PDA

Դիտել ողջ տարբերակը : Սեպտեմբերի 1-ը շնորհավոր

Chuk
01.09.2008, 00:26
Ամեն տարի Սեպտեմբերի 1-ը միակ օրն էր, որ չէի ուշանում դասից... 6 տարի ԲՈՒՀ-ում ուսանելիս այդպես է եղել: Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար սեպտեմբերի 1-ը միշտ տոն է եղել... կարոտով հիշում եմ ուսանողական տարիներս, նախանձում հիմա սովորողներին :oy

Բոլոր-բոլոր-բոլոր
Աշակերտներ
Ուսանողներ
Ուսուցիչներ
Դասախոսներ

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի գալստյան, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Ձեզ նորանոր գիտելիքների նվաճումներ, նորանոր գիտելիքների հանձնումներ, նորանոր հաջողություններ ու ուրախ, հաճելի, օգտակար ուսումնական կյանք եմ կամենում այս տարի :)

Շնորհավո՜ր

dvgray
01.09.2008, 00:27
Վա՜յ, էս ինչ լավ թեմա ես բացել : Հենց նոր զրիցարանում էս էի ասում ես էլ:

Շնորհավորում եմ:

Մարկիզ
01.09.2008, 00:30
Շնորհավորում եմ…Լավ սովորեք, հայե՛ր…:)

Kuk
01.09.2008, 00:32
Չուկ, մենակ դու սենց թեմա կբացես:D
Թեմայի վերաբերյալ էլ.. դե ի՞նչ ասեմ` ոնց որ Աստղը էսօր ինձ ասեց` եթե քո համար տոն ա, շնորհավոր: Ում համար տոն ա, շնորհավորում եմ, ում համար էլ որ տոն չի.. հա, լավ, ծանր մի տարեք, եսիմ ինչ մի օր չի:D

Վարպետ
01.09.2008, 00:36
Չուկ արդար չես... Մի խմբի բաց ես թողել... Ու ես էդ խմբի մեջ եմ:(

Ես էլ եմ միանում շնորհավորանքներին:)

StrangeLittleGirl
01.09.2008, 00:37
Ինձ համար ամեն տարի չէ, որ տոն է: Բայց էս անգամ… Հաստատ
Վերջին ուսանողական սեպտեմբերի մեկս է, գուցե վերջինն ընդհանրապես :)

Շնորհավոր :)
Ցավակցություններս նրանց, ովքեր չեն ուզում դասի գնալ (շատ լավ հասկանում եմ): Մաղթում եմ, որ մի օր դուք էլ էսքան սիրեք ձեր բուհը, որ անհամբերությամբ սպասեք դասերին:

Երկնային
01.09.2008, 00:37
Ում համար տոն ա, շնորհավորում եմ… :)
Ում համար տոն չի, ցավակցում եմ… :8

Ու~ռա, դասերը սկսեցի~ն…
нету силы, нужен ум! :D

Chuk
01.09.2008, 00:38
Չուկ արդար չես... Մի խմբի բաց ես թողել... Ու ես էդ խմբի մեջ եմ:(

Ես էլ եմ միանում շնորհավորանքներին:)

Դե ես քեզ էլ եմ շնորհավորում :)
Ես նույնիսկ Կուկին եմ շնորահավորում :D
Բայց խոսքն ի՞նչ խմբի մասին է: Մենակ չասես լաբորանտ, ես դա դասախոսների մեջ եմ մտցնում :oy

Վարպետ
01.09.2008, 00:39
Դե ես քեզ էլ եմ շնորհավորում :)
Ես նույնիսկ Կուկին եմ շնորահավորում :D
Բայց խոսքն ի՞նչ խմբի մասին է: Մենակ չասես լաբորանտ, ես դա դասախոսների մեջ եմ մտցնում :oy
Ծնողներ, որոնց բալիկներն առաջին անգամ դպրոց են գնալո~ւ :hands

Kuk
01.09.2008, 00:39
Դե ես քեզ էլ եմ շնորհավորում :)
Ես նույնիսկ Կուկին եմ շնորահավորում :D
Բայց խոսքն ի՞նչ խմբի մասին է: Մենակ չասես լաբորանտ, ես դա դասախոսների մեջ եմ մտցնում :oy
Ի՞նձ:D
Վարպետը երևի շրջանավարտների մասին էր ասում, հը՞ :

Chuk
01.09.2008, 00:44
Վարպետ, քեզ կրկնակի շնորհավոր :)

Կուկ, քեզ էլ շնորհավոր, որ մի քիչ էլ մոտեցավ ավարտելուդ ժամանակը ;)

Ծով
01.09.2008, 00:44
Ինձ համար տոն ա միայն մի բանի համար...որ աշնան առաջին օրն ա..վսյո...
ես սկսած յոթերթրդ դասարանից սեպտեմբերի մեկին թարգել եմ դասի գնալը:D վաղը բացառություն ա:hands

*e}|{uka*
01.09.2008, 00:45
Ծնողներ, որոնց բալիկներն առաջին անգամ դպրոց են գնալո~ւ :hands

Վու՜յ :oy

Շնորհաաաաաաաաաաաաաաաավոր՜ բոլորիս :clap

Kuk
01.09.2008, 00:49
Կուկ, քեզ էլ շնորհավոր, որ մի քիչ էլ մոտեցավ ավարտելուդ ժամանակը ;)
Հա, Չուկ, նոր տեղ հասավ, թե ինձ ինչի ես շնորհավորում:hands բայց գիտես չէ՞. էդ սկզբունքով մտածողները չեն սիրում սիրելի մարդկանց ծնունդ շնորհավորել:D

Վարպետ ջան, քո համար իրոք որ տոն ա:) Սրտանց շնորհավորում եմ:)
Ես էլ կուզեի ինձ էդ առիթով շնորհավորեին:roll

dvgray
01.09.2008, 00:55
Ծնողներ, որոնց բալիկներն առաջին անգամ դպրոց են գնալո~ւ :hands
Շնորհավորում եմ էտ ընտանիքներին ևս :):
Ծնողի համար ամենահուզիչ օրերից մեկն ա…
Հուզվեք, ինչքան սրտներտ ուզի ու ինչքան կարաք: էտպես բան մեկ էլ կյանքում չի լինում :
:)

Վարպետ
01.09.2008, 00:56
Վարպետ, քեզ կրկնակի շնորհավոր :)

Կուկ, քեզ էլ շնորհավոր, որ մի քիչ էլ մոտեցավ ավարտելուդ ժամանակը ;)

Վու՜յ :oy

Շնորհաաաաաաաաաաաաաաաավոր՜ բոլորիս :clap

Մերսի~:))
Այ էս դամբուլս գնալու ա դպրոց :D
http://www.cpdd.am/aram.jpeg

*e}|{uka*
01.09.2008, 01:02
Մերսի~:))
Այ էս դամբուլս գնալու ա դպրոց :D
http://www.cpdd.am/aram.jpeg

Պոտենցյալ ռազբոյնիկ :love

Chuk
01.09.2008, 01:08
Վարպետ, էս ո՞նց ես դաստիարակում, սե՞նց ա դպրոց գնալու :D
Թող վաղն իրա համար անմոռանալի օր լինի :)

Վարպետ
01.09.2008, 01:14
Վարպետ, էս ո՞նց ես դաստիարակում, սե՞նց ա դպրոց գնալու :D
Թող վաղն իրա համար անմոռանալի օր լինի :)

Ես չեմ... քեռիներն են:(
Շնորհակալ եմ Չուկ ջան:)

Երկնային
01.09.2008, 01:14
աաա, ինչ լաաավն ա… :love

Vive L'Armenie
01.09.2008, 09:19
Ինչ լա՜վ օր է... :bux:

ՇՆորհավորում եմ բոլորին;)
Դասատուներին ուժեղ նյարդային համակարգ :hands աշակերտներին և ուսանողներին էլ հաջող ուսումնական տարի եմ ցանկանում :pioneer

P.S.
Վարպետ ինչ լավն ա :love

Dayana
01.09.2008, 09:28
Վայ :) բոլորիդ Սեպտեմբերի 1-ը շնորհավոր :)

Ariadna
01.09.2008, 09:31
Շնորհավոր սեպտեմբերի 1-ը :) Որ դասի էի գնում, մխիթարվում էի նրանով, որ նորից գնալու եմ դպրոց կամ ինստիտուտ, միշտ շատ կարոտած էլ լինում, իսկ հիմա շատ եմ տխրում էս օրը, որ պատկերացնում եմ ամառը վերջացավ։

varduuhi
01.09.2008, 09:46
Եսօր էնքան 1-ին դասարանցիներ եմ տեսել:love: Էնքան պստիկ են, սիրուն:love : Շնորհավոր բոլորի սեպտեմբերի 1-ը

Katka
01.09.2008, 10:06
Շնորհավոր, երնեկ ես էլ առաջին դասարանցի լինեի.... Վայելեք անհոգ տարիները:hands

Երվանդ
01.09.2008, 11:48
Շնորհավոր բոլոր նրանց Սեպտեմբերի 1-ը որոնք գնում են դասի, կապ չունի դպրոց թե համալսարան, ոչ թե մեր նման էշ էշ գործի :cry, եսել եմ ուզում գնամ դասի :cry :cry

Elmo
01.09.2008, 11:50
շնորհավոր ժողովուրդներ ջան:
կարամ սենց գոռգոռամ հեհեյ հեհե հեեեեեյ բայց տարիքս ացնելա դասի գնալու:
Շատ շատ լավ ուս. տարի եմ ցանկանում:

Երվանդ
01.09.2008, 11:52
Մերսի~:))
Այ էս դամբուլս գնալու ա դպրոց :D
http://www.cpdd.am/aram.jpeg

Էս ինչ սորտա:hands, ինքն էր չէ տատուն ասել գլխիտ ձեթ ես քսում որ լավ աշխատի:D

Վարպետ
01.09.2008, 13:51
Էս ինչ սորտա:hands, ինքն էր չէ տատուն ասել գլխիտ ձեթ ես քսում որ լավ աշխատի:D

Հա :D Էս ախմախն ա, որ կա :D

Cindy
01.09.2008, 15:43
Շնորհավոր բոլոր նրանց Սեպտեմբերի 1-ը որոնք գնում են դասի, կապ չունի դպրոց թե համալսարան, ոչ թե մեր նման էշ էշ գործի :cry, եսել եմ ուզում գնամ դասի :cry :cry

Մերսի,բայց գիտես հլը ուշ չի,կարաս մի անգամ էլ գնաս սովորես:)օրինակ մեր կուրսում 2տղա կան,երկուսն էլ մեծ են,մեկը 25 մեկն էլ 27 էսօր առաջին անգամ եմ ինստիտուտ գնացել,ու ասեմ որ իրոք ուսանող լինելը լավ բանա:)

Cindy
01.09.2008, 15:46
Շնորհավորում եմ բոլոր դպրոցականներին ու ուսանողներին,կապ չունի որ ավարտել են,մեկա ժամանակին իրանք էլ են ուսանող էղել:Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ

Ավելացվել է 2 րոպե անց

Նոստալգիան՝ նոստալգիա, բայց հազիվ ա պրծել, էլ ու՞ր գնա :D

Թող 2րդ մասնագիտություն ունենա,խի լավ չի լինի որ 2 մասնագիտություն ունենա,համ էլ վոնց հասկացա շատա ուզում նորից ուսանող լինի:)

Արամ
01.09.2008, 15:52
զզվում եմ ես օրից էլ հետագա մյուս օրերից էլ

Grieg
01.09.2008, 15:53
շնորհավոր շնորհավոր :)
ես ինչ անսովոր ա 9 տարի ուսանող լինելուց հետո~ էլ ուսանող չլինել :)
Երևանի փողոցները կտրուկ պոդիումի վերածվին :D :love

aniko
01.09.2008, 15:55
բայց այսօր նաև գիտության օրն է, նաև աշխարում նշում են Labor Day
ասենք
ՇՆՈՐՀԱՎՈՐ :hands

Արամ
01.09.2008, 15:56
Խի ինչը դուրտ չի գալիս?:(
իսկ ինչը պետք է դուրս գա՞ անխելք դասարանցիներս՞ նույնատիպ դասատուներս՞ թե ինչը՞

unknown
01.09.2008, 16:19
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ եմ բոլորիդ

Annushka
01.09.2008, 17:06
Շնորհավորում եմ բոլոր առաջին դասարանցիներին նախ և առաջ: Այս օրը նրանց կյանքում իրոք հիշարժան և հուզիչ է: Ես ինքս շատ լավ հիշում եմ, թե որքան ոգևորիչ ու լավ օր էր, և ինչպես մեզ դիմավորեցին 10-րդցիները, ուղեկցեցին դասարան, նվերներ տվեցին, մաղթանքներ ասացին և այլն, և այլն:) Եվ իհարկե հիշում եմ առաջին ուսուցչուհուս:love Ընկեր Սահակյանին..
Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել նաև առաջին կուրսեցիներին.. նրանք նոր կյանք են սկսում, որը շատ կարևոր քայլ է նրանց կյանքում.. դրվում է նրանց ապագայի հիմնաքարը, քանի որ սկսում են պաշարել մասնագիտական գիտելիքներ և դառնալ մասնագետներ; Բացի այդ, ուսանողական կյանքը բազմաթիվ լավ հուշերով լի մի շրջան է, երբ կատարվում են շրջադարձներ մեր կյանքում, իսկ շատ-շատերը նաև կյանքի ընկերներ են ձեռք բերում այս փուլում:)
Եվ, իհարկե, շնորհավորում եմ բոլո՜ր-բոլոր նրանց, ովքեր հաճախելու են դպրոց,քոլեջ, բուհ եվ այլ ուսումնական հաստատություններ:
Գիտելիքը ձեր զենքն է, պայքարեք հանուն գիտելիքի:hands;)

Cindy
01.09.2008, 17:12

Մերսի,մերսի Անուշկա ջաաաաաաան:)

Annushka
01.09.2008, 17:14
Մերսի,մերսի Անուշկա ջաաաաաաան:)

Խնդրեմ, ինքս մինչև անցյալ տարի ուսանող էի, ու շատ էլ դուրս գալիս էր ուսանողական կյանքը:) Չնայած մերոնք անունս դրել էին "վեչնի ստուդենտ", իսկ տատս ամեն անգամ մեր տուն գալուց հարցնում էր, բալես հիմա ուր ես ընդունվել:D:)

Razo
01.09.2008, 17:20
Բոլոր սովորողներին մաղթում եմ հաջող ուսումնական տարի: :)

Ավելացվել է 2 րոպե անց

իսկ ինչը պետք է դուրս գա՞ անխելք դասարանցիներս՞ նույնատիպ դասատուներս՞ թե ինչը՞

Իսկ դու որտեղ ես սովորում ? :)

Mari
01.09.2008, 17:36
Շնորհավորում եմ բոլորին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Բայց հատկապես նրանց, ով առաջին անգամ է ոտք դնում այս կամ այն ուսումնական հաստատություն: Երանի ձեզ:
Վերջին ուսումնական սեպտեմբերի 1-ը ինձ համար մ. թ. ա. էր՝ 2006թին :) : Լավ, չեմ հասկանում, գոնե այս տարի ավարտական կուրս ենք, գոնե այս տարի ամսի մեկին դասի գնայինք:( մարդկություն չէին կարա անեին, դասացուցակով դաս նախատեսեին մագիստրատուրայում /մենակ թեզ ուզելուց են լավ/: Ասածս ինչա՝ վայելեք յուրաքանչյուր սեպտեմբերի 1...

Cindy
01.09.2008, 17:36
Խնդրեմ, ինքս մինչև անցյալ տարի ուսանող էի, ու շատ էլ դուրս գալիս էր ուսանողական կյանքը:) Չնայած մերոնք անունս դրել էին "վեչնի ստուդենտ", իսկ տատս ամեն անգամ մեր տուն գալուց հարցնում էր, բալես հիմա ուր ես ընդունվել:D:)

Առաջին օրն եմ գնացել ու արդեն ուսանողական առաջին օրը ինձ շաաաաատա դուր եկել:)

Elmo
01.09.2008, 17:57
Առաջին օրն եմ գնացել ու արդեն ուսանողական առաջին օրը ինձ շաաաաատա դուր եկել:)

Բայց ամենաշատը վերջին օրը դուր կգա: :)

Kuk
01.09.2008, 18:13
Բայց ամենաշատը վերջին օրը դուր կգա: :)

Ուսանողակա՞ն, թե՞ ընդհանրապես:think

I love love
01.09.2008, 19:57
Շնորհավոր բոլորիս սեպտեմբերի 1-ը: Թող ուսումնական այս տարին անցնի առանց որևէ դժվարության: Բոլորիդ մաղթում եմ շատ 5-եր-5-եր-5-եր-5-եր-5-եր-5-եր-5-եր:

Երկնային
01.09.2008, 19:59
Շնորհավոր բոլորիս սեպտեմբերի 1-ը: Թող ուսումնական այս տարին անցնի առանց որևէ դժվարության: Բոլորիդ մաղթում եմ շատ 5-եր-5-եր-5-եր-5-եր-5-եր-5-եր-5-եր:
կլինի՞ ինձ 100-ներ մաղթեք, մեր մոտ 5 բալ ստանալը մինուսային միավոր ա… :D

Kuk
01.09.2008, 20:00
կլինի՞ ինձ 100-ներ մաղթեք, մեր մոտ 5 բալ ստանալը մինուսային միավոր ա… :D

Բրյուսով ե՞ս սովորում:o

Երկնային
01.09.2008, 20:04
Բրյուսով ե՞ս սովորում:o
հա, ինչու՞… :D

Kuk
01.09.2008, 20:06
հա, ինչու՞… :D

Չէ, պռոստո;) սեպտեմբերի 1-դ շնորհավոր:)

Երկնային
01.09.2008, 20:07
Չէ, պռոստո;) սեպտեմբերի 1-դ շնորհավոր:)
Մերսի… :) :D

Norton
01.09.2008, 20:47
Շնորահվոր բոլորի Սեպտեմբերի 1ը…

Ambrosine
01.09.2008, 21:39
Ամեն տարի Սեպտեմբերի 1-ը միակ օրն էր, որ չէի ուշանում դասից... 6 տարի ԲՈՒՀ-ում ուսանելիս այդպես է եղել: Չգիտեմ ում համար ոնց, բայց իմ համար սեպտեմբերի 1-ը միշտ տոն է եղել... կարոտով հիշում եմ ուսանողական տարիներս, նախանձում հիմա սովորողներին :oy

Բոլոր-բոլոր-բոլոր
Աշակերտներ
Ուսանողներ
Ուսուցիչներ
Դասախոսներ

Շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի գալստյան, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Ձեզ նորանոր գիտելիքների նվաճումներ, նորանոր գիտելիքների հանձնումներ, նորանոր հաջողություններ ու ուրախ, հաճելի, օգտակար ուսումնական կյանք եմ կամենում այս տարի :)

Շնորհավո՜ր
Չուկ ջան, արգելափակել չկա, բայց ասեմ, որ էսօր ուշացել եմ:D, այն էլ 2-րդ հերթի պայմաններում, ու 1-ին դասին չեմ նստել

Չուկ, մենակ դու սենց թեմա կբացես:D
Թեմայի վերաբերյալ էլ.. դե ի՞նչ ասեմ` ոնց որ Աստղը էսօր ինձ ասեց` եթե քո համար տոն ա, շնորհավոր: Ում համար տոն ա, շնորհավորում եմ, ում համար էլ որ տոն չի.. հա, լավ, ծանր մի տարեք, եսիմ ինչ մի օր չի:D
խաբարբզիկ:angry

Ծնողներ, որոնց բալիկներն առաջին անգամ դպրոց են գնալո~ւ :hands

ես էլ հորեղբորս տղային եմ առաջին անգամ տարել դպրոց:)

դե Կուկը իմ պես պատասխանեց. ով ուրախ է իր ուսանողական, դպրոցական կյանքից, շնորհավորում եմ, մյուսներին մաղթում եմ համբերություն

Աբելյան
01.09.2008, 22:13
շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար որ սեպտեմբերի մեկը տոն ա

իմ համար էդքան էլ տոն չի, որ ճիշտն ասեմ :oy

Պոզիտրոն
31.08.2010, 14:54
Ակումբեցիներ ինչպես եք պատրաստվում սեկտեմբերի մեկին?

VisTolog
31.08.2010, 15:01
Ցավակցում եմ նրանց, ովքեր ցավով են դա տանում::))

tikopx
31.08.2010, 15:27
Ցավակցում եմ ,այն մարդկանց ու համար սկսումա տանջանքը, բայց նաև Շնորհավորում եմ,ձեզ ցանկանում եմ հաջող ուսումնական տարի

Smokie
31.08.2010, 16:48
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար այս օրը շատ կարեւոր է եւ թանկ, ինչու՞-չէ նաեւ նրանց ում համար թանկ չէ:
Սիրելի աշակերտներ եւ ուսանողներ, ցանկանում եմ ձեզ նորանոր գիտելիքներ եւ պայծառ ապագա: Սիրելի ուսուցիչներ եւ դասախոսներ, ցանկանում եմ ձեզ մեծ համբերություն, մեծ սեր եւ իհարկե մեծ հարգանք ձեր սաների կողմից:;)

tikopx
31.08.2010, 17:59

Սիրելի ուսուցիչներ եւ դասախոսներ, ցանկանում եմ ձեզ մեծ համբերություն, մեծ սեր --կներեք , բայց այսքանը ես չեմ ցանկանում::(

Interdenominational
31.08.2010, 18:35
http://frolovablog.ru/wp-content/uploads/2009/09/0109-300x270.png

Շնորհավորում եմ ուսումնատենչ, թափառաշրջիկ, մոդայամոլ, քնաթաթախ, անուշադիր, նվնվացող, հնարամիտ, խղճահարույց, ձանձրացող և այլ շնորհներով օժտված բոլոր ակումբցիներին, ովքեր թաքուն հուզմունքով ու ներքին դժկամությամբ այս տարի պիտի ոտք դնեն ուսումնական հաստատությունների շեմին :)

Norton
31.08.2010, 18:35
Շընհավոր խոխեք:)

Adriano
31.08.2010, 21:20
Շնորհավոր Սեպտեմբերի մեկը

Ապե Ջան
31.08.2010, 22:05
Յիա շնավոր քըմատաղ, սկսվեջ տանջալից օրերը որոշ մարդկանց համար, իսկ ոմանք էլ գտնում են իրենց ազատությունը: :victory:

Գանգրահեր
31.08.2010, 22:16
Վայ էս ինչ լավ թեմայա:Շնորհավոր բոլորի սեպտեմբերի մեկը;):Վաղը իմ 2-րդ ուսանողական սեպտեմբերի 1-ն է:hands:

---------- Ավելացվել է՝ 03:16 ---------- Սկզբնական գրառումը՝ 03:13 ----------

կլինի՞ ինձ 100-ներ մաղթեք, մեր մոտ 5 բալ ստանալը մինուսային միավոր ա… :D

Ինձ էլ էլի 100-ներ,խնդրում եմ:(

Shah
31.08.2010, 22:34
էլի երեխեք պիտի փողոցում "ոտքի տակ ընկնեն"... :angry

Պոզիտրոն
31.08.2010, 22:40
Վայ էս ինչ լավ թեմայա:Շնորհավոր բոլորի սեպտեմբերի մեկը;):Վաղը իմ 2-րդ ուսանողական սեպտեմբերի 1-ն է:hands:
իմնել

Ինձ էլ էլի 100-ներ,խնդրում եմ:(
չէ ես ետքան չեմ ուզում 19-20-ն էլ ա լավ

---------- Ավելացվել է՝ 23:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:38 ----------

էլի երեխեք պիտի փողոցում "ոտքի տակ ընկնեն"... :angry
:D:D:D

Tig
01.09.2010, 12:11
Շնորհավոր սեպտեմբերի 1-ը…

Աշխատանքի գալուց միշտ դպրոցի մոտով եմ անցնում… Էսօր հավաքված էին… Ու երևի թե տնօրենն էր ելույթ ունենում… Ցավալիա…:( Ուրեմն իրա ելույթում 2 անգամ շնորհավորեց նոր ուսումնական տարվա բացման կապակցությամբ ու 40 անգամ ծնողների ուշադրությունը հրավիրեց դպրոցի խնդիրների վրա ու օգնության կոչ արեց… «Դպրոցի խնդիրները առաջին հերթին պիտի լինեն ծնողների խնդիրները…»… Մոտավորապես ամեն մի 3 նախադասությունը այս միտքն էր պարունակում ու խնդրվում էր օգնության ձեռք մեկել դպրոցին, այս կամ այն հարցով… Ծնողները էլ խնդիրներ չունեն՝ հիմա էլ դպրոցի վերանորոգումով կամ այլ խնդիրներով պիտի զբաղվեն… Բա ինչի՞ համարա Աշոծյան կոչեցյալը…:angry

Rammstein
01.09.2010, 12:53
Շնորհավոր սեպտեմբերի 1-ը,
ցավակցում եմ սեպտեմբերի 2-ից մինչեւ դեկտեմբերի վերջերի համար:

Yellow Raven
01.09.2010, 14:43
Մինչև էսօր ես էլ էի շնորհավորելուն կողմնակից, բայց էսօր գնացի ԵՊՀ ու արդեն հակառակ կարծիքին եմ:))

Դարք
01.09.2010, 14:49
Էսօր դեռ չեմ գնացել համալսարան. գրողը տանի ճիշտն էլ ես եմ արել :ՃՃ

Ambrosine
01.09.2010, 14:55
Պարզվում է՝ այսօր ինձ համար էլ «սեպտեմբերի մեկ» կար :' Բայց դե, բնականաբար, ես այդ ժամին նոր զարթնեցի :))

Շնորհավորում եմ բոլորիս՝ գիտելիքի օրվա կապակցությամբ, հատկապես՝ առաջին դասարանցիներին :)
Սովորեք, երեխեք ջան, գիտելիքը ամենաթանկ կապիտալն է:

Ֆոտոն
01.09.2010, 15:15
Ինձ համար էլ այս տարի ուսումնական է, բայց ուրախալի է, որ ամռանից աշուն անցումը ստրեսային չդարձավ սեպտեմբերի մեկով, ու ավելի ուրախ և սահուն դասապրոցեսը կսկսվի ամսվա կեսից: :)

Գանգրահեր
01.09.2010, 17:54
Էսօր դեռ չեմ գնացել համալսարան. գրողը տանի ճիշտն էլ ես եմ արել :ՃՃ

ճիշտ չես արել:P

Moonwalker
01.09.2010, 19:06
Ես էլ էսօր առաջին անգամ գնացի ԵՊՀ: Շնորհավորում եմ բոլորին ու ցանկանում երկաթե ներվեր ու անսահման համբերություն: :hands

Գանգրահեր
01.09.2010, 19:11
[QUOTE=Moonwalker;2083847]Ես էլ էսօր առաջին անգամ գնացի ԵՊՀ: Շնորհավորում եմ բոլորին ու ցանկանում երկաթե ներվեր ու անսահման համբերություն: :hands[/QUO`
Իսկապես երկաթե ներվեր է պետք:Ճիշտ ես:hands

Լեո
01.09.2010, 20:26
Մեր համար հանգիստ ապրում-աշխատում էինք...
Կրկին Երևանում սկսվեց անտանելի իրարանցումը :blin Ուսանողության 70%-ը կրկին անիմաստ ու անտեղի ոտքի տակ ա ընկնելու, ու ո՛չ ինքը, ո՛չ էլ հասարակությունը նրա սովորելու խերը չեն տեսնելու :blin
Մի խոսքով տուֆտա օր ա սեպտեմբերի 1-ը :Ճ

Պոզիտրոն
01.09.2010, 21:33

Բայց են 30%-ի համար արժի գնալ նման զոհողության:Դրանք են մեր հույսը

Lianik
01.09.2010, 22:23
Շնորհավոր գիտելիքի օր.... հատկապես 1-ին դասարանցիներին ու բոլոր սովորողներին, ինչու չէ նաև դասավանդողներին ...:bux::rose:drinks
Թող ձեր ուսումնական ուղին նոր ձեռքբերումների տարափով հեղեղվի.............;)

հ.գ Շատ կուզեի իմ համար էլ այսօր տոնական լիներ, քանզի ամենտարիք իր գեղեցկությունն ունի, բայց ուսանողությունը մի ուրիշ էր:hands

Ուլուանա
02.09.2010, 00:02
Ուշացել եմ, բայց շնորհավորում եմ բոլոր նրանց, ում համար սեպտեմբերի մեկը տոնական օր է :)։

Հ. Գ. Էս տարի ես էլ սեպտեմբերի մեկ ունեի :roll, ուղղակի իմը օգոստոսի 30–ին էր :D։

Inna
02.09.2010, 19:19
Շնորհավո՜ր:)

Գանգրահեր
02.09.2010, 19:30
Էրեխեք շնորհավոր սեպտեմբերի 2:joker

kitty
24.08.2011, 11:14
:beeeսեպտեմբերի 1-ին մնաց 7 օր :(

ցավակցում եմ բոլորին
:beee:cry2

VisTolog
24.08.2011, 19:32
Շնորհավոր kitty ջան::love

Հիշա էս գրառումս`

Ցավակցում եմ նրանց, ովքեր ցավով են դա տանում::))

:))

kitty
26.08.2011, 13:49
Շնորհավոր kitty ջան::love

Հիշա էս գրառումս`

:))

Vis~to~looooooooooooooooooog:angry

Դեկադա
26.08.2011, 16:06
Էս տարի սեպտեմբերի մեկը ինչ որ առումով առաջինն ա նաև աղջկաս համար։ Նոր դպրոց, նոր դասարան։ Մի քիչ անհանգստանում ա, բայց հույս ունենք, որ հենց առաջի օրից բոլոր <վախերը> կանցնեն ու ամեն ինչ կըթանա իր հունով։:)

John
26.08.2011, 16:26
Շնորհավոր... նոր կուրս, նոր համակուրսեցիներ... ու վերջին 3 տարիներին առաջին անգամ սեպտեմբերի մեկին գնալու եմ դասի, ոչ թե ... զորավարժությունների... էխ, էդ էլ անցավ...

Ապե Ջան
26.08.2011, 18:45
Էս տարի սեպտեմբերի մեկը ինչ որ առումով առաջինն ա նաև աղջկաս համար։ Նոր դպրոց, նոր դասարան։ Մի քիչ անհանգստանում ա, բայց հույս ունենք, որ հենց առաջի օրից բոլոր <վախերը> կանցնեն ու ամեն ինչ կըթանա իր հունով։:)

Իսկ ինչի՞ են բոլոր ավագ գնացողները երեխաները անհագստանում: Այդ վաղը կան նաև քրոջս մոտ: :))

Դեկադա
26.08.2011, 18:52
Իսկ ինչի՞ են բոլոր ավագ գնացողները երեխաները անհագստանում: Այդ վաղը կան նաև քրոջս մոտ: :))

Իսկ ինքը դեռ ավագ չի էլ գնում։ Մենք քաղաք ենք փոխել, դրա պատճառով էլ դպրոցն է նոր։ Ավագին դեռ 2 տարի ունենք։ Չնայած հասկանում եմ, դժվար է եթե առաջին անգամն է։ Մեր ծանոթներից մեկը երեկ նկատեց, որ էնքան է դպրոց փոխել, որ արդեն ոչ մի սթրես չի էլ տանում։

Tig
02.09.2011, 15:43
Մարդ չգիտի լացի, թե ինչ անի.........

http://www.youtube.com/watch?v=LN7My_NKWEg&NR=1