PDA

Դիտել ողջ տարբերակը : Ախթալա վանական համալիրը

ArmineIvanyan
01.09.2008, 15:32
Ախթալան X դարի պարսպապատ վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում` Երևանից 185 կմ հյուսիս: Այն երեք կողմից շրջապատված է խորը գեղատեսիլ ձորերով, իսկ հյուսիսից բացվում է լայնածավալ մի հարթավայր: Ախթալայի վանական համալիրը Հայաստանի ուղղափառ վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հասայատանի Վերածնության շրջանի հետ` մի քանի դար առաջ անցնելով եվրոպականից: Այստեղ է որոշ ժամանակ պահպանվել Աստվածընկալ Սուրբ Խաչը, որով, ըստ ավանդության, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին:

Դեռ նախապատմական ժամանակներում այս վայրերում արծաթ և գունավոր մետաղներ էին արդյունահանում: Վրաց թագավոր Հերակլ II-ը Տրապիզոնից բազմաթիվ հույներ տեղափոխեց այստեղ: Շուտով ֆրանսիացիները գնեցին Ախթալայի հանքատեղը, իսկ Ալավերդունը` հույները: Այս իրադարձությունների հետ է կապված ժամանակակից ավանդությունը, թե իբր Ախթալայում է ծնվել այն ժամանակ Ֆրանսիայի դեռ ապագա նախագահ Շարլ դը Գոլը: Իսկ շուտով հնարավոր է գյուղում կանգնեցվի Ազատության արձանը, քանի որ այն ֆրանսիացիները ձուլել են Ախթալայի պղնձից և ընծայել Միացյալ Նահանգներին:

1887-1889թթ. Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ և երկրաբան Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց քարարկղային դամբարաններ` կավե, բրոնզե և երկաթե գտածոներով, որոնք թվագրվում են Ք.ա. 8-րդ դարով: Այստեղ նաև հայնտաբերվեց մեկ դամբարան, երբ մարդկանց դեռևս թաղում էին նստած դիրքով: “Այս տեղանքը մեծ հետաքրքրություն է առաջացնում մետաղների ծագումն ուսումնասիրելու համար: Լինելով ավելի հին, քան Եվրոպան և Հունաստանը, այն դեռևս պահպանում է քաղաքակրթության այն հետքերը, որոնք դարձել են նաև մեր օրրանը”,- գրում էր Ժակ դը Մորգանը: Ախթալայի վանական հուշարձանախումբը ոչ միայն հայկականի, վրացականի ու բյուզանդականի ներդաշնակ միահյուսումն է, այլև միաժամանակ “ջերմաչափ”, որը ցույց էր տալիս պատմական և մշակութային իրավիճակը Հայաստանում:

Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը հիմնադրեն են Կյուրիկյանները X դարում: XII դարի վերջին Զաքարյան իշխանական տոհմի ազդեցությունն ուժեղանում է: Նրանք հայ-վրացական ուժերի գլուխն անցած ազատագրում են Հյուսիսային Հայաստանի տարածքները սելջուկներից: Պղնձահանքն անցնում է Իվանե Զաքարյանին: Դիվանագիտական նկատառումներից ելնելով` Զաքարեն մնում է հայ առաքելական եկեղեցուն հավատարիմ, Իվանեն ընդունում է հունադավանություն:

Սուրբ Աստվածածնի պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով, և միայն Տիրամոր դեմքն է վնասված Լենկ Թեմուրի հորդաների կողմից: Ամրոցի մոտակայքում գտնվող լեռը կրում է հենց նրա անունը: Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի: Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է: Այստեղ պատմում են, որ որմնանկարների վառ գույները շեղում էին այցելուներին պատարագից, և քահանան զայրացած հրամայել է կրով պատել դրանք:

Ախթալայի վանական համալիրն իր ճարտարապետությամբ, գեղատեսիլ բնապատկերներով և առեղծվածային լեգենդներով ոգեշնչել է հայ կինեմոտոգրաֆիայի “Պազոլինիին”` Սերգեյ Փարաջանովին, ով հենց այստեղ է նկարահանել “Նռան գույնի” որոշ տեսարաններ:

Հույներն անվանում են վանքը “Մերամանի”, իսկ հույն հանքափորներն այստեղի պատերին արձանագրություններ են թողել: ՍեպտեմբԵրի 20-ից 21-ը հայերը, հույներն ու վրացիները ուխտագնացության են գալիս այստեղ:Այսպիսով, Ախթալայի վանքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հայ ժողովուրդը կերտել է այնպիսի արժեքներ, որոնք դուրս են ազգայինի սահմաններից: Ախթալան` իր ճարտարապետությամբ, քանդակներով և որմնանկարներով հայ արվեստի ամենավառ դրսևորումներից է:

Chuk
01.09.2008, 15:34
Մոդերատորական: Ակումբում արգելվում են միայն մեծատառերով գրառումները: Թեմայի վերնագիրը խմբագրված է, մեծատառերը փոխարկվել են փոքրատառերով:

helium
11.08.2010, 17:35
Իսկապես շատ գեղեցիկ վանք էր...ներսն ամբողջովին որմնանկարներ էին, ընդ որում բավական լավ պահպանված.
49310493094930849307