
Մարդուկ, ի դեպ սխալվում ես: Նոր գերբի վրա բազմաթիվ թաքնված Արարատիկներ կան, փորձել եմ կարմիր գույնով նշել.

Զինանշանը , թեկուզ և ֆուտբոլի ֆեդերացիայի, հպարտ, ինքնահաստատ սիմվոլ է, ինչ՞ու պետք է թաքնված նշաններ լինեն :

Chuk
03.09.2008, 19:04
Զինանշանը , թեկուզ և ֆուտբոլի ֆեդերացիայի, հպարտ, ինքնահաստատ սիմվոլ է, ինչ՞ու պետք է թաքնված նշաններ լինեն :

Հասկանու՞մ եք, ՀՖՖ նախագահը Թուրքիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, նրան կաշառել կամ վախեցրել են, և զինանշանից ստիպված հանել է Արարատի նկարը: Բայց ինչպե՞ս կարելի է, որ ՀՖՖ գերբի վրա Արարատ չլինի, գոնե 1 հատ: Խայտառակություն կլինի դա: Դրա համար ստիպված են եղել դիմել խորամանկության, որն ի դեպ այս անճոռնի խորհրդանշանի վեհությունը չի գցել :aha

Վարպետ
03.09.2008, 19:11

Ես որոշել եմ, որ սրանից հետո կռիվ անելիս այնպես հարվածեմ, որ դիմացինիս աչքատակի լապտերիկը գոյանա Վանա լճի տեսքով: Սա կլինի իմ փոքրիկ լուման մտավորականների ազգապահպան գործընթացներում:

Marduk
03.09.2008, 20:03
Մարդուկ, իսկ լուրջ թեմաներ կարելի՞ է բացել: Ի՞նչ կապ ունեն, սատանան տանի, այս երկու խայտառակ գերբերը, երկուսն էլ խիստ անհաջող, քաղաքականության կամ «Էրմենիստանի տարեգրության»
Ամեն ինչ շատ պարզ է:
Վերնագրում կա Տարեգրություն բառը որովհետև ես մտադիր եմ այստեղ դնել բազմաթիվ նմանատիպ երևույթների մասին հաղորդագրություններ:

Իսկ Էրմենիստան բառը նույնպես շատ պարզ բացատրություն ունի:
Ես չեմ կարող այս երկիրը այսպիսի գաղափարախոսությամբ համարել Հայաստան:
Դա վիրավորում է Հայաստանի մասին իմ պատկերացումները:
Սա ավելի շուտ մի ասիական, չարչիական , վաճառական վերնախավով մի Էրմենիստան է, որը ինչ որ տարօրինակ ձևով դարձավ անկախ բայց հիմա արդեն հոգնել է այդ անկախությունից ու ուզում է վերադառնալ իր անցյալ կարգավիճակին, այսինքն թուրքահայաստան կամ ասենք ինչպես Հրանտ Տեր-Աբրահամյանն է գրում իր հոդվածներում Ադրբեջանահայաստան:
Ես առաջարկում Էրմենիստան տերմինը որը ավելի ճիշտ է արտահայտում այսօրվա մեր վերնախավի հոգեվիճակը:

Chuk
03.09.2008, 20:06
Ամեն ինչ շատ պարզ է:
Վերնագրում կա Տարեգրություն բառը որովհետև ես մտադիր եմ այստեղ դնել բազմաթիվ նմանատիպ երևույթների մասին հաղորդագրություններ:
Մարդուկ, թերևս մի մեծ խոչընդոտ կա դրա այդ ամենթ անելու համար: Թերևս այս թեման որպես անիմաստ ու ծիծաղելի թեմա կփակվի :)

Վարպետ
03.09.2008, 20:07
Արարատի առկայությունը ՀՖՖ գերբում կփրկի իրավիճակը?

Սերխիո
03.09.2008, 20:38
Ճիշտն ասած ,որպես ֆուտբոլասեր , որը շատ է տեսել մարզահագուստի տարբերանշաններ , միշտ համարել եմ ,մեր նախկինը շատ պրիմիտիվ ու անճաշակ , ուրախ եմ ,որ ինչ էր փափոխություն ա եղել…

Լավա չեք ասում ՝թուրքիան հայ նկարիչներին արգելել ա Արարատը նկարել

Chuk
03.09.2008, 20:42

Ո՞նց, դարակազմիկ իրադարձություն ա տեղի ունեցել, իսկ դու ասում ես, հինը լավը չի: Չէ, հլը խորացեք: ՀՖՖ էմբլեմից Արարատ ա հանվել: Ողբամ զքեզ ով հայոց աշխարհ, կանգնած ես կործանման շեմին: Հիմա մեր ֆուտբոլիստներն էլ դրանից բարոյապես ընկճված կպարտվեն խաղը: Ու թուրքերը կհաղթեն մեզ: Սա հստակ կործանման ուղի է: Ամենակարևոր քաղաքական իրադարձությունը, որ տեղի է ունեցել վերջին մեկ տարվա մեջ:

Սերխիո
03.09.2008, 20:48
մի փոփոխություն էլ կա ՝Հայաստանի մարզահագուստի գույները չեն լինելու դրոշի գույները ,այլ անկախ գույն ,իսկ դրոշը փակցված է լինելու թիկունքին …Միգուցե սա՞ էլ է Թուրքիայի պահանջը …Ո՛չ, սա ուղղակի մի քիչ ժամանակից հետ ընկնելու երևույթ ա, քանի որ 4-5 տար առաջ էին եվրոպական երկրները ետ մեթոդոը օգտագործում ՝ մարզահագուստի մեջ ընդգրկելով դրոշի որևէ գույնի գերակշռություն ,իսկ դրոշը ամբողջովին փոքր չափսով թիկունքի կողմից փակցված …Մոտենում ենք միջազգային ստանդարտներին:

Ավելացվել է 3 րոպե անց
Մի պահ կա ,որ մեր ֆեդերացիան ժլատություն ա անում , արդեն վաղուց անցել են են ժամանակները , որ ֆուտբոլիստները դաշտ էին դուրս գալիս առանց ազգանունի , հիմա ժամանակն ա ետ բացը լրացնելու , այ սա արդեն հետ մնալ ա արդիականությունից

Տրիբուն
04.09.2008, 10:25
Մեր մեջ ասած, երկու գերբն էլ մեկը մյուսից վատն են - Արարատով, թե առանց Արարատի: Մի հատ նորմալ նկարիչ, դիզայներ, եսիմ ինչ չկա արա էս երկրում, մի հատ խեքին մոտ բան նկարի: Էն առաջինը, ոնց որ վերնի սաժի ստանդար Արարատով, եկեղեցիով, բարդիով ստանդրատ նկարների վատ կոպաին լինի: Երկրորդն էլ ՀՀ գերբի այլանդակված տարբերակն է: Նեմեցի տան ստիլով են արել երևի:

Լավ կլինի գերբերը փոխել-մոխելու փոխարեն, ֆուտբոլ խաղան նորմալ:

Marduk
04.09.2008, 16:29
<<Իմ վրդովմունքն եմ հայտնում Արտակ Մովսիսյանի հեղինակային <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի փակման դեմ:
Այս հաղորդաշարը շատ կարևոր առաքելություն է կատարում` արտերկրի հայությանը ծանոթացնելով մեր դարավոր պատմությանը:
Ում են պետք Հ1-ի հիմարային, անպետք ֆիլմերն ու ապուշական, անորակ սերիալները:
Հայաստանի հեռուստադիտողին հերիք է դարձնեք անողնաշարային ու տարփասեր էակներ...
Խնդրում եմ շատ հրատապորեն վերանայել Արտակ Մովսիսյանի հեղինակած <<Մեր պատմության էջերը>> հաղորդաշարի դադարեցման որոշումը և շուտափույթ եթեր տալ:>>

Խնդրում եմ բոլոր մեր ընթերցողներին իրենց արդարացի վրդովվմունքի ձայնը բարձրացնել այս հայրենասիրական հեռուստաշարի փակման դեմ:Խնդրում եմ գտվեք այս մեր երկրի քացաքացի և հեռախոսազանգերով, թե էլ.փոստով բողոքեք...Հ1-ի էլ.փոստն է : [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected], [email protected]Հ1-ի համարն է : +374 10 65-00-15Հ1-ի մեկնաբանություններ բաժին : http://www.armtv.com/first/arm/?sub=comments

Է-մեյլներով տարածվում է այսպիսի նամակ բողոք:
Ալեքսան Հարությունյանը շարունակում է հայ երիտասարդության դեբիլացման ու մանկուրտացման քաղաքականությունը:

Ի դեպ վերջերս Էրմենիստանի գլխավոր ալիքի տնօրեն Հարությունյանը Թուրքիայում էր , որտեղ կնքեց փոխշահավետ մի պայմանագիր, վավերագրական ֆիլմեր փոխանակելու մասին:
Այսուհետ հայ երեխաները կարող են հայերեն լեզվով դիտել Քեմալ փաշայի կենսագրականը, կամ էլ այն մասին թե ինչպես էին թուրք բաշիբոզուկները ազատագրում Բուլղարիան Անդրանիկի զորքերից

Chuk
04.09.2008, 16:36
Չէ, Մարդուկ, դու անուղղելի ես:
Հասկանում ես, ես ոչ այդ գերբի փոխմանն եմ կողմ (էլի եմ կրկնում, երկու գերբերն էլ խայտառակ վատն են) ոչ էլ հաղորդաշարի փակմանը (որը թեև չեմ նայել, բայց դրական բաներ եմ լսել): Բայց կապել դա հայ-թուրքական հարաբերությունների հետ, ներիր, ես ադմինիստրատոր եմ, տեսականորեն չպիտի ասեմ, բայց չեմ կարող. մառազմի գագաթնակետն է:

Կարծում եմ, որ այս թեման այնուամենայնիվ չի փակվի, այլ կտեղափոխվի «Զվարճալի» բաժին:

Marduk
24.09.2008, 22:51
Մոդերատորական. օտար լեզվով գրառումը ջնջել է:

Պանդուխտ
25.09.2008, 10:21
Կարծում եմ այստեղ պէտք է քննադատուի հայի ստրկամտութիւնը: Այն որ թուրքերին չնեղացնելու համար վերցուել է Մասիսի պատկերը, յայտնի է:
Եթէ երկկողմանի բնական յարաբերութիւն պիտի արուի, ապա պէտք է յարգուի միւս կողմի արժէքները:
Իսկ Մասիս դիտել ու խորհրդանշանի վրայ ունենալ. դեռ եւս հողային պահանջ չի նշանակում, քանզի Հայաստանի մայրաքաղաքից երեւում է այդ լեռը: «Իսկ երեւելին անտես անել. տրամաբանական չի թւում մեզ յարգելի թուրքեր» կարելի ասել, մեր մեծարգոյ նոր բարեկամներին:

Պանդուխտ
09.10.2008, 21:15

http://www.armtown.com/news/am/has/20081009/296194121/
ԱՐԱՐԱՏԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ

Երեկվա ասուլիսը սկսելով ՀՖՖ զինանշանի փոփոխության թեմայից, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ընդունեց, որ կատարել է սխալ քայլ, ստանձնեց դրա պատասխանատվությունը եւ հրապարակավ ներողություն հայցեց հայրենակիցներից։

«Եղել է բացթողում, վրիպում։ Ամբողջությամբ ընդունում եմ սխալը եւ ուղղելով այն, ներողություն եմ խնդրում մեր ֆուտբոլային հանրությունից, ողջ ժողովրդից, այն մարդկանցից, ում սրտով չի եղել իմ արարքը եւ դժգոհություն է առաջացրել»,- հայտարարեց ՀՖՖ ղեկավարը։

Նա տեղեկացրեց նաեւ, որ հայտարարվել է ֆեդերացիայի խորհրդանիշի նոր մրցույթ, որի պարտադիր պահանջներից է լոգոյի վրա Արարատ լեռան պատկերի առկայությունը։

Chuk
09.10.2008, 21:21
Խնդալու ա :)
Ի դեպ սույն պարոնը նաև հավաստացրել ա, որ Թուրքիայի խաղի հետ դա կապ չի ունեցել:

Կարծում եմ, որ այս դարակազմիկ որոշումից հետո՝ Արարատը վերադարձնել ՀՖՖ գերբի վրա, կարելի է փաստել, որ մեր երկիրը բռնել է ազգային ուղղվածությունն ու գնում է առ ծաղկում :B

Վարպետ
09.10.2008, 21:23
առ ծաղկում :B

Ռուբոներին խառնել ես: :D

Պանդուխտ
09.10.2008, 22:04
ԱՐԱՐԱՏԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ
Հայ-թուրք յարաբերութիւնը սպասուած արդիւնքը չտուաւ, սահմանը չբացուեցաւ, Արարատը վերադարձաւ:

Վիշապ
10.10.2008, 11:39
Հայ-թուրք յարաբերութիւնը սպասուած արդիւնքը չտուաւ, սահմանը չբացուեցաւ, Արարատը վերադարձաւ:

Ինձ էլ է թվում, որ թուրքերի հետ Սերժը այնուամենայնիվ լեզու չի գտել, թուրքերը երևի պահանջել են «վերնի սաժից» էլ վերացնել Արարատի պատկերով նկարները…

Mephistopheles
12.10.2008, 01:28
Ինձ էլ է թվում, որ թուրքերի հետ Սերժը այնուամենայնիվ լեզու չի գտել, թուրքերը երևի պահանջել են «վերնի սաժից» էլ վերացնել Արարատի պատկերով նկարները…

Ինձ թվում է այս ամեն ինչը ուղղակի հերթական ձևականություններ են ինչպես ՌՔ-ի ժամանակ եղավ իբր ամբողջ աշխարհը հեսա-հեսա ցեղասպանություն պիտի ընդուներ, եքյա ոգևորություն, բան-ման, արմենիկում ֆլան-ֆստան և վերջում պարզվեց, որ ոչինչ… հայ-թուրքական հարաբերությունները Սերժի խելքի բանը չի , նա էս խնդիրը կարող է հեշտությամբ փչացնել և ունքը սարքելու փոխարեն աչքը հանել…Այս հարցը բարձրացվել է զուտ իրենց խելքով, ժողովրդին միավորելու համար, բայց չեն հասկանում որ այդ խաղն արդեն խաղացել վերջացրել են ու դա ոչ ոքի չի հետաքրքրում…ավելի կարևոր խնդիրներ կան որոնց լուծման շուրջը ժողովուրդը կարող է հավաքվել, բայց այդ հարցի լուծումը նրանց վերջն է,այ սա նրանք լավ են հասկանում

Վիշապ
12.10.2008, 10:07

Դե պատկերացրու, սրանք հայ–թուրքական հարաբերությունները լավացնելու համար գերբի վրայից Արարատ են հանում, հետո տեսնում են չլավացավ, դնում են տեղը, ջոկու՞մ ես մակարդակը, այ թուրքերն էլ որ իրենց դրոշի վրայից լուսինը հանեին, գուցե էդ դեպքում դաշնակներն էլ սութի միտինգներ չանեին ու հայ–թուրքական հարաբերությունները լավանային, ու էրթանք Սասուն, մդնինք Վան, Մուշ, Ալաշկերտ, Ա՜րդահան…