PDA

Դիտել ողջ տարբերակը : «Օձի խորհրդանիշը նախաքրիստոնեական մշակույթում»

Մեղապարտ
01.09.2008, 13:08
Նախաբան
Նախաքրիստոնեական մշակույթի մեջ եվրասիական տարածաշրջանում կային խորհրդանշաններ, որոնք աշխարհաստեղծ իմաստ ունեին նրանցից մեկը օձն էր:
Օձի խորհրդանիշը դավանաբանության և դիցաբանության մեջ զարգացել է երկու ուղղություններով «բարություն » և «չարություն» և այս զարգացումներով այն հայտնվում է Հին կտակարանում(պարզաբանում , երբ ասում ենք հին կտակարան նկատի ունենք այն որ այսդ շարադրանքի մեջ դոմինանատ է հրեական մեկնաբանությունները որը շեղված է Արարչականությունից այսինք Աստվածաշնչությունից ,քրիստոնեական աշխարհը հիմնականում խուսափում է այս մեկնաբանությունից , քանի որ համարում է որ նման մեկնաբանությունը հանդուրժողական չէ):
Juzeppe Balzammo ընդհանրացնեմ. օձը - աստվածային գիտելիքի խորհրդանիշ:Ես համաձայն եմ ամբողջությամբ ,սակայն ինչու՞

Վարպետ
01.09.2008, 13:53
Ինչը ինչու?:( Վանական եղբայր, հետաքրքիր թեմա ես սկսել: Շարունակիր` կարդանք:

Kuk
01.09.2008, 14:17
Մի հատ թեմայի վերնագիրը խմբագրեք, քանի բողոքական թեմաներում չեն գրել:D

«Օձի խորհրդանիշը նախաքրիստոնեական մշակույում»
Ես էլ կարդում եմ ու մտածում, որ վերջին բառը ճապոներեն ա: Լուրջ եմ ասում:aha Հլը փորձեք այսպիսի շեշտադրությամբ կարդալ` մշակո՛ւյում:D

Elmo
01.09.2008, 14:44
Juzeppe Balzammo ընդհանրացնեմ. օձը - աստվածային գիտելիքի խորհրդանիշ:Ես համաձայն եմ ամբողջությամբ ,սակայն ինչու՞

Ինչի՞ ես համաձայն եթե չգիտես ինչու՞: Ի՞նչ, օձ ի՞նչ Աստվածային գիտելիքների խորհդանիշ: Մովսեսի գավազանն էլ էր օձ դառնում, հետո՞: Կարողա էդ էլ նշանակում ա որ օձը Աստվածային գավազանի խորհդանիշ ա: Թե՞ օձը խնձորակերության ու խաբեբայության խորհրդանիշա:
Մարդիկ դեռ հնուց աստվածացրել, կամ սատանայացրել են ամեն ինչ, ինչից վախեցել են, կամ ինչի բնույթը չեն հասկացել:
Թվարկե՞մ:
Արև, անձրև, մթություն, տիեզերք, աստղեր, օձ, փիղ, առյուծ, արծիվ, կարիճ, կայծակ, մահ ... ....:
Մենք ժամանակին հեթանոս ենք եղել, ու քրիստոնյա դառնալուց հետո էլ չենք թարգել ստեղ ընդեղ օձեր նկարելը:

Մեղապարտ
01.09.2008, 17:00
Մի հատ թեմայի վերնագիրը խմբագրեք, քանի բողոքական թեմաներում չեն գրել:D

«Օձի խորհրդանիշը նախաքրիստոնեական մշակույում»
Ես էլ կարդում եմ ու մտածում, որ վերջին բառը ճապոներեն ա: Լուրջ եմ ասում:aha Հլը փորձեք այսպիսի շեշտադրությամբ կարդալ` մշակո՛ւյում:D

Ինչքան էլ հնչի զավեշտական ,ես այն չկարողացա ուղղել:(

Մեղապարտ
01.09.2008, 17:26
Ինչի՞ ես համաձայն եթե չգիտես ինչու՞: Ի՞նչ, օձ ի՞նչ Աստվածային գիտելիքների խորհդանիշ: Մովսեսի գավազանն էլ էր օձ դառնում, հետո՞: Կարողա էդ էլ նշանակում ա որ օձը Աստվածային գավազանի խորհդանիշ ա: Թե՞ օձը խնձորակերության ու խաբեբայության խորհրդանիշա:
Մարդիկ դեռ հնուց աստվածացրել, կամ սատանայացրել են ամեն ինչ, ինչից վախեցել են, կամ ինչի բնույթը չեն հասկացել:
Թվարկե՞մ:
Արև, անձրև, մթություն, տիեզերք, աստղեր, օձ, փիղ, առյուծ, արծիվ, կարիճ, կայծակ, մահ ... ....:
Մենք ժամանակին հեթանոս ենք եղել, ու քրիստոնյա դառնալուց հետո էլ չենք թարգել ստեղ ընդեղ օձեր նկարելը:

Բալզամո կարծում եմ թեմայի փակագծերը հարկավոր է բաց անել:
Սկսեմ ես :
Ցանկացած դիցաբանակ խորհրդանիշ իր զարգացման մեջ հասնում է մի պահ որ ձեռք է բերում առավելա գույն արարչական կարողություններ:
Օձը հանդիսանում է դիցաբանական այն խորհրդանշաններից որը դավանաբանական ,դիցաբանական և կրոնական փիլիսոփայության մեջ եզակի տեղ ունի:
Ի տարբերություն մյուս խորհրդանշանների , նա հստակ մարմնավորում է ինչպես բարի այնպես էլ չար ուժերին :
Օձը մարնավորում է Արարչական գաղափարախոսության գլխավոր առանձնահատ կությունը , որը հետևյալն է , նույն երևույթը կարող է մեկ այլ իրավիճակում դառնալ չարածին:
Իսկ Մովսեսի գավազանը ամբողջական առանձին քննարկման նյութ է , կարող եմ շատ հակիրճ ասել հետևյալը , որպես Աստծո կողմից ընտրված և պայմանական կառավարիչ բոլոր ուժերի, ընտրյալին իրավունք է վերապահվում հանդես գալ գավազանով, որը խոր հրդանշում է կյանքի ծառը, կազմված բարուց և չարից :
Կյանքի ծառի խորհրդանիշը կրոնական առաջնորդների մոտ դարձավ գավազանը, իսկ բարին և չարը մարնավորեցին երկու օձերը, փաթատված գավազանին :
Այս խորհրդանշից առ այսօր օգտվում է հայ առաքելական եկեղեցին:
Հ.Գ.
Մեկ անգամ արդեն հարց եմ տվել ինչ՞ է «հեթհանոսություն» և չեմ ստացել մի պատասխան որ հասկանալի դառնա այդ չարաբաստիկ «հեթհանոս» տերմինը:
Հիմա նորից նույն բանը «ժամանակին մենք հեթհանոս ենք եղել» սա սխալ է ,սխալ

Elmo
01.09.2008, 18:02
Օձը մարնավորում է Արարչական գաղափարախոսության գլխավոր առանձնահատ կությունը , որը հետևյալն է , նույն երևույթը կարող է մեկ այլ իրավիճակում դառնալ չարածին:

Վանո ջան օձը սողուն ա ու ոչ ավել: Լինում են թունավոր, հաստ բարակ, երկար, կարճ ու շատ երկար օձեր: Իմաստուն օձեր չկան ու չեն եղել: Եդ վախից են իրանց նկարել, կամ հորինված պատմությունների հիման վրա սուտ-սուտ բաներ են պատմում օձերի մասին:

Վարպետ
01.09.2008, 18:08
Մեկ անգամ արդեն հարց եմ տվել ինչ՞ է «հեթհանոսություն» և չեմ ստացել մի պատասխան որ հասկանալի դառնա այդ չարաբաստիկ «հեթհանոս» տերմինը:
Հիմա նորից նույն բանը «ժամանակին մենք հեթհանոս ենք եղել» սա սխալ է ,սխալ

Իմ բացատրածից էլ բան չես հասկացել? :o

Kuk
01.09.2008, 18:10
Ինչքան էլ հնչի զավեշտական ,ես այն չկարողացա ուղղել:(

Վա~յ, Վանական ջա՞ն, էդ ոնց չես կարողացել ուղղել. փակ թեմայում գրառում անողի համար մի հատ վերնագիր խմբագրելն ի՞նչ ա որ: Դե լավ, բան չկա, ամենակարող մոդեռներն արդեն զբաղվել են այդ հարցով:)

Մեղապարտ
01.09.2008, 18:22
Վանո ջան օձը սողուն ա ու ոչ ավել: Լինում են թունավոր, հաստ բարակ, երկար, կարճ ու շատ երկար օձեր: Իմաստուն օձեր չկան ու չեն եղել: Եդ վախից են իրանց նկարել, կամ հորինված պատմությունների հիման վրա սուտ-սուտ բաներ են պատմում օձերի մասին:
Ես բավականին լավ տղյակ եմ թե ՞ ինչքան վաղուց է , որ նրա խորհրդանիշը օգտագործ վում է :
Այօր , այն ավելի ակտուել է ինչքան հազարամյակներ առաջ ,որ նա սողուն է դա փաստ է , քննարկում ենք ոչ թե նրա բիոլոգիական առանձնահատկությունները ,այլ ինչու հատկապես օձը հռչակվեց Արարչական խորհրդի բարձրագույն նշան այլ օրինակ ոչ առյուծը, կատուն, արծիվը կամ որևէ այլ կենդանի կամ սողուն:
Այդ հորինված պատմությունների խորհրդանշանների ուղեկցությամբ ղեկավարվում է աշխարհը , չհասկանալով խորհրդանշանների համակարգը որևէ պայմանական Կիրակոսներ կամ Պողոսներ այնքան ժամանակ «կղեկավարեն» իրեց կապիտալը (նաև հոգևոր) ինչքան հարմար կգտնեն որոշ խորհրդանշանների կրողներ:
Բոլորին թվում է որ Մաշտոցը հենց այնպես վերցրեց և առաջինը թարգմանեց ոչ թե Հին կտակարանի սկիզբը, այլ այն մասը, որը մեզ հայտնի է որպես «ՃԱՆԱՉԵԼ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» միտք .........: Մաշտոցի կատարածը համարժեք էր Ջորդանո Բրունոի հերոսությանը :
Չեմ ցանկանում շեղվել , սա արդեն այլ քննարկում է

Ավելացվել է 12 րոպե անց

Իմ բացատրածից էլ բան չես հասկացել? :o

Լսիր բարեկամ:) հիմա տամ մեկ ուրիշ հարց, որը առնչվում է օձի խորհրդանշանի հետ, հիմա օձը ըստ քեզ հեթհանոսական խորհրդանիշ է և քրիստոնեական գաղափարա խոսության մեջ հայտնվել է հեթհանոսությունից և նոր կրոնական գաղափարախոսութ յան մեջ զբաղեցրեց լավագույն տեղերից մեկը ,այո՞ :

Ավելացվել է 14 րոպե անց

Վա~յ, Վանական ջա՞ն, էդ ոնց չես կարողացել ուղղել. փակ թեմայում գրառում անողի համար մի հատ վերնագիր խմբագրելն ի՞նչ ա որ: Դե լավ, բան չկա, ամենակարող մոդեռներն արդեն զբաղվել են այդ հարցով:)

Դե ,հիմա ինչ անեմ:oy

Ջուզեպե Բալզամո
02.09.2008, 02:38
Էս նոր թեմա ունենք, հա՞ :)
Վանական եղբայր, ես "Իշխան-իշխանուհու" թեմայում անահավես գրառում էի անում, դու հիմա նոր ասպարեզ ես բացել: Ինձ էլ փակագծեր բացելու կոչ ես անում: Ախր ինչիդ է պետք… Օձ է էլի, իր համար սիմվոլիկ ապրում է: Վերածնունդ է խորհրդանշում, իմաստություն, գաղտնիք: Ու՞մ է հետաքրքիր, երևի մի երկու պարապ մարդու…
Բայց, համ էլ տարօրինակ է որ, որոշ մարդիկ իրենց ծագումը կամ ստացած գիտելիքը վերագրել են օձի: Առասպելներն ինչ որ Վիշապազունների են հիշատակում, պարսկական աղբյուները Մարերի (օձեր) անունով երկրամաս: Հները հավատացել են որ, վերմարդկային զորություն ու խորհուրդ ունի: Հին հայերը օձի պատկերով քարարձաններ են կանգնեցրել աղբյուրների մոտ (վիշապաքարեր) որպես պահապան: Երկրպագել ե՞ն, երևի: Ու էլի, շատ ավելի հռչակավոր, օձեր հետք են թողել մարդ արարածի պատմության մեջ: Շատ ավելի, քան մնացած կենդանական աշխարհի ներկայացուցիչները: Պատահական է՞, դժվար թէ: Կարևոր է՞ իմանալ, չեմ կարծում…
Բայց մի բան գիտեմ. ինքս ինձ ճանաչելու ճանապարհին, անցյալս զննելու ժամանակ, օձ շատ ավելի հաճախ է երևացել, քան հարկավոր էր պատահականություն որակավորելու համար: Երևացել է անգամ այնպիսի տեղերում (ասենք Վազգեն Ա կաթողիկոսի հայրապետական գավազանի վրա), որ իմ խեղճ գիտակցությունը տարակուսել է ու մոլորված հարց է ծնել. "է՞ս ստեղ ինչ գործ ունի": Ու դրանով դառել, հետաքրքիր… էակա՞ն՝ չգիտեմ…
Նենց որ եղբայր, էլի եմ ասում, ծավալուն նյութ է: Իսկ անհրաժեշտության մասին, ինքս վստահ չեմ: Գրոտենք՝ կերևա :)
(ի դեպ չե՞ս կարծում որ, էն մյուս թեմայի գրառումները կարելի է տեղափոխել այստեղ)

Մեղապարտ
02.09.2008, 03:05
[QUOTE=Juzeppe Balzammo;1091342]Էս նոր թեմա ունենք, հա՞ :)
Վանական եղբայր, ես "Իշխան-իշխանուհու" թեմայում անահավես գրառում էի անում, դու հիմա նոր ասպարեզ ես բացել: Ինձ էլ փակագծեր բացելու կոչ ես անում: Ախր ինչիդ է պետք… Օձ է էլի, իր համար սիմվոլիկ ապրում է: Վերածնունդ է խորհրդանշում, իմաստություն, գաղտնիք: Ու՞մ է հետաքրքիր, երևի մի երկու պարապ մարդու…
Բայց, համ էլ տարօրինակ է որ, որոշ մարդիկ իրենց ծագումը կամ ստացած գիտելիքը վերագրել են օձի: Առասպելներն ինչ որ Վիշապազունների են հիշատակում, պարսկական աղբյուները Մարերի (օձեր) անունով երկրամաս: Հները հավատացել են որ, վերմարդկային զորություն ու խորհուրդ ունի: Հին հայերը օձի պատկերով քարարձաններ են կանգնեցրել աղբյուրների մոտ (վիշապաքարեր) որպես պահապան: Երկրպագել ե՞ն, երևի: Ու էլի, շատ ավելի հռչակավոր, օձեր հետք են թողել մարդ արարածի պատմության մեջ: Շատ ավելի, քան մնացած կենդանական աշխարհի ներկայացուցիչները: Պատահական է՞, դժվար թէ: Կարևոր է՞ իմանալ, չեմ կարծում…
Բայց մի բան գիտեմ. ինքս ինձ ճանաչելու ճանապարհին, անցյալս զննելու ժամանակ, օձ շատ ավելի հաճախ է երևացել, քան հարկավոր էր պատահականություն որակավորելու համար: Երևացել է անգամ այնպիսի տեղերում (ասենք Վազգեն Ա կաթողիկոսի հայրապետական գավազանի վրա), որ իմ խեղճ գիտակցությունը տարակուսել է ու մոլորված հարց է ծնել. "է՞ս ստեղ ինչ գործ ունի": Ու դրանով դառել, հետաքրքիր… էակա՞ն՝ չգիտեմ…
Նենց որ եղբայր, էլի եմ ասում, ծավալուն նյութ է: Իսկ անհրաժեշտության մասին, ինքս վստահ չեմ: Գրոտենք՝ կերևա :)
(ի դեպ չե՞ս կարծում որ, էն մյուս թեմայի գրառումները կարելի է տեղափոխել այստեղ)[/
QUOTE]

Գիտես ես խնդիրը այն է որ կա վակում և ագելափակում,նյութը քննարկելու համար որոշակի տեսական գիտելիքներ են պետք նաև կա անհրաժեշտություն այդ կուտակված գիտելիքներից ազատվել :
Դավանավանական ուսումնասիրությունները երբեմն հանգեցնում են այնմիսի եզրակա ցությունների որոնք բաց են անում երրորդ տեսողությունը և նույնպես փակում այն:
Գրավոր տեղեկություններում (սեպագրերում) օձը որպես բարձրագույն խոհրդանիշ հանդես է գալիս առաջին անգամ Շումերական ավանդապատուներում է նրա անունն է Օաննես:
Այս տեղեկությունը ստանալուց հետո նույնիսկ աստվածաշունչ չեմկարդացել:
Միքանի ամիս մտքիս մեջ երկու բառ էր «Օաննես /Հովանես»,5000 տարի առաջ օձին տվել են Օաննես անունը ,անցել է 5000 հազար տարի այդ նույն անունը նույն ձևով օգտագործում ենք մենք ,ինչու՞ ,պատասխան չունեմ, կրոնական ոչ մի աշխատություն այս հարցը չի մեկնաբանել :

Ջուզեպե Բալզամո
02.09.2008, 07:31
Գրավոր տեղեկություններում (սեպագրերում) օձը որպես բարձրագույն խոհրդանիշ հանդես է գալիս առաջին անգամ Շումերական ավանդապատուներում է նրա անունն է Օաննես:

Իմ իմացած Օաննեսը ձկնակերպ է (ձուկ է որ մարդկային մարմնի հատկանիշներ ունի): Չգիտեմ դու որտեղ ես օձ Օաննեսի մասին կարդացել, էդ հարցում համամիտ չեմ: Իսկ անունը կապում են յոթ աբգալլուներից առաջինի՝ Ուանի անվան հետ ( Ուան- Օան ): Աբգալլուները յոթ գերբնական էակներ էին, որ Էնկի (Էա) աստվածն ուղարկել էր Շումեր՝ քաղաքակրթություն տարածելու: Շումերերեն աբ-ջուր, գալ-մեծ (իմաստուն), լու-մարդ: Միգուցե ջրայի՞ն օձ էր քո Օաննեսը … :)
Սա գիտական մասը, իսկ սա՝ այնքանով - որքանով.
Իրաքում այսօր էլ ապրում են մանդեական հավատամքի հետևորդներ (բավական փակ աղանդավորների խումբ է) որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ջրի վրա, կամ մոտ: Մկրտչին են ճանաչում որպես Օծյալ Փրկիչ և անվանում են Յահյահ: :o ( ջհուդները տեսնես խաբար ե՞ն :) )
Ես դրանցից մեկի հետ ձուկ եմ կերել :D ձուկը մաս մաս դնում էր բերանն ու ծամում, բավական արագ: Ես բավական ժամանակ վատնեցի ձկան ոսկորները (փշերը) հանելու վրա: Ինքը արագ կերավ, հետո թշի տակից (ծամելու հետ մեկտեղ ոսկորները հավաքել էր բերանում) հանեց-թափեց ողնաշարն ու փշերը ու մի տեսակ մեղավոր ժպտաց: Կներես,- ասեց, - կարգ է այսպես պիտի ուտեմ: Իրեն գենետիկ ասորի է համարում: Շատ չի խոսում հետս իր հավատքից ու ծիսակարգերից, բայց Օանես ձկան է ասում և ոչ օձի :)

Մեղապարտ
02.09.2008, 12:20
Իմ իմացած Օաննեսը ձկնակերպ է (ձուկ է որ մարդկային մարմնի հատկանիշներ ունի): Չգիտեմ դու որտեղ ես օձ Օաննեսի մասին կարդացել, էդ հարցում համամիտ չեմ: Իսկ անունը կապում են յոթ աբգալլուներից առաջինի՝ Ուանի անվան հետ ( Ուան- Օան ): Աբգալլուները յոթ գերբնական էակներ էին, որ Էնկի (Էա) աստվածն ուղարկել էր Շումեր՝ քաղաքակրթություն տարածելու: Շումերերեն աբ-ջուր, գալ-մեծ (իմաստուն), լու-մարդ: Միգուցե ջրայի՞ն օձ էր քո Օաննեսը … :)
Սա գիտական մասը, իսկ սա՝ այնքանով - որքանով.
Իրաքում այսօր էլ ապրում են մանդեական հավատամքի հետևորդներ (բավական փակ աղանդավորների խումբ է) որոնք իրենց կյանքի մեծ մասն անցկացնում են ջրի վրա, կամ մոտ: Մկրտչին են ճանաչում որպես Օծյալ Փրկիչ և անվանում են Յահյահ: :o ( ջհուդները տեսնես խաբար ե՞ն :) )
Ես դրանցից մեկի հետ ձուկ եմ կերել :D ձուկը մաս մաս դնում էր բերանն ու ծամում, բավական արագ: Ես բավական ժամանակ վատնեցի ձկան ոսկորները (փշերը) հանելու վրա: Ինքը արագ կերավ, հետո թշի տակից (ծամելու հետ մեկտեղ ոսկորները հավաքել էր բերանում) հանեց-թափեց ողնաշարն ու փշերը ու մի տեսակ մեղավոր ժպտաց: Կներես,- ասեց, - կարգ է այսպես պիտի ուտեմ: Իրեն գենետիկ ասորի է համարում: Շատ չի խոսում հետս իր հավատքից ու ծիսակարգերից, բայց Օանես ձկան է ասում և ոչ օձի :) , Ուան- Օան ,Օաննես /Հովանես մտածելու նյութ է:think
Իսկապես ,դու ճիշտ ես :)ձուկը և օձը ժամանակից շուտ խառնել եմ իրար :( (այս քննարկման շրջանակներում) ,ինչպես գիտենք ձուկը երկկենցաղ չէ , եկկենցաղ է օձը (երկկենցաղություն թեման է որ ինձ ստիպել էր ժամանակից շուտ խառնել օձը և ձուկը): Իսկապես ջրից դուր եկավ կիսաձուկ կիսամարդը, որը երկկենցաղ էր, ցերեկները ապրում էր մարդկանց մեջ, գիշերները վերադառնում էր ծով:
Շնորհակալություն գիտական մասի համար, ընդհանուր առմամդ համաձայն եմ քո բերած մեկնաբանությաը որպես արժանի տեսակետ՝ քննարկման համար « Շումերերեն աբ-ջուր, գալ-մեծ (իմաստուն), լու-մարդ » ,այս նյութը այլ քննարկման թեմա է կարծում եմ որ նրան էլ հերթ կհասնի :
Մանդեական հավատամքի մասին դավանաբանական տեղեկությունները բավականին քիչ են, սա նույնպես լավ քննարկման թեմա է :
Դավանաբանական նյութերի մեջ օձը հստակ և ընդգծված երկու գիծ ունի բարի և չար,
արտահայտում է արևի և անդր աշխարհի խորհուրդը:
Հանդիսանում է Արարչական երևույթի՝մարդու վերջնական բաժանման նախաձեռնողը: Իհարկե այս ցուցակը կարող եմ շարունակել սակայն դրանից ոչ մեկը չեն պատասխանում հարցին , ինչու՞ օձը , մնացած խորհրդանշանները այսպես թե այնպես բացատրելի են, շատ համոզիչ կամ քիչ, բայց օձը շատ սողուն է:) պատասխանները շատ աբնավարար են:
Ինչու՞ օձը:think

Ջուզեպե Բալզամո
02.09.2008, 21:28
Ինչու՞ օձը:think

Չգիտեմ :esim
Երևի անթարթ հայացքի պատճառով ( մոգական հայացք, անհայտն իմանալու նշան ), կամ միգուցե կաշին փոխելու պատճառով ( վերածնվելու, նորանալու ունակություն ), գիշերվա ակտիվության ( մութ ուժերի ներկայացուցիչ ), մահացու խայթոցի ( սա հիմա էլ վախենալու է ), ոլոր-մոլոր սողալու ( դե արի սրանից գլուխ հանի ;) ): Չգիտեմ…
Բայց - խորհրդանիշ է ու դա փաստ է: Ու խորհրդանիշերով հետաքրքրքվողս դեռ չեմ հանդիպել բացարձակ վարկած-պատասխանի:
Գնոստիկները աշխարհարարման մասին իրենց պատկերացումներում, արարչին պատկերացրել են առյուծագլուխ օձի տեսքով: Միգուցե երկնքում տեսած գիսավորի պատճառով: Հները ժամանակ-կյանքը պարուրված են պատկերացրել (փորձիր պարույր նկարել՝ ինչով օձ չի): Կա նոր վարկած. մեր նախնիները ավելի հաճախ են մինչպատմական սողունների մնացորդներ տեսել, քան մենք ենք կարծում: Հիմա պատկերացրու էդ խեղճուկրակ հոմոսափիենիսին 15 մետրանոց դինոզավրի կմախքի մոտ կանգնած, արարչական չէ՝ մինչարարչական մտքեր էլ կգան գլուխը… եսիմ :)

Մեղապարտ
02.09.2008, 22:35

Դավանաբանական ուսումնասիրությունների և տարբեր ավանդապատումների համադրութուններ կատարելու միջոցով հնրավոր եղավ լոկալացնել այն դիցաբանական և գաղափարական հատվածը , երբ օձի խորհրդանիշը գաղափարախոսության մեջ հստակորեն բաժանվեց երկու մասի, դա համապատասխանում է Եգիպտոսի պատմության՝ մ.թ.առաջ 4000 թվականեերին ընկած ժամանակաշրջանին :
Այդ պահից սկսված օձի խորհրդանշանը լուրջ փոփոխություններ կրեց և մտավ իր զարգացման հաջորդ շրջան , չար օձը իր տղը զիջեց վիշապին որը խժռում էր արևին: Նույն ժամանակա հատվածում ավանդա պատումների մեջ ծնվում է վիշապաքաղը, մեր ավանդազրույցներում Վահագն:
Քրիստոնեական գաղափարախոսություն մեջ և օձի և վիշապի խորհրդանշանի մեկնա բանությունները շատ են միստիֆիկացված, բացառությամբ երկու դրվագներից , որոնք հին կտակարանում են և կապված են մի դեպքում Նոյի նավի իրանի վրա առաջացած անցքի փակման հետ, մյուս դեպքում հանրահայտ խնձորի :
Մի գուցե այս ոչ ծավալուն շարադրանքը օգնի քեզ, ինչու՞ օձը հարցին մոտենալու համար ,ինձ որ այն լրացուցիչ բան չտվեց:

Ջուզեպե Բալզամո
03.09.2008, 01:27
Մի գուցե այս ոչ ծավալուն շարադրանքը օգնի քեզ, ինչու՞ օձը հարցին մոտենալու համար ,ինձ որ այն լրացուցիչ բան չտվեց:

Ինձ էլ:
Գիտես ասելիքդ օգնություն կարող է լինել միայն էն դեպքում, երբ անբեկանելի ճշմարտություն է կրում: Դու քո ( և ոչ միայ քո ) խոհերն ու մտորումները՝ որոնք դեռ զարգանալու և փոփոխվելու են, ինձ և մյուս կարդացողներին ես առաջարկում որպես կատարված փաստ: Ես որ գրում եմ, փորձում եմ իմ իմացածը քո ( և մյուս կարդացողների) վզին չփաթաթել: Ստեղ երկու գրառում եմ արել, որոնք համ բան են ասում, համ բեռ չեն դառնում կարդացողի համար: Երբ քո հարցին ( ինչու օձը) պատասխանում եմ՝ չգիտեմ, դա ապագա զրույցն ավելի թեթևացնելու համար է արվում: Նաև ճշմարտությունն է - ինչքան էլ որ շատ բան գիտեմ էդ մասին, միևնույն է՝ բան չգիտեմ: Ու իմացածս զգուշորեն քո առաջ եմ դնում, որ քեզ չպարտադրեմ հակազդելու իմ մտքին: Կարծում եմ ճիշտ կանես, որ թողնես կտրուկ, դասատուական ոճը և փորձես ուղղակի զրուցել հետս ( և ոչ միայն իմ հետ ), համբերությամբ, հապճեպ մտքերը հնարավորինս բացառելով, առանց ասելիքն պարտադրելու… սա որպես ախպերավարի խորհուրդ, առանց էմոցիայի, հանգիստ ձայնով :)
Հիմա գրառմանդ մասին: Ես " ինչո՞ւ օձը " հարցի պատասխանը չտեսա այստեղ: Հետո պիտի խնդրեմ որ, ասես թե, հին կտակարանում կոնկրետ որտեղ է նշվում օձով նոյանտապանական ծակ խցանելու դեպքը: Ինձ շատ հետաքրքրեց օձը դա կամավոր է՞ արել, թե՞ չարագործ Քամն է նրան պարտադրել…

Ավելացվել է 1 րոպե անց

բացառությամբ երկու դրվագներից , որոնք հին կտակարանում են և կապված են մի դեպքում Նոյի նավի իրանի վրա առաջացած անցքի փակման հետ, մյուս դեպքում հանրահայտ խնձորի :

նախապես շնորհակալ եմ

Մեղապարտ
03.09.2008, 02:02
Ամեն դեպքում այն ինչ որ գրել էի ես , փորձ էր ներկայացնել թե ինչ եմ արել , որի արդյունքում չեմ ստացել , թե ինչ՞ է օձը, հարցի պատասխանը :
Այսինքն , իմ կատարած աշխատանքը չտվեց ինձ հետաքրքրող հարցի պատասխանը:
Քանի որ դու նույն պես զբաղվում ես այդ հարցով, առաջարկեցի այն ինչ որ ունեի , ենթադրելով որ այն կարող է ինչ որ մի բան հուշել:
Ամեն դեպքում քեզ հասկացա :) կմտածեմ իմ գրելավոճի վրա: :)

Ջուզեպե Բալզամո
03.09.2008, 07:22
Ամեն դեպքում քեզ հասկացա :) կմտածեմ իմ գրելավոճի վրա: :)

:ok
Անցանք առաջ: Քո որոնումները, եթե դեռ արդյունք չեն տվել, կնշանակի դեռ պակասող բաներ կան: Իսկ դրանց հասնելու համար համբերատար ու հետևողական պիտի լինել: Իմ գրառումների մեջ, անորոշ պատասխաններ տալով հանդերձ, նաև հղումներ եմ արել որոշակի նյութերի: Եթե փորձես մի հատ, ինքդ էլ դրանց վրայով անցնես, երևի քեզ համար նոր ու էական բաներ կգտնես: Ծավալը մեծ է, պիտի փորձել նեղացնել որոնելիքը: Էդ ժամանակ մի քիչ կհեշտանա: "Ինչու օձը" հարցը, պատասխանների չափազանց մեծ շրջակայք է տալիս ու գործը դժվարանում է:
Ի դեպ նոյանտապանական անցք խցանող օձի մասին բան չասեցիր: Կա՞ասելիք…

Մեղապարտ
03.09.2008, 13:31

Էպիզոդիկ հատված է , մուկը կրծում և ծակ է բացում նավի հատակում, Նոյը որոշում է անցքը այդ փակել , անցքի չափը համապատասխանում է օձի(ոչ թունավոր) գլխի չափի հետ , նրանով էլ խցանում են անցքը:
Ինձ հասկանալի է քո անորոշ հղումների ուղղվածությունը , սակայն նա լրացուցիչ տեղեկատվության աղբյուր չի հանդիսանում այս պահին ,մի գուցե դեռ չեմ նկատում :
Իմ համար ցանկացած երևույթ կառուցվածք ունի , օձի երևույթը նույն պես ,այսինքն գործ ունենք համակարգի հետ որտեղ օձը գաղափարախոսական ամենա կրող երևույթն է և կարող է հանդես գալ որպես մարդկային հարաբերությունների ստեղծման և կառուցման գլխավոր մոդել: Այս մոտեցումը կարող է հավանական տարբերակներից մեկը լինել , սակայն այն ոչ թե պատասխան է տալիս այլ տալիս է նոր հարցեր :
Իսկ ով՞ էր նա , որ այդքան լավ գիտեր մարդու ներքին համակարգը , էլ չեմ խոսում որ նա բացարձակապես տիրապետել է օձի ներքին սենսորային կառուցվածքին:
Քամը որպես գաղափարախոս հանդես չի եկել, նա իր ավանդաբանական և դիցաբանա կան հատկանիշներով շատ թույլ է, համարժեք չէ օձին:

Ջուզեպե Բալզամո
04.09.2008, 04:07
Էպիզոդիկ հատված է , մուկը կրծում և ծակ է բացում նավի հատակում, Նոյը որոշում է անցքը այդ փակել , անցքի չափը համապատասխանում է օձի(ոչ թունավոր) գլխի չափի հետ , նրանով էլ խցանում են անցքը:

:think հաստա՞տ, հին կտակարանում սենց էպիզոդ կա… իսկ Քամի մասին ասածս կատակ էր:

Գնոստիկներին նայի, իրենց արարման պատմությունը քեզ պիտի որոշ բան հուշի, թե ինչու օձը: Սրանց արմատները շատ հեռու են գնում, իրենց մենք գնոստիկ ենք ասում ու կապում նախաքրիստոնյաների հետ: Բայց իրենք ավելի հեռվից են գալիս, քաղդեաց կախարդների, եգիպտական քրմերի հետնորդներն են:
Չնայած էլի պիտի ասեմ, ազնվորեն մեծ անհրաժեշտություն չեմ տեսնում էդ ամենն իմանալու: Օձ է էլի, թող իրա համար սողա :)

Մեղապարտ
08.06.2009, 12:26
ՀԱՏՎԱԾՆԵՐ
(Օձի տիեզերական խորհրդանիշը )

------Կոնտինենտալ տիեզրաշինական ավանդապատումների գլխավոր կրող էլեմենտը հանդիսանում է հրապաշտական գաղափարախոսության արարչական ավանդա պատման սյուժեն: Տիեզերքը առաջ եկավ այն ժամանակ երբ շարժում տեղի ունե ցավ ,շարժման ընթացքում քաոսը բաժանվեց երկր և երկինք մասերի:Բաժանումը ծնեց նոր երևույթ որին կոչում ենք երկինք: Երկնակամարը կայուն է շնորհիվ ար արչական ուժի որը թույլ չի տալիս երկնակամարին ընկնել երկրի վրա քաոսից խուափելու համար:Ոչ մեկ հազարամյակ տևած գաղափարական խմորումներից հետո հին Հունական աշխարհում ծնվեց «eschatos – վերջին» տեսությունը:
Էսխատտոլոգիան փորձ կատարեց ընդհանրացված ձևով ներկայացնել մարդուն, նրա ենթադրյալ կյանքը մեռնելուց հետո ,կամ ընդհանրապես մարդկության հետա գա կյանքը աշխարհի վերջից հետո:Հույները նման հետևության փորձ կատարեցին ելնելով այն հանգամանքից որ դավանաբանական բոլոր գաղափարախոսությունները իրենց մեջ պարունակում էին վերջին վերաբերվող էլեմենտը, սակայն հետո ինչ՞ է լինելու հարցը, մնում էր անպատասխան: Eschatos-ի գաղափարախոսությունը առաջին անգամ ավարտված ձևով հանդես եկավ Զորաստրիզմի միաստվածության գաղափարա խոսության մեջ , որը իրեն հակադրում էր բազմաստավծությանը և արարչականության ցիկլիզմին:
Զորաստրիզմի Հրապաշտական գաղափարախոսության մեջ եզակիության գաղափարը ձևավորված հանդես է գալիս ոսկե դարի առասպելական կառավարիչ ՀԱՅ ՄԱՐԴԱՆԻ միջոցով: Նա առաջին մարդու նախատիպն է և առաջին ցուլի տիրակալը :Այս գա ղափարախոսության բնականաբար որոշակի զարգացում է ապրում և վերածվում է հետագայում Վիվաս վատի Մանու և Յմա զավակների: Մանուն համարվում էր մարդկության նախահայրը իսկ Յաման նախնիների մահացած առաջին տիրա կալը:Եվրոպական ավանդապատումների մեջ հիմնականում կյանքի, մահվան և անդրշիրիմյան կյանքի վերա բերյալ ավարտուն ձևավորված մոտեցում պահպան վել է սկանդինավյան միֆոլոգիայի մեջ:
Կգան երեք խստաշունչ ձմեռներ,արևը կծածկվի մարախուղով, կազատվի չար աստված Լոկը իր գայլ և օձ գազան երեխաների հետ ,նրանք կառաջնորդեն հսկա ներին որոնք կհարձակվեն ասերի վրա,աստվածները և հսկաները կկոտորեն իրար հրեղեն սրից կբռնկվի Իգգդրազիլը և ծովը կուլ լտա ցամաքին: Ստրաբոնը ասում էր որ դրուիդները և մյուսները հաստատում էին որ հոքին և աշխարհը անպարտ են սակայն վերջին հաշվով ջուրը և կրակը նրնաց հաղթում են:

-------Հրապաշտական գաղափարախոսության գլխավոր ավանդական սյուժեն կապված է քաոսի հետ,պարտության մատնված Քաոսի մնացորդները վերամարմնավորվե ցին ստանալով տարբեր պատկերներ հայտնվեցին համակարգված աշխարհի որո շակի հատվածներում փորձելով նոր թաքստոցում նախապատրաստել վերջին հար ձակումը տիեզերքի վրա:Ձերբազատվելով Քաոսից Տիեզերքը մի պահ դաթարեց րեց իր ընդլայնումը և ձեռք բերեց որոշակի սահմաններ: Այստեղ հայտնաբերվում է հրապաշտական գաղափարախոսության հիմնական թեզը և անտի թեզը:Չկա վերջնական հաղթանակ և վերջնական պարտություն ուստի և Տիեզերքը և Քաոսը ան բաժան են: Տիեզերքը և Քաոսը նրանք այն երկու խորհրդանշական օձերն են որոնք պատկերվում են փաթաթտված ցուպին (գայիսոնին):Քաոսի թագավորության կազ մաված է մի ընդհանուր երևույթից որի բաժանումից հետո առաջացավ երկիրը և երկինքը համապատասխանաբար ջուրը և կրարը:Կայծակնածն և ամպրոպածին աստծո և հրեշի կամ օձ վիշապի նախապատմական պայքարով հաստատվեց քա ոսի և տիեզերքի բաժանումը ,տիեզերքը ազատվեց քաոսի իշխանությունից: Պայ քարը դարձավ պարբերական որը կրկնվում էր որոշակի ցիկլերով:
Աստիճանաբար Կայծակնածին և ամպրոպածին աստծո պարտավորությունները և իրավունքները անցնում են նրա որդուն որը հետագայում փոխանցվում է արար ված մարդուն:Արարված մարդու իշխանության անցնելը բնականաբար հանգեցրեց արարչական կառավարման համակարգի մեջ մի շարք փոփոխությունների: Արար ված մարդը շատ արագ հեռացավ իր արմատից որի հետևանքով նա կորցրեց իր կատարելիությունը:
Սկզբնական կյանքի տիեզերական ալգորիթմերը նույնպես բաժանվեցին երկու մասի, հիմնելով երկու առանձին հնգակողմ և քառակողմ համակարգերը որոնք հետագայում վերածվեցին համապատասխանաբար դառնալով քառակողմի և եռակողմի:
Այս համակարգի ճիշտ ընկալումը կապված է մի շարք նբությունների հետ որոնք սակայն ելնելով իրենց գաղափարական և կրոնա միստիկական բովանդակութ յունից հնարավորինս քիչ են լուսաբանվում հիմնականում իմացության բացակայության պատճառով:Այս համակարգերը ձևավորվեցին հրապաշտական գաղափարախոսության երկու ճյուղերի մոտ :Արևապաշտականում ձևավորվեց հնգակողմը և վերածվեց քառակողմի իսկ լուսնապաշտության մեջ ձևավորվեց քառակողմը և վերածվեց եռակողմի:Հնգակողմ գաղափարախոսության գլխավոր ճարտարապետական գլուխգործոցը դարձավ բուրգի կառուցումը Եգիպտոսում:Քառակողմ գաղափարախոսության գլխավոր գլուխգործոցը դարձավ խորհդանիշների համակարգի ստեղծումը (որի մնացորդները հայտնի են մեզ կաբալա) որոնց մեջ գլխավորը դարձավ եռանկյունին:
Հրապաշտական գաղափարախոսության մեջ տիեզերքը մեկ սկզբնական խորհրդանշան ունի որը օձն է կամ վիշապը :Երկնքի տիրուհին և նրա ամուսինը անդր աշխարհի տերը սկզբնական շրջանում հանդես են գալիս որպես օձեր: Օձը համարվում էր քրմապետական բարձրագույն խորհրդանշանը ,իսկ չորացած օձի նշանը վզին կրելը քրմապերի տարբերանշանն էր հայերենում այն կոչվում է վզնոց:
Ընդլայնված և ինքնահաստատված Տիեզերքի սահմանների ներսում սկսվում է կոլեկտիվ համակարգված դավանաբանական և գիտակացության համար անհաղթահարելի պայքարը ,անհասկանալի,անտեսանելի, քաոսի դեմ որը փորձում է հաղթանակի հասնել դևերի օգնությամբ: Տիեզերքի պայմանական սահմաններից դուրս մղված Քաոս օձ վիշապը Տիեզերքի դեմ իր վերջնական հարձակումն է նախապատրաստում:Տիեզերքում հավասարաչափ զարգանում է եզակիությունը այն վերածվում է հոգնակիության:
Հրապաշտական գաղափարախոսության մեջ օձ վիշապի սյուժեն հասնում է իր բարձրագույն կետին «Հայկ և Բել» դյուցազնամարտում:Դյուցազնամարտի ավար տվով սկսվում է օձերի գաղափարական բաժանումը և նրանց պայքարը ,սակայն հարկավոր է նշել որ հայկական տիեզերաշինության մեջ վիշապ օձը եզակի է :

--------Փոքր Ասիական տարածաշրջանում արարչական ավանդապատումների հարաբերականորեն ամբողջական պատմությունները պահպանվել են հեթթական հուրիական տեքստերում:Հրապաշտական ամպրոպի աստված Թեշուբը նույնպես պայքարում է Քաոսի դեմ որը նույնպես օձ է և հայտնի է Իլլույնկա անունով:
Հեթթական տարբերակի համաձայն առաջին ճակատամարտում ամպրոպի աստվածը պարտվում է կորցնելով սիրտը և աչքը,ավանդապատումները ասում են թե ինչպես Թեշուբը (հաճախ հադես է գալիս որպես ամպրոպի աստված առանց Թեշուբը անունի) պատժեց իր թշնամի օձին որը հաղթանակ էր տարել :
Թեշուբ-օձ հակամարտության ավանդապատումը երկու տարբերակ ունի առաջին տարբերակում Հուպասիյաս-ը իր կատարած հերոսության համար արժանանում է Ինարա աստվածուհու սիրուն: Երկրորդ տարբերակում ամպրոպի աստվածը կնության է վերցնում մահկանացու մարդու աղջկան, տղա ունենալու նպատակով, որը հետագայում պետք է կնության վերցներ օձի աղջկան և օգներ իր հորը բարեկակամական կապերի միջոցով հետ ստանալ սիրտը և մի աչքը, որը գտնվում էր օձի մոտ:Հաջորդ ճակատամարտի ժամանակ ամպրոպի աստծուն օգնում է Հուպասի անունով մարդը, նա կարողանում է Իլլույնկուեին և նրա զավակներին պարտության մատնել կապպելով ձեռքերը: Կատարենք մի բացահայտում Հեթթական տար բերակաում երկու ճակատամարտերը տեղի են ունեցել ծովի ափին: Այս բացահայտումը կենտրոնական է հրապաշտական ավանդապատման տեղաշարժի համար, շեշտենք, որ Հեթթական պետությունը եղել է ցամաքային: Ըստ հեթթերի Արև աստվածը մշտապես դուրս է գալիս ծովից և այս երևույթը առանց փոփոպխության ենթարկելու նրանք փոխառել են Կիլիկիայից որի մասին նրանք հիշում են որպես աստվածների սերնդափոխման վայր ,ինչպես գիտենք Կիլիկիան ծովափնյա տարածաշրջան է:Փոքր Ասիական ավանդապատումների մեջ հստակ պահպանված է աստվածների ծագումնաբանությունը Ամպրոպի աստվածը աստվածների չորորդ սերնդից է որը դանակ մանգաղով կիսեց երկինքը երկրից: Ըստ հեթթերի անդր աշխարհը կառավարում էին հին և տարեց աստվածներ Իստուստիյասը և Պապայասը:Երկնակամարը պահում է ՈՒպելլուրի հսկան: Սա իր սյուժետով նմանվում է Կումարբիին նվիրված Հուրիթական ավանդապատմանը հետաքրքիր է որ այս երկու ավանդապատումները ազդել են Տիֆոնի հունա կան ավանդապատման վրա: Հույները իրենց հիշողության մեջ պահպանել են «հալիբների» մասին որոնք առա ջին երկաթագործներն էին Փոքր Ասիայում: Փոքր Ասիական աստծո և օձի ավան դապատումը արմատական է և այն որոշակի հստակությամբ կրկնվում է եվրա սիական ավանդապատումների մեջ:

Ջուզեպե Բալզամո
08.06.2009, 16:54

Բարլուս … էս ինչ ա՞…
Տեքստի մնացած մասն, ինչ որ հրաշքով, կարողացա կապել օձի նշախորհրդի հետ: Բայց էս մեջբերածս հատվածը չստացվեց: Ինչի մասին ա՞: Մի թեթև լույս խնդրում եմ …
Հ.Գ.Ճիշտ կլինի Զորոաստրի փոխարեն - Զրադաշտ օգտագործել, ազգակիցներս դրանից իրենց ավելի լավ կզգան

Ֆրեյա
08.06.2009, 17:14
Եթե ինչ-որ բան ուզում եք ուսումնասիրել, վերցրեք դրա պարզեցված մոդելը: Օրինակ` կարելի է ուսումնասիրել աֆրիկական ցեղերի մոտ առաջացած ֆետիշները:
Նրանց մոտ դեռ հավատալիքները չեն հասցրել զարգանալ մինչև միաստվածություն /երևի` չեն էլ հասցնի :( / եւ այդ առումով հեշտ է հասկանալ լոգիկան:
Իմ կարծիքով, ոչ մի առեղծվածային բան էլ չկա այդտեղ: Ընդամենը մարդիկ երկրպագել են այն կենդանուն, որից ամենից շատ են վախեցել եւ որն իր ունակություններով նրանց զարմանքն է շարժել, կամ ոգեւորել է:
Նույն կերպ հնդիկները երկրպագում են փղին` գրացիոզ քայլվածքի համար, Ռուսները` արջերին` ուժի համար....

հ.գ. Մարդու գիտակցությունը անընդհատ փորձում է հենակետեր գտնել անցյալում, գտնել սկզբնակետը ու այնքան դյուրին է այդ ոգեւորության մեջ ընկած հավատալ սեփական ֆանտազիաներին :love

Մեղապարտ
08.06.2009, 18:00
Բարլուս … էս ինչ ա՞…
Տեքստի մնացած մասն, ինչ որ հրաշքով, կարողացա կապել օձի նշախորհրդի հետ: Բայց էս մեջբերածս հատվածը չստացվեց: Ինչի մասին ա՞: Մի թեթև լույս խնդրում եմ …
Հ.Գ.Ճիշտ կլինի Զորոաստրի փոխարեն - Զրադաշտ օգտագործել, ազգակիցներս դրանից իրենց ավելի լավ կզգան

Աստծո խերը բարին այդքանից ել եմ շնորհակալ :
Ճիշտն ասած ինքս փորձեցի քո նշած հատվածը կապել նյութի հետ չստացվեց , ակնհայտ է որ մեջբերումը արել եմ շատ անհարմար տեղից :):
Հարգելի Juzeppe ն կարծում եմ շատ չի զայրանա:oy

Արևապաշտական հավատանքի վարդապետական լեզուն հայերենն էր կամ Մաշ տոցյան կամ «օձերի լեզուն» որը համարվում էր բարձրագույն քրմապետական լեզու:
Առանձին վերցրած «ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՈՒ» հասկացությունը ընկալելի է նույնչափ որքան «ՕՁԵՐԻ ԼԵԶՈՒՆ »:Այս երկու գաղափարների միասնությունը լուրջ խնդիր ներ է առաջացնում քանի որ հավատանքի և խորհրդանշանների առումով նրանք կարծես թե տարբեր գաղափարախոսության արդյունք են:Իհարկե կարելի է «ՕՁԵ ՐԻ ԼԵԶՎԻ »նմեջ տեսնել «ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՎԻ» գծեր ակնհայտ է, որ ինչպես «ՄԱՇՏՈՑՅԱՆ ԼԵԶՈՒՆ» այնպես Էլ «ՕՁԵՐԻ ԼԵ ԶՈՒՆ» ընդհանրական է ՝տիեզե րական :
Հայ ակադեմիական որևէ աշխատանք չի մեկնաբանում «Մաշտոց» բառի ծագում նաբանությունը ,ավելի շատ տալիս են բառի մեկնաբանությունը սակայն վերջին շրջանի պատմական որոշ նյութերի վերլուծությունները հնարավորություն են տա լիս լրացնելու եղած բացը:
1) Սարը որը մեզ հայտնի է Մասիս և Արարատ անուններով, ըստ Շումերական արձանագրությունների կոչվում էր «Մաշու»:
2) Համաձայն մեր ավանդապատումների Մասիսը վիշապասար է:
3) Քրմապետական բարձրագույն ատրիբուտներից էր «վզնոցը»՝մետաղյա զարդ որը օձ էր հիշեցնում:
4) Հայտնի է որ վիշապի քարարձանները դրվում էր բարձր լեռներում ջրի ակունքի մոտ:
Եղած նյութերը ցույց են տալիս որ «Մաշտոց» բառի «մաշ» արմատը շատ հին ծա գում ունի և այն առնչվում է ջրի սբազան երևույթի հետ:
Նկատի ունենալով մեր լեզվի տառահնչյունային համարգը տվյալ դեպքում ձ-ց կարող ենք ասել, որ գործ ունենք «օձ» երևույթի հետ:Հավատանքի համակարգի մեջ այն կարող է արտահայտել հետևյալ իմաստը «մայր ջրի պահան օձ» ՝Մաշտոց: Ստիլիզացման արդյունքում Մաշտոց անվան մեջ ձևավորվել է «սուրբ ,սրբազան՚» իմաստը:Այսինքն արևապաշտական հավատանքի վարդապետական լեզուն ուղ ղակի հայերենն էր :Այսպիսով աշխարհի կառավարման ավանդական համակարգի ռեգրեսը այսինքն նահանջը տեղի է ունենում չորս աստիճանների միջոցով: Չորորդ և վերջին աստիճանի կառավարումը համապատասխանում է Աստվածաշնչի Նոյ նահապետի կառավարման ժամանակաշրջանի հետ երբ Արարչական իշխա նության հանձնման և ընդունման ժամանակ տեղի ունեցավ իշխանության զավթ ման փորձ,Նոյի կրտսեր ժառանգների Սեմի և Քամի կողմից:

Lion
09.06.2009, 20:55
Ավելորդ չենք համարում նշելը, որ Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ աստվածաշնչյան վաղ պատկերացումներում: Երկու տեղում էլ Հայաստանը սրբազան, աստվածաընտրյալ տարածք է, դրախտ, ուր արարվում են մարդկության առաջնեկները, երկուսում էլ աշխարհակործան ջրհեղեղից հետո Հայաստանը դառնում է մարդկության վերածննդի երկիրը, որտեղ կնքվում է Աստծո ու մարդկանց հավիտենական ուխտը, երկուսում էլ Հայկական լեռնաշխարհը կրում է անմահության խորհուրդը (կենաց ծառ և անմահության ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները և ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, կենաց ծառի ճամփին): Ի դեպ, երկուսում էլ մարդկությունը կորցնում է անմահ լինելու հնարավորությունը օձի միջամտության հետևանքով:

Մեղապարտ
25.08.2009, 16:54
Համարվում է արևապաշտական ամենա դժվար ըմբռնելի խորհրդանիշը: Օձը երկ դեմ խորհրդանիշ է ներկայացնում է թե բարին և թե չարը :Նա նրկայացնում է ինչ պես արևին այն պես էլ լուսնին:Օձը դուալիզմ է ունի նաև մեկ այլ դրսևորում ՝ թույն ,հակաթույն,նրա մեջ բարին և չարը համրժեք մեծություններ են այդ իսկ պատ ճարով նա հայտվում և անհետանում է աննկատ:
Չնայած այն բանին որ հնագույն պատկերներում օձը մշտապես ներկա է սակայն այդ պատկերներից մեկը հատուկ նշանակություն ունի նրա վրա դրված է «աստղ» նշանը որը նշանակում է աստված այդ նշանի մեկ ուրիշ դրսևորուը եռանկյունին է որը կարդացվում է որպես Bur Buru կամ Buyuru :ինչպես տեսնում ենք այս բառերը նույնպես կապված են արևապաշտական «Hur» գաղափարական տերմինի հետ:
Արևի չորրորդ խորհրդանիշը համարվող օձը առանձնակի նշանակություն և խոր հուրդ ունի իր մեջ: Արծիվը և օձը հակամարտող տոտեմներ են օձը հավերժ չկողմ նորոշված բայց հզոր ուժ է նա իր խորհրդանշանի մեջ ամփոփում է հավասար չա փաբաժիներով բարին և չարը: Սա է այն պատճառը որ նա պատկերվում է արևի հզորագույն խորհրդանշանի, արծվի ճիրաններում:Արծիվ օձ հակամարտության մեջ արծիվը մարմնավորում է բարի ուժերին որոնք վերահսկում են չար ուժերին և ապահովում են գերակայություն օձի-չարի նկատ մանբ:
Շումմերա-աքքադական սովորությունների մեջ օձը կամ վիշապը հանդես է գալիս որպես քաոս ,պղծվածություն և մյուս կողմից հանդես է գալիս որպս կյանք շարու նակող երևույթ:Երկնային վիշապը համապատասխանում է պատժող ուժերին, կար միր կամ կրակագույն օձը համապատասխանում է արևի խորհրդանշին որը իր մեջ ամփոփում է արևի այրող բայց վերածնող գաղափարը: Օձը ոչխարի գլխով համար վում է բոլոր աստվածների խորհրդանիշը:
Իրանում օձերը արտահայտում են երկու ուժերի մի կողմից Արիմանին կամ Ան հրո-Մայնուին կամ խավարի օձին իսկ մյուս կողմից Ազի-Դահակին որը հանդիսա նում է արևի թշնամիների պատժողը: Հայկական ավանդապատունների մեջ օձը ,օձ վիշապը,իրար փաթատված օձերը ավարտուն խորհուրդ ունեն: Երկու օձերը միա սին բնութագրում են երկու հակասությունների անվերջությունը որը ի վերջո միա վորվում է: solve et coagula եթե նրանք փաթաթվում էն ծառի կամ գաիսոնի շուրջ ապա դա բացատրում է բնության հաջորդականությունը նաև անբաժանելի են դարձնում Ճակատագիրը և ժամանակը որոնք երկու բարձրագույն դրևորում են:Sol niger-սև արև համապատասխանում է չար օձին:
Ասսորա-Բաբելոնական Լակշմի և Լակշամի օձերը հանդիսանում էն արականի և իգականի ստեղծողները :
Եգիպտոսում կոբրան-ՈՒրաեուսը համարվել է ամենաբարձր աստվածային և թա գավորական իշխանության խորհրդանիշը: Օձը առյուծի գլխով համարվել է պահա պան չարից,թևավոր օձը համարվել է համաշխարհային լույս:
Ապոպ-պոլոզը եգիպտական դիցարանում համարվում է խարխափի ,բաժանման և ավերածությունների դևը:
Հունաստանում օձը նույնպես հանդես է գալիս որպես չար և բարի: agathos daimon-«բարի դև» հունական դիցարանում օձը դրսևորվում է Զևսի ,Ապոլլոնի օգնութ յամբ:
Վաղ հռոմում լայն տարածում ուներ սրբազան ՕՁ-ԱՐևԻՆ երկրպագելը: Հռոմի կայսեր համար ՕՁ-ԱՐևԻ խորհրդանշանը դարձավ որպես Pontifex Maximus [/B հիմնա կան խորհրդանշանը :
Հրեական սովորությունների մեջ օձը հիմնականում ներկայանում է որպես չար, գայթակղող,մեղք առաջացնող երևույթ:Քրիստոնեության մեջ օձը նույնպես երկի մաստ խորհրդանիշ է Ապոկալիպսիսի մեջ սատանան ներկայանում է որպես հին օձ,հզոր վիշապ անունով:
Իսլամի մեջ օձը նմանեցվում է կյանքի հետ և ներկայանում է որպես [B]el-hayyah և կյանքի el-hyat:Իսլամում աստծո կարևոր անուններից մեկը հնչում է որպես El-Hay "կյանք տվող":
(հատված)

Մեղապարտ
07.01.2010, 05:23
Սիպտակ Դև
Հայկական ավանդապատումների մեջ վիշապը հսկում է ջրի ակունքը: Կրոնական և դիցաբանական հնագույն հավատամքի մեջ Վահագնը ջրի ակունքը հսկող օձ վիշապին վերահսկող Աստվածն է: Մալաթիայի տա րածքից գտնվել է հարթաքան դակ որի վրա պատկերված է պայքար վիշապի և վիշապաքաղի միջև և թվագրվում է մթա 10 րդ դարով: Մեր մշակույթի մեջ հաստատված է այն կարծիքը, որ վիշապ տերմինը հայկական չէ և տերմինի ծագումը սխալմաբ կապվում է ֆարսի լեզվի հետ: Բավականին անտրաբանական է ունենալ վիշապ և վիշապաքաղ սակայն տերմինը փոխառնել:
Մինչև հրապաշտական դավանանքի բաժանումը որը տեղի ունեցավ մթա 3500 տարի առաջ ջրերի պահապան աստվածուհին կրում էր մեկ անուն և այդ հնա րավոր անունն է Անա (մայր): Շումերական դիցարանում այս աստվածուհին հայտնի է Ինիանա անվամբ և համարվել է ՈՒրուկ քաղաքի գլխավոր աստվա ծուհին: Տարածաշրջանի օձ վիշապը կարող էր մարմնավորվել շումերական Ինիանա, հուրիթական Շավուշկա, հայկական Աստղիկ, պարսկական Իսթարա ,հեբրայական Աշթոր, հունական Ասթարա /Ասթարգիսան , սեմիթական Անատ ,աստվածուհու միջոցով:
Ակադեմիկ Մ. Աբեղյան Աստղիկին համարում է նաև ջրի աստվածուհի և գտնում է, որ Գեղամա լեռներում հայտնաբերված «վիշապներ» կոչված ձկնակերպ կոթողներն Աստղիկ դիցուհու արձաններն են: Սեմիթական դիցարաններում Անատ աստվածուհին մշտապես համարվել է ջրի ակունքի պահապան աստվա ծուհին: Սեմիթական Անատի և Բալի արյունակցական կապվը սկսվում է 3500 տարի մ թ ա : Արևմտա սեմիթական դիցաբանության մեջ Անատ/Իշտարը համար վում է անառակների հովանավորը դուստրն է Էլյաի , քուրը և կինն է Բալի:
ՈՒգարիթում կարծում էին որ Անատու աստվածուհին ի տարբերություն Բալի Իլուի(հոր) դուստրն է: Գրավոր լեզվի պատմությունից մենք տեղեկանում ենք ,որ բոլոր գրային համակարգերի հիմքը հանդիսանում է փյունիկյան գրային համա կարգը այդ պատճառով անցնենք սանսկրիտ որը հիմնվել է փյունիկյան տառա գրային համակարգի հիման վրա և հասկանանք կա արդյոք վիշապին բնութագրող բառախումբ հիմնբած այդ տերմինի վրա:
Անցնենք սանսկրիտ (դեվանագարի) այս լեզվի մեջ պահպանվել են շատ բառեր ոտոնք բնութագրական և տառահնչյունային կապվածություն ունեն վիշապ տերմին հետ:
վեշյա անբարոյական(բոզ)
Վաշամ հսկիչ
Վիշնու պահապան
վիշանտի ընկնող
վիշա թույն
վիշայա անհանգստացման առարկա
վիշվա ամբողջը նյութական աշխարհ
վիշվա իշվարա տիրակալ
վիշվակարտա տիեզերական աշխատավոր ստեղծող
վիշվարուպա բոլոր ձևերի տիրակալ

Արիական մշակույթի անկումից հետո արիական մշակույթի հիմնական կրողները շարժվեցին դեպի արևելք և հայտնվեցին հնդկաստանում և վերադարձան հետ իրենց ծննդավայր Զորաստր առաքյալի հետ: Հյուզինգը Ավեստայում նշված արիաների նախահայրենիքը Ariev ,Airyanam vaejanh տեղայնացնում է Հայաս տանում:

Հին Կտակարանում այսպես է ներկայանում հայտնի վիշապ օձը որը հայտվում է Մովսէսի ձռքին:

Տէրը, դիմելով Մովսէսին ու Ահարոնին, ասաց.
9 «Եթէ փարաւոնը խօսի ձեզ հետ ու ասի՝ «Մեզ նշան կամ զարմանահրաշ գործ ցոյց տուէ՛ք», այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կ՚ասես. «Ա՛ռ քո գաւազանը, այն գետին գցի՛ր փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ կը դառնայ»:
Մովսէսն ու Ահարոնը մտան փարաւոնի մօտ եւ արեցին այնպէս, ինչպէս իրենց պատուիրել էր Տէրը: Ահարոնը գաւազանը գցեց փարաւոնի ու նրա պաշտօնեաների առաջ, եւ դա վիշապ դարձաւ:
11 Փարաւոնը կանչեց եգիպտացի իմաստուններին ու կախարդներին: Եգիպտացի մոգերը նոյնն արեցին իրենց կախարդութեամբ:
12 Իւրաքանչիւրն իր գաւազանը գցեց գետին, եւ դրանք վիշապներ դարձան, բայց Ահարոնի գաւազանը կուլ տուեց նրանց գաւազանները:
Տէրն ասաց Մովսէսին. «Փարաւոնի սիրտը կարծրացել է. նա որոշել է չարձակել ժողովրդին:
15 Առաւօտեան գնա՛ փարաւոնի մօտ: Երբ նա դէպի գետը կը գնայ, կանգնի՛ր գետի եզերքին, նրա դիմաց, եւ քո ձեռքն ա՛ռ այն գաւազանը, որ օձ դարձաւ:
16 Դու նրան կ՚ասես. «Եբրայեցիների Տէր Աստուածն է ուղարկել ինձ քեզ մօտ՝ ասելով. «Արձակի՛ր իմ ժողովրդին, որ նա պաշտի ինձ անապատում: Մինչեւ հիմա ինձ չլսեցիր»:
17 Տէրն այսպէս է ասում. «Սրանով կ՚իմանաս, որ ե՛ս եմ Տէրը. ահա ես իմ ձեռքի գաւազանով կը հարուածեմ գետի ջրին, եւ այն կը վերածուի արեան:

Իսկ մեր ավանդապատումուներում «Սասունցի Դավիթ» նաև այսպիսին է վիշապ օձը

Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին,
Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին.
Գիտես թե` խըմորից ըլներ էդ Սիպտակ Դև ...

Ջոջ Մհերի կռիվը Կենաց ջրերի
ակունքը փակող Սիպտակ Դևի հետ ...

Սա այսօր մեզ հայտնի վիշապ օձի ամենա կատարյալ կերպարն է:

(հատված)

LucyFernega
28.08.2010, 03:00
Ինչու՞ օձը
Այնուամենայնիվ հակված եմ այն կարծիքին, որ սա գալիս է հեթանոսությունից: Նախ հին կտակարանը մի կողմ դնենք ու անդրադառնանք դիցաբանությանը:
Ящер-սլավոնական դիցաբանություն: http://dragons-nest.ru/def/yascher.php
Հրե օձ-Չար ոգի չուվաշների դիցաբանության մեջ: http://ru.wikipedia.org/wiki/%D0%9E%D0%B3%D0%BD%D0%B5%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%B7%D0%BC%D0%B5%D0%B9
Յորմունգանդ-Օձ Միրգադի անունը "Էդդայում" Սկանդինավյան դիցաբանություն:
Խալա-հարավսլավոնական:
Ապոպ կամ Ապեպ եգիպտացիների մոտ Խավարի դրակոն:
Այդո-խվեդո- ծիածանային օձ դագոմեյական դիցաբանությունից(այժմյան Նիգերիայի տարածքում, նախկինում Բենին)
Լևիաֆան-հսկա ծովային հրեշ, Տեհոմի տիրակալ, և դրա առաջնային մարմնավորումը:
Տիամատի-քաոսի օվկիանոսի մարմնավորումը: Շումերո-բաբելոնյան դիցաբանություն:
Այս ցուցակը էլի կարող եմ շարունակել, բայց դե տեսնում եմ թեման վաղուց չի շոշափվել... Կարող է և իմաստ չունի...
Հիմա էլ ասեք թե քրիստոնեությունը իր խորհրդանիշները չի վերցրել ավելի վաղ ժամանակների կրոնական խորհրդանիշներից...

Benadad
04.03.2011, 22:49
ՀԱՏՎԱԾՆԵՐ
(Օձի տիեզերական խորհրդանիշը )

------Կոնտինենտալ տիեզրաշինական ավանդապատումների գլխավոր կրող էլեմենտը հանդիսանում է հրապաշտական գաղափարախոսության արարչական ավանդա պատման սյուժեն: Տիեզերքը առաջ եկավ այն ժամանակ երբ շարժում տեղի ունե ցավ ,շարժման ընթացքում քաոսը բաժանվեց երկր և երկինք մասերի:Բաժանումը ծնեց նոր երևույթ որին կոչում ենք երկինք: Երկնակամարը կայուն է շնորհիվ ար արչական ուժի որը թույլ չի տալիս երկնակամարին ընկնել երկրի վրա քաոսից խուափելու համար:Ոչ մեկ հազարամյակ տևած գաղափարական խմորումներից հետո հին Հունական աշխարհում ծնվեց «eschatos – վերջին» տեսությունը:
Էսխատտոլոգիան փորձ կատարեց ընդհանրացված ձևով ներկայացնել մարդուն, նրա ենթադրյալ կյանքը մեռնելուց հետո ,կամ ընդհանրապես մարդկության հետա գա կյանքը աշխարհի վերջից հետո:Հույները նման հետևության փորձ կատարեցին ելնելով այն հանգամանքից որ դավանաբանական բոլոր գաղափարախոսությունները իրենց մեջ պարունակում էին վերջին վերաբերվող էլեմենտը, սակայն հետո ինչ՞ է լինելու հարցը, մնում էր անպատասխան: Eschatos-ի գաղափարախոսությունը առաջին անգամ ավարտված ձևով հանդես եկավ Զորաստրիզմի միաստվածության գաղափարա խոսության մեջ , որը իրեն հակադրում էր բազմաստավծությանը և արարչականության ցիկլիզմին:
Զորաստրիզմի Հրապաշտական գաղափարախոսության մեջ եզակիության գաղափարը ձևավորված հանդես է գալիս ոսկե դարի առասպելական կառավարիչ ՀԱՅ ՄԱՐԴԱՆԻ միջոցով: Նա առաջին մարդու նախատիպն է և առաջին ցուլի տիրակալը :Այս գա ղափարախոսության բնականաբար որոշակի զարգացում է ապրում և վերածվում է հետագայում Վիվաս վատի Մանու և Յմա զավակների: Մանուն համարվում էր մարդկության նախահայրը իսկ Յաման նախնիների մահացած առաջին տիրա կալը:Եվրոպական ավանդապատումների մեջ հիմնականում կյանքի, մահվան և անդրշիրիմյան կյանքի վերա բերյալ ավարտուն ձևավորված մոտեցում պահպան վել է սկանդինավյան միֆոլոգիայի մեջ:
Կգան երեք խստաշունչ ձմեռներ,արևը կծածկվի մարախուղով, կազատվի չար աստված Լոկը իր գայլ և օձ գազան երեխաների հետ ,նրանք կառաջնորդեն հսկա ներին որոնք կհարձակվեն ասերի վրա,աստվածները և հսկաները կկոտորեն իրար հրեղեն սրից կբռնկվի Իգգդրազիլը և ծովը կուլ լտա ցամաքին: Ստրաբոնը ասում էր որ դրուիդները և մյուսները հաստատում էին որ հոքին և աշխարհը անպարտ են սակայն վերջին հաշվով ջուրը և կրակը նրնաց հաղթում են:

-------Հրապաշտական գաղափարախոսության գլխավոր ավանդական սյուժեն կապված է քաոսի հետ,պարտության մատնված Քաոսի մնացորդները վերամարմնավորվե ցին ստանալով տարբեր պատկերներ հայտնվեցին համակարգված աշխարհի որո շակի հատվածներում փորձելով նոր թաքստոցում նախապատրաստել վերջին հար ձակումը տիեզերքի վրա:Ձերբազատվելով Քաոսից Տիեզերքը մի պահ դաթարեց րեց իր ընդլայնումը և ձեռք բերեց որոշակի սահմաններ: Այստեղ հայտնաբերվում է հրապաշտական գաղափարախոսության հիմնական թեզը և անտի թեզը:Չկա վերջնական հաղթանակ և վերջնական պարտություն ուստի և Տիեզերքը և Քաոսը ան բաժան են: Տիեզերքը և Քաոսը նրանք այն երկու խորհրդանշական օձերն են որոնք պատկերվում են փաթաթտված ցուպին (գայիսոնին):Քաոսի թագավորության կազ մաված է մի ընդհանուր երևույթից որի բաժանումից հետո առաջացավ երկիրը և երկինքը համապատասխանաբար ջուրը և կրարը:Կայծակնածն և ամպրոպածին աստծո և հրեշի կամ օձ վիշապի նախապատմական պայքարով հաստատվեց քա ոսի և տիեզերքի բաժանումը ,տիեզերքը ազատվեց քաոսի իշխանությունից: Պայ քարը դարձավ պարբերական որը կրկնվում էր որոշակի ցիկլերով:
Աստիճանաբար Կայծակնածին և ամպրոպածին աստծո պարտավորությունները և իրավունքները անցնում են նրա որդուն որը հետագայում փոխանցվում է արար ված մարդուն:Արարված մարդու իշխանության անցնելը բնականաբար հանգեցրեց արարչական կառավարման համակարգի մեջ մի շարք փոփոխությունների: Արար ված մարդը շատ արագ հեռացավ իր արմատից որի հետևանքով նա կորցրեց իր կատարելիությունը:
Սկզբնական կյանքի տիեզերական ալգորիթմերը նույնպես բաժանվեցին երկու մասի, հիմնելով երկու առանձին հնգակողմ և քառակողմ համակարգերը որոնք հետագայում վերածվեցին համապատասխանաբար դառնալով քառակողմի և եռակողմի:
Այս համակարգի ճիշտ ընկալումը կապված է մի շարք նբությունների հետ որոնք սակայն ելնելով իրենց գաղափարական և կրոնա միստիկական բովանդակութ յունից հնարավորինս քիչ են լուսաբանվում հիմնականում իմացության բացակայության պատճառով:Այս համակարգերը ձևավորվեցին հրապաշտական գաղափարախոսության երկու ճյուղերի մոտ :Արևապաշտականում ձևավորվեց հնգակողմը և վերածվեց քառակողմի իսկ լուսնապաշտության մեջ ձևավորվեց քառակողմը և վերածվեց եռակողմի:Հնգակողմ գաղափարախոսության գլխավոր ճարտարապետական գլուխգործոցը դարձավ բուրգի կառուցումը Եգիպտոսում:Քառակողմ գաղափարախոսության գլխավոր գլուխգործոցը դարձավ խորհդանիշների համակարգի ստեղծումը (որի մնացորդները հայտնի են մեզ կաբալա) որոնց մեջ գլխավորը դարձավ եռանկյունին:
Հրապաշտական գաղափարախոսության մեջ տիեզերքը մեկ սկզբնական խորհրդանշան ունի որը օձն է կամ վիշապը :Երկնքի տիրուհին և նրա ամուսինը անդր աշխարհի տերը սկզբնական շրջանում հանդես են գալիս որպես օձեր: Օձը համարվում էր քրմապետական բարձրագույն խորհրդանշանը ,իսկ չորացած օձի նշանը վզին կրելը քրմապերի տարբերանշանն էր հայերենում այն կոչվում է վզնոց:
Ընդլայնված և ինքնահաստատված Տիեզերքի սահմանների ներսում սկսվում է կոլեկտիվ համակարգված դավանաբանական և գիտակացության համար անհաղթահարելի պայքարը ,անհասկանալի,անտեսանելի, քաոսի դեմ որը փորձում է հաղթանակի հասնել դևերի օգնությամբ: Տիեզերքի պայմանական սահմաններից դուրս մղված Քաոս օձ վիշապը Տիեզերքի դեմ իր վերջնական հարձակումն է նախապատրաստում:Տիեզերքում հավասարաչափ զարգանում է եզակիությունը այն վերածվում է հոգնակիության:
Հրապաշտական գաղափարախոսության մեջ օձ վիշապի սյուժեն հասնում է իր բարձրագույն կետին «Հայկ և Բել» դյուցազնամարտում:Դյուցազնամարտի ավար տվով սկսվում է օձերի գաղափարական բաժանումը և նրանց պայքարը ,սակայն հարկավոր է նշել որ հայկական տիեզերաշինության մեջ վիշապ օձը եզակի է :

--------Փոքր Ասիական տարածաշրջանում արարչական ավանդապատումների հարաբերականորեն ամբողջական պատմությունները պահպանվել են հեթթական հուրիական տեքստերում:Հրապաշտական ամպրոպի աստված Թեշուբը նույնպես պայքարում է Քաոսի դեմ որը նույնպես օձ է և հայտնի է Իլլույնկա անունով:
Հեթթական տարբերակի համաձայն առաջին ճակատամարտում ամպրոպի աստվածը պարտվում է կորցնելով սիրտը և աչքը,ավանդապատումները ասում են թե ինչպես Թեշուբը (հաճախ հադես է գալիս որպես ամպրոպի աստված առանց Թեշուբը անունի) պատժեց իր թշնամի օձին որը հաղթանակ էր տարել :
Թեշուբ-օձ հակամարտության ավանդապատումը երկու տարբերակ ունի առաջին տարբերակում Հուպասիյաս-ը իր կատարած հերոսության համար արժանանում է Ինարա աստվածուհու սիրուն: Երկրորդ տարբերակում ամպրոպի աստվածը կնության է վերցնում մահկանացու մարդու աղջկան, տղա ունենալու նպատակով, որը հետագայում պետք է կնության վերցներ օձի աղջկան և օգներ իր հորը բարեկակամական կապերի միջոցով հետ ստանալ սիրտը և մի աչքը, որը գտնվում էր օձի մոտ:Հաջորդ ճակատամարտի ժամանակ ամպրոպի աստծուն օգնում է Հուպասի անունով մարդը, նա կարողանում է Իլլույնկուեին և նրա զավակներին պարտության մատնել կապպելով ձեռքերը: Կատարենք մի բացահայտում Հեթթական տար բերակաում երկու ճակատամարտերը տեղի են ունեցել ծովի ափին: Այս բացահայտումը կենտրոնական է հրապաշտական ավանդապատման տեղաշարժի համար, շեշտենք, որ Հեթթական պետությունը եղել է ցամաքային: Ըստ հեթթերի Արև աստվածը մշտապես դուրս է գալիս ծովից և այս երևույթը առանց փոփոպխության ենթարկելու նրանք փոխառել են Կիլիկիայից որի մասին նրանք հիշում են որպես աստվածների սերնդափոխման վայր ,ինչպես գիտենք Կիլիկիան ծովափնյա տարածաշրջան է:Փոքր Ասիական ավանդապատումների մեջ հստակ պահպանված է աստվածների ծագումնաբանությունը Ամպրոպի աստվածը աստվածների չորորդ սերնդից է որը դանակ մանգաղով կիսեց երկինքը երկրից: Ըստ հեթթերի անդր աշխարհը կառավարում էին հին և տարեց աստվածներ Իստուստիյասը և Պապայասը:Երկնակամարը պահում է ՈՒպելլուրի հսկան: Սա իր սյուժետով նմանվում է Կումարբիին նվիրված Հուրիթական ավանդապատմանը հետաքրքիր է որ այս երկու ավանդապատումները ազդել են Տիֆոնի հունա կան ավանդապատման վրա: Հույները իրենց հիշողության մեջ պահպանել են «հալիբների» մասին որոնք առա ջին երկաթագործներն էին Փոքր Ասիայում: Փոքր Ասիական աստծո և օձի ավան դապատումը արմատական է և այն որոշակի հստակությամբ կրկնվում է եվրա սիական ավանդապատումների մեջ:

իսկ այս գրառմանդ աղբյուրը կարո՞ղ ես կղել: