PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենալավ Վեբ կայքը Հայաստանում

Երևան
02.09.2008, 14:07
Բարև ձեզ , ինձ պետք ա ձեր կարծիքը ..

ինչ կայք բացեմ որ հայաստանում և ոչ միայն մեծ պահանջարկ ունենա .. հուշեք մեկտ .. ինչ կայք դնեմ՞ Download ես մտածում եմ պռոբլեմ չունեմ հոսթի կամ ինտերնետի Հայկական տռաֆիկա ֆռալու ... ինչ չախի ա պետք ՞ նախ ..

VisTolog
02.09.2008, 14:24
Երևի download էլի, որովհետև Հայաստանում դրանք շատ քիչ են, տեսականում մասին էլ չասեմ.

BOBO
02.09.2008, 14:40
ինչ կայք բացեմ որ հայաստանում և ոչ միայն մեծ պահանջարկ ունենա

մտածում եմ պռոբլեմ չունեմ հոսթի կամ ինտերնետի Հայկական տռաֆիկա ֆռալու

Հակասեցին:)
Ինձ թվում ա որ մի յուրահատուկ բան ա պետք, ախր էտ դաունլոադներից էլ ենք հոգնել, համել մարդկանց մեծ մասը անլիմ ինետ ա քաշում, ու ինետից ինչ ուզեն կքաշեն

Հայկօ
02.09.2008, 14:48
Hardware ուղղվածության հայկական սայթ չկա: Նորություններ, խորհուրդներ, ռեվյուներ, FAQ-եր... Նենց սայտ բացիր, որ բոլոր «չայնիկներին» մանրամասն բացատրես՝ իրանց հարդ դիսկը քանի մեգահերց ա, մոնիտորի ОЗУ-ն ինչքան ա, մուկը քանի գիգ ա, վիդեոկարտը IDE ա, թե SATA, մոդեմը DVD կարդում ա, թե չէ... Իսկ եթե լուրջ, եթե լավ, ամեն օր թարմացվող ռեսուրս լինի՝ hardware - software նորություններով, լավ, մասնագիտական ֆորումով և այլն, հաստատ իր ընթերցողին կգտնի:

VisTolog
02.09.2008, 14:48
Բայց դե որ այսպես ասած համախմբվենք, կարանք շատ լավ բեռնումների սայթ սարքենք, որ հայը download.com-ից բան քաշելու փոխարեն, download.am-ից քաշի. :))

Ավելացվել է 1 րոպե անց
Ես էլ էի ուզում առաջարկեյի, բայց դրա համար շատ մարդա պետք. իսկ ըստ Երևանի, մենակ ինքնա :think

F.c.Liverpool
02.09.2008, 14:50
հայկական ֆուտբոլի սայտ բաց, բայց որ անընդհատ թարմացվի, ինձ թվումա լավել մեծ պահանջարկ կունենա …

BOBO
02.09.2008, 15:09
Hardware ուղղվածության հայկական սայթ չկա: Նորություններ, խորհուրդներ, ռեվյուներ, FAQ-եր... Նենց սայտ բացիր, որ բոլոր «չայնիկներին» մանրամասն բացատրես՝ իրանց հարդ դիսկը քանի մեգահերց ա, մոնիտորի ОЗУ-ն ինչքան ա, մուկը քանի գիգ ա, վիդեոկարտը IDE ա, թե SATA, մոդեմը DVD կարդում ա, թե չէ... Իսկ եթե լուրջ, եթե լավ, ամեն օր թարմացվող ռեսուրս լինի՝ hardware - software նորություններով, լավ, մասնագիտական ֆորումով և այլն, հաստատ իր ընթերցողին կգտնի:
Չայնիկները եղել են ու միշտ էլ կլինեն էտ իրանց չի օգնի:))

Ավելացվել է 1 րոպե անց
Կարելի ա երգերի ու կլիպների պորտալ բացել:think

Hayk Avetisyan
02.09.2008, 15:22
Բարև ձեզ , ինձ պետք ա ձեր կարծիքը ..

ինչ կայք բացեմ որ հայաստանում և ոչ միայն մեծ պահանջարկ ունենա .. հուշեք մեկտ .. ինչ կայք դնեմ՞ Download ես մտածում եմ պռոբլեմ չունեմ հոսթի կամ ինտերնետի Հայկական տռաֆիկա ֆռալու ... ինչ չախի ա պետք ՞ նախ ..

Այդ դեպքում կառաջարկեմ ստեղծեք սայթ որը կլինի հայկական հոսթինգով ու մեզ հնարավորություն կտա չերեզ ձեր սայթ մտնել ցանկացած արտասահմանյան սայթեր: Կարծեմ այդ տարբերակը կոչվում է cpanel, ժամանակին եղել ա տենց բան անունը webinfo.am հիմա էլ չկա :( , ու էտ ժամանակ ամենալավ սայթն էր իմ համար, համ ել ֆորում ուներ: Դե ձեզ տեսնեմ:)

LevX
02.09.2008, 23:03
դե ամենալավ սայթի միտքը շատ լավն է, բայց նաեւ լավ ներդրումներ է պահանջում ..
Նույն մտքերը ինձ մոտել կան, մանավանդ հաշվի առնելով որ .am-ում գրե թե ոչ մի կարգին բան չկա ...

Chuk
02.09.2008, 23:11
Ի՞նչ է նշանակում բացել ամենալավ կայք:
Որ սա հասկանամ, գուցե մնացածի մասին էլ մտածեմ :oy

VisTolog
02.09.2008, 23:18
Ի՞նչ է նշանակում բացել ամենալավ կայք:
Որ սա հասկանամ, գուցե մնացածի մասին էլ մտածեմ :oy
Ընկեր Չուկ, դա նշանակում է, բացել այնպիսի կայք, որը ամենալավը կլինի .am զոնայում.

LevX
02.09.2008, 23:28
Ընկեր Չուկ, դա նշանակում է, բացել այնպիսի կայք, որը ամենալավը կլինի .am զոնայում.

ակամաից հիշեցի ... լավից լավն ել կա, դրանից լավն ել կա ...

Chuk
02.09.2008, 23:36
Ես հասկանում պիտանի կայք հասկացությունը, ես հասկանում եմ օգտակար կայք հասկացությունը: Ու ես հասկանում եմ, որ կարելի է բացել բեռնավորումների կայք, որը լավը կլինի, կարելի է բացել ֆորում վերջապես, որը լավը կլինի, կարելի է բացել պորտալ, գրքերի կայք, սոցիալական ցանց, հանրագիտարանային կայք, ժամանցային կայք ու էլի եսիմ ինչ, ու յուրաքանչյուր դեպքում լավ թիմով ու լավ աշխատելու դեպքում կարելի է բացել լավ կայք, որը կունենա շատ այցելություններ, կլինի սիրված ու հարգված: Բայց չեմ հասկանում ի՞նչ է նշանակում ամենալավ կայք: Չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարելի է ասենք բեռնավորումների կայքը համեմատել ծանոթությունների կայքի հետ ու որոշել, թե դրանցից որ մի տեսակինը բացել, որ «ամենալավը» լինի: Բացելով բեռնավորման կայք, կարելի է մրցակցել նմանատիպ այլ կայքերի հետ, բացելով ծանոթությունների կայք, կարելի է մրցակցել այդ տիպի այլ կայքերի հետ: Բայց չի կարող դրանցից մեկը մրցակցել մյուսի հետ: Ի՞նչ է, սխալվու՞մ եմ, Վիստա ;)

VisTolog
02.09.2008, 23:50

Չէէէ, չես սխալվում :'
Ես էլ եմ դա հասկանում, ուղղակի ներկայացրեցի թեմայի հեղինակի միտքը :'

Mefistofel
02.09.2008, 23:56
... կարելի է բացել բեռնավորումների կայք, որը լավը կլինի, կարելի է բացել ֆորում վերջապես, որը լավը կլինի, կարելի է բացել պորտալ, գրքերի կայք, սոցիալական ցանց, հանրագիտարանային կայք, ժամանցային կայք ու էլի եսիմ ինչ...

Իսկ եթե մի կայք լիներ այս ամեն ինչը մեջը պարունակեր, էտ վերջը կլիներ...;)

Chuk
02.09.2008, 23:58
Իսկ եթե մի կայք լիներ այս ամեն ինչը մեջը պարունակեր, էտ վերջը կլիներ...;)
Որի համար անհրաժեշտ կլիներ ամենաքիչը մեծ աշխատուժ... մարդիկ :)

Mefistofel
03.09.2008, 00:02
Պետք է կիրառել վիրտուալ պրոլետարիատի աշխատուժը ... Пролетариат всех сайтов - обеденяйся! ;)

Grieg
03.09.2008, 00:02
ամենալավ իհարկե դժվար է ասել.. բայց կարելի է ասել ինչ չարժի անել` պոռտալ հատկապես mp3/կլիպներ/տափակ հումորներ. չաթ ֆորում առանց որոշակի ուղղվածության, download որի դեպքում միշտ նախընտրելի է մեծ կայքերից օգտվել մեծ քանակի reviewներով և vote երով և արագ թարմացվող: Անձամբ ես կուզենաի տեսնել կայք Հայաստանի և արվեստի մասին..

nune'
03.09.2008, 00:07
Իմ կարծիքով ու ինձ համար ամենալավ սայթը Rocker.am-ա..ու ոչ թե նրա համար, որ ես էնտեղից եմ ու իմ կյանքում վիրտուալ աշխարհին էդքան էլ մոտ չեմ ու չեմ էլ սիրում, բայց էս կայքը իմ համար ակտիվության ու ինֆորմացված լինելու լավ միջոցա, երևի կմտածեք՝ ոնց կարողա ռոքային կայքը լինել ինֆոյի աղբյուր կասեմ շատ պարզ..էնտեղ խոսվումա ամեն ինչից ..ինչա պատրաստվում լինի առհասարակ աշխարհում ու Հայաստանում առանց չափազանցնելու..մասնագիտության բերումով ես մտնում եմ բազմաթիվ ինֆորմացիոն կայքեր, բայց էդ ֆոռումն ու կայքն իրոք տարբերվումա..դե իսկ դիզայնի մասին էլ չասեմ:hands

Chuk
03.09.2008, 00:40
Նունե, ինձ թվում ա, դու չես կարդացել այս թեմայի պահանջը ;)

Արամ
03.09.2008, 21:04
Ինձ թվումա Չուկի մոտ դա լավ էլ ստացվելա, օրինակ իրանից վերցրեք....

Nasha
04.09.2008, 00:18
ամենալավ իհարկե դժվար է ասել.. բայց կարելի է ասել ինչ չարժի անել` պոռտալ հատկապես mp3/կլիպներ/տափակ հումորներ. չաթ ֆորում առանց որոշակի ուղղվածության, download որի դեպքում միշտ նախընտրելի է մեծ կայքերից օգտվել մեծ քանակի reviewներով և vote երով և արագ թարմացվող: Անձամբ ես կուզենաի տեսնել կայք Հայաստանի և արվեստի մասին..

Հայաստանի և արվեստի մասին արդեն կա կայք(ինձ թվում ա հասկացաք, թե որ կայքի մասին ա խոսքը, քանի որ մի ամսից ավելի դար ակումբի շաբաթվա լավագույն կայքն էր :) ), չնայած վատ չէր լինի, որ էլի բացվեյին, մրցակցությունը խթանում ա որակի բարձրացմանը, բայց ասեմ, որ նման կայք պահել շատ դժվար աշխատանք ա, ես իմ փորձից եմ ասում, խոսքը ֆինանսների մասին չէ, չնայած դա էլ մի կողմից, բայց էդ ահռելի ինֆորմացիան հավաքել Երևանի թանգարաններից, որտեղ աշխատում են մեծահասակներ, ովքեր ոչինչ չեն հասկանում համակարգչից, էլ չեմ ասում, ինտերնետից ու կայքից, սարսափելի դժվար աշխատանք ա, իսկ ժամանակակից պատկերասրահներն ու պրոդյուսերական կենտրոնները խիստ երևակայում են իրանց:

Երևան
04.09.2008, 16:54
Կարդացի բոլորի կարծիքները և ես ել մնացի այդ կարծիքին որ կարելի է բացել Բերնավորումների կայք.

Վիստա - Webinfo.am ը եղել է իմ Ընկերոջ կայքը հիմա փակվել է բայց շուտով նորից կբացվի
:)

Chuk- ինչ վերաբերվումա քեզ , ասեմ`

Հարցադրումս նենց էի դրել որ բոլորի կարծիքները լսեմ ..
այսինքն "Ամենալավ Վեբ կայքը Հայաստանում" մշանակում է բոլոր բնագավառներում ինչ կայք կուցենաիք տեսնել հայկական ցանցում ..

լսեցինք մի քանի կարծիք օրինակ որ Հայկական ոչ մի հատ կարգին Download կայք չկա
մի քանի բացառություններով:

իսկ ուրիշ կարծիքներ չկան՞

Chuk
04.09.2008, 17:02
Chuk- ինչ վերաբերվումա քեզ , ասեմ`

Հարցադրումս նենց էի դրել որ բոլորի կարծիքները լսեմ ..
այսինքն "Ամենալավ Վեբ կայքը Հայաստանում" մշանակում է բոլոր բնագավառներում ինչ կայք կուցենաիք տեսնել հայկական ցանցում ..

Եթե հարցադրումը գրված լիներ այլ կերպ, ես էլ կգրեի, թե հայկական ցանցում ինչ կայք կցանկանայի տեսնել: Բայց «հավակնոտ» վերնագիրն ինձ հարկադրեց մտածել, որ այստեղից, կներես, առանձնապես լուրջ սպասելիքներ չկան: Թե ինչու՞, վերևում շարադրել եմ:

Ինչևէ, հուսանք սխալվել եմ:

Լավ, կարճ ներկայացնեմ տեսական դատողություններ: Հայկական ինտերնետը դեռևս գտնվում է կազմավորման առաջին փուլում: Այստեղ բացակայում են գրեթե բոլոր ոլորտներին վերաբերվող, բոլոր թեմատիկաներով իսկապես հզոր կայքեր: Հետևաբար ես կարծում եմ, վստահ եմ, որ նորմալ աշխատելու, ջանքեր ներդնելու, լավ թիմով գործ անելու դեպքում ինչ բնույթի կայք էլ ստեղծեք, կարող եք հասնել հաջողությունների, ունենալ այցելությունների մեծ քանակ, լինել ճանաչված: Ցանկացած ոլորտում:

Բայց ենթադրենք, եթե բացելու եք բեռնավորումների կայք ու չեք կարողանալու մրցակցել շուկայում առկա network.am-ի ու softportal.am-ի հետ, ապա ավելի լավ է այսօր իսկ այլ բան մտածեք:

Եթե հավակնում եք լավագույն կայք ստեղծելու, ապա թող ձեզ դրա բնույթը չհետաքրքրի, միևնույն է կկարողանաք ;)

Երևան
04.09.2008, 17:45

իսկ ինչից եք ենթադրում որ չենք կարողանալու մրցակցել network.am-ի ու softportal.am-ի հետ .. ՞

Chuk
04.09.2008, 18:42
իսկ ինչից եք ենթադրում որ չենք կարողանալու մրցակցել network.am-ի ու softportal.am-ի հետ .. ՞
Ես այդպիսի բան չեմ ենթադրել: Իմ ասածը ավելի պարզ ձևակերպեմ: Ես առաջարկում ռեալ գնահատել Ձեր ուժերը, և եթե տեսնեք, ռեալ, օբյեկտիվորեն, չեք կարողանալու մրցակցել, ապա իզուր այդ մի շուկա չմտնեք ու փորձեք գտնել կայքերի տիպ, որի նմանը դեռ չկա, կամ եղածները այն մակարդակի վրա են, որ կարող եք գերազանցել: Դե, իսկ եթե կարող եք մրցակցել, ապա կանաչ ճանապարհ :)

Rammstein
05.09.2008, 15:16
Բեռնավորումների սայտը լավ գաղափար ա, բայց մարդիկ ծրագրիր փնտրելու համար ավելի շատ որոնիչներից են օգտվում` Google, Yahoo, քան մտնում ինչ-որ կոնկրետ սայտ։

Ավելի լավ է սարքել անվճար եւ ինչո՞ւ չէ, վճարովի հոսթինգների սայտ։

Armeno
16.04.2009, 18:27
կարելի ա Հայկական վիդեո չաթ բացել

Egern.net
25.04.2009, 13:38
իմ անձնական կարծիքով, ամենաշատը հայերեն ինտերնետին պակասում են որակյալ տեքստային content-ով սայթեր: Հայերեն ամբողջ տեսքտային content-ը լրատվական սայթերն են ու ֆորումները: Ընդհանուր տեղեկատվական, հանրամատչելի ինֆորմացիայի սայթեր երկու հատ գիտեմ. armenianhouse.org և hy.wikipedia.org :

Ես շատ եմ զգում էսպիսի սայթերի պակասը. howstuffworks.com, about.com, կամ ասենք մասնագիտական` www.livius.org (պատմական), palaeos.org (երկրաբանական), mathworld.wolfram.com (մաթեմ)....

Մտնում ես ինտերնետ, ուզում ես մի բանի մասին թեկուզ կես էջ ինֆորմացիա գտնես, հայերեն չկա! նույնիսկ խիստ հայկական թեմաներով...

Ես անձամբ նախատեսում եմ հենց ազատ ժամանակ ունենամ, սկսեմ quirksmode.org-ի պես սայթ սարքել (նեղ մասնագիտական)...

monster
25.04.2009, 18:32
Ախպերություն, Հայաստանին 18+ սայտեր են պետք, ինտիմ ծանոթություններ, գոնե նրա համար, որ այցելությունները սկզբի համար շատանա, հետո արդեն մտացեք թե էտ հավաքված աուդիտորիային ինչ նոր ծառայություն կարելիա մատուցել...

Մենակ թե ազգի մենթալիտետից չխոսաք, էտի հաստատ ավելորդ կլնի, բերանս բացել մի տվեք )))