PDA

Դիտել ողջ տարբերակը : Երբ Սեպտեմբերն եկավ.......



Cindy
30.08.2008, 12:38
Այս անգամ էլ որոշեցի մի քիչ աշնանային թեմա ստեղծեմ,քանի որ թախծոտ աշունն արդեն իր դերի մեջ է մտնում:Սիրում եք աշունը իր վառ գույներով?Եկեք այստեղ խոսենք հիշողությունների մասին,թե ինչ հետաքրքիր դեպքեր են պատահել մեզ հետ աշնանը;Կարող ենք նաև աշնանային նկարներ տեղադրելՄի խոսքով խոսենք այն ամենի մասին,ինչ վերաբերվում է աշնանը:

Սամվել
30.08.2008, 13:00
Ցեխերի մասին :diablo

Cindy
30.08.2008, 13:55
Ցեխերի մասին :diablo

Ոնց հասկացա աշունը չես սիրում?:)

Tanamasi
30.08.2008, 14:00
Ի՞նչ սիրելու բան ա, առավել ևս ամառվանից հետո։ Էն էլ Երևանում :(

Cindy
30.08.2008, 14:08
Ի՞նչ սիրելու բան ա, առավել ևս ամառվանից հետո։ Էն էլ Երևանում :(

Փաստորեն ոչ մեկդ չի սիրում աշունը?:(:(Ես շաաաաատ շատ եմ սիրում

Egern.net
30.08.2008, 22:04
ես էլ եմ շատ սիրում աշունը... (բայց մեզ մոտ սեպտեմբերը դեռ ամառ է, աշունը հետո է սկսվում): Ու լավ լուսանկարներ էլ ունեմ :) մենակ գտնել է պետք...

Արամ
30.08.2008, 22:06
Վերջապես դասախոսների հարցից պրծա, մնաց սովորելը՜՜

Egern.net
30.08.2008, 22:06
էս մեկը գտա. http://armeniaphotos.info/photos/armenian_nature/flora/1/306
մյուսները երևի ինտերնետում չեմ դրել

Hayk Avetisyan
30.08.2008, 23:21
Շնորհավոր բոլորիդ` դպրոցականների համար Սեպտեմբերի 1 ը, ուսանողների համար նոր սեմեստրը կամ ուսման տարին:

Սամվել
30.08.2008, 23:25
Ոնց հասկացա աշունը չես սիրում?:)

Չէ ես ամառ եմ սիրում.. զզվում եմ մռայլ ու խոնավ եղանակից.. համ էլ Ցեխերից :diablo

Իսկ ընդհանոր առմամբ աշնան "Չոր" օրերը սիրում եմ :D

StrangeLittleGirl
30.08.2008, 23:29
Ես սիրում եմ: :) Երևի գլխավոր պատճառն այն է, որ հենց աշնանն էլ ծնվել եմ: Ընդամենը մի օր մնաց մինչև սեպտեմբեր, բայց չեք պատկերացնի, թե ինչ անհամբեր եմ… Ոնց որ մեկի հետ ժամադրված լինեմ ու ամբողջ տարին սպասեմ էդ հանդիպմանը: Բայց էն ցեխերն էնքան էլ չեմ սիրում: Որ հավես ունենամ, մի երկու բան էստեղ կտեղադրեմ էս թեմայով:

Cindy
10.09.2008, 14:15
Չէ ես ամառ եմ սիրում.. զզվում եմ մռայլ ու խոնավ եղանակից.. համ էլ Ցեխերից :diablo

Իսկ ընդհանոր առմամբ աշնան "Չոր" օրերը սիրում եմ :D

Դու էլ աշնանը մենակ չոր տեղերով քայլի;)

Սամվել
10.09.2008, 14:18
Չէ իրականում սիրում եմ անձրև.. անձրևի տակով շատ եմ սիրում քայլել...

բայց դե ցեպերից զզվում եմ :[

Օրինակ հլը փորձի Արշակունյացը անցնել անձրևից հետո.. երևի ինձ կհասկանաս :D

Cindy
10.09.2008, 14:30
Չէ իրականում սիրում եմ անձրև.. անձրևի տակով շատ եմ սիրում քայլել...

բայց դե ցեպերից զզվում եմ :[

Օրինակ հլը փորձի Արշակունյացը անցնել անձրևից հետո.. երևի ինձ կհասկանաս :D

Հասկացա:)Իսկ աշնան գույները չես սիրում?Ես զարմանում եմ դու վաբշե չես սիրում աշունը?Ոնց կարա մարդ աշունը չսիրի?

*e}|{uka*
10.09.2008, 17:18
Հասկացա:)Իսկ աշնան գույները չես սիրում?Ես զարմանում եմ դու վաբշե չես սիրում աշունը?Ոնց կարա մարդ աշունը չսիրի?

Բայց ի՞նչ կա չհասկանալու, էս մարդն էլ չի սիրում աշունը, ոնց որ ես չեմ սիրում ձմեռը(բայց մի քիչ սիրում եմ) :
Սեպտեմբերը եկավ, դարդերն էլ հետը... :(
Իսկ ինչ վերաբերվում է աշնանը, ապա սիրում եմ միայն խորը աշունը, երբ արդեն ձմռան շունչն ա զգացվում, երբ քամի տերևները սիրուն մի կողմա ավլում ու դու էտ տերևների վրա թռվռում ես , ուխ՜ :}

Էս էլ ձեզ աշնան գույներ ...

Narinfinity
22.09.2008, 12:52
Այս անգամ էլ որոշեցի մի քիչ աշնանային թեմա ստեղծեմ,քանի որ թախծոտ աշունն արդեն իր դերի մեջ է մտնում:Սիրում եք աշունը իր վառ գույներով?Եկեք այստեղ խոսենք հիշողությունների մասին,թե ինչ հետաքրքիր դեպքեր են պատահել մեզ հետ աշնանը;Կարող ենք նաև աշնանային նկարներ տեղադրելՄի խոսքով խոսենք այն ամենի մասին,ինչ վերաբերվում է աշնանը:

Աշուն, բնության ամենաբազում գունագեղ պատկեր,
Շուրջդ տեևներ, մերկացող ծառեր, ձայներ դողդողուն,
Հավքերն են վերում թևածում, սուրում, պտտվում սահուն,
Քամին փոթորկում, և գետնին ընկած տերևներ գրկում,
Տարածում գունեղ, վառ շողով լցնում, մեր շուրջը ցրում:
Անտառի խորքում թփերը խշշում, առվակներն են զիլ կամ մեղմ կարկաչում,
Ամենն էլ կարծես նկարներ դարձած ուզում են թաքուն քուն մտնել հանդարտ...
Աշուն է, աշուն, գունեղ մի կտավ...:)

Երկնային
22.09.2008, 13:02
Այս անգամ էլ որոշեցի մի քիչ աշնանային թեմա ստեղծեմ,քանի որ թախծոտ աշունն արդեն իր դերի մեջ է մտնում:Սիրում եք աշունը իր վառ գույներով?Եկեք այստեղ խոսենք հիշողությունների մասին,թե ինչ հետաքրքիր դեպքեր են պատահել մեզ հետ աշնանը;Կարող ենք նաև աշնանային նկարներ տեղադրելՄի խոսքով խոսենք այն ամենի մասին,ինչ վերաբերվում է աշնանը:

Աշնան մասին Անկապ Օրագրում (http://www.akumb.am/showpost.php?p=932913&postcount=123) գրել եմ մի անգամ…
նոր կարդացի էլի, ու տարօրինակ զգացողություն առաջացավ… մոռացել էի, որ արդեն աշուն ա… փաստորեն իսկապես դադարել եմ աշունն ատել… :)
ու էլի նոյեմբեր ուզեցի, բայց ուրիշ նոյեմբեր… :oy չեմ սիրում ցուրտը…