PDA

Դիտել ողջ տարբերակը : Սիրո հասցրած տառապանքները



Angelina
09.11.2006, 17:52
Պատմեք տեսնեմ՝ ձեզ հետ ի՞նչ արտասովոր երևույթներ են կատարվել:

qameleon
29.11.2006, 20:38
Siro tarapanknery asem vor shat en:( de yerevi nra hamar vor tvyal andzy qo hamar shat karevor u harazat e u amen inchin nayum es shat aveli sur u dranic el henc tanjvum es. Shat baner kan tvarkelu u aselu bayc senc ches karox erkar patmel

Մոդերատորական: Ծանոթացեք ակումբի օրենսդրությանը (http://www.akumb.am/announcement.php?f=26)։ Մասնավորապես ֆորումում չեն ողջունվում լատիներեն տառերով հայերեն գրառումները:
Եթե ինչ-որ պատճառով հայերեն մեքենագրելու հետ կապված դժվարություններ կան, ապա կարող եք օգտագործել ֆորումում ներդրված հայերեն մեքենագրման համակարգը, Տրանսլիտի ձևափոխիչը (http://www.akumb.am/showthread.php?t=42) կամ կարդացեք «Ինչպե՞ս գրել հայերեն» (http://www.akumb.am/showthread.php?t=279) թեման:

Rafael
26.12.2006, 17:30
Հոսող ջրերի վրա թվեր գրելուց ավելի անհույս է սիրել մի մարդու որը քեզ չի սիրում:

Parizuhi
07.05.2007, 18:24
Մեծ մեղք է, որին ներում չկա, ուրիշ մարդու մեջ սիրո կյանքն արթնացնելը և հետո սպանելը.........
Սիրուց խորը տառապում ես ու դառնում ես անզոր ...

ihusik
07.05.2007, 18:48
Շեքսպիր.
<<Սերը ամենազոր է. աշխարհի վրա չկա ոչ մի վիշտ` նրա պատժից բարձր, ոչ երջանկություն` նրան ծառայելու հաճույքից բարձր>>:

Firegirl777
07.05.2007, 18:52
Նույնիսկ տառապանքը քաղցր է եթե սերն է այն հասցնում.........

Ուլուանա
07.05.2007, 19:02
Նույնիսկ տառապանքը քաղցր է եթե սերն է այն հասցնում.........
Այո, բայց երբ այդ քաղցրությունը չափազանց երկար է ձգվում, մի գեղեցիկ օր հայտնաբերում ես, որ սիրտդ արդեն սկսում է խառնել դրանից, :[ և ակամա ուզում ես մի քիչ էլ «դառը» հաճույք վայելել։ :nyam

Firegirl777
07.05.2007, 19:25
Այո, բայց երբ այդ քաղցրությունը չափազանց երկար է ձգվում, մի գեղեցիկ օր հայտնաբերում ես, որ սիրտդ արդեն սկսում է խառնել դրանից, :[ և ակամա ուզում ես մի քիչ էլ «դառը» հաճույք վայելել։ :nyam

Համաձայն եմ, բայց հիմնականում մինչ այդ արդեն մոռացվում է, միայն բացառիկ դեպքերում է, որ այն երկարում է......
Չգիտեմ, գուցե ամենամեծ տառապանքը, որ կարող է սերը հասցնել, դա կարոտն է, երբ կարոտում ես մեկին, նույնիսկ եթե նա կողքիդ է, քայլում է քեզ հետ, աշխատում կամ սովորում քո կողքին, բայց շատ հեռու է քեզանից....

Vahe
07.05.2007, 19:54
9-րդ դասարան սիրահարված էի մի աղջկա: Չէի համարձակվում ասեի իրան: Նստած մաթեմ էի պարապում մատիտի քիտը կոտրվեց: Այդ կոտրված մասով ձեռքս կտրելով ուզեցի մթոմ իրա անունի առաջին տառը գրեմ: 2 գիծ քաշեցի ու փոշմանեցի: Իսկ հիմա չնայած շատ քիչ, բայց այդ 2 գիծը երեւում են, բայց շատ եմ փոշմանել ու համարում եմ դա շատ սխալ բան այդպիսի բան անելը:

ihusik
08.05.2007, 01:01
Նույնիսկ տառապանքը քաղցր է եթե սերն է այն հասցնում.........


Այո, բայց երբ այդ քաղցրությունը չափազանց երկար է ձգվում, մի գեղեցիկ օր հայտնաբերում ես, որ սիրտդ արդեն սկսում է խառնել դրանից, :[ և ակամա ուզում ես մի քիչ էլ «դառը» հաճույք վայելել։ :nyam


Համաձայն եմ, բայց հիմնականում մինչ այդ արդեն մոռացվում է, միայն բացառիկ դեպքերում է, որ այն երկարում է......
Չգիտեմ, գուցե ամենամեծ տառապանքը, որ կարող է սերը հասցնել, դա կարոտն է, երբ կարոտում ես մեկին, նույնիսկ եթե նա կողքիդ է, քայլում է քեզ հետ, աշխատում կամ սովորում քո կողքին, բայց շատ հեռու է քեզանից....
Firegirl777 համամիտ եմ առաջին արտահայտածդ մտքի հետ ու հետո չգիտեմ ինչի՞ ես միտքդ փոխել ու համաձայնվել Ուլուանա-ի հակառակ արտահայտած մտքին::) Չէ, ես էլ եմ շատ հարգում ու սիրում Ուլուանա-ին, բայց կարծում եմ սկզբնական արտահայտած միտքդ շատ ճիշտ է.
Նույնիսկ տառապանքը քաղցր է, եթե սերն է այն հասցնում...
***
Ի՞նչ են զգում, երբ սիրում են`
Գուցե դուք ինձ հարցնեք –
Տանջվում են, ես ձեզ կասեմ`
Քա՜ղցր տանջանք կրելով:
***
Այս ի՞նչ ցավ է սիրտս ճնշում.
Օ ոչ, օ ոչ, չեմ հավատում,
Որ սերը` ցավ է պատճառում…
***
Եթե նույնիսկ այս ամենը
Չար կատակ էր քո կողմից.
Եթե նույնիսկ չար ոգի ես
ՈՒ լոկ տանջել դու գիտես`
Միևնույն է, Սիրում եմ քեզ,
Թեկուզ տանջես ինձ այսպես:

Եթե նույնիսկ դու ատում ես`
Սրտիս թրթիռն սիրով լի.
Եթե նույնիսկ անտեսում ես`
Հոգուս տանջանքն այսքան խոր`
Միևնույն է, վստահ եղիր`
Ես քեզ ատել չեմ կարող:

Եթե նույնիսկ քո շրթունքները,
Որ համբուրում եմ կախարդված մտքով,
Գաղտնի ծաղրում են իմ անբիծ Սերը,
Որ փայփայում եմ այդքան խնամքով`
Միևնույն է, ես ներում եմ,
Սիրտս այլ կերպ չի կարող:
***
Խնդրում եմ, խնդրում` դու չասես երբեք,
Թե զուր էին մեր ապրած օրերն այս մեգ,
Որ այն ամենը` ինչ ունեցել ենք,
Սրտի մեծ վիշտ էր ու տառապանք անպետք:

Բարեկամ
08.05.2007, 05:17
Սերը սուտ է այն պարզ պատճառով, որ այն կարող է և չլինել:

Այսինքն, երբ այն կա, այն ամեն ինչ է, բայց երբ այն դադարում է, ամեն ինչ դառնում է պարզ ու տրիվյալ, իսկ սիրո երբեմնի տառապանքները տարակուսելի՝ իրենց իսկության մեջ: Այստեղից հետտևում է, որը սերը պարզապես ուժեղ իլյուզիա է, որի տառապանքներն ու հրաշքները սնում են միայն ռոմանտիկներին՝ երևակայության մեջ կամ հուշերում…

Firegirl777
08.05.2007, 08:57
Ես չեմ համաձայնվել, այլ միայն լրացրել եմ միտքը, ուղղակի իմ մոտ առկա է մի մտածողություն, որը շատ հաճախ հերքում է ռոմանտիկն ու երևակայականը, և չնայած ես ինքս սկսում եմ երազել, բայց դա այնքնա կարճ է տևում, քանզի իմ իրատեսական մտածողությունը թույլ չի տալիս, որ այն երկար տևի....
Այո սերը գեղեցիկ, նույնիսկ երբ հեռու ես քո սիրո առարկայից, բայց ես կողմ եմ միշտ եղել երկկողմանի սիրուն, որը երջանկացնում է ու հոգու հանգստություն պարդևում, Իհարկե կրքի ուղեկցությամբ
Շնորհակալ եմ քո արտահայտած մտքերի համար
Իսկ բանաստեղծությունները շաաատ գեղեցիկ են ու հուզառատ

Ուլուանա
08.05.2007, 12:55
Firegirl777 համամիտ եմ առաջին արտահայտածդ մտքի հետ ու հետո չգիտեմ ինչի՞ ես միտքդ փոխել ու համաձայնվել Ուլուանա-ի հակառակ արտահայտած մտքին::) Չէ, ես էլ եմ շատ հարգում ու սիրում Ուլուանա-ին, բայց կարծում եմ սկզբնական արտահայտած միտքդ շատ ճիշտ է.
Նույնիսկ տառապանքը քաղցր է, եթե սերն է այն հասցնում...
Հուսիկ, ինչպես իմ նախորդ գրառման մեջ արդեն գրել եմ, ես էլ եմ համաձայն, որ սիրո տառապանքն իսկապես քաղցր է, բայց միայն որոշ ժամանակ, որովհետև մարդու մեջ եղած մազոխիզմն ինչքան էլ շատ լինի, հաստատ չի կարող այնքան շատ լինել, որ բավարարի անպատասխան սիրուց հավերժ հաճույք տանալու համար... :( Մարդն իր բնույթով այնպիսին է, որ սիրելու հետ մեկտեղ նաև ի պատասխան սիրվելու կարիք է զգում, և այդ կարիքը վաղ թե ուշ հիշեցնում է իր մասին։ Երբ սերը չի սնուցվում, այն արդեն դատապարտված է մարման... մարելուց հետո էլ, իհարկե, ավելի ճնշող ու կեղեքող դատարկություն ես զգում, որը լցնել կարող է էլի միայն սերը...

Օֆ, շատ փիլիսոփայեցի, ուղղակի, իմ կարծիքով, տառապանք պատճառող սերը, որքան էլ ուժեղ լինի ու հաճելի, մի գեղեցիկ օր հոգնեցում է, հոգեմաշ է անում, և մարդ ուզում է մի քիչ էլ փոխադարձ սեր վայելել...

Մանոն
08.05.2007, 14:59
...Ոմանց սիրելը` դա խաչ կրել է:
Չեմ հիշում որ բանաստեղծի տողերն են, բայց հավատացնում եմ ձեզ, որ սրա մեջ ճշմարտություն կա:

ihusik
09.05.2007, 17:07
Ներկայացնեմ այս թեմային համապատասխանող մի երգի բառեր. հեղինակի անունն ափսոս չգիտեմ, բայց շատ եմ հավանում այդ երգի Հարութ Փամբուկչյանի կատարումը.:)

Սիրում եմ քեզ

Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
Երազներս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ...
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Հիշու՜մ եմ քեզ, ժամանակն է
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Գնա-գնա ուրիշին դու հավատա
Գնա էլ քեզ չեմ մոռանա
Ափսոս կյանքս անցավ գնաց, սերս մնաց
Հիշու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...
Սիրու՜մ եմ քեզ...

Ուրվական
09.05.2007, 19:35
Էդ երգը վերջն ա: Ինչքան ենք ժամանակին լսել ու տանջվել: Մարդու այդ հոգեվիճակի մեջ մտնելու համար էս երգը ինքն ա, որ կա: Ու մի ցանկություն մոտս առաջացավ, թող ոչ մեկը իր կայնքում այդպես էլ այս երգի իսկական իմաստը չհասկանա ու ոչ էլ ցանկություն ունենա հասկանալու: Ասածս ինչ ա, որ սիրեք և եղեք սիրված:

ihusik
09.05.2007, 21:39
...Ոմանց սիրելը` դա խաչ կրել է:
Չեմ հիշում որ բանաստեղծի տողերն են, բայց հավատացնում եմ ձեզ, որ սրա մեջ ճշմարտություն կա:
Ի՜նչ լավ է ասված Manon...:) ափսոս տխրությունից է ծնունդ առել...:(

Ոմանց սիրելը` դա խաչ կրել է:

Selene
10.05.2007, 21:06
Սիրում եմ քեզ

Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Սպասեցի ես քո ճամփին, անցավ կյանքս,
Երազներս անցավ գնաց, սերս մնաց
Սիրու՜մ եմ քեզ, մոռացել ես
Համբույրներով, քո աչերով ինձ այրեցիր
Սիրում էի հոգուս վրա վերք թողեցիր
Սիրու՜մ եմ քեզ...


Իրոք շատ հոյակապ երգ է::hands

Իսկ ինչ վերաբերում է սիրո հասցրած տառապանքներին, ապա իմ կարծիքով սիրելն ինքին տառապել է ենթադրում,եթե անգամ սերը փոխադարձ է, միգուցե կոպիտ հնչեն խոսքերս, բայց իմաստը նրանց մի փոքր այլ է:ok Օրինակ, երբ սպասում ես սիրելիիդ զնգին կամ հանդիպելուն, ամեն մի վայրկյան տանջում է քեզ, պարզապես երբ տեսնում կամ լսում ես նրա ձայնը, ամեն մի ապրում էլ հօդս է ցնդում, և այդ պահին երջանկությունը մոռացնել է տալիս ամեն մի վատ բան՝ թեկուզ վայրկյան առաջ ապրած:
Ընդհանրապես սիրո հասցրած տառապանքները ավելի շատ գիտակցում ես, երբ այլևս այդ մարդուն չես սիրում, այլևս չկա այն սրտի թրթիռը, որը ստիպում էր մտքումդ ամեն վայրկյան նրա մասին մտածել ու նրա կողքին լինելու մասին երազել: Քանզի այդ ժամանակ նա դառնում է սովորական մեկը, որի պատճառով բազմիցս տառապել ես, աստիճանաբար վերհիշում ես բոլոր տխուր ու արտասվախառն աչքերով անցկացրածդ օրերը…
Բայց ես կարծում եմ, որ պետք չէ սիրուց հետո մտածել նրա պատճառած տառապանքների մասին, որովհետև սիրո պարգևած քաղցրության կողքին այդ տառապանքը չնչին է:ok
Պարզապես սիրուց հեռանալ է պետք հպարտորեն, որովհետև սիրել ես ու զգացել, թե դա ինչ է:love , իսկ մնացյալն անիմաստ է քննարկել սիրուց հետո…

ihusik
17.05.2007, 21:22
Ես քեզ սպասում եմ...

Ես քեզ սպասում եմ... գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս մոմը, որը կենդանության վերջին ճիգերն է գործադրում: Սիրուդ հուշերն էլ են նման այս մոմին. չեն ուզում մարել, ուզում են վառվել, ուզում են լույս տալ իմ սրտին, մտքին, իմ կյանքի ուղուն:

Ես քեզ եմ սպասում... սպասում եմ, որ պատմեմ քեզ այն ամենն՝ ինչ քեզնից հետո կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց. ես փոթորիկների միջով անցա, խեղդվելուց փրկվեցի շատ հաճախ, իսկ հիմա, Փառք Աստծո, արդեն խաղաղ եմ: Արի, որ պատմեմ առասպելս... Գիտե՞ս ինչպիսին է հիմա վիճակս՝ ես շատ խաղաղ եմ ու շատ եմ նման փոթորկից հետո հանդարտված ծովին: Հանգստանում եմ ես. մի կողմ եմ նետել ճնշող ամեն բան՝ արձակել եմ բոլոր սանձերը հոգուս, ազատություն եմ տվել հույզերիս՝ զգացմունքն է անզուսպ հորդում միջից:

Ես քեզ սպասում եմ... գիտեմ, ուզում ես գալ, բայց էլ չես կարող... սակայն միևնույն է՝
Ես քեզ սպասում եմ...

Այս տողերի ձայնային (MP3:sulel :ckck ) տարբերակը կարող եք լսել իմ անձնական:hi կայքում...:love :kiss

Apsara
18.05.2007, 00:59
Շատ ցավեր կան աշխարհում, բայց հոգու ցավը ամենադաժանն է, իսկ հոգին միայն սիրուց զրկված ժամանակ է ցավում
Ես այս վերջերս դա ապրեցի ու մինչև հիմա տանջվում եմ, չեմ կարող ասել որ այն քաղցր տանջանք է, բայց իր սպին թողնում է ընդմիշտ հոգու լարերի վրա:
Ռուբեն Հախվերդյանի "Եթե իմանաիր" երգը ինձ շատ հարազատ դարձավ այդ ժամանակ, ես գրեթե սկսեցի չհավատալ սիրո գոյությանը, կամ միգուցե երջանիկ սիրո…

Ծով
18.05.2007, 01:15
Ո՞նց…
Քո սերը տառապանք է հասցնում …նրա՞ն…:o
Նրա սերը տառապանք է հասցնում …քե՞զ…:o մի ուրիշ բան մտածե՛ք…
Սերը տառապանք չի հասցնում…սիրո բացակայությունն է տառապանք հասցնում…;) :P

Apsara
18.05.2007, 01:28
Ո՞նց…
Քո սերը տառապանք է հասցնում …նրա՞ն…:o
Նրա սերը տառապանք է հասցնում …քե՞զ…:o մի ուրիշ բան մտածե՛ք…
Սերը տառապանք չի հասցնում…սիրո բացակայությունն է տառապանք հասցնում…;) :P

եթե ավելի ուշադիր կարդայիր, միգուցե ճիշտ հասկանաիր, իմ սերը նրան երբեք տառապանք չի հասցրել, մեր բաժանումն է սիրելով բաժանումն է տառապանք հասցրել մեզ

Ծով
18.05.2007, 15:52
եթե ավելի ուշադիր կարդայիր, միգուցե ճիշտ հասկանաիր, իմ սերը նրան երբեք տառապանք չի հասցրել, մեր բաժանումն է սիրելով բաժանումն է տառապանք հասցրել մեզ
Ես միայն վերնագրին եմ անդրադարձել;)
Քո գրածը չեմ էլ կարդացել…:(
Ու քանի որ ինչ-որ մեկի կյանքում կատարված երևույթի մասին հազվադեպ եմ կարծիք հայտնում, կամ քննարկում, կլռեմ…
Բայց միշտ չեմ ընդունել Սիրելով բաժանումը…ցավալի ա…:(

Սերխիո
20.11.2007, 22:58
չեմ կարդացել ոչ մի գրառում ,ուղղակի պատասանեմ հարցին...

իմ համար ամենամեծ տառապանքը եղել է կարոտը...Կարոտ,որը հասնում էր խելագարության ,անում էս այնպիսի բաներ ,որ երբեք մտքովդ չի անցել,սկսած ամենահիմար առարկայից սկսում էս կարոտդ առնել ,որին նա դիպչել է:love

Second Chance
21.11.2007, 12:08
Սերը տառապանք չի հասցնում…սիրո բացակայությունն է տառապանք հասցնում…;) :P
Սերը երբեք չի առաջացնում բացասական զգացումներ, այլ հակառակը մարդը տառապում է սիրո բացակայության, թերիության, կամ ոչ փոխադարձ լինելու պատճառով;)
Եվ ընդհանարապես մարդու ամենակարևոր պահանջն է սերը :) իր ամբողջ մեծությամբ `ներառյալ տղամարդու և կնոջ մեջ եղողը, և եթե մարդը տառապում է ու կարծում է թե պատճառը սերն է շատ սխալվում է, կամ խաբում է իրեն : Նա պարզապես տառապում է, որովհետև իր սիրո պահանջը չի բավարարվում

P.S.
21.11.2007, 12:39
Սիրո ամենամեծ հասցրած տառապանքը անպատասխան սերն է։ Երբ դու սիրում ես, իսկ նա՝ դադարել է, կամ երբեք չի սիրել։ Այդ դեպքում, դառնում ես սուբյեկտիվ, նրա ամեն քայլում ակնարկ ես փնտրում, արդարացնում ես անտարբերությունը, անտարբերության մեջ գոյություն չունեցող իմաստ ես դնում, թաքնված ակնարկ։

Չգիտեմ որն է ավելի դաժան՝ անպատասխան սերը, թե մերժված սերը...երկուսի պատճառած թախիծն ու կարոտը կարող են ոչնչացնել մարդուն, մատնել անգործունեության, ուժասպառ անել, արնաքամ թողել...Էլ չեմ խոսում ասոցիատիվ հիշողության մասին՝ օծանելիքի հոտը, սիրած երգը, սիրած հաղորդումը, սիրած բառը..էդ ամենը մի մեծ, մեծ...ցավ է....

Սիրո հասցրած ամենամեծ տառապանքներից է դավաճանությունը, երբ հանկարծ հայտնաբերում ես...ու երբ հայտնաբերում ես, արյունդ սառում է, մարմինդ դողում է, ու չգիտես ինչ անես՝ քեզ վնասես թե նրան, ով անհավատարիմ գտնվեց...

Իմ փորձից դատելով չկա սիրո հասցրած «քաղցր» տառապանք...դրանք ցավոտ են, մաշում են քո կյանքը, ավելացնում կճիռները քո դեմքին, սպիտակը՝ մազերում, թախիծը՝ աչքերում և հերթական սպին՝ սրտում։ Դրանից հետո երկար ժամանակ ուղղակի չես ցանկանում վստահել մարդկանց, քո զգացմունքներին, մեկի ուրիշի ուշադրությանը...դրանից հետո դառնում ես սեռագար...սեքս՝ առանց ավելորդ զեղումների...

Գուցե իմ փորձը շատ ողբերգական է։ Կան նաև ավելի «հաջողակ» տառապանքի պատմություններ....