Դիտել ողջ տարբերակը : Չեմպիոնների լիգա - 2008-2009
ՄՅ-ն կհաղթի, իսկ մյու խաղում ոչ-ոքի եմ կասկածում
Իսկ ինչ եք կարծում ինչ հաշիվներ կգրանցվեն?
ՄՅ - Պորտու - 3:1 կամ ավելի գոլառատ
Վիլ. - Արսենալ - 1:1
Կարծում եմ որ Արսենալը 0-0 ա պահելու, իսկ Մանչի խաղից սյուրպրիզ եմ սպասում Պաորտուից;)
Կարծում եմ որ Արսենալը 0-0 ա պահելու, իսկ Մանչի խաղից սյուրպրիզ եմ սպասում Պաորտուից;)
:P բա!
Էսօր Բարսան խոշորով սպանելու ա
:P բա!
Էսօր Բարսան խոշորով սպանելու ա
Ինչը բա նույնիսկ հաշիվն էի գուշակել :)
Մանչեսթր Յունայտեդ 2:2 Պորտու
Վիլյառեալ1:1 Արսենալ
Բա ով էր ասում որ Մանչին կհաղթի?:P
Իսկ այսօր ավելի հետաքրքիր կլինի Բարսա- Բավարիան , տեսնենք իմ կանխատեսումները կլինեն հօգուտ Բավարիայի?;)
Մանչեսթր Յունայտեդ 2:2 Պորտու
Վիլյառեալ1:1 Արսենալ
Բա ով էր ասում որ Մանչին կհաղթի?:P
Իսկ այսօր ավելի հետաքրքիր կլինի Բարսա- Բավարիան , տեսնենք իմ կանխատեսումները կլինեն հօգուտ Բավարիայի?;)
Իհարկե ՈՉ Աստղուլյա:)), Բարսան էսօր Բավարիաին հաղթելու է 3:1 հաշվով;)
Իհարկե ՈՉ Աստղուլյա:)), Բարսան էսօր Բավարիաին հաղթելու է 3:1 հաշվով;)
դե լավ մի էտքան վստահ էղեք Բարսիի վրա;) ես էլ ասում եմ որ Բավարիան կհաղթի 2:0 հաշվով:ok
Yellow Raven
08.04.2009, 12:25
Արսենալ Վիլյառեալը հենց իմ պատկերացրած սցենարով լրիվ ընթացավ:B
Ուրախ կլինեմ,եթե Մանչեսթրը չանցնի, Բարսելոնա-Արսենալ հիանալի եզրափակիչ կլինի;
Էսօրվա խաղերում կանխատեսում եմ Լիվերպուլ-Չելսի 1-0, Բարսելոնա-Բավարիա 3-0...:P Ի դեպ,Լիվերպուլ-Չելսին դիտեք Հ1-ով,իսկ Բարսելոնա-Բավարիան Արարատով:)
Չելսի Լիվեռպուլ, ով կրեց առանց մտածելու Չեմպիոն !!
Եթե ոչ մի Իտալական թիմ 1/8ում էր, հիմա էլ ոչ մի իսպանական թիմ 1/4ու ամ !!!
Պորտո . . . Վիլյառեալ . . . դրանք մալալետկա դվիժենի են . . . չնայած պորտոն դուրըս եկավ բայց ՄՅ Առսենալի կրողնա արծաթները տուն տանում . . .
Բարսելոոոոոոոոոոոոոոոոոոոն
:hands
Բավարիան ոչ ոքի խաղալու տաս տոկոս շանս ունի: Տոնիին վնասազերծելն ինչ ա՞… Ռիբերիին էլ մի բան կանեն:
Ուրվական
08.04.2009, 23:33
Էս ինչ ա Բավարիայի վիճակը:D:D, Պեպին կարմիր տվեց, հա՞: Արա, դե ասա, հանգիստ տեղդ նստի, էլի, մեկ ա խփելու են տղեքը մի վեց հատ::D
Էս ինչ ա Բավարիայի վիճակը:D:D, Պեպին կարմիր տվեց, հա՞: Արա, դե ասա, հանգիստ տեղդ նստի, էլի, մեկ ա խփելու են տղեքը մի վեց հատ::D
չէ կարմիր չի եղել, իմ կարծիքով ասել ա, կարմիր չեմ տալիս, բայց գնա, պենալը կար, սուդյան թքեց, եքա տուգանք ա մուծելու, դեղինն էլ հանելու են Մեսսիից:
Ուրվական
08.04.2009, 23:39
չէ կարմիր չի եղել, իմ կարծիքով ասել ա, կարմիր չեմ տալիս, բայց գնա, պենալը կար, սուդյան թքեց, եքա տուգանք ա մուծելու, դեղինն էլ հանելու են Մեսսիից:
Սաղ հեչ, արա, տենում ես Մեսսին ինչեր ա անում:hands:
...հիմա էլ ոչ մի իսպանական թիմ 1/4ու ամ !!!
բեզ օբիդ, պռոստո բլթ էր
ապեր քիչ խոսա, գնա լուչշէ ֆուտբոլ նայի:P
Ո~նց եմ սիրում էս պահը' Լիվերպուլ-ՉԵԼՍԻ 1-3
Ո~նց եմ սիրում էս պահը' Լիվերպուլ-ՉԵԼՍԻ 1-3
շատ անսպասելի էր, բայց որ լիվերը չլիներ կասեի ելքը որոշված ա:B
Որ Չելսին չլներ ' կասեի վճռված չի ելքը ;-)
Որ Չելսին չլներ ' կասեի վճռված չի ելքը ;-)
Ճիշտ ա էս վերջերս շատ լավ ա խաղում :B:B:B
4:0 կրում էր ու հայ հայ ա վայ վայ էր լինում
ՉԵԼՍԻ-ԼԻՎԵՐՊՈւԼ 4-4
ԲԱՎԱՐԻԱ-ԲԱՐՍԵԼՈՆԱ 1-1
1/2 եզրափակիչում'
Բարսելոնա-Չելսի
կայֆ խաղեր են սպասվում, իսկ էսորվա խաղի վրով մի բան կարամ ասեմ' հալալ ա 2 թիմին էլ, որ սենց հաճելի երեկո պարգևեցին մեզ բոլորիս
լավն ա էլի Անելկան… Ինքը սիրում ա 1/2 եզրափակիչում վճռորոշ գոլեր խփել…
Շնորհավորանքներս արիստոկրատներին…
Ներսես_AM
15.04.2009, 01:02
Արա էս ինչ խաղ էէէր, սատկացրին երկու թիմերն էլ.... Հալալա էրկու թիմերին էլ, Ավելի շատ կուզեի Լիվերը անցներ :oy, բայց դե Չելսին էլ ապրի, Վոբշմ գժական խաղ էի իմ տեսած խաղերի մեջ դասվեց գլուխգործոց հանդիպումնեի շարքին, ի դեմս Լիվեր-Միլանի, Չելսի-Բարսելոն (2004, 2005) քառորդ եզրափակիչների: :yahoo
Սպասում եմ (2004, 2005)-ի խաղերի կրկնությունը :) հա մեկել ով գիտի առաջինը ում դաշտումա լինելու:
Հ.Գ. Շնորհավոր Հովսեփ ջան: :)
Մերսի Ներս ջան;-) 1ին խաղը Բարսայի դաշտում ա իմ հիշելով: Պաշտպանության վիճակը մտահոգիչ ա, Էշլին որակազրկվեց, չգիտեմ ով ա իրա դիրքում խաղալու
Yellow Raven
15.04.2009, 17:47
Իսկականից որ գժություն խաղ էր:love Մենակ Լիվերպուլը կարար 2-3-ից հետո 2 հատ գոլ խփեր ու հույս պարգևեր իրա երկրպագուներին; 2 թիմն էլ արժանի էին հաջորդ փուլ անցնելուն,բայց բախտը էս անգամ Չելսիի կողմն էր; :B
Բարսելոնա-Չելսի... Եթե չեմ սխալվում վերջին 5 տարիների ընթացքում 4-րդ անգամ են իրար ռաստվում,սպասում եմ նույն կարգի գոլառատ խաղ ու էլի դրամատիկ վերջաբան:)
սենց խաղին նայելով Arsenal-ը MUn-ին կքցի Villareal-ի օրը, ու էլի նույն ֆինալն ենք տեսնելու;)
Անգլիական ֆինալ եմ սպասում;-)
Շնորհավորում եմ Մանչի ու Արսենալի երկրպագուներին;-) եզրափակիչում հանդիպելու են թիմեռ ովքեր վերջին տարիներին եզրափակչում միմյանց դեմ չեն խաղացել' Մ.Ու.-Բարսա կամ Արսենալ-Չելսի ;-)
Ներսես_AM
16.04.2009, 13:27
Ֆինալը սպասում եմ Բարսա-Արսենալ :) ինչ գեղեցկություն խաղ կլինի բայց :love
Ուրվական
16.04.2009, 13:51
Շնորհավորում եմ Մանչի ու Արսենալի երկրպագուներին;-) եզրափակիչում հանդիպելու են թիմեռ ովքեր վերջին տարիներին եզրափակչում միմյանց դեմ չեն խաղացել' Մ.Ու.-Բարսա կամ Արսենալ-Չելսի ;-)
Անցած տարի Չելսի-Մանչեստեր էր ֆինալը:)
Անցած տարի Չելսի-Մանչեստեր էր ֆինալը:)
Է վերջին տարիներին Արսենալ-Բարսելոնա էլ ա եղել :)
Ուրվական
16.04.2009, 14:07
Է վերջին տարիներին Արսենալ-Բարսելոնա էլ ա եղել :)
Հա, բայց ես ուրիշ բան էի ասում, Հովսեփը ասում էր, եզրափակիչում իրար հետ հանդիպելու են նենց թիմեր, որ վերջին երկու տարում իրար հետ եզրափակիչում չեն խաղացել, ես էլ ասեցի, չես կարա ասես:
Կարծիքս էի գրել ապերներ, թե չէ կարար Պորտո-Բավարիա էլ լիներ 2 օր առաջվա տվյալներով;-)
Անցած տարի Չելսի-Մանչեստեր էր ֆինալը:)
բնականաբար հիշում եմ;-) 06ին էլ Բարսա-Արսենալ էր;-) կարա իհարկե կրկնվի, բայց ինձ թվում ա' չի կրկնվի' էդ էի ասում;-)
Ուրվական
16.04.2009, 14:29
բնականաբար հիշում եմ;-) 06ին էլ Բարսա-Արսենալ էր;-) կարա իհարկե կրկնվի, բայց ինձ թվում ա' չի կրկնվի' էդ էի ասում;-)
Ես էլ հույս ունեմ, որ չի կրկնվի:
Ներսես_AM
16.04.2009, 14:29
Կարծիքս էի գրել ապերներ, թե չէ կարար Պորտո-Բավարիա էլ լիներ 2 օր առաջվա տվյալներով;-)
տենց բան չէր կարող լինել :P, Պորտո-Բարսելոն հա բայց Բավարիա չէ:
Ներսես_AM
16.04.2009, 14:35
Ես էլ հույս ունեմ, որ չի կրկնվի:
պիտի կրկնվի, ու աչքիս Արսենալը չեմպիոն դառնա :oy վերջը Վենգերը գոնե մի անգամ պիտի տանի էտ անտեր գավաթը, ինքը արժանիա դրան :love բայց դե Բարսա Արսենալից զույգից ով էլ դառնա, հավասարապես ուրախ կլինեմ :)
Ուրվական
16.04.2009, 14:42
պիտի կրկնվի, ու աչքիս Արսենալը չեմպիոն դառնա :-[ վերջը Վենգերը գոնե մի անգամ պիտի տանի էտ անտեր գավաթը, ինքը արժանիա դրան :love բայց դե Բարսա Արսենալից զույգից ով էլ դառնա, հավասարապես ուրախ կլինեմ :)
Հա, ես նկատի ունեի, հանկարծ ՄՅ-Չելսին չկրկնվի:
Աչքիս սկսեմ Արսենալ բալետ անել, առանց էդ էլ սիմպատիա ունեմ էդ թիմի հանդեպ:
Բավարիան Սպորտինգին մեղմ ասած հաղթեց (12-1) իսկ հետո՞ . . . Լիվերպուլը Ռեալին . . . (5-0) . . . Հետո՞ Բարսան Բավարիային . . . (5-1), հետո՞
Վենգերը լավ տղա է, բայց Չելսին ավելի արժանի ա' 2003ից սկսած ( վերջին 7 տարում) 4 անգամ 1/2 են հասել, մի անգամ էլ ֆինալ . . .
Ներսես_AM
16.04.2009, 15:14

Վենգերը մեծ մարդա, թո էս տարի էլ ինքը տանի, միակ մրցանակնա որ չի տարել, Էսքան տարիա իրա թիմը իսկական Ֆուտբոլա խաղում, արժանի ա :) Չելսին կհասցնի դեռ :)
Բարսելոնա չեմպիոնննննն,,,,,,,,
Yellow Raven
16.04.2009, 17:16
Բայց իսկականից գեղեցկագույն խաղ կլինի եզրափակիչում Բարսելոնա-Արսենալ ...:loveԱնրին ընդդեմ իր նախկին թիմի` խոսքերն ավելորդ են:
REAL_ist
16.04.2009, 18:36
Չելսինա դառնալու չեմպիոն
Amourchik
16.04.2009, 20:24
նոր հարցում չեք կազմակերպելու՞:դեռ կան մարդիկ, որ հավատում են Լիվերպուլի հաղթանակի՞ն:D
Չելսի / Մարնչեստր Չեմպիոն:hands
Եզրափակիչում լոնդոնյան դերբին անխուսափելի է …
Ուրվական
16.04.2009, 21:29
Մոդերատորական: Հարցումը խմբագրված է: Ասպարեզում մնացել են չորս թիմեր: Քվեարկեք:
Բարի ժամանց::)
Չելսին որ շարունակի սենց բաց ֆուտբոլ խաղալ, կարող ա 2 խաղի գումարային հաշիվը լինի, ասենք 44:13 հոգուտ մերոնց
Մի հատ Փուչիկը դուսա մնացել.. 2րդի հերթնա :B
Իմ կարծիքով եզրափակիչում կտեսնենք 2 հզորագույն թիմեր , մանչեստր - բարսելոնա, բոլոր հնարավորություններն ունի այս տարի Բարսան չեմպիոն դառնալու, չեք կարծում այս տարվա Բարսելոնայի խաղը անհամեմատելի է մյուս բոլոր տիմերի խաղերի հետ, բոլոր հնարավորություններե ունի Բարսան չեմիոն դառնալու և Չեմիոնների լիգայում, և Լա Լիքյում, և Կուբկում
Morpheus_NS
17.04.2009, 10:10
Քվեարկել եմ Չելսիի օգտին, բայց կուզեի, որ Մանչեստրը հաղթեր:
Քվեարկեցի Մանչեսթրի օգտին, կարծում եմ հենց նա էլ կհաղթի: :)
ամեն դեպքում 3 անգլիական թիմ է մնացել, թող նրանցից էլ լինի հաղթողը ;)
Yellow Raven
17.04.2009, 14:36
Կրկնվելուա 2007 թվի պատմությունը,ուղղակի էս անգամ 3 անգլիական թիմերի մեջ սպիտակ ձիու պարտականությունները Միլանի փոխարեն կկատարի Բարսելոնան... Անցած տարի չստացվեց,էս տարի կստացվի:)
Չելսիի հարցերը պետք ա լուծենք ապրիլի 28-ին, կիսաեզրափակիչ առաջին խաղում: Այլապես մայիսի 6-ին շատ դժվար ա լինելու՝ նախ մրցակցի հարկի տակ ա պատասխան խաղը, հետո էլ մինչ այդ, 3 օր առաջ՝ մայիսի 3-ին հանդիպելու ենք Ռեալի հետ: Ո՞վ իմանա էդ խաղից հետո ինչ կորուստներով կներկայանանք Լոնդոն:
Ամեն դեպքում՝ Չելսի պռաշայ :bye
Ամեն դեպքում՝ Չելսի պռաշայ :bye
Լեո ջան , մեծամտաբար ու շատ շուտ ես գերեզման փորել Չելսիի համար;)
Ռեալիստների միակ հույսը Չելսինա :D
Ըստ հարցման :oy
Լեո ջան , մեծամտաբար ու շատ շուտ ես գերեզման փորել Չելսիի համար;)
Ուշ, թե շուտ, մեկ ա էդ գերեզմանը փորվելու ա:P
Համ էլ ես չեմ փորողը, տղերքը կփորեն:)
Ուշ, թե շուտ, մեկ ա էդ գերեզմանը փորվելու ա:P
Համ էլ ես չեմ փորողը, տղերքը կփորեն:)
Մենք էլ Քելեխը կխմենք :B
Մենք էլ Քելեխը կխմենք :B
Մեկի քելեխը ամսի 3-ին կխմենք, մյուսինը՝ 6-ին:D
Մեկի քելեխը ամսի 3-ին կխմենք, մյուսինը՝ 6-ին:D
Վերջը սենց ալկաշ էլ կդառնանք :think
Վերջը սենց ալկաշ էլ կդառնանք :think
Դե ի՞նչ անենք, պիտի նշենք չէ՞: Էդ էլ մեր բախտն ա՝ լինել ուժեղագույնը:hands
Երբ են տեղի ունենալու խաղերը՞
Չելսի : Մանչեսթր Յունայթեդ:Թույն ֆինալ կլինի,պիվի հետ լավ կեթա:hands:
Ով կարա ասի կարամ ստավկա դնեմ որ Բարսան չեմպիոն չի լինելու ու եթե գիտեք գործակիցն էլ ասեք:
Ambrosine
21.04.2009, 00:26
Վերջը սենց ալկաշ էլ կդառնանք :think
դարդերից...
Երբ են տեղի ունենալու խաղերը՞
Էս ամսի28 ին ու 29 ին:
Էս ամսի28 ին ու 29 ին:
Մերսի;)
ինչի , վաղը ինչ խաղ կա որ այ ախպեր????
Ռեալիստների միակ հույսը Չելսինա :D
Ըստ հարցման :oy
Էէէէէէէհ Սամ ջան, Չելսին չի, Վալդեսնա:D
ինչի , վաղը ինչ խաղ կա որ այ ախպեր????
Չե՞ վաղը չկա:think
Էէէէէէէհ Սամ ջան, Չելսին չի, Վալդեսնա:D
Հա դե .. Չելսին ու Վալդեսը իրար հետ.. թե չէ եթե Չելսին չլինի Վալդեսը հո ինքը իրան չի խփի :think
Ինչ անկապ ա, որ փոխանակ քննարկեք ո՞վ ա խաղալու, ո՞վ ա որակազրկված, ի՞նչ մարտավարությամբ են խաղալու, դրե քելեխ եք անում . . . Լիվերպուլի անունը լսելուց սարսռում էիք, հմի չկա' արխայինցել եք ու չեք էլ մտածում թե ում ձեռով գնաց Լիվերը: տենց չափից դուրս ինքնավստահության համար ԴՐՈԳԲԱն կպատժի ձեզ;-) դուք մտածեք Էսիենի, Բալլակի, Լեմպարդի դեմ ու՞մով եք փորձելու պայքարել: Մտածեք Ալեքսի ռմբակոցության ու Իվանովիչի գլխի դեմ ինչ եք անելու: Քյասար հաքել ա Բարսան;-)
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը համաձայնության է հասել բրիտանացի իրենց գործընկերների հետ, որ Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչ հանդիպման ժամանակ, որը կկայանա Հռոմի «Ստադիո Օլիմպիկոյում», բրիտանացի ոստիկանները կներգրավվեն մարզադաշտում, ինչպես նաև Հռոմի փողոցներում անվտանգություն ապահովելու համար։
Այս մասին հայտարարել է իտալական ոստիկանության ղեկավար Անտոնիո Մանգանելլի։ Արդեն հիմա պարզ է, որ վերոնշյալ եզրափակիչում կխաղա գոնե մեկ անգլիական ակումբ, քանի որ կիսաեզրափակիչ 4 մասնակիցներից երեք ներկայացնում են անգլիական Պրեմիեր–Լիգան։ Այդ իսկ պատճառով Իտալիայի ոստիկանությունը առնվազն 40.000 անգլիացի երկրպագու է ակնկալում տեսնել Հռոմում։
...եզրափակիչում կխաղա գոնե մեկ անգլիական ակումբ...
Ես կասեի ճիշտ մեկ անգլիական ակումբ:P
Morpheus_NS
22.04.2009, 11:28
Արշավինը իրավունք չունի՞ ՉԼ-ում խաղալու:
Լիվերպուլին երեկ չորս հատ գոլ ա խփել:
Աչքիս եզրափակիչը Արսենալ-Չելսի լինի: :think
Ներսես_AM
22.04.2009, 11:52
Չէ իրավունք չունի, Զենիթի կազմում խաղացելա էս տարի :(
Հը ինչ կասեք Բարսա-Չելսին ոնց կպրծնի...?
Ինձ թվում ա մարտական ոչ-ոքի կլինի... ավելի շուտ 2:2...
Կամ 2:1
Բարսելոնա-Չելսի 0-0
մրցավարը տուֆտ էր ' պետք ա Բալլակին կարմիր տար, պենալ դներ Բարսայի օգտին ու Պույոլին դեղին չտար . . .
Հ.Գ.
Պույոլը խաղից առաջ ճիշտ բան էր ասել ' '' Չելսին Բավարիա չի '' :-)
REAL_ist
29.04.2009, 01:01
Պույոլին պտի կարմիր տար:D
Բարսելոնա-Չելսի 0-0
մրցավարը տուֆտ էր ' պետք ա Բալլակին կարմիր տար, պենալ դներ Բարսայի օգտին ու Պույոլին դեղին չտար . . .
էս գրիր ,քանի իրանք չե՞ն գրել :D
Հ.Գ.
Հուսով եմ հաջորդ խաղին Լեմպարդը Լեմպարդի նման կխաղա:ok
Ambrosine
29.04.2009, 01:04
էս գրիր ,քանի իրանք չե՞ն գրել :D
Հ.Գ.
Հուսով եմ հաջորդ խաղին Լեմպարդը Լեմպարդի նման կխաղա:ok
Ճիշտ է: Արդեն մոռացել էի, որ Լեմպարդը Չելսիից ա:8
լավ հիշացրիր ' Լեմպարդին էլ պետք ա դեղին տար, որ մյուս խաղը Պույոլի նման չխաղար ;-)
Դե Չելսիի համար Բարսի հետ ոչ ոքին համաշխարհային հաջողությունա.. ափսոս մի շաբաթ կտևի :)
Սամ, շուտ ես մոռանում անցյալը ' ձկան յուղ խմի ;-) չնայած պատասխան խաղից հետո պետք ա որ լոպազությունդ անցնի
Չելսին իրա խնդիրը կատարել ա` ոչ-ոքի արտագնա խաղում:
Ճիշտա չէի սպասում զրոյական ոչ-ոքի, բայց դե Հիդդինկը իրա արածն արեց: Լոնդոնում էլ ավելի հեշտ կլինի: Չելսին ոնց որ չեմպիոնա դառնալու:
մրցավարը տուֆտ էր՝ պետք ա Պույոլին դեղին չտար . . .
Ճիշտն ասած ես ուրախ եմ, որ տվեց: Ասեմ ինչու: Շատ ավելի վատ կլիներ, եթե Պույոլը դեղին քարտ ստանար պատասխան խաղում և եզրափակիչը բաց թողեր: Երզափակիչում Տևեսի ու Ռունիի դեմ մենակ Պույոլն ա փրկություն:
Ճիշտ ա Լոնդոնում առանց Պույոլի դժվար կլինի, բայց Բարսայի համար ֆուտբոլում անհաղթահարելի արգելքներ չեն լինում:
Չելսին իրա խնդիրը կատարել ա` ոչ-ոքի արտագնա խաղում:
Ճիշտա չէի սպասում զրոյական ոչ-ոքի, բայց դե Հիդդինկը իրա արածն արեց: Լոնդոնում էլ ավելի հեշտ կլինի: Չելսին ոնց որ չեմպիոնա դառնալու:
Ես կասեի Բարսան էլ որոշ չափով իր գործը արեց՝ գոլ բաց չթողեց սեփական դաշտում:
Լոնդոնում մեկ գոլ, և Չելսին պիտի ճգնի 2 գոլ խփելու համար:
Ես կասեի Բարսան էլ որոշ չափով իր գործը արեց՝ գոլ բաց չթողեց սեփական դաշտում:
Լոնդոնում մեկ գոլ, և Չելսին պիտի ճգնի 2 գոլ խփելու համար:
Հա տենց բան կա.. բայց Բարսայի պաշտպանական գիծը կարգին թուլացավ երեկ ու եթե Չելսին պաշտպանվելով էր տենց նեղում, բա որ հարձակվի...
Morpheus_NS
29.04.2009, 09:33
Ճիշտն ասած ես ուրախ եմ, որ տվեց: Ասեմ ինչու: Շատ ավելի վատ կլիներ, եթե Պույոլը դեղին քարտ ստանար պատասխան խաղում և եզրափակիչը բաց թողեր: Երզափակիչում Տևեսի ու Ռունիի դեմ մենակ Պույոլն ա փրկություն:
Ճիշտ ա Լոնդոնում առանց Պույոլի դժվար կլինի, բայց Բարսայի համար ֆուտբոլում անհաղթահարելի արգելքներ չեն լինում:
Հլա դեռ ֆինալի հույս էլ ունե՞ք:))
Հա տենց բան կա.. բայց Բարսայի պաշտպանական գիծը կարգին թուլացավ երեկ ու եթե Չելսին պաշտպանվելով էր տենց նեղում, բա որ հարձակվի...
Չելսին երեկ նեղու՞մ էր:o Դու խաղը նայե՞լ ես:think
Իսկ պաշտպանական գիծը իրոք թուլացավ: Դեռ հայտնի չէ, թե կլասիկոյից հետո ինչքան կթուլանա: Պատկերացնում եմ, եթե Ալվեշը կամ Պիկեն վնասվածք ստանանք (Աստված չանի), դա ինչ մեծ նվեր կլինի Չելսիի համար:
Չելսիի հարցերը պետք ա լուծենք ապրիլի 28-ին, կիսաեզրափակիչ առաջին խաղում: Այլապես մայիսի 6-ին շատ դժվար ա լինելու՝ նախ մրցակցի հարկի տակ ա պատասխան խաղը, հետո էլ մինչ այդ, 3 օր առաջ՝ մայիսի 3-ին հանդիպելու ենք Ռեալի հետ: Ո՞վ իմանա էդ խաղից հետո ինչ կորուստներով կներկայանանք Լոնդոն:
Ամեն դեպքում՝ Չելսի պռաշայ :bye
Դավայտե ապե, մյուս տարի կարողա ավելի լավ ստացվի… էլի փորցեք ;)
Չելսին երեկ նեղու՞մ էր:o Դու խաղը նայե՞լ ես:think
Իսկ պաշտպանական գիծը իրոք թուլացավ: Դեռ հայտնի չէ, թե կլասիկոյից հետո ինչքան կթուլանա: Պատկերացնում եմ, եթե Ալվեշը կամ Պիկեն վնասվածք ստանանք (Աստված չանի), դա ինչ մեծ նվեր կլինի Չելսիի համար:
Խաղը նայել եմ, ու Չելսիի հակագրոհները մոտ էին լինոմ գոլ դառնալուն: Բարսելոնան առաջ էր գնում, բայց առաջին լուրջ պահը ստեղծվեց հենց իր դարպասին ` Դրոգբայի սև ականջը կանչի: Նեղել ասելով ի նկատի չունեմ որ 50/50 էին գնդակին տիրում:
Հայկո ջան, մահ էր [ :-D ]: Լեո, էդ ե՞րբ հասցրին Տևեսն ու Ռունին Ատլետիկ գնան, որ ֆինալում էլ Պույոլի դեմ խաղան [ :-D ] էս մեծ-մեծ խոսալներդ էլ չլներ ' ի՞նչ էիք անելու . . .
Ճիշտն ասած ես ուրախ եմ, որ տվեց: Ասեմ ինչու: Շատ ավելի վատ կլիներ, եթե Պույոլը դեղին քարտ ստանար պատասխան խաղում և եզրափակիչը բաց թողեր: Երզափակիչում Տևեսի ու Ռունիի դեմ մենակ Պույոլն ա փրկություն:
Ճիշտ ա Լոնդոնում առանց Պույոլի դժվար կլինի, բայց Բարսայի համար ֆուտբոլում անհաղթահարելի արգելքներ չեն լինում:
Եզրափակիչում ՞՞ ետ որ թվին ա եղել ՞՞՞՞՞՞
հեետաքրքիր մի իրադարձուփյուն բաց եք թողել . . . չեմ հիշում երբ էր, բայց են որ Գուս Հիդինգը ծնվեց . . . և ոչ միայն . . .
Հայկո ջան, մահ էր [ :-D ]: Լեո, էդ ե՞րբ հասցրին Տևեսն ու Ռունին Ատլետիկ գնան, որ ֆինալում էլ Պույոլի դեմ խաղան [ :-D ] էս մեծ-մեծ խոսալներդ էլ չլներ ' ի՞նչ էիք անելու . . .
Հովսեփ ջան, Տևեսն ու Ռունին Մանչեստեր-Յունայթեդում են խաղում, եզչափակիչն էլ կոչվելու ա ՉԼ եզրափակիչ;)
Իսկ ինչ վերաբերում ա մեծ-մեծ խոսելուն, ապա ես մի մեջբերում կանեմ.
Քյասար հաքել ա Բարսան;-)
Հաքել ա, բա ինչ ա արել: Հաքել ա ռեգբիիստների, ոչ թե ֆուտբոլիստների: Կամպ-Նոու-ում տղերքը իրենց ռեգբիստական բարձր կարգը ապացուցեցին: Չգիտեմ, կամ էլ բեսյբոլական: Ամեն դեպքում Չելսին բացի ֆուտբոլից ինչ խաղ ասես խաղաց:
Բարսան հաքե՜լ ա...
Բարսելոնա 0:0 Չելսի :)
կարծում եմ հարմար հաշիվ է Չելսիի համար եզրապակիչ դուրս գալու համար ;)
Սամ, շուտ ես մոռանում անցյալը ' ձկան յուղ խմի ;-) չնայած պատասխան խաղից հետո պետք ա որ լոպազությունդ անցնի
Ապեր մենք Չելսիին անցել ենք ու Չեմպիոն ենք դառել... դու՞ք ինչ եք արել... :8
ԻՄ արև արա թե էսքան ուրախանայի որ Չելսիի հետ ասենք Լոնդոնում 0-0 պրծներ խաղը...
Լավ չի էլի խղճուկ թիմի երկրպագու լինելը :think
0-0 Նորմալ հաշիվա, խոսքը վերաբերվումա նաև Բարսայի երկրպագուներին...
Պետքա չի խառվել իրար... սենց թիմերի համար իմ դաշտ քո դաշտ ասվածը մենակ ակտուալա գոլ բաց թողնելու տեսանկյունից.. իսկ Բարսը իրա դաշտում Գոլ բաց չի թողել..
Ընենց որ ամեն ինչ նորմալա... հաստատ հաղթելու ենք.. ինձ թվումա Լոնդոնում 2-2 կամ էլ 2-3 -ի կարգին հաշիվա լինելու... ;)
Մեկ էլ մի ուրիշ ձև բացումա էն մարդկանց ուրախությունը որ իրանց թիմը 5 տարիա չի անցնում 1/8ը ու ստիպված Բարսի իրանց կարծիքով վատ արդյունքի վրա են ուրախանում :D
Ambrosine
29.04.2009, 14:07
Մեկ էլ մի ուրիշ ձև բացումա էն մարդկանց ուրախությունը որ իրանց թիմը 5 տարիա չի անցնում 1/8ը ու ստիպված Բարսի իրանց կարծիքով վատ արդյունքի վրա են ուրախանում :D
ոչ էլ ուրախանում են... իրանց համար միևնույն ա
ավելի ձեռնտու է, որ Բարսելոնը եզրափակիչ էլ հասնի... խորը մտածի, մեզ մի թերագնահատի
Morpheus_NS
29.04.2009, 14:52
ոչ էլ ուրախանում են... իրանց համար միևնույն ա
ավելի ձեռնտու է, որ Բարսելոնը եզրափակիչ էլ հասնի... խորը մտածի, մեզ մի թերագնահատի
Իսկ ես ուզում եմ, որ Բարսը դուրս մնա, որովհետեւ մնացած թիմերի մեջ ամենաքիչ բարսին եմ սիրում: Եթե ասենք Գալաթասարայն ու Բարսը մնային, Բարսին բալետ կանեի;)
Ambrosine
29.04.2009, 15:01
Իսկ ես ուզում եմ, որ Բարսը դուրս մնա, որովհետեւ մնացած թիմերի մեջ ամենաքիչ բարսին եմ սիրում: Եթե ասենք Գալաթասարայն ու Բարսը մնային, Բարսին բալետ կանեի;)
բայց բոլոր թիմերի մեջ պիտի Ռեալին չէ ամենա շատը սիրես?;)
Ատելությունը Ավելի գերակայա ստեղ :D
ոչ էլ ուրախանում են... իրանց համար միևնույն ա
ավելի ձեռնտու է, որ Բարսելոնը եզրափակիչ էլ հասնի... խորը մտածի, մեզ մի թերագնահատի
Որ խորը մտածենք, կարող ա դու էլ Բարսայի երկրպագու դուրս գաս:
Սա՛մ, քեզ հետ լրիվ համաձայն եմ: Ահավոր բան ա խղճուկ թիմի երկրպագու լինելը: Չգիտես թիմիդ անճարությունը ողբաս, թե նստես սպասես, որ հակառակորդ թիմերը հանկարծ մի փոքր սայթակեն, ու դու դրանով ցնծվես:
Ե՞ս եմ ուրախացել 0-0ից [:think]: 1ին անգամ ստեղ կարդացի էդ մասին . . . Շատ ավելի ուրախ կլինեի, ետգե պարտվեինք 1-2 հաշվով ;-) խղջուկ թիմ [ :-D ] էդ խղջուկ թիմը միակն ա, որ Նոու Կամպում գոլ բաց չի թոգել էս տարի ;-) Հիդինգին էն բանի համար եմ շատ հարգում, որ գիտի ում դեմ ոնց խաղա ու ում օդերը ոնց փակի ;-) Հիդինգը գժվե՞լ էր բաց ֆուտբոլ խաղար ու 1-4 կրվեր . . . Լոնդոնում կտեսնեք բաց ֆուտբոլը որն ա: Հարգարժան թիմի հարգարժան երկրպագուներ ' եղե՞լ ա էս տարի մի խաղ, որ ձեր սիրելի թիմը վատ խաղալու արդյունքտմ չհաղթի ' ոչ թե մանջամսուրային պատջառաբանություններով . . . Թե՞ նենց աշխարհի վերջն ա Բարսան վրեքս խաբար չկա . . . Տենց վեքևիցնայողական մտածելակերպից, սիրտ ս խարնում ա . . . Մանկապարտեզում չենք ' իմ թիմը քեզնից արագ ա վազում, իմ ձին էլ քո տանկից խելացի ա . . . Հարգանք մրցակցի նկատմա՞մբ, ՉԿԱ ՏԵՆՑ ԲԱՆ ձեր մոտ . . . Էդ քուչի րսեգբիստների ի՞նչը հարգես . . . Դե դուք չեք փոխվի . . . Պետք էլ չի ' էդ ձեր ստիլն ա . . . Չգիտեմ ' ավելի շատ ուզում եմ Չելսին հաղթի՞ տե բարսիկները հաղտեն, մենակ թե ձեր անիմաստագույն պատճառաբանությունները չկարդամ, թե խի՞ ՉԵԼՍԻՆ 4-1 հաղթեց, երբ որ պետք ա 8-0 պարտվեր . . . Զոռով զզվանք եք առաջացնում ձեր սիրելի թիմի հանդեպ ' ինչքան էլ որ Գվարդիոլան ու Էտօոն մեղավոր չեն, որ դուք իրանց թիմի երկրպագուն եք . . .
Yellow Raven
29.04.2009, 16:53
Պատասխան խաղից առաջ 50-50 են թիմերի հնարավորությունները ու հիմա ստեղ կռիվ անել,թե ովա անցնելու նույննա, ոնցոր դատարկ բասեինում ուզենաս ձուկ բռնել:
Չելսիի առավելությունը պատասխան խաղում Բարսայի պաշտպանություննա; Հետաքրքիրա,թե ոնց կորոշի խաղալ Պեպը: Եթե հանկարծ որոշի եզրում խաղացնի Սիլվինյոյին,իսկ Աբիդալին կետրոն քաշի,ինձ թվումա ձախողվելու ենք,մանավանդ արդեն մի անգամ տեսել ենք էդ էքսպերիմենտի արդյունքը:
Հիմա,իմ կարծիքով ամենաօպտիմալ տարբերակը Կասերեսին վստահելնա: Ջահել տղայա,ոնց էլ լինի գոնե ավելի լավ կխաղա,քան Աբիդալը: Սիլվինյոն էլ թող մնա զամեն, կարողա էլի մեկի ոտը ջարդեն: Չմոռանանք,որ դեմը Կլասսիկո էլ կա:
Ambrosine
29.04.2009, 17:35
Որ խորը մտածենք, կարող ա դու էլ Բարսայի երկրպագու դուրս գաս:
ես չեմ թողնի, որ դուք ժամանակ ծախսեք այդ խրթին հարցի վրա ու միանգամից կցրեմ բոլոր կասկածները. ես եղել եմ, կամ ու կլինեմ Ռեալի՝ աշխարհի գիգանտի երկրպագու
գիտեք պատասխան խաղը ուրիշ սցենարիայա ունենալու, չէ!
էլի մերոնք հարձակվելու են, կապույտներն էլ հույսը դնեն սուդյայի ու շեղ դարպասի վրա:
REAL_ist
29.04.2009, 18:32
գիտեք պատասխան խաղը ուրիշ սցենարիայա ունենալու, չէ!
էլի մերոնք հարձակվելու են, կապույտներն էլ հույսը դնեն սուդյայի ու շեղ դարպասի վրա:համոզված եմ որ ուրիշ սցենարա ունենալու, Չելսին հաստատ 3 հատ ուդառ չի որ կանի, Բարսան էլ բացահայտ առավելություն չի ունենա
Տենց վեքևիցնայողական մտածելակերպից, սիրտ ս խարնում ա . . . Մանկապարտեզում չենք ' իմ թիմը քեզնից արագ ա վազում, իմ ձին էլ քո տանկից խելացի ա . . . Հարգանք մրցակցի նկատմա՞մբ, ՉԿԱ ՏԵՆՑ ԲԱՆ ձեր մոտ . . . Էդ քուչի րսեգբիստների ի՞նչը հարգես . . . Դե դուք չեք փոխվի . . . Պետք էլ չի ' էդ ձեր ստիլն ա . . . Չգիտեմ ' ավելի շատ ուզում եմ Չելսին հաղթի՞ տե բարսիկները հաղտեն, մենակ թե ձեր անիմաստագույն պատճառաբանությունները չկարդամ, թե խի՞ ՉԵԼՍԻՆ 4-1 հաղթեց, երբ որ պետք ա 8-0 պարտվեր . . . Զոռով զզվանք եք առաջացնում ձեր սիրելի թիմի հանդեպ ' ինչքան էլ որ Գվարդիոլան ու Էտօոն մեղավոր չեն, որ դուք իրանց թիմի երկրպագուն եք . . .
Երրորդը բազմիցս եղելա որ ես կոնկրետ խաղի ժամանակ ասել եմ որ Բարսան վատա խաղացել...
Կոնկրետ երեգվա խաղի համար ասեմ որ գործի եմ եղել ու խաղի վերջին 10-15 րոպեն եմ նայել միայն...
Էդ ընթացքում տեսել եմ որ Բարսը 100անոց պահ չի խփել ու որ Բալակին մաքուր դեղին քարտը չեն տվել...
Հիմա չգիտեմ որդե կարդացի՞ր որ ես ասեցի Բարսան լավա խաղացել պատճառը աստղերն էին որ սենց պրծավ...
Ես մենակ ասել եմ որ 0-0ն նորմալ արդյունքա.. ու պետք չի տենց խրախճանք անել ոնց որ 5-0 կրելա Չելսին / Լիվերի ականջը կանչի./
Rammstein
29.04.2009, 21:46
Այս 4 թիմից ամենաշատը համակրում եմ Արսենալին ու Չելսիին։ Կարծում եմ Չելսին ավելի ուժեղ է ու հույս ունեմ, որ կհաղթի։
Որ խորը մտածենք, կարող ա դու էլ Բարսայի երկրպագու դուրս գաս:
Սա՛մ, քեզ հետ լրիվ համաձայն եմ: Ահավոր բան ա խղճուկ թիմի երկրպագու լինելը: Չգիտես թիմիդ անճարությունը ողբաս, թե նստես սպասես, որ հակառակորդ թիմերը հանկարծ մի փոքր սայթակեն, ու դու դրանով ցնծվես:
Հա՛յա՛ստա՛ն, Հա՛յա՛ստա՛ն… :(
կամ կարճ ասած hala MADRID !!
օրը կգա բարին հետը ...
Օրը եկաո բարին ու արդարություննել հետը եկավ;)
Չելսին հաղթելու է Բարսելոնային ու կդառնա չեմպիոն :)
Ֆուտբոլասեր
04.05.2009, 11:11
Նկատենք, որ Չելսին առաջին խաղում դիմակայեց ՆԱԵՎ մրցավարի լիբերալ դատելու շնորհիվ:
Ասենք, որ Բոսինգվան Մեսսի կողմից շրջանցվելուց հետո հետևից սահանկում արեց մաքուր դեղին էր, որը չտրվեց, Օբի Միքելը ըմբշամարտի հնարքով ընդատեց վտանգավոր հակագրոհը ու նույնպես չստացավ, դե Բալակի համար էլ արդեն բազմիցս ասվելա:
Դե առաջին խաղում մրցավարը գերմանացի էր ու իսպանացիներից "նեղացած" լինելու հիմքեր ուներ:
Հուսով եմ պատասխան խաղում, մրցավարը ֆուտբոլը ռեգբիի հետ շփոթածներին ավելի խիստ կպատժի:
Չելսին հաղթելու է Բարսելոնային ու կդառնա չեմպիոն :)
ԻՆչ լավա որ սենց էս գրում.. որովհետև վիճակագրությունը ցույցա տալիս որ միշտ քո ասածի հակառակնա լինում :oy
Չելսին հաղթելու է Բարսելոնային ու կդառնա չեմպիոն :)
Չե՝ Չելսին հաղթելուա Բարսելոնին, Մանչեսթրնա դառնալու չեմպիոն:
Յա տակ դումայու:think
Ներսես_AM
04.05.2009, 11:46
Վռո ջան Մանչեստրը հլը Արսենալ ունի դեմը ու Չելսի-Բարսելոնի հաղթողին: Իմ կարծիքով ձը չունի չեմպիոն դառնալու: Վատ են խաղում հիմա, անցած տարվա Մանչեստրը չի:
Վռո ջան Մանչեստրը հլը Արսենալ ունի դեմը ու Չելսի-Բարսելոնի հաղթողին: Իմ կարծիքով ձը չունի չեմպիոն դառնալու: Վատ են խաղում հիմա, անցած տարվա Մանչեստրը չի:
Նաղդի ըտենց վատ խաղալով եկել հասել են արդեն 1\4,
համել մի մոռացեք, որ ետի Մանչեսթրնա,
Խիստ կասկածում եմ թ տարի իրար վրա...
Ներսես_AM
04.05.2009, 12:12
Նաղդի ըտենց վատ խաղալով եկել հասել են արդեն 1\4,
համել մի մոռացեք, որ ետի Մանչեսթրնա,
տարվա սկզբում լավ էր խաղում, վերջի մի ամիսը էն չի, լրիվ նստել են:
Ուրվական
05.05.2009, 22:38
Արսեն Վենգեր՝ "շատերը մեզ աուտսայդեր են համարում, բայց մենք կարող ենք դա անել":
Ալեքս Ֆերգյուսոն՝ "մեզ մեկ գոլ է բաժանում եզրափակչից":
Թեժ ա լինելու՝ Վենգեր-Ֆերգյուսոն, տեսնենք ով կհաղթի, ես որ հույս ունեմ ու հավատում եմ Արսենալին:hands:
Արդեն խաղը սկսվելու է, բարի ժամանց ու ֆուտբոլային գիշեր բոլորին:
Ներսես_AM
06.05.2009, 08:37
Արսենալ :cry
Էսօր անպայման Բարսելոնը պիտի հաղթի
Մանչեսթրը սպասում է Բարսելոնին…:hands
Եթե էս տարի էլ անգլիական եզրափակից լինի, ինձ համար այդ եզրափակիչը անհետաքրքիր կդառնա:
Արդեն զզվել եմ վերջին տարիների խիստ ընդգծված անգլիական ՉԼ-ից:
Հուսով եմ Բարսան ՉԼ-ում հետաքրքրությունն ու ինտրիգը կպահի :)
Չէ Մանչեսթրը սպասում է Չելսիին :P
Էս անգամ իմ ասածով է լինելու, չի կարող չէ միշտ հակառակը ստացվի :B:oy
Չէ Մանչեսթրը սպասում է Չելսիին :P
Էս անգամ իմ ասածով է լինելու, չի կարող չէ միշտ հակառակը ստացվի :B:oy
Կարող է... :B
REAL_ist
06.05.2009, 12:33
որ ճիշտն ասեմ իմ համար էլ ավելի հետաքրքիր կլինի Բարսա Մանչեստր եզրափակիցը, ուրախ կլինեմ եթե հենց տենց էլ լինի, բայց իմ կարծիքով Չելսիի շանսերը ավելի շատ են,մինչև Լիվերպուլի հետ խաղերն էի ես ասում, որ Չելսինա դառնալու չեմպիոն, տենանք հետաքրքիր խաղա սպասվում:)
Կարող է... :B
ես հո անհաջողակ չեմ ?:(
լավ է որ իրականում խաղադրույք չեմ անում :(
բայց մեկե զգում եմ Չելսին չեմպիոն է դառնալու :P
Մնաց մի քանի ժամ, տենանք հլը:think
Մնաց մի քանի ժամ, տենանք հլը:think
Կա՛մ Չեմպիոնների լիգան հետաքրքրությունը կկորցնի, կա՛մ կշարունակի մնալ հետաքրքիր:)
Չի կարող հետաքրքրությունը կորցնի, քանի որ արդեն իսկ հետաքրքիր է լինլու. Մանչեստերը մենակ հերիք է: Ես անգլիական եզրափակիչ եմ սպասում :B
չէ անգլիական եզրափակիչ չենք տեսնի
չէ անգլիական եզրափակիչ չենք տեսնի
Ես էլ եմ ուզում էդպես լինի, բայց էդքան միանշանակ վստահ չեմ:
վստահ չենք կարա լինենք, քանի որ Բարսելոնի հետ խաղումա ոչ պակաս ուժեղ թիմ, բայց ռեալին հաղթանակը հերիքա, որ ոնց որ պետքա խաղան
վստահ չենք կարա լինենք, քանի որ Բարսելոնի հետ խաղումա ոչ պակաս ուժեղ թիմ, բայց ռեալին հաղթանակը հերիքա, որ ոնց որ պետքա խաղան
Չեմ կարծում հերիք ա;)
Եթե Չելսին ու Բարսան Չելսիի դաշտում 10 խաղ խաղան, ապա Բարսան առնվազն 6 կամ 7 խաղում կհաղթի, սակայն վաղը ամեն ինչ կարող ա պատահի: Հնարավոր ա Բարսայի խաղը չստացվի կամ բախտը ուղղակի չբերի:
Չեմ կարծում հերիք ա;)
չէ չէ հերիքա, որ ռեալին կրաց չլիներ հիմա միգուցե շանս չունենար, բայց հիմա լրիվ նորմալա, ու եզրափակիչում ել խնդիր չի լինի, են Մանչեստրը չի:P:P
REAL_ist
06.05.2009, 15:58
ճիշտա էն Մանչեստրը չի, ավելի ուժեղա
ճիշտա էն Մանչեստրը չի, ավելի ուժեղա
Չէ հա;)
Ներկայիս Բարսան ավելի արժանի ա չեմպիոնի տիտղոսին, քան ներկայիս Մանչը;
REAL_ist
06.05.2009, 16:11
ետ քո ասածը չի հակասում նրան, որ ներկայիս Մանչը անցած տարվանինից ավելի ուժեղա;) Ու եթե ֆինալում հաղթի խոսքերս կապացուցի, ամեն դեպքում շատ բան չի փոխվել անցած տարվա Մանչի համեմատ
էս տարի ավելի դժվար թմեր անցավ` Ինտեր-Պորտո-Արսենալ անյցալ տարվա Լիոն-Ռոմա-Բարսելոնայի դեմ, հաշվի առնելով անցյալ տարվա Բարսաի վիճակը
Ռեալիստ ջան, նախորդ ասածիցս մենակ «չէ հա»-ն էր վերաբերում քո գրառմանը;):D
Մնացածը ուղղակի դիտարկում էր:))
Ներսես_AM
06.05.2009, 16:20
Պատրա՞ստ եք: Դե սկսեցի'նք :D
http://golsud.files.wordpress.com/2009/05/tira237.jpg
REAL_ist
06.05.2009, 16:24
Արսենալի քենիացի երկրպագուն կախվելա Արսենալի պարտությունից հետո:o
http://lenta.ru/news/2009/05/06/fan/
Արսենալի քենիացի երկրպագուն կախվելա Արսենալի պարտությունից հետո:o
Կարող ա մեծ խաղադրույք ա կատարած եղել:think
Ժողովուրդ, պարզվում ա 6 տարի շարունակ Ռեալին հաղթողի հաղթողնա դառել չեմպիոն...
Իսկ էս տարի Ռեալին ով հաղթեց? Լիվերպուլը... Իսկ Լիվերպուլի հարցերն ով լուծեց....?
Ոնց նայում եմ Հիդդինգի շախմատը իրա խոսքն ասելուա, մանավանդ որ մի անգամ արդեն ասեց:

Հա դե սպանիք թողիք էլի.. Հիդինգ հա հիդինգ...
ցանկացած թիմ էլ կարա 4 շերտով պաշտպանվի ու բախտի բերմամաբ մի քիչ էլ մրցավարի օգնությամբ 0-0 խաղա... :angry
Ներսես_AM
06.05.2009, 20:13
Սամ հաստատ ցանկացած թիմ չի կարա էտքանը անի:
Սամ հաստատ ցանկացած թիմ չի կարա էտքանը անի:
Դե հա.. բայց եսիմինչ մի հերոսություն չի էլի...
Ասենք մի հատ չտրված կարմիր քարտ, մի հատ չնշանակված 11 մետրոնոց... 3 մետրից ծուռ Խփող Բոյան.. Էտո՛ո... Բախտ ու դրա դեմ ընդամենը հակադրելով մի հատ պահ էն ել Բարսայի "նվերից" :8
Հա դե սպանիք թողիք էլի.. Հիդինգ հա հիդինգ...
ցանկացած թիմ էլ կարա 4 շերտով պաշտպանվի ու բախտի բերմամաբ մի քիչ էլ մրցավարի օգնությամբ 0-0 խաղա... :angry
Խոսքը մենակ Բարսայի հետ առաջին խաղի մասին չի, այլ ընդհանրապես: Մարդը ուժեղ ստրատեգա , դրա մասինա խոսքը:
Դրոգբան էս ինչ չայնիկություն արեց...
Ասինք Բախտավոր Բախտավոր.. Բայց էսքա՜ն ... Չեղած տեղից գոլը սենցա լինում :(
Ambrosine
06.05.2009, 23:42
Ասինք Բախտավոր Բախտավոր.. Բայց էսքա՜ն ... Չեղած տեղից գոլը սենցա լինում :(
Բայց Չելսին էսօր շատ ա տարբերվում Նոու կամպի Չելսիից. տարածքային առավելություն չունի, խաղում է պաշտպանական տակտիկայով, բայց ունի գոլային առավելություն ու խաղի ինտրիգային պահերն էլ հենց ինքն է ստեղծում՝ Վալդեսի դարպասի մոտ :mda
շատ սիրուն գոլ էր... պադպլանկա..
Մեսսիին, Ինիեստային ու Պետոյին փակել են շնչելու օդ չեն տալիս: Ընդմիջումից հետո Չելսին սովորաբար ավելի ուժեղա խաղում, տեսնենք ոնց կլինի:
տենանք ինչա լինելու սրա վերջը...
Կարմիրն անկապ էր....չարժեր
բա սենց խաղի վախտ կարմիր կտան:angry:noti
Կարմիրը ավելորդ էր բայց Պիկեի ձեռքի համար 11 պտի դներ
Լուսաբեր
07.05.2009, 00:38
Արդեն կարելիա շնորհավորել Բարսայի երկրպագուներին :bux::bux::bux:
Լավ խաղ էր, լուրջ, մալադեց Բարսելօնայի ֆուտբոլիստներին
Հուսով եմ ավելացվածի ժամանակ բան չի փոխվի ;)
Չեմ սիրում Չելսիին :[
Լուսաբեր
07.05.2009, 00:40
Շնորհավոր
Եղբայրս էնտեղ գոռումա մեկա « Մանչեստրնա» դառնալու :D
Աաաաաաաաաաաաաաաաա ես ինչ ուրախ եմմմմմմմմմմ:yahoo:yahoo:yahoo
Ինեստաաաաաաաաաաաաաա:love:yahoo:yahoo
11 մետրանոց, բա կարմիր քարտը:angry
Լացս գալիս է ուրախությունից:cry:love
Ինիեստան մալադեց... բայց սուդյան ապուշի մեկն էր
*e}|{uka*
07.05.2009, 00:44
Տեսաք Դռոգբան ոնց էր պատռվում :D
Մոդերատորական. Հայհոյանքանման արտահայտությունը ջնջված է;
Enigmatic
07.05.2009, 00:49
Աստված իմ էս Բարսելոնան անարդարությամբ մինչև ուր ա հասնելու
դատավորը կեղտ մեռնում էր:[
REAL_ist
07.05.2009, 00:50
Չելսին ավելի արժանի էր, սուդյան սպանեց խաղը առաջին հերթին պենալները չդնելով, մինիմում երկուսը պարտավոր էր դներ
Շնորհավորում եմ, ինքներդ ամեն ինչ տեսաք;-) մենակ թե առանց պաշպանության Մանչեստի դեմ ինչ եք անելու ' չգիտեմ . . .
դրեց լրիվ անտեղի կարմիր, ու չդրեց երկու 100% պենալ.. բա դա ստորություն չի?
Նախ Էդ ձեր ասած Պենալեները ընդամենը մի հատ էին.. էն Պիկեի Ձեռով խաղացած պահը...
Երկրորդն էլ Էտի հավայի կարմիրից հետո էր
Պիկեինը մեկ էլ վերջին մոմենտինը
Ambrosine
07.05.2009, 00:53
լավ, հիմա ինչ էլ ասենք, մեկա հաղթել են, եզրափակիչում իրենք էլ լինելու, նենց որ....
շնորհավոր
Շատ ընտիր ու լարված խաղ էր, շնորհավորում եմ Բարսելոնի երկրպագուներին
Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Չելսին ավելի արժանի էր հաղթանակի, մրցավարն իրա գործը արեց, 2 մաքուր պենալը չդրեց: Չելսին հոյակապ պաշտպանվեց ու շատ լավ գոլային պահեր ուներ, ամեն դեպքում կարևորը արդյունքն է, Նորից եմ շնորհավորում:
Պիկեինը մեկ էլ վերջին մոմենտինը
Ապեր Դեմքն էր Փագում վերջին մամենտին.. մի հատ էր .. էն էլ հավայի կարմիրից հետո..
լավ, հիմա ինչ էլ ասենք, մեկա հաղթել են, եզրափակիչում իրենք էլ լինելու, նենց որ....
շնորհավոր
բա, ու հիմա էլ մի քանիսի կանխատեսած անգլիական եզրափակիչնել չի լինի:hands:hands
Շատ ընտիր ու լարված խաղ էր, շնորհավորում եմ Բարսելոնի երկրպագուներին
Բայց իմ սուբյեկտիվ կարծիքով Չելսին ավելի արժանի էր հաղթանակի, մրցավարն իրա գործը արեց, 2 մաքուր պենալը չդրեց: Չելսին հոյակապ պաշտպանվեց ու շատ լավ գոլային պահեր ուներ, ամեն դեպքում կարևորը արդյունքն է, Նորից եմ շնորհավորում:
ԻՆչ 2 պենալա է.... բա Հավայի կարմիրի մասին նենց տակտիչնի մոռանում եք...
Արա դե լավ էլի ոնց չի դզում չուզողությունը :(
Մոռթ, Հիդինգին իրա մարտավարության համար լրիվ հասնում էր, 10 հոգով մնալուց հետո ուժեղ էր Չելսին, բայց դե կարևորը կրեցինք:hands:hands:hands
ԻՆչ 2 պենալա է.... բա Հավայի կարմիրի մասին նենց տակտիչնի մոռանում եք...
Արա դե լավ էլի ոնց չի դզում չուզողությունը :(
հա ճիշտա, կարելի էր գոնե դեղին ցույց տալ
Ambrosine
07.05.2009, 00:57
ԻՆչ 2 պենալա է.... բա Հավայի կարմիրի մասին նենց տակտիչնի մոռանում եք...
Արա դե լավ էլի ոնց չի դզում չուզողությունը :(
էս հլը չուզողություն ա կոչվում? չուզողություն կլիներ ընդհանրապես չշնորհավորելը ու Չելսիի օգտին չնշանակված տուգանայինները շեշտելը
Նախ Էդ ձեր ասած Պենալեները ընդամենը մի հատ էին.. էն Պիկեի Ձեռով խաղացած պահը...
Երկրորդն էլ Էտի հավայի կարմիրից հետո էր
Սամ ջան ստորագրում եմ ամեն բառիդ տակ.....:hands Էտո՛օ-ի պահին ուսախառը կպավ...և գնդակը գտավ ձեռքին,այն է միտում չկար
Գուսի Բախտը Էլի բերում էր հա :D
հավայի չեղած տեղից գոլը :D
էս հլը չուզողություն ա կոչվում? չուզողություն կլիներ ընդհանրապես չշնորհավորելը ու Չելսիի օգտին չնշանակված տուգանայինները շեշտելը
:D:D:D Չշեշտեցիր... համ էլ քո մասին չէր խոսքը :8
Ambrosine
07.05.2009, 00:59
:D:D:D Չշեշտեցիր... համ էլ քո մասին չէր խոսքը :8
ինչ կարևոր է՝ ում մասին էր խոսքը. այստեղ գտնվողներից կարծես թե ոչ ոք չի զլացել շնորհավորել
Rammstein
07.05.2009, 01:00
Ափսոս... :cry
Բարսելոնին չեմ սիրում...
ինչ կարևոր է՝ ում մասին էր խոսքը. այստեղ գտնվողներից կարծես թե ոչ ոք չի զլացել շնորհավորել
Դե եթե պետքա դաժը չշնորհավորեին էլ...
Դե կներեք էլի...
Ափսոս... :cry
Բարսելոնին չեմ սիրում...
Էս 1 :D:D
Ապեր Բարսելոնան էլ քեզ չի սիրում :D:D
Մի հատ Բարսեոնայի Մոլի երկրպագու էլ հետը :D:D
REAL_ist
07.05.2009, 01:03
Նախ Էդ ձեր ասած Պենալեները ընդամենը մի հատ էին.. էն Պիկեի Ձեռով խաղացած պահը...
Երկրորդն էլ Էտի հավայի կարմիրից հետո էր
չեմ ուզում խորանամ, ուրախությունդ չշեղեմ, բայց ես ու ռուսական երկու հաղորդավարնել երեք հատ մաքուր պենալ նկատեցինք, ետի հետո կարելիա քննարկել;)
կարմիրն էլ հաստատ չկար, դրա համարե ասումեմ սուդյան փչացրեց խաղը
Ambrosine
07.05.2009, 01:06
Դե եթե պետքա դաժը չշնորհավորեին էլ...
Դե կներեք էլի...
այ էդ ժամանակ կուզեիր չուզողություն կասեիր, կուզեիր նախանձություն կասեիր... լավ, անցած
ԻՆչ 2 պենալա է.... բա Հավայի կարմիրի մասին նենց տակտիչնի մոռանում եք...
Արա դե լավ էլի ոնց չի դզում չուզողությունը :(
Չուզողություն չեմ անում իմ համար լրիվ մեկ Է թե ով կանցներ, բայց Չելսին արժանի էր իրա խաղով, Կարմիրի համար համաձայն եմ անտեղի էր, բայց ուրիշ պահեր կար որ պարտավոր էր տար ու չտվեց, չեք կարող հերքել , որ չի օգնել
Ambrosine
07.05.2009, 01:07
չեմ ուզում խորանամ, ուրախությունդ չշեղեմ, բայց ես ու ռուսական երկու հաղորդավարնել երեք հատ մաքուր պենալ նկատեցինք, ետի հետո կարելիա քննարկել;)
կարմիրն էլ հաստատ չկար, դրա համարե ասումեմ սուդյան փչացրեց խաղը
ես 3-րդը չնկատեցի կամ էլ չեմ հիշում, բայց 2-ը հաստատ
Rammstein
07.05.2009, 01:09
Էս 1 :D:D
Ապեր Բարսելոնան էլ քեզ չի սիրում :D:D
Մի հատ Բարսեոնայի Մոլի երկրպագու էլ հետը :D:D
Բեր կլնի Բարսելոնի տեղը մի խոսա... ;):D
Լավ, սաղ մի կողմ: Չելսին տապոռ ֆուտբոլ էր խաղում: Այդպիսի խաղով, համոզված եմ, շատ-շատերը արժանի չէին համարի Չելսիին եզրափակիչին: Ամոթ էլ է: Հասկացանք: Նոու-Կամպում պաշտպանական ֆուտբոլ են խաղում, բա իրենց դաշտում ինչու՞ են այդպես խաղում: Ֆուտբոլի հերն են անիծում:
Իսկ այսօրվա Բարսելոնի խաղի մասին ասեմ, որ ամենալավը խաղացին Չավին, հատկապես՝ Ինիեստան, Պիկեն, Տուրեն, Աբիդալը: Ալվեշի խաղը չստացվեց: Քանի անգամ հիմարաբար օդ հարվածեց: Հա, մոռացա, Վալդեսն էլ ոչինչ: Ինիեստան արտակարգ էր:
Սամ, արի կլնի ընդունի, որ եթե մրցավարի մաման ամենահին մասնագիտության տեր չլիներ ' հավայի կարմիր չտար ու 3 պենալից ԳՈՆԵ մեկը դներ ' ավելի արդար կլներ ;-)
Սամ, արի կլնի ընդունի, որ եթե մրցավարի մաման ամենահին մասնագիտության տեր չլիներ ' հավայի կարմիր չտար ու 3 պենալից ԳՈՆԵ մեկը դներ ' ավելի արդար կլներ ;-)
Ջոն, արի դու էլ ընդունիր, որ եթե Չելսիի խաղացողները մեկ-մեկ առաջ գնային, Բարսայի կազմում խաղային Անրին, Պույոլն ու Մարկեսը, կարող է ավելի արդար լիներ: Խաղն էլ՝ գեղեցիկ:
Ambrosine
07.05.2009, 01:18
լավ, արդեն ծայրահեղությունների հետևից եք ընկել
Ambrosine
07.05.2009, 01:19
Վալդեսն էլ ոչինչ
Զարմանալի է, բայց փաստ
Բայց եզրափակիչնել հեշտ չի լինելու
REAL_ist
07.05.2009, 01:20
Չելսին պաշտպանողական ֆուտբոլ չէր խաղում, ուղղակի Բարսանա նենց ոճովա խաղում, որ համարյա միշտ գնդակի տիրելու տոկոսային հարաբերությունը իրա կողմնա, շատ հավանականա որ նույն տոկոսային հարաբերությունը ֆինալում էլ լինի, բայց դրանից Մանչի ֆուտբոլը պաշտպանողական չի դառնա
Չելսին Բարսայից շատ ավելի լավ խաղաց էս խաղը, Բարսան իրա խաղը չխաղաց, սաղ խաղի ընթացքում մի հատ հարված գոլերին վերջին րոպեներին ու հաղթանական, Չելսի գրոհները անհամեմատ ավելի սուր էին ու վտանգավոր: Ու ստե վաբշե կապ չունի որ ես Ռեալ եմ բալետ անում, իմ համար լռիվ մեկ էր էս խաղը ովա կրելու…
Ambrosine
07.05.2009, 01:24

հա, համաձայն եմ
բայց Նոու կամպում ահավոր խաղացին, ու ես վստահ չեմ, որ Հռոմում էլ չէին տենց խաղալու
իսկ էսօր, էլի եմ ասել, որ Չելսին ահագին տարբերվում էր նախորդ խաղի Չելսիից, արժանի էր հաղթանակի, բայց իզուր պահեր էր կորցնում ու ... պատժվեց
Դրոգբային չորակազրկեն
Արա դե սիրում եմ էլի ՉԵԼՍԻԻՆ . . . ԷՍԻԵՆը հագցրեց Վալդեսին ;-) սրտիցս առյուն ա կաթում . . . Խեղջ Բալլակ . . . Բա էն թիթիզ Դրոգբան . . . Արա բա Ջոն Տերին . . . Արա ու՞ր ա արդար մրցավարությունը . . . Խի՞ ա Ճաղարյանը օրինակ ծառայում ՉԼ-ի պոլուֆինալի սուդյային . . . Ու՞ր ես ԿՈԼԻՆԱ . . . Ու՞ր ա ֆիֆայի նախագահը . . . Մի՞թե բոլորը փակելու են աչքերը . . . Ես սենց չեմ խաղում . . . Խի՞ պտի չքնեմ էս գիշեր ու նստեմ լացեմ . . .
Մոդերատորական.Հովսեփ ջան քեզ լրիվ հասկանում եմ, բայց էն Սամոյի գրածի համար ինքը մի հատ թոթոլ նկատողություն ստացել, քոնում էտ մասը ուղղակի խմբագրել եմ;
Ambrosine
07.05.2009, 01:32
Արա դե սիրում եմ էլի ՉԵԼՍԻԻՆ . . . ԷՍԻԵՆը եց Վալդեսին ;-) սրտիցս առյուն ա կաթում . . . Խեղջ Բալլակ . . . Բա էն թիթիզ Դրոգբան . . . Արա բա Ջոն Տերին . . . Արա ու՞ր ա արդար մրցավարությունը . . . Խի՞ ա Ճաղարյանը օրինակ ծառայում ՉԼ-ի պոլուֆինալի սուդյային . . . Ու՞ր ես ԿՈԼԻՆԱ . . . Ու՞ր ա ֆիֆայի նախագահը . . . Մի՞թե բոլորը փակելու են աչքերը . . . Ես սենց չեմ խաղում . . . Խի՞ պտի չքնեմ էս գիշեր ու նստեմ լացեմ . . .
Հովսեփ ջան, լավ, հո աշխարհի վերջը չի? լավ ա լինելու;)
Չելսին պաշտպանողական ֆուտբոլ չէր խաղում, ուղղակի Բարսանա նենց ոճովա խաղում, որ համարյա միշտ գնդակի տիրելու տոկոսային հարաբերությունը իրա կողմնա, շատ հավանականա որ նույն տոկոսային հարաբերությունը ֆինալում էլ լինի, բայց դրանից Մանչի ֆուտբոլը պաշտպանողական չի դառնա
Չելսին Բարսայից շատ ավելի լավ խաղաց էս խաղը, Բարսան իրա խաղը չխաղաց, սաղ խաղի ընթացքում մի հատ հարված գոլերին վերջին րոպեներին ու հաղթանական, Չելսի գրոհները անհամեմատ ավելի սուր էին ու վտանգավոր: Ու ստե վաբշե կապ չունի որ ես Ռեալ եմ բալետ անում, իմ համար լռիվ մեկ էր էս խաղը ովա կրելու…
Համաձայն չեմ: Չելսին հզոր պաշտպաններ ունի: Երևի նրա պաշտպանական քառյակը այսօր հզորագույնն է աշխարհում: Եզրային պաշտպանները ոչ մի անգամ առաջ չեն գնացել: Նույնիսկ կարելի է ասել իրենց տուգանայինից տաս մետր առաջ չէին գնում: Բալակը տուգանայինից կամ տուգանայինի մատույցներից համարյա դուրս չե եկել, չնայած նրան, որ ունի մեծ հարձակողական պոտենցիալ: Էսսիենն ու Լեմպարդը մեկումեջ՝ հակագրոհների ժամանակ առաջ էին շարժվում: Անելկան իր կիսադաշտում պրեսսինգ էր իրականացնում, միայն երկրորդ խաղակեսում ակտիվացավ: Մալուդան էր միայն ակտիվ կիսապաշտպաններից: Այսինքն՝ անգամ գրոհելիս, որոնք հատուկենտ էին, Չելսին գրոհում էր ընդամենը չորս-հինգ ֆուտբոլիստով, մյուսները կիսադաշտից այս կողմ չէին անցնում: Բնականաբար, նման իրավիճակում, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Չելսիի պաշտպանությունը հզոր է, գրագետ է, ինչպես նաև այն փաստը, որ այսօր Բարսելոնի հարձակումն ու կիսապաշտպանությունը հեռու էր իր լավագույնից, Բարսելոնը չէր կարող խաղալ իր լավագույն խաղը: Փակ է, ինչպես՞ խաղա: Փակողներն էլ Տերին, Ալեքսը, Բոզինգվան ու Է. Կոլն են՝ չհաշված կիսապաշտպանները: Մեսսին էլ է անզոր. ի՞նչ անի, եթե դիմավորում են երեքով:
Չելսին Բարսայից շատ ավելի լավ խաղաց էս խաղը
Թիմ, որն իր դաշտում ընդամենը երեսուն տոկոս է տիրել գնդակին, խաղի ընթացքում մի քանի անգամ է գրոհ կազմակերպել և արդյունքում պարտվել է, չի կարող շատ ավելի լավ խաղալ, քան այդ նույն խաղում իր հակառակորդը, որն անընդհատ տիրում էր նախաձեռնությանը, գեղեցիկ էր խաղում մինչև տուգանայինի մատույցներ, իսկ այնտեղ օբյեկտիվ պատճառներով չէր կարողանում գրոհը հասցնել տրամաբանական ավարտին…
Ambrosine
07.05.2009, 01:39

Մարկիզ ջան, դե լավ... Բարսելոնը ընդամենը մեկ հարված կատարեց դարպասին, որն էլ ավարտվեց դարպասի գրավումով: Ճիշտ է՝ նշանակում է 100 տոկոսանոց արդյունք, բայց նաև նշանակում է, որ նույնսիկ դարպասին հարված չի եղել բացի այդ մեկից
պաշտպանները հաղթեցին հարձակվողներին, իսկ վերջին դրվագը բախտի բերմամբ էր, ոչ թե տրամաբանական կամ սպասելի
REAL_ist
07.05.2009, 01:41
լավ խաղալը չի սահմանափկվում գնդակ տիրելով, Չելսին հստակ խաղաց պաշտպանությունում, վտանգավոր հարձակման գծում ու մի քանի անգամ ավելի շատ պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ քան Բարսան, հենց դրանով էլ ավելի լավ խաղաց, լավ խաղալը մենակ 300 հատ մելկի պաս տալով չի
որ ասում եմ Չելսին պաշտպանողական ֆուտբոլ չէր խաղում, ի նկատի ունեմ որ դաշտ դուս չէր եկել որ փակվեր իրա գոլերի մոտ, ոնց որ անցած խաղում էր, պռոստը հակագրոհների մարտավարություն էր կիրառում ու բնականաբար ճիշտ էր անում որտև ետքան ռեսուրս չունի Բարսայի հետ բաց խաղ խաղալու ու արկածախնդրության հետևից ընկնելու կարիք էլ չկար
REAL_ist ի հետ համաձայն եմ ու շատ ճիշտ մարտավարություն էր, հակագրոհնորը շատ արագ էին ստացվում ու վտանգավոր, Վալդեսը իրեն արդարացրեց լիովին
Մարկիզ ջան, դե լավ... Բարսելոնը ընդամենը մեկ հարված կատարեց դարպասին, որն էլ ավարտվեց դարպասի գրավումով: Ճիշտ է՝ նշանակում է 100 տոկոսանոց արդյունք, բայց նաև նշանակում է, որ նույնսիկ դարպասին հարված չի եղել բացի այդ մեկից
պաշտպանները հաղթեցին հարձակվողներին, իսկ վերջին դրվագը բախտի բերմամբ էր, ոչ թե տրամաբանական կամ սպասելի
Բա ես ի՞նչ եմ ասում: Կրկնում եմ՝ Բարսան շատ լավ ու գեղեցիկ ոճով գնդակը հասցնում էր մինչև տուգանայինի մատույցներ, բայց եթե այնտեղ տեղավորվել մի ամբողջ տաս հոգի, այն էլ ինչպիսիք, ինչպե՞ս է հարվածելու: Հե՞շտ է մտնել այդպիսի տուագանային հրապարակ, ապա հարվածել: Որքան ուզում ես տեխնիկապես լավը եղիր, որքան ուզում ես լավ հարվածներ ունեցիր, եթե տուգանայինում հավաքվել են լավ պաշտպանվել իմացող տաս ֆուտբոլիստ, դու չես կարող հարված կատարել: Մի պահ թուլացան ու ստացան իրնեց պատիժը: Պատկերացնու՞մ եք՝ խաղի ընթացքում Չելսին մի փոքր բացվեր, ինչ կկատարվեր:
իսկ վերջին դրվագը բախտի բերմամբ էր
Նույն տրամաբանությամբ Էսիենի գոլը բախտի բերմամբ կարելի է համարել: Ընդ որում, այս գոլում բախտի գործոնն ավելի շատ էր, քան Ինիեստայի խփած գնդակի ժամանակ:
Ambrosine
07.05.2009, 01:50

շատ ես փոքրացնում Չելսիին. ես էլ էլի եմ ասում, քո հետ համաձայն եմ, որ նախորդ խաղում շատ <<վատ>> խաղացին, ամբողջ կազմով պաշտպանվեցին, բայց այսօր պատկերը այլ էր.. էլի գրել էմ, որ 30-70 էր տարածքային առավելության ցուցանիշը, բայց Չելսին և խաղային առավելություն ուներ, և ինտրիգային պահեր էր ստեղծում
իսկ չես կարծում, որ ամեն թիմի պաշտպանության խնդիրը հենց հակառակարդ թիմի հարձակվողների խաղը կասեցնել է? նրանց <<փակելը>>?
լավ խաղալը չի սահմանափկվում գնդակ տիրելով, Չելսին հստակ խաղաց պաշտպանությունում, վտանգավոր հարձակման գծում ու մի քանի անգամ ավելի շատ պահեր ստեղծեց մրցակցի դարպասի մոտ քան Բարսան, հենց դրանով էլ ավելի լավ խաղաց, լավ խաղալը մենակ 300 հատ մելկի պաս տալով չի
որ ասում եմ Չելսին պաշտպանողական ֆուտբոլ չէր խաղում, ի նկատի ունեմ որ դաշտ դուս չէր եկել որ փակվեր իրա գոլերի մոտ, ոնց որ անցած խաղում էր, պռոստը հակագրոհների մարտավարություն էր կիրառում ու բնականաբար ճիշտ էր անում որտև ետքան ռեսուրս չունի Բարսայի հետ բաց խաղ խաղալու ու արկածախնդրության հետևից ընկնելու կարիք էլ չկար
Բայց ո՞նց չէր փակ խաղում: Համարյա տարբերություն չկար, եթե համեմատենք անցած խաղի հետ: Ուղղակի այն ժամանակ մեծ դեր խաղաց դրսի գործոնն ու Բարսայի հիմնական կազմի ֆուտբոլիստների ներկայությունը դաշտում: Տաս հոգով փակվելը բնավ չի խանգարում մեկ-մեկ հակագրոհներ կազմակերպել:
Չելսին պաշտպանողական ֆուտբոլ չէր խաղում, ի նկատի ունեմ որ դաշտ դուս չէր եկել որ փակվեր իրա գոլերի մոտ,
Փակվել էր, բա ի՞նչ էր արել: Եթե փակված չլիներ խաղում լավագույնները չէին լինի Չավին ու Ինիեստան: Գնդակը մեկ-մեկ Էտոոն ու Մեսսին կխաղարկեին: Հենց գնդակը հասնում էր հարձակվողներից մեկին, միանգամից խլում էին: Խաղն ընթանում էր Չելսիի կիսադաշտում ու տուգանայինի մատույցներում, ուրեմն՝ փակվել էր: Նույն սխեման էին կիրառում, ինչ Բարսելոնում: Պարզապես հիմնական կազմ էր դուրս բերել Անելկային, որ առիթ լինի եզրով հակագրոհի: Ինչևէ, համաձայնվեք, որ դա հակագրոհներով խաղ չէր, ինչպես խաղում են իտալական թիմերը, հաճախ Արսենալը, Մանչեսթրը: Փակվելն էլ ո՞նց է լինում:
իսկ չես կարծում, որ ամեն թիմի պաշտպանության խնդիրը հենց հակառակարդ թիմի հարձակվողների խաղը կասեցնել է? նրանց <<փակելը>>?
Ոչ միայն... այն էլ այսօրվա, այն էլ անգլիական, այն էլ գրանդ ակումբում:
Չթիմը դուս մնաց...
ԻՆչևէ :oy
Ես էլ էի Ռուսական ալիքով նայում.. էտ էդ անասունը Յավնի Բարսայի կոմից չէր... ավելի ճիշտ առիթ էր ման գալիս որ Բարսային կծեր ... ու դրա համար էլ նեռվերս ավելի էին լարվել... Բայց դե Բարսան Վերջում սաղի բերանքը փագեց :B:P
Պենալ Մենակ Կար Պիկեի դրվաագում.. որ 100 տոկոսանոց պահ էր...բայց դե էլի եմ ասում դա չեղած կարմիր քարտից հետո էր... ու էն դրվագում որ Էսյենը Հետևից Ինյեստայի Ոտին տվեց Բաց ոտով.. էտի մի 9999 տոկոսանոց կարմիր էր .. հատկապես էն հավայի կարմիրից հետո ու դրա հետ համեմատած ... Էն մնացածը ուղակի Ռաբոչի պահեր էին...
Յայան չոտկի պատկատ էր արել... էն մյուսն էլ հետը...
Վերջի րոպեների պահն էլ դե Էտոն ուղակի երեսն էր փագում...
Մի հատ Կարմիր մի հատ Պենալ... իրար Կոմպենսացրին... բայց դե հլը չկոնպենսացրին դաժը .. քանի որ էդ պենալը կարողա չլիներ էլ... եթե կարմիրը րիներ...
Ինչևէ Հաջորդը Մանչնա :B
http://www.championat.ru/photo/albums/05-06_chelsea-barcelona_press/05-06_chelsea-barcelona_press_32_2.jpg
Титаник -2
Միայն ծովն ու դելֆինն է պակասում: :))
Արա դե սիրում եմ էլի ՉԵԼՍԻԻՆ . . . ԷՍԻԵՆը հագցրեց Վալդեսին ;-) սրտիցս առյուն ա կաթում . . . Խեղջ Բալլակ . . . Բա էն թիթիզ Դրոգբան . . . Արա բա Ջոն Տերին . . . Արա ու՞ր ա արդար մրցավարությունը . . . Խի՞ ա Ճաղարյանը օրինակ ծառայում ՉԼ-ի պոլուֆինալի սուդյային . . . Ու՞ր ես ԿՈԼԻՆԱ . . . Ու՞ր ա ֆիֆայի նախագահը . . . Մի՞թե բոլորը փակելու են աչքերը . . . Ես սենց չեմ խաղում . . . Խի՞ պտի չքնեմ էս գիշեր ու նստեմ լացեմ . . .
Հոսյ ջան չէի ուզում բայց դե 1 խաղը հիշի ու հասկացի որ Բալլակը չպիտի խաղար էրեկ, որ էտ պենալի պահերը էլ չլիներ:
Հալալ ա Չելսիին, 180 րոպե դիմադրեց, ուրիշ ոչ ոք չի կարա
Եվ այսպես: Սկսենք մրցավար-սոխառածից: Երկար ասելու բան չկա, խայտառակ մրցավարություն էր, երկուստեք չնշանակված տուգանայիններ, անիմաստ կարմիր քարտ:
Իսկ հիմա խաղի ու արդյունքի մասին: Մենք պիտի դուրս գայինք եզրափակիչ ու դուրս եկանք: Չեմպիոնների լիգայում ֆուտբոլ են խաղում ու ֆուտբոլային թիմերն են հաղթում, ոչ թե ռեգբիիստները: Մենք հազար անգամ ավելի արժանի ենք եզրափակիչին, միանշանա՛կ: Ու մերոնք դա արեցին. 9 հարձակվողով պայքարից դուրս թողեցին 11 դարպասապահի:
Ով ինչ ուզում ա ասի, երեկ Չելսիի խաղից սիրտս խառնում էր: Բացառությամբ մեկ-երկու դրվագի, խաղի մնացած ընթացքում ֆուտբոլ չէին խաղում, ռեգբի էր:
Վսյո, հալա ա մեզ, թող Չելսին մանթոյից սատկի, հասնում ա:
Եվ մի բան էլ: Գուս Հիդինգը իրոք հանճարեղ մարզիչ ա, բայց Բարսա - Չելսի և Չելսի - Բարսա խաղերից հետո ապացուցեց, որ ինքը նաև հանճարեղ խաղի դիտարժանություն փչացնող ա:bad
Ֆուտբոլասեր
07.05.2009, 09:39
Շնորհավորում եմ հարձակողական ֆուտբոլի երգրպագուներին:
Նունիսկ խաղալով մրցաշրջանի իր վատագույն խաղը Բարսելոնը անցավ և ապացուցեց իր կարգը:
Իսկ ովքեր ասում են Չելսին արժանի էր, ինչով էր արժանի?
Էլ ոնց կլներ 2-3հատ վտանգավոր պահ են ստեղծել 3պաշտպանով խաղացող թիմի դեմ:
Գուսի Բախտը Էլի բերում էր հա :D
հավայի չեղած տեղից գոլը :D
Հը Սամվել, հմի ում պախտը բերեց՞ այսենցա հլնում ելի, Բարսի բախտը բերեց անցավ ֆինալ, այտենց բախտը բերելով ել կդառնա չեմպիոն, սկի չմտածեք:ok:D
Էտի իրանց բախտնա, ու ոչ մեկնել չի կարա իրանց ձեռից առնի:
Այ մարդ զարմանում եմ էս չելսիի խաղցողների վրա թե ասա վերջում խիեք գնացել չամռվել ետ հարիֆին ու ուզում ինչ որ բան բացատրել, դրա նման :angry:angry սուդեքին բան չեն բացատրում միանքամից կթքիեք վրեն ու վերջ ելի, իրան ետ էր էր հասնում:
Բարսան քիչ թե շատ լուրջ թիմի հանդիպեց ու ճռռում էր..
Էս տարի Պրիմերայում թիմ չկա.. դրա համար էլ Ռեալ են նվաստացնում ու 100 գոլ են ծեփել:
Ողջունելի ա, որ եզրափակիչում հայտնվեցին Եվրոպայի իրոք երկու ուժեղագույն թիմերը, էդ առումով արդարության դեմ բողոքելու տեղ չկա, բայց Բրսայի առաջ հիմա շատ լուրջ թիմ ա, ահռելի ռեսուրսով.. նենց որ չնայած քվեարկել եմ Բարսայի օգտին, բայց չեմպիոն Մանչեստրին եմ տեսնում: Ֆերգյուսոնը պակաս շախմատիստ ու ստրատեգ չի, եթե ավելի չլինի իսկ թիմն էլ շատ է գերազանցում Չելսիին:
Բայց Բարսային հալալա.. էդ կարմիրը ոչ մի նշանակություն չուներ.. իրանց գործն էին անում մինչև վերջ: Իսկ Չելսին եթե իրացներ էնքան գոլային պահերից գոնե մեկը էս օրին չէր լինի, եթե դու չես խփում, ուրեմն սպասի գոլի քո դարպասում:
Սուդյան իրոք արվամոլ էր.. կարմիր, պենալ... գոնե մի հատ բոկովոյի հետ խորհրդակցեր նոր կարմիր ցույց տար... էն տղեն ընդհանրապես բան չէր արել...
Հը Սամվել, հմի ում պախտը բերեց՞ այսենցա հլնում ելի, Բարսի բախտը բերեց անցավ ֆինալ, այտենց բախտը բերելով ել կդառնա չեմպիոն, սկի չմտածեք:ok:D
Էտի իրանց բախտնա, ու ոչ մեկնել չի կարա իրանց ձեռից առնի:
Իրոք բախտը բերեց, 10 հոգով 11 հոգուն բորձյուրին թողին:
Հա, իրոք բախտներս բերես, որ Գուս Հիդինգն էլ չէր հայտավորվել մեկնարկային կազմում: Թե չէ 12 դարպասապահի դեմ շատ դժվար կլիներ:
Ո՜նց բախտներս բերեց, ոնց կարողացանք ֆուտբոլային մեթոդներով ռեգբիստներին չեզոքացնել, ո՜նց...
Բարսան քիչ թե շատ լուրջ թիմի հանդիպեց ու ճռռում էր...
Հա, բա ոնց, սենց կխոսեք: Առանց Անրիի, Պույոլի ու Մարկեսի, 10 հոգով, էքսպերիմենտալ պաշտպան Յայա Տուրեով մրցակցի դաշտում մրցակցին ֆուկ արինք: Հա բա ո՜նց...
ԻՆչ լավա որ սենց էս գրում.. որովհետև վիճակագրությունը ցույցա տալիս որ միշտ քո ասածի հակառակնա լինում :oy
Հիմա նայի ինչ եմ ասելու Սամվել ջան - Բարսան չեմպիոն է դառնալու :D:victory:
Երեկվա խաղը շատ դուրս եկավ, բայց մրցավարը ամեն ինչ փչացչրեց, եթե թողնային մի հատ Դրոգբան ու Բալլակը դրա վերջը կտային :o :bl
ամենավատ պահն է որ 1 չոպեից էլ քիչ է մնում, հաղթելու ես ու հանկարծ պարտվում ես , նման բան հիշում եմ 2000 թվի Եվրոպայի եզրափակիչին երբ 1 րոպեի ընթացքում Ֆրանսիան գոլ խփեց ու Իտալիան պարտվեց :(:cry
բայց 2 գոլն էլ ընտիր էին, մանավանդ Էսիենի խփածը :good
Իրոք բախտը բերեց, 10 հոգով 11 հոգուն բորձյուրին թողին:
Հա, իրոք բախտներս բերես, որ Գուս Հիդինգն էլ չէր հայտավորվել մեկնարկային կազմում: Թե չէ 12 դարպասապահի դեմ շատ դժվար կլիներ:
Ո՜նց բախտներս բերեց, ոնց կարողացանք ֆուտբոլային մեթոդներով ռեգբիստներին չեզոքացնել, ո՜նց...
Չե բախտներտ բերեց որ Բարսի բալեշիկ էր սուդիան:angry
Չե բախտներտ բերեց որ Բարսի բալեշիկ էր սուդիան:angry
Երևի դրա համար անկապ կարմիր տվեց չէ՞ :think
Հիմա նայի ինչ եմ ասելու Սամվել ջան - Բարսան չեմպիոն է դառնալու :D:victory:
Էս անգամ իմ ասածով է լինելու, չի կարող չէ միշտ հակառակը ստացվի :B:oy
Էս էլ սենց:)
Վերջի գրածս էլ ուժի մեջ չի, որովհետև էլի չօգնեց, մեկե միշտ իմ ասածի հակառակն է լինում :P
Բարսելոնան չեմպիոն է :)
Երևի դրա համար անկապ կարմիր տվեց չէ՞ :think
Բա ետքան պենալները որ չդրեց դրա համար իր արեվին եդ անկապ կարմիրով ուզում էր իբր մեխքերը քավել,
լավ եհ
Ambrosine
07.05.2009, 11:22
Բա ետքան պենալները որ չդրեց դրա համար իր արեվին եդ անկապ կարմիրով ուզում էր իբր մեխքերը քավել,
լավ եհ
Վրո ջան, ինչ էլ ներվեր ունես... թող ջան ասեն, ջան լսեն
հետո էլ կարմիրից հետո սկսվեց...
Բարսելոնան չեմպիոն է :)
Վերջը դու էլ ճիշտ ուղու վրա եկար;)
Ոչ :P ես դե պարզ է ինչի համար եմ էտպես գրել, անգլիական թիմի անունը չեմ ուզում տամ որ անհաջողության չմատնվի, փաստորեն տաղանդ ունեմ տեղյակ չէի, բացահայտվեցի:D
Վրո ջան, ինչ էլ ներվեր ունես... թող ջան ասեն, ջան լսեն
հետո էլ կարմիրից հետո սկսվեց...
Մենք հա՛մ ջան ենք ասում, հա՛մ ջան ենք լսում: Լավ ենք անում:
Թող մտածեն նրանք, ովքեր ջան ասելու ու լսելու ո՛չ թեմա ունեն, ո՛չ էլ առիթ:P
Ոչ :P ես դե պարզ է ինչի համար եմ էտպես գրել, անգլիական թիմի անունը չեմ ուզում տամ որ անհաջողության չմատնվի, փաստորեն տաղանդ ունեմ տեղյակ չէի, բացահայտվեցի:D
Վե՛րջ, ասեցիր:D
Վրո ջան, ինչ էլ ներվեր ունես... թող ջան ասեն, ջան լսեն
հետո էլ կարմիրից հետո սկսվեց...
Էլ նեռվերա մնացել Աստղ ջան, չեմ շարունակելու վերջ, ինչ ուզումա անեն, առանց են էլ հազիվ եմ ընձի զսպում, ետ սուդիայի :angry:angry:angry
Yellow Raven
07.05.2009, 11:39
Ոչ :P ես դե պարզ է ինչի համար եմ էտպես գրել, անգլիական թիմի անունը չեմ ուզում տամ որ անհաջողության չմատնվի, փաստորեն տաղանդ ունեմ տեղյակ չէի, բացահայտվեցի:D
Իրականում ասում ես բարսելոնա,բայց մտածում ես Մանչեսթեր,հետևաբար Մանչնա հաղթելու ըստ քեզ,ասելը կապ չունի:P
Ambrosine
07.05.2009, 11:41
Մենք հա՛մ ջան ենք ասում, հա՛մ ջան ենք լսում: Լավ ենք անում:
Թող մտածեն նրանք, ովքեր ջան ասելու ու լսելու ո՛չ թեմա ունեն, ո՛չ էլ առիթ:P
Վե՛րջ, ասեցիր:D
մենք և թեմա ունենք, և առիթ
դեռ ինչքանն էլ ստեղծելու ենք:P
Yellow Raven
07.05.2009, 11:44
Իսկ ինչ վերաբերվումա խաղին,գոլից հետո նենց եմ գոռացել,որ տնեցիք սաղ վեր թռան:D Գերֆանտաստիկ մրցաշրջանա ստացվում,էս տարի Բարսելոնան բոլոր նախադրյալները ունի բոլոր ռեկորդները խփելու համար…
Իսկ պենալ,մենալ հեչ կարևոր չեն,կարևորը հակաֆուտբոլը պարտվեց,մնացածը երկրորդական են;)
Ափսոս իհարկե, որ խաղից հաճույք ստանալու փոխարեն մենակ նյարդայնանում էի մրցավարի անարդար որոշումներից: 5 չնշանակված 11 մետրանոց (աղբյուր (http://football.kulichki.net/league/off/28.htm)), էտ մի քիչ պերեբոռ ա…
Բայց դե հույսը դնել սուդյաի վրա էլի սխալ կլիներ, կային պահեր, լիքը… պետք եր իրացնել: Մեղավոր են, սակայն 1000 անգամ ավելի էին առժանի եզրափակիչում գտնվելուն:
Ֆուտբոլասեր
07.05.2009, 12:46
Շատ օբեկտիվ աղբյուրա խոսք չկա:
Հատկապես էս մասերը
Своими решениями Эвребе сделал бесполезными два фантастических матча "Челси"
Напомним, что в первом матче "Челси" удалось в Барселоне сохранить нулевую ничью.
Իսկ են ով էր ասում, որ պետք է անգլիական եզրափակիչ լինի???:P
Amourchik
07.05.2009, 13:35
Յաաաաաաաաաաաաաախք:[/հասկացողը հասկացավ/
Amourchik
07.05.2009, 13:39
Աստված իմ էս Բարսելոնան անարդարությամբ մինչև ուր ա հասնելու
դատավորը կեղտ մեռնում էր:[
ինչ լավա մեկը ամբողջ սիրտիցս ա խոսում, էս ինչ ճիշտ ես;)
Հ.Գ.:angry:[
Յաաաաաաաաաաաաաախք:[/հասկացողը հասկացավ/
Այսինքն՞…:D Աչքիս ես անհասկացող եմ:
Amourchik
07.05.2009, 13:46
Այսինքն՞…:D Աչքիս ես անհասկացող եմ:
:):P
Իսկ են ով էր ասում, որ պետք է անգլիական եզրափակիչ լինի???:P
Օրինակ Ֆերգյուսոնը :) Ու իրականությունից շատ հեռու չէր
հա հեռու չէր, բայց մեկա չեղավ:P
Շատ օբեկտիվ աղբյուրա խոսք չկա:
Հատկապես էս մասերը
Եթե բարսելոնի բալելշիկ չլինեիր, կհասկանայիր, որ իրոք օբյեկտիվ աղբյուր ա :) Էս կայքում երնեք սուբյերկիվություն րշչեմ տեսել, ի տարբերություն, խոսքի, հայ կոմենտատորների:
Յաաաաաաաաաաաաաախք:[/հասկացողը հասկացավ/
Ես քեզ հասկացա: Իրոք յախք: Իրոք Չելսին զզվելի խաղ խաղաց:[
:D:D
Ես քեզ հասկացա: Իրոք յախք: Իրոք Չելսին զզվելի խաղ խաղաց:[
:D:D
Չելսին զզվելի խաղ խաղաց՞:o:think, հետաքրքիրա
հա հեռու չէր, բայց մեկա չեղավ:P
Կարևորը չեմպիոնը անգլիական կլինի :roll
Կարևորը չեմպիոնը անգլիական կլինի :roll
ետ որտեղից վերցրեցիր որ պետքա անգլիական լինի, ուրեմն էսքան եկավ հասավ որ Մանչեստրին կրվի հա :D:D
Ժողովուրդ, ինչու՞ եք անհարկի վիճաբանում: Չելսին խաղացել է լավ, շա՜տ լավ: Մոռացել եք՞ Դրոգբայի գլխով հարվածները, որոնցից մեկը դիպավ ուղղահայաց, մյուսը՝ հորիզոնական դարպասաձողին: Մոռացա՞ք Դրոգբայի փոխանցումները Անելկային, որը աջ եզրից մտնելով տուգանային, ինչպիսի հարվածներ էր հասցնում դարպասի ուղղությամբ: Այ, եթե Վալդեսը չլիներ, մի երկու-երեք հատ արդեն մտել էր: Վերջապես Լեմպա՜րդ: Քանի անգամ խեղճը կենտրոնով ճեղքեց Բարսայի պաշտպանությունը, չլելով Տուրեյին, Էտոոյին/որը նահանջել էր/, Պիկեյին, Չավիին, հարվածեց սակայն գնդակը չէր ցանկանում այդպես էլ հայտնվել հակառակորդի կախարդված դարպասում: Բա Բալլակի այն երեսուն մետրից հարվածը, որը դիպավ հորիզոնական դարպասաձողին, ապա դիպավ Վալդեսի քյալլին, հետո՝ նորից դարպասաձողին/արդեն ուղղահայաց, հետո էլ դիպավ տուգանային նահանջած Մեսսիի աջ ականջին ու դուրս եկավ անկյունային: Այդ անկյունային ժամանակ չէ՞ր, որ Տերրին գլխով հարվածեց պատահաբար դարպասային գծին հայտնված Ինիեստայի ոտքին ու գնդակը հրաշքով դարպասում չհայտնվեց:
Էս հըլը ինչ է՜, բա Մալուդայի անցումները, բա Բոզինգվայի ու Կոլի անցումները եզրերով ու փոխանցումները, որոնք կամ բախտի բերմամբ չէին բերում գոլի, կամ էլ դիպչելով Բարսայի տուգանայինում հայտնված Բարսայի հարձակվողներին, դուրս էր գալիս:
:))