PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազատ լեզու



Մեղապարտ
01.09.2008, 20:31
Մշակույթի պատմությունը ֆիքսել է մի շատ կարևոր երևույթ, որին անվանում են «lingua franca»:
Հնագույն աշխարհը մշրապես ունեցել է միջ էթնիկական անխափան շփումները ապահովելու, ինչպես նաև լայնածավալ աշխարհակգական տարածք ների վրա գտնվող տնտեսության աշխատանքը մեկ ունիվերսալ գրավոր լեզվի մի ջոցով վերահսկելու ան հրաժեշտություն:Այդ նոր գրավոր լեզուն դառձավ «lingua franca» ՝միջ էթնիկա կան գրավոր շփումների համար նախատեսված ազատ լեզուն:
Ինչ՞ կարծիքի էք այս մասին :)

Kuk
01.09.2008, 20:38
Մոդերատորական։ Կոպիտ և վիրավորական գրառումը ջնջված է։

Ռուֆուս
01.09.2008, 20:47
Մեղա մեղա Տեր հայր, իսկ ինչ կարծիք պետք է ունենայինք լինգվա ֆրանկայի մասին?

Նախ լինգվա ֆրանկան մենակ գրավոր շփումների համար չէ նախատեսված, բացի գրել կարդալուց լինգվա ֆրանկայով նաև խոսել են: Պատմության ընթացքում շատ լեզուներ են եղել լինգվա ֆրանկա` օրինակ լատիներենը, հունարենը, արաբերենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը, տարբեր տեսակի փիջինները ու կրեոլները և այլն: Հիմա ամենատարածված լինգվա ֆրանկան միջազգային անգլերենն է, որը պայմանավորված է համաշխարհային պատմության մեջ նախ Միացյալ Թագավորությունների, իսկ հետո ԱՄՆ-ի կատարած դերով:

Մեղապարտ
02.09.2008, 13:58
Եվրոասիական տարածաշրջանում առաջին lingua franca լեզուն հանդիսացավ պատկերագիրը, որի բարձրագույն դրսևորումը հանդիսացավ Եգիպտական հերոգլիֆը:
Այն որպես միջ էթնիկական շփումների ընդունված ազատ lingua franca լեզու ակտիվ շրջանառության մեջ էր 4000 տարի:
Հաջորդ lingua franca գրավոր լեզուն դարձավ Շումերական սեպագիրը , որը միջ էթնիկական շփումների ակտիվ լեզու էր 2000 տարի:
Այնուհետև Շումերական գրավոր լեզվին փոխարինեց Աքքադական գրավոր lingua franca լեզուն, այն ակտիվ լեզու էր 500 տարի:
lingua franca զարցացում ապրեց և տարածաշրջանում նման լեզուների թիվը աճեց սակայն հարկավր է նշել lingua franca ճանաչվել են քիչ քանակությամբ լեզուներ:
Տարածաշրջանում նրանք հայտնի են արամեական, ասորական , փահլավունիական, հունական , լատինա կան անունների տակ:
Մինչև քրիստոնեության ընդունումը տարածաշրջանում lingua franca լեզուները չորսն էին արամեական, փահլավունիական, հունական և լատիներեն:
Արևմտյան աշխարհում lingua franca լեզուն ճանաչվեց անգլերենը որը գրավեց լատինե րենի զբաղեզրած տեղը:
Սա փորձ էր հակիրճ ներկայացնել lingua franca լեզվի տեսությունը առանց անձնական կոմենտարի::)

Ռուֆուս
02.09.2008, 16:25
Վաննական ջան, անհամբեր սպասում ենք լինգվա ֆրանկայի տեսության մեկնաբանությանը քո անձնական կոմենտարով: Հետաքրքիր է լինելու! :)

Հայկօ
02.09.2008, 16:30
Հիմա Lingua Franca-ն էնքան անգլերենը չէ, ինչքան, ասենք, spenglish-ը կամ frenglish-ը: Մաքուր անգլերեն չկա, մանավանդ՝ ԱՄՆ-ում:

Հ.Գ. Վանական, դու ի՞նչ կրթություն ունես: Վանականակա՞ն :) Ինչու՞ ես լեզուներով հետաքրքրվում:

Մեղապարտ
02.09.2008, 19:48
Հիմա Lingua Franca-ն էնքան անգլերենը չէ, ինչքան, ասենք, spenglish-ը կամ frenglish-ը: Մաքուր անգլերեն չկա, մանավանդ՝ ԱՄՆ-ում:

Հ.Գ. Վանական, դու ի՞նչ կրթություն ունես: Վանականակա՞ն :) Ինչու՞ ես լեզուներով հետաքրքրվում:

Ես սբաղված եմ դավանաբանությամբ , իսկ լեզուն դավանանքի մասն է կազմում:)

Մեղապարտ
03.10.2008, 16:10
Վաննական ջան, անհամբեր սպասում ենք լինգվա ֆրանկայի տեսության մեկնաբանությանը քո անձնական կոմենտարով: Հետաքրքիր է լինելու! :)

Իմ կատարած հետազոտությունները ավելի շատ նոր հարցեր են առաջ բերել քան տվել են եղած հարցերի պատասխաններ:
Բարեբախտաբար «լինգվա ֆրանկայի» պատմությամբ ոչ ուղղակիորեն զբաղվել և զբաղվում են շատ ուսումնասիրողներ որոց եզրակացությունները համահունչ են իրար հետ, նրանք միակարծիք են որ Հայկական լեռնաշխարհի էթնիկական ընդհանրության լեզուն կենտրոնանիստ է հնդ երվրոպական գեր մշակույթի համար:
Տեսականորեն և գործնականորեն «լինգվա ֆրանկա» հայտարարված լեզուների մեջ հայկական լեզվի բառախումբը կրող մաս է կազմում:
ՈՒսումնասիրողները «լինգվա ֆրանկա» հայտարարված լեզուների մեջ մշտապես նկատումեն մեկ համգամանք , այդ «մոնո լեզվին» հատուկ հիմնական համակարգային արժեքները պահպանվել են պայմանականորեն ասած «Հայկական լեզուների» մեջ :
Ժամանակակից պատմահամեմատական լեզվաբանության մեջ « Հաբեթական լեզուներ» նույնացվում են «հնդ-եվրոպական» լեզուների հետ:
Հնդեվրոպական լեզուների հիմքերից մեկը համարվում է հեթթական լեզուն հաջորդ հիմքը համարվում է Հայոց լեզուն:
Որոշ ժամանակ անց «հեթթական լեզուն» վերջնականապես դուրս եկավ շրջանառությունից: Հնդեվրոպական լեզուների հիմքից դուրս եկած «հեթթական լեզուն» իր տեղը զիջեց ամբողջությամբ Հայերենին , բավականին ուշ շրջանում նրան միացան հունարենը և պարսկերենը:

Մեղապարտ
08.10.2008, 13:59
Պյութագորասին նվիրված մեր քննարկումները ուղղակօրեն կապված են «ազատ լեզու» երևույթի հետ :
Ինչպես տեսնում ենք հին աշխարհի հայտնի մտածողները անկախ իրենց էթնիկական և կրոնական պատկանելիությունից բարձրագույն գիտելիքներ ստանալու համար պետք է տիրապերեին «ազատ լեզվին » , որը մեկ գլուխ բարձր էր կանգնած մնացած բոլոր լեզուներից և շրջապատող աշխարհի համար այն ընկալվում էր որպես բացարձակ արժեք: