PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկու թարգմանություն



Mitre
02.09.2008, 15:20
Շատ հաճախ, նույն ստեղծագործությունը թարգմանում են մի քանի անգամ , տարբեր թարգմանիչներ: Այստեղ էլ երևում է գործի ընկալման, թարգմանության որակի տարբերությունը:
Առաջարկում եմ համեմատել տարբեր թարգմանություններ, արտահայտել մեր կարծիքը:

Ավելացվել է 7 րոպե անց
Թարգմանություն Գյոթեից

Հ. Թումանյան
Լերանց շարքերը
Նիրհում են մթնում,
Խաղաղ մարգերը
Մշուշ է պատում.
Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի

Ե.Չարենց
Գագաթները ննջում են
Անդորր :
Լռություն է քո շուրջը
Խոր :
Թռչունները անտառում, հանդում
Քնել են՝ պարուրված մութով,
Սպասի՛ր մի փոքր՝ շուտով,
Կքնես և դու :

Ուլուանա
02.09.2008, 20:53
Ինձ Թումանյանինը դուր եկավ. շատ սահուն է ու ավելի պատկերավոր։ Իսկ Չարենցինը, իմ կարծիքով, անհարթ է ու տրամադրություն չի հաղորդում մի տեսակ... :think

Chuk
02.09.2008, 21:07
Օրիգինալին ծանոթ չեմ, բայց կարծում եմ, որ Թումանյանն ավելի հավատարիմ է մնացել բնագրին, իսկ Չարենցն ավելի ազդեցիկ, տպավորիչ է թարգմանել: Ինձ ավելի հոգեհարազատ է Չարենցյան տարբերակը:

Նարե
02.09.2008, 21:08
Քանի որ ինքս շատ հոգեհարազատ եմ համարում Չարենցի գրելավոճը, ապա ավելի հավանեցի երկրորդ թարգմանությունը:love

ivy
02.09.2008, 21:25
Չարենցի թարգմանությունը ահագին հավանացի. պահպանել էր Գյոթեի շունչը, իսկ Թումանյանը ստեղծագործությունը լրիվ թումանյանական էր դարձրել։ Իմ կարծիքով թարգմանության մեջ կարևորը բնագրի ոգին ու հեղինակի գրիչը հնարավորինս պահպանելն է, ոչ թե սեփական ոճին հարմարեցնելը։

Երկնային
02.09.2008, 21:52
Ինձ էլ Չարենցինը դուր եկավ… ավելի պատկերավոր է…

impression
02.09.2008, 22:02
Թումանյանի տարբերակն ավելի հավանեցի, ավելի բանաստեղծական էր ու քնքուշ:

Հակոբ Գեւորգյան
02.09.2008, 22:11
Ինձ էլ Չարենցինը դուր եկավ… ավելի պատկերավոր է…

:ok ես նույնպես զգացի որ Չարենցի մոտ գրաֆիկան լավ է ստացվել

StrangeLittleGirl
02.09.2008, 22:52
Չարենցինը մի տեսակ չոր էր, անկենդան: Թումանյանինը լավն էր:

azat11
02.09.2008, 22:54
Թումանյան..

Մեղապարտ
02.09.2008, 22:55
Շատ հաճախ, նույն ստեղծագործությունը թարգմանում են մի քանի անգամ , տարբեր թարգմանիչներ: Այստեղ էլ երևում է գործի ընկալման, թարգմանության որակի տարբերությունը:
Առաջարկում եմ համեմատել տարբեր թարգմանություններ, արտահայտել մեր կարծիքը:

Ավելացվել է 7 րոպե անց
Թարգմանություն Գյոթեից

Հ. Թումանյան
Լերանց շարքերը
Նիրհում են մթնում,
Խաղաղ մարգերը
Մշուշ է պատում.
Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի

Ե.Չարենց
Գագաթները ննջում են
Անդորր :
Լռություն է քո շուրջը
Խոր :
Թռչունները անտառում, հանդում
Քնել են՝ պարուրված մութով,
Սպասի՛ր մի փոքր՝ շուտով,
Կքնես և դու :

Լավ կլիներ բնագիրը նույնպես դրվեր համեմատություն անելու համար, առանց բնագրի աելու ոչինչ չկա:
Թումանյանը նույն Թումանյանն է , ինչպես և Եղիշեն :)

Հայկօ
03.09.2008, 01:17
Մ. Գորկիի ստեղծագործության թարգմանություններն են.

Եղիշե Չարենց
ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Անտառում ապրում էր փերին,
Գետում լողանում էր անվերջ.
Մի անգամ անզգույշ գտնըվեց -
Եվ ընկավ ձկնորսի թոռի մեջ:
Ձկնորսները խիստ վախեցան,
Բայց այդտե՜ղ էր պատանի Մարկո՜ն,
Նա գրկեց փերուն համարձակ,
Սկսեց համբուրել կրքոտ:
Իսկ փերին, ճկուն ճյուղքի պե՜ս,
Թևերում նրա գալարվում էր,
Նայում էր Մարկոյին անվերջ
Եվ ինչ-որ բանի ծիծաղում էր -
Ամբողջ օրը գուրգուրեց Մարկոյի՜ն,
Բայց իջավ գիշերը հենց -
Չքացավ ծիծաղկուն փերին,
Մարկոյի հոգին տխրեց...
Զօր-գիշեր Դանուբի ափերին
Թափառում, կանչում է Մարկոն հե՜ք,
Հառաչում է. «Ո՞ւր է փերին»:
Ալիքներն ասում են. «Չգիտե՜նք»:
Բայց ճչաց նա նրանց. «Խաբո՜ւմ եք,
Ինքնե՜րդ եք նրա հետ պարում...»
Եվ նետեց իրեն հիմարը
Դանուբի մեջ, որ գտնի փերուն:
Լողանում է փերին Դանուբում,
Ինչպես և Մարկոյից առաջ,
Իսկ Մարկո՜ն էլ չկա... Բայց, տեսե՜ք -
Իր մասին գոնե ե՜րգն այս մնաց...
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Իսկ դուք աշխարհում կապրեք
Որդերի նման կույր ու սին, -
Ձեր մասին ո՜չ զրույց կասեն,
Ո՜չ երգեր կերգեն ձեր մասին:



Հովհաննես Թումանյան
ՎԱԼԱԽԱԿԱՆ ԼԵԳԵՆԴ

Դունայի ափին ապրում էր Փերին:
Հաճախ գետի մեջ լողանում էր նա:
Մի օր էլ անփույթ, անզգույշ Փերին
Ընկավ ձկնորսի ուռկանը ահա:
Սաստիկ վախեցան ձկնորսները խեղճ...
Նրանց հետ էր բայց Մարկո պատանին,
Գեղեցիկ Փերուն սեղմեց գըրկի մեջ,
Ու համբուրում էր, գըգվում սիրունին:
Փերին, մի ճըկուն ոստիկի նըման,
Խայտում էր գըրկում, ոլորվում, խաղում,
Մըտիկ էր տալի տըղի աչքերին
Ու մըտքի միջին բարակ ծիծաղում...
Փայփայեց Փերին տըղին ամբողջ օր,
Բայց հենց գիշերը հասավ մըթագին,
Հանկարծ չըքացավ, կորավ նորից նոր,
Ու սաստիկ տըխրեց Մարկոյի հոգին:
Գիշեր ու ցերեկ գետի ափերին
Շըրջում է Մարկոն, հոգոց է հանում,
Փնտրում է, կանչում. «Ո՞ւր է իմ Փերին...»
Կրկչում են ալիք - «Մենք չենք իմանում»:
- Օ՜, սառն ալիքներ, դուք խաբում եք ինձ,
Ինքներդ եք խաղում նրա հետ թաքուն.
Ճըչաց պատանին ու թըռավ ափից,
Թըռավ՝ գետի մեջ գըտնի իր Փերուն...
Դունայի ափին պարում է Փերին
Ու, ինչպես առաջ, այժմ էլ լողանում,
Իսկ Մարկոն չըկա... Բայց նըրա մասին...
Բայց նըրա մասին գեթ երգ է մընում:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Իսկ դուք ապրում եք աշխարհքի վրա
Ինչպես կույր, անսիրտ, չընչին սողուններ.
Ոչ ձեզնից հետո զըրույց կը մընա,
Եվ ոչ ձեր մասին երգ կասեն անմեռ:



Իմ կարծիքով՝ Չարենցինը շատ ավելի հզոր է: Մենակ էս տողերը

Իսկ դուք աշխարհում կապրեք
Որդերի նման կույր ու սին, -
Ձեր մասին ո՜չ զրույց կասեն,
Ո՜չ երգեր կերգեն ձեր մասին:արդեն ինձ հերիք են՝ առավելությունը Չարենցին տալու համար: Բնականաբար, Թումանյանի տարբերակն էլ իր՝ ուրույն գեղեցկությունն ունի:

Ռուֆուս
03.09.2008, 01:28
Ինձ Չարենցյան տարբերակները դուր եկան..

համաձայն եմ Այվիի հետ, որ Թումանյանի թարգմանություններում թումանյանականը շատ է գերիշխում...

Chuk
03.09.2008, 01:32
Երկուսն էլ շատ գեղեցիկ են, ու թերևս առավելություն տալը կախված է լինելու տրամադրությունիցս, որովհետև ճիշտ է, ինձ ավելի հոգեհարազատ է Չարենցյան թարգմանությունը, բայց ավելի հաճույքով կարդացի Թումանյանինը :)

Հայկօ
03.09.2008, 01:47
ivy, Raedwulf Իսկ Չարենցի գործերում չարենցյանը չի գերիշխու՞մ: Ռի՛թմը զգացեք, ռի՛թմը: Ասես կտրուկ, հատու, ընդգծված քայլք լինի: Մեկ-երկու, մեկ-երկու... Հստակ, մաքուր, նպատակաուղղված: Թումանյանի խոսքը՝ ընդհակառակը՝ սահուն, ալիքաձև, երազային, դանդաղ ու մի քիչ էլ՝ նվաղկուն: Ու հենց այդ պատճառով էլ Թումանյանի վերջին քառատողը կարդացվում է որպես վերացական, դարաշունչ հեքիաթ-խրատական, իսկ Չարեցինը հենց ուղիղ սրտի՛դ է նշան բռնում. կարդալով՝ քեզ որդ էլ ես զգում, է՛լ բեթար էլ:
Chuk Համաձայն եմ, տրամադրությունը, եղանակը կամ սոված-կուշտ լինելը շատ բան է փոխում այս թարգմանությունների ընկալման մեջ:
Հ.Գ. Բա ես էդ ինֆրաքշնին արժանի է՞ի... :cry

Ուլուանա
03.09.2008, 03:11
Ինձ այս երկրորդի դեպքում էլ Թումանյանինը դուր եկավ ու էլի նույն պատճառով... :think

Ռուֆուս
03.09.2008, 03:29
ivy, Raedwulf Իսկ Չարենցի գործերում չարենցյանը չի գերիշխու՞մ: Ռի՛թմը զգացեք, ռի՛թմը: Ասես կտրուկ, հատու, ընդգծված քայլք լինի: Մեկ-երկու, մեկ-երկու... Հստակ, մաքուր, նպատակաուղղված: Թումանյանի խոսքը՝ ընդհակառակը՝ սահուն, ալիքաձև, երազային, դանդաղ ու մի քիչ էլ՝ նվաղկուն: Ու հենց այդ պատճառով էլ Թումանյանի վերջին քառատողը կարդացվում է որպես վերացական, դարաշունչ հեքիաթ-խրատական, իսկ Չարեցինը հենց ուղիղ սրտի՛դ է նշան բռնում. կարդալով՝ քեզ որդ էլ ես զգում, է՛լ բեթար էլ:
Chuk Համաձայն եմ, տրամադրությունը, եղանակը կամ սոված-կուշտ լինելը շատ բան է փոխում այս թարգմանությունների ընկալման մեջ:
Հ.Գ. Բա ես էդ ինֆրաքշնին արժանի է՞ի... :cry

Միգուցե Չարենցի ստեղծագործությունների նկատմամբ ունեցած սերն է, որ Չարենցինը ինձ ավելի շատ դուր գալիս: Առաջարկում եմ նաև օրիգինալները դնել, որպեսզի ավելի ակնհայտ լինի թե ում թարգմանությունն է ավելի մոտ բնագրին

Հայկօ
03.09.2008, 05:35
Չէ, էստեղ արդեն մոտ կամ հեռուի հարց չի: Համ էլ թարգմանությունը, դե գիտեք, կնոջ նման ա՝ եթե սիրուն ա՝ հավատարիմ չի, եթե հավատարիմ ա՝ սիրուն չի :)

Mitre
03.09.2008, 12:39
Չարենցի վալախականը շատ հզոր է,շար եմ հավանում, իսկ լերանց շարքերը Թումանյանինը,: Սա ավելի է համընկնում ,աղջամուղջի տրամադրության հետ:

Mitre
03.09.2008, 13:15
Գյոթե Գրետխենի երգը

Meine Ruh ist hin,
Mein Herz ist schwer;
Ich finde sie nimmer
und nimmermehr.

Wo ich ihn nicht hab,
Ist mir das Grab,
Die ganze Welt
Ist mir vergällt.

Mein armer Kopf
Ist mir verrückt,
Meiner armer Sinn
Ist mir zerstückt.


Չարենցի թարգմանությամբ՝

Հանգիստս կորել է
Եվ սիրտս է- հեք,-
Չեմ գտնի նրա՛ն ես
Երբե՛ք, երբե՛ք:-

Եվ որ չկա՛ նա -
Դագաղ է ինձ,-
Ամբողջ աշխարհն է
Թույն ու թախիծ:-

Իմ խեղճ գլուխը
Մթնել է հար,-
Իմ խեղճ ոգի՛ն էլ
Ծանր ու խավար:-

Պարույր Միքայելյանի թարգմանությամբ՝

Չունեմ դադար,
Սիրտս է լալիս,
Գնաց անդարձ,
Ետ չի գալիս:

Առանց նրա
Մահ է, խավար,
Սև է աչքիս
Աշխարհն արար:

Կորցրել եմ ես
Գլուխս խեղճ,
Շփոթ է միշտ
Մտքերիս մեջ:

ivy
03.09.2008, 18:24
Մեկ անգամ ևս հավանեցի Չարենցի թարգմանությունը. շատ մոտ է օրիգինալին՝ թե բառային ճշտությամբ, թե ոճով։

Mitre
03.09.2008, 18:32
Մեկ անգամ ևս հավանեցի Չարենցի թարգմանությունը. շատ մոտ է օրիգինալին՝ թե բառային ճշտությամբ, թե ոճով։

Գեմաներեն , ցավոք, չեմ հասկանում: Grab- ը հասկացա, որ դագաղն է, բայց կարևորը դա չէ, իմ կարծիքով: Կարևորը , որ ոգին և ռիթմը ճիշտ են: Միանշանակ՝ Չարենց:

Chuk
03.09.2008, 18:35
Դե Չարենցյան թարգմանության մեջ ինչ-որ ուժ, հզորություն կա, իսկ մյուսը մի տեսակ փափուկ, հանգիստ... Առանձին կարդալու դեպքում երկուսն էլ կհավանեի: Բայց Չարենցյանը կտպավորվեր, իսկ Միքայելյանինը կանցներ, կգնար :)

impression
03.09.2008, 18:40
Միքայելյանի թարգմանությունն ավելի բանաստեղծական էր, քնարական, ավելի շուտ, չգիտեմ, ես Չարենց չեմ ընկալում /վրա չտաք :))/

ivy
03.09.2008, 18:56
Միքայելյանի թարգմանությունն ավելի բանաստեղծական էր, քնարական, ավելի շուտ, չգիտեմ, ես Չարենց չեմ ընկալում /վրա չտաք :))/

Վրա չեմ տա, բայց իմ կարծիքը կհայտնեմ գրածիդ վերաբերյալ։ Թարգմանությունը քնարականությամբ կամ հզորությամբ չէ, որ պիտի գնահատվի, այլ նրանով, թե ինչքանով է նրանում պահպանվել բնագրի հեղինակը։ Նույն Չարենցի կամ Թումանյանի կամ մեկ այլ հայ գրողի ստեղծագործությունները եթե կարդամ այլ լեզվով, ինչքան էլ քնքուշ լինի կամ տողաչափը հոյակապ պահպանված, ես նախ և առաջ գնահատելու եմ այն՝ ըստ այն բանի, թե որքանով է թարգմանիչը կարողացել պապանել տվյալ հայ գրողի ոգին ու բանաստեղծական ոճը։
Նույնն էլ այստեղ է. Միքայելյանի թարգմանությունը, թեև ավելի քնարական է, այն կարդալիս, Գյոթե չես զգում։ Իսկ Չարենցը շատ վարպետորեն պահպանել է Գյոթեին հայերեն տողերի մեջ։

impression
03.09.2008, 18:59
Վրա չեմ տա, բայց իմ կարծիքը կհայտնեմ գրածիդ վերաբերյալ։ Թարգմանությունը քնարականությամբ կամ հզորությամբ չէ, որ պիտի գնահատվի, այլ նրանով, թե ինչքանով է նրանում պահպանվել բնագրի հեղինակը։ Նույն Չարենցի կամ Թումանյանի կամ մեկ այլ հայ գրողի ստեղծագործությունները եթե կարդամ այլ լեզվով, ինչքան էլ քնքուշ լինի կամ տողաչափը հոյակապ պահպանված, ես նախ և առաջ գնահատելու եմ այն՝ ըստ այն բանի, թե որքանով է թարգմանիչը կարողացել պապանել տվյալ հայ գրողի ոգին ու բանաստեղծական ոճը։
Նույնն էլ այստեղ է, Միքայելյանի թարգմանությունը, թեև ավելի քնարական է, այն կարդալիս, Գյոթե չես զգում։ Իսկ Չարենցը շատ վարպետորեն պահպանել է Գյոթեին հայերեն տողերի մեջ։

Լրիվ համաձայն եմ, :) բայց ինձ համար, որպես ընթերցող, նախ և առաջ կարևոր է, թե որքանով է ականջիս հաճո ընթերցվածի մեղեդայնությունը, սա իհարկե գեղագիտական տեսանկյունից, իսկ թարգմանության արժեքի մասին գրածիդ հետ միանշանակ համամիտ եմ: ;)

Վարպետ
03.09.2008, 19:38
1-ինը Թումանյան, երկրորդը Չարենց, երրորդը Միքայելյան:)) Ինչ լավ բաժին ա, մե~ծ բավականություն ստացա: Էլ չկա?

Ուլուանա
03.09.2008, 21:20
Գյոթե Գրետխենի երգը
Ընդհանուր առմամբ ինձ երկուսն էլ դուր եկան։ Բնագրին մոտ լինելու առումով, կարծում եմ, հավասար են, նկատի ունեմ զուտ բառիմաստային տեսակետից (ես կասեի՝ երկուսն էլ բավական հեռու են բնագրից :))), բայց Չարենցի թարգմանության մեջ ոգին ավելի լավ է պահպանված, իսկ Միքայելյանինն ուղղակի ավելի սահուն ու բարեհունչ է։

Հայկօ
04.09.2008, 00:58
Մի՛ մոռացեք, որ կարող են լինել նաև նույն գործի արևելահայերեն ու արևմտահայերեն թարգմանությունները: Սա, կարծում եմ, քննարկման ավելի լայն հորիզոններ է բացում: Հիմա արդեն ուշ է, վաղը ցերեկը մի քանի բան էլ կդնեմ «Վալախական լեգենդ»-ից բացի:

Ռուֆուս
04.09.2008, 01:03
Չարենցի թարգմանության մեջ դրամա կա, իսկ Միքայելյանինը ավելի լիրիկական է: Դժվար է ընտրել երկուսի մեջ, երկուսն էլ դուր են գալիս կախված տրամադրությունից: :)

Mitre
04.09.2008, 14:59
էլի Գյոթե Ձկնորսը

Der Fischer

Das Wasser rauscht', das Wasser schwoll,
Ein Fischer saß daran,
Sah nach dem Angel ruhevoll,
Kühl bis ans Herz hinan.
Und wie er sitzt und wie er lauscht,
Teilt sich die Flut empor:
Aus dem bewegten Wasser rauscht
Ein feuchtes Weib hervor.

Sie sang zu ihm, sie sprach zu ihm:
»Was lockst du meine Brut
Mit Menschenwitz und Menschenlist
Hinauf in Todesglut?
Ach wüßtest du, wie's Fischlein ist
So wohlig auf dem Grund,
Du stiegst herunter, wie du bist,
Und würdest erst gesund.

Labt sich die liebe Sonne nicht,
Der Mond sich nicht im Meer?
Kehrt wellenatmend ihr Gesicht
Nicht doppelt schöner her?
Lockt dich der tiefe Himmel nicht.
Das feuchtverklärte Blau?
Lockt dich dein eigen Angesicht
Nicht her in ew'gen Tau?«

Das Wasser rauscht', das Wasser schwoll,
Netzt' ihm den nackten Fuß;
Sein Herz wuchs ihm so sehnsuchtsvoll
Wie bei der Liebsten Gruß.
Sie sprach zu ihm, sie sang zu ihm;
Da war's um ihn geschehn;
Halb zog sie ihn, halb sank er hin
Und ward nicht mehr gesehn.

Հ. Հովհաննիսյանի թարգնանությամբ

Ջուրը վշվշում, ջուրն է դիզանում,
Ձկնորսը նորա նստած է ափին,
Անխռով, հանդարտ կարթին է նայում,
Սառը քնի մեջ ընկղմած հոգին:
Եվ մինչդեռ կարթին նայում է նստած,
Ահա պատռվում, բացվում են ալիք,
Եվ դուրս է գալիս ջրիցը հուզված
Նորա առջև մի կույս գեղեցիկ:

Եվ անուշ երգում , ասում է նորան.
՛՛Ինչո՞ւ ես որսում իմ հպատակներին,
Խորամանկ խելքով մտել ես դարան,Մատնում ես նոցա մահացու տոթին:
Բայց ի՛նչ երջանիկ, եթե իմանաս,
Ջրի խորքումն ապրում են ձկներ,
Դու էլ ցած կիջնես, հենց ինչպես որ կաս,
Եվ սիրով, քաղցրիկ կանցնես քո օրեր:

Մի՞թե ոսկեծող արևն ու լուսին
Ծովի ցուրտ գրկումը չեն զովանում,
Եվ դեմքը նոցա ջրի երեսին
Ավելի չքնաղ չէ՞ պատկերանում:
Եվ պայծառ երկինք գրավո՞ւմ չէ քեզ
Երբ վճիտ ջրումն է նկարված.
Եվ քո իսկ պատկերն, երբ այնտեղ նայես,
Քեզ չէ՞ հրապուրում ծոցն այլաց՛՛:

Ջուրն է վշվշում, ջուրն է դիզանում,
Ոտները թրջում բոբիկ ձկնորսին.
Անուշ ցանկությամբ հոգին է լցվում,
Ասես այն սիրո հույզն է առաջին:
Եվ կույսը նորան երգում էր թովում,
Եվ ձկնորսը խեղճ իրանից գնաց,
Եվ կույսն եր քաշում, ինքն էլ հետևում,
Ահա՛ և անհետ ծովի տակ մնաց:

Հայկօ
04.09.2008, 15:07
Երկրորդ թարգմանությունը կա՞: Թե՞ «Ակումբի» ուժերով ստեղծենք: :)

Մի տեսակ «հում» Թումանյան է: Չգիտեմ, ինձ մոտ էդ վերացական տպավորությունն է: :(

Mitre
04.09.2008, 15:16
Սա էլ Հ.Արթենյանի թարգմանությունը

Ջուրն է վշշում, ջուրն է խշշում
Ափին նստել կրկին
Ու անհամբեր ձկնորսը դեռ
Աչքն է հառել կարթին:
Կուրծքը ելնում, իջնում է մերթ
Ի՞նչ ալիք էր թշշաց,
Դեմը կանգնեց համարյա մերկ
Մի կին կարգին թրջված:

Խոսում էր նա,երգում էր նա.
՛՛ Ինչո՞ւ ցեղիս ցնծուն
Դու մարդամիտ ու մարդադավ
Մահացանցն ես գցում...
Իջիր ծովի հատակը խոր,
Ուր կան հրաշք ձկներ,
Եղիր այդպես դու բախտավոր
Եվ նրանց պես անմեռ:

Ասա՛ , արդյոք արևը մեծ,
Լուսինը նազելի՝
Ծովի ծիծաղ հայելու մեջ
Չքնաղ չե՞ն ավելի.
Երկնափայլով աստեղազարդ
Ծովն է սնվում անվերջ:
Կգտնես դու և՛ սեր, և՛ վարդ
Ջրաշխարհում հավերժ՛՛:

Ջուրն է խշշում, ջուրն է վշշում
Դիզում ալիք ցայտող,
Նա ձկնորսի սիրտն է որսում
Թարթիչների ցանցով....
Սիրով կանչում, սրտով ձայնում
Քամու միջից անտես,
Ձկնորսին ծովն է ծոցն է առնում
Ու խորտակում այդպես:

Հայկօ
04.09.2008, 15:20
Փաստորեն՝ սխալվել էի... Երկրորդ թարգմանության միակ առավելությունն այն է, որ (ինչքան որ գերմաներեն կարողանում եմ կարդալ) չափը, ռիթմը պահպանված է: Իսկ Թումանյանինը... Չէ՛, ես էս դեպքում Թումանյանի մասին ինչ էլ գրեմ՝ արդար ու սուբյեկտիվ չի լիելու: Ախր շա՜տ եմ, է, սիրում... Հեքիաթածոր... Կախարդական...

Mitre
04.09.2008, 15:21
Փաստորեն՝ սխալվել էի... Երկրորդ թարգմանության միակ առավելությունն այն է, որ (ինչքան որ գերմաներեն կարողանում եմ կարդալ) չափը, ռիթմը փահպանված է: Իսկ Թումանյանինը... Չէ՛, ես էս դեպքում Թումանյանի մասին ինչ էլ գրեմ՝ արդար ու սուբյեկտիվ չի լիելու: Ախր շա՜տ եմ, է, սիրում... Հեքիաթածոր... Կախարդական...

Առաջինը Հովհաննիսյանինն է, ոչ թե Թումանյանինը

Ավելացվել է 1 րոպե անց
Այնպես որ կարծիքդ հանգիստ արտահայտիր

Shauri
04.09.2008, 15:28
Կարծում եմ, որ թարգմանության որակը հնարավոր չի գնահատել, մինչև բնագրի լեզուն չիմանաս և ստեղծագործությունը բնագրով չկարդաս։ Թումանյանի թարգմանությունները կարդալիս, եթե չիմանայի որ դա թարգմանություն է, միանգամից կմտածեի, որ Թումանյանի ստեղծագործություն է... Նույնը վերաբերում է և Չարենցի թարգմանություններին։ Այդ տեսակետից թարգմանությունները բոլորն էլ վատն են, իսկ որպես պարզապես բանաստեղծություններ՝ բոլորն էլ լավն են, ամեն մեկն իր ոճն ու հետաքրքրությունն ունի... :)

Հայկօ
04.09.2008, 15:29
Խայտառակ եղա... :lol Ես էլ ասում եմ՝ ինչու էր «հում» Թումանյանը...

Իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ կարծիքս անհանգիստ էր::angry

Mitre
04.09.2008, 15:38
Խայտառակ եղա... :lol Ես էլ ասում եմ՝ ինչու էր «հում» Թումանյանը...

Իսկ ինչի՞ց ենթադրեցիր, որ կարծիքս անհանգիստ էր::angry

Ոն՞ց կարելի է Թումանյանի մասին արտահայտվել այդպես , էն էլ հանգիստ: Հաստատ անհանգիստ էր:

Հայկօ
04.09.2008, 15:42
Թումանյանի մասին միայն դրական եմ արտահայտվել: Միա՛յն: Շատ էլ թե՝ ինքը Թումանյանը չէր :lol

Mitre
04.09.2008, 15:49
Թումանյանի մասին միայն դրական եմ արտահայտվել: Միա՛յն: Շատ էլ թե՝ ինքը Թումանյանը չէր :lol

Կարող ա՞ Թումանյանի թարգմանությամբ՝ ՛՛Կոռնել պապի գաղտնիքը՛՛ ունենաս:Չեմ կարողանում գտնել:Փոքր ժամանակ կարդալուց հուզվում էի, էնքան լավ է քարգմանած:
Իսկ հետո ուրիշ թարգմանությամբ կարդացի՛՛ ձախ ձեռքի խղճուկ նմանակում՛՛, ուրիշ բան չեմ կարող ասել:

Ուլուանա
05.09.2008, 00:48
Էս վերջինի բնագիրը չկարդացի, բայց թարգմանության տարբերակներից ոչ մեկն էլ առանձնապես դուր չեկավ։ :}

Հայկօ
05.09.2008, 00:58
Կարող ա՞ Թումանյանի թարգմանությամբ՝ ՛՛Կոռնել պապի գաղտնիքը՛՛ ունենաս:Չեմ կարողանում գտնել:Փոքր ժամանակ կարդալուց հուզվում էի, էնքան լավ է քարգմանած:
Իսկ հետո ուրիշ թարգմանությամբ կարդացի՛՛ ձախ ձեռքի խղճուկ նմանակում՛՛, ուրիշ բան չեմ կարող ասել:

Երկերի չորսհատորյակի մեջ չկար... :(: Ու ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում: Բանաստեղծություն է՞:

Mitre
06.09.2008, 11:21
Երկերի չորսհատորյակի մեջ չկար... :(: Ու ընդհանրապես, առաջին անգամ եմ լսում: Բանաստեղծություն է՞:

Հայկօ ջան , կներես խաբեցի քեզ, ոչ թե Թումանյանի թարգմանությունն է , այլ Խնկո Ապոր: Համ էլ երկրորդ թարգմանության հեղինակից ՝ Նվարդ Վարդանյանից էլ ներողություն պետք է խնդրեմ վատ արտահայտվելու համար:
Առաջին կարդացել եմ, երբ 7-8 տարեկան էի, վրաս շատ էր ազդել, երկրորդը կարդացի մեծ հասակում և ինձ թվաց , թե վատն է:Հետաքրքիր է , որ առաջինը կարդացել եմ հին ուղղագրությամբ, մերոնցից գաղտնի, վախենում էին ,որ հայերենս կտուժի: Թողարկվել էր ՛՛Կորչի անգրագիտությունը՛՛ ընկերության կողմից 1930 թ.: Հիմա երկուսն էլ ունեմ: Չմոռանամ ասել, որ Ալֆոնս Դոդեի գործն է: