PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենագրավիչ սյուժեները

Tanamasi
30.08.2008, 15:28
Ո՞րն է ձեր երբևէ կարդացած ամենահետաքրքիր սյուժեյով գիրք(եր)ը։ :ok

Հայկօ
30.08.2008, 17:14
Ֆրանկ Շետցինգ - Վտառը
Կարդ Օրսոն - Էնդերի խաղը
Նիլ Գեյման - Ամերիկյան աստվածները
Ֆրենկ Հերբերտ - Ավազաբլուր (Դյունա) (կարդացածս լավագույն գործերից ընդհանրապես)
Կեն Կիզի - Կկվի բնի վրայով
Ուիլիամ Գիբսոն - Նեյրոմանտիկ
Ստիվեն Քինգ - Փախուստ Շոուշենկից
Այզեկ Ազիմով - Պողպատե քարանձավներ
Այզեկ Ազիմով - Մերկ արև

Լուկյանենկոյի «Дозор»-ներն էլ վատը չեն, մանավանդ՝ առաջին երկուսը:
Նույնը վերաբերում է Ռոուլինգի «Հարի Պոտեր»-ներին: Չնայած, ըստ իս, շարքը քանի գնաց՝ անկում ապրեց:

Իսկ ընդհանրապես, ցանկացած մրցույթից դուրս, Թոլքին - Մատանիների տիրակալը:

Հ.Գ. Նշում եմ համեմատաբար նոր՝ 20-րդ դարի երկրորդ կեսի ստեղծագործություններ: Գրողների մեծ մասը ֆանտաստ են: Ցուցակը լրիվ չէ և խիստ նախնական բնույթ է կրում:

Lion
30.08.2008, 20:09
Իսկ ընդհանրապես, ցանկացած մրցույթից դուրս, Թոլքին - Մատանիների տիրակալը:

+1:hands

Yeghoyan
08.11.2009, 17:36
Շատ կան հետաքրքիր ու գրավիչ սյուժեով գրքեր, որ կարդացվում են շատ կարճ ժամանակում ու թույլ չեն տալիս կտրվես իրենից: Ասեմ մեկի մասին: Մի քանի տարի առաջ կարդացի ,,Թափառող աստղերը,, /հեղինակը չեմ հիշում/ հետաքրքիր էր ինձ համար, ամեն օր սպասում էի, թե վերջապես երբ են հանդիպելու այդ թափառող աստղերը, բայց գիքը կարդացի վերջացրեցի, այդպես էլ իրանք չհանդիպեցին:( միակ դեպքն է, որ տպավորվել է, մեջս մնացել է՝ ինչի՞ իրար չգտան:oy

_Հրաչ_
08.11.2009, 17:40
Րաֆֆիի «Խաչագողի հիշատակարանը»:

Mariam1556
08.11.2009, 18:43
Դանիել Կեյս - "Ծաղիկներ Ալջերնոի համար":good

Farfalla
08.11.2009, 21:34
Շատ կան հետաքրքիր ու գրավիչ սյուժեով գրքեր, որ կարդացվում են շատ կարճ ժամանակում ու թույլ չեն տալիս կտրվես իրենից: Ասեմ մեկի մասին: Մի քանի տարի առաջ կարդացի ,,Թափառող աստղերը,, /հեղինակը չեմ հիշում/ հետաքրքիր էր ինձ համար, ամեն օր սպասում էի, թե վերջապես երբ են հանդիպելու այդ թափառող աստղերը, բայց գիքը կարդացի վերջացրեցի, այդպես էլ իրանք չհանդիպեցին:( միակ դեպքն է, որ տպավորվել է, մեջս մնացել է՝ ինչի՞ իրար չգտան:oy

"Թափառող աստղերը" ես էլ եմ շատ հաճույքով կարդացել, հեղինակը Շոլոմ Ալեյխեմն է: Դպրոցական տարիներին եմ կարդացել, մինչև հիմա հիշում եմ ու մի անգամ էլ եմ ուզում կարդամ, բայց մոռանում եմ:
Իսկ վերջին ամենագրավիչ սյուժեով կարդացածս գիրքը դա Януш Леон Вишневский - "Одиночество в сети" գիրքն է: Էնքանա մեջս տպավորվել, որ երևի ամբողջ կյանքում կհիշեմ:

StrangeLittleGirl
03.12.2009, 13:46
Գիտե՞ք՝ ինչ եմ նկատել: Էն գրքերը, որոնք հետաքրքիր (չասեմ գրավիչ) սյուժե ունեն, որ կարդում ես առանց պոկ գալու, սովորաբար իրենց որակով զիջում են ամիսներ շարունակ ծամծմվողներին:

Հայկօ
03.12.2009, 21:01
Գիտե՞ք՝ ինչ եմ նկատել: Էն գրքերը, որոնք հետաքրքիր (չասեմ գրավիչ) սյուժե ունեն, որ կարդում ես առանց պոկ գալու, սովորաբար իրենց որակով զիջում են ամիսներ շարունակ ծամծմվողներին:

Գիտե՞ս՝ ինչ կնկատեմ :): Որակը սուբյեկտիվ հասկացություն է. մեկի համար ամիսներ շարունակ ծամծմելն ու ամեն տառի մեջ խոհափիլիսոփայական աշխարհ գտնելն է որակ, իսկ մյուսի համար՝ առանց պոկ գալու կարդալ ստիպող գիրքը :):

StrangeLittleGirl
03.12.2009, 22:04
Գիտե՞ս՝ ինչ կնկատեմ :): Որակը սուբյեկտիվ հասկացություն է. մեկի համար ամիսներ շարունակ ծամծմելն ու ամեն տառի մեջ խոհափիլիսոփայական աշխարհ գտնելն է որակ, իսկ մյուսի համար՝ առանց պոկ գալու կարդալ ստիպող գիրքը :):

Էդ էլ կա: Բայց որ ասեմ, թե որ գրքերն եմ առանց պոկ գալու կարդացել, կհասկանաս: Համ էլ ամիսներ շարունակ ծամծմելով նկատի չունեմ ամեն տառի մեջ խոհափիլիսոփայական աշխարհ գտնելը, այլ այն, որ ուղղակի տվյալ գիրքն այնքան էլ հետաքրքիր չէ և արագ չի կարդացվում:

Hab
21.01.2011, 01:32
Աշխարհում սյուժեները այդքան էլ շատ չեն...ստեղծագործությունը արժեքավոր է դառնում միայն այն դեպքում, երբ կա "ինչպեսը", այլ ոչ թե "ինչ"-ը /այսինքն սյուժեն/: Չէ որ Համլետի սյուժեն կարող են օգտագործել շատերը տարբեր ժանրերում, բայց հաստատ չի ստացվի այն, ինչ գրել է Շեքսպիրը...

Հայկօ
21.01.2011, 01:46

Հմմմ... Չափազանց, ես նույնիսկ կասեի՝ հույժ համարձակ կարծիք է:

Ֆրեյա
21.01.2011, 10:40
Չակ Պալանիկ - Մարտական Ակումբ

Այն գրքերից է, որ վերջում հիստերիկա-խառնաշփոթա-էյֆորիկ մանթո-ի մեջ էր գցել.... :)

Freeman
21.01.2011, 12:53
Ջեկ Լոնդոն - «Զսպաշապիկ»(Հայտնի է նաև որպես «Միջաստղային թափառականը»),«Բորոտ Քուլաուն»
Ռոբերտ Շեքլի-«Գիտակցափոխություն»
Տոլքիեն - «Մատանիների տիրակալը»

Arpine
18.05.2012, 20:38
Նար-Դոս «Ես և Նա», միգուցե հասարակ է, ու էնքան էլ աչքի ընկնող գործ չի, բայց տպավորիչ սյուժե ունի:

lampone
19.05.2012, 12:02
Չէ որ Համլետի սյուժեն կարող են օգտագործել շատերը տարբեր ժանրերում, բայց հաստատ չի ստացվի այն, ինչ գրել է Շեքսպիրը...

Իհարկե չի ստացվի: Շեքսպիրի հանճարը կայանում է սյուժեի հոգեբանական վերլուծման և ոչ թե նոր սյուժեի ստեղծման մեջ:
Ինչ վերաբերում է ինձ, չեմ սիրում կարդալ գրքեր միայն հերաքրքիր սյուժեի համար. այդպիսի գրքերը ինձ ոչինչ չեն տալիս:

Հայկօ
19.05.2012, 15:30

Միայն դասագրքեր ես կարդում, մեկ էլ հեռախոսի գիրքը՞, lampone​ ջան:

Apsara
20.05.2012, 10:05
Գեռբեռդ Ուելս «Առաջին մարդիկ լուսնու վրա» և «Աստվածների սնունդը»
Ջորջ Սանդ «Կոնսուելլո»,

վերջին կարդացածներիցս սրանք են եղել, որ կլանել են

lampone
20.05.2012, 13:37
Միայն դասագրքեր ես կարդում, մեկ էլ հեռախոսի գիրքը՞, lampone​ ջան:

էհ, Հայկօ ջան, ինչ է, քեզ միայն դասագրքերն ու հեռախոսի գրքերն են ինչ-որ բան տալիս? :o
Տես, օր. ''Գուլիվերի ճանապարհորդությունները'' գիրքը համարվում է գրավիչ սյուժեի տեսանկյունից, բայց այս ստեղծագործությունը համաշխարհային ճանաչում ունի ոչ թե սյուժեի, այլ այդ գործում թաքնված տարբեր գաղափարների համար:

