PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեռնե՞լ հանուն դեմոկրատիայի, մակդոնալդսի ու միկիմաուսի

Marduk
01.09.2008, 13:40
Հրավիրում եմ ձեր ուշադրությունը Զեյնո Բարանի այս հոդվածի վրա

http://online.wsj.com/article/SB121997087258381935.html?mod=googlenews_wsj

Ռուսերեն մասնակի տարբերակը այստեղ է

http://www.vz.ru/news/2008/9/1/202655.html

Անտեղյակներին ասեմ որ Զեյնո Բարանը դա հանրահայտ Մեթյու Բրայզաի կինն է: Նա ազգությամբ թրքուհի է, դավանաբանությամբ գլոբալիստ ամերիկանիստ: Հիմնականում զբաղվում է թուրքական շահերի լոբբինգով ամերիկայում, դե իր ամուսինն էլ ամերիկյան շահերի վերահսկիչն է Հարավային Կովկասում:

Ինչպես տեսնում եք տվյալ տիկինը խիստ մտահոգված է Թուրքիայի դեգերումներով: Ըստ երևույթին արդեն ակնհայտ է դառնում որ Թուրքիան նույնպես ուզում է անկախանալ Ամերիկյան հեգեմոնյիաից, ընդհուպ մինչև ՆԱՏՈ-ից դուրս գալ: Թուրքիայի անկախական ձգտումներին պարզ է աջակցում են Ռուսաստանը ու Իրանը: Կարծես թե Թուրքիայի ներսում էլ հակաարևմտյան տրամադրությունները գերիշխող են դարձել: Թուրքիայի վերջին քայլերը ըստ երևույթին ուղղորդվում են նաև հիմ Եվրոպայի կողմից որը նույնպես ձգտում է սահմափակել ԱՄՆ-ի ազդեցությունը տարածաշրջանում:

Ինչպես տեսնում ենք չնայած ԱՄՆ-ի մեծ հզորությանը, միևնույն է տարածաշրջանում նրա դեմ սկսել են աշխատել բազմաթիվ մեծ ու փոքր ուժեր: Եվ զարմանալի չի որ խեղճ Վրաստանը հայտնվեց այդպիսի փորձանքների մեջ: ( իհարկե իր անուղեղության պատճառով ) Որովհետև նրա դեմ էին Եվրազիայի համարյա թե բոլոր երկրները, բացի Անգլո-Ամերիկյան դաշինքից որն էլ նրան զոհաբերեց որպեսզի այդ ֆոնի վրա մեծ հիստերիա բարձրացնի:

Բայց այսքանով մեր տրագեդիան դեռ չի վերջացել: Տարածաշրջանում ևս կա մի երկիր որը հավակնում է դառնալ Զոհի, մատաղի դերը: Դա Հայաստանն է:
Հարց: ինչու՞ պետք է զոհաբերվի Հայաստանը՞:
Պատասխանը շատ պարզ է: Հանուն Դեմոկրատիայի հաղթանակի: Հանուն Մակդոնալդսի, հանուն կոկակոլա խմելու իրավունքի, հանուն նրա համար որպեսզի նրանց երեխաները կարողանան միկիմաուս նայել:

Եթե առաջանա Թուրքիա-Ռուսաստան-Իրան դաշինք և եթե Հին Եվրոպան դուրս գա ԱՄՆ-ի ազդեցության տակից ապա Ամերիկյան երազանքը ԿՄԵՌՆԻ: Կվերջանա նրա Հեգեմոնյան: Դա կլինի ամերիկյան ԴԵՄՈԿՐՏԱԻԱՅԻ մահը: Կհաղթանակի Եվրոպական բյուրոկրատիան ( ԼՏՊ-ի խոսքերը ), Ռուսական ցարիզմը, Իրանական իսլամոկրատիան, Թուրքական նեոօսմանիզմը :

Եվ որպեսզի Ամերիկյան Դեմոկրատիան չմեռնի պետք է մենք զոհաբերենք Հայաստանը ու մեզ: Մեր փոքր եղբայր վրացիները արդեն կատարեցին առաջին քայլը: Բայց դա քիչ էր: Պետք է ավելի ահասառսուռ զոհաբերում: Պետք է մի անմեղ ազգ, որը ոչ մի մեղք չի գործել: Միայն այդպիսի ահասարսուռ զոհաբերությունը նոր շունչ կտա Դեմոկրատիայի մարող ոգուն: Ինչպես ժամանակին Սումգաիթով սկսվեց Դեմոկրատիայի հաղթարշավը այս անգամ էլ պետք է տասնապատիկ ավելի մեծ Սումգաիթ:
Տիբեթցիներ, վրացիներ, սուդանի քրիստոնեաներ այդ բոլորը չի ազդում միջազգային հանրության ու ազգերի վրա ինչքան Հայ արյունը: Հայերի արյունը միշտ կախարդական ազդեցություն է ունեցել պատմության ընթացքում: Այն փոխել է դարաշրջաններ:
Արդյոք պատրաստ ենք մենք մեզ զոհաբերելու՞:
Երևի այո: Մարտի մեկը ցույց տվեց որ այս աշխարհում դեռ մնացել է ազգ որը ուզում է մեռնել հանուն դեմոկրատիայի:

Marduk
01.09.2008, 16:04
Ստրուկ ըլնեմ:

Դեմոկրատիայի այլընտրանքը ստկությունը չի ու հակառակը:
Ամերիկյան դեմոկրատիան ինքը ստրկության ձև է: Ուղղակի շատ բարձր մակարդակի ու լավ քողարկված ստրկություն է: Դեմոկրատիայում մարդուն իբր տրվում է ընտրություն, բայց համարյա միշտ այդ ընտրությունը կատարվում է երկու ՍԽԱԼ ընտրության միջև: Եվ իհարկե ԶԼՄներն էլ այնպես են անում որպեսզի մարդուն թվա թե ինքն է կատարել ընտրությունը:

Իրականում մարդը կարող է լինել ԱԶԱՏ ցանկացած տեսակի հասարակարգում: Նույնիսկ ամենատոտալիտար:

Բայց դրա համար մարդը պետք է գիտակցի, որ կյանքը ղեակավարվում է ՄԻ կենտրոնից, և այդ կենտրոնը ունի տարբեր անուններ, ասենք Տիեզերական Բանականություն կամ Աստված կամ Աբսոլյուտ:

Բայց Աստվածը չի պարտադրում մարդկանց իր կամքը, այդ դեպքում մարդիկ ուղղակի կլինեին ռոբոտներ: Աստված մարդուն տվել է ազատ կամք որպեսզի ընտրի Ճշտի ու Սխալի միջև:
Այսինքն մարդը ունի իրականում ՄԻ ընտրություն: Դա Ճիշտն է, բայց այդ մի ընտրությունը ինքը կատարում է կամավոր, դա էլ կոչվում է ազատ կամքի արտահայտություն:

Իսկ եթե ոմանք կարծում են թե ազատ ընտրությունը դա ընտրություն է մի 10 տեսակի Կեղծիքների ու սխալների միջև ապա նրանք սխալվում են: Ու սխալ ընտրության համար մարդը համարյա թե միշտ ընկնում է փորձանքների մեջ:

Իսկ հայ ժողովրդի պարագայում այդ սխալների հետևանքով փորձանքները սովորաբար լինում են շատ դաժան: Դա նրանից է որ մենք գտնվում ենք սահմանային վիճակում: Մենք չենք մտնում որևէ մեծ Կայսրության կամ Քաղաքակրթության մեջ: Մենք չունենք Կռիշա:

Ու սխալ ընտրության համար մեզ ոչ մեկ չի պաշտպանում, իսկ փորձանքը լինում է արագ ու դաժան:

Katka
01.09.2008, 16:10

Ինչ ես հասկանում ազատություն ասելով,
Որ մարդուն ես համարում ազատ, կամ որ երկիրն է ազատ???

Marduk
01.09.2008, 16:11
Հա մոռացա ավելացնել:
Մեկ մեկ պատահականության կամ ինչ որ նախախնամության հետևանքով դեմոկրատական ընտրությունների շնորհիվ իշխանության ղեկին հայտնվում են իսկապես այնպիսի մարդիկ որոնք փորձում են ինքնուրույն քաղաքականություն վարել:
Օրինակ Քենեդին ԱՄՆ-ում, Վազգեն Սարգսյանը ու Դեմիրչյանը Հայաստանում, Դե Գոլը Ֆրանսիայում :
Բայց այդպիսի դեպքերը սովորաբար վերջանում են շատ ողբերգական ձևով:

Chuk
01.09.2008, 16:15
Մարդուկ, ես ճի՞շտ հասկացա, որ քո նշած մարդիկ մակդոնալդս չեն սիրում իսկ մուլտերից էլ մենակ նու պագադի են նայում :think

dvgray
01.09.2008, 16:27
Իսկ հայ ժողովրդի պարագայում այդ սխալների հետևանքով փորձանքները սովորաբար լինում են շատ դաժան: Դա նրանից է որ մենք գտնվում ենք սահմանային վիճակում: Մենք չենք մտնում որևէ մեծ Կայսրության կամ Քաղաքակրթության մեջ: Մենք չունենք Կռիշա:

Ու սխալ ընտրության համար մեզ ոչ մեկ չի պաշտպանում, իսկ փորձանքը լինում է արագ ու դաժան:

Ես չեմ համարում, որ կոնկրետ մեր դեպքում ընտրությունը տարբեր կայսրության կազմում լինելն է, քանի որ դրվածքը մեզ տվել է ունիկալ հնարավորություն լինել կայսրությոնների կապող օղակ, ինչ արել են մեր պապերը դարեր շարունակ: Ու դրա պատճառով ինչքան է Հայաստանը կիսել են, ոնղ էլ ձևել են, մեկ է հայերիս կիսել վերջին հաշվեով չեն կարողացել: Մնասել ենք նույն ազգը ՝ նույն արժեքային համակարգով:
Հիմա էլ պետք է հետևել մեր գենետիկական պատմությանը: Կապել քաղաքակրթություններ ու աշխատել դրա վրա , այլ ոչ թե "քաղաքական" գիծ որդեգրել:
Մեր քաղաքական գիծը պետք է լինի ուրիշների քաղաքական գծի վրի խաղեր տալը ;)

Ձայնալար
01.09.2008, 17:08
Մարդուկ, եթե դժվար չէ, կարո՞ղ ես մի քանի հասկանալի նախադասությամբ բացատրել, թե ինչի՞ մասին է այս թեման, ի՞նչ հարցադրում է արված, ի՞նչ պատասխան (քննարկում) ես ակնկալում: Եվ խնդրում եմ, ինքդ առաջարկիր մեկ այլ վերնագիր, որից գոնե մոտավորապես պարզ կլինի թեմայի բովանդակությունը: Անկեղծորեն, ոչ վերնագրից բան հասկացա, ոչ գրառումից:

Chuk
01.09.2008, 17:19

Բագ, տենց մի հատ անեկդոտ կա:
Ուրեմն ինչ-որ դուռ ա, վրան պուճուր կլոր ծակ: Գժերը հերթ են կանգնել, հերթով նայում են էդ ծակից ներս: Մոտակայքով մեկն անցնում ա, հետաքրքրվում ա, ասում ա. «Ես էլ նայեմ» ու երկու ժամ հերթ ա կանգնում: Հերթը հասնում ա, նայում ա. մու՜թ, բան չի երևում: Պտտվում կողքինին ասում ա. «Ես բան չեմ տեսնում, ի՞նչ ա ներսում»: Էս էլ պատասխանում ա. «Այ ախպեր, մենք արդեն 4 տարի ա նայում ենք, չենք տեսնում, դու ուզում ես մի անգամով տեսնեի՞ր»:

Հիմա ասածս ի՞նչ ա: Առավոտից գլուխ եմ ջարդում, որ հասկանամ մտքի թռիչքը, դու ուզում էիր մի նայելով հասկանաի՞ր ;)

Chuk
01.09.2008, 17:36
Իսկ իմ կարծիքն այն է, որ երբ որևէ արժեքահամակարգ այսպիսի անհաջող կերպով արժեզրկելու փորձ է արվում, ապա դա ծաղր է, ուրիշ ոչինչ: Եթե մարդը դեմոկրատիա հասկացությունը ասոցացնում է մակդոնալդսի հետ կամ ասենք եվրոպական արժեքներն ասոցացնում է միասեռակների խնդրի հետ, այդ ընթացքում մոռանալով մնացած բոլոր հարցերը, ապա իմ դեմքին միայն ժպիտ է առաջանում ու ես այդպիսի քննարկումներին արդեն ակամա լրջությամբ չեմ կարող վերաբերվել:

Ձայնալար
01.09.2008, 17:47
Մոդերատորական: Թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

Վարպետ
01.09.2008, 17:55
Ցանկացած երեւույթ, ցանկացած արժեք, ցանկացած գաղափար տեսականորեն կարելի է արժեզրկել ու գռեհկացնել` օգտագործելով որոշակի երեւույթներ պատկերող արտահայտություններ, որոնք իրական արժեքների հետ քայլում են ձեռք ձեռքի տված, բայց դրանց հիշատակումը, դրանց ասոցիացիան սուրբ, մաքուր, վեհ գաղափարների հետ գռեհիկ ցինիզմի լկտի դրսեւորում է... Զզվում եմ նման դեպքերից:
Օրինակ բերեմ մի հատ` առանց մեկնաբանության եւ խորանալու: Մեզնից յուրաքանչյուրը ծնվել է կոնկրետ գործողությունների հաջորդականության արդյունքում: Հիմա կա մեկը, որը կուզի լսել ինձնից դրա գռեհիկ տարբերակը` իր ծննդյան հետ կապված?
Ներողություն եմ խնդրում ինչպես օրինակի, այնպես էլ բարկությանս համար: ՈՒղղակի չդիմացա: Կրկնում եմ, ցանկացած բանի մասին կարելի է խոսել տարբեր ձեւակերպումներով: Եւ միայն այդ ձեւակերպումներով է պայմանավորված մարդու մարդկայնության աստիճանը, ինչպիսին է նրա արժեքային համակարգը, որքանով է նա հարգանքի արժանի:

Mephistopheles
02.09.2008, 07:53
...................
Եվ որպեսզի Ամերիկյան Դեմոկրատիան չմեռնի պետք է մենք զոհաբերենք Հայաստանը ու մեզ: Մեր փոքր եղբայր վրացիները արդեն կատարեցին առաջին քայլը: Բայց դա քիչ էր: Պետք է ավելի ահասառսուռ զոհաբերում: Պետք է մի անմեղ ազգ, որը ոչ մի մեղք չի գործել: Միայն այդպիսի ահասարսուռ զոհաբերությունը նոր շունչ կտա Դեմոկրատիայի մարող ոգուն: Ինչպես ժամանակին Սումգաիթով սկսվեց Դեմոկրատիայի հաղթարշավը այս անգամ էլ պետք է տասնապատիկ ավելի մեծ Սումգաիթ:
Տիբեթցիներ, վրացիներ, սուդանի քրիստոնեաներ այդ բոլորը չի ազդում միջազգային հանրության ու ազգերի վրա ինչքան Հայ արյունը: Հայերի արյունը միշտ կախարդական ազդեցություն է ունեցել պատմության ընթացքում: Այն փոխել է դարաշրջաններ:
Արդյոք պատրաստ ենք մենք մեզ զոհաբերելու՞:
Երևի այո: Մարտի մեկը ցույց տվեց որ այս աշխարհում դեռ մնացել է ազգ որը ուզում է մեռնել հանուն դեմոկրատիայի:

WOW!!!!!!!!!!!!!!!!!! էսքան գրեցիր վերջում էլ դուրս եկավ, որ մեզ պիտի զոհե՞նք ու այդպիսի թանկարժեք արյուն ունե՞նք…Ընգեր էս ինչ ուլտրա-այլմոլորակային տրամաբանություն է…էս դու ե՞ս հորինել, թե մի տեղ կարդացել ես…սա ոնց որ աղվանհովսեփյանական "կայֆեր" լինեն, հիպնոսացում/կախարդում/թուղթուգիր, Սերժն էլ վրեն կավելացներ "ապաշխարհում" (տեսնես ինքը երբ է ապաշխարհելու, մեռնելուց արա՞ջ թե հետո, "բայց սա արդեն առանձին թեմա է")

Էս թեմայում ինչ էլ գրեմ "օֆֆթոփ" է

Հայկօ
02.09.2008, 15:12
Ընկերնե՛ր, մեզ գցում են հոգեխանգարմունքի մեջ: Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում են ու ուղարկում մակդենալդսի համար առանձնակի դաժանությամբ մեռնելու՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Չկարդա՛ք, թե չէ վաղը-մյուս օրը թերթերում սենց բաներ կլինեն. «Բռունցքներով զինված ցուցարարները առանձնակի դաժանությամբ հարձակվել են տանկերում հանգիստ նստած միկիմաուսների վրա: Կան տուժածներ: Միկիմաուսները ստացել են կյանքի հետ անհամատեղելի, ծանր բարոյական վնասվածքներ: Ցուցարարները ազատվել են թեթև մահվամբ»:

Տրիբուն
02.09.2008, 15:50
Մարդուկ ջան, բոմբ թեմա ես բացել, ընկեր:
Ես հենց նոր իմացա, որ խելագարի պես մաքդոնալդս եմ սիրում ու առավոտից իրիկուն միկիմաուս եմ նայում, քանի որ դեմոկրատական արժեքեների կրող, կամ հանուն դրանց պայքարող եմ: Մեկ էլ պարզեցի, որ հայերի արյունը դեմոկրատական կատալիզատորի որակ ունի: Ախմախ Մենդելեևը չէր իմացել սրա մասին:
Ընկեր, հանուն դեմոկրատիայի եթե մարդիկ պայքարել են, վերջում քչից շատից խելքին մոտ մի հատ երկիր են սարքել: Հիմա եթե դու դեմ ես դեմոկրատիային, կամ այլ կերպ ասասծ ժողովրդի իշխանությանը, ապա հատուկ քո համար դրա այլընտրանքը հանդիսացող դասական տարբերկաներ կան - Պինոչետի Չիլին, Պոլպոտի Կամբոջան, Սադամի Իրաքը, Քդաֆիի Լիբիան, Ուզեբկստան, Թուրքմենստան, ու սենց բաներ: Ուրեմն էտ կողմերում մաքդոնալդսն ու միկիմաուսը չգիտեն ինչ բան ա, ճիշտ ես, ու մարդ էլ հանուն որևէ բանի չի մեռնում: Դե մի երեք միլիոն զոհը մի հինգ տարում, ասենք Կամբոջայում, հաշիվ չի:

Mephistopheles
02.09.2008, 19:09
Մոդերատորական: Թեմայում բոլոր արված և արվելիք գրառումները ջնջվելու են թեմայից դուրս լինելու պատճառով, բացի Marduk-ինից

Mephistopheles
22.10.2013, 06:18
Հետաքրքիր ա հիմա՞ ինչ ենք մտածում…

Marduk
22.10.2013, 09:19
Էս ինչ դաժան թեմա եմ բացել
Աչքիս շատ ջղայն եմ եղել։
Բայց ցավոք իրականությանը մոտ բաներ մեջը կա։ Հիմա պիտի ազգովի ելնենք պայքարի՞ խոսքի Ռուսաստանի դեմ։

Համ էլ էդ որ մակդոնալդս ու միկիմաուս եմ գրել մի քիչ սխալ սիմվոլ եմ գրել, պիտի գրեի ազգս պատրաստ է իրեն զոհաբերել հանուն եվրոռեմոնտի ու այֆոնի։ Հանուն ջիպի ու նրա գարաժի։ հանուն մի բուռ գրանտի ․․
Օրինակ մեր հարևանը վարկ Է վերցրեց եվրոռեմոնտ արեց , հետո պարտքի տակ խրվեց տունը ծախեց ու գնաց եվրոպա փախստական դառավ ու ապրում է երջանիկ հին մի ճամբարում, առանց եվրոռեմոնտի իհարկե։

Mephistopheles
22.10.2013, 10:41

Հետաքրքիր ա չէ՞… էսքան տարի անց…

Տրիբուն
22.10.2013, 11:10
Էս ինչ դաժան թեմա եմ բացել
Աչքիս շատ ջղայն եմ եղել։
Բայց ցավոք իրականությանը մոտ բաներ մեջը կա։ Հիմա պիտի ազգովի ելնենք պայքարի՞ խոսքի Ռուսաստանի դեմ։

Համ էլ էդ որ մակդոնալդս ու միկիմաուս եմ գրել մի քիչ սխալ սիմվոլ եմ գրել, պիտի գրեի ազգս պատրաստ է իրեն զոհաբերել հանուն եվրոռեմոնտի ու այֆոնի։ Հանուն ջիպի ու նրա գարաժի։ հանուն մի բուռ գրանտի ․․
Օրինակ մեր հարևանը վարկ Է վերցրեց եվրոռեմոնտ արեց , հետո պարտքի տակ խրվեց տունը ծախեց ու գնաց եվրոպա փախստական դառավ ու ապրում է երջանիկ հին մի ճամբարում, առանց եվրոռեմոնտի իհարկե։

Այ ախպեր, եվրոռեմոնտի ու iPhone-ի փող չկա ձեռներս, հազիվ Սաշիկի ու Միշիկի վիլլաների, Սերժիկի կայֆերի ու վարչապետի օֆշորի փողերն ենք փագվում ազգովի:

Marduk
22.10.2013, 11:56
Այ ախպեր, եվրոռեմոնտի ու iPhone-ի փող չկա ձեռներս, հազիվ Սաշիկի ու Միշիկի վիլլաների, Սերժիկի կայֆերի ու վարչապետի օֆշորի փողերն ենք փագվում ազգովի:
Փող չունենք բայց շատ ենք ուզում, դրա համար էլ լիքը մարդ գնում է Սաշիկի բանկից վարկ է վերցնում, որ այֆոն առնի ու հետո ունեցվածքը ծախի թռնի։
Համ էլ էդ Սաշիկը ոնց եղավ որ մեր գլխին նստավ։ Որ Ճապոնիայի պես կղզու վրա ապրեինք ու նորմալ բնական էվոլյուցիա ապրեինք հաստատ սաշիկների էտապը վաղուց անցած կլինեինք։
Իսկ լռվել ենք սաշիկների էտապի վրա, որովհետև կա Ռուսաստան, կա Եվրոպա, կա դեմոկրատիա ու մակդոնալդս ու հազար ու մի բան կա որոնք ստավկա են անում սաշիկների վրա ու խանգարում հայ սոցիումի բնական զարգացումը։ Էսա մեր տրագեդիան ուրիշ բան չկա․․․

ոնց կասեր պոետը
Լիներ հեռու մի անկյուն ․․․․