PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիլիամ Ֆոլկներ <<Շառաչ եւ ցասում>>



pilisopa-uhi
31.08.2008, 10:13
Ինչի մասին էր ըստ ձեզ:

Երվանդ
31.08.2008, 11:17
Չեմ կարդացել ցավոք սրտի:(

Հայկօ
31.08.2008, 15:58
Կարդացել եմ, ու մենակ էն տպավորվել, որ բացարձակ չտպավորվող գիրք ա՝ անհետաքրքիր, ստանդարտ, դանդաղ ու տափակ ու բութ: Հիմա ոչ միայն չեմ կարող ասել, թե ինչի մասին ա, այլ նույնիսկ թե ինչ էր կատարվում: Կամ ընդհանրապես մի բան կատարվում էր, թե չէ:

pilisopa-uhi
31.08.2008, 21:56
Կարդացել եմ, ու մենակ էն տպավորվել, որ բացարձակ չտպավորվող գիրք ա՝ անհետաքրքիր, ստանդարտ, դանդաղ ու տափակ ու բութ: Հիմա ոչ միայն չեմ կարող ասել, թե ինչի մասին ա, այլ նույնիսկ թե ինչ էր կատարվում: Կամ ընդհանրապես մի բան կատարվում էր, թե չէ:
ցավում եմ, որ չես հասկացել գիրքը:Խորհուրդ կտամ վերընտերցել: Եթե հասկանում ես, այն ինչ փորձում է հասկացնել, հոգիդ հեղաշրջվում է:Հոյակապ ստեղծագործություն է:Իզուր չի արժանացել Նոբելյան մրցանակի:

Kuk
13.02.2009, 22:37
Ես չեմ կարդացել, եթե կա մարդ, ով կարդացել ա ու չի ալարի կրճատ կներկայացնի, շատ շնորհակալ կլինեմ: Նենց շտապ ա պետք:oy Կամ գոնե մի հատ հղում տա, որտեղ կկարողանամ կարդալ` ընդհանուր ինչի մասին ա:

Sunny Stream
13.02.2009, 23:33
Չեմ կարդացել ցավոք սրտի:(

ես էլ; ծրագրային էր, բայց Ֆոլքների պատմվածքներով պրծա... կկարդամ անպայման! Գրադարաններում էլ չգտա, ախր... լսել եմ, որ հոյակապ գիրք է, Ֆոլքներին պատվածքներից էլ շատ-շատ սիրեցի, էնպես որ եթե ձեռքս ընկնի, շատ մեծ ակնկալիքներով եմ կարդալու:

Enigmatic
13.02.2009, 23:38
Ես կարդացել եմ ռուսերենով,ահավոր խառն ա,այնքան լարված պետք ա կարդաս որ գոնեմ հասկանաս ով ով ա:{չգիտեմ ինձ դուր չեկավ,չհիշվող ու անհետաքրքիր էր շատ

Anika Verdy
16.02.2009, 22:29
Ես կարդացել եմ ռուսերենով,ահավոր խառն ա,այնքան լարված պետք ա կարդաս որ գոնեմ հասկանաս ով ով աչգիտեմ ինձ դուր չեկավ,չհիշվող ու անհետաքրքիր էր շատ
սկիզբն է էդպես թվում, որովհետեւ չես հասկանում, ես երկու անգամ եմ կարդացել եւ շատ ուշադիր, արժեր, իրոք, շատ հզոր գործ է, կարող եմ գրքի հետ կապված մի քանի խորհուրդ տալ?
Առաջինը պետք չի կարդալ հայերեն թարգմանությունը, պետք է վերցնել ռուսերենը, որ կա իսահակյան գրադարանում, մեկ կամ երկու օրինակ, ընթերցասրահում... ուրիշ չգիտեմ, որտեղ կա
միանգամից, գիրքը սկսելուց առաջ ու նաեւ կարդալուն զուգահեռ լավ է կարդալ վերջի ծանոթագրությունները, դա շատ օգնում է գիրքը հասկանալ...
պետք է նաեւ ուշադրությունն դարձնել գրվածքի շրիֆտին, դա մի յուրահատուկ միջոց է, որ առաջին մասում ընթերթողին ցույց է տալիս, որ մասն է ներկայի մասին, եւ որ հատվածն է բենջամինի հիշողությունները...
առաջին մասում- բենջամինը երեսուներեք տարեկան է, երբ նրան ամորձատում են, որոշ վերլուծաբաններ տեսնում են զուգահեռներ Բենջամինի եւ Հիսուսի միջեւ: Եթե վերլուծականն գրականություն կարողանաք գտնել, կարդացեք նաեւ վերլուծականը
ինձ շատ է էդ գիրքը դուր եկել, իմ ամենասիրած գրքերից է, ֆոլքների մասին էլ դե չեմ ասում շատ հզոր գրող է:


Ես չեմ կարդացել, եթե կա մարդ, ով կարդացել ա ու չի ալարի կրճատ կներկայացնի, շատ շնորհակալ կլինեմ: Նենց շտապ ա պետք Կամ գոնե մի հատ հղում տա, որտեղ կկարողանամ կարդալ` ընդհանուր ինչի մասին ա:

անհնար է , հնարավոր չէ կարճ պատմել գիրքը , այն որպես այդպիսին սյուժե ունի, սակայն դա չի կարեւորը գրքում, կարդալիս գիրքը հոսում է քո մեջ, լցվում է երակներիդ մեջ, սառսռում ես, երբեմն նաեւ жудковато զգացում ես ունենում, , կներեք հայերեն բառը չգտա, բայց թողնում է շատ ուժեղ ակոսներ հոգում, տպավորվում է...
լավ է կարդալ, ու կարդալ ոչ բուհի ծրագիրը կարդացած լինելու համար


Ինչի մասին էր ըստ ձեզ:

շատ դժվար կարց է, ինձ թվում է կյանքի, մեղքի, սիրո մասին, դաժանության, մի խոսքով`կյանքի մասին, ամեն մեկը իրենն է գտնում... գիրքը մարդկային հոգու էն մութ անկյունների մասին է, որտեղ ռիսկ չես անում քիթդ խոթես, բայց ֆոլքները գրում է, ու ոնց է գրում...

Anika Verdy
16.02.2009, 22:43
http://www.lib.ru/INPROZ/FOLKNER/noise_y.txt
lib.ru ում կա ֆոլքներ

Kuk
17.02.2009, 02:11
Էս ինչ մի երակ բան խառնեցիք իրար:o Արդեն վախ մտավ մեջս էդ գրքից:scare

Rhayader
17.02.2009, 02:21
Կարդացել եմ, ու մենակ էն տպավորվել, որ բացարձակ չտպավորվող գիրք ա՝ անհետաքրքիր, ստանդարտ, դանդաղ ու տափակ ու բութ: Հիմա ոչ միայն չեմ կարող ասել, թե ինչի մասին ա, այլ նույնիսկ թե ինչ էր կատարվում: Կամ ընդհանրապես մի բան կատարվում էր, թե չէ:

Ավելացնելու բան չունեմ: Տափակ, լարված, ծամծմված գիրք էր: Զոռով եմ վերջացրել: Հեղինակը վիզ էր դրել ապացուցել, որ ինքը դեմք ա, բայց զգացի, որ եթե դեմք էլ է, ապա շատ անկապ դեմք է:

cold skin
20.10.2009, 12:55
Ֆոլքներից կարդացել եմ «Մայրամուտի արևը» պատմվածքը:
Անկապություն, նույնիսկ շա՜տ տաղտուկ է … Բան չունեմ գրելու… Սկսել եմ «Վարդ՝ Էմիլիին» պատմվածքը: Մի քիչ հետաքրքրություն կա…Տեսնե՛նք:

cold skin
20.10.2009, 14:49
Սկսել եմ «Վարդ՝ Էմիլիին» պատմվածքը: Մի քիչ հետաքրքրություն կա…Տեսնե՛նք:
Կարդացի, «black» պատմվածք էր, գերեզմանահոտը, կծու փոշու հոտը զգացի…