PDA

Դիտել ողջ տարբերակը : Բողոքականներ



Rammstein
31.08.2008, 20:39
Ինչպե՞ս եք վերաբերվում բողոքականներին (կամ ավետարանչականների, գրե թե նույնն են)։ Համարո՞ւմ եք այն աղանդ, ինչո՞ւ։

Astrid
01.09.2008, 11:04
Ինչպե՞ս եք վերաբերվում բողոքականներին (կամ ավետարանչականների, գրե թե նույնն են)։ Համարո՞ւմ եք այն աղանդ, ինչո՞ւ։

Իսկ դու գիտես աղանդն ի՞նչ է:

Ariadna
01.09.2008, 11:18
Շատ լավ եմ վերաբերվում, աղանդ չեմ համարում, մեր եկեղեցին ընդունի թե չէ, բայց վերաբերվում եմ այնպես, ինչպես, ասենք, կաթոլիկներին։ Մեզ հավասար են, կարծում եմ, մի քիչ ավելի առաջադեմ։ Ըստ իս։

ars83
01.09.2008, 11:54
Չեմ հասկանում «Վատ(աղանդ է)» պատասխանը։ Վատ վերաբերվելը ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է արտահայտվում։
Ես օրինակ, աղանդ եմ համարում բողոքականությունը, բայց որևէ մեկին «խարույկի վրա այրելուն» դեմ եմ։
Երևի, հարցն ավելի ճիշտ կլիներ ձևակերպել «ինչպե՞ս եք վերաբերվում բողոքականությանը», այլ ոչ բողոքականներին։ Կարելի է մարդում լավ վերաբերվել, բայց նրա հայացքները, դավանանքը և հավատալիքը չընդունել։

Barça
01.09.2008, 12:57
եթե խոսքը վերաբերվում ա Ավետարանչական եկեղեցուն ապա դեմ չեմ, ճիշտա լավ չի որ ժողովուրդը ցրված ու տարբեր եկեղեցիններ ա գնում, բայց ըստ իս սխալ բան չկա էտ ամենի մեջ, եթե մարդը գտնում ա որ Ավետարանչական եկեղեցում ինքը ավելի շատ բանա իմանում Աստծո մասին քան Առաքելական եկեղեցում թող գնա Ավետարանչական, իհարկե էտ չի նշանակում որ պետքա հետ կանգնել Առաքելական եկեղեցուց, չգնալ այնտեղ ու նման բաներ, ուղղակի ինձ թվումա բոլորայսպես կոչված ոչ Առաքելական եկեղեցիններին պետք չի մի անվան տակ դասել:

Lion
01.09.2008, 12:58
"Դասական" բողոքականներին վերաբերվում եմ ոչ լավ, ոչ վատ: Բայց քանի որ այդ տարբերակը չկար, ընտրել եմ "լավ"-ը: Ի դեպ, սրանք ըստ իս աղանդ չեն...

Rammstein
01.09.2008, 18:59
Չեմ հասկանում «Վատ(աղանդ է)» պատասխանը։ Վատ վերաբերվելը ի՞նչ է նշանակում, ինչպե՞ս է արտահայտվում։
Ես օրինակ, աղանդ եմ համարում բողոքականությունը, բայց որևէ մեկին «խարույկի վրա այրելուն» դեմ եմ։
Երևի, հարցն ավելի ճիշտ կլիներ ձևակերպել «ինչպե՞ս եք վերաբերվում բողոքականությանը», այլ ոչ բողոքականներին։ Կարելի է մարդում լավ վերաբերվել, բայց նրա հայացքները, դավանանքը և հավատալիքը չընդունել։

Ինձ թվում է էդքանը պետք է պարզ լիներ, որ «ինչպես եք վերաբերվում բողոքականներին» հարցը վերաբերում է բողոքականների կրոնական հայացքներին։:think


Կարելի է մարդում լավ վերաբերվել, բայց նրա հայացքները, դավանանքը և հավատալիքը չընդունել։

Համաձայն եմ, բայց չընդունել հայացքները նշանակում է չընդունել այդ մարդուն տվյալ բնագավառում։

Astrid
06.09.2008, 12:53
Մեջբերում "Մոլորեցնողները( Ինչի են հավատում աղանդի անդամնեռը, ինչպես են հետևորդներ որսում)"( Ջոն Մաք-Դաուել, Դոն Սյուարտ, Երեվան 2002, թարգմանությունը Հայ Առաքելական Եկեղեցու Եկեղեցասիրաց Եղբայրակցության կողմից) գրքից, 39-40 էջեր.



ՈԻղղափառ քրիստոնյաների հավատամքը


Թեպետև որոշ տարբերություններ կան քրիստոնեական աշխարհի 3 ճյուղերի՝ կաթոլիկ, ուղղափառ և բողոքական դավանությունների միջև, սակայն նրանք միասնական են հավատի հիմունքներին վերաբերվող հարցերին: Եկեղեցու ճյուղերի բոլոր տարաճյնությունները երկրորդական են ոչ քրիստոնեական դավանանքների ու աղանդների ժառանգության համեմատությամբ:


Բարձրագույն հեղինակության, ալյև Հին ու Նոր Կտակարանների աստվածային ներշնչվածության հարցերում քրիստոնեության երեք ճյուղերն էլ համակարծիք են: Սրա հետ մեկտեղ կաոլիկուտյունն ու ուղղափառությունը, Աստվածաշնչից բացի, ունեն իրենց առանճին հեղինակությունները:
Հռոմեական կաթոլիկություն: Պատմականորեն հռոմեական կաթոլիկ եկեղեցին Հին և Նոր Կտակարանների 66 գրքերը գնահատում է որպես աստվածաբուխ խոսք: Պարականոն գրքերը ևս նա համարում է Աստծո թելադրած: Ավելին, նա եկեղեցական ավանդույթները համաում է նույնքան հեղինակավոր, որքան Սուրբ Գիրքը:
ՈԻղափառություն: Պատմականորեն ուղղափառ եկեղեցին ևս Հին ու Նոր Կտակարանների 66 գրքերը ընդունում է որպես Աստծուց տրված հայտնություն: ՈՒղղափառներն իրենց եկեղեցին համարեւմ են Աստծո Խոսքի պահապան և նրա անխարդախ մեկնիչ:
Բողքականություն: Բողոքական եկեղեցին ընդունում է, որ հավատի և առօրյա կյանքի համար միակ հեղինակությունը Աստվածաշունչն է:

StrangeLittleGirl
06.09.2008, 13:01
Ի դեպ, «Մոլորեցնողները» գրքի հեղինակն ինքը բողոքական է ;)

Astrid
06.09.2008, 13:06
Ի դեպ, «Մոլորեցնողները» գրքի հեղինակն ինքը բողոքական է ;)

Թարգմանողն էլ առաքելական ;)

Լուսիանա
06.09.2008, 19:28
Շատ լավ, աղանդ չեմ համարում

Amaru
06.09.2008, 23:26
...ինչպես մնացած կրոններին և նման այլ բաներին... :)

Տրիբուն
07.09.2008, 23:05
Ասենք Անգլիկական եկեղեցին բողոքականության ուղղություններից մեկն է, լյութերականության ու կալվինականության հետ միասին; Քենթրբերիի եպիսկոպոսն էլ մեր կաթողիկոսների հետ ախպեր-ընգերություն է անում, որպես հիմնական եկեղեցիներից մեկի առաջնորդ; Կարծում եմ տեղին թեմա չէ; Բողոքականությունը, դա ընդդեմ Հռոմի պապի ու կաթոլիկ եկեղեցու շարժում էր Եվրոպայում, միջնադարում; Հիմա Եվրոպայի կեսը բողոքականներ են; Բողոքական հայեր էլ կան, արդեն մի քանի հարյուր տարի;

razmik21
26.03.2010, 19:33
Շատ ուրախ եմ, որ այս թեմայի մասնակիցները օբյեկտիվ են ու աղանդների շարքին չդասեցին բողոքական ու դրանից առաջացած ավետարանչական ուղղությունը::)

Աինի
27.03.2010, 18:07
Բողոքականությունը աղանդ չեմ համարում, բայց կա տարբերություն Հայստանյաց բողոքականության և եվրոպայում գործող բողոքական եկեղեցիների մեջ, վերջիններս հիմնվել են Լյութերի կատարած ռեֆորմների վրա, իսկ Հայաստանյաց բողոքական եկեղեցին բաժանվել է Հայ Առաքելական Եկեղեցուց մոտ 190 տարի առաջ, իսկ պատճառն եղել է հասարակ ժողովրդին անհասկանալի գրաբարյան լեզուն, մանկամկրտությունը, և էլի մի քանի պատճառներ բայց հիմնական պատճառները համարվում են այս երկուսը, որոնցից առաջինի համար մոլեռանդորեն պայքարում էր նաև Խ. Աբովյանը, ի դեպ ՀԱԵ-ի տվյալներով բողոքականությունը հայաստանում երբեք չի գերազանցել բնակչության 1 տոկոսը...

Benadad
27.04.2010, 21:49
Ակումբում եթե Գյումրեցիներ կան ,ապա ես նրանց մեծ սիրով այս ուրբաթ հրավիրում եմ Շիրակի թեմնի Սոցիալ-կրթական կենտրոն, այնտեղ կազմակերպել ենք բանավեճ, աղանդներ թեմայով, արեք չեք փոշմանի, կտեսնենք ,թե ով է աղանդ, իսկ եթե մեր եկեղեցու/Առաքելական/ պօատվավոր այրերը ավետարանականությանը համարում են աղանդ, ապա ինչու են նրանց փողերով սոցիալ կրթական կենտրոններ ու եկեղեցիների եվրո դուռ ու լուսամուտներ սարքում և տեղադրում ,կարող եք պատասխանել,թե երբ խոսքը հասնումէ մինանսներին ,ապա լռություն