PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչու և ով է բացում սահմանը

Marduk
03.09.2008, 11:46
Ես սպասում էի երեկվա դաշնակների պահանջներին: Հերթական անգամ դաշնակցությունը ապացուցեց որ ինքը ընդունակ չի տեսնելու երկարաժամկետ պռոցեսները ու շատ հանգիստ կարող է դառնալ գործիք այլ ուժերի ձեռքին: Դե դա միայն դաշնակների ցավը չի: Մի «ընդդիմադիր» լիդեր ունենք որը ընդանրապես իրեն հռչակեց ամենայն հայոց գործիք, դե իշխանությունների մակարդակն էլ այս բոլորի մեջ այնքան էլ չի տարբերվում:

Հիմա իրականում ինչ է կատարվում:
Ուրեմն ինչպես տեսնում ենք Ռուսաստանը որոշել է ջախջախել Կովկասյան էներգետիկ կորիդորը:
Դրա միջոցով լուծում է կենսական շահեր, այնպիսին ինչպիսին Կենտրոնական Ասիայի լիակատար վերահսկողությունը: Ադրբեջանի կողմնորոշման փոփոխումը և էներգետիկ մոնոպոլիստի դիքերի գրավումը:

Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է լիովին ջնջխի Վրաստանը որպես պետություն: Թե ոնց հետո կբացատրեմ: Բայց մի բան կա որ նրան կաշկանդում է դա Հայաստանի կախվածությունն է Վրաստանից: Հայաստանը չի կարող ապրել առանց Վրաստանի, և եթե Վրաստանին պատժի ապա կկորցնի Հայաստանը, որը կարող է ստիպված լինի մտնել Ամերիկո-Թուրքական հովանու ներքո եթե երկարատև փակվեն վրացական ճանապարհները:

Եվ որպեսզի Հայաստանը թեկուզ ժամանակավոր ապահովված լինի ապա պետք է նրան այլընտրանք տալ: Դա Թուրքիայի ճանապարհն է: Եվ պետք է ժամանակավոր Ռուս-թուրքական միություն: Եվ դրա համար էլ Լավրովը երեկ Թուրքիայում էր, իսկ Թուրքիան այդքան ոգևորվել է Կովկասյան ալիանսով:

Որպեսզի Թուրքիան նույնպես շահագրգիռ լինի ապա Ռուսաստանը ինչ որ բաներ է տալու Թուրքիային որի մասին մենք կիմանանք հետո:

Ուրեմն այսպես ինչ է՞ կատարվում է երբ կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը:
Կատարվում է այն որ Մառնեուլիում ու Ջավախքում սկսվում են ավտոնոմիաներ պահանջներ: (http://news.mail.ru/politics/1988802/et)

Դա լինում է շոկ Վրաստանի ու ԱՄՆ-ի համար: Վրաստանը լրիվ զրկվել է զենքերից ու նա կկրի լիակատար ռազմական պարտություն: Վրաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ:
Ռուսաստանը կլուծի Կենտրոնական Ասիայի ու Ադրբեջանի հարցերը: Եվ նրանց հարստությունների:
Հայաստանը կբավարարվի նրանով որ կունենա Ջավախք: Դրա համար էլ Դաշնակները երեկ ավելի շատ հակավրացական ելույթներ ունեցան քան թե հակաթուրքական
Ադրբեջանը կբավարարվի Մառնեուլիով:
Իսկ Թուրքիան ևս մի քայլով կմոտենա իր պան-թուրքիստական երազանքներով և միգուցե կարողանա ստանալ Աջարիան:
Բացի դրանից Հայաստանը ունենալով այլընտրանք արդեն կկարողանա ճանաչել Աբխազիան ու Օսիան, նույնը կանի երևի Թուրքիան :

Իհարկե ԱՄՆ-ը կանխատեսել է այս բոլորը և դրա համար են Ամերիկյան նավերը դիրքավորվել Բաթումիում:
Բայց դա շատ քիչ է: Պարզ է որ սովորական ԱՄՆ զինվորը չի գա կռվելու Մառնեուլիում կամ Ջավախքում: Նա ընդամենը կարող է տալ լրտեսային ինֆո ու մի երկու հատ էլ հրթիռ, բայց տեղում հաղթանակ ապահովելու համար դա քիչ է:

Ըստ որոշ տվյալներով: Երեկ Բուշը կատաղած զանգել է Գյուլին ու ինչ որ ցուցումներ է տվել: Երևի խոսքը այն մասին որ ոչ մի դեպքում Թուրքիան չկնքի դաշինք Ռուսաստանի հետ ու նաև չբացի հենց այս պահին հայ-թուրքական սահմանը:

Կապրենք կտեսնենք հայեր:
Ուղղակի մի բան հասկացեք: Մինչև վերվեր թռնելը մի երկու կոպեկի համար հասկացեք վերջապես թե ՈՐՏԵՂ եք դուք ապրում:

հ.գ. Ի դեպ ԼՏՊ-ն էլ շատ հավանական է որ ինչ որ բան տեղյակ է: Այլապես ինչպես բացատրել այն որ Կոնգրեսում կան քաղաքական ուժեր որոնք բացահայտ ասում են որ Ջավախքը պետք է ազատագրենք:

Երվանդ
03.09.2008, 11:49
Ես սպասում էի երեկվա դաշնակների պահանջներին: Հերթական անգամ դաշնակցությունը ապացուցեց որ ինքը ընդունակ չի տեսնելու երկարաժամկետ պռոցեսները ու շատ հանգիստ կարող է դառնալ գործիք այլ ուժերի ձեռքին: Դե դա միայն դաշնակների ցավը չի: Մի «ընդդիմադիր» լիդեր ունենք որը ընդանրապես իրեն հռչակեց ամենայն հայոց գործիք, դե իշխանությունների մակարդակն էլ այս բոլորի մեջ այնքան էլ չի տարբերվում:

Հիմա իրականում ինչ է կատարվում:
Ուրեմն ինչպես տեսնում ենք Ռուսաստանը որոշել է ջախջախել Կովկասյան էներգետիկ կորիդորը:
Դրա միջոցով լուծում է կենսական շահեր, այնպիսին ինչպիսին Կենտրոնական Ասիայի լիակատար վերահսկողությունը: Ադրբեջանի կողմնորոշման փոփոխումը և էներգետիկ մոնոպոլիստի դիքերի գրավումը:

Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է լիովին ջնջխի Վրաստանը որպես պետություն: Թե ոնց հետո կբացատրեմ: Բայց մի բան կա որ նրան կաշկանդում է դա Հայաստանի կախվածությունն է Վրաստանից: Հայաստանը չի կարող ապրել առանց Վրաստանի, և եթե Վրաստանին պատժի ապա կկորցնի Հայաստանը, որը կարող է ստիպված լինի մտնել Ամերիկո-Թուրքական հովանու ներքո եթե երկարատև փակվեն վրացական ճանապարհները:

Եվ որպեսզի Հայաստանը թեկուզ ժամանակավոր ապահովված լինի ապա պետք է նրան այլընտրանք տալ: Դա Թուրքիայի ճանապարհն է: Եվ պետք է ժամանակավոր Ռուս-թուրքական միություն: Եվ դրա համար էլ Լավրովը երեկ Թուրքիայում էր, իսկ Թուրքիան այդքան ոգևորվել է Կովկասյան ալիանսով:

Որպեսզի Թուրքիան նույնպես շահագրգիռ լինի ապա Ռուսաստանը ինչ որ բաներ է տալու Թուրքիային որի մասին մենք կիմանանք հետո:

Ուրեմն այսպես ինչ է՞ կատարվում է երբ կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը:
Կատարվում է այն որ Մառնեուլիում ու Ջավախքում սկսվում են ավտոնոմիաներ պահանջներ: (http://news.mail.ru/politics/1988802/et)

Դա լինում է շոկ Վրաստանի ու ԱՄՆ-ի համար: Վրաստանը լրիվ զրկվել է զենքերից ու նա կկրի լիակատար ռազմական պարտություն: Վրաստանը որպես պետություն կդադարի գոյություն ունենալ:
Ռուսաստանը կլուծի Կենտրոնական Ասիայի ու Ադրբեջանի հարցերը: Եվ նրանց հարստությունների:
Հայաստանը կբավարարվի նրանով որ կունենա Ջավախք: Դրա համար էլ Դաշնակները երեկ ավելի շատ հակավրացական ելույթներ ունեցան քան թե հակաթուրքական
Ադրբեջանը կբավարարվի Մառնեուլիով:
Իսկ Թուրքիան ևս մի քայլով կմոտենա իր պան-թուրքիստական երազանքներով և միգուցե կարողանա ստանալ Աջարիան:
Բացի դրանից Հայաստանը ունենալով այլընտրանք արդեն կկարողանա ճանաչել Աբխազիան ու Օսիան, նույնը կանի երևի Թուրքիան :

Իհարկե ԱՄՆ-ը կանխատեսել է այս բոլորը և դրա համար են Ամերիկյան նավերը դիրքավորվել Բաթումիում: Բայց դա շատ քիչ է: Պարզ է որ սովորական ԱՄՆ զինվորը չի գա կռվելու Մառնեուլիում կամ Ջավախքում: Նա ընդամենը կարող է տալ լրտեսային ինֆո ու մի երկու հատ էլ հրթիռ, բայց տեղում հաղթանակ ապահովելու համար դա քիչ է:

Թուրքիան հանգիստ կարող էր չթուլատրել ամերիկյան նավերի մուտքը սև ծով;)

Marduk
03.09.2008, 12:00
Թուրքիան հանգիստ կարող էր չթուլատրել ամերիկյան նավերի մուտքը սև ծով
Չի կարող:
Պետք է հիմնավորումներ:
Երկու մեծ հոսպիտալ նավեր չմտան որովհետև կա արգելող օրենք
Բայց ռազմական փոքր նավեր արգելելու իրավունք չունի:
Վերջի վերջո ինքը ՆԱՏՕ-ի անդամ է, չի կարող գլխից վեր թռնի: Շատ էլ որ դիմադրի 106 բանաձևով ամերիկացիք այնպես գլխին կտան որ ուշքի չի գա:
Թուրքիան ուզում է ուրիշի ձեռքերով շագանակներ հանել, Ադրբեջանի, Ռուսաստանի ու ասենք Հայաստանի:

Երվանդ
03.09.2008, 12:06

Էլա եղել որ Թուրքիան չի թույլատրել ՆԱՏՈ-ական նավերի մուտքը սև ծով, այդ թվում նաև ռազմական փոքր նավերի;)

Վիշապ
03.09.2008, 12:11
Ռուսական պրոպագանդա, դեմագոգիա, պրովոկացիա, «մուտիլովկաներ»… Ռուսները ավելի լավ է գրեն թե ինչ է իրականում կատարվում Ինգուշեթիայում, Նալչիկում… Ջավախքում ոչ մեկ էլ ավտոնոմիա չի պահանջում ու չեմ էլ կարծում որ կպահանջեն ու ես լինեի ջավախքցի, ոչ էլ կպահանջեի։ Ռուսական ֆաշիզմը վերելք է ապրում, սրանք առաջնորդվում են Գեբելսի հայտնի թեզով, թե եթե «սուտը հարյուր անգամ կրկնես, կդառնա ճշմարտություն»։

Marduk
03.09.2008, 12:17
Ջավախքում ոչ մեկ էլ ավտոնոմիա չի պահանջում

Վիշապ երեկ Երևանի կենտրոնում ռուսներն էին խոսու՞մ Ջավախքից:
Ջավախքում երեկ վրացիները հերթական էշություններն են արել: Վրաստանի իշխանությունները գործում են հակավրացական ծրագրով ու նրանք այնպիսի վիճակ են ստեղծում որ վաղ թե ուշ Ջավախքում լինելու է ընդվզում:

Ես կոչ եմ անում սթափ նայել իրավիճակին: Հա Ռուսաստանը խախուտ է բայց նա հիմա գտնվում է վերելքում ու պետք է հասկանալ որ դեռ երկար է շարունակվելու վերելքը: Մի 20 տարի նահանջ էր, մի 20 տարի էլ առաջ կգնա եթե ոչ ավել:

Վիշապ
03.09.2008, 12:30

Ախպոր պես, դաշնակների ասածը որպես հիմք բերելը դա նույնն է, թե անհանգստանալ ճահիճում գորտերի կռկռոցից։ Վրաստանի իշխանությունները ավելի պրովրացական ու նույնիսկ պրոջավախքահայկական են քան հայաստանի իշխանությունները պրոհայկական ու ես կասեի ավելի, Ռուսաստանի իշխանությունները պրոռուսական։ Են ինչ Ռուսաստանին ձեռք չի տալիս, ու Ռուսաստանը պրովոկացիոն շուխուրներ է անում, դա հեչ կապ չունի իրականության հետ։ Ես վերջերս եմ Վրաստանում եղել, ընկերս էլ անձնագրով վրացի է ու մեծ ծանոթություն ուներ նաև հենց Ցխինվալիում նախքան էս բազարների սկսվելը։ Սա ռուսական ագրեսիա էր, ոչ վրացական, վրացիները հարիֆ են, վրացիներին հիմարացրին, սարքեցին գլխներին, վրացիները կռվող չեն, վրացիները մեղքս գալիս են։

Koms
03.09.2008, 14:40
Marduk: “Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է լիովին ջնջխի Վրաստանը որպես պետություն:”
Կարդալով “На месте Грузии может появиться несколько государств’’ Սովետ Միության թունդ տրադիցիաներով գրված հոդվածը, կրկին ու կրկին համոզվում եմ, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է ներքաշում մեզ Պուտինը, եւ սա ըստ երեույթի շատ ամիսներ առաջ է ծրագրավորած եղել... Բայց չեմ կարծում որ ռուսների ու "ռուսամետների" այդ պլանը այսպես հալած յուղի նման կգնա, ոնց լինի` մի բան վերջում հաստատ կփոխվի` չափից ավելի տարբեր տրամաչափի ու մակարդակի երկրներ ու էթնիկ խմբեր են ներգրավված այս ռուսների կողմից եփած շիլայում, մենք համենայն դեպս չափից ավելի զգոն պետք ա լինենք, թե չե վաղը մեր գլխին էլ ա սա սարքվելու` կհայտնաբերվեն արդեն "էթնիկ տարրեր" նաեւ արդեն բուն Հայաստանում...

dvgray
03.09.2008, 15:02
Մի 20 տարի նահանջ էր, մի 20 տարի էլ առաջ կգնա եթե ոչ ավել:
Ռուսաստանի գնալու ուղղութունը կախված է միայն նավթի միջազգային գնից: Իսկ այդ գինը եթե չես վիճարկի, որ թե ով/ովքեր է սահմանում: Այնպես որ, ոչ թե Ռուսաստանը առաջ է գնում, այլ Ռուսաստանը չփլվելու համար արտաքին աշխարհը նրան միլիարդներ է սրրսկում նավթի արհեստական ուռճեցված գնի պատճառով: Իմիջիայլոց այս վերջին ռուսական "թփռտալուց" մի քանի ամիս առաջ հավեսով մի տասը-տասնհինգ տոկոսով նատոականները բարձրացրին նավթի գինը:

մի մոռացիր, որ նատոյի մոտակա նպատակը Իրանին հսկողության տակ վերցնելն է: Այս ամենը այդ մեծ խաղի հերթական փուլերից են: ;)

Ավելացվել է 3 րոպե անց

վրացիները հարիֆ են, վրացիներին հիմարացրին, սարքեցին գլխներին, վրացիները կռվող չեն, վրացիները մեղքս գալիս են։
:D :D լուրջ ես ասու՞մ: Հարիֆ ես հա՞
Մենք էլ շուստրիներն ենք հա՞ :D :D

Մեղապարտ
03.09.2008, 15:21
Տարածաշրջանը սկսած 1800 թվականից ունի շատ դառը զարգացումներ ,որոնք հստակ կիրառվում են քրիստոնեական գաղափարախոսության հիմնական կրողների՝ հայերի և վրացիների նկատմաբ:
Վերջին 200 տարում տարածաշրջանը կառավարվել է երեք կենտրոններից
1800 1850 թ.թ. Իրան,Թուրքիա,Ռուսաստան
1850-1900թ.թ. Ռուսատան, Անգլիա
1900-1950թ.թ.ՍՍՀՄ,ԱՄՆ
1990-2000թ.թ.ՌՄ,ԱՄՆ,ԵՄ
2000-2050թ. թ. ՌՄ,ԱՄՆ,ԵՄ ,Չորորդ ուժ
Ինչպես ցույց են տալիս քաղաքական և տնտեսական զարգացումները , ինչպես նաև դեմոգրաֆիական ցուցանիշները տարածաշրջանի հիմնական ավտոխոն քրիստոնեա երկու էթնիկ միավորումների անվտանգությունը այս տարածաշրջանում երբեք չի դրվել որպես հիմնախնդրային հարց:
Հետևություն
Այս երկու էթնիկ միավորումները խանգարում են ՌՄ,ԱՄՆ,ԵՄ բլոկներին լայնածավալ գործողություններ իրականացնելու համար:
Այս պահին տարածաշրջանում շարունակում է գործել այն մոտեցումը դրված շրջանառության մեջ 200 տարի առաջ , բնության գլխավոր օրենքը՝ «ապրելու է այն տեսակը որը ավելի ուժեղ է լինելու»:
Աստված մեզ պահապան

Վիշապ
03.09.2008, 15:58
:D :D լուրջ ես ասու՞մ: Հարիֆ ես հա՞
Մենք էլ շուստրիներն ենք հա՞ :D :D
Հեգնանքը չհասկացա:8 Ես իմ հարիֆության մասին կարծես թե բան չեմ ասել, իսկ Ձեր (չգիտեմ «մենք» ասելով ում նկատի ունես, գուցե հայերի՞ն, էդ դեպքում ի՞նձ ինչի ես առանձնացնում) շուստրիության մասին առավել ևս:P

dvgray
04.09.2008, 02:27
Հեգնանքը չհասկացա:8 Ես իմ հարիֆության մասին կարծես թե բան չեմ ասել, իսկ Ձեր (չգիտեմ «մենք» ասելով ում նկատի ունես, գուցե հայերի՞ն, էդ դեպքում ի՞նձ ինչի ես առանձնացնում) շուստրիության մասին առավել ևս:P
:D :D
Կներես :oy
Ուզում էի ասել "հարիֆ են", և ոչ թե "հարիֆ ես":
Կրկին ներողություն :)

Տրիբուն
04.09.2008, 10:48
Այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը պետք է լիովին ջնջխի Վրաստանը որպես պետություն: Թե ոնց հետո կբացատրեմ: Բայց մի բան կա որ նրան կաշկանդում է դա Հայաստանի կախվածությունն է Վրաստանից:

Հայաստանի նկատմամբ էս ի՞նչ առանձնահատուկ սեր է Ռուսաստանի կողմից, որ հանկարծ նա իրեն այդչափ կաշկանդված է զգում: Էտ ե՞րբ են ռուսները իրենց նպատակներին հասնելու համար կաշկանդվել Հայաստանի լավ կամ վատ լինելով: Եթե Ռուսաստանը որոշել է վերացնել Վրաստանը, թող ձեռի հետ էլ վերացնի համ մեզ համ ազերներին, и дело с концами - չի լինի ոչ մի անկախ կովկասյան ախմախ երկիր, որը նստած կլինի Ռուսաստանի էներգետիկ կորիդորի վրա կամ կողքերը:

Marduk
04.09.2008, 11:17
Հայաստանի նկատմամբ էս ի՞նչ առանձնահատուկ սեր է Ռուսաստանի կողմից, որ հանկարծ նա իրեն այդչափ կաշկանդված է զգում:

Տրիբուն երկաթգիծը , հեռախոսը, գազատարը, ու եսիմ լիքը այլ բաններ պատկանում են ռուսական ընկերություններին որոնք մեծ վնասներ կկրեն եթե փակվի ճանապարհը:

Տրիբուն
04.09.2008, 11:24
Տրիբուն երկաթգիծը , հեռախոսը, գազատարը, ու եսիմ լիքը այլ բաններ պատկանում են ռուսական ընկերություններին որոնք մեծ վնասներ կկրեն եթե փակվի ճանապարհը:
Ապեեեեեեեեեեեր, Ռուսաստանի հասկայակն տնտեսության պարագայում Հայաստանի հեռախոսակապն ու երկաթգիծը, գազատարն էլ վրից, մի հազարերորդական տնտեսական նշանակություն ունեն: Ի միջի այլոց, ռուսները Վրաստանում էլ ահագին սեփականություն ունեն, բայց դա նրանց չխանգարեց վրացիների գլխին տալ:

Koms
04.09.2008, 11:40
Զարմանալին այն է, որ հետևելով ռուսական կայքերին հասկանում ես, որ երբեվիցե այսքան միասնական ու ազգայնական ռուսական /ոչ թե ռուսաստանյան/ ազգը դեռ չի եղել` բոլոր ռուսները համակարծիք են Պուտինին ու վերջ` սթափության եւ ոչ մի կոչ...