PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ կասեք այսօրվա երթուղային տաքսիների մասին:

Angelina
09.11.2006, 16:00
Ասեմ, որ ահավոր են աշխատում…
Կարծում եմ, որ բոլորն էլ դժգոհ են:

kristal
09.11.2006, 16:06
Համամիտ եմ քեզ հետ, մի կերպ խցկվում ես :angry ,մեկին էլ խնդրում ես,որ հետևիցտ դուռը փակի: Շատ տհաճա:{

StrangeLittleGirl
09.11.2006, 17:11
Երթուղայինների մասին… Հը՛մ, կարևորը՝ ժամանակին դասի հասնում եմ:

քաղաքացի
09.11.2006, 21:09
Պետք է հանեն վերացնեն այդ գաղափարը: Թող ավելացնեն ավտոբուսները, ավելացնեն կանգառները՝ հիմա շատ հեռու են գտնվում իրարից… ինձ թվում է տրանսպորտը կկայունանա, էլ ոչ մի խծկվել չի լինի :)

Aida
09.11.2006, 21:55
Նայած որ օրերին ու օրվա որ ժամին: Օրինակ կիրակի օրը շատ հեշտա երթուղային գտնել: Իսկ աշխատանքային օրերին հատկապես առավոտը կամ երեկոյան 6-ի կողմերը ուղղակի անհնար ա ազատ նստատեղով երթուղային գտնել: Ստիպված օգտվում ենք տաքսիից:

John
09.11.2006, 22:45
Առավոտյան եթե 5 րոպե ուշ եմ դուրս գալիս տանից՝ 20 րոպե ուշանում եմ դասից, իսկ եթե ժամակին եմ դուրս գալիս՝ 25 րոպե շուտ եմ հասնում… աննորմալ երևույթ… Շատ դժգոհ եմ տիրող իրավիճակից, իսկ ելք կա՝ երթուղային տաքսիները ՎԵՐԱՑՆԵԼ

Artgeo
09.11.2006, 23:11
ես ել էի տենց
Եթե 7.40 դուրս գայի, ապա 7.55 ին էի հասնում
Եթե 7.45 դուրս գայի, ապա 10.00 ին էի հասնում
Դա են դեպքում, երբ դասերս սկսվում էին 8.30

Բարի գալուս Խայաստան…

Հենո
10.11.2006, 11:04
իսկականից ,որ վատ են աշխատում…
կամ էլ մեկ-մեկ նենց պիկա լինում ,որ «ՌԱԺՈԿՈՎ» պիտի մտնես ներս
ու էտ սաղ նրանիցա ,որ վարորդները ագահ են …

Աբելյան
10.11.2006, 19:34
Кошмар :8
Ավելի լավ ա տաքսով դասի գնալ...

քաղաքացի
15.11.2006, 18:50
Քաղաքը վերջին մի քանի օրը դարձել է գժանոց: Կարծես պարետային ժամ է հայտարարված, որ ոչ մեկը տանը չլինի: :D
Երթուղային տաքսիները խնդիրը արդեն շատ լուրջ է: Հիմա ոստիկանությունը սկսել է ստիպել, որ կանգառից դուրս ոչ մի երթուղային տաքսի չկանգնի: Նկատել եմ, որ այս որոշումից հետո քաղաքի ճանապարհները գնալով ավելի են խճողվում: Այս որոշումը նախատեսված էր հակառակը ձգտելու համար, այսինքն՝ լինի կարգ ու կանոն:
Դե ինչ… սպասենք շաբաթվա վերջը գա ու տեսնենք, թե ով կհաղթի, երթուղային տակսիները, ոստիկանությունը, թե՞ հարսանիքները:
Հուսանք, որ այդ օրերին վթարների թիվը շատ չի աճի ;)

Fobus
15.11.2006, 20:45
էն ա վատը, որ վարորդները վախից ա,որ կանգառում չեն կանգնում: Լավ կլիներ, որ մտածելով այդպես անեին:
Բայց էսօր Օպերայի մոտ նենց լավ էր, տաքսիներն ու գիշերային "գեղեցկուհիները" չկային, ու երթուղային տաքսիները իրենց տեղում(կանգառում) էին կանգնում

