PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց ք. Երեւանի ուսանողներին եւ շինարարներին, 02/09/08



Հակոբ Գեւորգյան
03.09.2008, 06:07
Այսօր կարդում էի այս հոդվածն ու մտահոգվեցի։ Որքան հիշում եմ ավարտվել էին քաղաքային շինարաությունները։ Բայց արի ու տես որ չեն ավարտվել։

Ինչ եք կարծում, ինչպե՞ս օգտակար լինել այս հարցին։ Կա՞ արդյոք մի լուծում, որի մասին հենց ժողովուրդն ասի այդ փնթի շինարարության կազմակերպիչներին։

Ցանկալի է լսել ուսանողների եւ մասնագետների կարծիքը։



ՏՀԱՃ ԱՆԱԿՆԿԱԼ` ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

*

Երեւանի պետական համալսարանի ուսանողների համար նոր ուսումնական տարում տհաճ անակնկալը շարունակվում է, քանի որ Ալեք Մանուկյան փողոցում կատարվող ճանապարհային շինարարությունը դեռ չի ավարտվել: Դժգոհում են հատկապես աղջիկները, որոնց հագուստը եւ կոշիկները շինարարության պատճառով փոշոտվում են:

«Նյարդայնանում եմ. չգիտեմ որ կողմով անցնեմ, բոլոր ճանապարհները հողոտ ու փոշոտ են, կոշիկներիս մեջ անընդհատ հող է լցվում»,- ասում է 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիամը: «Անցած տարի էս շինարարության պատճառով ամեն օր դասից ուշանում էի, փաստորեն այս տարի էլ պետք է ուշանամ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 2-րդ կուրսի ուսանողուհի Սաթենիկը:

Համալսարանի հարեւանությամբ շինարարական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով եւ ուսանողները ստիպված են անցնել աշխատող տրակտորների կողքով: Ծանր մեքենաներն աշխատում են ուսանողների անմիջական հարեւանությամբ: «Քիչ էր մնում գլխիս վրայով անցներ,- բողոքեց ԵՊՀ 4-րդ կուրսի ուսանողուհի Գայանեն,- Ե՞րբ է վերջանալու էս ամեն ինչը»: Ի տարբերություն աղջիկների` տղաներն ավելի հանդուրժող են:

«Դե, ուզում են անցում սարքել, որ խցանումներ չլինեն: Ի՞նչ անենք, պիտի համբերենք»,- ասում է 2-րդ կուրսի ուսանող Զավենը: Ի դեպ` քաղաքապետարանից հաղորդում են, որ ավտոճանապարհային շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն սեպտեմբերի վերջին:

A1+, Բնoրինակը՝ http://www.a1plus.am/amu/?page=IssuePrint&id=63645

StrangeLittleGirl
03.09.2008, 08:01
Էս ուսանողներն էլ մենակ բողոքելու համար են: Հիմա եթե ես էլ սկսեմ, չեմ վերջացնի: Բա մենք՝ բժշկականի բարձր կուրսերի ուսանողներս ի՞նչ ասենք: «Էրեբունի» հասնել չի լինում խցանումների պատճառով: Այնտեղից համալսարան հասնելն էլ է լուրջ խնդիր. Խանջյան-Սայաթ-Նովայում միշտ խցանումներ են: Մյուս շաբաթվանից էլ համալսարանում ենք դասի, իսկ Չարենցի վերջը փակ է, կամուրջն էլ հանել են, հետևաբար պետք է փոշիների միջով դասի գնամ:

Ու, այնուամենայնիվ, ես կարողացել եմ էդ ամեն ինչը չնկատել: Որ էս հոդվածը չլիներ, չէի էլ հիշի, թե ինչու եմ ճանապարհի մի մասը ոտքով գնում:

Artgeo
03.09.2008, 09:09
Էս ուսանողներն էլ մենակ բողոքելու համար են: Հիմա եթե ես էլ սկսեմ, չեմ վերջացնի: Բա մենք՝ բժշկականի բարձր կուրսերի ուսանողներս ի՞նչ ասենք: «Էրեբունի» հասնել չի լինում խցանումների պատճառով: Այնտեղից համալսարան հասնելն էլ է լուրջ խնդիր. Խանջյան-Սայաթ-Նովայում միշտ խցանումներ են: Մյուս շաբաթվանից էլ համալսարանում ենք դասի, իսկ Չարենցի վերջը փակ է, կամուրջն էլ հանել են, հետևաբար պետք է փոշիների միջով դասի գնամ:

Ու, այնուամենայնիվ, ես կարողացել եմ էդ ամեն ինչը չնկատել: Որ էս հոդվածը չլիներ, չէի էլ հիշի, թե ինչու եմ ճանապարհի մի մասը ոտքով գնում:
ԵՎ ուրեմն լռենք բոլորս ու ձևացնենք, որ չենք էլ նկատում անհարմարությունները: Կորչի Ա1+-ը, Դա զդրավստվուետ Հայլուր ի կարմիր բանակ...

Այսօր ոտքով եմ եկել գործի Երիտասարդականից մինչև պոլիտեխնիկ:

Ambrosine
03.09.2008, 11:00
զարմանում եմ, թե տղաները ոնց չեն բողոքում:o ախր ավտոմեքենաները կանգնեցնելու տեղ էլ չկա
իսկ եթե շատ լուրջ, ապա համալսարանի վիճակը հիմա ավելի վատ է, քան անցյալ տարի էր. անցյալ տարի ՀՊՏՀ-ի մոտ էր ավելի ահավոր, այս տարի` ԵՊՀ-ի: Ստիպված ենք քարերի, ավազների միջով անցնել, փոսերի վրայով ցատկել. ֆիզկուլտի չգնալու համար մեղքերս քավում ենք, ինչ ասեմ:D

*e}|{uka*
03.09.2008, 13:58
Է՜հ կյանք չի սա...:D
Իրոք զզվելի է, ախր հինգ ամսվա ընթացկում կարծես բան էլ չի փոխվել, մենակ Ժողի մոտա մի քիչ մաքուր :(

Mitre
03.09.2008, 14:08
Չարենցի վերջը փակ է, կամուրջն էլ հանել են, հետևաբար պետք է փոշիների միջով դասի գնամ:

Չարենցի վերջը չի փակ , այլ սկիզբը:D:D
Իսկ եթե լուրջ ,եթե միայն փոշու մեջ քայլելով ավարտվի, ապա լավ է: Թեև ասում են թե կվերջացնեն, բայց հաստատ ցեխի միջով էլ ենք քայլելու: Ես որ այդ փոշու միջով ամեն օր եմ անցնում, ցավոք վաղուց ուսանող չեմ:

Katka
03.09.2008, 14:10
Ով դու, քաջ հայ շինարար...:D
Ինչ անենք պիտի համբերենք:ok

Rammstein
03.09.2008, 17:03
Էս ամեն ինչի պատճառը շինարարության վատ կազմակերպումն է։
Կարելի էր (ավելի շուտ պետք էր) առանձնացնել շին հրապարակը հետիոտն ճանապարհներից։

Իսկ ինչ վերաբերում է հետիոտն գետնանցումներին, ապա ասեմ, որ ես դեմ եմ դրանց կառուցմանը։ Ավեի խելքին մոտ է մեքենաները «մտցնել» գետնի տակ, քան մարդկանց, որովհետեւ մարդիկ նախ հոգնում են բարձրանալ-իջնելով, եւ բացի այդ հոգեբանական տեսանկյունից ցանկալի չէ, որ մարդը մտնի «գետնի տակ»։

StrangeLittleGirl
03.09.2008, 17:47
ԵՎ ուրեմն լռենք բոլորս ու ձևացնենք, որ չենք էլ նկատում անհարմարությունները: Կորչի Ա1+-ը, Դա զդրավստվուետ Հայլուր ի կարմիր բանակ...

Այսօր ոտքով եմ եկել գործի Երիտասարդականից մինչև պոլիտեխնիկ:
Ա՛րթ ջան, մենք բողոքելու շատ ուրիշ բաներ ունենք: Ու ընդհանրապես, մեր բոլոր խնդիրների կողքին էդ ճանապարհներն ուղղակի չեն երևում: Թող պարապ մարդիկ դրանցով զբաղվեն, իսկ մենք փորձենք մեր խնդիրները լուծել:

Economist
04.09.2008, 11:24
Անցյալ տարի Ժողի մոտ ավելի վատ վիճակ էր: Հիշում եմ, որ մի օր ընկերուհուս հետ ուզում էինք մոտենալ ինստիտուտին, բայց բոլոր կողմերից փակ էր: Հետո երբ ցանկապատերից մեկի վրա մի փոքր անցք գտանք ու ներս մտանք, էլի չկարողացանք մտնել ինստիտուտ, որովհետև է ինստիտուտի էդ դուռը էդ օրը փակել էին: Հետո էլ ահագին ժամանակ ուզում էինք դուրս գալ, բայց էլի չէր լինում:D Ընկել էինք Էն խաղի մկնիկի օրը, որ լաբիրինթոսի մեջով պետքա հասնի պանիրին:D:D

Artgeo
11.09.2008, 22:33
Մոդերատորական: Թեման «Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ» բաժնից տեղափոխվել է «Դեսից-դենից»