PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընդվզում

Մեղապարտ
28.08.2008, 16:45
Բացել եմ այս բաժնում ,քանի որ համոզված եմ որ կրոնի բաժնից այն կտեղափոխվի :

Համացանցի մեջ նստած է 2,5 միլլիարդ մարդ և հնարավոր բոլոր կրոնները որոնք ամեն օր իրենց աղոթքը և քարոզն են անում :
Որպես կանոն մեր ազգը մշտապես տարորինակների շարքերում է , մի թե՞ աղոթքը հայհոյանք է և այն կարելի է վանել այդ աստիճան տհաճությամբ,մի թե՞ բարոյական է մերժել աղոթքը ,այն ել ուխտի ձևով աղոթքը :
ՄԻ գուցե մեր կարդացողների մեջ կային մարիկ որոնք կարիքն ունեին այդ աղոթքների, Մի թե՞ «Դար» ակումբի թեմաների մեջ հնարավոր չէր թողնել «ՈՒխտը »:
Գրված է ով մեղավոր չի թող առաջինը ներտի քար,աղոթքը ինչ կապ ունի իմ անվան հետ,մի թե՞ իմ հնչեցրած աղոթքների մեջ սխալ կար,մի թե՞ այդ աղոթքները չեն 2000 տարի մեր հավատացյալների շուրթերին:
Միայն հայը կարող է հրաժարվել աղոթքից,այս է իրականությունը և ցավալի ճշմա րտությունը :
Չորս մարդ ափսոսանք հայտնեց որ «40 օրյա աղոտքը» մերժվել է, սա այն դեպքում որ յուրաքանչյուրի վզին խաչ կա ,սա այն դեպքում որ առաջին քրիստոնեա ենք մեզ համարում:
Դառն է իրականությունը , իսկ ավելի դառն է ապագան , տեղին է հիշել մեծ ճանապար հորդի տված պատաս խանը Ղրիմյան Հայրիկի հարցին, «քաղաքներ թոզ,ժողովուրդ խոզ ...»:
Ահա սա է իրական պատկերը այսօր և 100 տարի առաջ ,1000 տարի առաջ հայաստանում :Ահա պատճառը Նարեկացու ողբի , և իմ «40 օրյա աղոտքի»:
Մարկա ելել է շալակն աշխարհի մարդ կա աշխարհն է շալակած տամում ,
Դե եկ վարդապետ ում մի խենթանա :

Արամ
28.08.2008, 16:55
--
Համացանցի մեջ նստած է 2,5 միլլիարդ մարդ և հնարավոր բոլոր կրոնները որոնք ամեն օր իրենց աղոթքը և քարոզն են անում :
Դրա համար հատուկ կայքեր կան ու աղոթք անում են բոլորից անջատված, ոչ թե բոլորի աչքի առաջ....որ տեսեք հա՜ աղոթք եմ անում…

Որպես կանոն մեր ազգը մշտապես տարորինակների շարքերում է , մի թե՞ աղոթքը հայհոյանք է և այն կարելի է վանել այդ աստիճան տհաճությամբ,մի թե՞ բարոյական է մերժել աղոթքը ,այն ել ուխտի ձևով աղոթքը :
Աղոթքը միայն Աստծու հետ խոսալու համար է այլ ոչ թե բոլորին ցույց տալու համար որ աղոթում եմ…

ՄԻ գուցե մեր կարդացողների մեջ կային մարիկ որոնք կարիքն ունեին այդ աղոթքների, Մի թե՞ «Դար» ակումբի թեմաների մեջ հնարավոր չէր թողնել «ՈՒխտը »:
Ինփ թվում է ով որ ուզում է աղոթք լսել, ինտերնետում չի կարդա, այլ կգնա եկեղեցի

Գրված է ով մեղավոր չի թող առաջինը ներտի քար,աղոթքը ինչ կապ ունի իմ անվան հետ,մի թե՞ իմ հնչեցրած աղոթքների մեջ սխալ կար,մի թե՞ այդ աղոթքները չեն 2000 տարի մեր հավատացյալների շուրթերին:
Բան չունեմ սրա դեմ, բայց ոչ մեկ էլ ակումբից սրա դեմ բան չի ունեցել

Միայն հայը կարող է հրաժարվել աղոթքից,այս է իրականությունը և ցավալի ճշմա րտությունը :
ճիշտա, չեմ աղոթում, ավելի ճիշտ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՂՈԹՔՆԵՐ չեմ արտասանում

Չորս մարդ ափսոսանք հայտնեցին որ «40 օրյա աղոտքը» մերժվել է, սա այն դեպքում որ յուրաքանչյուրի վզին խաչ կա ,սա այն դեպքում որ առաջին քրիստոնեա ենք մեզ համարում:
Իմ վզին խաչ չկա, թև և ունեմ...ու եթե մանրամասնելու կարիք կա կարամ մանրամասնեմ...հենց ենի որ դուք ասում եք որ պետքա աշխարհիկ հաճույքներով եսկոմ ենկոմ չվայելել բայց անպայման խաչը պետքա ոսկուց լինի...

Ահա սա է իրական պատկերը այսօր այս պահին հայաստանում :Ահա պատճառը Նարեկացու ողբի , «40 օրյա աղոտք»:
Մարկա ելել է շալակն աշխարհի մարդ կա աշխարհն է շալակած տամու ,
Դե եկ վարդապետ ում մի խենթանա :
Վանական ջան եթե դու ես աշխարհը շալակած տանում....շնորհակալ եմ աշխարհի իմ մասը ես կարամ տանեմ

Janita Hero
28.08.2008, 16:56
անկեղծ ասած ինձ մտածելու տեղիք տվեց 40օրյա աղոթքի թեմայում Բյուրի գրառումը, անգամ ես էի ուզում մի տեղից էլ մեջբերում անել հենց Աստվածաշնչից, բայց ձեռքիս տակ չկար, որ ասեի………/Բյուրին ասեի ինչ հարկն է……/
Ընդվզման կարիք չկա, մեկ է, հասկացողին մինն ասա, չհասկացողին՝ հազար ու մին……
Կարծում եմ մեր հասարակւթյունը բավական հասուն չի այդ ամենի համար, դեռ 70ամյա նվաստացման հետքերը կան գեներում , որ աղոթքը ամոթ են համարում……
էհ……

Ավելացվել է 6 րոպե անց

Ինփ թվում է ով որ ուզում է աղոթք լսել, ինտերնետում չի կարդա, այլ կգնա եկեղեցի

Ո՞վ ասեց:o ես հենց կակ ռազ սաղ օր աշխատում եմ ու ինձ ու համոզված եմ, որ ինձ պես էլի մի քանիսին հետաքրքիր էր դա:

Մարդիկ բացեիբաց իրար հայհոյում են ասող չկա գնացեք շենքի հետև, դու մարդկանց եկեղեցի՞ ես ղրկում աղոթք լսելու կամ կարդալու, :8 այ հա՜՜՜՜՜յ

Արամ
28.08.2008, 17:07
Ո՞վ ասեց ես հենց կակ ռազ սաղ օր աշխատում եմ ու ինձ ու համոզված եմ, որ ինձ պես էլի մի քանիսին հետաքրքիր էր դա:

Մարդիկ բացեիբաց իրար հայհոյում են ասող չկա գնացեք շենքի հետև, դու մարդկանց եկեղեցի՞ ես ղրկում աղոթք լսելու կամ կարդալու, այ հա՜՜՜՜՜յ
Ինտերնետում ես աղոթք կարդում՞, գիրք չունես ինչ որ աղոթքների կամ անգիր չգիտես՞

StrangeLittleGirl
28.08.2008, 17:08
Հարգելի՛ Վանական, սկսենք նրանից, թե ինչ է աղոթքն ընդհանրապես: Ես Հիսուսի խոսքերն էի մեջբերել, որտեղ Նա պատվիրել էր ծածուկ աղոթել: Իսկ ի՞նչ է աղոթքը: Դա շատ խորը, մտերմիկ հարաբերություն է Աստծո հետ: Անձամբ ես Աստծո հետ շփվելու համար առանձնանում եմ բոլորից: Պատահում է, որ աղոթքներս գրի եմ առնում, որ ավելի կենտրոնանամ:

Կոպիտ համեմատություն եմ անում. որևէ մեկն իր սիրածի հետ ունեցած խոսակցությունները տեղադրու՞մ է Ակումբում: Ես պիտի ասեմ, որ դուք փարիսեցիություն եք անում՝ այսպես հրապարակավ աղոթելով: Եթե իրոք աղոթքի ուխտ եք անում, առանձնացեք մի տեղ, ու թող բացի Աստծուց ոչ ոք չիմանա, թե ինչ եք աղոթում: Իսկ ակումբցիներից բացարձակապես ոչ մեկին պետք չեն ձեր աղոթքի տեքստերը: Եթե դուք գտնում եք, որ պետք է, ուրեմն այն աղոթք չէ, Աստծո հետ զրույց չէ:

ivy
28.08.2008, 17:12
Ակումբը բազմաթեմա քննարկումների վայր է, որը պիտի նպաստի հայատառ ինտերնետի զանգացմանը։ Երբ մարդ ուզում է բացել բլոգեր, որտեղ բացի իրենից ուրիշ ոչ ոք չի կարող «միջամտել» ու գրառումներ անել, ապա դրա համար կան վիրտուալ այլ տարածքներ. «Դար» ակումբը միանգամայն այլ նպատակներով է ստեղծված։
Մեկ այլ հարց է նաև նամատիպ գրառումների գրագիտությունը, թե լեզվական, թե կրոնական իմաստով։ Քարոզը նման դեպքերում հանգիստ կարող է վերածվել հակաքարոզչության։
Ինչ վերաբերում է հենց աղոթքին, ապա ոչ ոք այն ամոթ չի համարում։ Ամոթը աղոթքի վերածումն է ֆորումային տարօրինակ պարունակության ու նշանակության թեմայի։

StrangeLittleGirl
28.08.2008, 17:16
Մի հատ կարո՞ղ եք բացատրել աղոթք լսելը որն է: Աղոթքը բացի Աստծուց, ուրիշ ոչ ոք չպետք է լսի, իրավունք չունի լսելու: Իսկ եթե այն ստեղծվում է լսելու համար, ուրեմն աղոթք չէ:

Janita Hero
28.08.2008, 17:16
Ինտերնետում ես աղոթք կարդում՞, գիրք չունես ինչ որ աղոթքների կամ անգիր չգիտես՞

Արի դու մի ուղորդի լա՞վ ինչ անելու ու ինչպես անելու հնարավոր ուղղությունները, բոլորն ազատ են ընտրելու :aha

Արամ
28.08.2008, 17:17
Արի դու մի ուղորդի լա՞վ ինչ անելու ու ինչպես անելու հնարավոր ուղղությունները, բոլորն ազատ են ընտրելու :aha
ովա է ասում ես արա են արա՞ մի հատ նորից վերընթերցիր գրառում ես քեզ հասարակ հարցեր եմ տվել

StrangeLittleGirl
28.08.2008, 17:18
Կարծում եմ մեր հասարակւթյունը բավական հասուն չի այդ ամենի համար, դեռ 70ամյա նվաստացման հետքերը կան գեներում , որ աղոթքը ամոթ են համարում……
Հասունը ո՞րն է: Եթե ուզում է հոգևոր սնունդ տալ, թող ուրիշ ֆորմատից օգտվի: Աղոթքը դրա համար չէ…

Janita Hero
28.08.2008, 17:23
Հարգելի՛ Վանական, սկսենք նրանից, թե ինչ է աղոթքն ընդհանրապես: Ես Հիսուսի խոսքերն էի մեջբերել, որտեղ Նա պատվիրել էր ծածուկ աղոթել: Իսկ ի՞նչ է աղոթքը: Դա շատ խորը, մտերմիկ հարաբերություն է Աստծո հետ: Անձամբ ես Աստծո հետ շփվելու համար առանձնանում եմ բոլորից: Պատահում է, որ աղոթքներս գրի եմ առնում, որ ավելի կենտրոնանամ:

Կոպիտ համեմատություն եմ անում. որևէ մեկն իր սիրածի հետ ունեցած խոսակցությունները տեղադրու՞մ է Ակումբում: Ես պիտի ասեմ, որ դուք փարիսեցիություն եք անում՝ այսպես հրապարակավ աղոթելով: Եթե իրոք աղոթքի ուխտ եք անում, առանձնացեք մի տեղ, ու թող բացի Աստծուց ոչ ոք չիմանա, թե ինչ եք աղոթում: Իսկ ակումբցիներից բացարձակապես ոչ մեկին պետք չեն ձեր աղոթքի տեքստերը: Եթե դուք գտնում եք, որ պետք է, ուրեմն այն աղոթք չէ, Աստծո հետ զրույց չէ:

Լսի բյուր, եթե աղոթքը խիստ ինտիմ քո նկարագրմամբ լիներ, ապա ոչ մի հրատարակիչ հավատա չէր հրտարակի մեծերի աղոթքները, ինչպես օրինակ Նարեկացու ողբն է… ինչի եք այդպես ծանր տանում, ինձ էլի եմ կրկնում հետաքրքիր էր, դու բոլորի անունից արի կլինի մի խոսիր

Երվանդ
28.08.2008, 17:26
Լօլ ինձ մենակ մի հարցա ուզում, եթե սկսեցինք խմբակային վիրտուալ աղոթքը Վանականի գլխավորությամբ, նստած ենք աղոթելու թե ծնկի իջած:think:D

StrangeLittleGirl
28.08.2008, 17:27
Լսի բյուր, եթե աղոթքը խիստ ինտիմ քո նկարագրմամբ լիներ, ապա ոչ մի հրատարակիչ հավատա չէր հրտարակի մեծերի աղոթքները, ինչպես օրինակ Նարեկացու ողբն է… ինչի եք այդպես ծանր տանում, ինձ էլի եմ կրկնում հետաքրքիր էր, դու բոլորի անունից արի կլինի մի խոսիր
Նարեկացու ողբը որպես այդպիսին միայն աղոթք չէ, շատ ավելին է:

Ես չեմ հասկանում, Հիսուսը խաբե՞լ է, որ ասել է ծածուկ աղոթեք:

Ավելացվել է 2 րոպե անց
Janita Hero, ի՞նչ է քեզ համար աղոթքը:

Անձամբ ես աղոթքի ժամանակ այնքան անկեղծ եմ լինում, այնպիսի բաներ եմ Աստծուն ասում, որոնց մասին բացարձակապես ոչ ոք չգիտի: Ու կարծում եմ, որ յուրաքանչյուրն էլ պետք է ձգտի հնարավորինս անկեղծ լինել: Իսկ լսարանդ որքան մեծ է, այնքան փոքր է անկեղծ լինելու հավանականությունը: Այստեղ մեծանում է ձևականությունը: Իսկ Աստված, հավատա՛, ձևականություն չի սիրում: Նա նախընտրում է ամենասովորական խոսակցական հայերենով անկեղծ աղոթքը, քան գրաբարով աշխարհի ամենափախած բառերն օգտագործելով արվածը:

Janita Hero
28.08.2008, 17:31
Ուրեմն ամբողջ ակումբով մեկ ով ուզում իրա համար օրագիր ա սարքում ու ինչ ուզում նրանում գրում ա ու դրան մարդիկ նորմալ են վերաբերում, այ մարդ էտ էլ էտ տղու օրագիրն էր հաշվեք, ի՞նչ եք ուզում:
Բանն էն ա, որ հենց խոսքը գնում ա կրոնականին ինչ որ հարթության վրա , սաղ դնում սկսում են ֆորմատավորել…
Վանական ջան պիտի թեմայիդ անունը դնեիր Վանկանի օրագիրը կամ ասենք Վանականի ցնդաբանությունները, որ մարդիկ հանգիստ սթրվեին տեղները………

Ավելացվել է 1 րոպե անց

Լօլ ինձ մենակ մի հարցա ուզում, եթե սկսեցինք խմբակային վիրտուալ աղոթքը Վանականի գլխավորությամբ, նստած ենք աղոթելու թե ծնկի իջած:think:D

Եր ջան կանգնած, դեմքներս էլ դեպի արևելք:hands

Արամ
28.08.2008, 17:32
Ուրեմն ամբողջ ակումբով մեկ ով ուզում իրա համար օրագիր ա սարքում ու ինչ ուզում նրանում գրում ա ու դրան մարդիկ նորմալ են վերաբերում, այ մարդ էտ էլ էտ տղու օրագիրն էր հաշվեք, ի՞նչ եք ուզում:
Բանն էն ա, որ հենց խոսքը գնում ա կրոնականին ինչ որ հարթության վրա , սաղ դնում սկսում են ֆորմատավորել…
Վանական ջան պիտի թեմայիդ անունը դնեիր Վանկանի օրագիրը կամ ասենք Վանականի ցնդաբանությունները, որ մարդիկ հանգիստ սթրվեին տեղները………

Ես չեմ հասկանում դու ամեն ուժով ուզում ես պաշտպանես Վանականին, թե աղոթելուն, եթե աղոթելուն, Բյուրը ասեց....որ Հիսուսը ասել է որ պետք է ծածուկ աղոթել...իսկ եթե Վանականին ես պաշտպանում Ֆլագ, տեբե վ ռուկի

StrangeLittleGirl
28.08.2008, 17:32
Ուրեմն ամբողջ ակումբով մեկ ով ուզում իրա համար օրագիր ա սարքում ու ինչ ուզում նրանում գրում ա ու դրան մարդիկ նորմալ են վերաբերում, այ մարդ էտ էլ էտ տղու օրագիրն էր հաշվեք, ի՞նչ եք ուզում:
Ոչ ոք իր օրագիրն աղոթք չի կոչել: Ոչ ոք իր օրագրում չի նշել, որ միջամտել չի կարելի: Ոչ ոք իր օրագիրը «Կրոն» բաժնում չի բացել: Թող ստեղծագործողի անկյունում բացեր, տեսնեինք ով ինչ էր ասելու:

Աթեիստ
28.08.2008, 17:36
Ֆորումում պահանջել չգրել նույնն է թե պայուսակդ թողնես փողոցում, վրան թողնես գրություն "Խնդրում եմ ձեռք չտալ": Հետո էլ բողոքես, թե պայուսակս կորել է:

Janita Hero
28.08.2008, 17:41
Ես չեմ հասկանում դու ամեն ուժով ուզում ես պաշտպանես Վանականին, թե աղոթելուն, եթե աղոթելուն, Բյուրը ասեց....որ Հիսուսը ասել է որ պետք է ծածուկ աղոթել...իսկ եթե Վանականին ես պաշտպանում Ֆլագ, տեբե վ ռուկի

չեմ պաշտպանում, կարծիքս եմ հայտնում:B
ես էլ մի հարց տամ, ում էր խանգարում այդ թեման…… եթե խանգարում ու խռովություն էր արթնացնում աստվածաշնչյան կանոնների ԽԻՍՏ հետևորդներինրին, ապա թող նրանք էլ Եփեսացիների թղթում ասվածի պես ժուժկալ գտնվեին……

Շատ բան կարա խիստ ինտիմ լինի, բայց եկեք համաձայնեք, որ ակումբում ամեն ինչի հետ էլ բախվում ենք………

Լսե՝ք, ենթադրենք ինքն էր ու ուղղակի ուզում էր ամեն օր ուղղակի գրի առնել հենց Նարեկացու աղոթքներից, ձեր արձագա՞նքը

Արամ
28.08.2008, 17:43

Ես ետ թեմայի դեմ բան չունեմ ասելու բայց որ Ինքը Վանական կոչվելով, Հիսուսի պատվիրաները չի կատարում ապա ես իրա գրածին ամենալավագույն դեպքում կարամ արհամարեմ, Արտակ ջան ոչ մեկ էլ իրան չի ասում մի գրի...

StrangeLittleGirl
28.08.2008, 17:43
ես էլ մի հարց տամ, ում էր խանգարում այդ թեման…… եթե խանգարում ու խռովություն էր արթնացնում աստվածաշնչյան կանոնների ԽԻՍՏ հետևորդներինրին, ապա թող նրանք էլ Եփեսացիների թղթում ասվածի պես ժուժկալ գտնվեին……

Ինձ անձամբ չի խանգարում: Թող գրի ինչքան ուզում է, բայց թող չպահանջի, որչմիջամտեն: Աթեիստը շատ լավ օրինակ էր բերել:

Լսե՝ք, ենթադրենք ինքն էր ու ուղղակի ուզում էր ամեն օր ուղղակի գրի առնել հենց Նարեկացու աղոթքներից, ձեր արձագա՞նքը
Թող գրեր գրի եմ առնում Նարեկացու աղոթքներից ու չգրեր, թե չպատասխանեք: Հաստատ գիտեմ, որ ոչ ոք չէր դժգոհի:

Elmo
28.08.2008, 17:46
Այ Վանական ինչ ուզում ես արա: Քեզ ո՞վա խանգարում: Կարողա՞ ադմինիստրատորի իրավունք էլ տան: Ֆոռումի «պատվիրանների» շրջանակներում ինչ գրում ես գրի:

Janita Hero
28.08.2008, 17:47
Կախաղա՜ն Վանականին :D:D:D
Նզո՜վք
Քարկոծե՜լ

:D:D:D
Է՜խ լյուձի լյուձի

:(

StrangeLittleGirl
28.08.2008, 17:48
Janita Hero, մենք ի՞նչ ենք արել: Թեման փակվե՞լ է: Հայհոյե՞լ ենք: Ընդամենը մի երկու հոգի իր կարծիքն է գրել այդ թեմայում, Վանականն ինքն է աղմուկ բարձրացրել, իսկ դու պաշտպանում ես նրան:

Elmo
28.08.2008, 17:51
Janita Hero, մենք ի՞նչ ենք արել: Թեման փակվե՞լ է: Հայհոյե՞լ ենք: Ընդամենը մի երկու հոգի իր կարծիքն է գրել այդ թեմայում, Վանականն ինքն է աղմուկ բարձրացրել, իսկ դու պաշտպանում ես նրան:

Հա իսկականից ոչ մեկն էլ իրան չի նեղացրել: Տենց ըլներ Artgeo-ն սաղիս պիտի գնդակահարեր էդքան հետը վիճել ենք խմբով:

Մեղապարտ
28.08.2008, 17:56
Գիտեք ինձ մշտապես զարմացնում մշտապես շատ խելոք երևալու հայի տեսակը,
«Ուխտ քառասուն օրյա աղոթքի» ինչ՞ է սա մեծ ցանկությւոն գրել այն աղոթքները որոնք քրիստոնեա աշխարհի համար նույնն են ,նրանք համաշխարհային են և նեղ անձնական չեն,ինտիմ չեն ,ես չառաջարկեցի ինձ հետ կրկնել իմ աղոթքները այն մասին որ ես ինչքան հավատացյալ եմ կամ աստվածապաշտ,ես առջարկեցի քրիստոնեական աշխարհի երկու հազարամյա աղոթքները
Գնա և աղոթիր ինչքան ցանկանում ես քո բառերով
բայց կյանքում քանահան իր խոսքը սկսում է «Հայր մեր...» ես ցանկացա որ չամաչենք ասելու այն ինչ որ բնական է և աստվածատուր, ինչպես չենք ամաչում և խոսում ենք սեքսի,վեներական հիվանդությունների, արտամուսանկան հարաբերություների մասին…

Մտահոգ
28.08.2008, 17:56
Յաւուրսն յայնոսիկ գայ Վանական ուղեղահարդուկիչն և քարոզել յկլուբին Հայաստանի 2 եւ ասել. "Ապաշխարեցէ°ք զի մերձեալ է արքայութիւն երկնից" 3 զի սա է վասն որոյ ասացաւ ի ձեռն վանական մարգարէի« որ ասէ. Ձայն բարբառոյ յակումբի "պատրաստ արարէք զճանապարհ վանականացն եւ ուղի°ղ արարէք զգրառում բողոքներս նորա : 4 Եւ ինքն Վանական ունէր ավատար ի ֆիլմէն մեղավոր եւ գրէր բազում տառասխալներովն հայոց,. եւ կերակուր նորա էր ադմիներ նեռվերն էր եւ յուզերների նյարդերը: 5 Յայնժամ ելանէին առ նա ամենայն ակումբցիքն եւ ամենայն մեղավորք ի ակումբէն "Դար"..

Elmo
28.08.2008, 18:02

Հասկացա ավելորդ ուշադրության կարիք ունես: Կներես Վանական ջան մենք էդքան սկի մեր նկատմամբ չենք ուշադիր: Մեղավոր մարդ ենք ինչի՞ ես մեղադրում, չգիտես որ բոլորս մեղքով ենք ծնվել: Հենա ընդեղ մոգ բան կա , գնա դրանց մեղադրի, սայթն էլ են հրապարակել: Գնա մի հատ անիծի, դարձի բեր բան արա:

Մեղապարտ
28.08.2008, 18:06
Յաւուրսն յայնոսիկ գայ Վանական ուղեղահարդուկիչն և քարոզել յկլուբին Հայաստանի 2 եւ ասել. "Ապաշխարեցէ°ք զի մերձեալ է արքայութիւն երկնից" 3 զի սա է վասն որոյ ասացաւ ի ձեռն վանական մարգարէի« որ ասէ. Ձայն բարբառոյ յակումբի "պատրաստ արարէք զճանապարհ վանականացն եւ ուղի°ղ արարէք զգրառում բողոքներս նորա : 4 Եւ ինքն Վանական ունէր ավատար ի ֆիլմէն մեղավոր եւ գրէր բազում տառասխալներովն հայոց,. եւ կերակուր նորա էր ադմիներ նեռվերն էր եւ յուզերների նյարդերը: 5 Յայնժամ ելանէին առ նա ամենայն ակումբցիքն եւ ամենայն մեղավորք ի ակումբէն "Դար"..

Թերությունները մարդկային են այդ թվում նաև տառասխալները որոնք հնարավոր է ուղղել ,իսկ տվյալ դեպքում քո սխալը հոգևոր է և ցավոք սրտի դժվա էլ ուղղվի, հանդուր ժողականություն քրիստոնեա մարդու գլխավոր ուղղեկիցն է:
Իսկ քո գրափարը մեղմ ասած :(

StrangeLittleGirl
28.08.2008, 18:09
Իսկ քո գրափարը մեղմ ասած
Գրաբար :'

Chuk
28.08.2008, 18:11
Ժամանակ ու ցանկություն չունեմ թեման ամբողջովին կարդալու, ներեք դրա համար:

Հարգարժան իմ Վանական բարեկամ, մեղքը քոնն է, ով չգիտի թե ի՞նչ կարելի է անել ֆորումում ու ինչ չի կարելի: Երբևէ չեմ փակի թեման, որը նախատեսված կլինի նրանում աղոթքներ գրելու համար, որպեսզի մյուս ակումբցիները ծանոթանան: Սակայն Ձեր թեման աբսուրդ էր, ուխտ 40 օրյա աղոթքի, ուր իբրև թե օրական մեկ աղոթք էիր ասում: Կարդա իսկական հավատացյալի՝ Բյուրակնի գրառումն ու կհասկանաս աբսուրդը: Սակայն իրականում կարծում եմ հասկանում ես ու հիմա դեմագոգիայով ես զբաղված:

Մոդերատորական: Թեման փակվում է:

հ.գ. Փակվում է, որովհետև հասկանում եմ, թե քո ռեպուտացիայի պատճառով այն ինչ խրախճանքի է վերածվելու: Հերիք է ապականես ակումբը, ով մարդ արարած: