PDA

Դիտել ողջ տարբերակը : Google Chrome

Էջեր : [1] 2 3

Artgeo
03.09.2008, 09:16
Google.com -ը :love բրաուզեր է թողարկել :)
New! Download Chrome (BETA) (http://www.google.com/chrome/index.html?hl=en&brand=CHMG&utm_source=en-hpp&utm_medium=hpp&utm_campaign=en)- the new browser from Google
Քաշում ենք, փորձարկում ենք :)

Philosopher
03.09.2008, 09:18
Քաշել ենք, փորձարկել ենք:)

Artgeo
03.09.2008, 09:20
Քաշել ենք, փորձարկել ենք:)
Կարծիքնե՞ր

Philosopher
03.09.2008, 09:25
Էհ բալամ: I will continue to test:) Լավ, սիրուն ա:))

Artgeo
03.09.2008, 09:35
Լավ, իմ կարծիքը արտահայտեմ 5 րոպե փարձարկելուց հետո:

Որքանով հասկացա, Մոզիլայի հիման վրա է ստեղծված: Բավականին արագ է աշխատում, վեբ էջի կոդը շաաատ հարմար է ցույց տալիս: Համեմատած Մոզիլային, ռամի նկատմամբ երկու անգամ ավելի քիչ պահանջկոտ է:

Արշակ
03.09.2008, 10:48
Google Chrome–ի մի քանի առանձնահատկություններ. ամեն մի թաբի համար առանձին պրոցես է բացում, հետևաբար հիշողության լցվելու պրոբլեմներ չեն կարող լինել։ Թաբը փակում ես, հիշողությունն ազատվում է լրիվ։ Մի թաբը կախվելով չի կարող կախել ամբողջ բրուզերը։ Թաբերի, փլագինների սեփական Task Manager ունի, որով կարող ես հետևել, թե որ թաբը կամ փլագինը ինչքան հիշողություն է ուտում, անջատել կախված թաբերը։
JavaScript Virtual Machine է սարքվել, այսինքն՝ JavaScript–ը սկզբում կոմպիլացիա է լինում, նոր է աշխատացնում, որի արդյունքում JavaScript–ը խիստ արագանում է։
Ծրագրավորողների համար Firebug–ի նման հարմար բան ունի։

Եվ այլն։

Փորձարկել եմ։ Դիզայնը շատ դուրս եկավ։ Պարզ, հաճելի։ Իսկապես շատ արագ է աշխատում։ Տարբեր մանր–մունր հարմարություններ ունի։

Հայտնաբերված լուրջ թերություն, որը հուսով եմ շուտով կուղղեն.
Ակումբ.am-ի «Նոր գրառումներ», «Այսօրվա գրառումներ» էջերը չի բացում։ :(

Աթեիստ
03.09.2008, 10:57
Բացատրեք խնդրում եմ Mozilla չօգտագործած թեյնիկիս, եթե նա նշում է որ ինչ որ Plug-In պակասում է, և պետք է քաշել, ես էլ թույլ եմ տալիս, որ քաշի, որտե՞ղ կարող եմ տեսնել այդ plug-in-ի քաշելու (նստեցնելու) պրոցեսը:

Հ.Գ.
Արդեն նկատված պրոբլեմներ:
http://code.google.com/p/chromium/issues/list

Grieg
03.09.2008, 11:17
արագը արագ է, բայց ուր է արագ գուգլում փնտրելու textbox-ը?
լավ արդեն գտա պատասխանը նույն ադրես բառնա այդ դերում
իմ մոտ azatutyan.am ի վրա ել տառերի հետ պռոբլեմ կա ճիշտ ինչպես օպեռան

Artgeo
03.09.2008, 11:41
Հայտնաբերված լուրջ թերություն, որը հուսով եմ շուտով կուղղեն.
Ակումբ.am-ի «Նոր գրառումներ», «Այսօրվա գրառումներ» էջերը չի բացում։ :(
Ինձ մոտ բացում ա

Ավելացվել է 2 րոպե անց

իմ մոտ azatutyan.am ի վրա ել տառերի հետ պռոբլեմ կա ճիշտ ինչպես օպեռան

Adress -ի կողքը թերթի նկար կա, դրանով կոդիրովկեն փոխի Western ի

Արշակ
03.09.2008, 12:13
Ինձ մոտ բացում ա

Համ աշխատավայրիս կոմպով, համ տանը փորձել եմ, երկու դեպքում էլ սենց սխալ ա տալիս։

This webpage is not available.

The webpage at http://cpanel.host.am/~akumb/search.php?do=getnew might be temporarily down or it may have moved permanently to a new web address.

Below is the original error message
Error 320 (net::ERR_INVALID_RESPONSE): Unknown error.

Ռուֆուս
03.09.2008, 12:20
Քաշեցի, շատ արագ ու լավն է :)

Աթեիստ
03.09.2008, 12:31
Արդեն մի 5 անգամ բացում եմ, օգտագործում, հիասթափվում, փակում: Հետո կարդում եմ ակումբի հաջորդ անդամի գրառումը, բացում, իմ մոտ ստուգում նույն բանը, հիասթափվում, փակում:

Արշակ
03.09.2008, 13:07
Արդեն մի 5 անգամ բացում եմ, օգտագործում, հիասթափվում, փակում: Հետո կարդում եմ ակումբի հաջորդ անդամի գրառումը, բացում, իմ մոտ ստուգում նույն բանը, հիասթափվում, փակում:
Կոնկրետ ի՞նչն է հիասթափեցնում։

Armeno
03.09.2008, 13:47
չջոգի, ես բռաուզեռը 450 կբ ա՞՞՞՞՞՞

Ավելացվել է 1 րոպե անց
Լավ տեսա, քաշումա :)

impression
03.09.2008, 13:56
Իսկ ինչքա՞ն է չափը, ինձ մոտ ինտերնետը լիմիտով է, վախենում եմ քաշել:

Ռուֆուս
03.09.2008, 14:06
Իսկ ինչքա՞ն է չափը, ինձ մոտ ինտերնետը լիմիտով է, վախենում եմ քաշել:

Լիլ ջան, քաշելիս չափը ցույց չի տալիս: Ինստալյացիայից հետո պապկան դարձավ 50 մեգաբայթ, ու քանի որ զիփ արած ֆայլն ես քաշում երևի դրա կեսի չափ - 20-25 մեգաբայթ կամ էլ ավելի քիչ

Արշակ
03.09.2008, 14:12
Իսկ ինչքա՞ն է չափը, ինձ մոտ ինտերնետը լիմիտով է, վախենում եմ քաշել:
Մոտ 7Մբ։
Սկզբից 450Կբ–անոց setup ֆայլ է քաշում, դա աշխատացնում ես, ևս 7Մբ քաշում է։

impression
03.09.2008, 14:15
հիմա տեսնես 7 թե՞ 25 :esim
լավ, կհամբերեմ, որևէ մեկն ինձ կտա՞ վերոնշյալ զիպ տարբերակը :) ասենք ակումբի հաջորդ հանդիպմանը

Արշակ
03.09.2008, 14:30
հիմա տեսնես 7 թե՞ 25 :esim
լավ, կհամբերեմ, որևէ մեկն ինձ կտա՞ վերոնշյալ զիպ տարբերակը :) ասենք ակումբի հաջորդ հանդիպմանը
Ասու՛մ եմ 7։ :)
Համ էլ քեզ ոչ ոք էլ զիփ չի տա։ Որտև տենց զիպով տարբերակ չկա։ Կարան շատ–շատ 450Կբ–անոց ֆայլը տան, իսկ մնացածը Գուգոն ուզումա, որ իրա էդ ծրագրով ինքը տեղում քաշի։ Կարծում եմ ուրիշ ձև չկա։

impression
03.09.2008, 14:32
Ասու՛մ եմ 7։ :)
Համ էլ քեզ ոչ ոք էլ զիփ չի տա։ Որտև տենց զիպով տարբերակ չկա։ Կարան շատ–շատ 450Կբ–անոց ֆայլը տան, իսկ մնացածը Գուգոն ուզումա, որ իրա էդ ծրագրով ինքը տեղում քաշի։ Կարծում եմ ուրիշ ձև չկա։

Դե լավ, համոզեցիր, վաղը կքաշեմ :) մերսիներ՝ Արշակին՝ տեղեկատվության համար, Հայկին՝ վախացնելու :D

Elmo
03.09.2008, 14:33
Google.com -ը :love բրաուզեր է թողարկել :)
New! Download Chrome (BETA) (http://www.google.com/chrome/index.html?hl=en&brand=CHMG&utm_source=en-hpp&utm_medium=hpp&utm_campaign=en)- the new browser from Google
Քաշում ենք, փորձարկում ենք :)

:hands:hands շատ եմ սպասել: Հեսա քրքրենք:

Philosopher
03.09.2008, 14:49
100 % beta version:)

This webpage is not available.

The webpage at http://www.vbboards.org/Big-Boards/ might be temporarily down or it may have moved permanently to a new web address.

Here are some suggestions:
Reload this web page later.
View a cached copy of the web page from Google
More information on this error
Below is the original error message

Error 104 (net::ERR_CONNECTION_FAILED): The attempt to connect to the server failed.

Elmo
03.09.2008, 14:57
Մի ամենագլխավոր առավելություն թույլ համակարգիչներ ունեցողների համար: Ի տարբերություն Firefox -ի անհամեմատ քիչ օպերատիվ հիշողություն ա պահանջում: Տանը մոտս 2 GB RAM ա, չեմ նեղվում, բայց աշխատանքային համակարգիչս զզվացնում էր: Հիմա իրան «լավ ա զգում»:

ars83
03.09.2008, 15:01
Լինուքսի համար չկա:
Սրանք էլ բրաուզերը գրում են առաջին հերթին որպես IE–ի մրցակից։ Firefox–ը գոնե բոլորի համար կա։

Elmo
03.09.2008, 15:03
Լինուքսի համար չկա:
Սրանք էլ բրաուզերը գրում են առաջին հերթին որպես IE–ի մրցակից։ Firefox–ը գոնե բոլորի համար կա։

Առաջին բետտա տարբերակն ա : Դեռ կհանեն էլի: Համ էլ աշխարհի համակարգիչների 80 % -ը windows -ի տակ են, դրա համար էլ առաջինը windows -ի համար են գրել:

Աթեիստ
03.09.2008, 15:06
Ասու՛մ եմ 7։ :)
Համ էլ քեզ ոչ ոք էլ զիփ չի տա։ Որտև տենց զիպով տարբերակ չկա։ Կարան շատ–շատ 450Կբ–անոց ֆայլը տան, իսկ մնացածը Գուգոն ուզումա, որ իրա էդ ծրագրով ինքը տեղում քաշի։ Կարծում եմ ուրիշ ձև չկա։

22մբ-անոց ֆայլ քաշում գցում է
C:\Documents and Settings\{USER}\Local Settings\Application Data\Google\Chrome\Application\0.2.149.27\Installer\
chrome.7z անվամբ:

Հիասթափեցնող մի քանի փաստարկ
1. Այդպես էլ չկարողացավ ինստալ անել Flash Player plugin-ը:
2. Չկարողացավ նորմալ բացել ոչ յունիկոդ հայերեն կայքը (այն դեպքում, երբ մոզիլլայում վաղուց կա հայերենի նորմալ ճանաչում):
3. Չկա նորմալ (Offline) ինստալյատոր:
Շարունակելի ...

Հ.Գ. Դեռևս "խաչ չեմ քաշում", հաշվի առնելով, որ սա դեռ BETA տարբերակն է:
Բայց, ինչպես ասվում էր հին անեկդոտում. "Գոնե մի անգամ փորձեին, նոր ...":

Ավելացվել է 1 րոպե անց

Լինուքսի համար չկա:
Սրանք էլ բրաուզերը գրում են առաջին հերթին որպես IE–ի մրցակից։ Firefox–ը գոնե բոլորի համար կա։

"Բոլորի համար կա" արտահայտությունն ավելի շատ կիրառելի է Opera-ի նկատմամբ:

ars83
03.09.2008, 15:10
Առաջին բետտա տարբերակն ա : Դեռ կհանեն էլի:
Էշ, մի սատկի, գարուն կգա։

Համ էլ աշխարհի համակարգիչների 80 % -ը windows -ի տակ են, դրա համար էլ առաջինը windows -ի համար են գրել:
Էդ Բիլլինա իրա բլոգում գրե՞լ ;)
:secret Ասում են, Microsoft–ի սերվերներն անգամ FreeBSD Լինուքսի տակ են աշխատում։
Համաձայն եմ, որ դեռ մեծամասնությունն են կազմում Պատուհանների օգտագործողները, բայց 80 տոկոսն ինձ շատա թվում։ Համենայն դեպս, գիտական աշխարհում, հաստատ, պատկերը հակառակնա։

Ավելացվել է 1 րոպե անց

"Բոլորի համար կա" արտահայտությունն ավելի շատ կիրառելի է Opera-ի նկատմամբ:
Դե, Firefox–ն էլ է լավ այդ տեսակետից։

Artgeo
03.09.2008, 15:23
Համ աշխատավայրիս կոմպով, համ տանը փորձել եմ, երկու դեպքում էլ սենց սխալ ա տալիս։

ես akumb.am - ով եմ բացում :think

Elmo
03.09.2008, 15:27
1.
Էշ, մի սատկի, գարուն կգա։

2.
Էդ Բիլլինա իրա բլոգում գրե՞լ ;)
:secret Ասում են, Microsoft–ի սերվերներն անգամ FreeBSD Լինուքսի տակ են աշխատում։
Համաձայն եմ, որ դեռ մեծամասնությունն են կազմում Պատուհանների օգտագործողները, բայց 80 տոկոսն ինձ շատա թվում։ Համենայն դեպս, գիտական
աշխարհում, հաստատ, պատկերը հակառակնա։

1. Քա՞նի ամիս ես սպասել:

2.Դու քո գրածից բան հասկացա՞ր : Ես չհասկացա: Լինուկսի համար գոյություն ունի wine, որը թուլյ ա տալիս windows -ական ծրագրերը աշխատացնել Լինուկսի տակ. Բայց էդ ի՞նչ կապ ունի նրա հետ որ մարդիկ windows են առնում, որպեսզի կորպորատիվ ՕՀ ունենան, տեխ օգնություն ստանան և այլն և այլն, ու սկի կապ չունի նրա հետ որ համարյա բոլոր փող աշխատող ծրագրավորողները մայքրոսոֆթական պլատֆորմաների վրա են գրում:

Հ.Գ. ես անձամբ Լինուկս եմ օգտագործում, մեր բոլոր սերվերները Լինուկսով են աշխատում, շատ գոհ եմ, բայց սխալ ա քննադատել են, ինչը չես օգտագործում:

Արշակ
03.09.2008, 15:29
Լինուքսի համար չկա:
Սրանք էլ բրաուզերը գրում են առաջին հերթին որպես IE–ի մրցակից։ Firefox–ը գոնե բոլորի համար կա։
Լինուքսի համար տարբերակի վրա հիմա աշխատում են։ Կարծում եմ, final տարբերակի ժամանակ բոլոր ՕՀ–երի համար կլինի։ Հիմա ընդամենը բետան է։

22մբ-անոց ֆայլ քաշում գցում է
C:\Documents and Settings\{USER}\Local Settings\Application Data\Google\Chrome\Application\0.2.149.27\Installer\
chrome.7z անվամբ:
Ես ինչ–որ Google Chrome-ը review անող սայթում եմ կարդացել, որ 7Մբ է քաշում։ Եթե սխալ էր, կներեք։:oy

Հիասթափեցնող մի քանի փաստարկ
1. Այդպես էլ չկարողացավ ինստալ անել Flash Player plugin-ը:
2. Չկարողացավ նորմալ բացել ոչ յունիկոդ հայերեն կայքը (այն դեպքում, երբ մոզիլլայում վաղուց կա հայերենի նորմալ ճանաչում):
3. Չկա նորմալ (Offline) ինստալյատոր:
Շարունակելի ...

1. Ինձ մոտ Flash–երը բացում է։ :esim
2. Փորձե՞լ ես ֆոնտերը փոխել։
3. Համաձայն եմ՝ անհարմար է։

Ինչևէ, հուսով եմ, որ վերջնական տարբերակում թերությունները անհամեմատ քիչ կլինեն։ Իսկ առաջին beta-ի համար կարծում եմ նորմալ վիճակ է։

Ավելացվել է 2 րոպե անց

ես akumb.am - ով եմ բացում :think
Տանը ես էլ էի akumb.am-ով բացել, էլի նույնն է։

ars83
03.09.2008, 15:33
Հ.Գ. ես անձամբ Լինուկս եմ օգտագործում, մեր բոլոր սերվերները Լինուկսով են աշխատում, շատ գոհ եմ, բայց սխալ ա քննադատել են, ինչը չես օգտագործում:

Elmo ջան, ի՞նչ եմ քննադատել :o Պատուհանները օգտագործում եմ տանը, ես դրանից չեմ բողոքել, չնայած Լինուքսն ավելի հարուստ ՕՀ եմ համարում։ Միակ պահանջս Գուգլի դեվելոփերներին էր, որ Լինուքսի համար էլ մի Բետա սարքեին՝ եղածին զուգահեռ։ Ես Firefox 2.0 եմ օգտագործում, չեմ դժգոհում, մենակ մեկ–մեկ, որ մի քանի տասնյակ tab էր եմ բացում փակում, քրաշվումա։ Ուզում էի 3.0–ը դնել, ինչ–որ libpangocairo գրադարանա ուզում, իմ մոտինը հինա, ափդեյթն էլ զահլա գործա, դրա համար ուզում էի էդ Քրոմը փորձել։ Թե չէ, Ֆայրֆոքը նորմալ բրաուզերա։

Elmo
03.09.2008, 15:38

Դե նոր նոր են հանել, հեսա Linux -ի համար էլ կհանեն: :)

Աթեիստ:
իմ մոտ էլ Flash նորմալ բացում է:
Իսկ ոչ յունիկոդային սայթերը միանգամից փակում եմ չեմ էլ ուզում տենամ տենց սայթը:

T!gran
03.09.2008, 17:04
Բավականին դուրս եկել է ,այն իր մեջ ներառում է օպեռայի լավ հատկանիշներից մեկը -1-ին էջը, որը անընդհատ թարմացվում է :hands

T!gran
03.09.2008, 18:25
Իսկ ինչքա՞ն է չափը, ինձ մոտ ինտերնետը լիմիտով է, վախենում եմ քաշել:

մի 5-10 մբ, կոնկրետ չգիտեմ, ինքը ինստալլյատորը քաշումա հետո ինսթալլ անելիս նոր ծրագիրն ա քաշում;)

Chuk
03.09.2008, 18:31
Չհավանեցի :oy
Թիթիզ բաներ էդքան էլ չեմ սիրում:

Բայց դե սա մենակ առաջին տպավորությունն ա :)

T!gran
03.09.2008, 18:50
Չհավանեցի :oy
Թիթիզ բաներ էդքան էլ չեմ սիրում:

Բայց դե սա մենակ առաջին տպավորությունն ա :)
մարդիք դրանով գուգլի հաճախորդների թիվն են ավելացնում իցկ դիզայնը xp ի օգտագոչծողների համար հրաշալի `

Chuk
03.09.2008, 18:55
մարդիք դրանով գուգլի հաճախորդների թիվն են ավելացնում իցկ դիզայնը xp ի օգտագոչծողների համար հրաշալի `

Իսկ ես ի՞նչ ա, իրավունք չունե՞մ չհավանել այդ «հրաշալի» դիզայնը :)

T!gran
03.09.2008, 18:59
Իսկ ես ի՞նչ ա, իրավունք չունե՞մ չհավանել այդ «հրաշալի» դիզայնը :)

խոսքի իրավունքը եղել և մնում է մարդու և հասարակության գոյատևման հիմնադրույթ

Chuk
03.09.2008, 19:00
խոսքի իրավունքը եղել և մնում է մարդու և հասարակության գոյատևման հիմնադրույթ

Ասածս այն էր, որ իմ գրառումն իրականում պատասխանվելու ենթակա գրառում չէր ;)

Սպասենք ծրագրի final տարբերակին:

T!gran
03.09.2008, 19:03
Ասածս այն էր, որ իմ գրառումն իրականում պատասխանվելու ենթակա գրառում չէր ;)

Սպասենք ծրագրի final տարբերակին:
իհարկե ֆինալ տարբերակն ա վոր մարդիք պետք է ամբողջական կարծիք կազմեն իսկ բետան հենց մարդկանց կարծիւքները լսելու և վերլուծելու համար է

LevX
03.09.2008, 19:55
Շատ լավն եր. ... դե դիզայնն ել ... ոչինչ, իրա տակ թեմաներ կլինեն, .. տեսքը շատ փոփոխական է ... բայց լավ արագ է դեռ ... էղածն էլ համարյա ոչինչ ...

p.s. ո՞վ էր ասում թե Լինուքսը ավելի հարուստ է: Ամոթ չլինի հարցնելը, ինչո՞ւմ է կայանում այդ հարստությունը:

ars83
03.09.2008, 20:06
p.s. ո՞վ էր ասում թե Լինուքսը ավելի հարուստ է: Ամոթ չլինի հարցնելը, ինչո՞ւմ է կայանում այդ հարստությունը:
Ես էի ասում։ Օրինակ, ձրի, դիստրիբուտիվի մեջ մտնող թարգմանիչներով՝ կոմպիլյատորներով ու ինտերպրետատորներով, gcc, perl, python, java, և այլն։ Վեբ և մեյլ–սերվերներով (apache httpd, postfix, sendmail):
Միջուկը (kernel) բաց, ձեռքիդ տակ, ուզում ես՝ փոխիր, նորից կոմպիլացիա արա։
Մի խոսքով, ծրագրավորողի համար շատ առավելություններ ունի։ Իսկ եթե մարդն ուզում է միայն հղոր գրաֆիկական քարտի հնարավորություններն օգտագործել ու խաղեր խաղալ, ապա, Պատուհանները, երևի, ավելի լավն են...

Elmo
04.09.2008, 11:13
Վաաայ էս ի՞նչ հիմար թերություն ունի: Սերտիֆիկատները ու՞ր են :angry
Հիմա ոնց ես սերտիֆիկատ ավելացնեմ ու մտնեմ իմ webmoney: :angry ամոթ գուգո սենց բան չէի սպասում:

Աթեիստ
04.09.2008, 11:15
Ինձ մոտ Restart-ից հետո սկսեց բացել Flash-ը: :think

Բայց որ շատ արագ է բացում էջերը, դա փաստ է:

Guest
04.09.2008, 11:26
Ուֆ է, երգիր չի… հիմա սրա տակ էլ ամեն ինչ հարմարացրա: :(

Ներսես_AM
04.09.2008, 11:56
դրա տակ հարմարացնելու խնդիր դժվար լինի ՖայրՖոքսի հիման վրայա ;)

Արամ
04.09.2008, 19:43
պոլնիյ ուստանոֆշիկը դզեվ չկա քաշեմ՞

Egern.net
05.09.2008, 21:29
Ուֆ է, երգիր չի… հիմա սրա տակ էլ ամեն ինչ հարմարացրա: :(Իրոք, եթե հաջող պրոյեկտ դուրս գա, պիտի սրան էլ հարմարվենք... :)

դրա տակ հարմարացնելու խնդիր դժվար լինի ՖայրՖոքսի հիման վրայա ;)
Երկրորդ անգամ եմ էս տեսակետը կարդում էս թեմայում, ու չեմ հասկանում թե ինչ կապ ունի Ֆայրֆոքսի հետ... Chrome-ը օգտագործում է Webkit (http://en.wikipedia.org/wiki/WebKit) engine-ը (ոչ թե Gecko), էդ մեկ էլ օգտագործում է կարծեմ Safari-ն ու Konqueror-ը... նենց որ եթե մեծ տոկոսներ զբաղեցնի Գուգլը, միգուցե խնդիրներ առաջանան....

Չեմ հասկանում, թե ինչպես "չեք հիանում" JavaScript Virtual Machine-ով :):)... Եթե գոնե 2-3 տարուց բոլոր բրաուզերները սենց բան ունենան, շատ մեծ հնարավորություններ կառաջանան շատ բարդ web application-ների զարգացման համար: (Firefox 4-ը նման մի բան կունենա, իսկ IE-ից ոնց որ դեռ հայտնի չի):

Տպավորություններս` քաշեմ, օգտագործեմ, կասեմ ;)

Egern.net
06.09.2008, 09:44
առաջինը որ կարող եմ ասել Chrome-ի մասին..... որ արագ է: Ու էդ շատ հաճելի է:

Ընդհանուր առմամբ շատ հարմար է, նավիգացիան, ամեն ինչը ... Շատ բաներ կան, չգիտեմ որը ասեմ: Օրինակ, որ սայթի հասցեն գրելուց suggestion-ներ է անում, այդ թվում նաև Գուգլ search-ի միջոցով (հաճախ շատ ճիշտ "կռահում" է):

Թիթիզություններ էլ կան, մի մասը դուրս գալիս են, մի մասը` չէ, բայց էդ լրիվ ճաշակի հարց է: Հնարավոր է, որ շուտով բազմաթիվ skin-եր դուրս գան, ու էդ էլ խնդիր չի լինի

Doberman
06.09.2008, 22:46
Մի դուրը եկավ , ինչ Browser օդտագործել եմ մեկ շաբատից փչացելա:[ :angry:angry սա դեռ դիմանւմ է:hands

Egern.net
07.09.2008, 10:45
Chrome-ում ոնց իմանանք սայթի PR-ը ???? :)

REAL_ist
10.09.2008, 20:20
լավնա, թեթևա ու արագա սայտերը բացում, բայց մի քանի սայտեր սխալա բացում, կամ չի բացում ինչ որ բաներ, օրինակ ակումբում նոր գրառումներ փնտրելը չի լինում, կամ սայտեր կա լոգին չի լինում, գրումա Веб-страница недоступна. երևի կդզեն ետ պահերը մյուս վեռսիայում

Արշակ
10.09.2008, 23:48

Ինձ մոտ էլ կային սկզբում էդ պրոբլեմները, բայց կարծեմ երեկվանից սկսեց ամեն ինչ բացել։ :esim Գուցե ինքնիրան update է արվել։ Google–ի ծրագրերը տենց առանց հարցնելու update են լինում։

Egern.net
11.09.2008, 14:23
Ինձ մոտ էլ կային սկզբում էդ պրոբլեմները, բայց կարծեմ երեկվանից սկսեց ամեն ինչ բացել։ :esim Գուցե ինքնիրան update է արվել։ Google–ի ծրագրերը տենց առանց հարցնելու update են լինում։
Ես հատուկ Ֆայրվոլս միացած էի պահում ու հետևում է Google-ին, կոնկրետ դժվարանում եմ ասել, բայց մոտ ժամը մեկ googleupdate.exe-ն դիմում է սերվերներին... Վերջերս բլոկ եմ անում բոլոր զապրոսները, բայց ոնց որ թե մի անգամ հասցրել է արդեն update անել

Elmo
11.09.2008, 14:36
Ինձ մոտ էլ կային սկզբում էդ պրոբլեմները, բայց կարծեմ երեկվանից սկսեց ամեն ինչ բացել։ :esim Գուցե ինքնիրան update է արվել։ Google–ի ծրագրերը տենց առանց հարցնելու update են լինում։

Ինքն իրան update ա լինում, նույնիսկ չի էլ տեղեկացնում դրա մասին, ու կապ չունի ակտիվ ա բրաուզերը էդ ժամանակ թե չէ: Արդեն 1 update դուրս եկել ա: Բայց շուխուր չեն արել:

Ավելացվել է 5 րոպե անց
Հեսա
Установленные на компьютерах пользователей версии Google Chrome 0.2.149.27 буду автоматически обновлены до 0.2.149.29. Это произойдет в фоновом режиме без уведомления пользователя и не зависимо от того, используется браузер или нет.
http://lenta.ru/news/2008/09/09/chrome/

Racer
11.09.2008, 15:15
քաշելու համար ուղիղ լինկ՝ http://dl.google.com/chrome/install/149.29/chrome_installer.exe մոտավորապես 7մբ

Արշակ
12.09.2008, 16:24
Իսկ նկատե՞լ եք, որ Google Chrome-ում textarea-ները resizable են։:) Ներքևի աջ անկյունից կարող ես չափսը փոփոխել։

Իմիջիայլոց, ինձ մոտ նորից սկսեցին տարբեր վեբ էջեր չբացվել Google Chrome-ում։:(
Բան չեմ հասկանում։

Egern.net
12.09.2008, 17:10
Իսկ նկատե՞լ եք, որ Google Chrome-ում textarea-ները resizable են։:) Ներքևի աջ անկյունից կարող ես չափսը փոփոխել։
Նկատել եմ :):) Ու շատ հարմար է ի միջի այլոց: ( մենակ թե ժամանակ լինի, ստուգեմ արդյոք հնարավոր է որ այդ resize-ի պատճառով որոշ տիպի layout-ներ "քանդվեն"..... ոնց որ թե չի բացառվում... )

Իմիջիայլոց, ինձ մոտ նորից սկսեցին տարբեր վեբ էջեր չբացվել Google Chrome-ում։:(
Բան չեմ հասկանում։
Էս իրոք ինչ-որ բագ ա... օրը մի բան չի բացում ...:think

Մի հատ թերություն/պակաս եմ նկատել էս Քրոմում.... չգիտեմ ոնց նկարագրեմ. էն որ մկնիկով մեջտեղի կլիկ ես անում, Windows-ում միշտ "կողմնացույցի" պես բան է հայտնվում, որ մկնիկը պարզապես շարժելով կարելի է սքրոլ անել: Դա Քրոմում չկա!

Ու մի հետաքրքիր բագ էլ, որ նկատել եմ. շատ դեպքերում, երբ որ էջը title չունի, Tab-ի title-ը մնում է loading կամ տենց մի անիմաստ բան :)

Mitre
12.09.2008, 17:20
Երեկ տանը dialup-ով քաշեցի ու նստացրի, akumb.am- ը ոչ մի ձև չբացեց:Բայց մյուս առումներով կարծես թե լավն է:

Արշակ
12.09.2008, 17:22
Մի հատ թերություն/պակաս եմ նկատել էս Քրոմում.... չգիտեմ ոնց նկարագրեմ. էն որ մկնիկով մեջտեղի կլիկ ես անում, Windows-ում միշտ "կողմնացույցի" պես բան է հայտնվում, որ մկնիկը պարզապես շարժելով կարելի է սքրոլ անել: Դա Քրոմում չկա!

Էդ քո ասած «կողմնացույցը» երբևէ ռեալ չեմ օգտագործել, բայց որ ասեցիր, փորձեցի, պարզվում է FF-ում էլ չկա։

Chuk
12.09.2008, 17:25
Էդ քո ասած «կողմնացույցը» երբևէ ռեալ չեմ օգտագործել, բայց որ ասեցիր, փորձեցի, պարզվում է FF-ում էլ չկա։
FF-ում կա, Արշ: Համենայն դեպս իմ մոտ աշխատում ա ;)

Egern.net
12.09.2008, 18:20
Էդ քո ասած «կողմնացույցը» երբևէ ռեալ չեմ օգտագործել, բայց որ ասեցիր, փորձեցի, պարզվում է FF-ում էլ չկա։
FF-ում կա :) իմ մոտ էլ "թարսի պես" սովորություն է դարձել դրանից օգտվելը....

Արշակ
12.09.2008, 18:32
Յեսիմ, իմ մոտ FF-ում չկա էդ «կողմնացույցը»։:esim Որ փորձեցի, միայն IE-ում կար։ Կամ էլ նոր ա փչացել։

REAL_ist
12.09.2008, 18:39
հա ետ կողմնացույցնել որ չկա լավ չի, մեկե սայտերի ցուցակնել լիներ վատ չէր լինի

Egern.net
12.09.2008, 21:41
հա ետ կողմնացույցնել որ չկա լավ չի, մեկե սայտերի ցուցակնել լիներ վատ չէր լինի
սայթերի ցուցակ ???? էդ ո՞րն ա...

Ներսես_AM
12.09.2008, 22:38
իմ մոտ կա կողմնացույցը.
Ձեր մոտ ինչ ՕՀա՞ իմ մոտ վիստայա… կաորղա XPի տակի բագ ա՞

Ռուֆուս
12.09.2008, 23:13
Իսկ նկատե՞լ եք, որ Google Chrome-ում textarea-ները resizable են։:) Ներքևի աջ անկյունից կարող ես չափսը փոփոխել։

Իմիջիայլոց, ինձ մոտ նորից սկսեցին տարբեր վեբ էջեր չբացվել Google Chrome-ում։:(
Բան չեմ հասկանում։

resizable textarea-ները Safari-ն հազար տարի առաջ ուներ ;)

Արշակ
13.09.2008, 00:23
resizable textarea-ները Safari-ն հազար տարի առաջ ուներ ;)
Դե ես Safari չեմ օգտագործել, բայց Google Chrome-ը Safari-ի engine-ը՝ WebKit-ն է օգտագործում, նենց որ զարմանալու չի։

REAL_ist
13.09.2008, 02:21
սայթերի ցուցակ ???? էդ ո՞րն ա...
են որ ներքև նայող ստրելկեն սխմումես ադռես բառի կողքի ցուցակնա բերում սայտերի

Elmo
16.09.2008, 10:20
Ուռաաաաաաաաա սերտիֆիկատնեը ավելացրեցին: Հիմա արդեն լիարժեք բրաուզեր դառավ: :hands

Egern.net
19.09.2008, 22:13
էնքան անսովոր ու հետաքրքիր բան կա էս chrome-ում ...

օրինակ որ եթե tab-ը ինակտիվ ա, ոչ մի գործողություն էնտեղ տեղի չի ունենում, հենց փոխում ես էդ tab-ի վրա, մի ակնթարթ նկատում ես, թե ինչպես փոխվեց content-ը...

Ներսես_AM
19.09.2008, 23:47

չհասկացա ինչի՞ մասինա խոսքը

Ի դեպ ճիշտ էիր ասում Սաֆարիի դվիժոկի հիման վրայա գրած: Ես լավ չէի ընկալել թն ժամանակ որ կարդացել էի:

Ի դեպ մեր սայտի վրա հայտնվելու հենց երկրորդ օրը Քրոմ օգտագործողները ավելի շատ էին քան Սաֆարին ;)

Egern.net
20.09.2008, 11:59

Լավ չէի բացատրել...
Ասենք եթե մի tab-ում ինչ-որ լինկ ես սեղմում ու tab-ը փոխում ես, FF-ում ու IE7-ում էդ (արդեն ինակտիվ դարձած) tab-ի բովանդակությունը փոխվում է: Իսկ Chrome-ը կարծես սպասում է, երբ այդ tab-ը կակտիվանա, նոր փոփոխում է էջի պարունակությունը: Այսինքն tab-ի ոչ ակտիվ վիճակում էջի պարունակության փոփոխություն տեղի չի ունենում: (Հավանաբար` CPU-ն է խնայում)

Կամ օրինակ GMail-ում... եթե ինակտիվ վիճակում GMailով չատի հաղորդագրություն է գալիս, ձայն է լսվում: Մյուս բրաուզերներում անմիջապես GMail-ի էջի վրա բացվում է չատի պատուհանը` այսինքն javascript-ի միջոցով փոխվում է պարունակությունը: Իսկ Chrome-ում կարելի է նկատել, որ այդ փոփոխությունը (չատի պատուհանի բացումը) տեղի է ունենում միայն GMail-ի tab-ը ակտիվացնելուց հետո:

Ավելացվել է 14 րոպե անց
Նոր նայեցի` Armenia Photos (http://armeniaphotos.info)-ում հավասար են Chrome-ն ու Safari-ն:

Եթե IE6-ի հարցը լուծենք (http://www.akumb.am/showthread.php?t=33137) իրոք կմնան 3 քիչ թե շատ նորմալ web-rendering engine-ներ`
1. Trident V (http://en.wikipedia.org/wiki/Trident_(layout_engine)) (IE7)
2. Gecko (http://en.wikipedia.org/wiki/Gecko_(layout_engine)) (FF)
3. WebKit (http://en.wikipedia.org/wiki/WebKit)(Safari+Chrome)

Armen.181
20.09.2008, 21:53
Իսկ կարողա իմանաք ամբողջական տարբերակը երբ կլինի

Egern.net
20.09.2008, 22:38
Իսկ կարողա իմանաք ամբողջական տարբերակը երբ կլինի
չեմ կարծում թե տեսանելի ապագայում կլինի...

մի մոռացեք, որ Գուգլի համար բետա հասկացությունը շաաատ լայն հասկացություն է: GMail-ը մինչև հիմա բետա է...

Armen.181
16.10.2008, 20:49
ժող իմ մոտ սայթեր կան վոր չի բացում,,բայց ինտերնետ եքսպլոեռ բացում ա,,հնարավոր ա ինչոր մի բան անել վոր ետ սայթերը բացի,,նախորոք մերսիներ

Արշակ
12.12.2008, 12:35
Google Chrome-ը beta-ից դուրս եկավ։ :yahoo
1.0.154.36 ստաբիլ տարբերակն է թողարկվել։

Ըստ Google-ի այս տարբերակը 1.4-1.5 անգամ ավելի արագ է, քան բրոուզերի սկզբնական տարբերակը։ Ֆիքսվել են բազմաթիվ բագեր, մի քանի փոքր փոփոխություններ կան։

Հիմա աշխանում են Extension Support–ի, Mac և Linux ՕՀ–երի համար տարբերակների վրա և այլն։

Ավելի մանրամասն այստեղ.
http://googleblog.blogspot.com/2008/12/google-chrome-beta.html
http://www.download.com/8300-2007_4-12.html?tag=contentMain;contentBody

CCoder
12.12.2008, 13:23
Google Chrome-ը beta-ից դուրս եկավ։ :yahoo
1.0.154.36 ստաբիլ տարբերակն է թողարկվել։

Ինչ լավ նորություն էր, շուտվանից սպասում էի ռելիզին։ Արդեն գրում եմ Chrom-ում

Ներսես_AM
12.12.2008, 15:31
տեսնես Անկորների հետ կապված պրոբլեմը ուղղե՞լ են:

Chilly
12.12.2008, 16:18
Արդեն մի քանի ժամ ա ինտենսիվ օգտագործում եմ... թերություններ դեռ չկան :hands բա որ ասում էի :) beta-ից հաստատ ավելի լավ ա աշխատում, ստաբիլ ա դառել ավելի...

Նորմարդ
12.12.2008, 16:19
տեսնես Անկորների հետ կապված պրոբլեմը ուղղե՞լ են:
Linux-ի տարբերակն եմ ոզուուում :aaa

Ներսես_AM
12.12.2008, 16:26
Linux-ի տարբերակն եմ ոզուուում :aaa
http://www.codeweavers.com/services/ports/chromium/
Բայց հին բետա տարբերակն ա: Համել դու ինթոլլ չես կարողանում անես :P

Արշակ
12.12.2008, 16:40
http://www.codeweavers.com/services/ports/chromium/
Բայց հին բետա տարբերակն ա: Համել դու ինթոլլ չես կարողանում անես :P
Համենայն դեպս զգուշացնեմ, որ սա պաշտոնական beta-ն չի։
Ուղղակի ցանկացած մարդ կարող է chromium.org–ից վերցնել վերջին source-երը ու ինքնուրույն build անել։

Ներսես_AM
12.12.2008, 16:44
Համենայն դեպս զգուշացնեմ, որ սա պաշտոնական beta-ն չի։
Ուղղակի ցանկացած մարդ կարող է chromium.org–ից վերցնել վերջին source-երը ու ինքնուրույն build անել։
գիտեմ :P

Դու ասա անկորների պրոբլեմը ուղղե՞լ են:

Արշակ
12.12.2008, 16:45
գիտեմ :P

Դու ասա անկորների պրոբլեմը ուղղե՞լ են:
Էդ ի՞նչ պրոբլեմա։

Ռեդ
12.12.2008, 16:46
Ընդհանրապես Բետա վերսիա կոչվածը ո՞րն ա, ու մեկել ո՞րն ա Լայտ վերսիա կոչվածը :8

Ներսես_AM
12.12.2008, 16:48
Էդ ի՞նչ պրոբլեմա։
օրինակ ակումբում որ սեղմում ես գնալ վերջին չկարդացած գրառում ցանկացած թեմայում ֆիրֆոքսը անկորով չոտկի դրա վրայա գալիս կանգնում չէ՞: Իսկ Քրոմը թռնումա էջի վերջ: Միշտ պիտի սկրոլլ անես վերև:

Արշակ
12.12.2008, 16:50
օրինակ ակումբում որ սեղմում ես գնալ վերջին չկարդացած գրառում ցանկացած թեմայում ֆիրֆոքսը անկորով չոտկի դրա վրայա գալիս կանգնում չէ՞: Իսկ Քրոմը թռնումա էջի վերջ: Միշտ պիտի սկրոլլ անես վերև:
Չէ, էդ պրոբլեմը դեռ կա։

Ավելացվել է 1 րոպե անց

Չէ, էդ պրոբլեմը դեռ կա։
Բան չեմ հասկանում։ Հենց նոր սկսեց աշխատել։:D

Egern.net
15.12.2008, 20:33
բայց իրոք շատ շտապեցին...

Firewall-ս փակել է սրան, update չի արել! Հիմա ձեռքով անեմ...

մի հետաքրքիր կարծիք տեսա. http://www.internetnews.com/commentary/article.php/3790856

Արշակ
16.12.2008, 11:11
բայց իրոք շատ շտապեցին...
Ինչո՞ւ ես կարծում, որ շտապեցին։ Բագե՞ր ես տեսել, թե ուղղակի համարում ես, որ էսքան կարճ beta ժամակահատվածը չէր կարող հերիք լինել։

Firewall-ս փակել է սրան, update չի արել! Հիմա ձեռքով անեմ...
Ճիշտն ասած ես էդ GoogleUpdate.exe –ից բան չհասկացա։ Ինքը պիտի ավտոմատ update աներ, չէ՞։ Ոնց–որ չէր անում։ Գուցե ինձ մոտ էլ էր Firewall-ը փակել։ Ես միշտ ինքս էի «About Google Chrome»–ից ստուգում ու update տալիս։ Բայց մի քանի վայրկյանում update էր լինում։ Գուցե GoogleUpdate.exe–ը ուղղակի քաշում կոմպի մեջ պահումա, որ հետո «ձեռով» update տաս, անի։:think

մի հետաքրքիր կարծիք տեսա. http://www.internetnews.com/commentary/article.php/3790856
Էս հոդվածից էնքան էլ բան չհասկացա։ Այսինքն՝ beta-ից դուրս գալը սխալ համարելու հիմնավորումները առանձնապես չհասկացա։

Չգիտեմ, իմ տպավորությամբ, Chrome–ի non-beta–ն ավելի ստաբլիլ է, քան օրինակ, FF3-ը beta-ից դուրս գալու ժամանակ։ FF3-ը շատ թերություններ ուներ ու հիմա էլ ունի։
Լուրջ տեստավորում չեմ արել, ուղղակի օգտագործելու ընթացքում ձևավորված կարծիք է։

քաղաքացի
31.01.2009, 14:28
Ով chrome-ի autoupdate-ի հետ խնդիր ունի, ասեմ որ default-ով դրված է յուրաքանչյուր 4 ամիսը մեկ թարմացվի: Կա մի ծրագիր, որը փոխում է update-ի հաճախականությունը, ընդամենը 100KB է, կոչվում է Google Chrome Channel Changer (http://chromium.googlecode.com/files/chromechannel-2.0.exe): Հիմա ինձ մոտ weekly update է լինում :ok

Աթեիստ
31.01.2009, 23:21
Թույլ կապի դեպքում Chrome-ը "ախմախ" բրոուզեր է, չի բացում նույնիսկ gamil-ի կայքը, նկարն էլ անջատել կարծես թե չի ստացվում։
Բայց արագ կապի դեպքում նրանով շատ հարմար է օգտվել Google ծառայություններից (mail, calendar, docs և այլն)։

davidus
04.02.2009, 18:49
հեչ էլ վատը չի.... մի քիչ արագ կապի դեպքում հազար հատ Մօզիլլա արժի....

AG16
04.02.2009, 19:19
Թույլ կապի դեպքում Chrome-ը "ախմախ" բրոուզեր է

մի քիչ արագ կապի դեպքում հազար հատ Մօզիլլա արժի....
Ինչքա՞նից սկսած եք կապը արագ համարում:

total_abandon
04.02.2009, 22:08
Chrom-ը շատ հաց ու պանիր պիտի ուտի որ Firefox-ին հասնի, էնքան սխալներով ա աշխատում էլ չասելու ամենապատասխանատու պահերին էջերը չի բացում: ՈՒ էնքան սխալներ կան մեջը որ նույնիսկ արդեն խակերները կարողանում են օգտագործել այն ընդհուպ մինչ? Shell-կոդի օգտագործում.... Chromy շատ ժամանակ ունի հլը հղկվելու....

ars83
05.02.2009, 11:11
Քրոմն ունի մի շարք անվտանգության հետ կապված խնդիրներ: Չնայած որ ի սկզբանե այն նախագծվել է որպես ավելի անվտանգ բրաուզեր, քան, ասենք, Ֆայրֆոքսը կամ Էքսպլորերը, հետագայում նրա իրագործման վերաբերյալ ընդունվել են որոշումներ, որոնք թուլացնում են նրա անվտանգությունը /օրինակ՝ JavaScript-ն անջատելու հնարավորության բացակայությունը/:

Մանրամսն՝ հետևյալ հոդվածում.

Test Center: How secure is Google Chrome?
http://www.infoworld.com/article/09/01/26/04TC-chrome-security_1.html?source=NLC-DAILY&cgd=2009-01-26

Ներսես_AM
05.02.2009, 16:08

կներես Արս ջան բայց քանի հոգի գիտես, որ ջավասկրիպտը անջատում են: Ու ընդհանրապես առանց ջավասկրիպտի ժամանակակից ինտերնետը շատ անհրապույր ու զզվելի կլիներ:

Սամվել
05.02.2009, 16:42
կներես Արս ջան բայց քանի հոգի գիտես, որ ջավասկրիպտը անջատում են: Ու ընդհանրապես առանց ջավասկրիպտի ժամանակակից ինտերնետը շատ անհրապույր ու զզվելի կլիներ:

Ներս բայց դե կարելիա միացնել Սկրիպտ Բլոկի պես էքսթենշն... ու ասենք թողնել մենակ վստահված սայտերի սկրիպտները... տենց անվտանգությունը ահագին բարձրանումա... :B

Ռուֆուս
26.01.2010, 12:57
Google Chrome-ի նոր վերսիան է դուրս եկել, որը արդեն ունի extension-ների support: :)

Ժամանակն է Ֆայրֆոքսից վերջնականապես միգրացիա կատարել Chrome-ի :)

VisTolog
26.01.2010, 13:18
Google Chrome-ի նոր վերսիան է դուրս եկել, որը արդեն ունի extension-ների support: :)

Ժամանակն է Ֆայրֆոքսից վերջնականապես միգրացիա կատարել Chrome-ի :)

Ըհը, արդեն երկար ժամանակա հրաժեշտ եմ տվել մոզիլլային ու օպեռային:
ՈՒղղակի քրոմը մեկ-մեկ ջավայի հետա խնդիրներ ունենում.. :think

http://dl.google.com/chrome/install/249.78/chrome_installer.exe

Norton
26.01.2010, 13:50
RSS-ի չի պաշտպանում? թե ես եմ մի բան սխալ անում

Ներսես_AM
26.01.2010, 14:06
Ըհը, արդեն երկար ժամանակա հրաժեշտ եմ տվել մոզիլլային ու օպեռային:
ՈՒղղակի քրոմը մեկ-մեկ ջավայի հետա խնդիրներ ունենում.. :think

http://dl.google.com/chrome/install/249.78/chrome_installer.exe

քո տված ուղիղ լինկով որ ինստալլ անես հետո ափդեյթների հետ խնդիրներ կունենաս, ավելի ճիշտ չի անի, ավելի լավա իրանց սովորական էջին ինսթալլ անես:

LoK®
26.01.2010, 15:01
Մի հատ extension յութուբից վիդեոները քաշելու համար :)
45807

Նայելու ընթացքում վիդեոյի վերևը լինկեր ա ավելացնում, այ սենց

http://s004.radikal.ru/i207/1001/46/75406e56ae0a.png

Ինսթալլ անելու համար zip-ի մեջի crx ֆայլը քաշեք-գցեք chrome-ի պատուհանի վրա:

Ապե Ջան
26.01.2010, 15:08

Քաշեցի քցեցի, բայց ոնց որ ոչ մի բան չփոխվեց:

LoK®
26.01.2010, 15:11
Քաշեցի քցեցի, բայց ոնց որ ոչ մի բան չփոխվեց:
Չհարցրե՞ց ինսթալլ անի թե չէ:

Ապե Ջան
26.01.2010, 15:12
Չհարցրե՞ց ինսթալլ անի թե չէ:
Չե... Քցում եմ մի տեղ ուզումա դաունլոդ անի, մի տեղ էլ չի թողում քցեմ:

Ռուֆուս
26.01.2010, 15:13
Մի հատ extension յութուբից վիդեոները քաշելու համար :)
45807

Նայելու ընթացքում վիդեոյի վերևը լինկեր ա ավելացնում, այ սենց

http://s004.radikal.ru/i207/1001/46/75406e56ae0a.png

Ինսթալլ անելու համար zip-ի մեջի crx ֆայլը քաշեք-գցեք chrome-ի պատուհանի վրա:

Իմ մոտ Յութուբը փակ ա, չեմ կարող փորձարկել: Ի՞նչ ֆորմատով է քաշում վիդեոները, flv, mp4 թե ուրիշ:

LoK®
26.01.2010, 15:19
Չե... Քցում եմ մի տեղ ուզումա դաունլոդ անի, մի տեղ էլ չի թողում քցեմ:
Ո՞ր վերսիան ա, պիտի 4.0.249.78 լինի, եթե էտ չի ափդեյթ արա:
Պատուհանի վրա գելուց հետո ներքևը confirmation ա հարցնում

45808

continue սխմելուց հետո հարցնում ա ինսթալլ անի թե չէ:

45809

Ապե Ջան
26.01.2010, 15:20
Ո՞ր վերսիան ա, պիտի 4.0.249.78 լինի, եթե էտ չի ափդեյթ արա:
Պատուհանի վրա գելուց հետո ներքևը confirmation ա հարցնում

45808

continue սխմելուց հետո հարցնում ա ինսթալլ անի թե չէ:

45809

Քո մոտ ոնց որ խպ-ի չի կարողա դրանից էլ լինի, մի հատ վերջի վերսիայի լինկը տուր:

LoK®
26.01.2010, 15:22
Իմ մոտ Յութուբը փակ ա, չեմ կարող փորձարկել: Ի՞նչ ֆորմատով է քաշում վիդեոները, flv, mp4 թե ուրիշ:
mp4: High Quality-ն միշտ կա, HD-ները ավելանում են եթե համապատասխան ֆոռմատով վիդեոն կա:

LoK®
26.01.2010, 15:30
Քո մոտ ոնց որ խպ-ի չի կարողա դրանից էլ լինի, մի հատ վերջի վերսիայի լինկը տուր:
XP-ի վրա էլ ա աշխատում: Վերջին վերսիայի համար մտի Tools->About Google Chrome, ընդեղ ինքը կասի ափդեյթ կա թե չէ, ու եթե կա, սխմի Update now.

Ապե Ջան
26.01.2010, 15:32
XP-ի վրա էլ ա աշխատում: Վերջին վերսիայի համար մտի Tools->About Google Chrome, ընդեղ ինքը կասի ափդեյթ կա թե չէ, ու եթե կա, սխմի Update now.

Հա մոտս 3,0,195,38 վերսիանա հիմա սղմել եմ օբնավիտ:

_DEATH_
26.01.2010, 15:47
mp4: High Quality-ն միշտ կա, HD-ները ավելանում են եթե համապատասխան ֆոռմատով վիդեոն կա:

Ափսոս flv-ները չի բերում :( Խոսքի մի հատ կես ժամանոց վիդեո քաշել էի flv-ով 228 mb, մենակ 720p ա բերում 440 mb ու High Quality, բայց 228-ի որակը դաժե ավելի լավն ա:

Ապե Ջան
26.01.2010, 15:52
Հեսա աբնավիտից հետո
http://s001.radikal.ru/i193/1001/c3/4265e3c4bf33.jpg (http://www.radikal.ru)

Ռուֆուս
26.01.2010, 15:54
Հեսա աբնավիտից հետո
http://s001.radikal.ru/i193/1001/c3/4265e3c4bf33.jpg (http://www.radikal.ru)

Բրաուզերդ փակիր ու նորից բաց:

Ապե Ջան
26.01.2010, 15:59
Բրաուզերդ փակիր ու նորից բաց:

Փակել բացելուց հետո եմ սկրինշոտը դրել:

LoK®
26.01.2010, 16:14
Ափսոս flv-ները չի բերում :( Խոսքի մի հատ կես ժամանոց վիդեո քաշել էի flv-ով 228 mb, մենակ 720p ա բերում 440 mb ու High Quality, բայց 228-ի որակը դաժե ավելի լավն ա:

Ճիշտ ես, բարձր որակի flv էլ կա :) Ես էս extension-ը մի հատ user script-ի հիման վրա եմ սարքել, ֆոռմատների մեջ չէի խորացել: Հեսա մի քիչ բզբզեմ, ավելացնեմ մնացած ֆոռմատները:

Հ.Գ. ֆոռմատների մասին ստեղ (http://en.wikipedia.org/wiki/YouTube#Quality_and_codecs) գրած ա:

_DEATH_
26.01.2010, 16:19
Փակել բացելուց հետո եմ սկրինշոտը դրել:

Քո մոտ ստաբիլ 3րդ վերսիան ա, էտ ափդեյթով 4 չի դառնում, ջնջի, սայթից 4-ը քաշի:

_DEATH_
26.01.2010, 16:27
Ճիշտ ես, բարձր որակի flv էլ կա :) Ես էս extension-ը մի հատ user script-ի հիման վրա եմ սարքել, ֆոռմատների մեջ չէի խորացել: Հեսա մի քիչ բզբզեմ, ավելացնեմ մնացած ֆոռմատները:

Հ.Գ. ֆոռմատների մասին ստեղ (http://en.wikipedia.org/wiki/YouTube#Quality_and_codecs) գրած ա:

Եթե հնարավոր ա թող էտ 720p-ից բացի մի հատ էլ 854×480 բերի, էտ 720p-ից գրեթե միշտ ավելի որակով ա լինում, մենակ ձենն ա մի քիչ վատ, համ չափն ա 2 անգամ քիչ լինում, համ էլ քանի անգամ ավելի թեթեև ա decode լինում, հանգիստ նայել ա լինում:

Իսկ extension սարքելու ձևը որտեղ կարող եմ կարդալ?

LoK®
26.01.2010, 18:43

Փոխեցի` 45811:
Հիմա սենց վիճակ ա :8

http://i072.radikal.ru/1001/3a/0e8d12c89202.jpg

Բացի 360p (mp4) -ից, մնացած տարբերակները հայտնվում են, եթե համապատասխան վիդեոն կա:
360p-ի դեպքում որոշ վիդեոների համար mp4-ն ա ավելի որակով, որոշների համար էլ` flv-ն:
Որ ժամանակ ունեցա, կփորձեմ ֆայլերի չափերը ստանալ, կողքը գրել, որ ավելի պարզ լինի:

extension-ների մասին կարող ես կարդալ այստեղ (http://code.google.com/chrome/extensions/overview.html):

_DEATH_
26.01.2010, 20:14

javascript վաղը պետք ա սկսեմ սովորել, բայց էս սկրիփթը բացեցի, հավեսս էկավ, հիմա սկսում եմ: Կլինի չէ մի քիչ բզբզեմ-փոփոխեմ? Հետո էլ դնեմ, մի հատ տես էլի ավելի եմ խառնել իրար, թե ոնց :)

LoK®
26.01.2010, 20:22
javascript վաղը պետք ա սկսեմ սովորել, բայց էս սկրիփթը բացեցի, հավեսս էկավ, հիմա սկսում եմ: Կլինի չէ մի քիչ բզբզեմ-փոփոխեմ? Հետո էլ դնեմ, մի հատ տես էլի ավելի եմ խառնել իրար, թե ոնց :)
Արխային բզբզի, ես էլ javascript-ը բզբզելու մակարդակով գիտեմ :) հիմա էլ փորձում եմ ֆայլի չափը ստանալ:

Ապե Ջան
27.01.2010, 04:37
Իմ մոտ եղավ update-ից հետո, շատ մերսի:

Ներսես_AM
14.02.2010, 17:54
Mac OS-ի համար արդեն 2-րդ Բետան են թողարկում, բայց ավելի շատ էս վիդեոն դուրս եկավ :))

http://www.youtube.com/watch?v=w7VNjGuSK_k

BOBO
19.03.2010, 19:20
http://s19.radikal.ru/i192/1003/d4/c8b17fe46b06.jpg
Հլը հայերենը ոնց են գրել

Norton
19.03.2010, 22:30
Ի դեպ, արդեն անգլերեն սայթեր մտնելիս, ավտոմատ հարցնումա, արդյո՞ք թարգմանի քո ուզած լեզվով, թե ոչ:

Ֆոտոն
20.03.2010, 16:04
Ի դեպ, արդեն անգլերեն սայթեր մտնելիս, ավտոմատ հարցնումա, արդյո՞ք թարգմանի քո ուզած լեզվով, թե ոչ:

Իսկ փորձել ե՞ս, թարգմանել կարողանում ա՞: Իդեպ, հայերեն չկա էլ:

Norton
20.03.2010, 18:25
Իսկ փորձել ե՞ս, թարգմանել կարողանում ա՞: Իդեպ, հայերեն չկա էլ:

Հա, թարգմանումա ռուսերեն: Ճիշտա արդեն էս ֆունկցիան նյարդայնացնումա, որ էջ մտնում եմ հարցն
ումա: Ֆրանսերեն սայթի հետ փորձեցի կիսատ-պռատ թարգմանեց, բայց հասկանալի:

Ներսես_AM
20.03.2010, 19:07
եթե չես ուզում անգլերեն ու ռուսերեն թարգմանի են բոբոն որ բացել ա էտ պատուհանում ավելացրու լեզուները էլ չի հարցնի :) իսկ մնացած լեզուների համար լավա որ հարցնում ա ;)

Norton
20.03.2010, 19:11
եթե չես ուզում անգլերեն ու ռուսերեն թարգմանի են բոբոն որ բացել ա էտ պատուհանում ավելացրու լեզուները էլ չի հարցնի :) իսկ մնացած լեզուների համար լավա որ հարցնում ա ;)

Հայերեն ու ռուսերն սայթերի համար ոչ մի բան չի ասում, բայց եթե անգլերենովա լիոնում միանգամից հարցումը անումա, չնայած նոր տեսա կարաս նենց դնես, որ կոնկրետ այդ սայթի, կամ լեզվի համար հարցում չանի:

Դատարկություն
26.03.2010, 15:38
Պատրաստիր նվեր, փոխանցիր և նվիրիր Google Chrome-ը քո բարեկամներին:)
http://www.givechrome.com/

Ֆոտոն
27.03.2010, 01:47
Քրոմիս հետ մի բան էն չի. հիվանդացել ա: :(
Ակումբի վերին վերնագրային մասը ցույց չի տալիս: Այսինքն՝ նոր գրառումների կոճակն անհասանելի է լինում: Չեմ պատկերացնում, թե ինչ տարօրինակ թերություն է:

LoK®
27.03.2010, 02:00
Քրոմիս հետ մի բան էն չի. հիվանդացել ա: :(
Ակումբի վերին վերնագրային մասը ցույց չի տալիս: Այսինքն՝ նոր գրառումների կոճակն անհասանելի է լինում: Չեմ պատկերացնում, թե ինչ տարօրինակ թերություն է:
Կարող ա՞ պատահաբար AdBlock extension-ն ես օգտագործում: Եթե այո, ուրեմն իրա "Russian filters" բաժանորդագրությունը անջատի :)

VisTolog
27.03.2010, 02:35
Իսկ իմ մոտ քրոմն ընդհանրապես սայթ չի բացում :unsure

Ֆոտոն
28.03.2010, 01:24
Կարող ա՞ պատահաբար AdBlock extension-ն ես օգտագործում: Եթե այո, ուրեմն իրա "Russian filters" բաժանորդագրությունը անջատի :)

Հնարավոր է:
Շնորհակալություն, կփորձեմ: :)

..Ando..
30.03.2010, 20:38
Իսկ իմ մոտ քրոմն ընդհանրապես սայթ չի բացում :unsure

իմ մոտ էլա մեկ մեկ ըտենց բաներ լինում,իմ մոտ են սայթերը որ առաջին անգամ եմ բացում դանդաղա բացում:8

Ներսես_AM
06.05.2010, 21:37
Գուգլ Քրոմի նոր 5-րդ տարբերակը արդեն Բետա է, շուտով կլինի արդեն վերջնական տարբերակը: :love
Հիմնական նորարարությունները,

Ինչպես միշտ, ջավասկրիպտի էլ ավելի արագագործ ինտերպրետատոր: Ստորև ներկայացվում են երկու տեստերի արդյունքները՝ V8 (http://v8.googlecode.com/svn/data/benchmarks/v5/run.html) և SunSpider (http://www2.webkit.org/perf/sunspider-0.9/sunspider.html)
http://2.bp.blogspot.com/_EsaGlPOyn20/S-BEOisJJ-I/AAAAAAAAAF0/_K7Ywbih1YE/s400/v8_benchmark_suite_-_version_5.pnghttp://4.bp.blogspot.com/_EsaGlPOyn20/S-BEV3MO1JI/AAAAAAAAAF8/XGT2en5E_7g/s400/sunspider_benchmark_-_version_0_9.png
Ֆայրֆոքսն ու Օպերան անկյունում ներվայնացած ծխում են:
Նախորդ տարբերակում Քրոմում ներդրվել էր էջանիշների սինքրոնացման համակարգ, որը թույլ էր տալիս սինքրոնացնել էջանիշները մի քանի համակարգիչների միջև ձեր Գուգլի հաշիվի միջոցով: Այժմ արդեն հնարավոր է բացի էջանիշներից սինքրոնացնել նաև, Քրոմի կարգավորումները, ներառյալ շապիկները, տնային էջը, լեզուն, վեբ պարունակության կարգավորումները և այլն:
Այսուհետ հնարավոր է Ինկոգնիտո պատուհանում տեղադրել հավելումերը ու օգտագործել, որոնք ինչպես ամեն ինչ Ինկոգնիտո պատուհանում կկորի պատուհանը փակելիս:
Իսկ ծրագրավորողներին հատկապես հետաքրքրող բաներից, ավելացվել են մի քանի նոր HTML5 հնարավորություններից, մասնավորապես, Geolocation APIs, App Cache, web sockets, և file drag-and-drop.
Ինչպես նաև սա առաջին Գուգլ Քրոմն է որը գալիս է իր մեջ արդեն տեղադրված Adobe Flash Player հավելումով, որը պետք է որ ապահովի առավել հուսալի ու ապահով, ու ռեսուրսների ավելի խնայելով օգտագործում

Իսկ հիմա ամենահամով մասը :love :love :love
Դե բոլորս էլ գիտենք որ ծրագրավորողները մեղմ ասած ջրիկ մարդիկ են :D
Նայեք թե ինչպես են տեստավորում Գուգլցիք Քրոմի արագագործությունը :love
http://www.youtube.com/watch?v=_oarMXGq3gI
http://www.youtube.com/watch?v=nCgQDjiotG0

Մարդ սենց ֆիրմայում պիտի աշխատի էլի :cry2

_DEATH_
06.05.2010, 22:42
Ինչպես նաև սա առաջին Գուգլ Քրոմն է որը գալիս է իր մեջ արդեն տեղադրված Adobe Flash Player հավելումով, որը պետք է որ ապահովի առավել հուսալի ու ապահով, ու ռեսուրսների ավելի խնայելով օգտագործում

Էս մի բանը էսօր լուրերի մեջ կարդացի, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանամ, ախր իմ իմանալով adobe-ը ագահության պատճառով ֆլեշը փակ տեխնոլոգիա ա պահում, քրոմ 5-ը հլը չեմ փորձարկել, բայց ինչքան հասկանում եմ source-ը տվել ա գուգլին հա? :think

romanista
21.05.2010, 14:19
Շատ լավ բրաուզեր է, օգտագործում եմ ու շատ գոհ եմ, Ֆայրֆոքսին ուղարկում ենք թոշակի))))

romanista
21.05.2010, 14:22
իմ մոտ էլա մեկ մեկ ըտենց բաներ լինում,իմ մոտ են սայթերը որ առաջին անգամ եմ բացում դանդաղա բացում:8

Ապեր, այդ առաջին անգամ դանդաղ բացելը հասկանալի բան է, բրաուզերը ռուսերեն ասած кэширует страницу, որ հաջորդ անգամից բացի կայծակնային արագությամբ :)

davidus
21.05.2010, 19:36
Էս էլ նոր բան էր... ընդամենը մի էջ եմ բացել, բայց 5 պրոցես ա աշխատում.... բոլորի մոտ ա սենց????

Ներսես_AM
21.05.2010, 19:39
էքսթենշններ կա՞ն, որովհետև իրանք էլ են ամեն մեկը նոր պրոցեսով աշխատում

davidus
21.05.2010, 19:41
Speed Dial ունեմ քցած.... հնարավոր ա դրանից լինի??

LoK®
21.05.2010, 19:43
Speed Dial ունեմ քցած.... հնարավոր ա դրանից լինի??
Shift+Esc սխմի, chrome-ի task manager-ը կմիանա, կտեսնես որ պրոցեսը ինչի համար ա միացել:
http://img695.imageshack.us/img695/7914/chromeqc.jpg

davidus
21.05.2010, 19:49
շնորհակալ եմ տեղեկության համար: Հա բայց էն վերջինը ինչի ա միացած???? ֆլեշ չունեմ միացած....

LoK®
21.05.2010, 19:50
շնորհակալ եմ տեղեկության համար: Հա բայց էն վերջինը ինչի ա միացած???? ֆլեշ չունեմ միացած....
Մի անգամ որ միանում ա, մնում ա :)

Ռուֆուս
01.06.2010, 11:59
Քրոմի 5-րդ վերսիան էնպես են ինտեգրացրել Windows 7-ի հետ, որ դաունլոդի պրոգրեսը taskbar-ում երևում ա :) Կայֆ :)

Կարևորը Օպերայի, IE-ի ու Safari-ի պես չդարձնեն, որ ամեն մի թաբը taskbar-ում իր thumbnail-ը ունենա :angry Էս տեսակետից մեջներից նորմալը հլը որ Ֆայրֆոքսն ու Քրոմն են:

Lord
01.06.2010, 12:29
Շատ լավնա, սրա հետ միայն մոզիլան կարա մրցակցի, բայց դե էլի չի հասնի, եսի շատ թեթև է աշխատում, ու սպասեն թե գուգլը երբա իրա օպերացիոն համակարգը հանելու

LoK®
01.06.2010, 16:10
Քրոմի 5-րդ վերսիան էնպես են ինտեգրացրել Windows 7-ի հետ, որ դաունլոդի պրոգրեսը taskbar-ում երևում ա :) Կայֆ :)

Կարևորը Օպերայի, IE-ի ու Safari-ի պես չդարձնեն, որ ամեն մի թաբը taskbar-ում իր thumbnail-ը ունենա :angry Էս տեսակետից մեջներից նորմալը հլը որ Ֆայրֆոքսն ու Քրոմն են:

Երևի էտ էլ կավելացնեն :) Մի շրջան development տարբերակում ավելացրել էին, բայց լավ չէր աշխատում, որոշեցին հանեն, մինչև նորմալ կսարքեն:
Բայց եթե ավելացնեն էլ, երևի անջատելու հնարավորություն կլինի, որովհետև դրա դեմ բողոքողներն էլ էին շատ :)

BOBO
01.06.2010, 16:40
Քրոմի 5-րդ վերսիան էնպես են ինտեգրացրել Windows 7-ի հետ, որ դաունլոդի պրոգրեսը taskbar-ում երևում ա :) Կայֆ :)

Կարևորը Օպերայի, IE-ի ու Safari-ի պես չդարձնեն, որ ամեն մի թաբը taskbar-ում իր thumbnail-ը ունենա :angry Էս տեսակետից մեջներից նորմալը հլը որ Ֆայրֆոքսն ու Քրոմն են:

Օպեռայում էլա էրևում
Օպեռայում անջատվումա

Life
05.06.2010, 02:37
էսօր անցա քրոմի:) մի քանի բան որ դուրս չի գալիս՝
երբ որ մի հատ վկլադկայա բաց,իքս եմ անում բրաուզեռը փակվում ա,չեմ կարա մոզիլայի նման անեմ որ ուղղակի դատարկ էջ բացի իքս անելուց հետո
դաունլոդի հետ՝շատ անհարմար ա ոչ հարցնում ա ոչ բան ա անում մի անգամից սկսում ա քաշել ու տակից ա ցույց տալիս,չեմ կարա ընենց անեմ որ հարցնի քաշի թե չէ,ու հաստատելու դեպքում Downloads-ի վկլադկեն բացի ավտոմատ

davidus
05.06.2010, 10:52

էդ նշածդ բոլոր խնդիրները լուծվող են: Կարդավորումներ պիտի տաս: Մտի Options ու արա էն, ինչ քեզ հարմար ա: Հեշտ ա գրած, պետք ա որ գլուխ հանես:

romanista
06.06.2010, 17:21
էսօր անցա քրոմի:) մի քանի բան որ դուրս չի գալիս՝
երբ որ մի հատ վկլադկայա բաց,իքս եմ անում բրաուզեռը փակվում ա,չեմ կարա մոզիլայի նման անեմ որ ուղղակի դատարկ էջ բացի իքս անելուց հետո
դաունլոդի հետ՝շատ անհարմար ա ոչ հարցնում ա ոչ բան ա անում մի անգամից սկսում ա քաշել ու տակից ա ցույց տալիս,չեմ կարա ընենց անեմ որ հարցնի քաշի թե չէ,ու հաստատելու դեպքում Downloads-ի վկլադկեն բացի ավտոմատ

Թաբերի (քո ասած վկլադկեն) հետ կապված եթե տենց բան կա, ուրեմն մոտդ ավելի հին վերսիան ա, արդեն ստաբիլ վերսիաներից 5-նա դուրս էկել, դա տեղադրի, նոր թաբերը բացվում են մի կլիկով:) Ներբեռման հետ կապված էլ ասեմ, որ դրանում էլ հենց քրոմի ու մոզիլայի տարբերություններն են, որ դա նույն բրաուզերը չի)) եթե սպասելու ես հարցնի քաշես թե չե, էլ ինչի՟ ես սխմում որ:) իսկ եթե արդեն սեղմել ես, բայց չես ուզում քաշես, դրանից հեշտ բան չկա, отмена տուր :)
Շարունակի օգտվել Քրոմից և կտեսնես ինչքան պլյուսներ ունի, մենակ բազում հավելումները, որ աշխատանքդ բրաուզերում ավելի են հեշտացնում, ամեն ինչ արժեն:

Life
06.06.2010, 17:33

Ամենավերջին վերսիան ա,թաբերի խնդիրն էլ նշածս երևի լավ չես հասկացել:Պլյուս սայէեր կա որ առանց հարցնելու սկսում ա քաշել:)

romanista
06.06.2010, 17:43
Ամենավերջին վերսիան ա,թաբերի խնդիրն էլ նշածս երևի լավ չես հասկացել:Պլյուս սայէեր կա որ առանց հարցնելու սկսում ա քաշել:)

Եթե չեմ հասկացել, մի հատ նոորմալ բացատրի, պատասխանեմ)) 3 ամիս ա օգտագործում եմ ու արդեն մասնագիտացել եմ Քրոմի հարցում))

davidus
06.06.2010, 17:45
Ամենավերջին վերսիան ա,թաբերի խնդիրն էլ նշածս երևի լավ չես հասկացել:Պլյուս սայէեր կա որ առանց հարցնելու սկսում ա քաշել:)

Էս պտիչկեն դիր.. ամեն անգամ հարցնելու ա. թե որտեղ save անի... եթե չես ուզում քաշես, cancel տուր...

romanista
06.06.2010, 17:47
Դաունլոադն էլ եթե չես ուզում տակից լինի, Քրոմումդ տեղադրի Download Button հավելումը, որը ամեն անգամ սեղմելուց կբացվի առանձին թաբ, որտեղ կլինեն քո արդեն կատարած ու դեռևս ընթացքի մեջ գտնվող դաունլոադները:)

davidus
10.06.2010, 14:25
էս Google-ը դեմք ա բայց, Chrome-ի 5-րդ վերսիան նոր-նոր էին հանել, արդեն 6-րդի բետան են հանել.. :D

http://news.softpedia.com/news/Download-Google-Chrome-6-0-427-0-WebM-VP8-Dev-for-Windows-144220.shtml

տղայա, է..

Ապե Ջան
11.06.2010, 15:42
Գազան աշխատում էս վերսիան, շատ արագ, թեթև ու առանց որևէ խնդրի, մենակ սրա download-ները էտքան դուրս չի գալիս, բայց դե հիմա ովա բրաուզերով դնելու բան քաշի:
Ասում եմ ինչի չեն նորմալ սարքում էս բրազուները download manager-ների նման, որ կարողանանք հենց սրանով էլ քաշենք, ոչ թե մի հատ ուրիշ download managar install անենք կոմպի մեջ: :think

Ապե Ջան
11.06.2010, 17:04
Բայց հլը նայեք ինչա ասում, էս սայթը չի բացում, davidus - ի ասած վերսիանա հիմա մոտս:

http://s53.radikal.ru/i141/1006/83/08dc398703d4.jpg (http://www.radikal.ru)
http://s004.radikal.ru/i206/1006/86/b56f383284d7.jpg (http://www.radikal.ru)

Ռեդ
11.06.2010, 17:06
Քաշեցի, բայց նոր բան չեմ տեսնում: :think

Ապե Ջան
11.06.2010, 17:08
Քաշեցի, բայց նոր բան չեմ տեսնում: :think
Շատ արագա հիմա աշխատում մոտս, ոնց որ ամեն ինչ քեշ արած լինի ենքան լավա բացում:
Սրանից առաջ Mozilla էի օգտագործում, հենց էսօր առավոտից, հետո ասեցի մի հատ էս փորձեմ ու զգացի որ հոյակապ աշխատումա:
Ուղղակի էս մի թերությունը կա հիմա:

Ռեդ
11.06.2010, 17:09

Ինձ մոտ 5րդ վերսիան էր առաջ, կոնկրետ 5րդ-ի ու 6-ի արագությունների մեջ տարբերություն չեմ տեսնում:

Ապե Ջան
11.06.2010, 17:14
Ինձ մոտ 5րդ վերսիան էր առաջ, կոնկրետ 5րդ-ի ու 6-ի արագությունների մեջ տարբերություն չեմ տեսնում:

Ես շատ զգացի տարբերություն:
Կամ հնարավոր որ Mozilla - ս էր սկսել դանդաղ աշխատել:
ես զգում եմ, էս մոզիլլան սկզբից լավա աշխատում, հետո որ մի քիչ օգտագործում ես դանդաղումա լավ:
Հնարավորա որ դայա ինձ թուրիմացության մեջ գցել: :)

Ռեդ
11.06.2010, 17:15
ես զգում եմ, էս մոզիլլան սկզբից լավա աշխատում, հետո որ մի քիչ օգտագործում ես դանդաղումա լավ:
Մոզիլլան ինչքան երկարա միացրած մնում, էնքան սկսում ա ավելի ու ավելի կախել: Ռամի պրոբլեմ ունի:

Ապե Ջան
11.06.2010, 17:20
Մոզիլլան ինչքան երկարա միացրած մնում, էնքան սկսում ա ավելի ու ավելի կախել: Ռամի պրոբլեմ ունի:
Հա զգացել եմ, ժամանակա լինում ռամը հանումա 600-1000

Armeno
13.06.2010, 13:16
Էս իիիիինչ լավն էր, մզզզզցնում ա, ոնց որ ամեն ինչ քեշից կարդա:hands

Ապե Ջան
13.06.2010, 13:20
Էս իիիիինչ լավն էր, մզզզզցնում ա, ոնց որ ամեն ինչ քեշից կարդա:hands

Հա բա ես էլ էտ էեմ ասում: Շաաատ արագա աշխատում:

Armeno
14.06.2010, 00:50
Բայց իսկականից սաղ քեշիցա կարդում, ակումբ եմ մտնում նոր գրառումները ցույց չի տալիս մինչև ֆ5 չեմ անում:(

Ապե Ջան
14.06.2010, 00:52
Բայց իսկականից սաղ քեշիցա կարդում, ակումբ եմ մտնում նոր գրառումները ցույց չի տալիս մինչև ֆ5 չեմ անում:(

չէ ակոմւբում նորմալա, ընհանրապես խնդիր չկա, ամեն ինչ շատ լավ բացումա, հնարավորա դու էս ինչոր սխալ կարգավում տվել: :think

Ապե Ջան
17.06.2010, 03:02
Chrome-ը վերջինիս լրացումների շարքը համալրվեց ֆուտբոլային լրացումներով, որոնք առաջարկում է FireFox-ը։ Դրանցից առաջինը՝ FIFA.com (https://chrome.google.com/extensions/detail/naenffbbmemiekgcjgelmggkaohdeaab) կայքի պաշտոնական լրացումը հնարավորություն է տալիս հետևել աշխարհի առաջնության նորություններին, ստանալ տեղեկություններ սպասվող և ընթացիկ խաղերի մասին, ինչպես նաև պատմել դրանց մասին Twitter-ի, facebook-ի և Buzz-ի ձեր հետևողներին։ Լրացումն ունի նաև ֆուտբոլային հանդիպումների աղյուսակը, որտեղ լրացվում են անցած խաղերի հաշիվները։ Աշխարհի առաջնության առիթով բացված էջում, (https://chrome.google.com/extensions/featured/worldcup) էլ ինչպես առաջարկում էր նաև FireFox-ը, (http://e-colors.info/2010/06/11/world-cup-2/) հնարավոր է «ներկել» բրոուզերը ձեր նախընտրելի թիմի դրոշի գույն։ Իսկ եթե այդքանը ձեզ բավական չէ, կարելի է օգտվել նաև անհատ ծրագրավորողների կողմից առաջարկվող լրացումներից։ Դրանց շնորհիվ հնարավոր է. ստանալ ֆուտբոլային հանդիպումների աղյուսակներն ու լուրերը, (https://chrome.google.com/extensions/detail/nfhjdkepfkkjlfdhjpkkaikbdfcfcdci) հետևել սպասվող և ընթացիկ խաղերի հաշիվներին, դիտել լուսանկարներ մարզադաշտերից և կարդալ նորությունները, (https://chrome.google.com/extensions/detail/abkdjejgdonofijidhlfpjlobjlhdamf) կարդալ BBC-ի ֆուտբոլային նորությունները (https://chrome.google.com/extensions/detail/jpnpobggldcjebejmndignliobeifocj) և այլն… (https://chrome.google.com/extensions/search?q=world+cup)

http://e-colors.info/wp-content/uploads/2010/06/chrome-football.png

Աշխարհը ֆուտբոլ է խաղում :love

Life
05.07.2010, 17:28
Որ адресная строка -ում բան եմ գրում ինքը ավտոմատ պոիսկ ա տալիս google.am -ում,ոնց անեմ որ google.ru-ում պոիսկ տա?

Ապե Ջան
05.07.2010, 17:37
Որ адресная строка -ում բան եմ գրում ինքը ավտոմատ պոիսկ ա տալիս google.am -ում,ոնց անեմ որ google.ru-ում պոիսկ տա?

Life - ջան խնդրեմ, (http://www.google.am/search?hl=ru&source=hp&q=%D0%B0%D0%B4%D1%80%D0%B5%D1%81%D0%BD%D0%B0%D1%8F+%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%BA%D0%B0&aq=f&aqi=g10&aql=&oq=&gs_rfai=) ես փորձեցի նորմալ էր, google.am - ում պոիսկ տվեց:

Life
05.07.2010, 18:05

է հա նորմալը նորմալ ա google.am-ում ա պոիսկ տալիս,ինձ պետք ա որ google.ru-ում պոիսկ տա

Ապե Ջան
06.07.2010, 10:07
է հա նորմալը նորմալ ա google.am-ում ա պոիսկ տալիս,ինձ պետք ա որ google.ru-ում պոիսկ տա

Ա... կներես, ես քեզ սխալ էի հասկացել...

Էս էլ google.ru (http://www.google.ru/search?hl=ru&source=hp&q=%D0%B0%D0%B4%D1%80%D0%B5%D1%81%D0%BD%D0%B0%D1%8F+%D1%81%D1%82%D1%80%D0%BE%D0%BA%D0%B0&aq=f&aqi=g10&aql=&oq=&gs_rfai=)

Կարապետ
06.07.2010, 10:49
Ժող ջան օգնեք էլի:cry2
Քրոմը բացում եմ սենց սպիտակ մնումա ու ոչ մի սայտ չի բացվում սենց սպիատկ...
http://img268.imageshack.us/img268/9687/0607a.png
Հետո էլ «crashed» պատուհաննա բացվում:(

VisTolog
06.07.2010, 10:58
Դժվա՞րա մի հատ նորից տեղադրել::'

Կարապետ
06.07.2010, 11:36
Դժվա՞րա մի հատ նորից տեղադրել::'

ուրիշ ով կա օգնեք:

մոտ մի 50 տարբերակ եմ ինստալ արել, ջնջել նորից քզել ոչ մի բան չի օգնում, google feedback եմ գրում չեն պատասխանում

Moonwalker
06.07.2010, 19:00
ուրիշ ով կա օգնեք:

մոտ մի 50 տարբերակ եմ ինստալ արել, ջնջել նորից քզել ոչ մի բան չի օգնում, google feedback եմ գրում չեն պատասխանում

Իմ մոտ էլ տենց պրոբլեմ կար ջնջեցի Control panel-ից, հետո ձեռով պռոֆիլն, սեյվերն ու զակլադկեքը ջնջեցի: Վերջում էլ CCleaner-ով ռեեստրից ջնջեցի ու օֆիցիալ սայթից քաշեցի՝ 100% մորթում ա:)

Կարապետ
06.07.2010, 21:23
Իմ մոտ էլ տենց պրոբլեմ կար ջնջեցի Control panel-ից, հետո ձեռով պռոֆիլն, սեյվերն ու զակլադկեքը ջնջեցի: Վերջում էլ CCleaner-ով ռեեստրից ջնջեցի ու օֆիցիալ սայթից քաշեցի՝ 100% մորթում ա:)

«ռեեստրից» եդ որնա՞ Registry?

%HOMEPATH%\AppData\Local\Google\Chrome -ը ջնջել եմ

---------- Ավելացվել է՝ 22:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:07 ----------

Չօգնեց:(

---------- Ավելացվել է՝ 22:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:16 ----------

Սպասելուց հետո:cry2
http://img576.imageshack.us/img576/2 (http://img576.imageshack.us/img576/2)

Ապե Ջան
07.07.2010, 06:05

Էս (http://bigdoc.ru/1223-portable-google-chrome-20168.html) փորձի ;)

Կարապետ
07.07.2010, 10:45
Էս (http://bigdoc.ru/1223-portable-google-chrome-20168.html) փորձի ;)

Ամեն ինչ փորձել եմ: Չօգնեց:
Ինձ թվումա regedit-իցա, որովհետև ոչ մի chrome չի լինում

BOBO
18.07.2010, 16:01
էս քրոմը նաստրոյկեքը չի պահում ինչիցա?

Պոզիտրոն
27.07.2010, 12:13
Ժող ջան քրոմ-ի հայերեն վերսիան չկա??

Life
26.08.2010, 23:28
Զզվա արդեն էս խրոմից:angry:angry հենց կոմպը կախվում ա,ռեստարտ եմ անում,միացնելուց անգլերեն ա դառնում,տո ես շատ չգիտեմ ինչ,մի էջի վրա որ 1-ից ավելի վիդեո ա լինում որ մեկը չի բացում,նադայել եղա արդեն,անցնում եմ օպերային:angry

Ապե Ջան
27.08.2010, 09:48
Հնարավո՞րա Chrome - ը այնպիսի կարգավորել, որ X - ով փակելուց հետո որ բացում ենք պահպանվի բացած tag - երը, այլ ոչ բացի նորից մաքուր էջ:

Life
27.08.2010, 15:16
Հնարավո՞րա Chrome - ը այնպիսի կարգավորել, որ X - ով փակելուց հետո որ բացում ենք պահպանվի բացած tag - երը, այլ ոչ բացի նորից մաքուր էջ:

options-Reopen The pages that were open last

Ապե Ջան
31.08.2010, 01:39
options-Reopen The pages that were open last

Ստացվեց, շատ շնորհակալ եմ:

Norton
02.09.2010, 23:13
Այսօրվանից Google Chrome 6.0 final

Firegirl777
03.09.2010, 00:21
Ճիշտն ասած հիմա իհարկե օգտվում եմ, բայց firefox-ից չէի անցնի Chromin եթե վերջին թարմացումներով լրիվ չփչացնեին firefox-ը

Ապե Ջան
03.09.2010, 01:24
Այսօրվանից Google Chrome 6.0 final

Կարելի է փորձել:

matlev
03.09.2010, 01:39
Այսօրվանից Google Chrome 6.0 final

Առաջին լավ փոփոխությունը, որ միանգամից աչքովս ընկավ էն ա, որ reload-ն ու stop-ը նույն կնոպկեն ա արդեն: :))

Ապե Ջան
03.09.2010, 01:45
Առաջին լավ փոփոխությունը, որ միանգամից աչքովս ընկավ էն ա, որ reload-ն ու stop-ը նույն կնոպկեն ա արդեն: :))

Մի հատ աշխատող տոռռենտ լինկ տվեք, քաշեցի չէր աշխատում, ինստալլ չեղավ:

matlev
03.09.2010, 01:50
Մի հատ աշխատող տոռռենտ լինկ տվեք, քաշեցի չէր աշխատում, ինստալլ չեղավ:

Offline installer-ը էստեղից քաշի: (http://dl.google.com/chrome/install/472.53/chrome_installer.exe)

Ռուֆուս
03.09.2010, 10:16
Մի հատ աշխատող տոռռենտ լինկ տվեք, քաշեցի չէր աշխատում, ինստալլ չեղավ:

Իսկ անվճար ծրագիրը, որը լրիվ անվճար կարող ես պաշտոնական կայքից քաշել ինչու՞ ես տոռենտով քաշում :o Հետո ափդեյթների հետ պրոբլեմներ կունենաս:

Ինչ վերաբերվում է Google Chrome 6-ին, շատ լավն ա, 5-րդ վերսիայի հետ խնդիրներ ունեի, շատ հաճախ թաբերը կախվում էին, իսկ 6-րդ վերսիան մի շաբաթ ա օգտագործում եմ ու հլը նման խնդիր չի առաջացել

Shah
03.09.2010, 10:45
Chrome-ի թեստս էսօր վերջացավ: Եկա էն եզրահանգման որ ավելի լավ ա Mozilla: Մի քանի պատճառ, թե ինչի կոնկրետ ես հրաժարվեցի.
1. .pdf-ների հետ դժվար/դանդաղ ա աշխատում
2. by default կարգավորումները շատ անհարմար են, օրինակ ամեն անգամ առաջարկում ա թարգմանել
3. Թաբերը գոնե "պտտվեն"` գնալով փոքրանում են ամեն անգամ նորը բացելուց...
4. by default չի հիշում վերջին այցելած ու չփակած էջերը
5. Զուտ իմ համակարգչի վրա այն ավելի դանդաղ աշխատեց քան Moilla-ն

Ռեդ
03.09.2010, 10:48
Կոմպիս վրա, ճիշտ ա, Մոզիլլայից արագ ա աշխատում: Բայց մի թերություն ունի՝ ֆեյսբուքը նորմալ չի բացում: Օրինակ, երբ որ ֆեյսբուքում Home եմ սեղմում, նախորդ անգամվա բացած էջնա բերում, էլ ռեֆրեշ չի անում:

Ապե Ջան
03.09.2010, 11:58
Chrome-ի թեստս էսօր վերջացավ: Եկա էն եզրահանգման որ ավելի լավ ա Mozilla: Մի քանի պատճառ, թե ինչի կոնկրետ ես հրաժարվեցի.
1. .pdf-ների հետ դժվար/դանդաղ ա աշխատում
2. by default կարգավորումները շատ անհարմար են, օրինակ ամեն անգամ առաջարկում ա թարգմանել
3. Թաբերը գոնե "պտտվեն"` գնալով փոքրանում են ամեն անգամ նորը բացելուց...
4. by default չի հիշում վերջին այցելած ու չփակած էջերը
5. Զուտ իմ համակարգչի վրա այն ավելի դանդաղ աշխատեց քան Moilla-ն

Հիշումա, ուղղակի պետքա կարգավորել:

Իսկ անվճար ծրագիրը, որը լրիվ անվճար կարող ես պաշտոնական կայքից քաշել ինչու՞ ես տոռենտով քաշում :o Հետո ափդեյթների հետ պրոբլեմներ կունենաս:

Ինչ վերաբերվում է Google Chrome 6-ին, շատ լավն ա, 5-րդ վերսիայի հետ խնդիրներ ունեի, շատ հաճախ թաբերը կախվում էին, իսկ 6-րդ վերսիան մի շաբաթ ա օգտագործում եմ ու հլը նման խնդիր չի առաջացել

Պաշտոնական կայքից, էս ակումբում դրված լինկը քաշել եմ դա եմ փորձում ինստալլ չի լինում: Իրեն "open" եմ անում ընդհանրապես վեջը չի:

Ի՞նչիցա, ձեզ մոտ էլ է այդպիսի պրոբլեմ առաջացել:

Shah
03.09.2010, 12:46
Apeh jan, ախր գրել եմ չէ, by default, հայերեն ասած զավացկոի տենց չի:

aerosmith
04.09.2010, 15:51
ժող ջան այսպիսի մի հարց
ինչ պես կարող եմ անջատել քրոմի անընդհատ թարգմանության հարցում կատարող բառը?

Ներսես_AM
04.09.2010, 19:16
ժող ջան այսպիսի մի հարց
ինչ պես կարող եմ անջատել քրոմի անընդհատ թարգմանության հարցում կատարող բառը?

Թարգմանությունը ահագին օգտակար ա եթե մեկ մեկ ընկնում ես նենց կայքեր որոնց լեզուն չես հասկանում:
Ամենալավ ձևը ուղղակի անջատել դա էն լեզուների համար որոնք հասկանում ես, ասնեք հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հենց գալիսա Էտ տողը ամենաաջ կողմում մի հատ Options կա, Սեղմում ես դրա վրա ու ընտրում «Never tranlate Russian», ու վերջ, էլ ռուսերենի համար չի հարցնի:

BOBO
04.09.2010, 21:52
ստեղից չի անջատվում?
49538

Ներսես_AM
04.09.2010, 23:55
ստեղից չի անջատվում?
49538

Ըտեղից լրիվ ա անջատվում, բայց ասենք բան ես ման գալիս ընկնում ես Գերմաներեն էջ, շատ լավա լինում որ վերևում ասում ա թարգմանե՞մ, որովհետև սենց թե նենց գերմաներեն չեմ հասկանում: Իմ ասած ձևով անջատում ես մենակ էն լեզուները որոնք գիտես ու կայֆ :)

Ապե Ջան
05.09.2010, 10:21
Apeh jan, ախր գրել եմ չէ, by default, հայերեն ասած զավացկոի տենց չի:

Հաաա, ես ուրիշ բանի վրա էի գնացել:

Շինարար
06.09.2010, 01:23
Chrome:love նոր քաշեցի, ակումբը էսպես սիրուն ա եղել, ու ես չեմ իմացել::))

romanista
10.09.2010, 13:01
Բոլոր նրանք, ովքեր սիրում են Քրոմում աշխատել ամբողջ էկրանի ռեժիմում, այժմ կարող են ուրախանալ) թողարկվել է հավելում, որի օգնությամբ Քրոմի ամբողջական էկրանի ռեժիմում կարող ես աշխատել արդեն ոչ միայն տվյալ պահին բացված կայքում, այլ նաև տեղաշարժվել բրաուզերում այդ պահին բացված կայքերով ու նոր թաբ բացել նոր կայք բացելու համար:
Մանրամասները այստեղ (http://my-chrome.ru/goto/aHR0cDovL2hhYnJhaGFici5ydS9ibG9ncy9nb29nbGVfY2hyb21lLzEwMzcxOS8=)

BOBO
10.09.2010, 13:32
որ օպեռան ուներ, քրոմը հլա չեր ծնվել:))

romanista
10.09.2010, 13:59
որ օպեռան ուներ, քրոմը հլա չեր ծնվել:))

Հիմա որ Քրոմը նենց բաներ ունի, որ Օպերան կարա կախվի ու կախված մնա:)

BOBO
10.09.2010, 14:27
Հիմա որ Քրոմը նենց բաներ ունի, որ Օպերան կարա կախվի ու կախված մնա:)

հա էլի բան ու գործ չունեմ պտի ընգնեմ extensions ման գամ, մի անգամ ման էկա էլի մի հատ նոռմալ adblocker չկար:

romanista
10.09.2010, 14:55
հա էլի բան ու գործ չունեմ պտի ընգնեմ extensions ման գամ, մի անգամ ման էկա էլի մի հատ նոռմալ adblocker չկար:

որ լավ ման գաս, ամեն ինչի համար էքսթենշըն կա, ես հիմա նույնիսկ շատ վախտ Քրոմից դուրս չեմ գալիս, երբ ինչ որ ուրիշ գործողություն պիտի կոմպով անեմ, եթե դրա համար Քրոմի համապատասխան հավելումը կա, ինստալ եմ անում ու վերջ) ի դեպ, Քրոմը հնարավորություն ա տալիս առանց բրաուզերից դուրս գալու էջը բացել Ինտերնետ Էքսպլորերում, դրա համար պետք ա քաշել ԻԵ ԹԱԲ հավելումը:)սա էնքանով ա լավ, որ մինչև հիմա սայթեր կան, որ մենակ ԻԵ-ն ա նորմալ բացում, ասենք մեջի տեքստը մենակ ԻԵ-ով ա ցույց տալիս... սենց էդ հարցն էլ լուծվեց)

matlev
10.09.2010, 14:56
հա էլի բան ու գործ չունեմ պտի ընգնեմ extensions ման գամ, մի անգամ ման էկա էլի մի հատ նոռմալ adblocker չկար:

Իմ քրոմը (ֆայրֆոքսն էլ) առանց սրա (https://chrome.google.com/extensions/detail/gighmmpiobklfepjocnamgkkbiglidom)մի տեսակ կիսատ ա: Էս էլ (https://chrome.google.com/extensions/detail/gofhjkjmkpinhpoiabjplobcaignabnl) ա պետք գալիս: :)

BOBO
10.09.2010, 15:18
ֆլեշի համարել առանձինա պետք հա:D

---------- Ավելացվել է՝ 16:07 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:06 ----------

էս օպեռայով դաժե տեքստային ռեկլամներն եմ փակում, յանդեքս, գուգլ, բեգուն

---------- Ավելացվել է՝ 16:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:07 ----------

որ լավ ման գաս, ամեն ինչի համար էքսթենշըն կա, ես հիմա նույնիսկ շատ վախտ Քրոմից դուրս չեմ գալիս, երբ ինչ որ ուրիշ գործողություն պիտի կոմպով անեմ, եթե դրա համար Քրոմի համապատասխան հավելումը կա, ինստալ եմ անում ու վերջ) ի դեպ, Քրոմը հնարավորություն ա տալիս առանց բրաուզերից դուրս գալու էջը բացել Ինտերնետ Էքսպլորերում, դրա համար պետք ա քաշել ԻԵ ԹԱԲ հավելումը:)սա էնքանով ա լավ, որ մինչև հիմա սայթեր կան, որ մենակ ԻԵ-ն ա նորմալ բացում, ասենք մեջի տեքստը մենակ ԻԵ-ով ա ցույց տալիս... սենց էդ հարցն էլ լուծվեց)

օրինակ որ սայթը?

Ապե Ջան
10.09.2010, 15:56
Բոլոր նրանք, ովքեր սիրում են Քրոմում աշխատել ամբողջ էկրանի ռեժիմում, այժմ կարող են ուրախանալ) թողարկվել է հավելում, որի օգնությամբ Քրոմի ամբողջական էկրանի ռեժիմում կարող ես աշխատել արդեն ոչ միայն տվյալ պահին բացված կայքում, այլ նաև տեղաշարժվել բրաուզերում այդ պահին բացված կայքերով ու նոր թաբ բացել նոր կայք բացելու համար:
Մանրամասները այստեղ (http://my-chrome.ru/goto/aHR0cDovL2hhYnJhaGFici5ydS9ibG9ncy9nb29nbGVfY2hyb21lLzEwMzcxOS8=)

Բայց դա առաջ էլ էր աշխատում ապեր:

---------- Ավելացվել է՝ 16:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:53 ----------

Ո՞նց կարելիա փակել վերևի թարգմանջական պատուհանը Քրոմում

romanista
10.09.2010, 15:59
Բայց դա առաջ էլ էր աշխատում ապեր:

Ընդհանուր էկրանի ռեժիմը հա, բայց ոչ սենց նորացումներով)) կամ էլ ես եմ ուղղակի նոր իմացել:think

---------- Ավելացվել է՝ 16:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:57 ----------

[/COLOR]Ո՞նց կարելիա փակել վերևի թարգմանջական պատուհանը Քրոմում

х տուր աջի վրա))))))

Ապե Ջան
10.09.2010, 16:01
Ընդհանուր էկրանի ռեժիմը հա, բայց ոչ սենց նորացումներով)) կամ էլ ես եմ ուղղակի նոր իմացել:think
Ընդհանրու էկրանի ռեժիմը եղել է վաղուց, հավանաբար դու էս նոր իմացել, իսկ ուրիշ նորություն չմ տեսնում Քրոմում ես:

х տուր աջի վրա))))))

X տալով չի, ուզում եմ ընդհանրապես դա կորչի:

romanista
10.09.2010, 16:15
Ընդհանրու էկրանի ռեժիմը եղել է վաղուց, հավանաբար դու էս նոր իմացել, իսկ ուրիշ նորություն չմ տեսնում Քրոմում ես:

Ապեր, ասում եմ էլի, ընդհանուր էկրանի ռեժիմը շուտվանից կա, բայց կարում էիր մենակ էդ պահին բացած էջում աշխատեիր, իսկ էն իմ տված հավելմամբ արդեն կարաս ընհանուր էկրանի ռեժիմում ինչքանուզես, թաբեր բացես

---------- Ավելացվել է՝ 17:04 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:02 ----------

Ուզում ես ընդհանրապես կորչի, Google Translate հավելումը կամ անջատի, կամ մշտական ռադ արա))))))) ու էլ չի լինի)

---------- Ավելացվել է՝ 17:11 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:04 ----------

օրինակ որ սայթը?

Օրինակ http://www.ontvtime.ru... քանի որ Քրոմը Վինդոուս Մեդիա Փլեյեր Փլագին չի ընդունում, ստեղ չես կարա Քրոմով ալիքները նայես, քանի որ սաղ ՎինՄեդիաՓլեյերով ա ցույց տալիս, էդ ժամանակ սխմում եմ ԻԵ ԹԱԲ, բացում ա Քրոմի մեջ էս սայթը Էքսփլորերով ու հանգիստ նայում եմ)))

---------- Ավելացվել է՝ 17:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:11 ----------

Կամ սա (http://highlander.kachkanar.ru/universe/people/ch_dm_1.htm) ասենք թե... թե Քրոմով, թե Մոզիլլայով անկապ նշաններ ա բերում տեքստի տեղը, ԻԵ ԹԱԲը տալիս եմ, հանգիստ ԻԵ-ում բացում ա))) ամեն դեպքում Էքսպլորերը մի քանի լավ բան ունի, էլի))

Ապե Ջան
10.09.2010, 16:16
Հա ո՞նց հանեմ ռադ անեմ՞

romanista
10.09.2010, 16:18
Հա ո՞նց հանեմ ռադ անեմ՞

chrome://extensions/ մտի, գտի Google Translate-ը ու տուր удалить:)

Ապե Ջան
10.09.2010, 16:19
chrome://extensions/ մտի, գտի Google Translate-ը ու տուր удалить:)

Ո՞րտեղա դա :8

BOBO
10.09.2010, 16:21
Օրինակ http://www.ontvtime.ru... քանի որ Քրոմը Վինդոուս Մեդիա Փլեյեր Փլագին չի ընդունում, ստեղ չես կարա Քրոմով ալիքները նայես, քանի որ սաղ ՎինՄեդիաՓլեյերով ա ցույց տալիս, էդ ժամանակ սխմում եմ ԻԵ ԹԱԲ, բացում ա Քրոմի մեջ էս սայթը Էքսփլորերով ու հանգիստ նայում եմ)))

---------- Ավելացվել է՝ 17:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:11 ----------

Կամ սա (http://highlander.kachkanar.ru/universe/people/ch_dm_1.htm) ասենք թե... թե Քրոմով, թե Մոզիլլայով անկապ նշաններ ա բերում տեքստի տեղը, ԻԵ ԹԱԲը տալիս եմ, հանգիստ ԻԵ-ում բացում ա))) ամեն դեպքում Էքսպլորերը մի քանի լավ բան ունի, էլի))

:)) հենա օպեռայով կնայեմ էլի:esim

էտ սայթի encoding-ը փոխումեմ շատել նոռմալ ցույցա տալի, քրոմով էլ կարաս անես windows-1251 վրա դիր, էլ ինչ գործ ունեմ իե-ի հետ

romanista
10.09.2010, 16:22
:D адресная строка-ի վրա հավաքի chrome://extensions/, Enter տուր, կբացվի հավելումներիդ տեղը, դրանց մեջ գտի ու ջնջի

---------- Ավելացվել է՝ 17:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:21 ----------

:)) հենա օպեռայով կնայեմ էլի:esim

էտ սայթի encoding-ը փոխումեմ շատել նոռմալ ցույցա տալի, քրոմով էլ կարաս անես windows-1251 վրա դիր, էլ ինչ գործ ունեմ իե-ի հետ

Էդքան չեմ խորացել) սենց էլ ա լավ)

BOBO
10.09.2010, 16:23
Ո՞րտեղա դա :8

նախորդ էջում գրելեմ ոնց անջատես

---------- Ավելացվել է՝ 17:23 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:23 ----------

:D адресная строка-ի վրա հավաքի chrome://extensions/, Enter տուր, կբացվի հավելումներիդ տեղը, դրանց մեջ գտի ու ջնջի

---------- Ավելացվել է՝ 17:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:21 ----------

Էդքան չեմ խորացել) սենց էլ ա լավ)

:D էնքանես խորացել որ քրոմով եսիմ ինչ իե էս բացում:))

romanista
10.09.2010, 16:27
նախորդ էջում գրելեմ ոնց անջատես
Այսինքն հավելումը ջնջելը կապ չուն՞ի, հ՞ա... ըտեղից թարգմանելն անջատում ես ու վ՞երջ...

:D էնքանես խորացել որ քրոմով եսիմ ինչ իե էս բացում:))

Կոդիրովկան քո ասածի վրա դրի, ակումբը հիմա էլ դառավ անկապ նշաններ հայերեն տառերի տեղը... լավ ա, տենց սայթերը քիչ ա, եթե հանդիպի, ԻԵ ԹԱԲով կբացեմ

Ապե Ջան
10.09.2010, 16:31
նախորդ էջում գրելեմ ոնց անջատես
Հա նորմալա, ստացվեց:

romanista
10.09.2010, 16:33
Հա նորմալա, ստացվեց:

Փաստորեն հավելումը կապ չուներ... ես էլ գիտեմ որ դա ինստալլ եմ արել, դրանից ա որ թարգմանություն ա առաջարկում)):D

BOBO
10.09.2010, 16:43
Այսինքն հավելումը ջնջելը կապ չուն՞ի, հ՞ա... ըտեղից թարգմանելն անջատում ես ու վ՞երջ...

Կոդիրովկան քո ասածի վրա դրի, ակումբը հիմա էլ դառավ անկապ նշաններ հայերեն տառերի տեղը... լավ ա, տենց սայթերը քիչ ա, եթե հանդիպի, ԻԵ ԹԱԲով կբացեմ

թարգմանելը առանց հավելման էլ կա, որ ջնջնումես էլի թարգմանումա

իմ մոտ մենակ էտ սայթիննա փոխում ուրիշ սայթի կոդիրովկեն չի փոխում, որ վերսիանա քո մոտ?

romanista
10.09.2010, 16:44
թարգմանելը առանց հավելման էլ կա, որ ջնջնումես էլի թարգմանումա

իմ մոտ մենակ էտ սայթիննա փոխում ուրիշ սայթի կոդիրովկեն չի փոխում, որ վերսիանա քո մոտ?

ստաբիլ 6-ն ա, վերջինը...

BOBO
10.09.2010, 16:51
հա իմ մոտ էլա էտ բայց ակումբինը չի փոխում

romanista
10.09.2010, 16:53
հա իմ մոտ էլա էտ բայց ակումբինը չի փոխում
եսիմ, իմ մոտ փոխեց) կարող ա պետք ա նշես որ կոդիրովկի դեպքում ի՞նչ սայթերինը փոխի)) չնայած լավ է, սենց էլ ա նորմալ, հենց տենց սայթ հանդիպեց, ԻԵ-ի հավելումով կբացեմ, թե չէ սենց սաղ խառնելու եմ իրար)

BOBO
10.09.2010, 16:57
եսիմ, իմ մոտ փոխեց) կարող ա պետք ա նշես որ կոդիրովկի դեպքում ի՞նչ սայթերինը փոխի)) չնայած լավ է, սենց էլ ա նորմալ, հենց տենց սայթ հանդիպեց, ԻԵ-ի հավելումով կբացեմ, թե չէ սենց սաղ խառնելու եմ իրար)

դու կարողա ընդհանուր էս փոխում?
ստեղից պտի փոխես
http://s004.radikal.ru/i206/1009/3a/1203e1681211.png

romanista
10.09.2010, 17:06
հենց ըտեղից էլ փոխել եմ

---------- Ավելացվել է՝ 18:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:59 ----------

հիմա էն սայթի վրա արեցի եղավ)) էն ժամանակ որ արել էի, ակումբի սայթի վրա էի, դրա համար էր ակումբինը փոխել:D

---------- Ավելացվել է՝ 18:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:01 ----------

Բայց հիմա էլ ամեն անգամ հենց գնում եմ էդ սայթ, նորից պետք ա կոդիրովկեն փոխեմ, որ տառերը ցույց տա, ԻԵ-ով մշտապես արդեն նորմալ բացում էր... չէ, ես աչքիս իմ հին ձևով անեմ)

Ungrateful
16.09.2010, 02:24
Ժող, ո՞նց անեմ, որ տեղադրածս screenshot-ի կարմիրով նշված հատվածներում, քառակուսիների տեղը նորմալ հայերեն բերի :unsure:

Ռուֆուս
16.09.2010, 09:20
Ժող, ո՞նց անեմ, որ տեղադրածս screenshot-ի կարմիրով նշված հատվածներում, քառակուսիների տեղը նորմալ հայերեն բերի :unsure:

Սեղմի կլյուչի վրա՝ "Customize and control Google Chrome" էնտեղից Options, հետո Under the Hood, էնտեղ Web content-ի տակ "Change font and language settings", էնտեղից "Languages" ու add արա Armenian ու նավսյակի Russian

Ապե Ջան
16.09.2010, 11:36
Ժող, ո՞նց անեմ, որ տեղադրածս screenshot-ի կարմիրով նշված հատվածներում, քառակուսիների տեղը նորմալ հայերեն բերի :unsure:

Հայկական ֆոնտեր հաստատ ու՞նես :)

Rammstein
16.09.2010, 13:11
Chrome:love նոր քաշեցի, ակումբը էսպես սիրուն ա եղել, ու ես չեմ իմացել::))

Բա մինչեւ հիմա՞ որով էիր:
Եթե մենակ ակումբի գեղեցկությանն ես նայում, ապա Ֆայրֆոքս վերցրու, ամենագեղեցիկը դրանով ա, Քրոմն էլ ա որոշ բաներ աղավաղում: ;)

Ungrateful
16.09.2010, 16:44
Սեղմի կլյուչի վրա՝ "Customize and control Google Chrome" էնտեղից Options, հետո Under the Hood, էնտեղ Web content-ի տակ "Change font and language settings", էնտեղից "Languages" ու add արա Armenian ու նավսյակի Russian

Էդ սաղ արեցի, Armenian-ն էլ ավելացրեցի, բայց չի դզվել :unsure:

Հայկական ֆոնտեր հաստատ ու՞նես :)

Եսիմ, կարողա դրանից ա: Ի՞նչ ֆոնտեր ա պետք, ու որտեղի՞ց կարամ քաշեմ:

BOBO
16.09.2010, 17:08
Էդ սաղ արեցի, Armenian-ն էլ ավելացրեցի, բայց չի դզվել :unsure:

Եսիմ, կարողա դրանից ա: Ի՞նչ ֆոնտեր ա պետք, ու որտեղի՞ց կարամ քաշեմ:

http://s48.radikal.ru/i120/1009/c7/32da7c6c1b64.png

դիսկ ա ուզելու

Ungrateful
16.09.2010, 17:17
դիսկ ա ուզելու

Չկպավ :cry2: Windows-ի CD չկա մոտս:

BOBO
16.09.2010, 18:31
Չկպավ :cry2: Windows-ի CD չկա մոտս:

ան էսի մի տեղ էքստրակտ արա, օկ սխմելուց էտ պապկեն ընտրի
http://upwap.ru/1035724

Ապե Ջան
16.09.2010, 22:17
Էդ սաղ արեցի, Armenian-ն էլ ավելացրեցի, բայց չի դզվել :unsure:

Եսիմ, կարողա դրանից ա: Ի՞նչ ֆոնտեր ա պետք, ու որտեղի՞ց կարամ քաշեմ:

Upload անեմ ինչոր տեղ քաշես:՞

Ungrateful
16.09.2010, 23:14
Upload անեմ ինչոր տեղ քաշես:՞

BOBO-ի տեղադրածով ստացվեց :)

Պոզիտրոն
19.09.2010, 13:47
Ուզում եմ download master-ը կցեմ chrome-ին: Ինչպե՞ս անեմ

BOBO
19.09.2010, 13:53
Ուզում եմ download master-ը կցեմ chrome-ին: Ինչպե՞ս անեմ

http://s58.radikal.ru/i159/1009/08/60403256acbe.png

Պոզիտրոն
19.09.2010, 15:50
http://s58.radikal.ru/i159/1009/08/60403256acbe.png
Իմ մոտելա տենց բայց չի լինում:( կարողա chrome-ի նաստրոյկեքիցել բան պիտի դզեմ

BOBO
19.09.2010, 16:03
Իմ մոտելա տենց բայց չի լինում:( կարողա chrome-ի նաստրոյկեքիցել բան պիտի դզեմ
չէ, վերջի վերսիան քցի դաունլոադ մաստերի, էտ պտիչկեն դիր ու ծրագրերտ փակի բացի

---------- Ավելացվել է՝ 17:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------

մեկել կցել ասելով ինչ նկատի ունես? կարողա ուզում ես որ աջ քլիք անես լինի "քաշել դաունլոադ մաստերի" միջոցով?

Պոզիտրոն
19.09.2010, 16:39

դէ չէ ուզում եմ dawnload անելուց միանգամից dawnload master-ով քաշի

BOBO
19.09.2010, 16:46
դէ չէ ուզում եմ dawnload անելուց միանգամից dawnload master-ով քաշի

իմ մոտ քաշումա

JoKer777
19.09.2010, 19:54
Օգտվում եմ , Շատ Գոհ եմ... օպերան, մոզիլան, սաֆարին, ինտերնետ եկսպլորերը մնացին հետևում....(համենայնդեպս իմ համար).

Ապե Ջան
23.09.2010, 11:38
Google Chrome - ի այս վերսիան է տեղադրած համակարգչիս վրա:

http://i060.radikal.ru/1009/b2/ad27679d1aab.jpg (http://www.radikal.ru)

Բայց արդեն ինչքան ժամանակա նորմալ չի ախշատում, այ այսպիսի խնդիր է առկա ինձ մոտ: Ինչոր մեկը հանդիպել է այսպիսի խնդրի: :(

http://s49.radikal.ru/i124/1009/45/9d7bea40af94.png (http://www.radikal.ru)

Ռուֆուս
23.09.2010, 11:42
Գուգլ Քրոմդ որտե՞ղից ես քաշել: Էդ մոտինդ ջնջի, մտի chrome.google.com օֆիցիալ սայթից քաշի:

Ուրիշ տեղերից քաշած վերսիաները ափդեյթ չեն լինում: