PDA

Դիտել ողջ տարբերակը : Դետեկտիվ գրականություն

AgaTa
02.09.2008, 00:30
Ինձ շատ են հետաքրքրում ակումբցիների կարծիքները այս թեմայով, ես ինքս դետեկտիվ ժանրի մոլի երկրպագու եմ, հատկապես, այս ժանրի դասականների`1.Ագաթա Քրիստի, 2.Արթուր Կոնան Դոյլ,3. Միկկի Սպիլլեյն և այլն:
Շատերը` նույնիսկ լուրջ գրականագետներ, այս ժանրին պատկանող ստեղծագործությունները համարում են ոչ լուրջ գրականություն. ես համաձայն չեմ: Ինչ կասեք դուք....
Դետեկտիվի սիրահարներ, միացեք....:hands

Հայկօ
02.09.2008, 00:33
Շատ, ահավոր, ես կասեի՝ ԲԵՍԱՄԹ լուրջ գրականություն ա: Մանավանդ՝ Ժորժ Սիմենոնը: Իսկ էդ գրականագետների ասած «լուրջ» Դոստոևսկիներից ու Տոլստոյներից աչքս կպնում ա:

Chuk
02.09.2008, 00:37
Լուրջ էլ կա, անլուրջ էլ :)
Բայց էդ տերմինոլոգիան դուրս չի գալիս: Երևի ավելի ճիշտ է ասել թույլ գործեր էլ կան, ուժեղներ էլ:

dvgray
02.09.2008, 02:27
Շատերը` նույնիսկ լուրջ գրականագետներ, այս ժանրին պատկանող ստեղծագործությունները համարում են ոչ լուրջ գրականություն. ես համաձայն չեմ: Ինչ կասեք դուք....

Կասեմ, որ էշ էշ խոսում են… բանի տեղ մի դիր:
Օրինակ Շերլոկենց Հոմսին անլուրջ վերաբերվե՞ս: Դա էշություն չի՞ ;)

Ուլուանա
02.09.2008, 03:24
Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրված է, քանի որ դետեկտիվ ժանրի՝ միայն լուրջ կամ թեթև լինելու մասին քննարկումը չափազանց նեղ է, և դժվար թե այս թեմայում սահմանափակվենք միայն այդպիսի գնահատմամբ։

Բարեկամ
02.09.2008, 03:53
Ագաթա Քրիստիին լուրջ չեմ վերաբերվում. թինեյջերական գրականություն: Ու ինչ-որ մի տարիքից հետո` խիստ անհետաքրքիր, նույնիսկ ձանձրալի :8
Կոնան Դոյլ :love:love:love
ու ասեմ, որ սովետական դրա ֆիլմաշարը ուղղակի գլուխգործոց ա - և դերասանները, և անտուրաժը… Անտուրաժը՝ հատկապես, իսկ Լիվանովի տիպաժից հետո ուրիշ ոչ մի Հոլմս չի նայվում :love

AgaTa
03.09.2008, 09:37
Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրված է, քանի որ դետեկտիվ ժանրի՝ միայն լուրջ կամ թեթև լինելու մասին քննարկումը չափազանց նեղ է, և դժվար թե այս թեմայում սահմանափակվենք միայն այդպիսի գնահատմամբ։

<Դետեկտիվ գրականություն> թեման խիստ ընդհանրացված և անորոշ է: Ես թեման ներկայացրեցի իր նախկին տեսքով` նպատակ ունենալով զրույցը տանել ավելի նեղ ուղիով. ինձ հետաքրքիր էին մասնակիցների կարծիքները կապված այն բանի հետ, թե արդյոք իրենք դետեկտիվն ընդունում են որպես իսկական գրականություն, թե ոչ, բայց ոչ թե ծավալել լայն քննարկումներ ընդհանրապես դետեկտիվ ժանրի գրականության մասին: Կարծում եմ` ուղղակի <դետեկտիվ գրականություն> թեմայի ներքո կարելի է խոսել բավականին երկար ու շոշափել շատ ու շատ ենթաթեմաներ:
Եվ երևի թե ակումբցիները, անդրադառնալով այս թեմային, դժվար, թե սահմանափակվեին միայն գնահատմամբ: ;)

Kuk
03.09.2008, 21:41
հմ.. Երևի ամենից շատ այս ժանրի գրականություն եմ ընթերցել: Կոնան Դոյլի մասին խոսք չկա, դե~ Արթուր ա վսյո տակի:B Բոգոմիլ Ռայնովի «Վատ եղանակից լավ բան չկա», լավն էր Զոդիակը, «Պարոն ոչ ոքը», Պեր Վալյոի «31 բաժնի կործանումը», ախր շատ լավ գործեր կան այս ժանրում, չի կարելի այն համարել ոչ լուրջ:

Սերխիո
03.09.2008, 22:33
Մենակ Ժորժ Սիմենոնի «Մեգրեյի ցասումն» եմ կարդացել մի 10 տարի առաջ , բայց հիմա բան չեմ հիշում ետ գրքից , բացի մի սպանությունից ,որը տպավորվել էր … Իբր մի մարդ մատանի ա ունենում ՝ վրան առյուծի գլուխ ,իսկ ատամի ծայրին թույն ա լինում , եթե մեկին ուզում ա սպանի , պտտումա մատանին թարս ու ձեռքով ողջունելուց թույնում…

Տատ
04.09.2008, 00:04
Բ. Ակունինի Ֆանդորինից ուշքս գնում է։:ok Բոլոր հատորները լավն են, նույնիսկ վերջինները։

Ամենասիրածս գրական ժանրն է ընդհանրապես։ նույնիսկ անլուրջները սիրում եմ։

Հայկօ
04.09.2008, 00:36
Ակունինից միայն «Ազազելն» եմ կարդացել, բնավ չի հուզել: Թույլ էր: Իսկ ինչ-որ մեկը ֆանտաստիկ դետեկտիվներ սիրու՞մ է: Օրինակ՝ Այզեկ Ազիմովի կամ Ուիլիամ Գիբսոնի գործերից: Ես վերջերս միայն դրանք եմ կարդում: Իսկ դասականներից ինձ համար լավագույնը մնում է Մեգերի կերպարը: Ծանրակշիռ ու շատ մարդկային: Ամենակարևորը՝ մարդկային: Մնացած կերպարներին մի տեսակ չես ուզում հավատաս (Պուարո, Մարփլ, Հոլմս և այլն):

Ռուֆուս
04.09.2008, 00:43
Դետեկտիվ գրականություն շատ չեմ սիրում ու շատ բան չեմ կարդացել` Կոնան Դոյլ, մի քանի գործ Ագաթա Քրիստիից (ում էդքան էլ չսիրեցի) ու էլի մի քանի հեղինակներ: Բայց ամենատպավորիչը իմ համար Ումբերտո Էկոյի "Վարդի անունը" վեպն է եղել: Համանուն ֆիլմն էլ է շատ հաջողված :)

Հայկօ
04.09.2008, 00:54
Դե՜... «Վարդի անունը» դետեկտիվ համարելը նույնն ա, ոնց որ, ասենք, հեռախոսդ դնես սեղանի ոտքի տակ, որ չճոճվի: Էդ գիքը բացի դետեկտիվ լինելուց էնքա՜ն առավելություններ ու երեսներ ունի, որ... Էկոն նույն հաջողությամբ կարող էր դետեկտիվի փոխարեն սիրավեպի կամ տարեգրության կաղապարով գրել էդ գիքը, ու հաստատ էլի գլուխգործոց էր լինելու: Ամեն կարդալիս գլխիս մեջ սկսում էի լատիներեն ակապելլա ժամերգություններ ու զանգերի թնդյուն լսել...

Ռուֆուս
04.09.2008, 01:33
Դե՜... «Վարդի անունը» դետեկտիվ համարելը նույնն ա, ոնց որ, ասենք, հեռախոսդ դնես սեղանի ոտքի տակ, որ չճոճվի:

Լոլ, էս ինչ համեմատություն էր :D

Դե "Վարդի անունը" կարելի է ասել դետեկտիվ պատմական թրիլլեր է :)

AgaTa
04.09.2008, 05:58
Ավելացվել է 18 րոպե անց

հմ.. Երևի ամենից շատ այս ժանրի գրականություն եմ ընթերցել: Կոնան Դոյլի մասին խոսք չկա, դե~ Արթուր ա վսյո տակի:B Բոգոմիլ Ռայնովի «Վատ եղանակից լավ բան չկա», լավն էր Զոդիակը, «Պարոն ոչ ոքը», Պեր Վալյոի «31 բաժնի կործանումը», ախր շատ լավ գործեր կան այս ժանրում, չի կարելի այն համարել ոչ լուրջ:

Իսկ ինչ կասես ժանրի դասական Քրիստիի մասին, որը դեռ իր կենդանության օրոք համարվում էր դետեկտիվի արքա. ես իրեն ճանաչում եմ որպես մեկին, որը չգերազանցված հանճար է հանելուկային սպանություններ հորինելու, դրանք միմյանց հետ ամենաանսպասելի ձևով միահյուսելու և նույնչափ անսպասելի բացահայտելու հարցում, նույնիսկ Կոնան Դոյլը նրան չի հասնում, բայց իր համար դա արդարացված է, որովհետև նա հանդիսանում էր ժանրի հիմնադիրը և հենց սկզբից էլ չէր կարող ստեղծել այդ ժանրում բացարձակապես կատարյալ գրականություն, ինչպես Քրիստին. թեև այդ նոր ժանրի շրջանակներում Դոյլն իրեն դրսևորեց որպես պրոֆեսիոնալ հենց սկզբից:
P.S.
Քրիստիի հետ կապված իմ կարծիքը թող չդիտվի անհիմն. ես դա ասում եմ` ծանոթ լինելով նաև Կոնան Դոյլի, Սպիլլեյնի, Լե Կարրեի, Կրիզիի, Մակլեյնի, իսկ հիման նաև Մակդոնալդի գրականությանը::8

Վարպետ
04.09.2008, 10:02
Ագաթա Քրիստիին լուրջ չեմ վերաբերվում. թինեյջերական գրականություն: Ու ինչ-որ մի տարիքից հետո` խիստ անհետաքրքիր, նույնիսկ ձանձրալի :8
Կոնան Դոյլ :love:love:love

Ան ջան, կներես էլի, բայց դու լրիվ թարս ես, իմ բարեկամ:)) Հեռու չէ այն որը, երբ մենք քեզնից կլսենք այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` Պլիսեցկայան պարել չգիտի, իսկ այ Վոլոչկովան :love:love:love Կամ ասենք` սենյակի պատերի սպիտակ գույնը տրտմություն է առաջացնում մեջս, իսկ այ բորդոն :love:love:love:

Թեմայի մեջ: Մի հատ կասես, թե ինչն ա Ագաթա Քրիստիի գրականության մեջ թինեյջերականը? ՈՒ եթե հնարավոր է, թվարկես, թե ինչ ես կարդացել այդ դպորցական բարձր տարիքի համար նախատեսված գրականությունից:)) Ես գրեթե վստահ եմ, որ դու համեմատության մեջ ես դնում Դեւիդ Սուշեյով ու Լիվանովով ֆիլմաշարերը ու ըստ այդմ եզրակացություն կազմում Քրիստիի ու Դոյլի (որն, ի դեպ, իրոք թինեյջերական գրականություն ա) ստեղծագործությունների համեմատական բնութագրի մասին?:)

Մանգո
04.09.2008, 10:07
Ես հեղինակին չեմ կարողանում մտաբերել, կներեք, սակայն գլխավոր հերոսը շատ լավ տպավորվել է՝ Նեռո Վուլֆ: Դետեկտիվ գրականության գիտակ չեմ, բայց մի քանի վեպ կարդացել եմ ու ասեմ, որ ամենալավը հենց սա էր ինձ համար: Շատ լավ հումոր կար մեջը, Վուլֆն էլ ընտիր կերպար էր: Ֆիլմ էլ կա, կարծեմ բազմասերիանոց, սակայն ֆիլմում Վուլֆի կերպարը չհամապատասխանեց իմ պատկերացումներին, գիրքն ավելի շատ սիրեցի: Եթե որևէ մեկը հիշում է հեղինակին, խնդրում եմ, ասեք, գրքերն իմը չէին, հիմա ուզում եմ վերընթերցել, գնամ գտնեմ: :)

Վարպետ
04.09.2008, 10:11

Դենիել Քլուգեր:)

Ի դեպ, ասեք, որ Ակունինի` Ֆանդորինի սերան էլ վատը չի: Ես որ շատ հավանեցի:

Մանգո
04.09.2008, 10:13
Այ շնորհակալություն, Վարպետ, հենց այսօր կփորձեմ գտնել գրախանութներում: Իսկ Ձեր ասած հեղինակին ծանոթ չեմ, ցավոք:

Վարպետ
04.09.2008, 10:16
Այ շնորհակալություն, Վարպետ, հենց այսօր կփորձեմ գտնել գրախանութներում: Իսկ Ձեր ասած հեղինակին ծանոթ չեմ, ցավոք:
Դիմումս ընդհանրապես բոլորին էր ուղղված, բայց Ձեր պարագայում էլ չեմ կարծում, որ լրիվ անծանոթ եք:) Ֆիլմաշար կա արդեն ու բավական լուրջ: Ասենք "Aзазель", "Турецкий гамбит", "Статский советник" անունները միթե ոչինչ չեն ասում?

Հայկօ
04.09.2008, 12:52
Մենակ «Ազազել»-ն եմ կարդացել, դուրըս չի եկել... Չէ, մթնոլորտը լավն էր. ցարական մինչհեղափոխական Ռուսաստանի համար գժվում եմ (ո՜նց ք@քմեջ արեցին :)) ): Բայց մնացած ամեն ինչը՝ չէ: Հիմա մտածում եմ՝ «Գամբիտ»-ը արժե՞ կարդալ, թե չէ: Մի բան խորհուրդ տվեք, է՛լի: