PDA

Դիտել ողջ տարբերակը : Պատմություն Թեմայի "Ուխտ 40 օրյա աղոթքի"

Մտահոգ
28.08.2008, 19:05
Յայնժամ վարեցաւ Վանական ի բաժինը "Կրոն" ի հոգւոյն փորձել ի աստանայէն: 2 Եւ որոշեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր աղոթիւք և երկյուղածությամբ և խնդրեալ այլոց ոչ խանգարեսցէն զնա և պահեալ ապա քաղցեաւ: 3 Եւ մատուցեալ StrangeLittleGirl ասէ ցնա. Եթէ Վանական ես Աստուծոյ ապա "չլինե՛ս կեղծավորների նման": 4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է " թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ այլ աղօթյուք քոփիփեյսթեսցէ" 5 Յայնժամ առեալ ածէ զնա ՎԱՐՊԵՏՆ ի հարցն յուր և ասէ " ԱՄեն անգամ ճգնում ես նոր աղոթքի ժամանակ, թե քոփիփեյսթ ես անում" 6 եւ ասէ ցնա. "Ապե, դու բոց ես Նզովյալ ըլնեմ" 7 Ասէ ցնա դարձեալ Վանական. "Ես որև բան չեմ կարող ավելացնել": 8 Դարձեալ առնու ածէ զնա մոդեռատոր ի լեառն մի բարձր յոյժ եւ ցուցանէ նմա զամենայն գրառումն նորա և ասէ "Խնդրում և պահանջում եմ ամենայն մանրամասնությամբ ինձ բացատրել, այս թեմայի իմաստն ու նշանակությունը", 9 եւ ասէ ցնա "հանգամանալից հիմնավորել թեմայի համապատասխանությունը բաժնին՝"... Յայնժամ ասէ ցնա Վանական. "Վարվեք այնպես ինչես կցանկանաք,վերջ ի վերջո աշխարհում ոչինչ չի փոխվել "
Ապա եթող զնա Ադմին եւ գրեալ "Մոդեռատորական: Թեման փակվում է":
Յայնժամ գայ StrangeLittleGirl "Հոգեվարքից հետո"է ի "ՈՒխտ օրյա աղոթքի" առ Վանական գրառել ընդ նմանէ: *Եւ Վանական արգելու զնա եւ ասէ. "Ինձ պիտոյ է գրառել "Հոգեվարքից հետո" եւ դու առ իս գաս: Պատասխանի ետ StrangeLittleGirl եւ ասէ ցնա. "Ոչ արգելեսցէ զօրենս Ակունբի գրառել այսմաւուր զի այսպէս վայել է մեզ լնուլ զամենայն նեռվաքայքայությունս եւ ապա թոյլ ետ նմա: Եւ իբրեւ գրառեցաւ StrangeLittleGirl ե°լ ետ թեման նորաբաց "Ընդվզում". եւ ահա բացան նմա դրունք մոդեռատորաց սենեակի եւ ետես զհոգին մեծն ադմինի զի իջանէր իբրեւ ինֆռակշն եւ գայր ի վերայ նորա: Եւ ահա ձայն "Մոդեռատորական" որ ասէր. "Ով օֆֆտոպեսցէ նա ակումբափակվեսցէ իսպառ".. :
Շարունակելի:)

ars83
28.08.2008, 19:08
Դու էլ երևի չես կարողանում «նզովելը» ներել, չէ՞։

Մտահոգ
28.08.2008, 19:14
Դու էլ երևի չես կարողանում «նզովելը» ներել, չէ՞։

ես վանական չեմ բայց հավատում եմ..
..և թող զպարտիս մեր
որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց..

Մեղապարտ
28.08.2008, 19:17

Ինչ անխիղճ մարդ ես,բա եղավ:hands

ars83
28.08.2008, 19:23
ես վանական չեմ բայց հավատում եմ..
..և թող զպարտիս մեր
որպէս և մեք թողումք մերոց պարտապանաց..

Բա որ հավատում ես, ինչու՞ ես հիմա այս թեման բացել։ Որ մարդիկ մի բոլ «ղժժա՞ն»։
Զրուցարանում գրել եմ, հիմա էլ եմ գրում. ի՞նչ վատ բան էր գրել թեմայում Վանականը։ «Հայր մեր»–ն էր, «Հավատամքն» էր։ Ո՞ր մի կարդացողը վնասվեց։
Ասենք թե փարիսեցի համարենք գրողին, ասենք թե վատ մարդ լինի, բայց գրածը ու՞մ հոգուն էր վնաս տալիս։
Ավելի լավա, մարդիկ քաղաքավարիորեն, ժպիտով զառանցանքնե՞ր գրեն՝ SOADSOADSOAD..., մոգություն քարոզեն, սրա–նրա թումբանի գույնը քննարկեն, մենակ թե «էթիկային ու ակումբի կանոններին» համապատասխան, թե՞ «Հավատամքը» տեղադրեն։ Բայց չէ, ասել էր՝ չխանգարե՛ք։ Ո՞նց էր համարձակվել ազատ ակումցի մարդկանց նման բան ասել։

Մտահոգ
28.08.2008, 19:26
Բա որ հավատում ես, ինչու՞ ես հիմա այս թեման բացել։ Որ մարդիկ մի բոլ «ղժժա՞ն»։
։

Կներես էլի, որ քեզ չեմ հարցրել հետո բացել... իսկ ավելի մանրամասն՝ ուզեցա բացեցի, ու քեզ բացատրություն տալու կարիքը կներես բայց բացարձակ չեմ զգում:)

*e}|{uka*
28.08.2008, 19:27
Շշմելու բան է:( : Չհոգնեցի՞ք :fool

Աթեիստ
28.08.2008, 19:29
Բա որ հավատում ես, ինչու՞ ես հիմա այս թեման բացել։ Որ մարդիկ մի բոլ «ղժժա՞ն»։

Ծիծաղը առողջարար է, այնպես որ և' այս թեման, և' Վանականի գրառումների մեծ մասը նպաստում են ակումբի անդամների առողջությանը:

ars83
28.08.2008, 19:33
Կներես էլի, որ քեզ չեմ հարցրել հետո բացել... իսկ ավելի մանրամասն՝ ուզեցա բացեցի, ու քեզ բացատրություն տալու կարիքը կներես բայց բացարձակ չեմ զգում:)
Չէի էլ կասկածում, որ մի սենց բան կլսեմ։ Ես որտե՞ղ բացատրություն պահանջեցի։

Իսկ հաղորդագրությանս մնացած մասի վերաբերյալ բան չունե՞ս ասելու։

Ավելացվել է 3 րոպե անց

Ծիծաղը առողջարար է, այնպես որ և' այս թեման, և' Վանականի գրառումների մեծ մասը նպաստում են ակումբի անդամների առողջությանը:
Բայց ինչ–որ ծիծաղի թեմաները միշտ հավատի հետ կապված են ստացվում։ Երգչուհիներն ու մոգերը ակումբցիների առջղջանալու առիթ չե՞ն հանդիսանում։

Ծով
28.08.2008, 19:37
Լավ ի՞նչ եք ծանր տանում..Թե՛ Վանականը, Թե՛ Բյուրը, Թե Մտահոգը թե՛ մենք բոլորս այս ակումբի զարդերն ենք ամեն մեկս յուրովի...հիմա Մտահոգն էլ զվարճալի մի բան ա երկնել, որը ծնվել է ակումբային համատեղ կյանքից:D
ժպտացե՛ք ու անցե՛ք...:)
Մեկ էլ մի բան էլ...
երբեք կշեռքի նժարների վրա մի դրե՛ք ուրիշի հավատքը..դուք այն չափել չեք կարող, եթե անգամ դրա համար բավականաչափ «հիմքեր» ունենաք...
առավելևս այս դեպքում, երբ դաշտը այնուամենայնիվ վիրտուալ է...

Մտահոգ
28.08.2008, 19:40
Չէի էլ կասկածում, որ մի սենց բան կլսեմ։ Ես որտե՞ղ բացատրություն պահանջեցի։

Իսկ հաղորդագրությանս մնացած մասի վերաբերյալ բան չունե՞ս ասելու։

Ավելացվել է 3 րոպե անց

Բայց ինչ–որ ծիծաղի թեմաները միշտ հավատի հետ կապված են ստացվում։ Երգչուհիներն ու մոգերը ակումբցիների առջղջանալու առիթ չե՞ն հանդիսանում։

Չէ , չունեմ:) իսկ ժամանակս ծախսելու ավելի լավ առիթներ ունեմ..
իսկ բարոյախրատական զրույցների համար կարծում եմ "Զվարճալի" բաժինը ամենահարմարը չէ:
Հետո էլ ինչ որ իմաստային հակասություն կա, հը՞ եթե չէիր էլ կասկածում որ սենց բան կլսես, հարց-հաղորդագրությանդ իմաստը ինչ որ լուծվում է ուղղակի գրառումների թիվը ավելացնելու ցանկության մեջ:)

Kuk
28.08.2008, 19:47
Բա որ հավատում ես, ինչու՞ ես հիմա այս թեման բացել։ Որ մարդիկ մի բոլ «ղժժա՞ն»։
Զրուցարանում գրել եմ, հիմա էլ եմ գրում. ի՞նչ վատ բան էր գրել թեմայում Վանականը։ «Հայր մեր»–ն էր, «Հավատամքն» էր։ Ո՞ր մի կարդացողը վնասվեց։
Ասենք թե փարիսեցի համարենք գրողին, ասենք թե վատ մարդ լինի, բայց գրածը ու՞մ հոգուն էր վնաս տալիս։
Ավելի լավա, մարդիկ քաղաքավարիորեն, ժպիտով զառանցանքնե՞ր գրեն՝ SOADSOADSOAD..., մոգություն քարոզեն, սրա–նրա թումբանի գույնը քննարկեն, մենակ թե «էթիկային ու ակումբի կանոններին» համապատասխան, թե՞ «Հավատամքը» տեղադրեն։ Բայց չէ, ասել էր՝ չխանգարե՛ք։ Ո՞նց էր համարձակվել ազատ ակումցի մարդկանց նման բան ասել։

Ա՞րս, բա որ էդ աղոթքների հեղինակը մտած-չմտած սկսեց անեցքների տարափը, էդ ժամանակ ստեղ էի՞ր, հարցրի՞ր, թե ինչի համար ա անում: Որ ոմանց իրենց «հայրենիքներն» ուղարկելու չհաջողված փորձեր էր անում, հարցրի՞ր` ո՞ւմ ա վնասում, ինչի՞ համար ա արվում: Անձամբ ես` էս թեմայից մի բոլ «ղժժացի» ու դրա համար շնորհակալությունս եմ հայտնում հարգելի Մտահոգին: Երբ որ թումբանի գույնն էինք քննարկում, էդ ժամանակ, մեկը հենց ես, մնում էի ակումբի կանոնադրության, այդ թվում և ցենզուրայի մեջ, իսկ ակումբցիներից պահանջել, խնդրել կամ նրանց ասել, որ չգրեն իր բացած թեմայում, համարում եմ անհեթեթություն: Ի՞նչ է, եթե որևէ մեկի մոտ հարց առաջանա այդ գրառումների, տվյալ դեպքում` աղոթքների հետ կապված, նա չպե՞տք է ուղղի այդ հարցը:

ars83
28.08.2008, 19:51
Չէ , չունեմ:)
Ափսոս։ Քո կարծիքը ես ուշադիր կլսեի։

Լավ ի՞նչ եք ծանր տանում..Թե՛ Վանականը, Թե՛ Բյուրը, Թե Մտահոգը թե՛ մենք բոլորս այս ակումբի զարդերն ենք ամեն մեկս յուրովի...հիմա Մտահոգն էլ զվարճալի մի բան ա երկնել, որը ծնվել է ակումբային համատեղ կյանքից ժպտացե՛ք ու անցե՛ք...
Անցնում եմ, բայց ժպտալս չի գալիս...

Մեկ էլ մի բան էլ...
երբեք կշեռքի նժարների վրա մի դրե՛ք ուրիշի հավատքը..դուք այն չափել չեք կարող, եթե անգամ դրա համար բավականաչափ «հիմքեր» ունենաք...

Ճիշտ եք ասում, բայց ես չեմ էլ չափում, իմ փոխարեն դա արդեն արել են ուրիշները, Զրուցարանում գրել եմ։

Ծիծաղը, իհարկե, լավ բան է, բայց նայած ինչի նկատմամբ։ Ավետարանի խոսքերը վերցնել և զվարճալի պատմություն սարքել՝ ես չեմ ընդունում (հիմա ես էլ այսպիսի մարդ եմ)։
Հասկանում եմ, որ մարդն իր գրաբարի իմացությունն էր ցույց տալիս, իրոք տաղանդավոր մարդ է, այլ թեմաներից էլ եմ նկատել, բայց ամեն թեմա ծաղրի ու կատակի համար չի, կարծում եմ։

Աթեիստ
28.08.2008, 19:54
Բայց ինչ–որ ծիծաղի թեմաները միշտ հավատի հետ կապված են ստացվում։ Երգչուհիներն ու մոգերը ակումբցիների առջղջանալու առիթ չե՞ն հանդիսանում։

Կարծում էի նիքս քեզ պետք է հուշեր, որ, ԱՅՈ, նման թեմաներն ինձ համար առավել ծիծաղելի են: :B

Մտահոգ
28.08.2008, 20:00
Ափսոս։ Քո կարծիքը ես ուշադիր կլսեի։

Անցնում եմ, բայց ժպտալս չի գալիս...

Ճիշտ եք ասում, բայց ես չեմ էլ չափում, իմ փոխարեն դա արդեն արել են ուրիշները, Զրուցարանում գրել եմ։

Ծիծաղը, իհարկե, լավ բան է, բայց նայած ինչի նկատմամբ։ Ավետարանի խոսքերը վերցնել և զվարճալի պատմություն սարքել՝ ես չեմ ընդունում (հիմա ես էլ այսպիսի մարդ եմ)։
Հասկանում եմ, որ մարդն իր գրաբարի իմացությունն էր ցույց տալիս, իրոք տաղանդավոր մարդ է, այլ թեմաներից էլ եմ նկատել, բայց ամեն թեմա ծաղրի ու կատակի համար չի, կարծում եմ։

ապեր, լավա սաղ, անցանք, խաչակրաց արշավանքի աշխատանքների համար հատուկ թեմա կարող ես բացել... Աստված կարծում եմ գնահատեց ու ըստ արժանվույն կպարգևի քեզ շնորհն իր քո նախանձախնդիր քրիստոնեական վարքի համար.. իսկ իմ մեղավոր արածների համար, աղոթիր նաև մեղավոր անձիս թողության համար... գրաբարիս իմացության չափն էլ ցուցադրում եմ, դրա համար էլ աղոթքներումդ հիշիր մեղավոր անձն իմ, ամէն:

Աթեիստ
28.08.2008, 20:00
ամեն թեմա ծաղրի ու կատակի համար չի, կարծում եմ։

Հարգելիս, կարո՞ղ ես հուշել, թե ով է որոշելու այն թեմաների ցուցակը, որոնք կատակի ու ծաղրի համար են:

Հայերը մոտ մեռելների մասին էլ կատակները շատ ծանր էին տանում: Բայց օրինակ "Մեծ պատմություն փոքր քաղաքում" ֆիլմը դեմ գնաց նման ստերեոտիպին: Հուսով եմ դա շարունակական կլինի:

ars83
28.08.2008, 20:02
Բարև, Կուկ։

Ա՞րս, բա որ էդ աղոթքների հեղինակը մտած-չմտած սկսեց անեցքների տարափը, էդ ժամանակ ստեղ էի՞ր, հարցրի՞ր, թե ինչի համար ա անում: Որ ոմանց իրենց «հայրենիքներն» ուղարկելու չհաջողված փորձեր էր անում, հարցրի՞ր` ո՞ւմ ա վնասում, ինչի՞ համար ա արվում:
Մի քիչ առաջ հարցրել եմ Զրուցարանում, հույս ունեմ, կպատասխանի, կիմանանք։
Կուկ, դու՞ էլ չես հասկանում, ինչի դեմ եմ ես գրում։ Ինձ համար լրիվ միևնույնն ա՝ Վանականն ա գրողը, թե ուրիշ մեկը։ Ինձ հետաքրքրում ա ինչա գրում մարդը։ Ոչ ոք ինձ չասեց, որ Վանականի տեղադրած նյութը՝ աղոթքներն ու «Հավատամքը», վատ բաներ են։ Բայց բոլորը խոսում են Վանականի անձից։ Բայց գրողի անձն ի՞նչ կապ ունի։ Ես տարբեր մարդկանցից սխալ բաներ լսել եմ, բայց իրենց ասածները ասողի հետ չեմ կապում, վաղը եթե ճիշտ բան ասի, կլսեմ էլ, կհամաձայնվեմ էլ (չեմ ասի՝ սա էն սխալ բաներ ասողնա, սրա ասածն ի՞նչ պիտի լինի)։

Երբ որ թումբանի գույնն էինք քննարկում, էդ ժամանակ, մեկը հենց ես, մնում էի ակումբի կանոնադրության, այդ թվում և ցենզուրայի մեջ, իսկ ակումբցիներից պահանջել, խնդրել կամ նրանց ասել, որ չգրեն իր բացած թեմայում, համարում եմ անհեթեթություն:
Ես էլ դա եմ ասում, կարո՞ղա «Հավատամքը» թումբանի գույնից պակաս էր, ո՞ր շատերին վրդովեցրեց թեման։ Ցավը նա է, որ թեմայում տեղադրածը, երևի, հետաքրքիր էլ չէր, կարևորն այն էր, որ «նզովող Վանականն» ա գրել։

Ի՞նչ է, եթե որևէ մեկի մոտ հարց առաջանա այդ գրառումների, տվյալ դեպքում` աղոթքների հետ կապված, նա չպե՞տք է ուղղի այդ հարցը:
Բայց ու՞ր են այդ հարցերը։ Ձեռք առնելուց ու քննադատելուց բացի դու ի՞նչ տեսար այդ թեմայում։

Աթեիստ
28.08.2008, 20:08
Ես էլ դա եմ ասում, կարո՞ղա «Հավատամքը» թումբանի գույնից պակաս էր, ո՞ր շատերին վրդովեցրեց թեման։

Պատասխանում եմ. որպես ԱՅԴ թեման փչացնող երկրորդ անձ:
Ինձ վրդովվեցրեց ոչ թե թեման (եթե ուշադիր կարդացել ես գրածներս), այլ թեմայի հեղինակի բողոքը այլ թեմայում: Գրառումս էլ ուղղված էր ոչ թե քո կողմից այդքան կարևորված թեմային, այլ հեղինակին և իր որոշ քայլերին:
Հետաքրքիր էր կարդալ աղոթքներ, թող շարունակեր գրել, կարդացողներն էլ կարդային:
Անեկդոտներ բաժնում (ինչքան էլ դա տարօրինակ կթվա Վանականին կամ քեզ), բացի անեկդոտներից (որոնք գրվում են ոչ քննարկման համար) լինում են նաև այլ գրառումներ:

ars83
28.08.2008, 20:13
Հարգելիս, կարո՞ղ ես հուշել, թե ով է որոշելու այն թեմաների ցուցակը, որոնք կատակի ու ծաղրի համար են:
Գրել եմ «կարծում եմ», այսինքն՝ իմ անձնական կարծիքն է։ Ամեն մարդ ինքն է որոշում, ինչի վրա ծիծաղի։

Հայերը մոտ մեռելների մասին էլ կատակները շատ ծանր էին տանում:
Հա, դե շատ լավ, ես էլ ուրեմն հին հայ եմ, անցած դարերից մնացած ստերեոտիպ, ոչ ամերիկա–անկարծրատիպ եմ, ոչ ռուսա–սրամիտ, ոչ եվրոպա–զարգացած, հասարակ հայ։ Փառք Աստծուն, որ ինձ այս ազգի մեջ ա ծնվել տվել։

Բայց օրինակ "Մեծ պատմություն փոքր քաղաքում" ֆիլմը դեմ գնաց նման ստերեոտիպին: Հուսով եմ դա շարունակական կլինի:
Շատ լավ, թող ծիծաղեն, պարեն, երգեն, թաղումներին մռայլ դեմքերով չնստեն, ամեն ինչ թեթև տանեն, ազատություն վայելեն, ես բա՞ն եմ ասում։ Բայց ուրիշներից թող նույնը չպահանջեն, վերջապես, ազատ ընտրությունա, չէ՞։

Ավելացվել է 4 րոպե անց

Պատասխանում եմ. որպես ԱՅԴ թեման փչացնող երկրորդ անձ:
Ինձ վրդովվեցրեց ոչ թե թեման (եթե ուշադիր կարդացել ես գրածներս), այլ թեմայի հեղինակի բողոքը այլ թեմայում:

Սա միակ քո գրառումն է, որը մնացել է այդ թեմայում.

1. Ինչպես արդեն նշել են, աղոթքը ՇՈՈւ չի:
2. Ուզում ես քո գրառումներին ոչ ոք ոչինչ չավելացնի կարող ես օգտվել ամբողջ աշխարհում լայն տարածում գտած ԲԼՈԳ-երից:
3. Ակումբի ցանկացած անդամ իրավունք ունի ցանկացած չփակված բաժնում գրառում անելու: Խնդրել ես, մարդիկ կարող են կամ կատարել խնդրանքդ, կամ ոչ, տվյալ դեպքում չեն կատարել:
Այստեղ չկա հղում հեղինակի՝ այլ թեմայում բողոքելուն։ Եթե որևէ բան եմ բաց թողել, ավելացրու, խնդրեմ։

Kuk
28.08.2008, 20:18
Բարև, Կուկ։

Մի քիչ առաջ հարցրել եմ Զրուցարանում, հույս ունեմ, կպատասխանի, կիմանանք։
Կուկ, դու՞ էլ չես հասկանում, ինչի դեմ եմ ես գրում։ Ինձ համար լրիվ միևնույնն ա՝ Վանականն ա գրողը, թե ուրիշ մեկը։ Ինձ հետաքրքրում ա ինչա գրում մարդը։ Ոչ ոք ինձ չասեց, որ Վանականի տեղադրած նյութը՝ աղոթքներն ու «Հավատամքը», վատ բաներ են։ Բայց բոլորը խոսում են Վանականի անձից։ Բայց գրողի անձն ի՞նչ կապ ունի։ Ես տարբեր մարդկանցից սխալ բաներ լսել եմ, բայց իրենց ասածները ասողի հետ չեմ կապում, վաղը եթե ճիշտ բան ասի, կլսեմ էլ, կհամաձայնվեմ էլ (չեմ ասի՝ սա էն սխալ բաներ ասողնա, սրա ասածն ի՞նչ պիտի լինի)։
Բարև, Արս:
Արս, ես հասկանում եմ գրածդ այնպես, ինչպես կարդում եմ. ոչ ավել, ոչ պակաս: Անձամբ ինձ մոտ նրա Աստվածաշնչյան գրառումները լուրջ տպավորություն չեն թողնում: Առայժմ չեմ խոսում այն մասին, որ «Աստված» բառը գրել է փոքրատառով, քանի որ հույս ունեմ, որ դա ընդամենը վրիպակ է:

Ես էլ դա եմ ասում, կարո՞ղա «Հավատամքը» թումբանի գույնից պակաս էր, ո՞ր շատերին վրդովեցրեց թեման։ Ցավը նա է, որ թեմայում տեղադրածը, երևի, հետաքրքիր էլ չէր, կարևորն այն էր, որ «նզովող Վանականն» ա գրել։
Ապեր, արի դրանք չհամեմատենք, առավել ևս` չխառնենք իրար. տարբեր թեմաներ, տարբեր մարդիկ, տարբեր նախասիրություններ: Եվ անձամբ ինձ համար, կապ ունի, թե ով է գրառման հեղինակը: Ասեմ, թե ինչու. եթե գայլը ոչքարի միսը բերանում ծամելով խոսա այն մասին, որ չի կարելի ոչխարին ուտել, ես չեմ հավատա նրան, չեմ հավատա նաև այն դեպքում, երբ արդեն այդ միսը բերանում չլինի` կուլ տված լինի, ասեմ ավելին` չեմ հավատա նույնիսկ այդ մսի` ստամոքսից բացակայելու դեպքում:

Բայց ու՞ր են այդ հարցերը։ Ձեռք առնելուց ու քննադատելուց բացի դու ի՞նչ տեսար այդ թեմայում։

Զերծ եմ մնում տվյալ դեպքում «ձեռք առնել» արտահայտությունն օգտագործելուց, իսկ ինչ վերաբերում է քննադատելուն, ապա ինչո՞ւ չքննադատել մի բան, որը դուրս է այն կանոնադրությունից, որն ընդունում են ֆորումի անդամները:

Աթեիստ
28.08.2008, 20:22
Շատ լավ, թող ծիծաղեն, պարեն, երգեն, թաղումներին մռայլ դեմքերով չնստեն, ամեն ինչ թեթև տանեն, ազատություն վայելեն, ես բա՞ն եմ ասում։ Բայց ուրիշներից թող նույնը չպահանջեն, վերջապես, ազատ ընտրությունա, չէ՞։

Ես որ ծիծաղում էի, չէի էլ պահաջում, որ մյուսներն (օրինակ դու) ինձ հետ ծիծաղեն:

Սա միակ քո գրառումն է, որը մնացել է այդ թեմայում.

Այստեղ չկա հղում հեղինակի՝ այլ թեմայում բողոքելուն։ Եթե որևէ բան եմ բաց թողել, ավելացրու, խնդրեմ։

Ես որոշեցի ԱՅԴ թեմայում գրառում անել միայն այն ժամանակ, երբ Վանականը (վիրավորված Բյուրի գրառումից) բողոքել էր ադմինիստրացիային իր խնդրանքը չհարգելու կապակցությամբ:
Հարգանքը չեն պահանջում, այն վաստակում են:

Մեղապարտ
28.08.2008, 20:31
Ես որ ծիծաղում էի, չէի էլ պահաջում, որ մյուսներն (օրինակ դու) ինձ հետ ծիծաղեն:
Ես որոշեցի ԱՅԴ թեմայում գրառում անել միայն այն ժամանակ, երբ Վանականը (վիրավորված Բյուրի գրառումից) բողոքել էր ադմինիստրացիային իր խնդրանքը չհարգելու կապակցությամբ:
Հարգանքը չեն պահանջում, այն վաստակում են:

Հարգելի աթեիստ ,կանխակլությունը վատ բան է, դիալոգի մեջ կա երկու կողմ , ես դիմել էի ենթադրյալ կողմին խնդրանքով չխանգարել որը հարկավոր էր հասկանալ խնդրանք դիմում :
Մի գուցե դժվար ընկալելի բան է թե ինչ է նշանակու խնդրանք :
Տվյալ դեպքում ես խնդրել եմ և ոչ թե պահանջել , իմ խնդրանքը մերժվել է :
Ես չեմ խնդրել հարգանք , սա արդեն ֆանտազիա է:

ars83
28.08.2008, 20:34
իսկ իմ մեղավոր արածների համար, աղոթիր նաև մեղավոր անձիս թողության համար...
Ես չեմ, որ պիտի որոշեմ, ովա մեղավոր, ով՝ չէ, mtahog ջան։ Իսկ աղոթելը, ամեն հայ պիտի աղոթի իր ազգի համար, այնպես որ այստեղ խնդրել–չխնդրելու հարց չկա։

գրաբարիս իմացության չափն էլ ցուցադրում եմ
լավ ես անում, ես մենակ ուրախանում եմ, ես էլ կուզեի լավ գրաբար իմանալ։

Աթեիստ
28.08.2008, 20:38
Հարգելի աթեիստ ,կանխակլությունը վատ բան է, դիալոգի մեջ կա երկու կողմ , ես դիմել էի ենթադրյալ կողմին խնդրանքով չխանգարել որը հարկավոր էր հասկանալ խնդրանք դիմում :
Մի գուցե դժվար ընկալելի բան է թե ինչ է նշանակու խնդրանք :
Տվյալ դեպքում ես խնդրել եմ և ոչ թե պահանջել , իմ խնդրանքը մերժվել է :
Ես չեմ խնդրել հարգանք , սա արդեն ֆանտազիա է:

1. Ես հատուկ ուշադրություն եմ դարձնում, որ դիմացինի անունը (ակումբում դա նիքն է) մեծատառով գրեմ:

2. Եթե գիտակցում ես, որ դ խնդրանք է, որը կարող են ինչպես կատարել, այնպես էլ Չկատարել, պետք չէր բողոքել:
Ես շատ լավ գիտեմ, որ անձրև կարող է և գալ և չգալ, և ինձ դուր չեկած տարբերակի դեպքում չեմ բողոքում:

Մեղապարտ
28.08.2008, 20:55

Հագելիս բողոքը արդեն իրավունքի խնդիր է ,ես օգտվել եմ իմ իրավունքից ,ինչն՞ է այստեղ տարորինակ

Ծով
28.08.2008, 20:56
Երանի գլուխ չեւնենայի, չցավար:(

Աթեիստ
28.08.2008, 21:03
Հագելիս բողոքը արդեն իրավունքի խնդիր է ,ես օգտվել եմ իմ իրավունքից ,ինչն՞ է այստեղ տարորինակ

Հարգելիս, մի անգամ արդեն ասել եմ, ակումբի անդամներն իրավունք ունեն գրառում կատարելու չփակված թեմաներում: Դու բողոքում էիր նրանց այդ իրավունքի դեմ:
Տարօրինակ է ֆորումում բողոքել գրառում անելու փաստի և ոչ թե բովանդակության դեմ:

Ուլուանա
28.08.2008, 21:07
Մոդերատորական։ Թեման փակվում է՝ Վանական անդամի հերթական քննարկման վերածվելու պատճառով, թեև հենց սկզբից էլ թեմայում քննարկելու բան կարծես թե չկար...