Դիտել ողջ տարբերակը : Արկածային գրադարան
Սիրում եք կարդալ արկածային գրքեր?Ում արկածային գրքերն եք ավելի շատ նախընտրում կարդալ?Օրինակ կարդացել եք Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' կամ "Սևանի ափին'' վիպակները?Շատ հաջողված գրքեր են:Ինչ կասեք այդ գրքերի մասին?
Cindy ջան այդ գրքերը չեմ կարդացել, բայց շատ եմ դրանց մասին լսել..երբ սկսեցի գիրք կարդալ, այսինք հասկացա, որ սիրում եմ գիրք կարդալ սկսեցի հենց արկածայինից..կնշեմ իմ ամենասիրելիին՝ Ժյուլ Վեռն..

Արկածային գրադարան չեմ կարդում, քանի որ կարծում եմ, որ այն հետաքրքիր է կարդալ որոշակի տարիքում, որից հետո կորցնում է իր հետաքրքրությունը և դառնում պրիմիտիվ: նշածդ ստեղծագործությունները կարդացել եմ, բայց այնքան էլ չի տպավորվել.. չգիտեմ` ժամանակն է իր գործն արել, թե տվյալ ստեղծագործություններն այնքան էլ հաջողված չեն կամ ինձ դուր չեն եկել ու մոռացվել են: Չնայած դժվար թե ժամանակի հետևանք լինի, քանի որ մոտավորապես նույն տարիքում կարդացել եմ «Տասնհինգամյա նավապետը», «Գանձերի կղզին», «Վերջին մոհիկանը», «Պալլա փողոցի տղաները», «0:1առաջին խաղակեսին», «Ակամա ճանապարհորդները», Ժյուլ Վեռնի հայտնի հատորները ու էլի շատ գործեր, բայց դրանք ինչ որ չափով տպավորվել են:
Է՜հ, մանկություն... Փոքր ժամանակ (9-11 տարեկան) արկածային գրադարանն ուղղակի կրծել եմ: Կարդում էի ամեն ինչ՝ հենց նույն Վախթանգ Անանյանի հատորներից սկսած մինչև Մեգրե: Ժյուլ Վեռնի համար գժվում էի, Մայն Ռիդի հինգ-վեց հատորներն էնպես եմ կարդացել, որ մինչև հիմա ահավոր բզիկ-բզիկ են եղած ու խելքի չենք կարողանում բերել: Դյումա, Վալտեր Սկոտ, Ռոբերտ Ստիվենսոն, Գուստավ Էմար, Հենրի Հագգարդ... Ո՞ր մեկն ասեմ: Մանկությունս անցել է անմարդաբնակ կղզիներում, աֆրիկայի սավանաներում, պամպասներում՝ որսորդության ու գանձ որոնելու մեջ: Կայֆ էր :)): Բայց ամենաշատը սիրում էի Ջեկ Լոնդոնի «հյուսիսային» շարքը: Միակ բանն է, որ հիմա կարող եմ վերընթերցել՝ առանց վախենալու, որ փոքր ժամանակվա «կախարդանքը» կցնդի:
Հ.Գ. Դու 17 տարեկան ե՞ս: Հետաքրքիր է...
Բայց ամենաշատը սիրում էի Ջեկ Լոնդոնի «հյուսիսային» շարքը: Միակ բանն է, որ հիմա կարող եմ վերընթերցել՝ առանց վախենալու, որ փոքր ժամանակվա «կախարդանքը» կցնդի:
Ինչ հետաքրքիր ա` ինձ Ջեկ Լոնդոնի գրածները հեչ դուր չեն եկել, մանավանդ քո նշածը, եթե ճիշտ եմ հիշում էլի, թե որի մասին ես ասում: ոնց հասկացա հյուսիսային բառից` գայլերի մասին ես ասում չէ՞:D Ամեն դեպքում` Ժյուլ Վեռնի հետ երբեք չեմ համեմատի, Ժյուլ Վեռնը հարուստ ա:good
Cindy ջան այդ գրքերը չեմ կարդացել, բայց շատ եմ դրանց մասին լսել..երբ սկսեցի գիրք կարդալ, այսինք հասկացա, որ սիրում եմ գիրք կարդալ սկսեցի հենց արկածայինից..կնշեմ իմ ամենասիրելիին՝ Ժյուլ Վեռն..
Իրոք լավ գրքեր են,ես էլ եմ Ժյուլ Վեռնին սիրում,շատ լավ գրողա
Kuk
Ինչ հետաքրքիր ա` ինձ Ջեկ Լոնդոնի գրածները հեչ դուր չեն եկել, մանավանդ քո նշածը, եթե ճիշտ եմ հիշում էլի, թե որի մասին ես ասում: ոնց հասկացա հյուսիսային բառից` գայլերի մասին ես ասում չէ՞:D Ամեն դեպքում` Ժյուլ Վեռնի հետ երբեք չեմ համեմատի, Ժյուլ Վեռնը հարուստ ա:good
Չէ՜, չէ՜: Ժյուլ Վեռնից շուտ եմ հոգնել (համեմատաբար). անընդհատ շոքեքարշեր, շոգենավեր, օդապարիկներ, լորդեր, մադամներ, մեծատառով մարդիկ և այլն: Իսկ Ջեկ Լոնդոնն ավելի լուրջ է: «Հյուսիսային» ասելով՝ նկատի եմ ունեցել ոչ թե մեկ գործ (չգիտեմ՝ ինչ գայլերի հետ ես), այլ այն պատմվածքների և վեպերի շարքը, որ տեղի են ունենում Հյուսիսային բևեռում կամ բևեռին շատ մոտ՝ Ալյասկայում, և պատմում են ոսկի որոնողների, հնդկացիների ու Սպիտակ Լռության մասին: Որպես օրինակ՝ նշեմ, օրինակ, «Նախնիների կանչը» շարքը: Ջեկ Լոնդոնի «Արևի որդին» էլ է շատ լավը, նաև՝ այսպես կոչված «արևելյան» (էդ ես հենց նոր հորինեցի :) ) շարքը՝ չինացիների, Հոնոլուլուի, բորոտների ու պլանտատորների մասին: Չէ՛, Ժյուլ Վեռնի հետ համեմատելու բան չեն: Բա «Ծովագա՜յլը»: Բա «Ադամից առա՜ջը»: Բա «Սպիտակ ժանի՜քը»: Չնայած՝ մեկ է, պատմվածքները վեպերից հազար գլուխ լավն են:
Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Ժյուլ Վեռնը, կարող է պատահի, ավելի «հարուստ» ա, բայց Ջեկ Լոնդոնն ավելի «հասուն» ա:
Սիրում եք կարդալ արկածային գրքեր?Ում արկածային գրքերն եք ավելի շատ նախընտրում կարդալ?Օրինակ կարդացել եք Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' կամ "Սևանի ափին'' վիպակները?Շատ հաջողված գրքեր են:Ինչ կասեք այդ գրքերի մասին?
ամենառաջին կարդացածս գիրքնա:oy:love
Մայն Ռիդ
Կուպեր
Ստիվենսոն
Ջեկ Լոնդոն
Դյումա
Հագգարդ
ու Հայկօ-ի ասածի նման ինչ որ այդ թեմայով տպված էր այդ ժամանակ:Մեր բակի ծառերը բաոբաբի էի նմանացնում,փորձում էի վրաները տուն սարքել:
Ավելացվել է 1 րոպե անց
Խոսքս մանկությանս մասին է, չիմանաք հիմա եմ այդպիսին:
Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' էս եկը կարդացել եմ ասեմ, որ շատա դուրս եկել
հա մեկ էլ փոքր վաախտ "խորհրդավոր կղզին" եմ կարդացել հեղինակին չեմ հիշում, եթե ճարես ահագին բան կսովորես,
Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' էս եկը կարդացել եմ ասեմ, որ շատա դուրս եկել
հա մեկ էլ փոքր վաախտ "խորհրդավոր կղզին" եմ կարդացել հեղինակին չեմ հիշում, եթե ճարես ահագին բան կսովորես,
ԺՅՈՒԼ վԵՌՆ
Ինձ, օրինակ, խիստ հետաքրքում ա էս թեմայում գրողների տարիքը... :) Ու մանավանդ՝ թե Cindy-ն իրո՞ք էդքան մեծ հաճույք ա ստանում 17 տարեկանում Անանյան կարդալուց:
Annushka
01.09.2008, 17:10
Կարդացեք Արթուր Կոնան Դոյելի "Կորսյալ աշխարհը" . լավ գործ ա, բացի այդ էլ հումորն էլ ա լավը այդ գրքի:)
Ինձ, օրինակ, խիստ հետաքրքում ա էս թեմայում գրողների տարիքը... :) Ու մանավանդ՝ թե Cindy-ն իրո՞ք էդքան մեծ հաճույք ա ստանում 17 տարեկանում Անանյան կարդալուց:
Կարող ա , դուր ա գալիս, ինչ ՞ կա որ, եթե ուրիշ ընտրություն չկա:
Ինձ, օրինակ, խիստ հետաքրքում ա էս թեմայում գրողների տարիքը... :) Ու մանավանդ՝ թե Cindy-ն իրո՞ք էդքան մեծ հաճույք ա ստանում 17 տարեկանում Անանյան կարդալուց:
Ես 24 տարեկան եմ, բայց դեռ գրառում չեմ արել: Մեծ հաճույքով նորից կկարդամ Անանյան, մանավանդ «Սևանի ափին», «Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը: Ինչու՞, որովհետև բացի բավական հետաքրքիր սյուժեներից ինքը իր գործերում նաև բավական շատ գիտելիքներ է տալիս բուսական և կենդականան աշխարհի, հայաստանյան մշակութային արժեքների մասին: Դուրս շատ է գալիս նրա հետաքրքիր, պարզ ու անկաշկանդ լեզուն:
Ինձ, օրինակ, խիստ հետաքրքում ա էս թեմայում գրողների տարիքը... :) Ու մանավանդ՝ թե Cindy-ն իրո՞ք էդքան մեծ հաճույք ա ստանում 17 տարեկանում Անանյան կարդալուց:
օրինակ ես Անանյանը կարդացել եմ տասնմեկ--տասներկու տարեկանում կոնկրետ չեմ հիշում բայց հիմա էլ մեծ հաճույքով կկարդամ:love
Chuk Հարցնում եմ, որովհետև մի քանի ամիս առաջ փորձեցի վերոհիշյալ «Կորուսյալ Աշխարհը» նորից կարդալ ու ընկա ցնցակաթվածի մեջ. տափակ բան էր: Ընդամենը երկու լավ գլուխ ուներ՝ սկզբում ու վերջում, երկուսն էլ նվիրված Չելենջերնին ճամփու դնելու ու ընդունելու հանդիսավոր նիստերին: Mitre Ո՞նց կարող է ուրիշ ընտրություն չլինել: Գիրք կարդալիս սովորաբար ամենամեծ խնդիրը հենց ընտրության՝ չափից դուրս հսկայական լինելն է:
Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Անանյանի մասին ասածիդ հետ համաձայն եմ, ես էլ եմ շատ բան սովորել դրանցից: Կարդացել եմ ոչ միայն գեղարվեստական գործերը, այլ նաև 5 թե 7 հատորանոց «Հայկական բնաշխարհը»: Կարող է՝ վերնագիրը շփոթում եմ, վաղուց էր...

Փոքր ժամանակ «Կորուսյալ աշխարհը» մեծ հետաքրքրությամբ եմ կարդացել, բայց թե Արթուր Կոնան Դոյլն ի՞նչ կապ ուներ Վախթանգ Անանյանի հետ, չգիտեմ :D Ես զուտ Անանյանի համար էի ասում: Չեմ կարծում, որ եթե հիմա «Կորուսյալ աշխարհը» կարդամ, մեծ բավարարվածություն ստանամ, երևի ավելի շուտ քեզ նման:
Իսկ ընդհանրապես արկածայիններից ես միշտ «Գանձերի կղզին» ու «Սև նետն» եմ այլ հարթության մեջ դրել, մեկ էլ եթե «Այվենհոն» արկածային է համարվում, դա: Կարծում եմ, որ միշտ էլ հաճույքով կկարդամ, թեև իհարկե լրջության մակարդակը փոխվել է:
Ժյուլի մասին շատ խոսվեց թեմայում... թեև էլի փոքր տարիքում Վեռնին կարդացել եմ հաճույքով, բայց առանձնապես մեծ տպավորություններ չեմ ունեցել:
Ի դեպ հայերից Խաժակ Գյուլնազարյանն էր երեխաների համար լավ արկածայիններ գրում: Այսինքն հիմա հաստատ այդ արկածայինները չէի կարդա, բայց էլի փոքր տարիքում գերագույն հաճույք եմ ստացել, լեզուն լավն էր:
Բնական է , որ ընտրությունը կախված է ցանկությունից: Գրադարաններում մի գրքից ավել չէին տալիս, ես էլ մի քանի գրադարանից էի վերցնում : Ինձ թվում է, որ Անանյանի կարգի գրականությունը, կամ այսպես ասած արկածային գրադարանը, պետք է մինչև 13-15 տարեկանը կարդալ վերջացնել:
Համաձայն եմ, որ մինչև 13-14 տարեկանը արկածային գրադարանից ինչ կարդացիր՝ մենակ էդ է օգուտ մնալու. հետո արդեն անիմաստ ու անհետաքրքիր է դառնում: «Սև նետը» շատ էի սիրում, «Տորտուգա» բառն էդտեղից եմ սովորել :): Խաժակ Գյուլնազարյան՝ նույնպես, թեև հիմա վեպերը հիշում եմ, վերնագրերը՝ չէ: Մենակ «Սինանտրոպ-պիթեկանտրոպը»:
Համաձայն եմ, որ մինչև 13-14 տարեկանը արկածային գրադարանից ինչ կարդացիր՝ մենակ էդ է օգուտ մնալու. հետո արդեն անիմաստ ու անհետաքրքիր է դառնում: «Սև նետը» շատ էի սիրում, «Տորտուգա» բառն էդտեղից եմ սովորել :): Խաժակ Գյուլնազարյան՝ նույնպես, թեև հիմա վեպերը հիշում եմ, վերնագրերը՝ չէ: Մենակ «Սինանտրոպ-պիթետանտրոպը»:
Հենց ասեցիր տորտուգա հիշեցի Սաբատինիի Կապիտան Բլադի ոդիսականը,
ոն՞ց էի մոռացել:
Ինձ, օրինակ, խիստ հետաքրքում ա էս թեմայում գրողների տարիքը... :) Ու մանավանդ՝ թե Cindy-ն իրո՞ք էդքան մեծ հաճույք ա ստանում 17 տարեկանում Անանյան կարդալուց:
Cindy ն էդ գիրքը կարդացելա 14տարեկանում:P:PԷղավ:P
Narinfinity
22.09.2008, 13:14
Սիրում եք կարդալ արկածային գրքեր?Ում արկածային գրքերն եք ավելի շատ նախընտրում կարդալ?Օրինակ կարդացել եք Վախթանգ Անանյանի "Հովազաձորի գերիները'' կամ "Սևանի ափին'' վիպակները?Շատ հաջողված գրքեր են:Ինչ կասեք այդ գրքերի մասին?
Շնորհակալություն թեմայի համար,
Ես կարդացել եմ գրեթե բոլոր արկածային գրքերը, բայց ոչինչ չեմ հիշում, բացի մի գրքից` <<Ալիքների վրայով վազողը>> վերնագրով, որի մեջ գլխավոր հերոսը մի աղջիկ է, որը իր սիրո և քաջության շնորհիվ կարողանում է քայլել ալիքների վրայով, ի հակառակ բոլոր խանգարող հանգամանքների...
Ես այդ աղջկան մինչ հիմա չեմ մոռանում` ճերմակ ու թեթև հրեշտակի պես, էդպես եմ հիշում, բայց հեղինակին մոռացել եմ...:(
«Արկածային գրադարանից» ամենաշատը կարդացել եմ «Ուռուս շեյթանի դեսպանը» (ես էդ բոլոր գրքերը երեքից ինը-տասը անգամ կարդացել եմ): Ընտիր գիրք էր: Հիմա էլ հավեսով կկարդայի: