PDA

Դիտել ողջ տարբերակը : Ալիշա Քիզ/Alicia Keys



Modigliani
29.08.2008, 23:34
Հուսով եմ բոլորը գիտեն էս երգչուհուն ու համոզված եմ կհամաձայնեք, որ իրա նմանը չկա, ուղղակի հրաշք ձայն ու օրինակ իմ համար իրա բոլոր երգերը առանց բացառության կատարյալ են, եթե լսել եք իրան, հետաքրքիր ա էլի, ինչ կարիծիքի ա ակումբի ժողովուրդը ;)

Սամվել
29.08.2008, 23:40
լավ

chiburgen
30.08.2008, 00:01
Աշեռի հետ մայ բու երգնա դզում::hands

Հայկօ
30.08.2008, 00:58
Իր շուրթերի համար գժվում եմ... :love:{ Ջոլի-մոլի չգիտեմ, Ալիշա Քի՛զ:

Հ.Գ. Մելոմաննե՛ր, սուբյեկտը մի երգ ուներ՝ ամֆիթատրոնում վարդագույն ռոյալի մոտ երգում էր, խնդրում եմ վերնագիրը հուշեք:

StrangeLittleGirl
30.08.2008, 01:09
Հիմա ինձ լխկած պոմիդորներով կխփեք, բայց էս երգչուհուն շատ եմ լսել, ու ոչ մի տպավորություն չի թողել:

Հայկօ
30.08.2008, 01:14
Իրեն նայել ա պետք, ոչ թե լսել: Ես գնացի պոմիդոր հավաքելու: :)

Երկնային
30.08.2008, 03:06
շատ եմ սիրում ձայնը, հզոր ա… ինքն էլ մռութո տիպ ա :love
մի խոսքով շատ լավն ա… :)

Modigliani
30.08.2008, 09:07
Իր շուրթերի համար գժվում եմ... :love:{ Ջոլի-մոլի չգիտեմ, Ալիշա Քի՛զ:

Հ.Գ. Մելոմաննե՛ր, սուբյեկտը մի երգ ուներ՝ ամֆիթատրոնում վարդագույն ռոյալի մոտ երգում էր, խնդրում եմ վերնագիրը հուշեք:

Karma - էտ երգի անունը
ու մենակ շուրթերը չէ, ընդհանուր լրիվ կյանք ա :ok

Հայկօ
30.08.2008, 09:09
Արդեն քաշում եմ: Շնորհակալություն:

Աթեիստ
30.08.2008, 09:20
Որպես երգչուհի դուրս չի եկել, որպես իգական սեռի ներկայացուցիչ վատը չի, բայց այս ֆիլմում (http://www.exler.ru/films/25-10-2007.htm) շատ լավն էր:

ChildOfTheSky
30.08.2008, 15:23
Իմ ամենասիրած երգչուհիներից ա :love :

*e}|{uka*
03.09.2008, 20:42
Իր շուրթերի համար գժվում եմ... :love:{ Ջոլի-մոլի չգիտեմ, Ալիշա Քի՛զ:

Հ.Գ. Մելոմաննե՛ր, սուբյեկտը մի երգ ուներ՝ ամֆիթատրոնում վարդագույն ռոյալի մոտ երգում էր, խնդրում եմ վերնագիրը հուշեք:

Երգի անունը Karma է : Շատ օրիգինալ է սկսած երգի բառերից, տեսահոլովակից, վերջացրած մետրոյից ու ամֆիթատրոնի կենտրոնում կանգնեցված վարդագույն ռոյալից : :love

Վա~Յ արդեն գրել էին :pardon

Kuk
03.09.2008, 20:47
Կյանքս:love

Արշակ
04.09.2008, 09:53
ՄԻ քիչ լսել եմ, ոճը հեչ դուրս չի գալիս։ Ի դեպ, իր ոճը ո՞նց է կոչվում։

Ռուֆուս
04.09.2008, 09:59
R&B, soul :)

Իսկ ես ոչ սիրում եմ, ոչ էլ ատում: Ոճը չեմ սիրում, թե չէ որպես երգչուհի շատ տաղանդավոր է:

Հայկօ
04.09.2008, 12:57
Հա՛, լավն ա, բայց էս վերջերս գլխովին ընկել ա պոպի հորձանուտները, կորել ա: Ինձ մոտ արդեն գրվել ա սև ցուցակում :) Vaya con Dios ու Tanita Tikaram լսեք: Cardigans-ը չմոռանաք:

Ֆրեյա
04.09.2008, 13:04
Իսկ ես իրա արտաքինի նկատմամբ լրիվ անտարբեր եմ, նույնիսկ, ահագին ժամանակ էր որ լսում էի, բայց իրեն չեի հիշում;
Ես RB սիրում եմ ընդհանրապես, բայց իրա ոճը նույնիսկ ավելի հետաքրքիր ա, շատ կրքոտ ձայն ունի, ու յուրահատուկ հուզումնայությամբ ա երգում:love

Modigliani
04.09.2008, 22:57
Հա՛, լավն ա, բայց էս վերջերս գլխովին ընկել ա պոպի հորձանուտները, կորել ա: Ինձ մոտ արդեն գրվել ա սև ցուցակում :) Vaya con Dios ու Tanita Tikaram լսեք: Cardigans-ը չմոռանաք:

ինչ պոպ այ ցավդ տանեմ,իրա վերջին 3-4 կլիպերի երգերն ել մաքուր soul/rnb ,ոնց որ ի սկզբանե կար, No Onw,Like youll never see me again,teenagelova affair,superwoman:love:ok:B

comet
05.09.2008, 11:10
Հրաշալի ձայն ունի, երգերն էլ սրտամոտ են ու հարազատ:love
Սիրում եմ:hands

ArmineIvanyan
05.09.2008, 11:15
Հուսով եմ բոլորը գիտեն էս երգչուհուն ու համոզված եմ կհամաձայնեք, որ իրա նմանը չկա, ուղղակի հրաշք ձայն ու օրինակ իմ համար իրա բոլոր երգերը առանց բացառության կատարյալ են, եթե լսել եք իրան, հետաքրքիր ա էլի, ինչ կարիծիքի ա ակումբի ժողովուրդը ;)

Համաձայն եմ Ձեր կարծիքի հետ, որ շատ տաղանդավոր երգչուհի է: :hands

erexa
08.12.2010, 01:26
Ձայնի համար խոսքեր չկան, անկասկած տաղանդավոր երգչուհի է: :)

Իսկ այս երգը շատ լավ է կատարում:


http://www.youtube.com/watch?v=3duSgotmyVs

erexa
08.12.2010, 01:31
Սա էլ իմ սիրած երգերից մեկը:


http://www.youtube.com/watch?v=g4cpZcKAaKU