Ծով
03.09.2008, 03:05
/ի դեպ, այս անգամ նույնիսկ վերնագիր/
…
Պատերից բռնած հազիվհազ քայլում էր կամ էլ գլորվում էր մի «չափից դուրս» ծեր մարդ, որն ամեն ինչ արդեն կորցրել էր, ու միակ բանը, որ տարիների ընթացքում սովորել էր, դա չափսոսալն էր…
Նա մուրացիկ չէր։ Նա չէր սիրում մուրալ։ Նա դա համարում էր արժանապատվությունից այնքան ցածր, այսինքն վեր /մարդիկ այդպեսեն ասում/, որ նույնիսկ մտքով անգամ չէր անցնում երբևէ փող մուրալ։ Չնայած դրան, պատահում էր հաճախ, որ երբ որևէ հարմար, ասենք մինչև անգամ երբեմն փափուկ թվացող պատի տակ նստած կամ պառկած էր լինում, ոմանք նրա առջև փող էին շպրտում, և նա դա պատահաբար ասենք գտնում էր կամ էլ երբեմն համարում մարդկային բարի կամքի դրսևորում։ Նա հարբեցող չէր, զարմանալին այդ էր։Այդուհանդերձ նա միշտ հարբեցողի տեսք ուներ և գրեթե միշտ հարբածի նման էր քայլում կամ խոսում...
Խնդիրն այն է, որ նա խմիչքի փող էլ չուներ…
ՄԻ օր երբ նա սովորականի պես քնած էր ինչ-որ մուտքի նկուղի դռան մոտ, պատահեց այնպես, որ լույս ը բացվեց ու նրան սովորականի պես վաղ չարթնացրեց, որ չքվի մինչև քաղաքակիրթ հասարակության արթնացումը, ու շենքը դղրդաց նրան նկատելով, մինչև անգամ աղմուկ բարձրացավ և ոստիկան կանչվեց երեխաներին կեղտոտ «հարբեցողից» պաշտպանելու համար։
Մի քանիսը նրան փայտով հրմշտեցին, մեկը նույնիսկ ոտքով,ճիշտ է ասել քացով մի քանի հարված հասցրեց՝ ի դեպ կոշիկի վրա ցելաֆոն փաթաթած, բայց մեր «հարբեցողը» այդպես էլ չուզեց իր հարմար քնից արթնանալ, որովհետև վատ երազներ չէր սիրում, առավելևս՝ արթուն մղձավանջ։ Երբ նրան մի կերպ գցեցին ոստիկանական մեքենա առանց ծանուցագրի /ինչ եմ ասում է, դա նրա պարագայում բոլորովին անհրաժեշտ չէր/ և նույնքան մի կերպ քարշ տվեցին ոստիկանական բաժանմունք, նա փաստաբան պահանջեց ու տեսնելով, թե այդ ինչպես այդ պահանփը լուսի արագությամբ ծիծաղ առաջացրեց, նույն պահին հրաժարվեց։ Ծեր ոստիկանը, որ անընդհատ հորանջում էր, նայում էր նրան խիստ հետաքրքրական աչքերով ու մի գլուխ քաշում էր իր սեփական զարմացած բեղերը։
Հարբեցողը, նկատելով կիսաքուն ոստիկանին, արհամարհանքով շպրտեց.
-Աչքիս քեզ էլ չեն թողել քնել...էս ի՞նչ աշխարհ ա, մի կարգին քուն էլ չունենք, ախպե՛րս...
-Ասա՛, հլը տենանք ի՞նչ ես,ինչացու ես...
Նա հաստատ կուզենար ասել գոնե ով ես, ովացու ես, պարզապես իսկապես որ քունը տանում էր...
-Անցյալ կյանքում գյուղապետ, գողության մեջ մեղադրված, բայց գողության համը չտեսած, երկու երեխատեր, մի կին, մի ռուսի ճուտ էլ Մոսկվայում մարդ, ամեն ինչ կորցրած եքա բիձա ու կյանքումդ դեռ չհանդիպած կյանքը ամենաշատը երբևէ հարգած ու սիրած ու քո վրա բացահայտ թքած ունեցող, հարբեցողի տեսք ունեցող, բայց խմելու հետ սեր չունեցող 78տարեկան մի մահկանացու...մարդացու էլի...
- Բոմժ
Մեկը խլրտաց...
-Հա էլի...խփել եք ճիշտ նշանակետին...ապրելու տեղ չունեմ, թափառական եմ, ախպերս, բայց մեղք չեմ գործել...Դրախտի հույս ունեմ...
-Լսի՛ր, հիմա ա՛յ բիձա, տեղյա՞կ ես մորգում քո մեռնելուն են սպասում, իրանց ձրի դիակ ա պետք, որ էրեխեքը ուսումնասիրեն...
-Բայց ես մեռնելու հույս էլ չունեմ դեռ...սովածությունից մի քիչ տկար եմ, բայց ախպե՛ր ջան, ես մեղավոր չեմ, հոգու սով չունեմ, ինչ, չեմ մեռնում...
-ՀԻմա քեզ ի՞նչ անենք
Ոստիկանի հեռախոսը բզզաց. «Հա, բալես, հա, պուճուրս, հա, պապին մեռնի ջանիդ, բալե՛ս,էսօր չէ, վաղը, վաղը կառնեմ հեծանիվդ, հա ցավդ տանեմ..դե գնա՛, խելոք կմնաս...»
Նա նորից փոխեց դեմքի արտահայտությունը...
-Ասում ես հիմա քեզ ի՞նչ անենք...
-Սպանե՛ք, պարոն կատարածու, ծախե՛ք մորգի վրա, գուցե հեծանվի փողը դզվի, Ձեր թոռնիկը երջանկանա, իմ դրախտ ընկնելու հույսերն էլ շատանան...
-Գնա՛ գործիդ, տարե՛ք սրան, ես սրա հավեսը չունեմ։ Վաղը ուրիշ շենքի մուտքում քնի՛..ուրիշ թաղի էլի...քո հարցերով թող էս անգամ ուրիշ բաժանմուքնում զբաղվեն։ Կամ էլ, լսի՛, շուտ արթնացի, որ երեսդ մարդ չտեսնի առավոտը, հլը սպասի՛, ան, էս բուդիլնիկը դիր գրպանդ, ժամացույց ա ախպե՛ր, համ էլ բուդիլնիկ ունի, պետք կգա...դե տարե՛ք...տարե՛ք սրան...
Մի ջահել տղա, որ կարծես թե «կուրսանտ» էր, մոտեցավ, բռնեց ձեռքից, բացեց դուռը, հարգանքով ճանապարհ տվեց ու նույնքան թևքը մտած, մի տեսակ հարազատի ժեստով դուրս եկավ բաժանմունքից։
-Հըն, պապի՛կ, հիմա ու՞ր եք գնում...
-Հեյ գիտի, տուն բալե՛ս, այստեղ ամեն տեղ իմ տունն է, տե՛ս ինչ բախտ ունեմ։
-Դուք իսկապես երեխաներ ունե՞ք
-Չէ, զավա՛կս, ստեցի, այդ լավ չէ, դրախտ ընկնելու հույսերս քչացան, բայց դե իմ տարիքում այսքան մենակ լինելը դա մեծ մեղք է, ոչ ոք չունենալը՝ առավելևս, տղամարդ էլ էլի, բա մի էրեխեն ինչա որ չունենամ, որ գոնե չասեմ, թե ունեմ...
...
Երիտասարդ «կուրսանտին» կանչեցին։ Հարբեցողը քայլեց դեպի տուն..հերթով քայլեց տներով...բարևեց ծանոթ շներին ու մի տեսակ հագեցած օրվա գոնե ինչ-որ բանով կյանքը լցնող անցուդարձից, պառկեց մի ճմրթված նստարանի վրա ու խորը քուն մտավ։ Արևից սկսեց գլուխը ցավել, բայց դա նրան նույնիսկ հաճելի թվաց։ Ամեն մի ցավի դեպքում մեռնելու, առավելևս դրախտ ընկնելու հույսը մեծանում էր, իսկ նա ընդհանրապես հավատացյալ մարդ էր և հաճախ էր եկեղեցի գնում ու մեկ երկու րոպե աղոթելուց հետո, նույնիսկ աղոթքը դեռ չվերջացրած դուրս հրավիրվում ինչ-որ սքեմավորի կողմից։
Տարօրինակ է...նա միշտ ժպտում էր։ Հատկապես երեխաներին ու դեռ չէր պատահել, որ նրա կողքվ երեխաները անտարբեր անցնեին։ նրան սիրում էին աննպատակ շոշափել ասես նա փոշոտված մի խաղալիք էր, կամ կորցրած, այնումանեայնիվ խաղալիք, կամ լքված, բայց էլի խաղալիք...
Նա նման էր մի մեծ ու բարի մարդուկի, որի վտանգավոր չլինելը զգում էին միայն փոքրիկները, մինչ նրանց ծնողները քաշքշում էին , մինչև անգամ ցավեցնում երեխաներին նրանից հեռու տանելու համար։ Մի օր էլ, երբ մեր ծեր «հարբեցողը» պատահական բակում նստած էր պատահական նստարանի վրա, մի փոքրիկ մոտեցավ նրան, նստեց նրա կողքին ու ասես չէր էլ նկատում ոչ ոքի, սկսեց լաց լինել։ Հա, ես մի բան հաստատ գիտեմ։ Ծերուկը երեխայի լաց տանել չէր կարողնաում։ Ցավալին այն է, որ նա ոչ նյարդայնանում էր, ոչ էլ կարողանում էր հանգստացնել։ Նա երեխայի հետ հավասար լաց էր լինում հարկ եղած դեպքում։
Այս անգամ այնպես պատահեց, որ նրա լացը հասավ փոքրիկի ականջին ու վերջինս նույնիսկ զվարճացավ, երբ տեսավ երկար մորուքով թափառականին։
-Պապիկ, բա դու ինչու՞ ես լալիս...
-Հեծանիվ չունեմ,-հորինեց հանկարծ ծերուկը...
-Ինչ տարօրինակ է..ես էլ...
-Դրա համար էիր լալիս..
-Հա, շատ եմ ուզում հեծանիվ, բայց ոչ ոք չի առնում..գիտե՞ս ինչքան ժամանակ է երազումս միայն հեծանիվներ եմ տեսնում, բայց երազները չեն կատարվում...ես արդեն արթնանալ էլ չեմ ուզում...
-Լսի՛ր, սպասի՛ր, մեկ վայրկյան,-ու նա հանեց գրպանից նոր նվեր ստացած մաշված ժամացույցը,-ուրեմն երեկոյան, ժամը վեցին, դու ժամ նայել գիտե՞ս…
-Իհարկե
Փոքրիկը մոտ հինգ տարեկան էր...
-Ուրեմն այդ ժամին կգաս և այստեղից կտանես հեծանիվդ...
-Այդ ինչպես՞..
-Ես մի կախարդ գիտեմ, որ հեծանիվներ է պատրաստում ու նվիրում այն երազներում տեսնող երեխաներին...
-Բայց չի ստացվի
-Ինչու՞
-Ինձ այդ ժամին այստեղ չեն թողնի գալ,ավելի լավ է ես քեզ կասեմ, թե որտեղ եմ ապրում և դու կբերես այն մեր տան դռան մոտ...
-Լավ
-Բա ի՞նչ պիտի ասեմ տանը..
-Այ դա դժվար է..կախարդը չի սիրում, երբ նրա մասին պատմում են, նա վախենում է որ բոլորը կսկսեն կանխամտածված երազներ տեսնել..մի բա հորինի՛ր...
-Լավ, ես ապրում եմ այ այն շենքի երկրորդ հարկում, մի րոպե աջ դուռ, շագանակագույնը…
-Դե սպասի՛ր...
Փոքրիկը ուրախ-ուրախ հեռացավ...