PDA

Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների լիգա - 2008-2009

Էջեր : 1 2 3 [4] 5

LL14
07.05.2009, 14:42
ետ որտեղից վերցրեցիր որ պետքա անգլիական լինի, ուրեմն էսքան եկավ հասավ որ Մանչեստրին կրվի հա :D:D
Նույնն էլ Մանչեստերի մասին կասեմ: Ամեն դեպքում շատ արժանի մրցակիցներ են, շատ հետաքրքիր խաղ է լինելու ու հուսով եմ, որ կհաղթի ուժեղագույնը

John
07.05.2009, 14:49
http://img217.imageshack.us/img217/2403/60462714.png (http://img217.imageshack.us/my.php?image=60462714.png)

Лучше поставить клубный автобус в ворота, чем рефери.. По крайней мере это по правилам игры футбол.
Կատալոնիայի Աստվածը …

Ֆուտբոլասեր
07.05.2009, 15:09
Եթե բարսելոնի բալելշիկ չլինեիր, կհասկանայիր, որ իրոք օբյեկտիվ աղբյուր ա :) Էս կայքում երնեք սուբյերկիվություն րշչեմ տեսել, ի տարբերություն, խոսքի, հայ կոմենտատորների:
Խոսքը կոնկրետ հոդվածի մասին էր, որտեղ ակնհայտա միակողմանիությունը:
Մյուս "պենալների" մասին արդեն կարծիքս ասել եմ, Ալվեշ-Մալուդա զուգյում նույպես ոչ մի պենալ չկար:

Ալվեշը խախտեց կանոները մինչև տուգանային հասնելը ու շարունակեց նաև տուգանայինում, բայց ուշադրութուն ՄԻՆՉև տուգանային հասնելը Մալուդան նույնպես միացավ զվարճանքին ու քաշքշում էր:
Տուգանային պետք է նշանակվեր այն կետում, որտեղ Մալուդան սկսել էր "ձեռքերով աշխատել", ոչ թե այնտեղ, որտեղ ընկավ:

Դե իսկ ֆանտաստիկայի մասով իրոք վերջն էր:
Փաստորեն երբ թիմը ամբողջ խաղի ընթացքում հաշվված անգամներա անցնում կենտրոնի գիծը, մի հատ գոլային պահա ստեղծում էտ կոչվումա ֆանտաստիկ խաղ:

Հ.Գ. Ես Բարսելոնայի բալելշիկ չեմ: Եթե ոչ հայկական թիմեր խաղում են, ես բալետ եմ անում խաղացող թիմին ընդդեմ խեցգետնի կեցվածքով իրանց տուգանայինում կանգած թիմերի:

Ներսես_AM
07.05.2009, 15:14
Կատալոնիայի Աստվածը …

Շնորհակալությունս պատահական ստացվեց :Դ

John
07.05.2009, 15:22
Փաստորեն երբ թիմը ամբողջ խաղի ընթացքում հաշվված անգամներա անցնում կենտրոնի գիծը, մի հատ գոլային պահա ստեղծում էտ կոչվումա ֆանտաստիկ խաղ:

էս ա փաստորեն օբյեկտիվությունը… հալալ ա ֆուտբոլասեր ախպեր … էս թեմայում վերջին գրառումս Մ.Յ.-ի երկրպագուներին շնորհավորելու բովանդակություն ա ունենալու …

REAL_ist
07.05.2009, 15:23
աչկիս աշխարհում լավ մենակ Բարսանա խաղում գերհարձակվողական ֆուտբոլով:D
չեմ ուզում հավատամ որ ֆուտբոլից հասկացող մարդը կարա երեկվա Չելսիի խաղը լավ չգնահատի:) էլ ոնց կլներ հազիվ թիմ պատահեց որ դեմը հայհայա առնում էր օդերը փագել էր....
տենաս Մանչի խաղից հետո էլա հակաֆուտբոլի թեման բարձրացվելու:think

John
07.05.2009, 15:27
ПЭДДИ ВЕРНЕТ ДЕНЬГИ
07.05.2009, 13:12

Отреагировав на беспрецедентные ошибки в судействе во время второй игры полуфинала, букмекерская контора Пэдди Пауэра, не теряя времени, пообещала, что все, кто ставил на победу "Челси" в основное время или на то, что "синие" выйдут в финал соревнования, получат причитающиеся суммы.

"Челси", который должен был встретиться в финале с "МЮ", был четырежды лишен возможности пробить законные пенальти и в результате проиграл по правилу выездного мяча, забитого на 93-й минуте игроком "Барселоны" Андресом Иньестой.

Пэдди Пауэр заявил: "Судейство во вчерашнем матче было отвратительным, низким, недостойным, мы не хотим, чтобы наши клиенты страдали из-за подобного абсурда. Все, кто ставил на победу "Челси" в основное время или на то, что "синие" выйдут в финал соревнования, получат причитающиеся суммы".
կներեք, ժամանակ չունեմ թարքմանելու՝ դժվար թե մարդ լինի, որ չհասկանա … մոդերներ ջան, փլիզ ըմբռնումով մոտեցեք …
հոդվածի հետ կապված՝ հալալ ա ՏՂՈՒՆ . . . հարգում ես էլի մարդուն …

Հոդվածում խոսվում է Չելսի-Բարսելոնա խաղում մրցավարության մասին։ Ըստ հեղինակի, որը բուքմեյքերական ընկերության ղեկավար է, մրցավարությունը վատն է եղել և բոլոր այն հաճախորդները, որոնք իրենց մոտ կատարել են խաղադրույքներ հօգուտ Չելսիի՝ կստանան իրենց համապատասխան գումարները։

Մոդերատորական։ Ես ավելացնում եմ հայերեն համառոտ նկարագրությունը։ Հաջորդ անգամ նմանատիպ գրառումներն ուղղակի կջնջվեն՝ համապատասխան հետևանքերով։

Ֆուտբոլասեր
07.05.2009, 15:33
էս ա փաստորեն օբյեկտիվությունը… հալալ ա ֆուտբոլասեր ախպեր … էս թեմայում վերջին գրառումս Մ.Յ.-ի երկրպագուներին շնորհավորելու բովանդակություն ա ունենալու …
Դե օբեկտիվությունը իրա տեղը, բայց դե լավ կիներ պատասխանալուց առաջ նախապատմությունը կարդաիր ու զգաիր, որ խոսքը առաջին խաղի մասին էր, որը անհայտ "օբեկտիվ" հեղինակը անվանել էր ֆանտաստիկ խաղ Չելսիի կատարմամբ:

Հենո
07.05.2009, 15:38
Շնորհավորում եմ:):ok
Բան չունեմ ասելու արժանի են 3 գավաթներն էլ տանեն...

Ֆուտբոլասեր
07.05.2009, 15:40
Հա մեկ էլ թող չելսիականները թող կողմնորոշվեն, թե չէ մի տեղ խոսվումա 5պենալի մասին մի տեղ 4մի տեղ 2: Լրիվ էն հին անեկդոտի պատմություննա:

Մի հատ գլուխգովան որսորդ հերթական որսիցա պատմում:
Ասում անտառով գնում եմ մեկ էլ 20հատ գայլ հելան դեմս, լսողները բա այ ախպեր մի քիչ իջի 20հատ գայլ Հայաստանում չկա,
-Դե կարողա 20չէ, բայց 10հատ հաստատ կլիներ:
-Դե լավ մի քիչ էլ իջի, գլուխ ես գովում:
-5հատ հաստատ կլիներ:
-Մի քիչ էլ իջի:
Վերջը էս ասումա տղերք մի հատ հաստատ կար:
-Դե լավ մի քիչ էլ իջի:
-Տղերք ջան ինչ ճիշտնա գել չեմ տեսել, բայց ձենը հաստատ լսեցի: :D

Մարկիզ
07.05.2009, 15:41
Շնորհավորում եմ:):ok
Բան չունեմ ասելու արժանի են 3 գավաթներն էլ տանեն...
Ինչպիսի՜ օբյեկտիվություն երկու նախադասությամբ::hands
Իհարկե, արժանի են, Հենո ջան…:)

Cesare
07.05.2009, 15:51
ստե մնումա պակաս You will never walk aaaaaalooone-ը. էս ել որ գրեք կդառնա առանց միսիկի բոռշ ....

Սամվել
07.05.2009, 19:16
Ոչ :P ես դե պարզ է ինչի համար եմ էտպես գրել, անգլիական թիմի անունը չեմ ուզում տամ որ անհաջողության չմատնվի, փաստորեն տաղանդ ունեմ տեղյակ չէի, բացահայտվեցի:D

Աստղ ջան... դու որ սենց ասի՜ր.. սիրտս վերջնական տեղը ընգավ :D:D

Այսինքն սենց ասելով դու մտածում էս որ Մենչնա հաղթելու հետևաբար մենք ենք Չեմպինն :B

Ափսոս իհարկե, որ խաղից հաճույք ստանալու փոխարեն մենակ նյարդայնանում էի մրցավարի անարդար որոշումներից: 5 չնշանակված 11 մետրանոց (աղբյուր (http://football.kulichki.net/league/off/28.htm)), էտ մի քիչ պերեբոռ ա…
Բայց դե հույսը դնել սուդյաի վրա էլի սխալ կլիներ, կային պահեր, լիքը… պետք եր իրացնել: Մեղավոր են, սակայն 1000 անգամ ավելի էին առժանի եզրափակիչում գտնվելուն:

Ապեր չգիդեմ դու ոնց.. բայց ես ֆուտբոլից էնքան հասկանում եմ որ ինքս կադրը նայելով տենամ Պենալ կար թե չկար... ինձ ինչոր Աղբյուրներ պետք չեն ակնհայտ բաները տենալու համար... մի բան փաստա եթե մի աղբյուր հատկապես էն առաջի խաղը համարումա ֆանտաստիկ խաղ ես էլ բան չունեմ ասելու...

Նույն առաջին խաղում Բալակին պետքա հաներ բացահայտ Ինյեստային ՉՌՓԵԼՈՒ համար... բայց դե չհանեց... ինչորայա պատմությունը եթեներ չի սիրում...

Մենակ մի բան կասեմ... Ֆուտբոլը տղամարդկանց սպորտա... ու ասենք որ մեկը սկսումա հավայի պենալի վրա խաղալ էդ արդեն տղամարդկություն չի... էլի եմ ասում Սաղ էդ ձեր ասած 15 պենալները ընդամնեը Չելսիի հարձակվողների կանացի հատկանիշների հետևանք էին... Հանց մեկը մտնում էր Տուգանային ու կողքով մի հատ Բարսայի խաղացողի քամի էր անցնում Չռփվում էր գետնին... բայց դե հո տենց չի ձևը .. պենալը նշանակելու համար ընկնելը քիչա է Ապե՜ր, պետքա խախտում էլ լինի :D

Պենալ կար մենակ մի դրվագում, այն է Պիկեի ձեռքով խաղի ժամանակ... բայց դե դա չտեսնելով մրցավարը մասամբ քավեց հավայի տրված կարմիրի մեղքը....

Իսկ հիմա խաղի մասին...

Հիդինգի բախտը էլի բերեց ու չեղած տեղից 9րդ րոպեին գոլ ծնվեց.. Այսինքն եթե Չելսին պետքա բացվեր ու խաղար ֆուտբոլ ու կարողա կարգին խաղ տենաինք.. բայց դե չեղավ.. դրա տեղը տղեքը մեր բախտից մի հատ հավայի գոլ կպցրին ու սկսեցին իրանց նախորդ խաղի տակտիկայով խաղալ.. էն Բացառությամբ որ Չկային Մարկեզ ու Պույոլ... հենակետայինի դիրքում էլ երիտասարդ Բուսկետսն էր/ Հետաքրքիրն էնա որ ինքը զամեն եղավ նոր իմացա որ դաշտումա :)/ Դրա համար էլ լիքը հակագրոհներ արեցին.. Բա ի՞նչ էիք սպասում... Հայաստանի հավաքականն էլ լիներ լիքը մամենտներ կունենար...

Ու Ամոթ Չելսիին որ էտքանից հետո չխփեց... Հա ԱՄՈԹ տենց թիմը արժանի չէր եզրափակիչ անցնելու...

Իսկ Բարսային մի հատ անցքը իրանց էդ 5 մետրանոց պատի մեջ հերիք եղավ գոլ խփելու համար... Որովհետև Բարսան Բարսայա ոչ թե 5 մետրանոց փողերից կառուցված պատա...

Սխալ Չհասկանաք... առանձին վերցրած Չելսիի ֆուտբոլիստների մեծ մասին ոչ միայն շատ հարգում եմ այլ նաև սիրում.. Օրինակ հենց նւոյն Դրոգբային, Լեմպարդին, Տերրիին ու էլի լիքը Տղեքի... բայց դե երբ որ արդեն Բալակներլա դառնում կենտրոնական պաշտպան ուրիշ բան մտքիս չի գալիս քան 5 մետրանոց պատը...

Ու լավա որ Հարձակվողական ֆուտբոլը ապացուցեց որ անվերջ չես պաշտպանվի...

Taurus
07.05.2009, 19:25
խոսում եք 5 չնշանակված պենալներից?
Դռոգբայի 1-ին և 3-րդ "անկումները" բացահայտ սիմուլյացիայա էր, դէ հիմա թող գտնվի մեկը ով ասի որ տուգանայինում սիմուլյացիայի դիմած ֆուտբոլիստին դեղին չեն տալիս!
Ու հերիք ա ընկեն ստեղ ընդեղ ինչ-որ հոդվածներ ման գաք, ինչ-որ թերթերից ու ֆոռումներից ու մի հատ էլ սիլկա տաք, յանիմ նայեք սենց ա, նենց ա… հիմա իմ գրածն էլ մեկ ուրիշը կարա մեջբերում անի, ասի տեսեք ոնց ա եղել:
Հիդդինգին հալալա որ գտավ Բարսայի դեմ հակախաղ ու վերջ:

P.S. Կարմիրը իրոք կար
P.P.S. Մրցավարը UEFA-ց կարգադրություն էր ստացել ուղղել իր նախորդի սխալները

Սամվել
07.05.2009, 20:12
Ռեալը բալելշիկներին քննադատելու չի ժողովուրդ...

Իրանք սովոր են որ Ռեալի օգտին տենց անիմաստ պենալենր են միշտ նշանակվում :)

Սամվել
07.05.2009, 20:24
Հենց նոր քվեարկեցի Չելսի :crazy :D

Ուրվական
07.05.2009, 21:22
Ռեալը բալելշիկներին քննադատելու չի ժողովուրդ...

Իրանք սովոր են որ Ռեալի օգտին տենց անիմաստ պենալենր են միշտ նշանակվում :)

Էլ բան չկար ասելու, Սա՞մ: Նենց քո ձևերով կպնողական գրառումներ ես անում, էլի: Ռեալի բալեշիկները սովոր են, որ իրանց թիմը հաղթի, էդքան բան: Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունեին ստեղ Ռեալի բալեշիկները: Ես Ռեալի բալեշիկ եմ, Չելսիին ու Բարսելոնային չեմ սիրում, մեղմ ասած, երեկ մաքուր պենալներ Բարսայի դարպասին չի նշանակվել, հիմա ինձ բա՞ն ունես ասելու:

Լեո
07.05.2009, 21:43
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ. Մանչեստր Յունայթեդ - Բարսելոնա

Հիմա ինձ ո՞վ բան ունի ասելու:

Ուրվական
07.05.2009, 21:46
Մոդերատորական: Թեման ժամանակավորապես փակվում է: Որոշ խմբագրությունից հետո կվերաբացվի:

Թեմայի հարցումը խմբագրված է: Ասպարեզում մնացին երկու թիմեր: Քվեարկեք::)
Թեման վերաբացված է:

Guest
07.05.2009, 22:16
Մեծ տարբերություն կա Բարսելոնայի ու Չելսիի խաղային ստիլի մեջ ու ֆուտբոլից իրոք հասկացող մարդը պիտի երկու ստիլն էլ հասկանա:

Օրինակ իմ համար Արսենալի խաղը դա Անգլական ֆուտբոլի խայտառակությունն ա, չնայած, որ ես նույնպես հասկանում եմ այդ ստիլի պրինցիպները: Իմ համար սիրուն չի խելագար հարցակումը, իմ համար սիրուն ա խելացի խաղը: Պետք է հստակ ամեն խաղից առաջ իմանալ նպատակը ու ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար: Ես այդպիսի խաղ տեսնելուց եմ հաջույք ստանում ու Չելսիի առաջին խաղը, կամ ավելի ճիշտ այդ խաղի առաջին կեսըն էր, որ այդ խաղը սարքեց ֆանտաստիկ չելսիական խաղ: Չեք հասկանում մի հասկացեք…:)

Եթե չելսիի խաղը չստացվեր ու բարսելոնան կարենար իր ռիթմը թելադրեր ես կասեի հալալ ա Բարսելոնին: Այս անգամ, ի տարբերություն 2005/2006 թվի խաղերի, Բարսելոնը ամեն ձև պատրվեց:

Սամվել
07.05.2009, 22:27
Էլ բան չկար ասելու, Սա՞մ: Նենց քո ձևերով կպնողական գրառումներ ես անում, էլի: Ռեալի բալեշիկները սովոր են, որ իրանց թիմը հաղթի, էդքան բան: Ու ընդհանրապես, ի՞նչ կապ ունեին ստեղ Ռեալի բալեշիկները: Ես Ռեալի բալեշիկ եմ, Չելսիին ու Բարսելոնային չեմ սիրում, մեղմ ասած, երեկ մաքուր պենալներ Բարսայի դարպասին չի նշանակվել, հիմա ինձ բա՞ն ունես ասելու:

Հա.... Ես իմ խոսքը մեկա ճիշտ եմ համարում... անկախ ամեն ինչից

Մարկիզ
07.05.2009, 22:33
Ի՞նչ է նշանակում «չելսիական խաղ»…:o

Լեո
07.05.2009, 22:49
Ի՞նչ է նշանակում «չելսիական խաղ»…:o

Ռեգբի:)

Taurus
07.05.2009, 22:49
Օրինակ իմ համար Արսենալի խաղը դա Անգլական ֆուտբոլի խայտառակությունն ա,

Ես անգլիայում Arsenal-ի կողմնակիցն եմ ու միշտ սիրել եմ էտ ակումբը, որովհետև ընդեղ անգլիացի չկա, զզվում եմ անգլիական ֆուտբոլից,…ու մի խառնեք անգլիականը գերմանականի հետ, անգլիական ֆուտբոլում չկա կարգապահություն, խաղում են միայն տակտիկայով, այսինքն եթե էեզ մարզիչը ասել ա որ դու էսօր պտի 69 համարին պահես, ուրեմն մինչև խաղի վերջ պիտի պահես անկախ նրանից որ նա դարպասապահ ա, ու էսօր պահեստային:P:
Ինչ վերաբերվում ա Mun-ին, այնտեղ կան Տեվես Անդեռսոն Ռոնալդու ու արդեն Մաչեդա, որոնք միշտ էլ բաց են խաղում ու փոխում են ամբողջ թիմի խաղը:B

Ֆուտբոլասեր
08.05.2009, 10:56
Բարսելոնա-Չելսի դիմակայության հետ կապված ևս մի հետաքրքիր վիճակագրություն:
Պարզվումա, ըստ մրցավարների Դրոգբան 2խաղում ոչ մի խախտում չի արել::o
Ինչ-որ մեկը կհավատացնի, որ Դրոգբան բազմաթիվ մենամարտերում, մանր խախտումներ չի արել, արմունկներով չի աշխատել, պաշտպանների շապիկից չի քաշել?

Չելսին կարելիյա ասել ընկել էր մոր փորը, 2խաղում էլ նշանակված էին խաղալ թույլ տվող, ուժային ֆուտբոլի կողմնակից մրցավարներ :
Կարում ես Տորրեսի պես պաշտպաններին քաշելով ոտի տակ տալով գնա գոլ խփի, բայց եթե պաշտպանները քեզ ոտի տակ տան չլացես ու պենալ չուզես:
Էս էր մրցավարի փիլիսոփայությունը ու էս փիլիսոփայությամբ, մինչև անիմաստ կարմիրը ոչ մի պենալ չկար:

Rammstein
08.05.2009, 12:47
Անտարբեր եմ, թե ով կհաղթի: Երկուսն էլ լուրջ թիմ են, բայց ոչ Բարելոնի եմ սիրում, ոչ էլ Մանչեսթերին: :esim
Քվեարկել եմ Մանչեսթերի օգտին:

salatik
08.05.2009, 13:32
Բարսելոն - Չելսի խաղից հետո ես համոզված եմ, որ Մանչեսթրը կհաղթի:
Ամբողջ խաղի ժամանակ մի հատ հարված չկարեցան անեն դարպասին, ես չէի սպասում:angry

Yellow Raven
08.05.2009, 13:37
Բարսելոն - Չելսի խաղից հետո ես համոզված եմ, որ Մանչեսթրը կհաղթի:
Ամբողջ խաղի ժամանակ մի հատ հարված չկարեցան անեն դարպասին, ես չէի սպասում:angry

Դա դեռ չափանիշ չի...
Իսկ Պրիմերայի 100 գոլե՞րը:)

ministr
08.05.2009, 13:41
Պրիմերայում հանդես եկող թիմերը էս տարի շատ թույլ են.. նույնիսկ Ռեալը, դրա համար էլ 100 գոլ կա...
Այնպես որ դա չի նշանակում որ Բարսան հանճարեղա կամ անհասանելիա այլ ակումբների կողմից, ապացույց ` Չելսին: Իսկ Մանչեստրը Չելսիին գերազանցումա...

Yellow Raven
08.05.2009, 13:43

Չեմպիոնների Լիգայում է՞լ են թիմերը թույլ,որ Բարսան խոշոր հաշվով հաղթանակներ էր տանում:)

salatik
08.05.2009, 13:44
Մանչեսթրը էսօր աշխարհի ամենաուժեղ թիմերիցա, ես կասեի ամենաուժեղնա:

Yellow Raven
08.05.2009, 13:46
Մանչեսթրը էսօր աշխարհի ամենաուժեղ թիմերիցա, ես կասեի ամենաուժեղնա:

Էսօր դեռ համարվումա,բայց երեք շաբաթից կարա ամեն ինչ փոխվի;)

salatik
08.05.2009, 13:49
կարա և չփոխվի ;)

ministr
08.05.2009, 13:51
Չեմպիոնների Լիգայում է՞լ են թիմերը թույլ,որ Բարսան խոշոր հաշվով հաղթանակներ էր տանում:)

Բարսան լուրջ թիմի չի հանդիպել ՉԼ-ում, բացառությամբ Չելսիի..

Մարկիզ
08.05.2009, 13:52
Բարսան լուրջ թիմի չի հանդիպել ՉԼ-ում, բացառությամբ Չելսիի..
Բավարիան լուրջ չէր՞…

ministr
08.05.2009, 13:53
Իհարկե ոչ... էս տարի ոչ.. թույլա
Կլինսմանին էլ վերջերս հանեցին

Մարկիզ
08.05.2009, 13:55
Իհարկե, հիմա կասեն. բա գիտե՞ս Բավարիան, նախ, լուրջ չէ, երկրորդ, թուլացած կազմով էր: Իսկ ես իհարկե, կասեմ, որ Չելսին հզոր պաշտպաններով մտել էր իր տուգանային/այդպես չէր, ի դեպ, Յուվեյի խաղի ժամանակ/, բացի այդ Բարսելոնն էլ Չելսիի հետ խաղի ժամանակ իր հիմնական կազմով չէր:

Մարկիզ
08.05.2009, 13:56
Այսինքն՝ թուլացած կազմով էր՝ Բարսելոնը: Եթե Չելսին փորձեր խաղալ այնպես, ինչպես խաղում էր Յուվենթուսի հետ, միանգամից կգմփար:

salatik
08.05.2009, 13:58
Բարսելոնի հաղթանակի մեջ մենակ մի բան կա սիորւն, որ ֆինալում Մանչեսթրի հետա խաղալու, ու անգլիական չի լինի ֆինալը :ok

Մարկիզ
08.05.2009, 14:00
Իսկ այն ինչ ցուցադրեց Չելսին Բարսելոնի հետ երկու խաղերում, ինձ հիշեցնում էր Սուրեն Բարսեղյան մարզչի օրոք մեր հավաքականի խաղը: Թողնել մինչև տուգանայինի մատույցներ, ապա մի երեք հոգով խլել գնդակը և տշել հակառակորդի կիսադաշտ: Միգուցե այնտեղ Դրոգբան կարողանա մի բան անել: Մի խոսքով, Չելսին լավ թիմ է, սակայն այդ երկու խաղերում խաղաց անտիֆուտբոլ:

salatik
08.05.2009, 14:00
հիմա ստեղ Յուվենտուսի հարցը չենք քննարկում, ինքը վաղուց դուրսա մնացել ՉԼ-ից, իսկ Յուվենտուսի գավաթների կեսը թող ունենան ամենալավ թիմերը էս աշխարհի նոր խոսալու տեղ կունենան

Մարկիզ
08.05.2009, 14:16
Բարսելոնի հաղթանակի մեջ մենակ մի բան կա սիորւն, որ ֆինալում Մանչեսթրի հետա խաղալու, ու անգլիական չի լինի ֆինալը :ok
Հա, իհարկե: Թող սատկի գեղեցիկ, արդյունավետ ֆուտբոլը: ԿԱրևորն այն է, որ երկուսն էլ անգլիական չեն: Ու, ընդհանրապես, Բարսելոնն աշխարհում տասներորդ թիմն է: Զիջում է՝
Մանչեսթրին
Յուվենթուսին
Արսենալին
Ինտերին
Լիվերպուլին
Միլանին
Ռոմային
Ֆիորենտինային

հիմա ստեղ Յուվենտուսի հարցը չենք քննարկում, ինքը վաղուց դուրսա մնացել ՉԼ-ից, իսկ Յուվենտուսի գավաթների կեսը թող ունենան ամենալավ թիմերը էս աշխարհի նոր խոսալու տեղ կունենան
Հարգարժան salatik, իհարկե, դուրս է մնացել, այն էլ Չելսիի հետ խաղերում: Ընդ որում Չելսին Յուվեյի հետ խաղում էր հարձակողական ֆուտբոլ, ոչ թե՝ այնպես, ինչպես Բարսելոնի հետ: Կարող էր խաղալ այդպես: Պատկերցնու՞մ եք: Յուվենթուսը հանդիպեր Բարսելոնին: Ի՞նչ կլիներ::o

Մանչեսթրը էսօր աշխարհի ամենաուժեղ թիմերիցա, ես կասեի ամենաուժեղնա:
Իսկ ինչ է՞. Բարսելոնն այսօր աշխարհում ամենաուժեղ թիմերից չի՞…:o

հիմա ստեղ Յուվենտուսի հարցը չենք քննարկում, ինքը վաղուց դուրսա մնացել ՉԼ-ից, իսկ Յուվենտուսի գավաթների կեսը թող ունենան ամենալավ թիմերը էս աշխարհի նոր խոսալու տեղ կունենան
Իսկ, ներեցեք, հիշողությունս երևի դավաճանում է: Յուվենթուսը քանի՞ անգամ է հաղթել ՉԼ-ում:
Վերջում էլ ասեմ, որ ես շատ հարգում ու սիրում եմ ծեր սենյորային:

salatik
08.05.2009, 14:32
հարգելիս ամեն ինչ չէ որ ՉԼ-ով է սկսվում ու ավարտվում
Յուվենտուսի մրցանակները էնքան շատ են , կփորձեմ մի քանիսն ասել
27 անգամ Սկուդետտոյի հաղթող, Իտալիայի ամենատիտղոսակիր թիմնա, չեմ հաշվում են 2 մրցանակը, որ տվեցին Ինտերին, թե չէ 29 էր
Իտալիայի գավաթը 9 անգամ, Սուպեր գավաթը 4 անգամ, Գավաթների գավաթը 1 անգամ, ՉԼ - 2 անգամ, Եվրոպայի սուպեր գավաթը 2 անգամ, Ուեֆա - 3 անգամ, Տոյոտա- 2 անգամ (միջմայրցամաքաիննա), Ինտերտոտո -1 անգամ ու չկասկածեք կշարունակվի հլը :

Իսկ դու որ թիմի երկրպագու ես?

salatik
08.05.2009, 15:19
ՉԼ-ի հաղթող ու եզրափակից դուրս եկած թիմերի անունները

Հ……անունը……….......հաղթ….եզրափակիչի մասնակից
1.Ռեալ Մադրիդ……….….9……3
2.Միլան…………………....7……4
3.Լիվերպուլ………………5……2
4.Բավարիա…………….….4……3
5.Այակս………………….…4……2
6.Մանչ.Յու…………….…..3……..0
7.Բենֆիկա…………….…..2……..5
8.Յուվենտուս…………..….2…….5
9.Բարսելոնա……….…..….2…....3
10.Ինտեր……………………2……2
11.Ֆորեստ Նոտինգեմ…….2…...0
12.Պորտու………………….2…….0
13.Սելտիկ……………….…1…….1
14.Համբուրգ………….……1…….1
15.Ստյաուա………………..1..…..1
16.Մարսել………………….1…….1
17.Ֆեյենորդ……………..…1…….0
18.Աստոն Վիլլա……….….1…….0
19.ՊՍՎ…………………..…1….…0
20.Ցրվենա Զվեզդա……….1…….0
21.Բորուսյա Դորտմունդ…..1…….0
22.Ռեյմս……………………..0….…2
23.Վալենսիա……………….0…….2
Գումարած 15 թիմ էլ մենակ ֆինալա հասել 1 անգամ, ու պարտվելա

Լեո
08.05.2009, 15:53
Բարսան լուրջ թիմի չի հանդիպել ՉԼ-ում, բացառությամբ Չելսիի..

Հետո ի՞նչ: Դրանից Բարսայի հարգը ընկա՞վ:think

Լեո
08.05.2009, 15:57
Բարսելոնի հաղթանակի մեջ մենակ մի բան կա սիորւն, որ ֆինալում Մանչեսթրի հետա խաղալու, ու անգլիական չի լինի ֆինալը :ok

Սալաթիկ ջան, կներես իհարկե, բայց սա չի նշանակում ֆուտբոլից հասկացող մարդու դիտարկում-կարծիք, սա նշանակում է լինել ընդգծված հակաբարսելոնիստ և արտահայտել սուբյեկտիվ կարծիք:

Լեո
08.05.2009, 16:05
հիմա ստեղ Յուվենտուսի հարցը չենք քննարկում, ինքը վաղուց դուրսա մնացել ՉԼ-ից, իսկ Յուվենտուսի գավաթների կեսը թող ունենան ամենալավ թիմերը էս աշխարհի նոր խոսալու տեղ կունենան

Իհարկե պատմության դերը ամենուր էլ շատ կարևոր ա, բայց չեմ սիրում, երբ ամեն ինչ (հատկապես ֆուտբոլում) փորձում են կցմցել պատմությանը: Մենք էլ պակաս պատմություն չունենք, բայց մենք հիմա, ներկա պահին (վերջին տարիներին) տաս գլուխ բարձր ենք Յուվեից: Սա է ներկան, սրանով ենք մենք հիմա ապրում, այս ֆուտբոլն ենք նայում ու հաճույք ստանում: Մի քիչ էլ սրա հետ հաշվի նստեք: Հերիք ա կառչենք նավթալինոտ վիճակագրությունից:

Սամվել
08.05.2009, 22:31
Հերիք ա կառչենք նավթալինոտ վիճակագրությունից:

Կամ էլ Բռնապետոտ ....

Իսկ եթե Լուրջ.. Աբիդալից ի՞նչ կա

Ուրվական
08.05.2009, 22:53
6.Մանչ.Յու…………….…..3……..0
9.Բարսելոնա……….…..….2…....3

Փաստորեն Մանչեստերը ինչքան դուրս ա եկել եզրափակիչ, հաղթել ա:think: Հետաքրքիր ա:think:

Լեո
08.05.2009, 22:54
Աբիդալից ի՞նչ կա

Բարսան որոշել ա չբողոքարկել Աբիդալի կարմիրը:(
Մանրամասները էստեղ (http://www.barca.ru/news/3374):

Guest
09.05.2009, 10:07
Իհարկե պատմության դերը ամենուր էլ շատ կարևոր ա, բայց չեմ սիրում, երբ ամեն ինչ (հատկապես ֆուտբոլում) փորձում են կցմցել պատմությանը: Մենք էլ պակաս պատմություն չունենք, բայց մենք հիմա, ներկա պահին (վերջին տարիներին) տաս գլուխ բարձր ենք Յուվեից: Սա է ներկան, սրանով ենք մենք հիմա ապրում, այս ֆուտբոլն ենք նայում ու հաճույք ստանում: Մի քիչ էլ սրա հետ հաշվի նստեք: Հերիք ա կառչենք նավթալինոտ վիճակագրությունից:

Ներկայիս վիճակագրությունը ասեմ: Այս և անցած տարվա ՉԼ-ի խաղերից, Չելսի-Բարսելոն առաջին դեպքը եղավ, որ անգլիական թիմը պայքարից դուրս մնաց ոչ անգլիական թիմի պատճառով: (Էն էլ տենքւմ եք ինչ դեպք էր):

Taurus
09.05.2009, 10:46
Ներկայիս վիճակագրությունը ասեմ: Այս և անցած տարվա ՉԼ-ի խաղերից, Չելսի-Բարսելոն առաջին դեպքը եղավ, որ անգլիական թիմը պայքարից դուրս մնաց ոչ անգլիական թիմի պատճառով: (Էն էլ տենքւմ եք ինչ դեպք էր):

ոնց? բա Բարսա-Արսենալ ֆինալը?

Yellow Raven
09.05.2009, 11:32
ոնց? բա Բարսա-Արսենալ ֆինալը?

Բայց էդ վերջին 3 տարիների մեջ չի եղել դաժե,ուր մնաց 2:think

Սամվել
09.05.2009, 13:06
Ներկայիս վիճակագրությունը ասեմ: Այս և անցած տարվա ՉԼ-ի խաղերից, Չելսի-Բարսելոն առաջին դեպքը եղավ, որ անգլիական թիմը պայքարից դուրս մնաց ոչ անգլիական թիմի պատճառով: (Էն էլ տենքւմ եք ինչ դեպք էր):

ու՞

Taurus
09.05.2009, 13:12
դե էտ ադեն վիճակագրություն չի

Սամվել
09.05.2009, 13:17
Ով գավաթ հաղթի ով իրանց վիճակագրությամբ հույս տա :D

Կյանքը դաժանա :D

Taurus
09.05.2009, 13:24
ֆինալում Մանչն ա ֆավորիտ, բայց վիվարոն հակառկն ա տալիս:think

Սամվել
09.05.2009, 13:27
Ա դե մի հատ սատկած վիճակում գտնվող Արսենալ չի հաղթածները... առանց հարձակման Արսենալ...

Եթե մի բան մտածեցին եզրերի հետ.. հաստատ հաղթելու ենք...

Մեր հարձակման պես հարձակմանը պետքա հլը դիմանան էլ...

Մի մոռացեք որ կխաղան Պույլոն ու Անրին

Taurus
09.05.2009, 13:30
Կարելի ա Կեյտային պեռսանալնի կապել Կռիշտիանուի հեևից:
թող վզացնի հոգնացնի:
դառավ ինտիմ ՉԼ

Լեո
09.05.2009, 13:48
Ներկայիս վիճակագրությունը ասեմ: Այս և անցած տարվա ՉԼ-ի խաղերից, Չելսի-Բարսելոն առաջին դեպքը եղավ, որ անգլիական թիմը պայքարից դուրս մնաց ոչ անգլիական թիմի պատճառով: (Էն էլ տենքւմ եք ինչ դեպք էր):
Երևի մոռացել ես Միլան - Մանչեստեր Յունաթեդ դիմակայությունը 2007-ին, երբ Միլանը կիսաեզրափակիչում ջախջախեց Մանչեստերին;)

Guest
09.05.2009, 13:56
Երևի մոռացել ես Միլան - Մանչեստեր Յունաթեդ դիմակայությունը 2007-ին, երբ Միլանը կիսաեզրափակիչում ջախջախեց Մանչեստերին;)

Կրկնում եմ ևս մեկ անգամ, այս և անցած սեզոնի չեմպիոնների լիգաներում: ;)

Լեո
09.05.2009, 14:34
Կրկնում եմ ևս մեկ անգամ, այս և անցած սեզոնի չեմպիոնների լիգաներում: ;)

Եվ ի՞նչ: Այդ փաստը որևէ կերպ Բարսայի կարգը իջեցնու՞մ ա:think

Vaho
09.05.2009, 14:41
Բարսը չեմպիոն ա դառնալու:mda

Ուրվական
09.05.2009, 14:44
Բարսը չեմպիոն ա դառնալու:mda

Մեծ հույս ունեմ, որ Մանչեստերն ա դառնալու: Երևի աշխարհում այդպիսի թիմ չկա, որ այնքան հակակրեմ, ինչքան Բարսելոնային ու նրա խաղացողների մեծ մասին:):

Vaho
09.05.2009, 14:49
Մեծ հույս ունեմ, որ Մանչեստերն ա դառնալու: Երևի աշխարհում այդպիսի թիմ չկա, որ այնքան հակակրեմ, ինչքան Բարսելոնային ու նրա խաղացողների մեծ մասին:):

Էէէէէհ Ուրվական ջան Բարսնա դառնալու:think

Լեո
09.05.2009, 14:51
Մեծ հույս ունեմ, որ Մանչեստերն ա դառնալու: Երևի աշխարհում այդպիսի թիմ չկա, որ այնքան հակակրեմ, ինչքան Բարսելոնային ու նրա խաղացողների մեծ մասին:):

Ինչի՞ Գոռ ջան: Ինչի՞ համար ես հակակրում գեղեցիկ ֆուտբոլը: Մենակ չասես Բարսայի ֆուտբոլը գեղեցիկ չէ;)

Ուրվական
09.05.2009, 14:52
Էէէէէհ Ուրվական ջան Բարսնա դառնալու:think

Կտենանք;)

Vaho
09.05.2009, 14:57
Կտենանք;)

Էս տարի Բարսի բաղտը շատա բերում, դրա համար եմ ասում, ըտենց բախտը բերելով ել դառնալույա չեմպիոն:(

Սամվել
09.05.2009, 15:22
Էս տարի Բարսի բաղտը շատա բերում, դրա համար եմ ասում, ըտենց բախտը բերելով ել դառնալույա չեմպիոն:(

հա իսկականից.. Բախտը Ռեալի հետ խաղերում էս տարի 8 անգամ բերելա :B

Vaho
09.05.2009, 15:52
հա իսկականից.. Բախտը Ռեալի հետ խաղերում էս տարի 8 անգամ բերելա :B

Սամ ջան մենք Բարսից ենք խոսում, դու Ռեալին էս մեջ բերում

Սամվել
09.05.2009, 16:15
Սամ ջան մենք Բարսից ենք խոսում, դու Ռեալին էս մեջ բերում

Չէ, դու ուղակի ուզում եմ հիշեմ էտ երբա՞ էս տարի Բարսի Բախտը էտքան բերել :think

REAL_ist
09.05.2009, 18:24
Մանչեստրն ու Բարսան են եսօրվա դրությամբ ամենադիտարժան խաղնեն խաղում, թող հաղթի ուժեղագույնը:) պռագնոզներ անելը անիմաստա

Լեո
09.05.2009, 19:26
Ե՛վ Բարսան, և՛ Մանչը արժանի են չեմպիոնի տիտղոսին: Հռոմում կհաղթի նա, ում կերկրպագի հաջողությունը:)

Taurus
09.05.2009, 20:24
Ե՛վ Բարսան, և՛ Մանչը արժանի են չեմպիոնի տիտղոսին: Հռոմում կհաղթի նա, ում կերկրպագի հաջողությունը:)

Կամ էլ մրցավարը :[

Լեո
09.05.2009, 20:29
Կամ էլ մրցավարը :[

Աստված չանի:angry

Ambrosine
09.05.2009, 20:31
կհաղթի այն թիմը, որի տերը քաղաքական ազդեցություն ունի Հռոմում

Սամվել
09.05.2009, 21:02
կհաղթի այն թիմը, որի տերը քաղաքական ազդեցություն ունի Հռոմում

Հաստատ չէ... Էս էն թիվը չի....

Բայց դե Բարսան առանձ ականջներիա լինելու... 2 եզրայինների... Ու Անրիի մասնակցությունն էլ հարցականա :(

Ambrosine
09.05.2009, 21:08
Հաստատ չէ... Էս էն թիվը չի....
փոխվում են անունները և տակտիկան

Ուրվական
09.05.2009, 21:17
կհաղթի այն թիմը, որի տերը քաղաքական ազդեցություն ունի Հռոմում

Արդեն ամեն ինչի էլ հավատում եմ, բայց հուսանք, որ ֆուտբոլը էդքան չի ցածրացել:

Vaho
10.05.2009, 13:12
Չէ, դու ուղակի ուզում եմ հիշեմ էտ երբա՞ էս տարի Բարսի Բախտը էտքան բերել :think

Մրցավարների առումով

Taurus
10.05.2009, 13:44
Մրցավարների առումով
Հա լավ մի անգամ բերել ա, գոնե տարին մեկ պետք ա տենց լինի:
Էն էլ մերոնք ստեղ ընդհանրապես կապ չունեին:B

Taurus
10.05.2009, 13:46
Ըստ քվեարկության 15 հոգի չարաչար սխալվում են, մնում ա իմանանք որ 15-ն են :)

Vaho
10.05.2009, 13:54
Ըստ քվեարկության 15 հոգի չարաչար սխալվում են, մնում ա իմանանք որ 15-ն են :)

Երնեկ ես սխալվեմ:think

Լեո
10.05.2009, 16:21
Ըստ քվեարկության 15 հոգի չարաչար սխալվում են, մնում ա իմանանք որ 15-ն են :)

Ըստ քվեարկության կարող ա, բայց իրականում էդ 15 հոգու մեջ մի մեծ բաժին դիտմամբ ա սխալ քվեարկել:)) Դե նախանձ կա, բան կա:))

Ozon
10.05.2009, 17:57
փոխվում են անունները և տակտիկան

Շատ հետաքրքիրա ինչուա նման կարծիք ձեվավորված քո մոտ:think
որտեղիցես նման բան վերցնում եվ արդյոք կարողես փաստարկներ բերես? կարծում եմ չես կարող.
Եվ հետո սա հանաք-մասխարայություն չի, սա աշխարհի մանահեղիանակավոր ակումբային առաջնության`ՉԼ եզրափակիչնա ,այլ ոչ թե պոբեդա -Փյունիկ կամ ել մեկ այլ կարգի ցածր մակարդակի հանդիպում...:angry

Ambrosine
10.05.2009, 18:02

լուրջ?:o
բա դուք չէիք անընդհատ մեջբերում գեներալին?

Ambrosine
10.05.2009, 18:09
որտեղիցես նման բան վերցնում եվ արդյոք կարողես փաստարկներ բերես? կարծում եմ չես կարող.
հենց դու փաստարկներ բերես, որ Ռեալը Ֆրանկոյի շնորհիվ ա ՉԼ-ում 5 անգամ իրար հետևից հաղթել, ես էլ փաստարկներ կբերեմ

Ozon
10.05.2009, 18:15
հենց դու փաստարկներ բերես, որ Ռեալը Ֆրանկոյի շնորհիվ ա ՉԼ-ում 5 անգամ իրար հետևից հաղթել, ես էլ փաստարկներ կբերեմ

ինչ ֆրանկո ինչ ռեալը ?ինչ կապ ունի մի դար առաջվա հնությունները ,եվ ես խի պետքա փաստարկներ բերեմ?:think:o

Ozon
10.05.2009, 18:17
լուրջ?:o
բա դուք չէիք անընդհատ մեջբերում գեներալին?

ով մենք?:o

Ambrosine
10.05.2009, 18:19
ով մենք?:o
լավ, նորեկ ես, երևի միտքս չես ըմբռնել;)
նկատի ունեմ, որ Բարսելոնի երկրպագուներով գլուխներս ցավեցրիք էն պնդումով, թե Ֆրանկոն է այնպես արել, որ Ռեալը հաղթի ոչ միայն Լա լիգայում, այլև ՉԼ-ում

Ozon
10.05.2009, 18:22
լավ, նորեկ ես, երևի միտքս չես ըմբռնել;)
նկատի ունեմ, որ Բարսելոնի երկրպագուներով գլուխներս ցավեցրիք էն պնդումով, թե Ֆրանկոն է այնպես արել, որ Ռեալը հաղթի ոչ միայն Լա լիգայում, այլև ՉԼ-ում

ԵՍ Բարսաի երկրպագու:o չե ,չե հաստատ շփոթվելես;):D

Ambrosine
10.05.2009, 18:23
ԵՍ Բարսաի երկրպագու:o չե ,չե հաստատ շփոթվելես;):D
լավ, էդ մինուսից ազատվեցիր
իսկ որ թիմի? եթե գաղտնիք չի:)

Ambrosine
10.05.2009, 18:25
ինչ ֆրանկո ինչ ռեալը ?ինչ կապ ունի մի դար առաջվա հնությունները ,եվ ես խի պետքա փաստարկներ բերեմ?:think:o
էս ինչ էիր խառնվել իրար?:D:D:D

Ozon
10.05.2009, 18:32
լավ, էդ մինուսից ազատվեցիր
իսկ որ թիմի? եթե գաղտնիք չի:)

հաստատ Ռեալ չեմ սիրում ,իսկ թե որ թիմին եմ երկրպագում չեմ ասի մի պարզ պատճառով,որովհետեվ ոնց ջոգելեմ որ եթե էս ֆորումում էտ երկրի թիմերից մեկինես երկրպագում արգելափակվումես;):D

Ambrosine
10.05.2009, 18:36
հաստատ Ռեալ չեմ սիրում ,իսկ թե որ թիմին եմ երկրպագում չեմ ասի մի պարզ պատճառով,որովհետեվ ոնց ջոգելեմ որ եթե էս ֆորումում էտ երկրի թիմերից մեկինես երկրպագում արգելափակվումես;):D
պարզ ա, Բունդես լիգայի թիմերից մեկին ես երկրպագում
բայց սխալ ես հասկացել. ուղղակի էդ բոլոր անդամները իրականում մեկ մարդ են դուրս եկել:))

Ուրվական
10.05.2009, 18:36
հաստատ Ռեալ չեմ սիրում ,իսկ թե որ թիմին եմ երկրպագում չեմ ասի մի պարզ պատճառով,որովհետեվ ոնց ջոգելեմ որ եթե էս ֆորումում էտ երկրի թիմերից մեկինես երկրպագում արգելափակվումես;):D

Այսինքն, ի՞նչ նկատի ունես:
Ուրեմն բոլորին հիշեցում:
Էս ֆորումում չեն արգելափակվում որևէ երկրի որևէ թիմին օրինակ՝ Գերմանիայի Բավարիային, կամ Վերդերին կամ Շտուտգարտին երկրպագելու համար: Այստեղ արգելափակվում են մեկից ավել մականուններով գրանցված լինելու ու գրանցվելու փորձի համար: Պարզ ա՞ քո համար Ozon: Ու դու սխալ ես ջոգել:
Հարցերիս պատասխանը սպասում եմ պմ-ով: Այստեղ թեմայից դուրս ոչ մի գրառում:

salatik
10.05.2009, 21:17
Նենց տպավորություն թող չստեղծվի, որ ես հակբարսելոնիստ եմ, իմ համար Յուվենտուսից էն կողմ թիմ չկա, մնացած բոլորն էլ հավասար են, ուղղակի երբ տեսնում եմ տվյալ թիմի լավ կամ վատ խաղը, տենց էլ արտահայտվում եմ: Իսկ էս էջը, որ Չեմպիոնների լիգայինա վերաբերվում չգիտես ինչի դարձելա Ռեալ-Բարսելոն հակամարտության էջը, օրինակ իմ համար շատ տհաճա, եթե Բարսելոնի ու Ռեալի կռիվը շարունակեք Ձեր էջերում ավելի հետաքրքիր կլինի:

Ուրվական
10.05.2009, 21:22

Հարգելի salatik, հնարավորինս աշխատում ենք, որպեսզի բոլորը մնան թեմայի շրջանակներում: Ուղղակի քանի որ Բարսելոնան դուրս է եկել եզրափակիչ, ապա այդպիսի հակամարտությունների հավանականությունը մեծանում է:):

salatik
10.05.2009, 21:27
Հարց չկա Ուրվական ջան, ուղղակի այս դեպքում գոնե պետքա խոսվի Բարսելոն-Մանչեսթր թիմերի մասին, ոչ թե Ռեալ-Բարսելոն:
Համենայն դեպս քեզանից շնորհակալ եմ:)

Սամվել
10.05.2009, 23:10
լավ, նորեկ ես, երևի միտքս չես ըմբռնել;)
նկատի ունեմ, որ Բարսելոնի երկրպագուներով գլուխներս ցավեցրիք էն պնդումով, թե Ֆրանկոն է այնպես արել, որ Ռեալը հաղթի ոչ միայն Լա լիգայում, այլև ՉԼ-ում

Դա 50 տարի առաջ էր Աստղ... հետո ոչ մեկ չի ասում ուղակի ազդեցության մասին.. այլ անուղակի ազդեցության մասինա խոսքը... մասնավորապես պատասխան հանդիպումները Իսպանիայում.. ու ստատիստիկան էլ դայա ասում...

Ռեդ
10.05.2009, 23:21
Կհաղթի էն, ով հոգեբանորեն պատրաստ ա խաղին, ով թիմային խաղա խաղում, կամ էլ, չես կարա ասես, մեծ աշխարհ ա, տարբեր "մրցավարներ", . . . ;)

Vaho
12.05.2009, 15:37
Ամսի քանիսինա՞ ֆինալը ժող. ջան

Cesare
12.05.2009, 15:48
Ամսի քանիսինա՞ ֆինալը ժող. ջան

27-ին գնում ենք Հռոմ ...

Լեո
12.05.2009, 22:08
Ճիշտն ասած ես ուրախ եմ, որ տվեց: Ասեմ ինչու: Շատ ավելի վատ կլիներ, եթե Պույոլը դեղին քարտ ստանար պատասխան խաղում և եզրափակիչը բաց թողեր: Երզափակիչում Տևեսի ու Ռունիի դեմ մենակ Պույոլն ա փրկություն:

Ճիշտ ա Լոնդոնում առանց Պույոլի դժվար կլինի, բայց Բարսայի համար ֆուտբոլում անհաղթահարելի արգելքներ չեն լինում:

Սա ասել եմ Բարսա - Չելսի առաջին խաղից հետո (Մանչ - Արսենալ առաջին խաղից առաջ) :)

Բա որ ասում էի:P

salatik
27.05.2009, 14:57
Բարսելոնա - Մանչեսթր Յունայթեդ
Հռոմ - Օլիմպիկո մարզադաշտ
չորեքշաբթի - 27 մայիսի
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
Մրցավարը - Մասսիմո Բուզզակա /Շվեյցարիա/
Խաղի սկիզբը - 23:45

Մի քիչ թիմերի կազմերի մասին

Բարսելոնա

Տիերի Անրին և Անդրես Ինյեստան մասնակցել են պարապմունքներին երկուշաբթի օրը և հավանականությունը շատ է, որ կմասնակցեն խաղին, չնայած որ Բարսայի մարզիչը 100%-ով չի ասել նրանց մասնակցության մասին: Իմ կարծիքով Անրին ու Ինիեստան կզարդարեն եզրափակիչը;)

Մանչեսթր Յունայթեդ

Ռիո Ֆերդինանտը նույնպես ապաքինվել է և կմասնակցի խաղին, միայն կբացակայի Ֆլետչերը որակազրկման պատճառով:

Մի փոքր էլ անցած տարիներից

Սա 10-րդ հանդիպումն է Բարսելոնի և Մ.Յու-ի ,որտեղ Մ.Յու-ն 3 հաղթանակ է տարել, Բարսան` 2 և 4 անգամ խաղերը ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

1991 թվականին Մանչեսթրը և Բարսելոնը հանդիպել են Գավաթների գավաթի եզրափակիչում, որտեղ Մանչեսթրը 2-1 հաղթել է:

Առաջին անգամ այս երկու թիմերը հանդիպել են Չ/Լ-ում 1994թ.-ին, խաղն ավարտվել է 2-2 : Այդ խաղում Բարսայի մարզիչը` Գվարդիոլլան հիմնական կազմում է եղել ամբողջ խաղի ընթացքում , իսկ Պոլ Սկոուլզը, որ հիմա էլ խաղում է Մ.Յու-ում, այդ խաղի ժամանակ միայն 66-րդ րոպեին է փոխարինման դուրս եկել :)

Ֆուտբոլիստների մասին մի քիչ էլ

Լիոնել Մեսսիի մասին խոսք էլ չեմ գտնում գրելու, հրաշքա, Չ/Լ-ի լավագույններից մեկնա և ռմբարկուն, իր հաշվին ունի 8 գնդակ: Միայն մի բաց թողում կա, Չ/Լ-ի իր անցկացրած բոլոր 10 խաղերի ընթացքում, ի նկատի ունեմ անգլիական թիմերի հետ, ոչ մի անգամ չի կարողացել գոլի հեղինակ դառնալ: Պետքա ուղղի իրա սխալը:hands

Եթե այսօր Անդրես Ինիեստան դուրս գա խաղադաշտ, դա կլինի նրա 50-րդ խաղը Չ/Լ-ում: Առաջին անգամ 2002 թ.-ին Բարսելոնի կազմում խաղացել է Բրյուգեի հետ:

Մ.Յու-ի դարպասապահ Էդվին վան դեր Սարը կխաղա 4-րդ եզրափակիչում Չ/Լ-ի և կդառնա 7-րդը աշխարհում, որ մասնակցել է 4 եզրափակիչի և 3րդը` տարիքայինով եթե վերցնենք, Դինո Ձեֆից և Պաոլո Մալդինիից հետո :

Էդվին վան դեր Սարը. Պոլ Սկուլզը, Ռայան Գիգսը, Գարի Նեվիլլը, Ուես Բրաունը 3-րդ անգամ կարող են դառնալ չեմպիոն, եթե հաղթեն այսօր: Իսկ այդպիսի ֆուտբոլիստները ընդամենը 10-ն են :

Կրիստիանո Ռոնալդոն ընդամենը 4 գնդակի հեղինակ է այս Չ/Լ-ի խաղաշրջանում, ինչպես նաև Տիերի Անրին և Դրոգբան :

Բայց և այնպես Ռոնալդոն չի կարողացել 6 խաղերի ընթացքում Իսպանական ոչ մի թիմի գոլ խփել, իսկ անցած խաղաշրջանում առաջին կիսաեզրափակիչի ժամանակ Բարսելոնայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն էլ չիրականացրեց:

Ուեն Ռունին միակ ֆուտբոլիստն է, որ բոլոր 12 խաղերին մասնակցել է:

Սեռ Ալեքսը կդառնա 2-րդ մարդը, ում կհաջողվի բարձացնել Չ/Լ-ի գավաթը 3 անգամ, գլխավոր մարզիչի կարգավիճակում: 67-ամյա շոտլանդացին ամենատիտղոսակիր մարզիչներից մեկն է անգլիական և շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ: Գլխավոր մարզիչի կարգավիճակում սեռ Ալեքսը հաղթել է 33 գավաթ Մ.Յու-ի հետ, որից 11 անգամ Անգլիայի չեմպիոն, 5 անգամ Անգլիայի գավաթ, 3 Լիգայի գավաթ, 2 Չ/Լ գավաթակիր, աշխարհի թիմային առաջնության գավաթակիր, Եվրոպայի սուպեր գավաթակիր, Գավաթների գավաթ, Միջմայրցամաքային գավաթ, 8 անգամ Անգլիայի սուպեր գավաթակիր և 1 անգամ հակառակորդները այս գավաթը պահել են իրենց մոտ կես մրցաշրջան:

Գվարդիոլան կդառնա 8-րդ մարզիչը, որ իր առաջին աշխատանքային տարվա ընթացքում կարողացել է թիմին հասցնել միչև Չ/Լ-ի եզրափակիչ: Նա 3-րդն է ամենաերիտասարդ մարզիչների վարկանիշային ցուցակում, և առաջինը կդառնա եթե այսօր հաջողվի հաղթել Չ/Լ-ի եզրափակիչը:

Գվարդիոլան կարող է դառնալ նաև 6-րդը, ով այդ հաղթանակին հասել է արդեն որպես ֆուտբոլիստ և կհավասարվի Կրոյֆին ու Ռայկարդին:ok

Լեո
27.05.2009, 15:27
Բարսայի պաշտպանության կազմի ու դասավորվածության մասին ո՞վ տեղեկություն ունի :8

salatik
27.05.2009, 15:37
ոչ մի տեղ էլ չկա կազմերը գրած:(
վերևում մի բան սխալ եմ գրել Տիերի Անրին 6 գոլա խփել էս Չ/Լ-ում:love

Vaho
27.05.2009, 17:32
Բարսայի պաշտպանության կազմի ու դասավորվածության մասին ո՞վ տեղեկություն ունի :8
Ոչ միյայն Բարսայի;)
http://soccerstand.com/livestats/flashlivestats.php?e=647621&lang=en

Լեո
27.05.2009, 18:43
Ահավոր վատ ա Բարսայի դասավորվածությունը :(

Vaho
27.05.2009, 18:46
Ահավոր վատ ա Բարսայի դասավորվածությունը :(

Իրանց մշտական ոճնա

Լեո
27.05.2009, 18:49
Իրանց մշտական ոճնա

Իրենց մշտական ոճում խաղում ա Անրին, Տուրեն հենակետային կիսապաշտպան ա, Սիլվինիոյի փոխարեն Աբիդալն ա, Պույոլը կենտրոնում ա, պաշտպանության աջ թևում Ալվեշն ա խաղում...

Ահա քեզ 5 տարբերություն: Եթե ուզում ես, էլի տարբերություններ կասեմ ;)

Vaho
27.05.2009, 18:51

Ես նկատի ունեի 4:3:3_ը

Dayana
27.05.2009, 18:53
Էսօր Մանչեստրը Բարսելոնի բմբուլները քամուն ա տալու՞ :unsure

Taurus
27.05.2009, 19:11
Սխալ եք ասում, Անրին կխաղա, Ինյեստան էլ, Կեյտաի հայտնվելու միակ տարբերակը Սիլվինյոի դիրքում ա, բայց էտ ռիսկ ա, իսկ սենց խաղերում ռիսկի չեն գնում:
Չգիտեմ ինչու, ինձ թվում ա որ Կրկիչը գոլ ա խփելու

Taurus
27.05.2009, 19:12
Բարսան ծիտ չի, որ բմբուլ ունենա:B

Dayana
27.05.2009, 19:17
Խեղճ Մաչեստր :(
Մեծ ջանք պիտի թափի, որ ոչ ծիտի բմբուլները քամուն տա :(

Հ.Գ. Վահո, էստեղ ե՞ս, ինձ մենակ չթողնես Բարսելոնցիների հետ, բմբուլներս քամուն կտան :D :oy

Vaho
27.05.2009, 19:19
Խեղճ Մաչեստր :(
Մեծ ջանք պիտի թափի, որ ոչ ծիտի բմբուլները քամուն տա :(

Հ.Գ. Վահո, էստեղ ե՞ս, ինձ մենակ չթողնես Բարսելոնցիների հետ, բմբուլներս քամուն կտան :D :oy

Խաղից հետո կխոսանք, հիմա շուտա;)
Այ երբոր դուս թռնի ծտի նման նոր կասենք, բմբուլների պատմությունը:P

masivec
27.05.2009, 19:23
Օբը ԶԲ:))

Taurus
27.05.2009, 19:25
Օբը ԶԲ:))

էս ինչ քֆուր տվիր?

պ մեկ ի Տբ

Լեո
27.05.2009, 19:25
Էսօր Մանչեստրը Բարսելոնի բմբուլները քամուն ա տալու՞ :unsure

Չէ, Դայանա ջան, չէ՛ ;)

Vaho
27.05.2009, 19:26
Օբը ԶԲ:))

Էս ինչ? կոդավորված նախադասություն էր:think

Լեո
27.05.2009, 19:27
Ես նկատի ունեի 4:3:3_ը

Փյունիկն էլ կարող ա 4:3:3 դասավորվածություն ունենա, բայց դրանից Բարսա չի դառնա :)

Vaho
27.05.2009, 19:29
Փյունիկն էլ կարող ա 4:3:3 դասավորվածություն ունենա, բայց դրանից Բարսա չի դառնա :)

Է հա?...

Լեո
27.05.2009, 19:33
Ուզում եմ ասել, որ 4:3:3-ը դեռ չի նշանակում, որ Բարսան իր ավանդական ոճով ա խաղում ;)

Vaho
27.05.2009, 19:37
Ուզում եմ ասել, որ 4:3:3-ը դեռ չի նշանակում, որ Բարսան իր ավանդական ոճով ա խաղում ;)

Հա Լեո ջան, ուղղակի որ Բարսան միշտ խաղում է 4:3:3 տարբերակով, եսել իմացա դու դասավորվածություն ասելով էս նկատի ունեիր, դրա համար ես էս դասավորվածությունը ասեցի;)

Լեո
27.05.2009, 19:38
Վահո :)

Vaho
27.05.2009, 19:39
Օբը ԶԲ :think, ասեց ու մենակ ինքը իմացավ թե ինչ ասեց

Taurus
27.05.2009, 19:43
Օբը ԶԲ :think, ասեց ու մենակ ինքը իմացավ թե ինչ ասեց

ես էլ իմացա, փորձեմ բացատրել
Օդը նե ԶԲ-ի հակառակն ա;)

Լեո
27.05.2009, 19:44
ԶԲ-ն նշանակում ա զորեղ Բարսելոնա, իսկ Օբը-ն չգիտեմ :8

Dayana
27.05.2009, 19:46
Աչքիս Մասիվեցը լրիվ ուրիշ ակումբի երկրպագու է, "ասենք Յուվենտուս" :)) ու որոշեց Բրսային ու Մանչեստրին միաժամանակ "զիբիլ" անվանել :(

Լեո
27.05.2009, 19:46
Դայանա :angry

ministr
27.05.2009, 19:48
Կամ էլ ուզումա ասի որ երկուսն էլ գոլ կխփեն, օբե զաբյուտ:
Կամ կխփեն կամ 0:0: Ամեն դեպքում ինձ թվում ա որ հիմնական ժամանակը ոչ-ոքի կվերջանա:
Հետո բախտի բերմամբ մեկն ու մեկը կդառնա չեմպիոն:
Ավելի հավանականա որ երկուսն էլ կխփեն, որովհետև էսօր Բարսայի պաշտպանությունը ինվալիդա ու գնալու են առաջ տեսնեն ում ճակատնա պինդ:

Vaho
27.05.2009, 19:48
Աչքիս Մասիվեցը լրիվ ուրիշ ակումբի երկրպագու է, "ասենք Յուվենտուս" :)) ու որոշեց Բրսային ու Մանչեստրին միաժամանակ "զիբիլ" անվանել :(

Չե բարսի երկրպագու է, իչքան գիտեմ:think

Dayana
27.05.2009, 19:48
Դայանա :angry

ես եմ :unsure

Vaho
27.05.2009, 19:51
Կամ էլ ուզումա ասի որ երկուսն էլ գոլ կխփեն, օբե զաբյուտ:
Կամ կխփեն կամ 0:0: Ամեն դեպքում ինձ թվում ա որ հիմնական ժամանակը ոչ-ոքի կվերջանա:
Հետո բախտի բերմամբ մեկն ու մեկը կդառնա չեմպիոն:
Ավելի հավանականա որ երկուսն էլ կխփեն, որովհետև էսօր Բարսայի պաշտպանությունը ինվալիդա ու գնալու են առաջ տեսնեն ում ճակատնա պինդ:

Եթե ոչ-ոքի վերջանա, ու բանը հասնի պենալներին, Բարսը թռավ

Լեո
27.05.2009, 19:52
ես եմ :unsure

Ինչու՞ ես ծերուկին ջղայնացնում: Քո նման պուպուշ էակը էդպիսի բաներ ո՞նց ա կարողանում ասել: Չեմ հասկանում :esim

ministr
27.05.2009, 19:53
Եթե ոչ-ոքի վերջանա, ու բանը հասնի պենալներին, Բարսը թռավ

MU-ն երբեք եզրափակիչից չի թռել էն էլ իսպանական ակումբի ձեռքով: Վիճակագրությունը անգլիացիների կողմն է:

Լեո
27.05.2009, 19:54
Եթե ոչ-ոքի վերջանա, ու բանը հասնի պենալներին, Բարսը թռավ

Համամիտ եմ:
Բայց կարծում եմ 11 մետրանոցների չեն հասնի:

Սամվել
27.05.2009, 19:54
Արա դե ինչքան եք սիրում հավայի օդից պռագնոզներ անեք... թողեք խաղը նայենք

Լեո
27.05.2009, 19:54
Արա դե ինչքան եք սիրում հավայի օդից պռագնոզներ անեք... թփողեք խաղը նայենք

Սա՛մ :) Ջղայնացա՞ծ ես :))

Vaho
27.05.2009, 19:55
Արա դե ինչքան եք սիրում հավայի օդից պռագնոզներ անեք... թողեք խաղը նայենք

Էկավ:D
Սամո եթե պռագնոզա էլ ինչ հավայի

Dayana
27.05.2009, 19:57
Ինչու՞ ես ծերուկին ջղայնացնում: Քո նման պուպուշ էակը էդպիսի բաներ ո՞նց ա կարողանում ասել: Չեմ հասկանում :esim

վայ ծերուկ Լեո, մի բարկացեք, ես ուղղակի տրամաբանում էի :(

Հ.Գ էս ->. :angry սմային չեմ սիրում ;)

ministr
27.05.2009, 19:58
Ինձ թվումա սկզբից Ռոնալդուն Պույոլի ներվերնա ուտելու, հետո քաշվի Սիլվինյոյի ջանին, որը իհարկե չի հասցնի պորտուգալացու հետևից: Ռունիին դեմ կտան Պույոլին, երկուսն էլ կոտոշ :)) Կենտրոնում մնում են Պիկեն ու ... (անունը մոռացա) : Բարձրահասակ են, ի տարբերություն ՄՅու-ի հարձակվոնղերի : Դա էլ առավելություն: Բայց կողքերով անգլիացիք սղմելու են...մի այլ կարգի:

Լեո
27.05.2009, 20:00
վՀ.Գ էս ->. :angry սմային չեմ սիրում ;)

Էս -> :angry կատակ էր:
Այ էս -> :love լուրջ ա :)

REAL_ist
27.05.2009, 20:00
ամենաթույլ օղակը հենց Սիլվինյոնա լինելու, ինչ դարդ ու ցավ լինի դրանիցա լինելու

Լեո
27.05.2009, 20:02
Ինձ թվումա սկզբից Ռոնալդուն Պույոլի ներվերնա ուտելու, հետո քաշվի Սիլվինյոյի ջանին, որը իհարկե չի հասցնի պորտուգալացու հետևից: Ռունիին դեմ կտան Պույոլին, երկուսն էլ կոտոշ :)) Կենտրոնում մնում են Պիկեն ու ... (անունը մոռացա) : Բարձրահասակ են, ի տարբերություն ՄՅու-ի հարձակվոնղերի : Դա էլ առավելություն: Բայց կողքերով անգլիացիք սղմելու են...մի այլ կարգի:

Իսկ Բարսայի սեղմոցների մասին բնականաբար համեստորեն մոռացար նշել :)

Լեո
27.05.2009, 20:03
ամենաթույլ օղակը հենց Սիլվինյոնա լինելու, ինչ դարդ ու ցավ լինի դրանիցա լինելու

Սիլվինիոն վատ ֆուտբոլիստ չէ, ու ինձ թվում ա գոնե էսպիսի խաղում կկարողանա իր մեջ բարձրակարգ ֆուտբոլիստի հատկանիշները վերագտնել ;)

Vaho
27.05.2009, 20:03
ինչ դարդ ու ցավ լինի դրանիցա լինելու
Դարդ ու ցավ՞:think, նայած ում համար:D:D

ministr
27.05.2009, 20:04
Իսկ Բարսայի սեղմոցների մասին բնականաբար համեստորեն մոռացար նշել :)

Բարսայի սեղմոցները չեմ պատկերացնում: Որովհետև անգլիացիների պաշտպանությունը գերազանցա ու կարող են կոնկրետ խաղացողների նենց փակեն որ մոռանանք իրենց մասին: Օրինակ Մեսսիի անունը դժվար էսօր հաճախ լսենք: Եթե ավելացնենք, որ Ինիեստան էլ դժվար թե խաղա: Անրին էլ հարցական... հարձակման գիծը բավական թույլ է ստացվում:

Լեո
27.05.2009, 20:07
Բարսայի սեղմոցները չեմ պատկերացնում: Որովհետև անգլիացիների պաշտպանությունը գերազանցա: Օրինակ Մեսսիի անունը դժվար էսօր հաճախ լսենք:

Դե բնական ա, որ Մեսսին էսօր չի կարողանա անել այն, ինչ արեց Ռեալի գլխին: Բայց Մեսսին Մեսսի ա ու կարող ա մեկ-երկու փայլուն փոխանցում կամ անցում կատարի, ու դա որոշի ընդհանուր խաղի ելքը :)

Vaho
27.05.2009, 20:08
Դե բնական ա, որ Մեսսին էսօր չի կարողանա անել այն, ինչ արեց Ռեալի գլխին: Բայց Մեսսին Մեսսի ա ու կարող ա մեկ-երկու փայլուն փոխանցում կամ անցում կատարի, ու դա որոշի ընդհանուր խաղի ելքը :)

Էլի Ռեալին հիշեցին:D

Լեո
27.05.2009, 20:09
Էլի Ռեալին հիշեցին:D

Ռեալին ո՞նց չհիշենք :love

ministr
27.05.2009, 20:09
Իհարկե կարող ա, ովա բան ասում: Տենց չլիներ բուքմեյքերները փող չէին աշխատի :))

Լեո
27.05.2009, 20:11
Ամեն դեպքում Բարսայի պաշտպանությունը շատ ու շատ թույլ ա իր պոտենցիալ հնարավորությունից: Սեռ Ալեքսը «խորամանկ աղվես» ա, կօգտվի դրանից :(

Սամվել
27.05.2009, 20:12
Էլի Ռեալին հիշեցին:D

Ռեալի հետ 2 հատ ընենց բուռն գիշեր անցկացրինք էս տարի որ արդեն սիրահարվել ենք :love:oy

Vaho
27.05.2009, 20:12
Ամեն դեպքում Բարսայի պաշտպանությունը շատ ու շատ թույլ ա իր պոտենցիալ հնարավորությունից: Սեռ Ալեքսը «խորամանկ աղվես» ա, կօգտվի դրանից :(

Դու գի՞տես Բարսը դրան պատրաստ չի՞, պակաս խորամանկը Գվարդիոլան չի;)

Լեո
27.05.2009, 20:13
Ռեալի հետ 2 հատ ընենց բուռն գիշեր անցկացրինք էս տարի որ արդեն սիրահարվել ենք :love:oy

Հո խայտառա՞կ չես, մեր ինտիմ կյանքը խի՞ ես ի ցույց հանում :D

ministr
27.05.2009, 20:14
Դու գի՞տես Բարսը դրան պատրաստ չի՞, պակաս խորամանկը Գվարդիոլան չի;)

Պեպը նման կարգի շախմատիստ չի:
Էդ կարգի օրինակ Հիդդինկնա:

Լեո
27.05.2009, 20:15
Դու գի՞տես Բարսը դրան պատրաստ չի՞, պակաս խորամանկը Գվարդիոլան չի;)

Պեպը Սեռ Ալեքսի նման հարյուր տարվա դեմբելի մոտ երկու օրվա մալադոյ ա :)

Vaho
27.05.2009, 20:15
Ռեալի հետ 2 հատ ընենց բուռն գիշեր անցկացրինք էս տարի որ արդեն սիրահարվել ենք :love:oy

:D:D

Անցած տարիների գիշերները Բարսի հետ վապշե անմոռանալի են, սիրահարվելը որնա, խելագառվել ենք:))

Vaho
27.05.2009, 20:17
Պեպը նման կարգի շախմատիստ չի:
Էդ կարգի օրինակ Հիդդինկնա:

Դե ավելի լավ:ok

Vaho
27.05.2009, 20:18
Պեպը Սեռ Ալեքսի նման հարյուր տարվա դեմբելի մոտ երկու օրվա մալադոյ ա :)

Է ցենտրա?:ok

Լեո
27.05.2009, 20:19
Է ցենտրա?:ok

Քո համար ցենտր ա, Վահո ջան, մեր համար ուղղակի փաստ ա, ուրիշ ոչինչ ;)

Լեո
27.05.2009, 20:20
Էսօր բազմահազար անգլոսակսոնների սրտերը կկոտրվեն :(

Vaho
27.05.2009, 20:36
Lav hima dwuս եմ գալիս, հետո որ լավ լինի կապը կմտնեմ, եթե չե ձեզ մաղթում եմ հաջողություն ;)

Dayana
27.05.2009, 20:38
Դե ձեզ բոլորիդ հաճելի ֆուտբոլադիտում, սիրուն խաղ, իսկ Բարսելոնին ՝ հաղթանակ ;)

Yellow Raven
27.05.2009, 20:46
Մնաց 2 ժամ:)

masivec
27.05.2009, 20:48
էս ինչ քֆուր տվիր?
պ մեկ ի Տբ
պ մեկ չգիտեմ, բայց Տբ նաղդ:)

Էս ինչ? կոդավորված նախադասություն էր:think
Ջոգելու վրայա:P:P

Օբը ԶԲ :think, ասեց ու մենակ ինքը իմացավ թե ինչ ասեց
Ոչ միայն;)

ԶԲ-ն նշանակում ա զորեղ Բարսելոնա, իսկ Օբը-ն չգիտեմ :8
Ոչ մի զորեղ բարսա:[:[

Աչքիս Մասիվեցը լրիվ ուրիշ ակումբի երկրպագու է, "ասենք Յուվենտուս" :)) ու որոշեց Բրսային ու Մանչեստրին միաժամանակ "զիբիլ" անվանել :(
Դե ոնց կան դու արդեն ասիր՝"զիբիլ":PԼավ ես թրա ստուց:D

Չե բարսի երկրպագու է, իչքան գիտեմ:think
Ետ ինչից վերցրիր՞:oԲարսա:[Մանչեստր:[
Մի-լան,Մի-լան,Մի-լան.Մի-լան...:yahoo:yahoo

Monk
27.05.2009, 20:56
Մասսիվեց, ասում ես երկուսն էլ գոլ կխփեն?;)

Լուսաբեր
27.05.2009, 21:07
Եկել եմ ես էլ ասեմ ինչ եմ մտածում էսօրվա խաղի մասին :oy

Իմ կարծիքով Մանչեստրնա հաղթելու, դե սենց եմ մտածում, որովհետև շատ-շատ ուժեղա Բարսայից: Որ ուրիշ թիմի հետ խաղար սենց չէի մտածի, բայց բախտը սենց ասած չի բերել ընկելա Մանչեստրի հետ ;)

Բարսայի երկրպագուներ չընկճվեք ես շատ եմ ուզում, որ Բարսան կրի...
Ձեձ հետ եմ :B

masivec
27.05.2009, 21:14
Մասսիվեց, ասում ես երկուսն էլ գոլ կխփեն?;)
Այո այո:))
Փաստորեն դու էլ էս ինծիրես տեսնում մեջը:D

Yellow Raven
27.05.2009, 21:24
Իմ կարծիքով Մանչեստրնա հաղթելու, դե սենց եմ մտածում, որովհետև շատ-շատ ուժեղա Բարսայից: Որ ուրիշ թիմի հետ խաղար սենց չէի մտածի, բայց բախտը սենց ասած չի բերել ընկելա Մանչեստրի հետ ;)

Հետևե՞լ ես էս տարի 2 թիմերի խաղերին էլ

Ռեդ
27.05.2009, 21:29
Հետևե՞լ ես էս տարի 2 թիմերի խաղերին էլ
Իբր դու՞: Հազիվ Մանչի հաշիվներին ես հետևում

Yellow Raven
27.05.2009, 21:31
Իբր դու՞: Հազիվ Մանչի հաշիվներին ես հետևում

ՉԼ-ն նայել եմ;)
Հետո ես հարցը ինձ չէի տալիս,ուղղակի մի քիչ աբստրակտ միտք էր, էս տարվա մեջ առաջին անգամ էի տենց բան լսում...

Մի պահ դաժե ինձ թվաց,թե մի տարի հետ եմ ընկել ու անցած տարվա պոլուֆինալը պետքա լինի

Yellow Raven
27.05.2009, 21:51
Գցեք Հ1... :)

Ռեդ
27.05.2009, 22:02
Մի ճիշտ բան ասին, որ Չելսին արժանի էր ֆինալ դուրս գալու

Yellow Raven
27.05.2009, 22:06
Էսօր կտենանք;)

Ռեդ
27.05.2009, 22:08
Էսօր կտենանք;)
Ի՞նչ կտենաս, որ Չելսին արժանի էր կամ արժանի չէ՞ր :o
lol

Yellow Raven
27.05.2009, 22:09
Ի՞նչ կտենաս, որ Չելսին արժանի էր կամ արժանի չէ՞ր :o
lol

Ասում եմ,էսօր կտենանք Բարսելոնան արժանի էր ֆինալին,թե չէ...

Ռեդ
27.05.2009, 22:12
Ասում եմ,էսօր կտենանք Բարսելոնան արժանի էր ֆինալին,թե չէ...
:)
արժանի լինել կամ չլինելը որոշվումա մինչֆինալային խաղերով: Իսկ թե ֆինալում ոնց կխաղան, դա արդեն այլ թեմա է

Yellow Raven
27.05.2009, 22:17
:)
արժանի լինել կամ չլինելը որոշվումա մինչֆինալային խաղերով: Իսկ թե ֆինալում ոնց կխաղան, դա արդեն այլ թեմա է

Ճիշտ ասեցիր` խաղերով ;)

Yellow Raven
27.05.2009, 22:18
Ըստ Ուեֆայի կայքի կխաղան և Անրին,և Ինիեստան... Ուռաաաաա:)

Ձախ եզրում Սիլվինյոնա:)

Լուսաբեր
27.05.2009, 22:55
Առաջին գոլը :bux:

masivec
27.05.2009, 22:55
Գոոոոոոոոոոլ:P:P

Enigmatic
27.05.2009, 22:56
Վվվվխխխքքք

Լեո
27.05.2009, 23:34
Ջաաա՜ն, հուպ ենք տալիս :hands :P

Քիսոն հայ հայ ա շնչահեղձ ա լինելու :))

Ներսես_AM
27.05.2009, 23:42
:yahoo :yahoo :yahoo Տղեք Գազ արեք մի տայմ էլ

Լեո
27.05.2009, 23:44
Փիսո, քը՛շտ...

masivec
28.05.2009, 00:19
2:0

Լեո
28.05.2009, 00:20
Մոտ ենք, մնաց մի քիչ :P

masivec
28.05.2009, 00:22
Մոտ ենք, մնաց մի քիչ :P
Բայց ինձ օբը ԶԲ ա պետք

ministr
28.05.2009, 00:26
Տղեք ջան շնորհավորում եմ :))))

Նարե
28.05.2009, 00:30
ով էլ կասկածեր, որ մենք ԱՆՊԱրՏԵԼԻ ԵՆՔ
Բարսաաաաաաաաաաաաա չեմպիոն:hands:hands

LL14
28.05.2009, 00:35
ով էլ կասկածեր, որ մենք ԱՆՊԱրՏԵԼԻ ԵՆՔ
Բարսաաաաաաաաաաաաա չեմպիոն:hands:hands

:D:D Շատ հետաքրքիր է :roll

Սամվել
28.05.2009, 00:37
:) .

Լեո
28.05.2009, 00:39
ԲԱՐՍԵԼՈՆԱ

Անվիճելի բացարձակ չեմպիոն :hands

Շնորհավորում եմ իսկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին :)

Նարե
28.05.2009, 00:40
:D:D Շատ հետաքրքիր է :roll

միանշանակ, շնորհավոր նաև քեզ:B:hands:P

Սամվել
28.05.2009, 00:44
Բարսելոն - Չելսի խաղից հետո ես համոզված եմ, որ Մանչեսթրը կհաղթի:
Ամբողջ խաղի ժամանակ մի հատ հարված չկարեցան անեն դարպասին, ես չէի սպասում:angry
:)

Պրիմերայում հանդես եկող թիմերը էս տարի շատ թույլ են.. նույնիսկ Ռեալը, դրա համար էլ 100 գոլ կա...
Այնպես որ դա չի նշանակում որ Բարսան հանճարեղա կամ անհասանելիա այլ ակումբների կողմից, ապացույց ` Չելսին: Իսկ Մանչեստրը Չելսիին գերազանցումա...
:)

Մանչեսթրը էսօր աշխարհի ամենաուժեղ թիմերիցա, ես կասեի ամենաուժեղնա:
:)

Բարսան լուրջ թիմի չի հանդիպել ՉԼ-ում, բացառությամբ Չելսիի..
:)

Ա դե մի հատ սատկած վիճակում գտնվող Արսենալ չի հաղթածները... առանց հարձակման Արսենալ...

Եթե մի բան մտածեցին եզրերի հետ.. հաստատ հաղթելու ենք...

Մեր հարձակման պես հարձակմանը պետքա հլը դիմանան էլ...

Մի մոռացեք որ կխաղան Պույլոն ու Անրին

;)

LL14
28.05.2009, 00:45
միանշանակ, շնորհավոր նաև քեզ:B:hands:P

Ինձ շնորհավորել պետք չի :oy:oy Բայց ես Շնորհավորում եմ Բարսայի երկրպագունորին , Շատ արժանի հաղթանակ էր

REAL_ist
28.05.2009, 00:47
Շնորհավոր արժանի բացարձակ հաղթանակի կապակցությամբ:)
Ոսկե գնդակն էլ Մեսսիին

Ուրվական
28.05.2009, 00:51
:D:D:D
Առաջ խաղակեսից հետո Բարսայի օգտին քվեարկողների թիվը 20-ից դառավ 21, իսկ խղի ավարտից անմիջապես հետո արդեն 22 էր:D: Դեմք եք:

Norton
28.05.2009, 00:54
Առաջ խաղակեսից հետո Բարսայի օգտին քվեարկողների թիվը 20-ից դառավ 21
21ը ես եմ քվեարկել, Բարսաի կողմից եմ եղել միշտ:angry

Ուրվական
28.05.2009, 00:57
21ը ես եմ քվեարկել, Բարսաի կողմից եմ եղել միշտ:angry

Հա, նոր տեսար թեման ու հարցումը չէ՞: Բարսայի կողմից էիր, բարսայի կողմից էիր, հենա սպասեիր խաղից հետո էն 22-րդի հետ քվեարկեիր:D

Սամվել
28.05.2009, 00:57
Կտենանք
:)

կհաղթի այն թիմը, որի տերը քաղաքական ազդեցություն ունի Հռոմում
:D

Կհաղթի էն, ով հոգեբանորեն պատրաստ ա խաղին, ով թիմային խաղա խաղում, կամ էլ, չես կարա ասես, մեծ աշխարհ ա, տարբեր "մրցավարներ", . . . ;)
:B

Էսօր Մանչեստրը Բարսելոնի բմբուլները քամուն ա տալու՞ :unsure
:think

Արա դե ինչքան եք սիրում հավայի օդից պռագնոզներ անեք... թողեք խաղը նայենք
:8

Ինձ թվումա սկզբից Ռոնալդուն Պույոլի ներվերնա ուտելու, հետո քաշվի Սիլվինյոյի ջանին, որը իհարկե չի հասցնի պորտուգալացու հետևից: Ռունիին դեմ կտան Պույոլին, երկուսն էլ կոտոշ :)) Կենտրոնում մնում են Պիկեն ու ... (անունը մոռացա) : Բարձրահասակ են, ի տարբերություն ՄՅու-ի հարձակվոնղերի : Դա էլ առավելություն: Բայց կողքերով անգլիացիք սղմելու են...մի այլ կարգի:
;)

Ոչ մի զորեղ բարսա

:D

Մի-լան,Մի-լան,Մի-լան.Մի-լան...:yahoo:yahoo

Ապեր Միալնը թոշակիա անցել բառիս բուն իմաստով... ուղակի աչքիս մասիվ էդ լուրը հլը չի հասել :think

Եկել եմ ես էլ ասեմ ինչ եմ մտածում էսօրվա խաղի մասին

Իմ կարծիքով Մանչեստրնա հաղթելու, դե սենց եմ մտածում, որովհետև շատ-շատ ուժեղա Բարսայից: Որ ուրիշ թիմի հետ խաղար սենց չէի մտածի, բայց բախտը սենց ասած չի բերել ընկելա Մանչեստրի հետ ;)

Բարսայի երկրպագուներ չընկճվեք ես շատ եմ ուզում, որ Բարսան կրի...
Ձեձ հետ եմ :B
:)

Վվվվխխխքքք
:P

Առաջ խաղակեսից հետո Բարսայի օգտին քվեարկողների թիվը 20-ից դառավ 21, իսկ խղի ավարտից անմիջապես հետո արդեն 22 էր:D: Դեմք եք:

Գոնե մի հատ շնորհավորի այ տափակ...

Ստեղից եզրակացություն մտածեք որ մի բան գրում եք մի քիչ իրականին մոտիկ լինի...

Ոչ թե մենակ ինչա թե Բարսային չեք սիրում դրեսք սուտի պռագնոզներ արեք.. նենց լուրջ դեմքերով վռոդի էս տարի առաջի խաղը չեք նայելու... ;)

Հ.Գ. Էսի 3 :love

Sona_Yar
28.05.2009, 00:59
:oy -22
Մեր ընտանիքը Բարսելոնայի երկրպագուն է, մանավանդ՝ աղջիկս...:)

Լեո
28.05.2009, 00:59
Ափսոս, ավարտվեց այս գեղեցիկ հեքիաթը, որը մեկ ամբողջ մրցաշրջան մեզ պարգևեց ԲԱՐՍԵԼՈՆԱ-ն: Կարծում եմ այս տարի Բարսան համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ մի ոսկե էջ թողեց:

Շնորհակալ եմ քեզ Բարսա ջան, որ մի ամբողջ տարի ինձ ու միլիոնավոր այլ երկրպագուների պարգևեցիր այսքան բերկրանք ու անմոռանալի պահեր:

I Love This Game :love

Սամվել
28.05.2009, 01:00
Հիմա նայի ինչ եմ ասելու Սամվել ջան - Բարսան չեմպիոն է դառնալու :D:victory:

Երեկվա խաղը շատ դուրս եկավ, բայց մրցավարը ամեն ինչ փչացչրեց, եթե թողնային մի հատ Դրոգբան ու Բալլակը դրա վերջը կտային :o :bl
ամենավատ պահն է որ 1 չոպեից էլ քիչ է մնում, հաղթելու ես ու հանկարծ պարտվում ես , նման բան հիշում եմ 2000 թվի Եվրոպայի եզրափակիչին երբ 1 րոպեի ընթացքում Ֆրանսիան գոլ խփեց ու Իտալիան պարտվեց :(:cry
բայց 2 գոլն էլ ընտիր էին, մանավանդ Էսիենի խփածը :good

Էս մեկը մոռացել էի :D:D

Լեո
28.05.2009, 01:01
Քունս փախել ա, սրանից 3 գիշեր չեմ կարողանալու քնել :))

Ambrosine
28.05.2009, 01:01
:)

:D

:B

:think

:8

;)

:D

Ապեր Միալնը թոշակիա անցել բառիս բուն իմաստով... ուղակի աչքիս մասիվ էդ լուրը հլը չի հասել :think

:)

:P

Գոնե մի հատ շնորհավորի այ տափակ...

Ստեղից եզրակացություն մտածեք որ մի բան գրում եք մի քիչ իրականին մոտիկ լինի...

Ոչ թե մենակ ինչա թե Բարսային չեք սիրում դրեսք սուտի պռագնոզներ արեք.. նենց լուրջ դեմքերով վռոդի էս տարի առաջի խաղը չեք նայելու... ;)

Հ.Գ. Էսի 3 :love
Սամվել, իմ գրածի իմաստը հույս ունեի, որ հասկացել էիր. պարզվում է՝ ոչ
իսկ ընդհանուր այնպիսի տպավորություն է, որ մի քանի տարվա պահած վրեժդ ես հանում էլի:D

Սամվել
28.05.2009, 01:03
Սամվել, իմ գրածի իմաստը հույս ունեի, որ հասկացել էիր. պարզվում է՝ ոչ
իսկ ընդհանուր այնպիսի տպավորություն է, որ մի քանի տարվա պահած վրեժդ ես հանում էլի:D

Չէ մի քանի տարի չէ.. ուղակի նեռվերս պահում էի ընթացքում չէի պատասխանում ;)

Լեո
28.05.2009, 01:03
Մի հատ Ռեալի երկրպագու գոնե կա՞, որ ուրախ ա, քանի որ էսօր հաղթել ա ՖՈՒՏԲՈԼԸ :think

Ժող հիշաչար մի եղել ;)

Ուրվական
28.05.2009, 01:05
:)

Ստեղից եզրակացություն մտածեք որ մի բան գրում եք մի քիչ իրականին մոտիկ լինի...

Ոչ թե մենակ ինչա թե Բարսային չեք սիրում դրեսք սուտի պռագնոզներ արեք.. նենց լուրջ դեմքերով վռոդի էս տարի առաջի խաղը չեք նայելու... ;)

Արա, ախպեր ջան, էս ինչ ես ասում: Սուտի պռագնոզ անելը ո՞րն ա: Որ սկզբից պռագնոզ ես անում, դու հաստատ համոզվա՞ծ ես ըկնում, որ պռագնոզդ անում ես: Նմանապես մենք ենք պռագնոզ արել, ու պռագնոզը սխալ ա դուրս եկել: Չի նշանակում, որ սուտի պռագնոզ ենք արել: Նենց որ դու նենց բան գրի, որ իրականին մոտիկ լինի: Իսկ մեր գրածը իրականին մոտիկ ա եղել, ուղղակի չի իրականացել: Ու լուրջ դեմքերովի հետ կապված ասածդ էլ առանց մեկնաբանության եմ թողնում:

Լեո
28.05.2009, 01:07
:hands:hands
http://www.barca.ru/gallery/albums/userpics/10001/91~1.jpg

Ambrosine
28.05.2009, 01:09
Մի հատ Ռեալի երկրպագու գոնե կա՞, որ ուրախ ա, քանի որ էսօր հաղթել ա ՖՈՒՏԲՈԼԸ :think

Ժող հիշաչար մի եղել ;)
ես չգիտեմ՝ ինչը հաղթեց, բայց ուրախ եմ, որ Ռոնալդուն թանկացնելու տեղ չի ունենա իրեն... իսկ բարսելոնին հաղթելու ձգտումը նրան կնետի Բեռնաբեու... :))

Ուրվական
28.05.2009, 01:09
Մի հատ Ռեալի երկրպագու գոնե կա՞, որ ուրախ ա, քանի որ էսօր հաղթել ա ՖՈՒՏԲՈԼԸ :think

Իմ համար ֆուտբոլը կհաղթի, երբ որ եզրափակիչում կխաղան Ռեալն ու Յուվենտուսը: Ու ընդհանրապես ես էսօր ուրախանալու բան չունեմ: Երկու թիմից էլ զզվում էի, Բարսայից ավելի շատ, քան Մանչեստերից, էն թիմը, որից ավելի շատ էի զզվում, հաղթեց:
Հա, Մեսսիի ոսկե գնդակի հետ համաձայն եմ, էս տարի էլ չպետք ա ռոնալդուին տային:

Լուսաբեր
28.05.2009, 01:09
Շնորհավորանքներս Բարսայի երկրպագուներ, ջաներ, Ապրեն, բայց որ ճիշտն ասեմ էնքան էլ հավես խաղ չէր, կեսից հոգնեցի,Մանչեստրը համարյա չէր խաղում, դե սեռն էլ երևի կապ ունի, հո զոռով չի :oy
Գիտե՞ք չէ ինչի՞ են կրել, որովհետև Ձեզ հետ էի :D

Լեո
28.05.2009, 01:12
Իմ համար ֆուտբոլը կհաղթի, երբ որ եզրափակիչում կխաղան Ռեալն ու Յուվենտուսը: Ու ընդհանրապես ես էսօր ուրախանալու բան չունեմ: Երկու թիմից էլ զզվում էի, Բարսայից ավելի շատ, քան Մանչեստերից, էն թիմը, որից ավելի շատ էի զզվում, հաղթեց:
Հա, Մեսսիի ոսկե գնդակի հետ համաձայն եմ, էս տարի էլ չպետք ա ռոնալդուին տային:

Գոռ ջան, էսքա՞ն էմոցիոնալ :8

Լեո
28.05.2009, 01:13
Մեր ապագա դարպասապահը :)
http://www.barca.ru/gallery/albums/userpics/10001/70~3.jpg

Լուսաբեր
28.05.2009, 01:14
Մեկ էլ եկա էն կարծիքին, որ անգլիական ու իսպանական,թեկուզ իտալական, ֆուտբոլային ակումբների իրար հետ խաղերն են նման ձևով անհետաքրքիր:Ոճերը տարբեր են ու խաղը մի տեսակ անկապա ստացվում:
Լավ-լավ, ինձ ֆուտբոլի գիտակի տեղ չեմ դնում:Սիրողականի կարգավիճակում եմ դեռ :oy

Ուրվական
28.05.2009, 01:16
Գոռ ջան, էսքա՞ն էմոցիոնալ :8

Ինչքա՞ն:
Այ ախպեր, ես էս ասածս մի քանի անգամ տարբեր ձևերով կրկնել եմ, հիմա դու նորից հարցնում ես Ռեալի երկրպագու կամ եսիմինչ: Ի՞նչ գործ ունես Ռեալի երկրպագուների հետ, քո թիմը հաղթել ա, հալալ ա, արժանի ա, ոչ մեկ էլ էդ չի ժխտում, ուրախացի, պարզ չի՞, որ Ռեալի երկրպագուները ուրախ չեն լինի, որ գրում ես մի հատ էլ: Համենայնդեպս մեծ մասը: Ու հա, ուշադիր լինենք, թեման հանկարծ չվերածվի ռեալ-բարսելոնա հերթական հակամարտությանը:

Լեո
28.05.2009, 01:18

Ռեալի երկրպագուներին հիշում եմ, որովհետև իրենք են իրենց մասին հիշեցնել տալիս ;)

Ուրվական
28.05.2009, 01:19
Ռեալի երկրպագուներին հիշում եմ, որովհետև իրենք են իրենց մասին հիշեցնել տալիս ;)

Ինչո՞վ են հիշեցնել տվել:

Լեո
28.05.2009, 01:19
Երեք անգլիական թիմ և մեկ Բարսելոնա:

Զրո անգլիական թիմ և մեկ ԲԱՐՍԵԼՈՆԱ…

:P

Ambrosine
28.05.2009, 01:20
Ռեալի երկրպագուներին հիշում եմ, որովհետև իրենք են իրենց մասին հիշեցնել տալիս ;)
էդ ոնց?:o
մենք նույնիսկ չէինք էլ գրում. սպորտ բաժինը արդեն փակվելու վտանգի առաջ էր.. մենք ենք էս բաժնի <<համն ու հոտը>> :))

Լեո
28.05.2009, 01:22
էդ ոնց?:o
մենք նույնիսկ չէինք էլ գրում. սպորտ բաժինը արդեն փակվելու վտանգի առաջ էր.. մենք ենք էս բաժնի <<համն ու հոտը>> :))

Նայիր էս թեմայի նախորդ էջերը՝ կիմանաս ոնց ;)

Ուրվական
28.05.2009, 01:26
Լավ, ամեն դեպքում, ես շատ լավ հասկանում եմ Բարսելոնայի երկրպագուներին, ես պատկերացնում եմ, թե էդ ինչ պահ ա, երբ որ ձեր թիմի անունն ա փորագրվում գավաթի վրա, երբ որ էդ գավաթը ձեր թիմի ավագը գլխից վեր ա պահում ու երբ որ իրոք էդ թիմը արժանի ա լինում դրան: Նենց որ, ժողովուրդ ջան, անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր սիրելի Բարսելոնային:):

Լեո
28.05.2009, 01:27
Գոռ, բռավո :)

Սամվել
28.05.2009, 01:33
Արա, ախպեր ջան, էս ինչ ես ասում: Սուտի պռագնոզ անելը ո՞րն ա: Որ սկզբից պռագնոզ ես անում, դու հաստատ համոզվա՞ծ ես ըկնում, որ պռագնոզդ անում ես: Նմանապես մենք ենք պռագնոզ արել, ու պռագնոզը սխալ ա դուրս եկել: Չի նշանակում, որ սուտի պռագնոզ ենք արել: Նենց որ դու նենց բան գրի, որ իրականին մոտիկ լինի: Իսկ մեր գրածը իրականին մոտիկ ա եղել, ուղղակի չի իրականացել: Ու լուրջ դեմքերովի հետ կապված ասածդ էլ առանց մեկնաբանության եմ թողնում:

Ախպեր եթե էս ֆանտաստիկ սեզոնից հետո էս խաղը հլը մի կոմ.. մարդ գրումա որ Բարսան թիմ չի ֆուտբոլ խաղալ չգիտի պատահմամբ հասելա ՉԼ-ի ֆինալ ու վաբշե Մանչեստրից 90 գլուխ ցածրա... ուրեմն էդ մարդը կամ վաբշե ֆուտբոլի մասին առաջի անգամա լսում... կամ էլ էս տարի առաջի խաղը էսօր նայեց.. իմ ասածը ընդամենը էտ էր ;)

Ուղակի ամեն անգամ նեռվերս գնում են տենց գրառումներից... էս անգամ չդիմացա...

Լեո
28.05.2009, 01:35

Չէ, ուղղակի էդ մարդը Բարսային չի սիրում էնքան, ինչքան ես ու դու Ռեալին:
Էդ մարդուն հասկանալ կարելի ա;) Ինչքան մրցական կա մենք շահեցինք, իրենց ոչինչ չմնաց :)

Սամվել
28.05.2009, 01:37
Չէ, ուղղակի էդ մարդը Բարսային չի սիրում էնքան, ինչքան ես ու դու Ռեալին:
Էդ մարդուն հասկանալ կարելի ա;) Ինչքան մրցական կա մենք շահեցինք, իրենց ոչինչ չմնաց :)

Բայց ո՞վա ասել որ Ռեալին էտքա՜ն չեմ սիրում...

Օրինակ էն Բայերի հետ ֆինալում ես Ռեալ էի բալետ անում.. է՜ն որ Զիդանը :love...

Լեո
28.05.2009, 01:39
Ես էլ էի Զիդանի Ռեալին սիրում: Բայց էս Ռեալից :[ եմ:

Սամվել
28.05.2009, 01:39
Բայց Ռեալը լրիվ Քիսոյի տեղնա... երևի իրա չափ մեկ էլ Գուտիից եմ զզվում...

Մի քիչ իրար նման են :D

Vaho
28.05.2009, 01:44
Համ Էդոյի գոլն էր լավը համել Մեսնիկի,
Շնորհավոր

armena
28.05.2009, 01:45
խաղը ինձ դուր չեկավ:(

Vaho
28.05.2009, 01:46
Մի հատ Ռեալի երկրպագու գոնե կա՞, որ ուրախ ա, քանի որ էսօր հաղթել ա ՖՈՒՏԲՈԼԸ :think

Ժող հիշաչար մի եղել ;)

Լեո ջան ես օրինակ ուրախ եմ, որտեվ ճիշտա ես Բարսին չեմ սիրում:[, բայց Ատեցս Բարսի բալեյշիկա, ու որ ինքը ուրախա եսել եմ շատ ուրախ;)

Լեո
28.05.2009, 01:56
Լեո ջան ես օրինակ ուրախ եմ, որտեվ ճիշտա ես Բարսին չեմ սիրում:[, բայց Ատեցս Բարսի բալեյշիկա, ու որ ինքը ուրախա եսել եմ շատ ուրախ;)

Ախր ոնց ատեցին չես քաշել է :))

Ambrosine
28.05.2009, 01:57
Ախր ոնց ատեցին չես քաշել է :))
լավ ա արել.. մի ապակողմնորոշի:sad

Vaho
28.05.2009, 01:59
լավ ա արել.. մի ապակողմնորոշի:sad

Չե աստղ ջան ես 100%-ոց Ռեալիստ եմ;)

Arman_I
28.05.2009, 02:14
Բառսամաններ Շնոոոոորրրրրրհհհհհհաաաաաավվվվվվվոոոոոոոորրրրրրրրրր

Պատմական հեթ-տրիկ արեցինք....ֆանտաստիկա.....հալալա բոլորին!!!!!!!Պեպը ուղղակի հերոսա!!!!!!!!!Մեսսիի գոլը բա..................:hands:hands:hands:love

Nareco
28.05.2009, 02:18
http://www.championat.ru/photo/albums/05-27_barca-champion_press/05-27_barca-champion_press_68.jpg

Պեպին հալալա˜˜˜ ....

Surveyr
28.05.2009, 07:51
Շնորհավորում եմ Բարսայի երկրպագուներին փայլուն հաղթանակի կապակցությամբ::)

Ինչ ուզում եք ասեք, էդ թիմի դեմքը վսյոտակի Պույոլնա էլի, մարդամեկին ուղարկել էր պեռաշկու :hands

Ներսես_AM
28.05.2009, 09:01
Տղեքն ե՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜ն :love :love :love :love :love
http://www.barcamania.com/services/news/foto/6311.jpg
http://www.sport.es/vivo/recursos/fotos/foto_366/foto_366057_CAS.jpg

Ռեդ
28.05.2009, 09:59
Շնորհավորում եմ ձեր թիմի հաղթանակը :)

Venus
28.05.2009, 10:26
Շնորհավորում եմ Բարսայի երկրպագուներին, որ իրանց թիմը նման անմոռանալի ու հաճելի պահեր պարգևեց իրանց: :ok Իրոք Մանչին չգտավ իր խաղն ու այդպես էլ չկարողացավ ոչինչ անել երեկվա խաղում: Այնպես որ Էլի շնորհավորում եմ Բարսելոնականներին ;)

ministr
28.05.2009, 10:35
:)

:)

:)

:)

;)

Սամ անիմաստ սմայլիկներ մի դիր, որովհետև չլիներ պԷտոյի պատահական գոլը` Վան Դեր Սարի քավորությամբ, ու անգլիացիների կերած լոմկեն, հիմա լրիվ ուրիշ սմայլիկներ էիր դրել.. մոտավորապես սենց :angry:angry:[:this:esim:cry2:sorry:bad:{

ministr
28.05.2009, 10:37
Անգլիացիները ընդունած գոլից հետո չկարողացան վերականգնվել, այնինչ խաղասկզբում թվում էր թե գնդակը կհայտնվի հենց Բարսայի դարպասում: Պարտությունը հոգեբանական հիմք ուներ ավելի շատ:

John
28.05.2009, 11:11
Բարսան արժանիորեն հաղթեց . . . Չնայած ուզում էի, որ Մ.Յու.ն հաղթի . . . Խոսեպին ու Խավիին շատ եմ հարգում' իսկական տղեք են ;-) Պիկեն էլ լավ տղայա, մյուսներն էլ նենց վատ տղեն չեն, արժանի էին ;-) մենակ մի հոգուց եմ զզվում էդ թիմում ' Դանիել Ալվես ' 21րդ դարի ամենաանհաջող սիմուլյանտը, ամենաանտաղանդ դերասանը ու ամենաՉտղամարդ տղեն իմ ճանաչած ֆուտբոլիստների մեջ . . . Շնորհավորում եմ Բարսայի երկրպագուներին, ու հատկապես ՆԵՐՍԵՍին, երեկվա հաղթանակի ու հեթ-տրիկի կապակցությամբ:
հ.գ.
Վաելեք էս պահերը, որտև տենց բան մի քանի տասնամյակը մեկ ա լինում ;-)

Yellow Raven
28.05.2009, 11:31
Շնորհավորում եմ բոլորիս:)

Կարճ ասած` հրաշք մրցաշրջան:love

Yellow Raven
28.05.2009, 11:32
Սամ անիմաստ սմայլիկներ մի դիր, որովհետև չլիներ պԷտոյի պատահական գոլը` Վան Դեր Սարի քավորությամբ, ու անգլիացիների կերած լոմկեն, հիմա լրիվ ուրիշ սմայլիկներ էիր դրել.. մոտավորապես սենց :angry:angry:[:this:esim:cry2:sorry:bad:{

Որ Ցեղասպանությունն էլ չլիներ,հիմա ավելի մեծ տարածք կունենայինք;)

ministr
28.05.2009, 11:36
Ուզում ես ասես ցեղասպանել եք Մանչեստրին? :)))