Հայկօ
20.05.2012, 19:51

Երբ դու լսում ես «Գուլիվեր», ի՞նչ ես պատերացնում.
17-րդ դարի Անգլիայի հասարակական ու քաղաքական կարգի անողոք ու մերկացնող քննադատություն
եվրոպական կրոնական ու գիտական աշխարհներին ուղղված սպանիչ ծաղր
արքայական ընտանիքներին ու ազնվականությանը խոցող մռայլ այլաբանություն և սարկազմ
մարդկային ճակատագրի մասին ծաղրական, բայց տխուր մտորումներ
թզուկներ, հսկաներ, թռչող կղզիներ ու խոսող ձիեր
Մտածիր, նույն հարցը տուր քեզ ծանոթ մարդկանց, լսիր նրանց պատասխաններն ու գրիր, թե ինչ եզրահանգման եկար: Ավելի վատ օրինակ չէիր կարող բերել:

lampone
21.05.2012, 11:11
Ինչու է վատ օրինակ? Քո նշած 4-րդ պատասխանը կընտրեն այն մարդիկ, ովքեր գիրքը միայն սյուժեի համար են կարդում: Բարեբախտաբար իմ շրջապատում քիչ են այդպիսի մարդիկ:

Հայկօ
21.05.2012, 21:27
էհ, Հայկօ ջան, ինչ է, քեզ միայն դասագրքերն ու հեռախոսի գրքերն են ինչ-որ բան տալիս? :o
Տես, օր. ''Գուլիվերի ճանապարհորդությունները'' գիրքը համարվում է գրավիչ սյուժեի տեսանկյունից, բայց այս ստեղծագործությունը համաշխարհային ճանաչում ունի ոչ թե սյուժեի, այլ այդ գործում թաքնված տարբեր գաղափարների համար:

Ինչու է վատ օրինակ? Քո նշած 4-րդ պատասխանը կընտրեն այն մարդիկ, ովքեր գիրքը միայն սյուժեի համար են կարդում: Բարեբախտաբար իմ շրջապատում քիչ են այդպիսի մարդիկ:

Իսկ «Գուլիվերին» հենց կոնկրետ քո շրջապատի մարդիկ ե՞ն համաշխարհային ճանաչում բերել, թե՞, ասենք, մուլտ նայող ու հեքիաթ կարդացող երեխաներն էլ: Եթե համաշխարհային ճանաչման մասին խոսք չլիներ վերևում, գուցե և համոզեիր. ի՞նչ իմանամ, գուցե դու ու քո շրջապատի մարդիկ գերինտելեկտուալ վերերկրային մի խումբ եք, ովքեր գրքի մասին դատում են միայն ըստ միավոր տողում պարունակած գիտական տերմինների քանակի:

Թույլ տուր մի քանի ենթադրություն անել: Եթե միայն հետաքրքիր սյուժե ունեցող գրքերը քեզ ոչինչ չեն տալիս, ուրեմն դու սնվում ես միայն ծայրահեղ օգտակար, բայց սարսափելի անհամ ուտելիքներով, լսում ես միայն մոնոտոն դասախոսությունների ձայնագրություններ, դիտում ես միայն փաստավավերագրական ֆիլմեր, խմում ես միայն ջուր, նկարվում ես առանց ժպիտի, ընկերանում ես միայն շահադիտական նպատակներով, կատվի նորածին ձագ տեսնելիս մտածում ես «քորդավորների տիպի, կաթնասունների դասի, գիշատիչների կարգի, կատվազգիների ընտանիքի անչափահաս ներկայացուցիչ»: Առհասարակ բոլոր գրքերի սյուժեների մասին էդպիսի բարձր կարծիք հայտնելը մոտավորապես էս ա նշանակում:

Վարպետ ձյան մի անգամ սենց մի բան էր ասել.

չգիտեմ, բայց ես կինոն դերասանների համար չեմ նայում:

Ապեր, ընդհանուր առմամբ` ճիշտ ես ասում:) Բայց էս կարգի մոտեցումը երբ դառնում ա ապրելակերպ` իրան սկսում են անվանել սնոբիզմ:) Ես նենց չի, որ Ֆելինի չեմ նայել, էլի;) Ասեմ քեզ` Սպիտակցի Հայկոյի "Պատրոնդաշ"-ի տակ տակ լավ էլ պարել եմ ընկերոջս հարսանիքին:)

Ճիշտ ա ասել, է ))

Հարգանքով, Հայկօ ))