PDA

Դիտել ողջ տարբերակը : Վանգայի գուշակությունները



Ra$Ta
01.09.2008, 01:48
Բոլոչին խորհուրդ եմ տալիս այս հոդվածծը կարդալ , շատ հետաքրքիրա

այստեղ (http://www.kp.ru/daily/24146/363694/)

Սամվել
01.09.2008, 01:58
Հլը որ չեմ կարդացել բայց մի բան կասեմ.. Ես հիմա էլ չեմ տենում :D հիմա կա ուղակի մի հատ Ամերիկա' (Շտրիխ) :D:D

Տենաս Հայաստան տեսելա :think:8:oy

Հայկօ
01.09.2008, 02:14
Կարդացի: Հետաքրքիրը հետաքրքիր ա, բայց տենց գուշակություններ մեր կողքի փողոցի դզող-փչող Բենոն էլ կարա անի՝ մի երկու շշից հետո: Ըստ իս՝ լրիվ օդ էր: Հիմա ուշադիր՝ ես էլ եմ գուշակություն անում, ու հաստատ կատարվելու ա. «Մե՜ծ պատերազմ է լինելու գետերի ու սարերի երկրում: Մարմնի վրա սպի ունեցող Արքան լուսնի լույսի տակ լողալու է արյան լճում: Երկաթե դևերը հուր են արտաշնչելու տաճարների ու ամրոցների պատերին: Օդը թնդալու է լաց ու կականից, և երկնային պատիժ է իջնելու ինքնահավան ու գոռոզ Արքայի վրա...» և այլն, և այլն: Ցանկացած դարաշրջանում, ցանկացած վայրում միշտ կարելի է մի բան գտնել ու կապել Նոստրադամուսի ու Վանգայի ասածների հետ: Պատերազմներ ու Արքաներ միշտ էլ եղել են՝ լինի 2-րդ Հ.Պ.-ն ու Հիտլերը, Աֆղանստանը թե Իրաքն ու Սադամ Հուսեյնը:

Հ.Գ. Հմուտ մեկնաբանողի ձեռքում ցանկացած ցնդաբանություն էլ կարող է «հայտնության» վերածվել:

Chuk
01.09.2008, 02:25
Ես մենակ աշխարհի կործանման տարեթիվը նայեցի, հանգստացած շունչ քաշեցի :D

Ուլուանա
01.09.2008, 02:27
Իսկ ես կարդացի ու վախեցա... :( Չէ, ի՞նչ վախենալ, զարզանդեցի ուղղակի... :scare :cry

dvgray
01.09.2008, 02:29
Ես մենակ աշխարհի կործանման տարեթիվը նայեցի, հանգստացած շունչ քաշեցի :D
Էտ

5079 - Конец света
ոչ թե աշխարհի վերջն ա, այլ 5079 համարի հիվանդը Վանգայի սենյակի լույսը անջատեց ;):
:D

Ուլուանա
01.09.2008, 02:30
Ես մենակ աշխարհի կործանման տարեթիվը նայեցի, հանգստացած շունչ քաշեցի :D
Իսկ ես՝ ոչ, քանի որ հավատում եմ վերամարմնավորմանը։ :8

Ժող, բայց աշխարհի վերջը նենց անսպասելի էր, ախր մինչև էդ էդքան ահավոր բաներ էին լինում, ու միշտ ամեն ինչ վերականգնվում էր, ու աշխարհի վերջից մի տարի առաջ էլ կարծես թե վատ վիճակ չէր, էդ ինչի՞ հիման վրա պիտի մի տարի հետո աշխարհի վերջ լիներ, չհասկացա... :esim Կամ էլ ուղղակի «Տիեզերքի սահմանները լքելու» պահը մի քիչ լավ չեմ պատկերացնում... :unsure

Ավելացվել է 54 վայրկյան անց

Էտ

ոչ թե աշխարհի վերջն ա, այլ 5079 համարի հիվանդը Վանգայի սենյակի լույսը անջատեց ;):
:D
Չէ, Դիվ, Վանգայի լույսը դեռ մանկուց էր անջատվել՝ կուրացել էր։ ;)

Հայկօ
01.09.2008, 02:31
Թափով ապրեք, բան չի մնացել... 5078 թվին կարելի ա տները ծախել, թռնել Ռուսաստան :lol

Ուլուանա
01.09.2008, 02:42
Ժո՜ղ, բայց մի րոպե՜. մի հատ ուրախանալու բան եմ գտել. :hands :D

4599 - Люди приобретают бессмертие.
Սրանից հետո ուզում ա աշխարհի վերջ լինի, ուզում ա՝ տիեզերքի, կարևորը՝ անմահ ենք լինելու. աշխարհը կվերջանա՝ մենք էլ ուրիշ տեղ կապրենք, ի՞նչ ա եղել որ։ :hands :D

dvgray
01.09.2008, 02:48
Բայց ես լուրջ եմ ասում. էսքան չուզողականություն իրա հարևանի՞ն, հլա դեռ համեմատաբար էսքան կարքին ֆորումու՞մ :B:
Հլա մի հատ թեմայի վերնագիրը նայեք: Բա ամոթ չի՞ :
Ու նաև զզվելի ա: Փոխանակ մտածեք ձեր մասին, մտածում եք թե ոնց ա ձեր հարևանը վերանալու :[

Հայկօ
01.09.2008, 02:54
Չուզողությունը բնիկ հայկական հնուց էկած ավանդույթ ա, էդ չի քննարկվում :) Դե դեսից-դենից խոսում ենք, է՛լի: Վաղը կարելի ա, ասենք, էսկիմոսներին կամ բուշմեններին դատափետել: Կամ դանիացիներին՝ ինչու՞ սպանեցին իրենց արքայազն Համլետին:

Ուլուանա
01.09.2008, 02:54
Բայց ես լուրջ եմ ասում. էսքան չուզողականություն իրա հարևանի՞ն, հլա դեռ համեմատաբար էսքան կարքին ֆորումու՞մ :B:
Հլա մի հատ թեմայի վերնագիրը նայեք: Բա ամոթ չի՞ :
Ու նաև զզվելի ա: Փոխանակ մտածեք ձեր մասին, մտածում եք թե ոնց ա ձեր հարևանը վերանալու :[
Համաձայն եմ։ Չարժեր բազմաթիվ գուշակություններից հենց այդ մեկն ընտրել որպես վերնագիր։ Վերնագիրը խմբագրված է։

dvgray
01.09.2008, 02:57
Համաձայն եմ։ Չարժեր բազմաթիվ գուշակություններից հենց այդ մեկն ընտրել որպես վերնագիր։ Վերնագիրը խմբագրված է։
Շնորհակալ եմ :): Այսպես շատ ավելի լավ է:

Amanita
01.09.2008, 03:00
Էս վերնագիրը որ փոխեցիք, սաղ իրա տեղն էկավ?

Վանգա տատիկի գիտությանը ով ա հավատում?:)

Ուլուանա
01.09.2008, 03:01
Էս վերնագիրը որ փոխեցիք, սաղ իրա տեղն էկավ?
«Սաղ» ասելով՝ ինչ նկատի ունես։ Ի՞նչը պիտի իր տեղը գար, որ չեկավ։

Amanita
01.09.2008, 03:08
«Սաղ» ասելով՝ ինչ նկատի ունես։ Ի՞նչը պիտի իր տեղը գար, որ չեկավ։

Հիմա որ քո տված հարցի նման պատասխան ստանաս, պտի ջնջես գրածս?

*e}|{uka*
01.09.2008, 03:59
Էս վերնագիրը որ փոխեցիք, սաղ իրա տեղն էկավ?

Վանգա տատիկի գիտությանը ով ա հավատում?:)

Վանգա տատիինը գիտություն չի գուշակություններ է ապագայի հետ կապված, ինչպես նաև բժշկությունը : Ավելի շատ եմ հավատում , քան Նաստրադամուս պապիկին, համենայն դեպս շատ բաներ Վանգայի գուշակություններից եղել են, դա անհերքելի է::)

Amanita
01.09.2008, 04:22
Վանգա տատիինը գիտություն չի գուշակություններ է ապագայի հետ կապված, ինչպես նաև բժշկությունը : Ավելի շատ եմ հավատում , քան Նաստրադամուս պապիկին, համենայն դեպս շատ բաներ Վանգայի գուշակություններից եղել են, դա անհերքելի է::)

Վանգա տատիկի մասին շուտվանից գիտեմ, որպես էքստրասենս: Բառը ճիշտ հասկացաք?
Ապագան գուշակելու մեջ դեռ համոզված չեմ: Ես իրան շառլատան չեմ համարում: Լավն ա ինքը:
Արդեն 2 տարի ա ռուսական THT-ով մրցույթ ա գնում` Битва Экстрасенсов: Էդքանը նայելուց հետո չհավատալ էքստրասենսոր կարողություններին առնվազն ...

*e}|{uka*
01.09.2008, 04:35
Ջանա մայա, ես միայն քեզանից եմ դժգոհ:)

Վանգա տատիկի մասին շուտվանից գիտեմ, որպես էքստրասենս: Բառը ճիշտ հասկացաք?
Ապագան գուշակելու մեջ դեռ համոզված չեմ: Ես իրան շառլատան չեմ համարում: Լավն ա ինքը:
Արդեն 2 տարի ա ռուսական THT-ով մրցույթ ա գնում` Битва Экстрасенсов: Էդքանը նայելուց հետո չհավատալ էքստրասենսոր կարողություններին առնվազն ...

Բայց քեզ ինչից թվաց, թե ես քեզ չհասկացա՞։ ;)
Վանգան ինքնին կարելի է ասել սուրբ է եղել, նա բժշկել է ,օգնել է մարդկանց, փորձել է ապագայի մասին որոշակի ինֆորմացիա տալ: Էքստրասենս ասելով ի՞նչ ես հասկանում :unsure

Հարդ
01.10.2009, 16:29
Ստեղ վերջին գրառունը կատարվել ա 2008 թվականին: Նորություններ կան?

Շինարար
01.10.2009, 16:32
Ստեղ վերջին գրառունը կատարվել ա 2008 թվականին: Նորություններ կան?

Ի՞նչ նորություն պիտի լինի, Վանգան նո՞ր ա մեռել:

Հարդ
01.10.2009, 16:38
Ի՞նչ նորություն պիտի լինի, Վանգան նո՞ր ա մեռել:

Իմ համար նորություն էր: Իսկ իրա ասածները կատարվում են?

Շինարար
01.10.2009, 16:40
Իմ համար նորություն էր: Իսկ իրա ասածները կատարվում են?

Ասում են… Ասում են, Կիրկորովին փոքր ժամանակ գուշակել ա, որ Պուգաչովայի հետ ա ամուսնանալու, բայց ինձ թվում ա, Կիրկորովը գլուխ ա գովում, Վանգան դժվար նրա վրա ժամաակ ծախսեր:

Հարդ
01.10.2009, 16:42
Բա Վրաստանի հարցը:

Շինարար
01.10.2009, 16:48
Բա Վրաստանի հարցը:

Վրաստան-մրաստան, Կիրկորով-միրկորով, նման մանր-մունր հարցերով Վանգան չի զբաղվել, միայն գլոբալ խնդիրներով, որքան գիտեմ հիվանդների ա բուժել կամ ասել ա թե որ երկրում որ բժիշկը կարող է նրանց օգնել ու միշտ ճիշտ ուղղություն ա ցույց տվել:

Ափրիկյան
08.03.2014, 14:49
Բա տեսա՞ք էս տարի ինչ պիտի լինի :D