PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչի՞ց է փշաքաղվում մարդու մարմինը

Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 10:09
Եկեք այստեղ գրենք այն պահերի մասին, որոնց պատճառով մեզ մոտ առաջանում է յուրօրինակ մի զգացմունք, որից փշաքաղվում է մեր մարմինը։ Եթե կա գիտական բացատրություն, ուրեմն եկեք նաեւ գրենք այդ զգացմունքի գիտական մոտեցման մասին. Ինչու է այդպես, ինչ է կատարվում մեր մեջ եւ այլն…

Օրինակ, նկատել եմ, երբ Ամերիկյան հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերի ժամանակ հանկարծ լսվում է հայկական դուդուկի ձայնը, մարմինս փշաքաղվում է։

Dayana
03.09.2008, 10:13
իմ մոտ ամենաշատը Խագիսի ռեկլամի ժամանակ ա մարմինս փշաքաղվում, երբ պստոն պապեռս հագած մաուգլիի պես ծառերով ա թռչկոտում :love ուզում ես բռնես ուտես էդ պստոյին :love այ էդ ժամանակ ՝ չեստնի պիօնեռսկի :pioneer , հուզվում ե, աչքես լցվումա :love

Annushka
03.09.2008, 10:16
Որոշ պատասխանների պատճառով այս թեման կարող է վերածվել ինտիմ անկյան:D:oy

Լավ, իսկ եթե լուրջ, ես ամողջությամբ փշաքաղվել էի, երբ առաջին անգամ այցելել էի Եղեռնի թանգարանը Ծիծեռնակաբերդում:(

Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 10:18
ես ամողջությամբ փշաքաղվել էի, երբ առաջին անգամ այցելել էի Եղեռնի թանգարանը Ծիծեռնակաբերդում:(

Իսկ դա ե՞րբ էր։

Ավելացվել է 4 րոպե անց

իմ մոտ ամենաշատը Խագիսի ռեկլամի ժամանակ ա մարմինս փշաքաղվում, երբ պստոն պապեռս հագած մաուգլիի պես ծառերով ա թռչկոտում :love ուզում ես բռնես ուտես էդ պստոյին :love այ էդ ժամանակ ՝ չեստնի պիօնեռսկի :pioneer , հուզվում ե, աչքես լցվումա :love

Հետաքրքիր է։ Լինում են եւ դեպքեր, երբ աչքերն էլ է լցվում հուզմունքից։

Դիանա ջան, ես այդ գովազդին ծանոթ չեմ։ Խագիսն ի՞նչ է։

Annushka
03.09.2008, 10:25
Իսկ դա ե՞րբ էր։

Երևի մի 7 տարի առաջ.. Կարծում եմ, որ հայի արյան մեջ է ատելությունը թուրքերի նկատմամբ,հիմնավորապես հայոց ցեղասպանության պատճառով և դեռ մանկուց մենք լսում ու կարդում ենք այդ մասին. Ես շատ էի ուզում բոլոր նյութերով ու փաստերով համալրված թանգարանը այցելել, և որքան էլ տեղյակ ենք, թե ինչ է կատարվել, միևնույն է, յուրաքանչյուր կադր և փաստաթուղթ ուղղակի սահմռկեցուցիչ է :(

Dayana
03.09.2008, 10:25
Իսկ դա ե՞րբ էր։

Հետաքրքիր է։ Լինում են եւ դեպքեր, երբ աչքերն էլ է լցվում հուզմունքից։

Դիանա ջան, ես այդ գովազդին ծանոթ չեմ։ Խագիսն ի՞նչ է։

Խագիսը երեխաների "պամպեռսա" /սրա հայերենը չգիտեմ/ :D

Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 10:40
Խագիսը երեխաների "պամպեռսա" /սրա հայերենը չգիտեմ/ :D

:think հետաքրքիր է։ Դայանա ջան, մի որոշ հարցեր առանձնապես կուղարկեմ քեզ նամակով։ Շնորհակալություն մասնակցության համար։

փամպերս բառի հայերեն տարբերակը երեւի թե ներքնազգեստն է

Ավելացվել է 5 րոպե անց

Երևի մի 7 տարի առաջ.. Կարծում եմ, որ հայի արյան մեջ է ատելությունը թուրքերի նկատմամբ,հիմնավորապես հայոց ցեղասպանության պատճառով և դեռ մանկուց մենք լսում ու կարդում ենք այդ մասին. Ես շատ էի ուզում բոլոր նյութերով ու փաստերով համալրված թանգարանը այցելել, և որքան էլ տեղյակ ենք, թե ինչ է կատարվել, միևնույն է, յուրաքանչյուր կադր և փաստաթուղթ ուղղակի սահմռկեցուցիչ է :(

Իհարկե…

Փաստորեն Դուք այն զգացիք, քանի որ գիտեիք որ Թուրքերն են եղել Հայոց ցեղասպանդի դահիճները, եւ այն որ Դուք ինքներդ ականատես եղաք փաստերին։ Ճի՞շտ եմ ըմբռնում։

VisTolog
03.09.2008, 10:49
Միգուցե հարցնեյիք թե դա ինչի՞ց է առաջանում.

Annushka
03.09.2008, 10:57
:Իհարկե…
Փաստորեն Դուք այն զգացիք, քանի որ գիտեիք որ Թուրքերն են եղել Հայոց ցեղասպանդի դահիճները, եւ այն որ Դուք ինքներդ ականատես եղաք փաստերին։ Ճի՞շտ եմ ըմբռնում։

Դե եթե ասեմ, որ այդ կադրերը առաջին անգամ էի տեսնում, ճիշտ չի լինի.. Կադրերի մեծ մասին ծանոթ էի... դասագրքերից, փաստագրական ֆիլմերից, տարբեր նյութերից, մամուլից, պատմություն ուսումնասիրելիս և այլն... Սակայն թանգարան մտնելիս այդ ամենը մի տեսակ կրկնապատվում է ու ավելի ազդեցիկ դառնում...միտքը, որ մեր վիշտը մեզ միշտ ուղեկցելու է, և որ մեծ տերությունների անթողության ու անտարբերության պատճառով արյունարբու թշնամին սրածեց մի ողջ ժողովուրդ, իրոք սարսուռ ու ցասում է առաջացնում մարդու հոգում.....

Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 11:04
Միգուցե հարցնեյիք թե դա ինչի՞ց է առաջանում.

Այո, իհարկե։ Եթե կա գիտական բացատրություն, ուրեմն կպարզվի թե դա ինչից է առաջանում։

Ավելացվել է 1 րոպե անց

Դե եթե ասեմ, որ այդ կադրերը առաջին անգամ էի տեսնում, ճիշտ չի լինի.. Կադրերի մեծ մասին ծանոթ էի... դասագրքերից, փաստագրական ֆիլմերից, տարբեր նյութերից, մամուլից, պատմություն ուսումնասիրելիս և այլն... Սակայն թանգարան մտնելիս այդ ամենը մի տեսակ կրկնապատվում է ու ավելի ազդեցիկ դառնում...միտքը, որ մեր վիշտը մեզ միշտ ուղեկցելու է, և որ մեծ տերությունների անթողության ու անտարբերության պատճառով արյունարբու թշնամին սրածեց մի ողջ ժողովուրդ, իրոք սարսուռ ու ցասում է առաջացնում մարդու հոգում.....

Լրիվ հասկանում եմ Ձեզ։ Շնորհակալություն բացատրության համար։:ok

impression
03.09.2008, 11:16
փամպերս բառի հայերեն տարբերակը երեւի թե ներքնազգեստն է

Չէ, հայերեն դա տակդիրն է: Ի դեպ, թարգմանությունից նենց ոչինչ փշաքաղվեցի :)

Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 11:21
Չէ, հայերեն դա տակդիրն է: Ի դեպ, թարգմանությունից նենց ոչինչ փշաքաղվեցի :)

:B

Դյուրազգաց եք… հատուկ մի բան չէի գրել :P :)

Մարկիզ
03.09.2008, 11:38
Փշաքաղվելը ( եւ ոչ միայն փշաքաղվելը. ուրախության պահերին արտասվելը, վշտի ժամանակ երբեմն «ժպտալն» ու «ուրախանալը», վախի ու տագնապի պահին թվացյալ հիմար վարքագիծը եւ նման «անբնական» ու «անտրամաբանական» թվացող այլ երեւույթները) արդյունք է մարդու գլխուղեղի հուզական ոլորտի համար պատասխանատու կենտրոնի վրա ուժեղ ազդակի ներգործության, որն ի հայտ է բերում «սթրես»՝ իր բոլոր սոմատիկ կամ ֆիզիոլոգիական եւ հոգեկան հետեւանքներով ու դրսեւորումներով: Հետեւանքները լինում են բազմաթիվ ու բազմապիսի…

Սերն ու սեքսը մի կողմ…
Տխուրն էլ մի կողմ:

Ինքս փշաքաղվում եմ մարզադաշտում գտնվելու ժամանակ, երբ մեր թիմը գոլ է խփում՝ հաղթական կամ կարեւոր…
Փշաքաղվում եմ եւ ուրախությամբ արտասվում եմ, երբ տեսնում եմ ազգիս միասնական ու վճռական…
Փշաքաղվում եմ, երբ դիտում եմ այսպես ասած «հոգեցունց» ֆիլմ՝ ուրախ, տխուր թե սարսափ…

Կհիշեմ կասեմ…
Հա, փշաքաղվում եմ մրսելիս::)

Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 11:55

Շնորհակալություն Մարկիզ ջան,:):hands

Իսկ ինչ եք կարծում հետեւյալի մասին։ Երբ մի մարդ, որը չունի ոչ մի երաժշտական ընդունակություն, շատ է ուզում շեփոր նվագել, բայց չի ստացվում իր մոտ, ու հենց որ նա լսում է մի երաժշտություն, որում կա շեփորի ձայնը, նա փշաքաղվում է։ Հնարավո՞ր է արդյոք այդ ժամանակ կարգավորել նրա զգացմունքը։ Չէ՞ որ նա գիտի որ իրենից երաժիշտ դուրս չի գա։ Հն՞, ի՞նչ կասեք:think

*e}|{uka*
03.09.2008, 12:05
Ամեն ինչից կարող եմ փշաքաղվել, մտքիս տեղ լինի :D
Փշաքաղվում եմ հիմնականում վախից, երբ ինչ- որ մեկը լավ երգում է,երբ ինքս նվագում եմ մեկ- մեկ փշաքաղվում եմ :oy , փշաքաղվում եմ թիթեռներից :scare , փշաքաղվում եմ կատարյալին մոտ բաներ տեսնելուց :), մեկ մեկ հենց ընենց նստած փշաքաղվում եմ :esim : Հիշեմ էլի կգրեմ : :)

Katka
03.09.2008, 12:32
Երբ վատ երազ եմ տեսնում, փշաքաղած եմ արթնանում, մեկ էլ եթե խոզանակի ձայնն եմ լսում,թյու, փշաքաղեցի:D

*e}|{uka*
03.09.2008, 12:42
Փշաքաղվում եմ երկարաեղունգ աղջիկների գործողություններից : Որ փորձում են ինչ- որ բան անել փշաաքաղվելս ու նեռվայնանալս մեկա լինում :aggressive
Բա որ գրատախտակի վրա փորձում են գրել բռռռռռռռռռռռռռռռ :scare

Երվանդ
03.09.2008, 12:54

Աաա եսել եմ փշաքաղվում, մանավանդ որ դաշնամուր են նվագում ու եղունգը ջարդվումա, հիմա էլ փշաքաղվեցի:[, հա մեկել տառական:[ որ տեսնում եմ էլի փշաքաղվում եմ մի այլ ձևի ու հայդա հետևից սատկացնելու:[

impression
03.09.2008, 12:57
Աաա եսել եմ փշաքաղվում, մանավանդ որ դաշնամուր են նվագում ու եղունգը ջարդվումա, հիմա էլ փշաքաղվեցի:[, հա մեկել տառական:[ որ տեսնում եմ էլի փշաքաղվում եմ մի այլ ձևի ու հայդա հետևից սատկացնելու:[

ու ստեղ արդեն տառականը հո չի՜ փշաքաղվում :D ու չի կարողանում փշաքաղված լավ վազի, ու Երոյի հողաթափը՝ դդը՜խկ... գրելուց փշաքաղվեցի :D

Երվանդ
03.09.2008, 13:00
ու ստեղ արդեն տառականը հո չի՜ փշաքաղվում :D ու չի կարողանում փշաքաղված լավ վազի, ու Երոյի հողաթափը՝ դդը՜խկ... գրելուց փշաքաղվեցի :D

Լօօօլ, Լիլ մի անգամ ճաքած տրաքած մտնում եմ տուն ժամը 1000-ին, էն ժամանակ մենակ էի ապրում:love, ուրեմն դուռը բացում եմ հենց դեմս տառական, վազում եմ հետևից միջանցքով զալի վերջում նոր բռնեցի:[:D, տակի հարևանները մյուս օրը մի ձևի էին ինձ նայում:D

impression
03.09.2008, 13:02
Լօօօլ, Լիլ մի անգամ ճաքած տրաքած մտնում եմ տուն ժամը 1000-ին, էն ժամանակ մենակ էի ապրում:love, ուրեմն դուռը բացում եմ հենց դեմս տառական, վազում եմ հետևից միջանցքով զալի վերջում նոր բռնեցի:[:D, տակի հարևանները մյուս օրը մի ձևի էին ինձ նայում:D

հա, սենց մի ձևի փշաքաղված, չէ՞ :D

ժող էս թեման ինձ բացում ա, չգիտեմ ինչի

Երվանդ
03.09.2008, 13:05
հա, սենց մի ձևի փշաքաղված, չէ՞ :D

ժող էս թեման ինձ բացում ա, չգիտեմ ինչի

Աաաաա բացելաաա:D:D, իրոք փշաքաղված էին նայում հիմա եմ հասկանում:D

Vive L'Armenie
03.09.2008, 14:26
Ես ավելի շատ փշաքաղվում եմ ինձ համար անսպասելի լուր լսելուց :8
Հետո, ասենք, եթե ինչ-որ բանաստեղծություն կամ երգ եմ լսում, որը շատ հարազատ է և նույնիսկ եթե առաջին անգամ եմ լսում, բայց մեծ տպավորություն է թողնում մոտս :8
Կամ ինչ-որ անսպասելի բան տեսնելիս, թեկուզև շատ անգամներ լսել եմ դրա մասին..., դժվարանում եմ պարզ բացատրել :8
Բայց այսքան ժամանակ Ծիծեռնակաբերդի թանգարանից եմ ահավոր փշաքաղված դուրս եկել, ոնց-որ ասեղներ սեղմեին մարմնիս մեջ :(

Elmo
03.09.2008, 14:28
Թթու լիմոնից, պենոպլաստը պենոպլաստին քսելուց, մեկ էլ որ դպրոցում կամ ինստիտուտում գրատախտակին կավիճով գրելուց պատահաբար եղունգը քսվում էր գրատաղտակին՝ այ էդ ձենից:

Vive L'Armenie
03.09.2008, 14:34
Թթու լիմոնից, պենոպլաստը պենոպլաստին քսելուց, մեկ էլ որ դպրոցում կամ ինստիտուտում գրատախտակին կավիճով գրելուց պատահաբար եղունգը քսվում էր գրատաղտակին՝ այ էդ ձենից:

Աաաաա:D, ես հենց ուզում էի դասարանին դուրս հանեի Ֆիզկուլտ անելու, որ չէին գալիս, միանգամից կավիճն առնում էի ձեռքս ու... ճճճռռռռռ գրատախտակին ---> :blin :D, մեկ-մեկ էլ եղունգով էի անում, իմ զենքն էլ էտ էր :D
Դիմանում եմ դրան :P

Mitre
03.09.2008, 14:34
Փրփրապլաստը (пенопласт ) ապակուն քսելուց եմ փշաքաղվում:

Katka
03.09.2008, 14:40
Հակոբ, աչքիս թեման դրել ես որ բոլորս փշաքաղվենք:D:tease

sero83
03.09.2008, 14:45
Փրփրապլաստը (пенопласт ) ապակուն քսելուց եմ փշաքաղվում:

Էս ինչ կայֆ թեմա էր:hands
Առաջին անգամ որ լուրջ փշաքաղվել եմ, 17 տարեկան էի, երբ սերս ականջիս մոտ համբուրեց;)

I love love
03.09.2008, 17:16
Ես փշաքաղվում եմ հուզիչ ֆիլմ նայելիս, ինչ որ մեկի մահվան լուր լսելիս, տետրի թերթին, փայտին,պենոպլաստին կպնելուց, :o

Adam
04.09.2008, 00:03
որ մոտըս եղունք են խառտում... վա՜յյյ :[ ահավորա

Տատ
04.09.2008, 00:40
:ok

Չիպսը բարձր, էն էլ բաց բերանով խրթացնելու ձայնից. Իսկ երբ դա մեքենայում է, ես էլ `ղեկին, պատրաստ եմ կանգնել, որ վթար չլինի։

Kuk
04.09.2008, 00:47
Աաաաա:D, ես հենց ուզում էի դասարանին դուրս հանեի Ֆիզկուլտ անելու, որ չէին գալիս, միանգամից կավիճն առնում էի ձեռքս ու... ճճճռռռռռ գրատախտակին ---> :blin :D, մեկ-մեկ էլ եղունգով էի անում, իմ զենքն էլ էտ էր :D
Դիմանում եմ դրան :P

Ուզում էի գրեի, որ դրանից եմ փշաքաղվում, էն էլ տեսա` արդեն գրել ես ու շատ դաժան ձևով:noti

Ռուֆուս
04.09.2008, 00:53
որ մոտըս եղունք են խառտում... վա՜յյյ :[ ահավորա

Իմ մոտ էլ է նույն բանը:

Նաև ահավոր վախենում եմ թիթեռներից, :[ բզեզներից, :[ տառականներից :[ ու այլ միջատներից: Դրանց տեսնելիս ամբողջ մարմնով փշաքաղվում եմ, սառը քրտինք է վրաս իջնում, իսկ երբ որ դիպչում են..... :[ վատանում եմ բառիս բուն իմաստով: :[

Հայկօ
04.09.2008, 01:18
Վատանում եմ, երբ մոտս եղունգ են խարտում :crazy Առաջ փշաքաղվում էի թղթին քսվող մատիտի ձայնից... Տենց բաներ :)

Ուլուանա
04.09.2008, 04:08
Փշաքաղվում եմ որևէ բանից զզվելուց, որոշակի առարկաների շփումից առաջացող ձայներից, հուզիչ երգ լսելուց, ֆիլմ դիտելուց, ստեղծագործություն կարդալուց կամ լուր լսելուց։ Հա, մեկ էլ մրսելուց։ Մի խոսքով՝ շատ շաբլոն փշաքաղվող եմ. ոչ մի օրիգինալ բան։ :D

comet
04.09.2008, 10:18

Դեղձից եմ փշաքաղվում: :crazy Նույնիսկ հիմա պատկերացնելուց արդեն փշաքաղվեցի...

Հակոբ Գեւորգյան
05.09.2008, 05:53
Ամեն ինչից կարող եմ փշաքաղվել, մտքիս տեղ լինի :D
Փշաքաղվում եմ հիմնականում վախից, երբ ինչ- որ մեկը լավ երգում է,երբ ինքս նվագում եմ մեկ- մեկ փշաքաղվում եմ :oy , փշաքաղվում եմ թիթեռներից :scare , փշաքաղվում եմ կատարյալին մոտ բաներ տեսնելուց :), մեկ մեկ հենց ընենց նստած փշաքաղվում եմ :esim : Հիշեմ էլի կգրեմ : :)

ախ դու հրաշալի:good :) :hands

Vive L'Armenie
05.09.2008, 13:13
:ok

Չիպսը բարձր, էն էլ բաց բերանով խրթացնելու ձայնից. Իսկ երբ դա մեքենայում է, ես էլ `ղեկին, պատրաստ եմ կանգնել, որ վթար չլինի։

Չիփսին նայելուց փշաքաղվում եմ :D

Դեղձից եմ փշաքաղվում: :crazy Նույնիսկ հիմա պատկերացնելուց արդեն փշաքաղվեցի...

Հոպարիս տղան էլ էր դեղձից փշաքաղվում, նեռվերն ուտելու համար դեղձ էի ցույց տալի, երբեմն էլ քսում էի վրեն :D

Վատանում եմ, երբ մոտս եղունգ են խարտում :crazy

Բայց եղունգ խառտելու մեջ ի՞նչ կա :esim

Հետևություն ---> Բայց ինչ դաժանն եմ եղել :o :pardon

Kuk
05.09.2008, 13:17
Միջատներից զզվում եմ ու փշաքաղվում եմ:aaa

Vive L'Armenie
05.09.2008, 13:18
Ուզում էի գրեի, որ դրանից եմ փշաքաղվում, էն էլ տեսա` արդեն գրել ես ու շատ դաժան ձևով:noti

Դա պետք ա զգալ, լսելուց դաժանությունը չես զգա :P:D

Mitre
05.09.2008, 13:27
Դա պետք ա զգալ, լսելուց դաժանությունը չես զգա :P:D

Կողքս ,որ մեկի ձեռքը վառվի , հաստատ կփշաքաղվեմ: Ձեռքդ ո՞նց ա:

Vive L'Armenie
05.09.2008, 13:31
Կողքս ,որ մեկի ձեռքը վառվի , հաստատ կփշաքաղվեմ: Ձեռքդ ո՞նց ա:

Դե դա ուրիշ բան, այրվածքներից ես էլ եմ փշաքաղվում, մեղքս գալիս ա :(

P.S.
Լավ ա, մերսի :oy

comet
05.09.2008, 13:52
Հոպարիս տղան էլ էր դեղձից փշաքաղվում, նեռվերն ուտելու համար դեղձ էի ցույց տալի, երբեմն էլ քսում էի վրեն :Dվայ, :crazyինչ դաժան ես:{
:D:D

Լուսիանա
06.09.2008, 19:33
Փշաքաղվում եմ, երբ խալիի վրայով քստքստալով քալում են:[ մեկ էլ վախից

azat11
06.09.2008, 19:38
Շատերը, հատկապես կանայք, փշաքաղվում են կայֆից:

Երկնային
09.09.2008, 23:53
հենց նոր փշաքաղվեցի… համ էլ սկսեցի մրսել… անճարությունից երևի… :(

Վարպետ
10.09.2008, 00:59
Երբ դրմփոցի ձայնից, երբ ֆիլմի մեջ մեկը մեծ բարձրությունից ընկնում է գետնին: Շյամալանի "Երեւույթը" մի քանի րոպե սարսափելի փշաքաղված եմ դիտել:

ivy
10.09.2008, 01:01
Իմը միայն ցրտից է փշաքաղվում, մեկ էլ նրանից, որ շատ սառը բան է կպնում ատամներիս։

Մարկիզ
10.09.2008, 01:03
Շատերը, հատկապես կանայք, փշաքաղվում են կայֆից:
Ո՞ր «կայֆից»…:o:D

Երկնային
10.09.2008, 01:06
Իմը միայն ցրտից է փշաքաղվում, մեկ էլ նրանից, որ շատ սառը բան է կպնում ատամներիս։

Այվ, իմն էլ մրսելուց, ուղղակի ես ոչ միայն ցրտից եմ սկսում մրսել սովորաբար… ես նույնիսկ կասեի` 70-80%-ը ուրիշ պատճառներով ա լինում…

Սամվել
10.09.2008, 01:18
Ինքս փշաքաղվում եմ մարզադաշտում գտնվելու ժամանակ, երբ մեր թիմը գոլ է խփում՝ հաղթական կամ կարեւոր…

Տենց բան երևի մի անգամա եղել :D Հայաստան – Հյուսիսային Իռլանդիա... 1-0 89՛ Արթուր Պետրոսյան (րոպեն կարողա սպալ գրած լինեմ) :hands

Թե չէ Հայերի մնացած գոլերից հետս վախեցած սպասում ես որ հեսա մի 5 հատ էլ ուտելու են :angry:(

Հա մեկ էլ երևի 2րդը Երիտասարդականի հաղթանակն էր :ok

Վյսո :pardon

Չնայած էլի են հաղթանակներ եղել (մի 2 հատ :D) բայց դե դրանք են որ իրոք Հուզիչ են եղել և դրամատիկ...

Ես էլ երևի ամենաշատը պենոպլաստա կավիճային ձեներից եմ փշաքաղվում..

Իմիջայլոց դա շատ էլ նորմալա.. ձեն կա որ մարդուն վաբշե կարա սպանի :8

Ավելացվել է 56 վայրկյան անց

Ո՞ր «կայֆից»…:o:D

Էն որ Մզզզզցնումա :lol :D

ArmBoy
10.09.2008, 02:22
Փշաքաղվում եմ նրանից, երբ ինչ-որ մեկն իրեն դնում է գիտունի տեղ ու սկսում խոսել մի թեմայից, որի մասին գաղափար անգամ չունի... այսօր շատերն են իրենց նման կերպ պահում, ուստի ստիպված եմ լինում հաճախակի փշաքաղվել :)

Հայկօ
10.09.2008, 02:27
Չկլպած դեղձից :[

Shauri
10.09.2008, 10:34
Տենց բան երևի մի անգամա եղել :D Հայաստան – Հյուսիսային Իռլանդիա... 1-0 89՛ Արթուր Պետրոսյան (րոպեն կարողա սպալ գրած լինեմ) :hands
Հայաստան – Ուկրաինա, 1։2, լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներ, 11 մետրանոց տուգանային հարված ուկրաինացիների դարպասին, գնդակին է մոտենում Ալբերտ Սարգսյանը... Էդտեղ ես, փշաքաղված, հեռուստացույցն անջատեցի, քանի որ ուժ չունեի նայելու... Իսկ երբ միացրեցի, խաղն ավարտվել էր, ու հաշիվը 2։2 էր :hands

aerosmith
24.09.2008, 14:00
երբ դիմացինիս դեմքին ՊԶՈՒԿ եմ տենում.:(