PDA

Դիտել ողջ տարբերակը : Երևանյան փողոցներ



Angelina
09.11.2006, 16:03
:oy Ավելի լավ է չխոսել այս մասին: Պետք է ասեմ, որ շատ ցավոտ խնդիր է:

kiki
09.11.2006, 16:52
եթե ավելի լավ է չխոսել, էդ դեպքում ինչու՞ ես թեմա բացել, կբացատրե՞ս ...

John
09.11.2006, 23:23
Մի քիչ ռոմանտիկորեն մոտեցեք…
Ես սիրում եմ Երևանի փողոցներով անվերջ թափառել, երբ շուրջբոլորը մթություն է ու սոված շներ… Լավն են Երևանի փողոցները, որովհետև Երևանինն են…

Fobus
10.11.2006, 23:41
Մաշտոցի պողոտան վերջին մի քանի տարվա մեջ մի օր ա լավ օր տեսել , որ Շիրակը եկել էր ....
---
Իսկ ընդհանրապես , սիրում եմ Երևանյան փողոցները երբ մարդիկ քիչ են լինում , մեկ մեկ էլ սիրում եմ , երբ շատ մարդ է լինում : Բայց շատ բաներ կան , որ վատ է ...

Մելիք
11.11.2006, 13:21
Ես էլ եմ սիրում Երևանի փողոցներով թափառել, ճիշտ ա , հիմնականում մի քիչ կեղտետ են լինում, բայց ոչինչ, ընդհանուր պատկերը չի փչանում: Բացի էդ էլ Երևանը Էն հազվագյուտ մեծ քաղաքներից ա, որի փողոցներով կարաս նույնիսկ գիշերվա ժամը 3-ին մենակ թափառես, առանց վախենալու խուլիգաններից, սափրագլուխ-ֆաշիստներից, մանյակներից և այլն…

StrangeLittleGirl
12.11.2006, 12:20
Բացի էդ էլ Երևանը Էն հազվագյուտ մեծ քաղաքներից ա, որի փողոցներով կարաս նույնիսկ գիշերվա ժամը 3-ին մենակ թափառես, առանց վախենալու խուլիգաններից, սափրագլուխ-ֆաշիստներից, մանյակներից և այլն…
Դա՛վ, լու՞րջ ես ասում: Էդ երևի տղաների համար: Մութն ընկնելուց հետո աղջիկների համար շա՜տ վտանգավոր է, չնայած ես այնքան էլ չեմ վախենում, սիրում եմ գիշերները մեն-մենակ թափառել:

Ուլուանա
13.11.2006, 10:33
Դա՛վ, լու՞րջ ես ասում: Էդ երևի տղաների համար: Մութն ընկնելուց հետո աղջիկների համար շա՜տ վտանգավոր է, չնայած ես այնքան էլ չեմ վախենում, սիրում եմ գիշերները մեն-մենակ թափառել:
Ես համ սիրում եմ, համ էլ վախենում եմ... :oy

Aida
13.11.2006, 11:23
Ես մենակ թափառելուց հեռու եմ, այն էլ մութն ընկնելուց հետո: Ընդհանրապես տանել չեմ կարողանում մթությունը: Բայց Երևանյան ոչ բոլոր փողոցներում է գիշերը կատարյալ մթություն տիրում: Ու ես շատ սիրում եմ փողոցների լուսավորումը, մեքնենաների լույսերը և գովազդները, որոնք Երևանի փողոցները դարձնում են ավելի ուրախ, զվարթ ու կենդանի: Ես սիրում եմ Երևանի փողոցները՝ աչքերս փակելով որոշ թաղամասերում ծառերի տակ կուտակված աղբերի վրա:

StrangeLittleGirl
13.11.2006, 14:19
Ես համ սիրում եմ, համ էլ վախենում եմ...
Կենտրոնում շատ լավ է, ավելի քիչ վտանգավոր ու ավելի լուսավոր, բայց հենց հասնում եմ Ռադիոտանը… ա՛յ, այստեղից սկսում եմ վախենալ: Էլ չեմ խոսում քաղաքի մյուս թաղամասերի մասին: Մի անգամ ստիպված էի մթով տատիկիս տուն գնալ, մինչև հասա, կես մարդ էի դարձել:

քաղաքացի
13.11.2006, 14:45
Ես Երևանյան փողոցներով մթին քայլելիս չեմ վախենում: Մտքովս անցել է վաղենալ, բայց այդ պահերին հիշում եմ, թե արտասահմանում՝ գերզարգացած երկրներում, ինչպես են մարդկանց դանակահարում ինչ-որ ստից պատճառով, օրինակ ես մի դեպք գիտեմ, երբ իմ ծանոթներից մեկը Փարիզում երեկոյան ժամը 11-ի կողմերը քայլում էր, երբ մոտեցավ մեկը և իրենից ծխախոտ խնդրեց: Ծանոթս պատասխանեց, որ ինքը այլևս չի ծխում և ծխախոտ չունի: Այդ պատասխանի համար ծանոթս 1 ժամ անց պարկած էր հիվանդանոցում 3 տեղից դանակի հարվածներ ստացած:
Այսպիսի դեպք Երևանում ինձ չի հանդիպել և ես շատ հպարտ եմ մեր քաղաքից: :)

StrangeLittleGirl
13.11.2006, 15:00
Իսկ ես կարող եմ ասել հակառակը: Օրինակ, գերմանական քաղաքները չափից դուրս ապահով են: Երբ Դրեզդենում գիշերվա ժամը 3-4-ին երեք աղջիկներով քայլում էինք, մտքներովս չէր էլ անցնում, որ որևէ մեկը կհարձակվի: Իսկ հետո երբ ոգևորված այդ մասին պատմում էինք ուրիշներին, ասում էին, որ Դրեզդենն այնքան էլ ապահով քաղաք չէ մյուս գերմանական քաղաքների համեմատ:
Ասում եմ, Երևանում արական սեռը բացարձակապես խնդիր չունի: Իգական սեռի համար է շատ վտանգավոր գիշերով մենակ զբոսնելը:

Cassiopeia
13.11.2006, 16:06
Կենտրոնում շատ լավ է, ավելի քիչ վտանգավոր ու ավելի լուսավոր, բայց հենց հասնում եմ Ռադիոտանը… ա՛յ, այստեղից սկսում եմ վախենալ:
Լրիվ համամիտ եմ, մանավանդ Քրչի բազար կոչված հատվածով որ պիտի անցնես (այնտեղ ցերեկներն էլ այնքան ապահով չէ) հատուկ դրա համար 5 րոպեի ճանապարը հնգապատկում եմ, որ քիչ թե շատ ապահով ճանապարհով տուն հասնեմ…հենց այդ ճանապարհահատվածի պատճառով աշխատում եմ ինչքան հնարավոր է շուտ տուն հասնել:
Իսկ ընդհանուր առմամբ սիրում եմ Երևանյան փողոցները, մանավանդ երեկոյան ժամերին: Չեք պատկերացնի ինչքան հետաքրքիր ու հիասքանչ տեսարան է բացվում մ եր պատշգամբից, երբ նայում ես երեկոյան Երևանին…

aniko
17.11.2006, 12:02
Միքաել Պողոսյանը երգ ունի
սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կես գիշերին
սա քո փողոցն է, կյանքի դպրոցը, ով հիշեցնում է անհիշելին....
այ դրա համար ել սիրում եմ Երևանյան փողոցները, հատկապես Աբովյան և Թումանյան փողոցները, ցհնայաց մերն էլ է լավը, ջահելների հանդիպման տեղն է Կորյուն փ. :)

StrangeLittleGirl
17.11.2006, 22:39
Միքաել Պողոսյանը երգ ունի
սա Երևանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ սպասում են դեռ կես գիշերին
սա քո փողոցն է, կյանքի դպրոցը, ով հիշեցնում է անհիշելին....
Էդ Միքայել Պողոսյանի երգը չէ, Ռուբեն Հախվերդյանինն է: Իսկական երևանցին Ռուբեն Հախվերդյանն է:

Վազգեն
18.11.2006, 01:18
Ես էլ եմ սիրում Երևանյան փողոցները։ Հատկապես լայն մայթերով փողոցներն եմ սիրում։

Kita
18.11.2006, 01:27
իսկ ես նեղ....մի տեսակ հարմար եմ ինձ զգում...օրինակ տերյանը....

Վազգեն
18.11.2006, 19:44
իսկ ես նեղ....մի տեսակ հարմար եմ ինձ զգում...օրինակ տերյանը....
Կիտա ջան, ես էլ, դու էլ մի տող տեքստ ենք գրել, բայց այդքանը հերիք կլինի, որ հոգեբանները մեր մասին մի քսան տող բան գրեն։ ;)

Ես էլ եմ Տերյան փողոցը շատ սիրում, կյանքիս մեծ մասը այդ փողոցի կողքն եմ ապրել։ :)

Riddle
18.11.2006, 20:51
Ես ավելի շատ երևանյան մայթերն եմ սիրում, քան փողոցները::{ Մեր որոշ փողոցներով անցնելն ինձ համակարգչային բարդ խաղ է հիշեցնում՝ պիտի շատ ուշադիր լինես և շատ արագ կողմնորոշվել կարողանաս, որպեսզի պատահաբար չզոհվես: Level-ն ամենաբարդերից է, և ընդամենը մի կյանք ունես… բառիս բուն իմաստով: Մի անզգույշ շարժում, և՝ game over::pardon

Empty`Tears
04.03.2008, 12:33
Սիրում եմ մեր Երևանյան փողոցները....Որտեղ մեծացել եմ, այդ փողոցն եմ սիրում...
Սիրում եմ Սայաթ_Նովա, Սարյան..... ;)
Գեղեցիկ է Երևանը գիշերով.... Երևանի գիշերներում՜՜՜՜՜.....:sulel
Մի պահ կարոտեցի....:oy

Mefistofel
04.03.2008, 12:40
Երևանի փողոցները լեգենդառ են... Ամեն փողոց ունի իր պատմությունը , որը հիշում են մեր յայրերը երբ ջահել տղեք էին :)

Սիրում եմ Երևանի փողոցները , որոնք արվեստագետներ դաստիրակելու հատկություն ունեն ... Հախվերդյանակա - Չարենցյան ... բոհեմական` Լեգենդար...

ChildOfTheSky
04.03.2008, 13:32
Աբովյան փողոցից լավը չկա :nono

keyboard
04.03.2008, 14:33
Աբովյան փողոցից լավը չկա :nono
100%,
Սիրում եմ Երևանը նամանավանդ գիշերով...
Նամանավանդ առանց բոմժերի... առանց փողոցում հարբած սկամեյկեքին քնած արարածների... առանց «քուչում» պպզած բարձր հայհոյող ՀԱՅ երիտասարդների... առանց փողոցում թքող մարդկանց...
Առանց այս ամենի, շաաաաատ եմ սիրում Երևանը այստեղ ես տանն եմ... այգիներում, աշնանային տերևեներ... համբուրվող զույգեր...:love սեր... ռոմոնտիկա... :loveնոստալգիա...:oy
Սիրում եմ Սայաթ-Նովա փողոցը... բա Աբովյանն ու Թումանյանը...

Սերխիո
04.03.2008, 19:39
Երևանում իմ ամենասիրելի վայրը դա Կասկադն է :ok ,իսկ փողոցներից սիրում եմ միայն
Թումանյանը

StrangeLittleGirl
04.03.2008, 19:52
Իսկ ես գնալով ավելի ու ավելի եմ սիրում Նորքի հոգեբուժարանը, դրա շրջակա տարածքը: Միայն դրա համար չարժե Երևանից հեռանալ: Սիրում եմ, երբ դուրս ես գալիս, գարնանային սառը քամին փչում է դեմքիդ, իսկ հաջորդ վայրկյանին արևը ջերմացնում է: Սիրում եմ, երբ քայլում ենք ձմռան թողած հետքերով՝ ցեխոտ ճանապարհներով: Սիրում եմ, երբ «գլորվում» ենք դիքերով: Ծիծաղում, կատակում: Նորքի հոգեբուժարան - շրջանային ճանապարհը միակն է քաղաքում, որ անընդհատ ոտքով կանցնեմ, չեմ ալարի, որ ինչքան էլ հոգնած լինեմ, կքայլեմ, երթուղային չեմ նստի: Խելագարի պես սիրում եմ քաղաքի այդ հատվածը, նրանից բաժանվել չեմ ուզում:

Lapterik
04.03.2008, 19:56
Էս թեման չէի տեսել ոնցվոր: Կասկադը շաաաաաաաաաաաատ եմ սիրում, մի ուրիշ ձևի եմ սիրում, մանավանդ ամռան երեկոներին: Սիրում եմ շատ շատ կենտրոնը, Մաշտոց, Սայաթ-Նովա, Թումանյան, Աբովյանից մի քիչ հոգնել եմ, բայց էլի շատ եմ սիրում: Ազատությունն եմ շաաաաաատ սիրում, շատ շատ:
Չեմ սիրում էն ծայրամասերը, 3-րդ մաս, էն տիեզերք չհասած ձախի վրայի կողմերը, հասկացախ էլի, 9-րդ մասիվը ու մնացած բոլոր մասիվներն ու ավանները, դե էլ ինչ ասեմ:
Զարմանալի կթվա երևի, բայց Կոմիտասն ու Բաղրամյանը չեմ սիրում ու տենցշարունակ:

Ծով
04.03.2008, 20:33
Հենց հիմա ոչ մի փողոց չեմ սիրում…:8
ՄԻնչև հենց հիման սիրում էի Աբովյան փողոցը…

Սերխիո
04.03.2008, 20:53
Չեմ սիրում էն ծայրամասերը, 3-րդ մաս, էն տիեզերք չհասած ձախի վրայի կողմերը, հասկացախ էլի, 9-րդ մասիվը ու մնացած բոլոր մասիվներն ու ավանները, դե էլ ինչ ասեմ:


բայց Երրորդ մասը ,երբ եղավ ծայրամաս Անյուտ ջան ?:think

Lapterik
04.03.2008, 20:54
Էրեխեք ջան բայց ես ստորակետ եմ չէ դրել ախր: Բայց եթե նույնիսկ չեմ դրել, իմ հաամր դրանք լրիվ ծայրամաս են:

ChildOfTheSky
04.03.2008, 21:14
Էրեխեք ջան բայց ես ստորակետ եմ չէ դրել ախր: Բայց եթե նույնիսկ չեմ դրել, իմ հաամր դրանք լրիվ ծայրամաս են:
Ավանը ծայրամաս ա , բայց էն օրը տաքսիով էկա տուն , տաքսիստն էլ Շումախեռի հոպարի տղեն էր , ասեց. _ Տեսար ոնց 4 րոպեում տեղ հասանք :

Գալաթեա
04.03.2008, 21:28
9-րդ մասիվին բան չասեք..իի :noti:noti

ChildOfTheSky
04.03.2008, 21:37
9-րդ մասիվին բան չասեք..իի
Ճիշտ ա , խոսում ենք մենակ Երևանի փողոցների մասին :lol , իսկ էտ 9-րդ մասիվը ո՞րտեղ ա :lol ;)

ivy
13.11.2008, 14:05
Երբ դեռահաս էի, իմ ամենասիրած փողոցը Թումանյանն էր։ Հիմա մի տեսակ անտարբեր եմ դարձել էդ փողոցի հանդեպ։ Ավելի շատ Սայաթ–Նովան, Աբովյանը ու համեմատաբար լռիկ–մնջիկ Տերյանն եմ սիրում։
Բայց դե Երևանը էնքան արագ է փոխվում, ամեն անգամ հետ եմ գալիս, տեսնում՝ մի քանի փողոցներ արդեն ուրիշ տեսք ունեն։ Ինձ դուր է գալիս, որ փոխում են, նորացնում, թեև փոշին ու կեղտը շատ է, բայց միևնույն է լավ է, որ կառուցում են։

Տատ
13.11.2008, 14:20
Իսահակյան: Տանում է Կասկադ:):
Բագրամյանի սկիզբը՝ մինչև Չեխովի դպրոց, Ճարտարապետների տուն...
Բայրոն: Կոնս-ի մոտով՝ Սայաթ-Նովա

Շատ եմ սիրում:)
Անձիս ձևավորման վայրերն են

Տատ
13.11.2008, 14:35
Գնունի:
Վերջին տարիների վերանորոգման մշտական հասցեն: Սիրեցի այդ փողոցը, թերևս բազարային է:

Չեմ սիրում Օրբելին, իսկ հիմա՝ Բաղրամյանի վերջը, նոր ահաբեկող կամուրջի պատճառով

Լուսաբեր
17.11.2008, 17:36
Շատ եմ սիրում Թումանյանը,Տերյանը :hands

Արևհատիկ
27.04.2009, 01:24
Սիրում եմ Կոմիտասը

Արևհատիկ
27.04.2009, 01:27
Ճիշտ ա սիրում եմ Երևանը քաղաքը,բայց որ տեղի փոշին հիշում եմ....:(
Կարամ ասեմ,որ մեր Կապանից լավ քաղաք չկա:hands

Katka
20.05.2009, 22:51
Թումանյան փողոցը շատ եմ սիրում, շատ եմ սիրում նաև Ազատության փողոցը... Թեև նեղվում եմ բարձրահարկ շենքերից, փնթի մայթերից, շատ մարդկանց հոսքից ու փոշոտ ծառերից: Բայց ինչ խոսք, գիշերներով Երևանը շատ գեղեցիկ է...

Dorian
21.05.2009, 00:09
Էհհհհ... Աբովյանն եմ սիրում... Չեմ ասի, թե խի...

One_Way_Ticket
21.05.2009, 00:25
Ամենասիրածս փողոցը Բաղրամյանն է։ Որովհետև
1) Համեմատաբար մաքուր է
2) Իրիկունները ահագին լավ լուսավորված է
3) Մարդաշատ չէ

Հայկօ
31.03.2011, 20:59
Կայֆոտ ա :).


http://www.youtube.com/watch?v=2Ie6MXA1qYs

Adriano
31.03.2011, 21:33
Կայֆոտ ա :).


http://www.youtube.com/watch?v=2Ie6MXA1qYs

Շատ հավես էր, էդ աղջկեքը արտասահմանցի էին չէ՞: Ասում եմ էն տղեն հենց մտավ հասկացանք, որ քիառթը մուտք գործեց................:)

Kita
01.04.2011, 00:13
Բա Գևի անվրդով դեմքը:))

Տրիբուն
02.04.2011, 15:49
Սիրում եմ Կոմիտասը, որովհետև ընդեղ եմ մեծացել:
Ալավերդյանը ( ոնց ա հիմա անունը՞), հատկապես վերջին մասը, որտեղ Եվրոպա հյուրանոցն ա ու կողքի շենքքերը, Արամին ու Խորենացին, քանի որ մի քանի հատ հին Երևանից շինություն ա մնացել ու քաղաքի հոտ ա գալիս:

Մեկ էլ սիրում եմ Տերյանը՝ Իսահակյանից մինչև Թումանյան - 20-րդ դարի սկզբի եվրոպական քաղաքներին հատուկ ոճի համար:

Վատ չի նաև Մոսկովյանը, Մաշտոցի երկու կողմերով, հատկապես դեմի Տերյան ընկախ կողմը…