PDA

Դիտել ողջ տարբերակը : «Կներես» կամ «Խնդրում եմ» 2



LevX
02.09.2008, 00:19
Նորից բացեմ այս թեման, որովհետև նախորդում չհասցրեցի մի կարևոր հարց տամ «կներես»-ի և «խնդրում եմ»-ի մասին ... սրան ավելացնելով նաև «ինչպե՞ս ես» կամ ավելի շատ օգտգատործվող «ո՞նց ես»…

Մտածել ե՞ք, թե այս արտահայտությունները քանի անգամ եք օրեկան օգտագործում ու այդ անգամներից քանիսն են իրոք արտահայտում այդ արտահայտությունների իմաստը…

Շատերը, կամ շատ շատերը փռշտալուց ասում են «կներեք» որովհետև այդպես ընդունված է, և քանի որ այդպես ընդունված է ոչ պակաս շատերը նրանց «արողջություն» են մաղթում, ըսկի չցանկանալով այդ մարդուն ոչ միայ արողջություն այլ նաև ոչ մի այլ բան:
Ուրիշ շատերը «խնդրում են» միայն քիչ թե շատ կրթված երեվալու հարամ, ...
Ոմանք ել հարցնում են «ինչպե՞ս ես» և նույնիսկ չէն ել լսում պատասխանը, դե հետաքրքիր չի, ինչ արած ...

Այս շատերից ավելի շատերը զարմանում կամ զայրանում են, երբ իրենց նկատմամբ այդ ձևական արտահայտությունները որևիցե մեկը չի կիրառում...

Սրանցից բացի կան նաև այնպիսիները, որոնց համար դիմացինի արողջական կամ որևէ այլ վիճակը շատ կարևոր և շատ հետաքրքիր է, բայց նրանք տեղեկանում են ամեն բանի մասին նույնիսկ նման հարցեր չտալով ...

Ի՞նչ կասեք, իմաստ ունեն արդյոք այսպիսի անիմաստ, բայց սովորություն դարձած «կներես»-ներն ու «խնդրեմ»-ները ... կարևոր են արդյոք այս բառերը, թե ավելի կարևոր է նրանց ետևում թագնված իմաստը, արտահայտված այս կամ այլ բառերով կամ գործողություններով ...

VisTolog
02.09.2008, 00:26
Շատերը, կամ շատ շատերը փռշտալուց ասում են «կներեք» որովհետև այդպես ընդունված է, և քանի որ այդպես ընդունված է ոչ պակաս շատերը նրանց «արողջություն» են մաղթում, ըսկի չցանկանալով այդ մարդուն ոչ միայ արողջություն այլ նաև ոչ մի այլ բան:
Այս երևույթը իմ ամենաչսիրածներից մեկն է.
Հաճախ ընդամենը ձևի համար եմ ասում. Ճիշտ է, դա չի նշանակում, որ ես տվյալ մարդուն առողջություն չեմ ցանկանում... բայց դե շատ անիմաստ սովորությունա. :[

Chuk
02.09.2008, 00:27
Կարելի ա սովորություն սարքել, մոդերատորականներ գրելուց «կներես» ասել :))

VisTolog
02.09.2008, 00:27
ՈՒ ընդհանրապես քո գրածների մեջինները իմ մոտ միայն ձևական բնույթ են կրում. :oy :))

Հայկօ
02.09.2008, 00:39
Իրական կյանքում երբեք չեմ ասում (դե լավ, մեկ-մեկ՝ «ներող, ջիգյար»), Ակումբում՝ երբեմն ճոռոմավարի «խնդրում եմ» :): Ներողություն խնդրելու պատճառ էստեղ դեռ չի եղել: Ու ընդհանրապես, ոնց որ մի անգամ Ալ Կապոնեն ա ասել՝ «Շատ ավելի շատ բան կարող ես ստանալ քաղցր խոսքով ու ատրճանակը ձեռքիդ, քան պարզապես քաղցր խոսքով»:

Հ.Գ. Կախարդական բառերին չեմ հավատում:

Երկնային
02.09.2008, 00:44
Չգիտեմ, անտեղի ու չափից դուրս հաճախ «կներես» ու «խնդրում եմ» ասողները նյարդայնացնում են, բացի այդ շատ կասկածելի են թվում ինձ… ու մշտական էն զգացողությունն է, որ նույնիսկ այդ բառերի իմաստը չեն հասկանում, կամ էլ անկեղծ չեն, ինչ-որ թաքցնելու բան ունեն…

Dayana
02.09.2008, 09:26
Շատերը, կամ շատ շատերը փռշտալուց ասում են «կներեք» որովհետև այդպես ընդունված է, և քանի որ այդպես ընդունված է ոչ պակաս շատերը նրանց «արողջություն» են մաղթում, ըսկի չցանկանալով այդ մարդուն ոչ միայ արողջություն այլ նաև ոչ մի այլ բան:
Ուրիշ շատերը «խնդրում են» միայն քիչ թե շատ կրթված երեվալու հարամ, ...
Ոմանք ել հարցնում են «ինչպե՞ս ես» և նույնիսկ չէն ել լսում պատասխանը, դե հետաքրքիր չի, ինչ արած ...


Լյքվ եթե քեզ չճանաչէի, կմտածեի ինձ ես օրինակ բերել :( Հիմա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր Ներողություն/փռշտալիս, հազալիս կամ ինչ-որ մեկին ինչ-որ բան ասելիս /, Շնորհակալություն արտահայտությունները կիրառում են։ Էդ ձևականություն չի, ու եթե մարդը քարանձավում չի ապրում, դա հենց այս ներողությունների, շնորհակալությունների ու երբեմն էլ որպիսությունը հարցնելու հաշվին է :beee Ես շատ հաճախ ՝ նույնիսկ չափազանց հաճախ եմ էս բառերը կիրառում ու շատ ներողություն, բայց լավ եմ անում :oy Չեմ փորձելու փոխվել, որովհետեև քաղաքավարի լինելը " նեգրեխ"։
Էդ ձեր ամեն օր ծեծվող Եվրոպաներում եթե պատահաբար մեկին չես նկատում ու ոտը տրորում ես, չես էլ հասցնում ներողություն խնդրել, մարդը աղերսալի դեմքով ներողություն է խնդրում։ Ու երբ Հայերը գնում են Արտասահման իրենք էլ են տենց դառնում, բայց երբ հարվը վերաբերվում է մեր տանը, մեր հայրենիքում ՝ ՈՉ, մենք պիտի շատ ներողություն "իդիոտի" պես մեկի ոտը տրորենք կամ ամեն ինչ անենք ուսին հարվածելու համար, ու հետո էլ ասենք "Քոռ ես, դեմդ նայի :angry" ու համարվենք ոչ ձևական :[
Ես ոնց կամ նենց էլ կմնամ ու իմ պես լիքը մարդիկ ու "իզվինիծե, չիխած մնե նա վսեխ կտո մենյա լիցիմեռկոյ սչիտած բուդետ" :P

Հ.Գ. Կյանքում առաջին անգամ ինչ-որ թեմայում սենց բռնկվեցի :(

Ariadna
02.09.2008, 09:52
Ես, օրինական, շատ եմ ասում «շնորհակալություն», տանը նույնիսկ, ցանկացած առիթով, նույնիսկ իմ էփած ճաշը ուտելուց հետո, ասում եմ շնորհակալություն, նոր եմ վեր կանում սեղանից :)

P.S. Դայուշ ջան, մի ներվայնացի, դու մենակ չես :)

Annushka
02.09.2008, 10:02
Անձամբ ես չեմ սիրում շարունակ ներողություն խնդրողներին, մի տեսակ նվաստացուցիչ ա նույնիսկ թվում.. ամեն րոպե ներողություն, կներեք.. վայ:angry ստրուկի հոգեբանություն ա մի տեսակ.. " Օ՜, տե'ր իմ, կներեք, եթե կարող եք, ողորմացեք թշվառիս". Ես ճանաչում եմ մի քանի այնպիսի մարդկանց, որ ամեն երկրորդ բառը դա ա; Ի դեպ,մեկը հյուրանոցի ադմինիստրատոր ա, ու շատ թանկ հյուրանոցի.. ինձ թվում ա իրա մոտ մասնագիտական հիվանդություն ա,, յուրաքանչյուր այցելուին ասել կներեք, խնդրեմ, օյ ներողություն, ձեր կոշիկները մաքրեք իմ կոստյումին... կներեք զուգարանի ջուրը քաշեմ ձեր փոխարեն, ներեցեք, դուք պետք է այսքան վճարեք.....:[. ախր անտեղի օգտագործել չի կարելի, հո զոռով չի. Այլ բան ա, որ իրոք լինում են պահեր երբ պետք է խնդրել ներողություն, կամ ասել խնդրեմ; Ասենք ինչ-որ մեկի ոտքն եք պատահմամբ տրորել, կամ կոտրել եք տանտիրուհու սիրելի սկուտեղը:) կամ մեկը ձեր մեղքով անհարմար դրության մեջ է ընկել: :) Գործը գործ, սովորությունը սովորություն, բայց ամեն դեպքում չարժե այդքան "քաղաքակիրթ" երևակայել, մանավանդ, որ հենց իրենց շատ դեպքերում դա հաճելի չէ: Համաձայն եմ, որ աշխատանքային միջավայրում, հատկապես հաճախորդների ու գործընկերների հետ, պետք է գրագետ և կիրթ լինել, բայց ոչ ստրկության աստիճանի հասնող " քաղաքավարության" ....կարելի է և առանց 100000 ներողությունների ու խնդրեմների հասնել կատարյալ փոխհամաձայնության և փոխըմբռնման, հաստատել ջերմ ու միևնույն ժամանակ գործնական հարաբերություններ: Դե իսկ մտերիմ մարդկանց հետ այդ անիծյալ կներեքները ընդհանրապես անիմաստ ու անտեղի են:) Րեբյատա, Դավայտե ժիտ' դրուժնո, աաաա՞;)

Ուլուանա
02.09.2008, 21:51
Չգիտեմ, անտեղի ու չափից դուրս հաճախ «կներես» ու «խնդրում եմ» ասողները նյարդայնացնում են, բացի այդ շատ կասկածելի են թվում ինձ… ու մշտական էն զգացողությունն է, որ նույնիսկ այդ բառերի իմաստը չեն հասկանում, կամ էլ անկեղծ չեն, ինչ-որ թաքցնելու բան ունեն…
Շատ դեպքերում հենց էդպես էլ կա, բայց չափից շատ ներողություն խնդրելը հաճախ պարզապես բարդույթների հետ է կապված, այսինքն՝ երբ մարդն անընդհատ վախենում է ինչ–որ բան այն չանելուց, սխալվելուց, հաճախ շփոթված վիճակում է լինում ու ակամա անընդհատ ներողություն է խնդրում։

VisTolog
02.09.2008, 21:54
Ես, օրինական, շատ եմ ասում «շնորհակալություն», տանը նույնիսկ, ցանկացած առիթով, նույնիսկ իմ էփած ճաշը ուտելուց հետո, ասում եմ շնորհակալություն, նոր եմ վեր կանում սեղանից :)

P.S. Դայուշ ջան, մի ներվայնացի, դու մենակ չես :)
Ես շնորհակալություն հիմնականում չեմ ասում էն պատճառով, որ շատ երկարա բառը. 14 տառ

LevX
02.09.2008, 22:33
Լյքվ եթե քեզ չճանաչէի, կմտածեի ինձ ես օրինակ բերել :(

մմմ ... չէ, համուզված եղրի քեզ այդ պահին նույնիսկ չէի հիշել ;)
Ու ոչ էլ ինկատի ունեի այն, որ այդ բառերը հաճախ սովորությունից ելնելով օգտագործող մարդիկ ինչ-որ մի այլ ձեւի (չուզեցի գրեմ լավը կամ վատը) են ...
Մի ժամանակ մի ֆիլմ կար ... կոչվում եր Սյոգուն ... ով տեսել է կհիշի հաստատ մի արտահայտություն այդ ֆիլմից ... մեկին հարցնում են, թե ոնց է արել որ ճապոնացիները նրան հարգում են իսկ մնացածին վարկենական ոչնչացնում ... Նա ել պատասխանեց, որ դա նրանից է, որ ինքը երբեք ոչինչ չի խնդրում, եւ ոչինչ չի հարցնում, այլ անում է իր մտքինը...
Ասածս անարխիաի կոչ չէր ... բայց տես ...
Ասում ես «Կներես» - սա խնդրանք է ներվելու, սակայն ունի մի տեսակ պահանջի տեսք ... իսկ եթե չներեց այդ դեպքում ինչ է ստացվում, որ մեղքը մնաց վրատ, ոչ իհարկե ...
Իդեպ՝ քո բերած օրինակին մի օրինակ ել ես բերեմ, նույն Եվրոպաներից ... երբ մեկը մի վատ բան է անում, հետո ասում է «Վայ, կներես ...» ու երբ դիմացինը դեռ զայրանում է նրա արածի վրա, ասում է «Դէ ասացի կներես չէ, էլ ինչ է ուզածդ...» ...

p. s. թեման բացելիս ոչմեկին ինկատի չէմ ունեցել, պարզապես այս հարցը շատ շուտվանից ինձ հետաքրքրում էր ... :think:)