otar
15.11.2006, 21:10
ինչ-որ անհասկանալի փսիխոզային վիճակ ա... մենակ կանգառներում են կանգնում... ժողովուրդ!!! ուշքի եկեք մարդ կա մինչև օրս չգիտի կանգառների տեղերը ոնց ա օգտվելու այդ երթուղայիններից :D :D էդ վարորդներն ել ողորմելի վիճակում են ... իրանց բառապաշարը... իրանց ԱՐՏԱՀԱՅՏՈւԹՅՈւՆՆԵՐը "Եզի ծնունդ" "Ոչխարի ախչիկ" "*** լակոտ" "******" ու տենց տարբեր... կանանց ներկայությամբ.. նույնիսկ երբ որ մի աղջիկ ( ես ) նստած է դիմացի նստարանին [ի դեպ սա էլ է պռոբլեմ... երթուղայինում ասեղ գցելու տեղ չկա բայց միևնույն է աղջիկները հետևն են նստում ]
էէ... հասկանում եք շատ տխուր է ձմռանն էլ նստում ես երթուղային ... է... եդ մուշտակների մազերը մտնում են քիտդ... սկսում ես շոքել ինչ-որ մեկը ցեխոտ ոտքերով կանգնում է մաքուր կոշիկներիդ անասելի անիմաստ Ոծանելիքի և քրտնահոտի խառնուրդ հոտ է գալիս ուզում ես գլուխդ դուրս հանել պատուհանից մեկ էլ ըհը մի հիստերիկ կնիկ փակում է պատուհանը այ սենց դեմքով :angry ... ու~ֆ ավելի լավ է ոտքով քայլես

քաղաքացի
16.11.2006, 00:15

Շատ լավ ու զզվելի պատմություննեն հիշեցրեցիր: :D
Բա հիմա ես ո՞նց պիտի մարշուտկա նստեմ: :[

Ուլուանա
16.11.2006, 11:10
Կամ էլ որ երկար ժամանակ ծալապատիկ կանգնած ես լինում, համ մեջքդ է ջարդվում, համ ոտքերդ, մեկ էլ ինչ-որ մեկը մեծահոգաբար քեզ իր կողքին մի չափազանց համեստ տեղ է տրամադրում, նայում ես էդ տեղի չափսին, զգում ես, որ նույնիսկ կեսդ չի տեղավորվի, հետևաբար ժպտալով շնորհակալություն ես հայտնում ու քաղաքավարի հրաժարվում, բայց երբեմն տեղ առաջարկողն այնքան համառ է գտնվում, որ ստիպված ես լինում մի կերպ «նստել», որից հետո սկսում ես երանի տալ այն ժամանակվան, երբ ծալված կանգնած էիր ... :bl :{

Taurus
16.11.2006, 11:24
ինչ-որ մեկը ցեխոտ ոտքերով կանգնում է մաքուր կոշիկներիդ
Իրա ոտքերն էին ցեխոտ , թե կոշիկները?:)

հիմա ինչ-որ կարգավորում ա գնում , Միլիցեքը շարված կանգառներում , մտածում ես լավ ա սենց , ճիշտ ա , բայց եթե ինքը իրաշահը չունենար , 8 հոգով չէին գա կանգառ տեղափոխելու:
Ես որ ընդհանրապես փորձում եմ մետրոյով գնալ-գալ:, Հարմար ա ու նույնիսկ եթե նստելու տեղ չկա , հանգիստ կանգնում ես , իմ այժհամար էտ պռոբլեմ ա , երթուղայինի մեջ 4 տակ ծալվում ես ,հետո բացվել չի լինում::(
Չե պետք ա մեքենա գնել:)

StrangeLittleGirl
16.11.2006, 18:01
Ինչի՞ց է, որ ես երթուղայինների խնդիր երբեք չեմ ունենում: Հիմնականում նստած եմ գնում, իսկ եթե կանգնում էլ եմ, ապա միակ կանգնողը ես եմ լինում, ոչ ոք չի խանգարում: :think

քաղաքացի
16.11.2006, 18:03
Ինչի՞ց է, որ ես երթուղայինների խնդիր երբեք չեմ ունենում: Հիմնականում նստած եմ գնում, իսկ եթե կանգնում էլ եմ, ապա միակ կանգնողը ես եմ լինում, ոչ ոք չի խանգարում: :think
Շատ պարզ է: Գիծը կա՛մ մի երկու կանգառ առաջ է սկսվում, կա՛մ էլ մի երկու կանգառ հետո վերջանում է:

StrangeLittleGirl
16.11.2006, 18:08
:D Ախր ես մենակ մի երթուղայինից չեմ օգտվում: Կան այնպիսիք, որ գծի մեջտեղներում եմ նստում: :P

քաղաքացի
16.11.2006, 18:13
:D Ախր ես մենակ մի երթուղայինից չեմ օգտվում: Կան այնպիսիք, որ գծի մեջտեղներում եմ նստում: :P
Ուրեմն էլի մի պատասխան է մնում: Այդ ամենը կբացատրի քո նախկին ստորագրությունդ:
«Հիսուսն իմ փրկիչն է…»
;)

Ուլուանա
16.11.2006, 22:13
Ինչի՞ց է, որ ես երթուղայինների խնդիր երբեք չեմ ունենում: Հիմնականում նստած եմ գնում, իսկ եթե կանգնում էլ եմ, ապա միակ կանգնողը ես եմ լինում, ոչ ոք չի խանգարում: :think
Բյուր, համ էլ մի մոռացիր, որ ցածրահասակների համար կանգնելը շատ ավելի հարմար է։ :D Ծալվելու կարիք չունես։ :hands

StrangeLittleGirl
16.11.2006, 22:18
Չէ՛, ծալվելը ծալվում եմ, բայց շատ շուտ նստելու տեղ է ազատվում :P

Root
27.04.2007, 10:09
Այ մարդ լավ են անում կանգնացնում են , 12 տեղանոց երթուղայինում 28 հոգի տեղավորելը հետն էլ մեքենայի մեջ "Վառել եմ մոմերս" մինչև վերջի ԽԱԶ միացնելը ու ամեն նստողի վրա մուննաթ գալը որ արրրագացնի .... ասա ինչեմ է եկել բողոքում ... ճիշտեն անում էլի մեկ մեկ որ դրանցից որոծներին տեղնեն դնում գեղական կարգով

Մանե
27.04.2007, 22:14
Ես էլ եմ բոլորի օրին
07.30 նստում եմ,08.35 եմ հասնում 20 րոպեանոց ճամփեն,
07.45 նստում եմ,08.15 դպրոցում եմ
Հա,դասերն 08.30 ա:)
Համ էլ վիճակն ահավոր անկապ ա,դուս ես գալիս մարշրուտկից,վիզդ ծռված:scare ,քիթդ կոտրած, մազերդ էլ Գզգզվաաաած:angry :bl :crazy :}
Ամենազզվելին էն ա,որ ոնց որ սովի տարի լինի,ով հելնում ա,15 հոգի թափվում են էդ տեղի վրա,արդյունքում հետևի տեղի նստածն ա հասցնում այդտեղ նստի ու..............:}

Root
27.04.2007, 22:24
Ինչ պտի ասենք ... ես բաժակով էլ խմենք հույսի ու հավատի կենացը ....համբերություն իրանց:

Wisper
02.05.2007, 23:57
Ամենազզվելին էն ա,որ ոնց որ սովի տարի լինի,ով հելնում ա,15 հոգի թափվում են էդ տեղի վրա,արդյունքում հետևի տեղի նստածն ա հասցնում այդտեղ նստի ու..............:}

Վույ վույ վույ: Մանե ջան նույնիսկ ես իմ 18 տարեկան հալով լավ չեմ հիշում սովի տարիները, դու ո՞րտեղից հիշեցիր :P :D :

Իսկ ընդհանրապես ահավորա էտ տաքսիների վիճակը... մեջից ես միշտ ինչ որ զզվելի հոտեր եմ առնում (գի՞տեք ինչի նմանա էտ հոտը - էն որ ասենք լվացքի մեքենայի մեջ մի շաբաթվա ընթացքում շորեր է ավելագվում որ հետո լվացվի... դէ էն վերջի շորը դնելուց արդեն որ բացում ես կռիշկեն մի հատ բուղա փչում քթիտ: Այ դրա պես :D :oy ):
Հլը չհաշված մունաթով դեմքը ուստի՝ մեծ մասը երևի... ու չհաշված էն տափակ մարդկանց, որ մոտավորապես սենցա՝
Ուրեմն սաղ մարշուտկով մեկ մի հատ խշշոցա ընկնում ու մինչև էտ անկապ տռուպկեն հանում են դնում ականջին հոգիտ հելնումա... չտեսներ արի ու մի ասա իմ նման վիբռացիա դրեք :angry :oy : Հա բա վերջը...
- Հալլոոոո (կամ էլ թե չէ աալլյյոոա)
- Հա ախչի մառռռշուտկի մեջ եմ... սպասի գալիս եմ... հեսա 5 րոպեից ըտե եմ
անցավ 2 րոպե...
- Հալլոոոո (կամ էլ թե չէ աալլյյոոա)
- Ախչի դե սպասի փողը ստանամ իջնում եմ արդեն...

Վայ տնաշեն ազգա հաաա.... Չնեղանա ոչմեկ, բայց ես ում հետ որ պայմանավորվում եմ միշտ մի 15 րպոե ուշանում են հիմնականում.... արդեն սովորել եմ դրան...
Դէ վսյո էքանը, էլ չեմ գրի, թե չե.... գնա գալիսա.... :oy
Բայց դէ լավն ենք էլի, լավը :D :hands :) :ok