PDA

Դիտել ողջ տարբերակը : 451թ.: Հավատա՞նք Եղիշեին



dotsent
28.08.2008, 16:50
Վասակ Սյունին դավաճան է:think:think: Վարդան Մամիկոնյանը հերոս է:think և այլն...

Սամվել
28.08.2008, 16:54
Չէ Այ ախպեր.. Սաղ Սուտա Չհավատաս դրանց.. Սաղ Հայլուրնա :lol

Համ էլ :oy հենց թեմա կա ... :8

Lion
28.08.2008, 17:26
Վարդանանց պատերազմին վերաբերող հիմնական վեճը սովորաբար առաջանում է Վարդանի և Վասակի դիրքորոշման վերաբերյալ: Ընդ որում, կարծիքներ արտահայտվել են բուն Ավարայրից հետո և արտահայտվում են մինչև այժմ: 5-րդ դարից սկսած մինչև 19-րդ դարի վերջը հիմնական մոտեցումը (որոշ բացառություններով) եղել է հետևյալը. Վասակը և իր կողմնակիցներն անաստվածներ են, դավաճաններ, որոնք ուրացել են իրենց կրոնը և դավաճանել հայրենիքին, իսկ Վարդանանք՝ հանուն հավատի նահատակվածներ: Այս մոտեցումը ձևավորել է Եղիշեն, և այն ակտիվորեն պաշտպանվել է եկեղեցու կողմից:
Բայց սկսած 19-րդ դարի վերջից և հատկապես խորհրդային կարգերի հաստատումից հետո, այս տեսակետը վերանայվեց: Սկսվեցին արտահայտվել և մինչև այժմ էլ արտահայտվում են կարծիքներ, որ Վասակը, լինելով նուրբ դիվանագետ և պարսկական արքունիքին մոտիկից ծանոթ մարդ, ավելի լավ էր հասկանում իրավիճակը, փորձում էր իրականացնել նուրբ դիվանագիտական քայլեր, որոնք սպարապետն ու ժողովուրդը չհասկացան: Ընդ որում, նույնիսկ փորձ է արվում նրա քայլերը որոշ չափով իդեալականացնել՝ որպես օրինակ ներկայիս: Այս մոտեցումը հիմնավորվում էր նրանով, որ 5-19-րդ դարերի պատմաբանների և ուսումնասիրողների կարծիքներում գերիշխող են եղել կրոնական մոտեցումները, այսինքն Վասակը դավաճան էր, որովհետև դավաճանել էր իր կրոնին: Սակայն մենք վեր կկանգնենք այս մտայնությունից և հարցը կքննարկենք փաստերի անաչառ ու սառը վերլուծության և տրամաբանական մտահանգումների միջոցով:
Կուզենայի նաև նշել, որ ես կրոնի ջատագով չեմ, թեև գնահատում եմ այն մեծ դերը, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում:
Հարցի քննարկումը կսկսենք Անգղի դեպքերից: Անգղի ճակատամարտի ժամանակ Վասակը իր զորամասով օգնեց Անգղի մոտի ճամբարում պատսպարված պարսիկներին և հետագայում հազիվ փրկվեց, քանի որ նրա արարքը այս կամ այն պատճառով ներվեց: Սակայն Վարդանի Աղվանք արշավելուց հետո Վասակը սկսեց ավելի բացահայտ գործել ընդդեմ ապստամբների:
Աղվանք արշավելուց առաջ Վարդանը, որպես հայոց բանակի գլխավոր հրամանատար, բանակը բաժանեց երեք մասի. առաջինը ուղարկեց հարավային Հայաստան՝ պարսիկների հնարավոր նեխուժումը կանխելու նպատակով, երկրորդ՝ գերակշիռ մասը, վերցրեց իր հետ, իսկ երրորդ մասը թողեց երկրում Վասակի գլխավորությամբ՝ որպես ստրատեգիական ռեզերվ, որը նաև պետք է օգնության հասներ վտանգավոր ուղղությանը: Այստեղ Վարդանին քննադատում են, որ նա, իմանալով Վասակին, նրան զորք տվեց: Սակայն պետք չէ մոռանալ, որ Վասակը երկրի, թեև պարսկասեր, սակայն ամենաազդեցիկ նախարարներից էր, դեռևս առերես ապստամբների հետ էր և նրան զորք չտալու դեպքում Վարդանին կմեղադրեին իշխանությունը ուզուրպացնելու մեջ: Այդ տարի պարսիկները պլանավորել էին Հայաստանին հիմնական հարված հասցնել Աղվանքից՝ ուր և մտավ պարսկական բանակը:
Այստեղ էլ հենց Վասակը կատարեց իր առաջին քայլը, որը այլ կերպ քան դավաճանություն չես անվանի: Նա նամակով պարսից զորահրամանատար Սեբուխտին տեղեկացրեց հայկական բանակի արշավի և զորքի քանակի մասին : Արդյոք սա դավաճանություն չէ՞: Իհարկե կարելի է ասել, որ Վասակը, գուցե և Վարդանի հետ նախապես պայմանավորված, դիտավորյալ մոլորության մեջ է գցել պարսից զորահրամանատարին՝ նշելով, որ հայերը քիչ են: Սակայն, որ դա այդպես չէ, վկայում է երկու հանգամանք.
ա) հայկական բանակը Խաղխաղ քաղաքի մոտ, տեսնելով արդեն մարտական պատրաստվածության մեջ և զորաշարքով կանգնած պարսկական բանակին, անակնկալի եկավ: Սրանով խախտվեց նաև հայոց բանակի նախնական մարտական պլանը, ըստ որի պարսիկներին պետք է անակնկալ հարված հասցվեր (հայերը քանակապես թշնամուն զիջելու դեպքում միշտ ձգտում էին այդպես վարվել):
բ) զուտ ռազմական առումով Վասակը պետք է անմիջապես իր բանակը շարժեր Վարդանին օգնության, քանի որ արդեն պարզ էր, որ գլխավոր հարվածը գալիս է արևելքից, այլ ոչ թե հարավից: Դրանով նա ավելի կհեշտացներ և կամրապնդեր Վարդանի հաղթանակը:
Բայց նա այդպես չվարվեց: Ավելին. նա կեղծ զորաշարժով ցույց տվեց, թե իբր պատրաստվում է շարժվել Վարդանին օգնության, բայց իրականում գրավեց և ավերեց այն բերդերը, որոնք չէր կարող պահել իր ձեռքում : Բացի այդ նա ոչնչացրեց Այրարատ նահանգի պարենի պաշարները , որի հետևանքով Վարդանը ստիպված եղավ ձմռանը տեղաբաշխել հայոց բանակի մեծագույն մասը տարբեր գավառներում՝ պարենի անբավարարության պատճառով: Ընդ որում Վասակի կողմնակիցներից ոմանք լքեցին նրան (ըստ Եղիշեի □…նրանք, ովքեր նրա (Վասակի– Մ.Հ) հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը…□ ) և հետագայում միացան Վարդանին:
Պատերազմող բանակի թիկունքում այսպիսի քայլեր կատարելը այժմ կոչվում է դավաճանություն և դիվերսիա, որը խստորեն պատժվել է բոլոր ժամանակներում և իրավակարգերում: Ընդ որում նրա արարքները լիովին պատժելի են և քրեական և բարոյական առումով: Իմանալով այդ մասին՝ Վարդանը, ավերելով Ճորա Պահակը և դաշինք կնքելով հոների հետ, շտապ վերադարձավ Հայաստան: Իր վերոհիշյալ արարքներից հետո զորքի և ժողովրդի մեջ չունենալով բավականին հենարան, Վասակը հեռացավ Սյունիք: Վերադառնալով Աղվանքից՝ Վարդանը գրավեց "թագավորանիստ տեղերը'' և իշխանությունը կենտրոնացրեց իր ձեռքում:
Սրա ինչպես նաև նրա հիման վրա, որ դրանից հետո, ըստ Եղիշեի, Վարդանը ''գունդ-գունդ զորք էր ուղարկում Սյունյաց աշխարհ'' և նեղում Վասակին, որոշ ուսումնասիրողներ առաջ են քաշում այն տեսակետը, որ Վարդանը Վասակի հետ պատերազմում էր թագավոր դառնալու համար: Թեև այս հարցին կանդրադառնանք ավելի ուշ, այնուհանդերձ նշենք, որ ''թագավորանիստ տեղերը'' ոչ այնքան բուն թագավորի նստելու տեղերն էին, որքան, ժամանակակից լեզվով ասած, դրանք ստրատեգիական նշանակություն ունեցող բերդերն ու ամրոցներն էին (օր.՝ Արտաշատի և Գառնո ամրոցները, Արտագերս բերդը և այլն), իսկ Սյունիքի վրա հարձակվելը և Վասակին նեղելը բացատրվում է հետևյալով. Վարդանը, լինելով իր ժամանակի մեծագույն զորավարներից մեկը, լավ էր հասկանում պատերազմի ստրատեգիան: Պետք է չեզոքացվեր Սյունիքից սպասվող հարվածը` Ավարայրի ճակատամարտի ժամանակ թիկունքը ապահովելու համար, որն էլ իրականացվեց Սյունիքի վրա հարձակվելով: Վարդանը, գրավելով Սյունիքի կարևոր բերդերն ու ամրոցները (օր.՝ Վասակաբերդը, Որոտբերդը և այլն)` չեզոքացրեց Վասակին և Սյունիքից սպասվող հարվածը, ինչպես նաև ապահովեց Սյունյաց հայրենասերների աջակցությունը, որոնք դժգոհ էին Վասակի հարկային և կրոնական քաղաքականությունից:
Սրանք Վասակի բացահայտ քայլերն էին, բայց նա կատարեց նաև մի շարք գաղտնի քայլեր, որոնց մասին թեև քչերն իմացան, բայց որոնք իրենց հետևանքներով գուցե և ավելի ծանր էին: Վասակը՝
ա) ոչ մի ջանք չխնայեց հայ-բյուզանդական հնարավոր և հայ-վիրա-աղվանյան կայացած դաշինքը վիժեցնելու ուղղությամբ (Ավարայրի ճակատամարտից մի քանի շաբաթ առաջ տեղեկացրեց Վիրք, Աղվանք և Բյուզանդիա, թե իբր պարսիկները հրաժարվել են իրենց նպատակներից և այլևս կարիք չկա օգնության հասնել հայերին) և ի վերջո հասավ իր նպատակին (սակայն Գուգարքը, որը մինչ այդ միացվել էր Վրաստանին, մասնակցեց ապստամբությանը, քանի որ Տաշիրը և Աշոցքը, ըստ սկզբնաղբյուրների, ներկա էին):
բ) նույն ձևով խոչնդոտեց նաև Խաղկտիքից, Տմորիքից, Աղձնիքից, Կորդույքից եկող հնարավոր օգնությանը (Աղձնիքը Արշակունյաց Հայաստանի ամենահզոր բդեշխություններից էր և նրա զինական ուժը շատ կօգներ Ավարայրում, իսկ Կորդույքը հզոր նախարարություն էր (1.000 հեծյալ) և հատկապես փառաբանված իր նետաձիգներով): Վասակը փորձեց խոչնդոտել նաև Արցախից եկող օգնությանը, սակայն քանի որ Արցախը ավելի սերտ կապերի մեջ էր Վարդանանց հետ, Վասակի քայլը չհաջողվեց և, ըստ Ստեփանոս Օրբելյանի մի տեղեկության, Արցախի Առանշահիկների և նրանց հետ էլ, նաև ՈՒտիքի ու Գարդմանքի հեծելագնդերը և ժողովրդական աշխարհազորերը, որպես Առանշահիկների կրտսեր և քաղաքական ազդեցության ոլորտում գտնվող նախարարներ, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին:
գ) Սյունյաց գնդով Ավարայրի ճակատամարտի ժամանակ հանդես եկավ հայերի դեմ՝ գտնվելով Պարսից բանակի աջ թևում :
դ) Ավարայրի ճակատամարտից անմիջապես առաջ մի քանի անգամ ներկայացավ Փայտակարանում գտնվող Միհրներսեհին և տեղեկություններ հայտնեց հայոց բանակի քանակի, զորքի տեսակի և զինվածության մասին :
ե) Վարդանի Աղվանք գնալուց հետո գերեց որոշ առաջատար նախարարների երեխաների՝ Պարսկաստան ուղարկելու համար :
զ) հավաքագրեց լեռնային և դաշտային որոշ վայրենի ցեղեր (օր.՝ Լփնաց, Ճղբաց, և այլն՝ թվով 11 ) , որոնք հետագայում հանդես եկան հայեր դեմ:
է) պարսկական զորամասերով փակեց հյուսիսից Աղվանք մտնող կիրճերը և արգելեց հոների մուտքը Պարսկաստան, որը բավականին կհեշտացներ հայերի վիճակը Ավարայրում՝ շեղելով պարսից բանակի մի մասը :
Այս արարքները ևս այլ կերպ, քան հայրենիքի դավաճանությունն չես անվանի` և քրեաիրավական և բարոյական տեսանկյունից: Եթե նա համաձայն չէր ապստամբության հետ, կարող էր գոնե չեզոք դիրք բռնել, այլ ոչ թե ամեն կերպ ակտիվորեն վնասեր իր ժողովրդին (այդպես, ի դեպ, որոշ չափով վարվեցին Բագրատունիները, ինչը հեշտ է նկատել, քանի որ Եղիշեն Տիրոց Բագրատունու նկատմամբ ատելություն համարյա չի դրսևսորում): Մեր կարծիքով այստեղ ոչ մի դիվանագիտություն չկա:

Մեղապարտ
28.08.2008, 21:37
Հարգելի Լիոն կիսում եմ քո կարծիքը ,իհարկե միանգամայն պարզ է որ ազգային շա հերը պահանջում էին երկու զորավարներին ճկուն քաղաքականություն վարել, որը իդեպ մեր եսակենտրոն մտածողության մեջ գրեթե իսպառ բացակայում է:
Սրանք բոլորը մեկաբաննույուններ են սակայն չեն տալիս գլխավոր հարցի պա տասխանը ,ինչ՞ էր ցանկանում Վասակը և նրա գաղափարակիրներ և ինչ՞ էր ցանկա նում Վարդանը և իր գաղափարակիրները :
Անցել է շուրջ 1350 տարի մենք ի վիճակ ենք՞ հասկանալու բուն խնդիրը թե նորից վեր լուծելու ենք կատարված դեպքերը:
Կատարեմ հարցադրում, արդյոք կարող ենք՞ անցկացնել զուգահեռներ այսօրվա և 451 թվականի դեպքերի միջև և իվիճակի ենք գնելու բուն խնդիրը թե՞ ոչ:
Չխորանալով 451 թվականի դեպքերի մեջ նաև չխորանալով այսօրվա մեր իրակա նության մեջ կատարվող դեպքերի մեջ շեշտել որ այո խնդրո առարկան նույն է :Այսօր մեր էթնոսի առջև դրված է կողմնորոշման նույն խնդիրը ապագան կառուցել ըստ այս պարոնի թե ըստ այն պարոնի ,ահա Ռուբիկոնը որը հայ էթնոսը չի կարողանում հաղթահարել: Ահա այս մաուզերականությունն է որ 1350 տարի խանգարել է և հիմա նույն պես խանգարում է:
Կողմնորոշում, մեր օրակարգում մշտապես դրված է եղել այս հարցը

Ծով
28.08.2008, 21:40
Եղիշեն, եթե ուշադիր լինեք, ժամանակի պատվերով գրողներից ա:hands, ինչպես ասենք Կիման/ինքը կիմանա/...:D
ես շատ չեմ կարող խորանալ, որ ինչ որ մի քանիսի համար դիսերտացիոն հավեսին նյութեր չբացվեն:B, բայց կարող եմ ասել, որ Եղիշեն Վասակ Սյունու անվան հետ ավելի քիչ ա խաղացել, քան /երանի գտնվի այդ պատմաբանը/:hands սպասվում է իրեն:D

Ավելացվել է 1 րոպե անց
սարսափելին էլ այն է, որ պարսկական հանրագիտարաններում Քաջերը Քաջերի դեմ պատերազմից մի պարբերություն հազիվ լինի...իիիիիիիիֆ:think

dotsent
28.08.2008, 22:55
Այժմ հայ և հայագետ պատմաբանների մի խումբ որոշ փաստերից ելնելով ենթադրում է, որ Վասակ Սյունին 450-451թթ. ապստամբության ժամանակ անընդհատ պարսիկների հետ բանակցություններ է վարել` փորձելով հասնել անկախության խախաղ ճանապարհով, հասկանալով նաև որ հայոց սպարապետի հայերին արագ մահվան երախն է տանում: Իսկ Ավարայրի ճակատամարտից մի որոշ ժամանակ առաջ նա Փայտակարանում բանակցում էր պարսիկների հետ, որոնք նրան խոստացել էին Հայաստանին լիարժեք անկախություն տալ, միայն հայերը պետք է զրադաշտականություն ընդուներ և պարսիկներին հարկ վճարեր: Իսկ Սյունին նախորոք մշակված ծրագիր ուներ. որոշել էր ներքին գործերում ազատություն ստանալուց հետո լիարժեք թոթաժել հայերին պարսիկների լծից ու վերադառնալ բուն հավատքին: Սպարապետը նույնպես իմացել էր այդ մասին և եսամոլությունն ու եսասիրությունը թույլ չտվեցին նրանց ընդանուր հայտարարի գալ(Հայաստանի թագավոր պետք է Վասակ Սյունին դառնար):

Ռեդ
29.08.2008, 01:54
Վասակ Սյունին դավաճան է:think:think: Վարդան Մամիկոնյանը հերոս է:think և այլն...
Ես հակառակն էլ եմ լսել :D :D
Չե, իրոք մենակ տեսածիդ պիտի հավատաս ու մի քիչ էլ հայլուրին :lol

Lion
29.08.2008, 17:35
Հարգելի Լիոն կիսում եմ քո կարծիքը ,իհարկե միանգամայն պարզ է որ ազգային շա հերը պահանջում էին երկու զորավարներին ճկուն քաղաքականություն վարել, որը իդեպ մեր եսակենտրոն մտածողության մեջ գրեթե իսպառ բացակայում է:
Սրանք բոլորը մեկաբաննույուններ են սակայն չեն տալիս գլխավոր հարցի պա տասխանը ,ինչ՞ էր ցանկանում Վասակը և նրա գաղափարակիրներ և ինչ՞ էր ցանկա նում Վարդանը և իր գաղափարակիրները :


Երբեմն հարցը ներկայացվում է այսպես. երկու ֆեոդալական խմբեր, մեկը Վարդանի, մյուսը Վասակի գլխավորությամբ, պայքարում էին երկրում իրենց առաջնորդներին թագավոր դարձնելու համար: Միանգամից նշենք, որ սա այն պայմաններում դատապարտելի չէր, քանի որ թագավորը խոսում է պետականության առկայության մասին, որն էլ ապագա անկախության հիմքը կլիներ: Սակայն հարցը երբեմն այնպես է ներկայացվում, որ կարծես պարսիկները մնում են հեռու, ինչ որ տեղ դրսում, իսկ երկրում ուղղակի գնում էր միջֆեոդալական գզվռտոց: Հարցին պետք է լայն նայել: Վարդանը հաստատ, իսկ Վասակը միգուցե (քանի որ պետք չէ մոռանալ, որ Վասակի երեխաները գտնվում էին Տիզբոնում և ինչ-որ խորը պատճառ փնտրելու փոխարեն նրա մոտ կարող էին պարզապես գերակշռել հայրական զգացմունքերը. ի դեպ Փարպեցին հաճախ է մատնանշում այս հանգամանքը), պայքարում էին երկրի անկախության համար: Այստեղ Վասակի նպատակը գովելի է: Իսկ անկախ երկիրը կարող էր լինել միայն թագավորության տեսքով, այլ կառավարման ձև այն ժամանակ հնարավոր չէր: Այստեղ է, որ ծագում է թագավորի հարցը: Սակայն միանշանակ սխալ կլիներ ասել, որ Վարդանը պայքար էր սկսել իրեն թագավոր դարձնելու համար: Իհարկե, հաջողության դեպքում նա չէր հրաժարվի դրանից: Բայց նրա նպատակները ավելի լայն էին և նա, ի տարբերություն Վասակի, ամեն միջոցով չէր դիմում այդ վերջին հաշվով գովելի նպատակին: Եթե Վասակը հասներ հաջողության (որը խիստ կասկածելի է, քանի որ պարսիկները թույլ չէին տա: Նրանք կօգտագործեին Վասակին և հետո հրաժեշտ կտային, ինչպես էլ ի վերջո եղավ: Սա պարզորեն բխում է նաև Հազկերտի այն արտահայտությունից, թե. "Եթե այն անօրենը ողջ ազատվի մեծ պատերազմից, մեծ անարգանքով նրան պետք է խմացնեմ մահվան դառն բաժակը" ) և հավատափոխության ճանապարհով ստեղծեր թեկուզև կախյալ թագավորություն, հայերը կձուլվեին և կկորչեին, որի մասին մանրամասն խոսվեց վերևում: Ահա թե որն է Վասակ և Վարդան թագավորների տարբերությունը: Վարդանը հասկանում էր, որ ինքնությունը կորցնելու ճանապարհով թագավորություն ձեռք բերելը ի վերջո կկործանի և ազգը և թագավորությունը: Բացի այդ, եթե Վարդանը ձգտեր ամեն գնով դառնալ թագավոր, ապա Ավարայրում կամավոր մահվան չէր գնա, քանի որ հույս կունենար հաղթանակի դեպքում դառնալ թագավոր:
Իսկ Վասակը, ընդհակառակը, եթե չպառակատեր հայոց միաբանությունը, չդավաճաներ պայքարող մարտիկներին, չխոչնդոտեր բյուզանդական, վրացական և աղվանական օգնությանը, ապա, հաշվի առնելով Պարսկաստանի այն ժամանակվա խառը և անկայուն վիճակը, լիովին հնարավոր էր հասնել վերջնական հաղթանակի, թոթափել պարսկական լուծը և վերականգնել հայոց թագավորությունը` գուցե և հենց իր` Վասակի, գլխավորությամբ:


Անցել է շուրջ 1350 տարի մենք ի վիճակ ենք՞ հասկանալու բուն խնդիրը թե նորից վեր լուծելու ենք կատարված դեպքերը:
Կատարեմ հարցադրում, արդյոք կարող ենք՞ անցկացնել զուգահեռներ այսօրվա և 451 թվականի դեպքերի միջև և իվիճակի ենք գնելու բուն խնդիրը թե՞ ոչ:
Չխորանալով 451 թվականի դեպքերի մեջ նաև չխորանալով այսօրվա մեր իրակա նության մեջ կատարվող դեպքերի մեջ շեշտել որ այո խնդրո առարկան նույն է :Այսօր մեր էթնոսի առջև դրված է կողմնորոշման նույն խնդիրը ապագան կառուցել ըստ այս պարոնի թե ըստ այն պարոնի ,ահա Ռուբիկոնը որը հայ էթնոսը չի կարողանում հաղթահարել: Ահա այս մաուզերականությունն է որ 1350 տարի խանգարել է և հիմա նույն պես խանգարում է:
Կողմնորոշում, մեր օրակարգում մշտապես դրված է եղել այս հարցը

Չեմ ուզում քաղաքականությունից խորանալ: Էդ բանը ֆորումներում անել չեմ ուզում...


Եղիշեն, եթե ուշադիր լինեք, ժամանակի պատվերով գրողներից ա, ինչպես ասենք Կիման/ինքը կիմանա/...
ես շատ չեմ կարող խորանալ, որ ինչ որ մի քանիսի համար դիսերտացիոն հավեսին նյութեր չբացվեն, բայց կարող եմ ասել, որ Եղիշեն Վասակ Սյունու անվան հետ ավելի քիչ ա խաղացել, քան /երանի գտնվի այդ պատմաբանը/ սպասվում է իրեն

ՈՒսումնասիրողները Եղիշեին համարում են Մամիկոնյան տան պատմիչ և հարց են առաջ քաշում, թե ինչպիսին կլիներ մեր տեսակետը ապստամբության վերաբերյալ, եթե տվյալ իրադարձությունների մասին տեղեկություններ հայտներ Վասակը՝ իր պատմիչի միջոցով: Կարելի է համարյա վստահությամբ ասել, որ վերաբերմունքը գրեթե նույնը կլիներ: Իսկ ինչպիսին է մեր վերաբերմունքը հետագա 924 տարում տեղի ունեցած բոլոր ապստամբությունների և Հայոց երկու պետությունների մղած զինված պայքարի, ինչպես նաև վերջին 628 տարվա գոյամարտերի և հենց Արցախյան ազատագրական պայքարի վերաբերյալ, որոնք հիմնականում չեն ունեցել Եղիշեի պես կրակոտ պատմիչներ, այլ պատմիչներ, որոնք ավելի սառնասիրտ մոտեցում են ցուցաբերել: Այստեղ կա ևս մի կարևոր հանգամանք. եթե մենք ժխտում ենք Վարդանանց ապստամբության անհրաժեշտությունը, որը կատարվում էր ազգի ինքնության պահապանման և ասիմիլյացիային դիմադրելու համար, ապա ինչպես պետք է վերաբերվել հետագա մոտ 32 ապստամբություններին ինչպես նաև բազում գոյամարտերին, սկզբում ընդդեմ Պարսկաստանի, Բյուզանդիայի, Արաբական Խալիֆաթի, հետո էլ սելջուկների, մոնղոլների ու թաթարների, նորից պարսիկների ու թուրքերի, որոնք հիմանականում կատարվում էին տնտեսական կեղեքումներին և ազգային հալածանքներին դիմադրելու համար՝ նպատակ ունենալով վերականգնել Հայաստանի պետականությունը, որն ի վերջո պսակվեց հաղթանակով:


սարսափելին էլ այն է, որ պարսկական հանրագիտարաններում Քաջերը Քաջերի դեմ պատերազմից մի պարբերություն հազիվ լինի...իիիիիիիիֆ

Պարսկական հիմնական պատմական աղբյուրը` "Շահնամեն", այս թվականներին նվիրում է ընդամենը մի քանի տող: Ընդ որում դրանցում նույնիսկ ակնարկ չկա այս ամենի մասին, այլ ուղղակի զուսպ դրվատանքի խոսքեր են Հազկերտի հասցեին...;)


Այժմ հայ և հայագետ պատմաբանների մի խումբ որոշ փաստերից ելնելով ենթադրում է, որ Վասակ Սյունին 450-451թթ. ապստամբության ժամանակ անընդհատ պարսիկների հետ բանակցություններ է վարել` փորձելով հասնել անկախության խախաղ ճանապարհով, հասկանալով նաև որ հայոց սպարապետի հայերին արագ մահվան երախն է տանում: Իսկ Ավարայրի ճակատամարտից մի որոշ ժամանակ առաջ նա Փայտակարանում բանակցում էր պարսիկների հետ, որոնք նրան խոստացել էին Հայաստանին լիարժեք անկախություն տալ, միայն հայերը պետք է զրադաշտականություն ընդուներ և պարսիկներին հարկ վճարեր: Իսկ Սյունին նախորոք մշակված ծրագիր ուներ. որոշել էր ներքին գործերում ազատություն ստանալուց հետո լիարժեք թոթաժել հայերին պարսիկների լծից ու վերադառնալ բուն հավատքին: Սպարապետը նույնպես իմացել էր այդ մասին և եսամոլությունն ու եսասիրությունը թույլ չտվեցին նրանց ընդանուր հայտարարի գալ(Հայաստանի թագավոր պետք է Վասակ Սյունին դառնար):

Վարդանին նաև մեղադրում են նրանում, որ նա ճկուն չէր և կամակոր էր, երբ նախարարները դժվարությամբ կարողացան համոզել, որ նա դիմի առերես կրոնափոխության: Բայց հարցը այդքան պարզ չէ և Վարդանն էլ կամակոր երեխա չէր: Նա հասկանում էր, թե երկրի սպարապետի ուրացության լուրը ինչ հսկայական բարոյալքիչ ազդեցություն կունենա ժողովրդի, բանակի և հատկապես Պարսկաստանում գտնվող և մոգերի ճնշումներին ենթարկված հայոց այրուձիու վրա:
Վարդանին մեղադրում են նաև նրանում, թե իբր Հազկերտը ապստամբության ընթացքում արդեն հրաժարվել էր կրոնափոխության առաջարկից և իզուր էր հետագա պայքարը: Բայց նախ հաստատ չէր, որ Հազկերտը իրոք հրաժարվել էր իր պահանջից և այդ լուրերը Վասակը և պարսիկ պաշտոնյաները չէին տարածում, հեշտությամբ հաղթանակի հասնելու համար, և հետո չմոռանանք, որ հայերը ոչ մի երաշխիք չունեին, որ զորքի, ժողովրդի և նախարարների ցրվելուց հետո պարսից բանակը հեշտությամբ չէր գրավի Հայաստանը, քանի որ ըստ իմ ուսումնասիրությունների, Հազկերտի կարծեցյալ հրաժարման լուրը հայերը ստացան 451թ. հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին, երբ Փայտակարանում արդեն տեղի էր ունենում զորքերի կենտրոնացում և սկսվել էր արշավը դեպի Հայաստան: Բացի այդ, որ այդ մտադրությունը կեղծ է եղել, երևում է այն հանգամանքից, որ Հազկերտը այդ քայլով ժամանակ շահեց, և ևս մեկ անգամ ստուգելով բյուզանդացիների վերաբերմունքը, և տեսնելով, որ նրանք իրոք չեն պատրաստվում հայերին օգնել, հրամայեց սկսել արշավանքը: Այլ հարց է, որ Ավարայրի ճակատամարտից հետո Հազկերտը կարող էր իսկապես այդպիսի հրաման տալ, ապստամբությունը հանդարտեցնելու նպատակով, քանի որ ծանր կորուստներ էր կրել: Այստեղ կարևոր է ժամանակագրությունը չշփոթել՝ ճակատամարտից առաջ և հետո:

Tanamasi
30.08.2008, 13:44
Միայն այն փաստը, որ Եղիշեն, ներկա չլինելով իրադարձությանը, իրեն ականատեսի տեղ է դնում, արդեն բավական է նրան չհավատալու համար։
Լեոն ասում է, որ մի պատմիչ, որ իր հերոսին սուտ, հորինված ճառ է վերագրում, կարող է նաև հորինված արարք վերագրել։ Չեմ կարծում, որ իշխանները ամեն վայրկյանը մեկ ծնրադրում էին աղոթքի համար։ :think

Lion
30.08.2008, 18:35
Միայն այն փաստը, որ Եղիշեն, ներկա չլինելով իրադարձությանը, իրեն ականատեսի տեղ է դնում, արդեն բավական է նրան չհավատալու համար։

Ով ասեց – Եղիշեն հենց կոկռազ ականատեսն է եղել այն ամենին, ինչ նկարագրել է:)


Լեոն ասում է, որ մի պատմիչ, որ իր հերոսին սուտ, հորինված ճառ է վերագրում, կարող է նաև հորինված արարք վերագրել։ Չեմ կարծում, որ իշխանները ամեն վայրկյանը մեկ ծնրադրում էին աղոթքի համար։

Մեկը լիներ – Լեոի սխալները բռներ էլի… Ովա խոսում, մի մարդ, որը Արցախն ու Ուտիքը Հայկական տարածք չի համարում:(

Tanamasi
30.08.2008, 23:54
Ով ասեց – Եղիշեն հենց կոկռազ ականատեսն է եղել այն ամենին, ինչ նկարագրել է:)



Ես կարդալուց հանդիպել եմ նմանատիպ ֆրազների. մենք աղոթեցինք, գնացինք, Աստված մեզ պահապան և այլն։ Կարամ մեջբերեմ, եթե պետք է։

Lion
31.08.2008, 11:39
Ուղղակի Եղիշեի թերությունը պիտի հաշվի առնել – նա ներկայացրել է իրադարձությունների կրոնա-հոգեբանական կողմը, իսկ ռազմա-քաղաքական կողմին գրեթե ուշադրություն չի արժանացրել: Ինչ արած – այն ժամանակ հոգևորականների մոտ այդ մտածելակերպն էր…