PDA

Դիտել ողջ տարբերակը : ''Աստղիկ''



Cindy
30.08.2008, 14:14
Շանթի եթերում նոր երաժշտական հաղորդում ''Աստղիկ''ի մասին ինչ եք մտածում?Տաղանդավոր երեխաներ ունենք թե չէ?:hands:hands

Մոդերատորական: Թեմայի վերնագիրը խմբագրվել է, մեծատառերը փոխարկվել են փոքրատառերով: Հիշեցնեմ, որ ըստ կանոնադրության արգելվում են միայն մեծատառերով վերնագրերը:

Tanamasi
30.08.2008, 14:19
Իմ կարծիքով չի կարելի երեխաներին մրցույթի տանել:nono։ Ամեն անգամ տարվելուց երեխայի մոտ կարող է կոմպլեքս առաջանալ, իսկ հաղթելուց կարող է դառան ինքնքահվան։ Հոգեբանի կարիք կա։ :tel Խաղում են երեխաների փսիխիկայի հետ :angry

Cindy
30.08.2008, 15:10
Իմ կարծիքով չի կարելի երեխաներին մրցույթի տանել:nono։ Ամեն անգամ տարվելուց երեխայի մոտ կարող է կոմպլեքս առաջանալ, իսկ հաղթելուց կարող է դառան ինքնքահվան։ Հոգեբանի կարիք կա։ :tel Խաղում են երեխաների փսիխիկայի հետ :angry

ես էլ եմ մտածում որ վաբշե իմաստ չունի երեխեքին տենց մրցույթի տանել,ախր դուք նկատել եք,որ երեխաներին կոպիտ ասած ձեռ էլ են առնում,ուղղղակի ահավորա,կամ է ասում են ժիմ անելով երգի,էդ ինչ խոսելու ձևա?Տենց ոչ թե լավա,այլ հայերին իրենց ահավոր պահվածքով խայտառակ են անում,ուր մնաց երեխու հոգեկանի վրա չազդի?Մի խոսքով մրցույթ չի երխեքին վիրավորելու ու ցածրացնելու տեղա,ես տենց եմ կարծում,ովա իմ հետ համամիտ???

Sirene
03.09.2008, 21:04
Համամիտ եմ այն մտքի հետ, որ երեխաներին չի կարելի նման մրցույթների տանել, որորվհետև նախ առաջին հերթին չհաղթելու դեպքում սթրես են տանում, հաղթելու դեպքում էլ դառնում են ինքնահավան և մեծամիտ: Բայց լսել եմ, որ երեխաներին իրենք դիտմամբ են այդպիսի փորձություների ենթարկում, որպեսզի տեսնեն արդյոք տվյալ երեխան շուտ խառնվող է և կարող է արդյոք իրավիճակից դուրս գալ: Համամիտ չեմ այն մտքի հետ, որ երեխաներին ցածրացնում են

comet
04.09.2008, 10:38
Իմ կարծիքով չի կարելի երեխաներին մրցույթի տանել:nono։ Ամեն անգամ տարվելուց երեխայի մոտ կարող է կոմպլեքս առաջանալ, իսկ հաղթելուց կարող է դառան ինքնքահվան։ Հոգեբանի կարիք կա։ :tel Խաղում են երեխաների փսիխիկայի հետ :angry

Համամիտ եմ: Ինչքան էլ ժուրիի անդամները փորձում են նրբանկատ լինել ու երեխաներին չնեղացնել, մեկ է, էդ երեխեքի մեջ մի բան կոտրվելու է: Ինձ հատկապես դու չեկավ, որ Սուսաննա Պետրոսյանն է ժյուրիի անդամ: Դեմ չեմ, որ բավականին շնորհալի է, բայց դեռ էնքան հղկված չի նման լուրջ ընտրություն կատարելու համար:

I love love
04.09.2008, 17:27
Իմիջիայլոց ավելի լավ է լսվում երեխաների ընտրական փուլերը, քան մեծահասակներինը:

Cindy
10.09.2008, 14:11
Իմիջիայլոց ավելի լավ է լսվում երեխաների ընտրական փուլերը, քան մեծահասակներինը:

2նել լավնա,ուղղակի տարբերությունը էնա որ պարտվելուց մեծերը չեն լացում:)

impression
01.11.2008, 20:11
Հենց հիմա համերգն եմ նայում, էդ ի՜նչ պոզիտիվ ա՜, էդ ի՜նչ լավն են, սիրում ե՜մ, էնքան լավ են երգում, էսօր էլ ժողովրդական են երգում, նենց մռութ են, նենց հավես են ժպտում :)

ministr
01.11.2008, 20:20
Էն երկու քույրերը էդ ինչ ահավոր գեշ են... բայց որ երգում են մեր շատ "աստղերից" շատ ավելի լավ փաստ ա:

Sunny Stream
01.11.2008, 21:51
Մրցույթին չեմ հետևել, բայց իսկզբանե էն կարծիքին էի, որ մեղկ են երեխեքը` պարոտւթյունից շատ կնեղվեն...
էսօր դիտեցի, դուրս շա~տ եկան, համերգն էլ շատ-շատ լավն էր` Կոմիտաս էին երգում, ժողովրդական... ու էնպես մաքուր, էնպես ազատ ու սիրով, որ քեֆս բերեցին!!! Պարտվողների համար էլ "հանգստացա", վերջին երգը մրցույթից դուրս մնացած էրեխեքն էին կատարում` շատ ուրախ, տարբերություն չէր զգացվում` մրցույթում են, թե չէ. երևում է` մասնակցության առումով մեծ տարբերություն չեն տալիս, որ էրեխեքը չնեղվեն, բայց ի վերջո կլինի մեկ հաղթող ու դա նորմալ կլինի :)
Նանեներն էլ շատ-շատ լավն էին, շատ սիրունացնում են համերգը, բա էն ամենապուճուրիկները` էն ի~նչ հավեսով էին պարում, էն ի~նչ պայծառ ժպիտներով ու աչուկներով!!! :love Առհասարակ Նարինե Տոպոլյանը հրաշալի մասնագետ ու մանկավարժ է, համ էլ շատ հավեսով ու հաճելի է աղջիկ է, զարմանալի չէ, որ իր սաներն էլ էդքան համովն են ու լավը: Ամեն երգի համար առանձին համար էր մշակված, շատ լավ էր!
Էս ծրագրում մենակ կին հաղորդավարին չեմ սիրում` էդ ամբողջ մանկականությունից շա~տ դուրս է, էն փոքրիկը լավն է, իսկ էս կինը ոչ մի անմիջականություն չունի, գրվածն է կարդում ու սարսափելի պաշտոնական տոնով...

Լավ նախագիծ է, չգիտեմ մյուս համերգները ոնց, բայց սա շատ լավն էր! նույնիսկ որ մեծ երեխեքի պրոյեկտում էին ժողովրդական երգեր երգում, էդ իմ աչքերում էնքան մեծ կարևորություն չէր ստանում, որքան էստեղ` փոքրիկները երգում են սիրուն գործիքավորված ժողովրդական երգեր, երգում են շատ սիրուն, ու վստահ եմ, որ էդ կատարումներից շատերը կսիրվեն փոքրիկների կողմից, տարածում կստանան, երեխաները կսկսեն նաև ժողովրդականով մեծանալ!
Ապրեն :)

Smokie
27.07.2015, 17:59
Հըլը ի՜նչ թեմա եմ պեղել... ժամանակից ուու՜շ:)) Սկզբից ուզում էի Օմօ-ում գրել էս ամբողջը:

Գտա՜: Շատ քիչ էր, բայց գտա ու վերապրեցի էդ օրերը: Ես էլ էի երեխա դարձել::hands

Ափսոսում եմ, որ հիմա համացանցում համարյա չես տեսնի՝ իսկ շատ ու շատ այլ հին ու նոր բաներ հայտնվել են YouTube-ում թեկուզ տարիներ անց ու կրկնվել են հեռուստաեթերով: Իսկ իրենք... ժամանակն անցել ա ու ժողովրդի հիշողության մեջ եթե անգամ մնացել են, ապա նայողը դժվարությամբ կհավատա, որ էդքան մեծացել են:

Ո՜նց էի սիրում, ո՜նց եմ հիշում::love Սկզբից թեթևի մեջ էի հետևում, հետո հիվանդացա բառիս բուն իմաստով՝ անընդհատ սպասում էի համերգին, կամ օրագրին: Կիսվում էլ էի, պատմում էի փոքր երեխու պես: Միացնում էի երևակայությունս՝ ստեղծելով իրենց արկածային պատմությունները: Շատ անգամ էլ էնպե՜ս էի տխրում... մանկությունն անցել ա::sorry Մտածում էի, հետագայաում ձեռք կբերեմ՝ որ ուզածս ժամանակ նայեմ: Շատ անգամ կոմպում էի բզբզում, (արդյունքում այլ մանկական բաներ գտա):


Բայց հիմա որ աչքով եմ անցկացնում... լիքը բաներ չեմ ուզում պահել արդեն: Անցե՞լ ա էդ ժամանակահատվածը... Չէ, ուղղակի չեմ ուզում իզուր տեղը USB-ումս հայտնվեն` ուրիշները փողն են խնայում, ես MB-ները::)) Ա՜յ եթե սիրելի երգերից, կատարումներից ու կադրերից պեղեի, հո՜ չէի պահի՝ որակյալ գտածոյի համար ոչ մի խնայողություն::love
Առաջին գալա համերգին` Հախվերդյանի մանկական երգերի ժամանակ ո՜նց էի հիացել::love Չէի կարող ասել ո՞վ էր լավագույնը, սկզբից բոլորն էլ լավագույն էին ինձ համար ու չէի ուզում, որևէ մեկը գնար նախագծից:
Երկրորդ շաա՜տ տպավորված համերգը «Մեր ծնողների մանկությունից»ն էր, որից համարյա ոչ մի հատված չկա ինետում: Հիշում եմ իմ շատ սիրելի Դիանան ոնց էր էդ համերգին սխալմամբ բարձր նոտա վերցնում կրկներգի ժամանակ ու ճչում: Շատ էի սիրել իր երգը՝ «Մանուկներ եկեք, թիթեռներ դարձեք...» Հիշում եմ, որ բոլոր երեխաները զարմացրել էր էդ համերգից հետո ամենամեծի՝ Սուսաննայի նախագծից դուրս մնալը` էն էլ նման ելույթից հետո, երբ լավագույն կատարումն իրեն էին վերագում:

https://www.youtube.com/watch?v=Kk32Zfp-Hvo
Իսկ ինքը ասում էր, որ ուզում ա վտանգավոր գոտում հայտնվի, ունենա էդ ապրումները՝ հետաքրքիր էր::)) Ու դրանից հետո եթե մյուս երեխաները էլի երևում էին՝ ինքը հանկարծ կորավ: Զարմացել էի, իրենք էլ ոչինչ չէին ասում: Երբ էլի հայտնվեց՝ պարզվեց գնացել էր շրջագայությունների` չգիտեմ ճանապարհորդակա՞ն, թե՞ կատարողական: Աչքիս իրոք սարքած էր::)) Ինչևէ: Հա, մեկ էլ հիշում եմ ոնց էր հուզվել խեղճը Վաղորդյան կաթիլների «Հայրիկ» երգի վերջում: Ի դեպ, հենց Վաղորդյան կաթիլներից սկսվեց էս ողջ պրպտումս::))

https://www.youtube.com/watch?v=cF23UMuCmas
Լավ ա ինքը գոնե քիչ թե շատ կա համացանցում մի YouTube-աբարեգործի շնորհիվ::)) Չնայած ուրիշ մի քանի երեխաների շատ ավելի էի սիրում: Ինքը իրոք հասուն էր, հետաքրքիր ու յուրահատուկ՝ ոչ միայն երգեցողությամբ::aha
Էս էլ առաջին համերգին՝ որ հետո պարզվեց հե՛նց իր կատարման ժամանակ ձայնագրությունը խոտան էր: Ինչ անորակ վիդեո ա:

https://www.youtube.com/watch?v=0_msqbQu9rg

Դիանայի համար ո՜նց էի переживать անում Սուսաննայի հեռանալուն հաջորդող համերգի անհաջող ելույթից և՛ հետո և՛ առաջ (ռուսերենից թույլ էր երեխեն): Ո՜նց էի բալետ անում: Դուրս մնաց, չնայած արդեն քիչ էր մնացել:
Լիլիթն էլ էր լավը, բայց էնքա՜ն էի իրան արտաքուստ նմանացնում մի չսիրելի անձնավորության հետ՝ ով վատ հուշեր էր արթնացնում: Էսօր էլ որ տեսա էդ երեխուն՝ հուշտ եղա... էն ժամանակ էլ է՞ր էդպես լինում, հնարավոր ա, բայց էդքան էլ չեմ հիշում դա:
Մարգոյին սիրեցի, երբ արդեն դուրս եկավ նախագծից: Համովն էր: «Մեր ծնողների մանկություն»-ից մի համերգ առաջ արդեն դուրս էր եկել: Բայց որպես հյուր երգեց մանկությունիցս ծանոթ երգը:roll «Մի արև կա, մի երկինք, մի սիրտ կա ու մի լուսին, մի գեղեցիկ հայրենիք ու մի մայրիկ թանկագին»:
Էն երկվորյակ քույրերը, գեշո էին::oy Հիշում եմ ոնց էին ամեն անգամ հայտնվում վտանգավոր գոտում ու փրկվում: Անցած տարի էլ մեծացած՝ գնացել էին X-Factor-ին մասնակցելու ու ռոքի ժանրն էին հիմնականում նախընտրում: Նախագծից գնալուց էլ ասեցին, որ միասին հետագայում դժվար թե երգեն, որովհետև բավականին տարբեր երաժշտություններ են լսում ու սիրում:

Հա, մեկ էլ մանկական մյուզիքլների համերգն էի շա՜տ-շատ սիրել, խմբակային ու ոչ խմբակային երգերով: Հենց էդ խմբակային ուրախ երգերն եմ պահելու հիմնականում: Էս երկուսը գալաների ժամանակ չէին՝ առանձին համերգներ էին::))

https://www.youtube.com/watch?v=ZER69jhcTUQ

https://www.youtube.com/watch?v=6EN5G3P3Ndc

Միակ, երեք տղաները:))
Գագիկը: Լավ էր երգում, լավն էր, չնայած ուսուցանող հաղորդավարուհին մոտը աստղային հիվանդություն էր նկատում::)
Բա չաղլիկ Ռոբերտը::)) Մի երկու անգամ կարծիք եմ լսել, որ չաղերը հաճախ բարի ու հուզվող են լինում: Աղջիկների դեպքում գուցե չհերքեի, բայց Ռոբերտը` տղա լինելով հանդերձ իրոք էդպիսինն էր, չնայած իր լացը միայն նախագծից դուրս գալուց տեսա:
Ամենափոքրն էլ՝ Արտուշիկը, որ հաղթեց նախագծում, ունի մի քանի նմուշներ՝ էլի մի հոգու շնորհիվ:

https://www.youtube.com/watch?v=5OLYxJBGdKk

https://www.youtube.com/watch?v=2_x5wMfvejA
Երկու տարի առաջ, որ մի հաղորդման մեջ տեսա: զարմացել էի ահագին, իրական տարիքից մեծ էր թվում, առաջվա գեղեցիկ, մանկական ձայնն էլ ոնց որ կորել էր:(

https://www.youtube.com/watch?v=qj_bZHpkeAo

Smokie
27.07.2015, 18:09
Թեմայում հնչեցվել են կարծիքներ, որ երեխաներին չի կարելի ուղարկել նման նախագծերի:
Չէ, եթե էդ նախագիծը չլիներ, էդքա՜ն մանկական պոզիտիվ էլ չէր լինի: Երեխաների համար էլ համ հոգեբան կար, համ էլ իրենք մնում էին նախագծում՝ մասնակցելով մյուս համերգներին:;)

Երկրորդ Աստղիկ նախագիծը չեմ հաջողացրել շատ նայել, չի տպավորվել: Հիշում եմ, որ ի տարբերություն առաջինի այնտեղ անգլերեն էլ էին երգում՝ վատ չէր::) Համացանցում միայն կատարումներն են:
Իսկ երրորդում էնքան էլ դուրըս չեկավ, որ մեծական երգերը հայերեն թարգմանած, կամ բառերը փոխած էին երգում: Մանկական մրցույթին հենց մանկական երգերն են սազում՝ եթե անգամ մեծ, արտասահմանյան երգիչների երգեր տային՝ հաստատ պետք չէր էդքան շատ, որ հիմնականում հենց դրա վրա կենտրոնանային: :) Հա՛, բայց էստեղ տղաները էդքան քիչ չէին՝ աղջիկներից մի հատով շատ էին::)) Համացանցում կա ամբողջությամբ:


Առաջինը մի խոսքով ամենաշատն եմ սիրել::)