PDA

Դիտել ողջ տարբերակը : Smiley կամ emoticon. հայերեն թարգմանությունը



Chuk
23.03.2006, 18:41
Կան մի շարք ընդունված տերմիններ, որոնց հայերեն թարգմանությունը առայժմ չկա, կամ էլ կա, բայց տարածված չի, կամ էլ պարզապես չպետք է լինի:

Այս թեմայում եկեք խոսենք smiley կամ emoticon տերմինի մասին: Ֆորումը թարգմանելիս ես պարզապես հայերեն տառերով սմայլ գրեցի: Արդյոք ճի՞շտ եմ արել: Թե՞ այնուամենայնիվ գոյություն ունի հայերեն թարգմանությունը: Իսկ գուցե՞ մենք ինքներս այս թեմայում միացյալ ուժերով հարմար թարգմանություն կգտնենք:

Օրինակ Uluanan մի բավական հետաքրքիր տերմին է առաջարկում, որն անձամբ ես հավանում եմ, բայց չգիտեմ, թե որքանով է նպատակահարմար այն օգտագործելը: Թողնում եմ, որ իր առաջարկությունը հենց ինքն էլ անի այս թեմայում ու միասին քննարկենք:

Եթե դուք էլ առաջարկներ ունեք, խնդրում եմ կիսվեք մեզ հետ :)

Ուլուանա
23.03.2006, 19:54
Լավ, որ ասեցիր, ես էլ ասեմ։ :)
Ես առաջարկում եմ smiley կամ emoticon բառը թարգմանել հույզիկ։ Կարծում եմ՝ այս բառն ամբողջությամբ արտահայտում է այդ երևույթի իմաստը։ Կարելի է ասել, որ հույզիկ բառը ճիշտ և ճիշտ համապատասխանում է հենց emoticon-ին։ Դուք ի՞նչ եք կարծում։ ;)
Կարելի է նաև օգտագործել հուզապատկեր բառը, բայց, իմ կարծիքով, հույզիկն ավելի հարմար է։

Koms
24.03.2006, 19:41
հուզապատկեր - ավելի նախընտրելի է...

StrangeLittleGirl
24.03.2006, 20:29
Կոմսի հետ համաձայն եմ...

Լոս
25.03.2006, 03:46
emoticon - հուզապատկեր
իսկ smiley` - հույզիկ

թող որ երկուսնել լինեն..
չգիտեմ.. սմայլիկ ել կարա մնա..

ամեն դեպքում հույզիկ սազումա..

NINOK
25.03.2006, 15:22
Կարծում եմ ,որ պետք ե մնա Սմայլ.:think

Koms
25.03.2006, 15:30
Առաջարկություններ նաեւ իմ կողմից.

Smiley, emoticon կարելի է թարգմանել հուզադիմակ, ժպտադիմակ ...

իսկ ահա avatar կարելի է թարգմանել "դիմապատկեր" ...

Chuk
26.03.2006, 00:41
Avatar - Դիմապատկեր
Սա իմ դուրն եկավ, երևի թե հաջորդ քննարկումը կնվիրենք սրան:

Ակումբի մյուս անդամներին կխնդրեի ավելի ակտիվ մասնակցել քննարկմանը: Այս քննարկումից է կախված լինելու, թե ֆորումում ինչ բառ է օգտագործվելու: Մի քանի օրից հարցում կբացեմ, որի արդյունքներից կախված կլինի որոշումը: Բայց մինչ հարցում բացելը լավ կլիներ, որ քվեարկողները յուրաքանչյուր տերմինի մասին ավելի շատ հիմնավորումներ լսեին:

Եկեք նայենք մեր "հարևաններին":
Օրինակ ռուսներն ու վրացիները հիմնականում չեն թարգմանում, այլ իրենց լեզվի տառերով գրում են սմայլ: Արդյոք իմաստ ունի՞ մեր թարգմանելը:

Նաև հաշվի առնենք, որ ինտերնետային հաղորդակցությանը քիչ թե շատ ծանոթ մարդը հայերեն տառերով գրված "սմայլ" բառը կարդալիս անմիջապես կհասկանա թե ինչի մասին է խոսքը, մինչդեռ "հուզապատկերը", "հույզիկը" կամ "հուզադիմակը" կարող է չհասկանալ: Եվ այս տեսանկյունից միանշանակ առավելությունը պետք է "սմայլին" տալ:

Մյուս կողմից ամեն ինչ սովորելու վրա է: Առաջին անգամը չի հասկանա, բայց կնայի, կտեսնի թե ինչի մասին է խոսքը, ու կհիշի: Ավելին, նույնիսկ կարող է ընկերներին պատմել. "Իսկ գիտե՞ք թե հայերեն smiley-ն ինչպես են թարգմանել": Գուցե անգամ ծաղրաբար ասի, կարևորը վերջնական արդյունքն է:

Դե ի՞նչ: Ձեր կարծիքները:

kiki
26.03.2006, 02:36
ես ինքս դեմ եմ հայտնի ու տարածված բառերը թարգմանելուն: եթե դա մերը չի և մենք վերցրել ենք ուրիշներից, թող այդպես ել մնա, ու դա բոլորովին չի տգեղացնում կամ նվաստացնում մեր առանց այն ել հարուստ հայերենը, երբեմն անգամ այդ թարգմանություննeրն են ծիծաղելի ու ավելի անհասկանալի դառնում...
ի՞նչ պակաս գեղեցիկ է Avatar բառը:
Չնայած հույզիկը դուրս եկավ :)

Արշակ
26.03.2006, 17:50
Իմ կարծիքով հայերեն թարգմանելիս պետք է առաջնորդվել հետևյալ սկզբունքներով.
1.Պետք է փնտրել տվյալ բառի իմաստն արտահայտող, բնութագրող հայերեն բառ և ոչ թե փորձել զուտ բառի արմատից և կազմությունից ելնելով «տառացի» թարգմանություն անել։ Այսինքն՝ պետք է այնպիսի բառ գտնել, որ բառի հայերեն համարժեքը լսելիս մարդ ինտուիտիվ հասկանա, զգա, թե ինչի մասին է խոսքը։
2.Պետք է ձգտել, որ բառը բարեհունչ, կարճ և հեշտ արտասանվող լինի։ Հակառակ դեպքում բառը կամ գործածության մեջ չի մտնի, կամ էլ ժամանակի ընթացքում դուրս կմղվի գործածությունից։
3. Պետք է խուսափել բազմիմաստություններից, քանի որ բազմիմաստ բառերը հաճախ բազմաթիվ թյուրիմացությունների պատճառ են դառնում։

Ի դեպ, իմ կարծիքով, այս սկզբունքները ոչ միայն այլ լեզուներից տերմինների թարգմանություններին են վերաբերվում։ Կարծում եմ, որ արտաքին ներգործությունների բացակայության դեպքում ցանկացած ժողովուրդ (նույնիսկ հաճախ անգիտակցաբար) իր լեզուն նման սկզբունքներով է հղկում, զարգացնում։

Արշակ
26.03.2006, 18:42
Իմ կարծիքով սմայլ բառը ճիշտ չի ընտրված, քանի որ իրական իմաստին չի համապատասխանում։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է սրանց՝ :[ :angry սմայլ ասել :{
emoticon-ը իմաստային առումով ավելի լավն է, բայց սա էլ համեմատաբար դժվար արտասանվող է ու երկար։ Դրա համար էլ այդքան շատ օգտագործվող բառի համար այնքան էլ հարմար չէ։
Իսկ հույզիկ-ը նշված թերությունները չունի ։ Համ էլ մի տեսակ ուրախ է հնչում :)
հուզապատկեր-ը emoticon-ի նման երևի իմաստն ավելի լավ է բնութագրում, բայց երկար է, և հետևաբար շատ օգտագործվող բառի համար այնքան էլ հարմար չէ։
հուզադիմակ, ժպտադիմակ-ը դուրս չեն գալիս։ Դիմակ արմատը մի տեսակ կեղծ ժպիտի իմաստ է ներշնչում :think

Մի խոսքով հույզիկ-ը ինձ ամենաշատն է դուր գալիս :)

Koms
26.03.2006, 19:49
Եթե նախընտրելի են հնարավորինս կարճ ձեւերը, ապա մեկ առաջարկ եւս.

Smiley – ժպիտիկ կամ ժպտիկ /ժպտիկներ/

Avatar - դիմակ

StrangeLittleGirl
26.03.2006, 22:20
Ճիշտն ասած, ես դեմ եմ ամեն ինչն այսպես համառորեն հայերեն թարգմանելուն: Եթե բառը բնական ու գեղեցիկ է հնչում հայերեն, թող թարգմանվի, իսկ եթե "զոռով" է թարգմանվել, ապա երբեմն կարող է ծիծաղելի լինել:

Ուլուանա
26.03.2006, 23:31
Եթե նախընտրելի են հնարավորինս կարճ ձեւերը, ապա մեկ առաջարկ եւս.

Smiley – ժպիտիկ կամ ժպտիկ /ժպտիկներ/

Avatar - դիմակ
Բայց չե՞ք կարծում, որ հենց թեկուզ անգլերեն Smiley բառը այնքան էլ ճիշտ չի արտահայտում տվյալ հասկացությունը, այսինքն՝ շատ նեղ է, քանի որ բոլորս էլ գիտենք, որ խոսքը միայն ժպիտ արտահայտող պատկերի մասին, չէ, այլ մարդկային զանազան հույզերի՝ ժպիտից մինչև լաց ու տխրություն։ Այնպես որ անգլերենից բառացիորեն թարգմանելը միշտ չէ, որ ճիշտ է։ ;)

Chuk
27.03.2006, 01:33
Իմ կարծիքով սմայլ բառը ճիշտ չի ընտրված, քանի որ իրական իմաստին չի համապատասխանում։ Օրինակ, ինչպե՞ս կարելի է սրանց՝ :[ :angry սմայլ ասել :{
Այս մտքի հետ իհարկե համաձայն եմ: Բայց մյուս կողմից սմայլ բառը հիմա լայնորեն գործածվում է (ավելի ճիշտ smiley բառը), ու կարելի է ասել որ այն հիմա ժպիտ չի նշանակում, այլ այս պատկերների անվանումն է՝ :[ :love :angry :

Koms
27.03.2006, 18:34
ռուսները այսպես են վարվել, ուղղակի "ռուսացրել" են նույն այդ բառերը.

avatar - аватара
smiley - смайлик

գուցե մենք ել գնանք այդ ուղիով? ;)

Արշակ
27.03.2006, 19:13
… Բայց մյուս կողմից սմայլ բառը հիմա լայնորեն գործածվում է (ավելի ճիշտ smiley բառը), ու կարելի է ասել որ այն հիմա ժպիտ չի նշանակում, այլ այս պատկերների անվանումն է՝ :[ :love :angry : Իհարկե, հիմա smiley բառը հասկացվում է որպես emoticon։ Այսինքն՝ սրանք՝ :[ :angry ևս smiley են (հնարավոր է, որ այդ բառը հնարելիս հույզերը պատկերների միջոցով արտահայտելու գաղափարը դեռ լրիվ չէր ձևավորվել ու միայն սրանք՝:) էին օգտագործվում :) )։ Բայց երևի անգլերեն smile բառն իմացող ցանկացած մարդ սրանց՝ :[ :angry smiley ասելիս ինչ-որ հակասություն է զգում։ Ի դեպ, կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած լեզու պետք է հնարավորին չափ մաքրել նման հակասական բառերից։
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ հարցը քննարկելուց հետո իսկապես արժե քվեարկություն անցկացնել առաջարկված տարբերակների համար։ Բայց երևի պետք է սպասել, մինչև ֆորումի անդամների թիվը մի քիչ էլ շատանա։

Chuk
27.03.2006, 23:53
Այնուամենայնիվ, որոշ ժամանակ հարցը քննարկելուց հետո իսկապես արժե քվեարկություն անցկացնել առաջարկված տարբերակների համար։ Բայց երևի պետք է սպասել, մինչև ֆորումի անդամների թիվը մի քիչ էլ շատանա։
Ես առայժմ չեմ շտապում հարցը քվեարկության դնել, բայց կարծում եմ, որ ուշացնել էլ պետք չի և երևի առաջիկա օրերին այնուամենայնիվ կբացեմ այդ հարցումը:B

Koms
28.03.2006, 10:08
քվեարկությունը իրոք ճիշտ կլիներ,

Egern.net
28.03.2006, 14:23
Ինձ ամենաշատը դուր եկավ ժպտիկ-ը: Չնայած, հույզիկ-ն էլ վատ չի հնչում: Քվեարկությունը երեւի կլուծի այս խնդիրը....

Enipra
01.04.2006, 17:44
Հույզիկն ինձ էլ շատ դուր եկավ:hands

Chuk
03.04.2006, 01:21
Այսպիսով, սկսում ենք քվեարկությունը (http://www.akumb.am/showthread.php?t=77) :B
Խնդրում եմ, որ ակտիվ լինեք :)

SAS
02.05.2007, 20:32
Բարի օր\ երեկո բոլորին

Բոլորդ էլ ճիշտ եք, բայց Թուրքինա պետք է կործանվի...:)

Մի ուրիշ շարանում ես առաջարկեցի, որպես ԵԶՐ-տերմին, smiley-ի փոխարեն օգտագործել իմ մոգոնած :) զմայլիկ բառը:Բառարաններում այս բառը չկա, չի հանդիսանում smiley = սմայլիկ թարգմանությունը, բայց սմայլիկ-ից տարբերվում է ընդամենը... մի տառով:

Նախ՝ այս երկու եզրերն էլ, smiley զմայլիկ, հնչյունական տեսակետից համարյա նույնն են:

Երկրորդ՝ նույնքան բարեհունչ է, որքան սմայկիկը և անցումը արդեն սովորական դարձած սմայլիկից՝ զմայլիկ շատ հեշտ է:

Ի վերջո, հայերեն բառ է՝ ածանցված զմայլանք բառից :

SAS
02.05.2007, 20:56
Թուրքինա = Թուրքիան :)