PDA

Դիտել ողջ տարբերակը : Անհայտ իշխանի և իշխանուհու ճոխ դամբարան` գտնված վերջերս

dotsent
28.08.2008, 15:09
Վերջերս տեղեկացա, որ Գորիսի շրջանի Հալիձոր գյուղի գյուղապետը իր տան տակ հայտնաբերել է ինչ-որ դամբարան: Այդ մասին ես տեղեկացա հենց նրանից: Այնտեղ նա գտել է 2 հոգու մարմին (ըստ որում ամուսինների), 300 կտոր զարդ և այլ հետաքրքիր իրեր: Յուրաքանչյուր զարդի վրա օձի գլուխ է պատկերված եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դամբարանում գտնված յուրաքանչյուր իր ունի մի քանի հազարամյակի պատմություն: Ովքեր են նրանք, ինչու են պաշտել օձին?

Vive L'Armenie
28.08.2008, 15:51

Հետաքրքիր է...
Ի դեպ այս վերջերս նոր եկեղեցիներ էլ են հայտնաբերվել :8

Chuk
28.08.2008, 18:34
Մոդերատորական: Թեման անլրջացնող գրառումները ջնջվել են, բայց մինչ քննարկումը շարունակելը պահանջում եմ, որպեսզի թեմայի հեղինակը ներկայացնի տեղեկատվության աղբյուրն ու հավաստիությունը, հակառակ պարագայում թեման ամենայն հավանականությամբ կփակվի:

dotsent
28.08.2008, 22:58
Չուկից խնդրում եմ ինձ 2 օր ժամանակ տալ՝ ասածներիս հավաստիությունը ապացուցելու համար

Chuk
28.08.2008, 23:03
Մենք կսպասենք :)

Ավելացվել է 5 րոպե անց
Ի դեպ, եթե ներկայացնեք համապատասխան լուսանկարներ, ես խոստանում եմ դրանք ցույց տալ հնագետ մասնագետի և անմիջապես պատասխաններ ստանալ:

Մեղապարտ
29.08.2008, 00:22
Վերջերս տեղեկացա, որ Գորիսի շրջանի Հալիձոր գյուղի գյուղապետը իր տան տակ հայտնաբերել է ինչ-որ դամբարան: Այդ մասին ես տեղեկացա հենց նրանից: Այնտեղ նա գտել է 2 հոգու մարմին (ըստ որում ամուսինների), 300 կտոր զարդ և այլ հետաքրքիր իրեր: Յուրաքանչյուր զարդի վրա օձի գլուխ է պատկերված եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դամբարանում գտնված յուրաքանչյուր իր ունի մի քանի հազարամյակի պատմություն: Ովքեր են նրանք, ինչու են պաշտել օձին?

Եթե զարդերի վրա օձի գլուխներ կա ամենայն հավանականությամբ պատկանում են նախաքրիստոնեական շրջանին :

Ռեդ
29.08.2008, 02:06
Վերջերս տեղեկացա, որ Գորիսի շրջանի Հալիձոր գյուղի գյուղապետը իր տան տակ հայտնաբերել է ինչ-որ դամբարան: Այդ մասին ես տեղեկացա հենց նրանից: Այնտեղ նա գտել է 2 հոգու մարմին (ըստ որում ամուսինների), 300 կտոր զարդ և այլ հետաքրքիր իրեր: Յուրաքանչյուր զարդի վրա օձի գլուխ է պատկերված եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դամբարանում գտնված յուրաքանչյուր իր ունի մի քանի հազարամյակի պատմություն: Ովքեր են նրանք, ինչու են պաշտել օձին?
Մի րոպե, ասում ես Գորիս՞: Մեր մարզում ա, կհետաքրքվեմ ;)

Ջուզեպե Բալզամո
30.08.2008, 20:58
Վերջերս տեղեկացա, որ Գորիսի շրջանի Հալիձոր գյուղի գյուղապետը իր տան տակ հայտնաբերել է ինչ-որ դամբարան: Այդ մասին ես տեղեկացա հենց նրանից: Այնտեղ նա գտել է 2 հոգու մարմին (ըստ որում ամուսինների), 300 կտոր զարդ և այլ հետաքրքիր իրեր: Յուրաքանչյուր զարդի վրա օձի գլուխ է պատկերված եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ դամբարանում գտնված յուրաքանչյուր իր ունի մի քանի հազարամյակի պատմություն: Ովքեր են նրանք, ինչու են պաշտել օձին?

Սա ի՞նչ մակարդակի պեղում է: Պետական-գիտակա՞ն, թե գանձ որոնողակա՞ն…
Ո՞վ է հետազոտել, տարիքն ով է՞ որոշել: Մի քիչ ավելի մանրամասն խնդրում եմ:

Ես օձերի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ (ավատարս վկա ;) ) և ինքս էլ ժամանակին օձի տեսքով բազկակալ եմ գտել Խնձորեսկում ( հանձնված է պատմության թանգարան):

Մեղապարտ
31.08.2008, 14:14

Ինչ՞ կարծիք ունես օձի խորհրդանիշի մասին ,հետաքրքիր է , ցանկանում էի հարցը տալ, բայց մտածում էի որ ...մի խոսքով :
Մեկնաբանիր խնդրում եմ օձի խորհրդանիշը :

Ջուզեպե Բալզամո
31.08.2008, 21:33
Ինչ՞ կարծիք ունես օձի խորհրդանիշի մասին ,հետաքրքիր է , ցանկանում էի հարցը տալ, բայց մտածում էի որ ...մի խոսքով :
Մեկնաբանիր խնդրում եմ օձի խորհրդանիշը :

Վանական եղբայր, շատ ծավալուն պատասխան կլինի :) ասեմ նաև, որ ինքս բազում մեկնաբանություններ եմ կարդացել ու դեռ կարդում եմ: Տարբեր ժամանակներում, տարբեր փիլիսոփայական խմբերի կողմից տարբեր է մեկնաբանվել: Էնպես որ, միանշանակ կարճ մենաբանություն չի ստացվի: Համ էլ թեման կշեղենք…

Մեղապարտ
31.08.2008, 21:39

Ինձ թվում է որ չենք շեղվում , բոլորին էլ հետաքրքիր կլինի ,:)

Ջուզեպե Բալզամո
01.09.2008, 03:24
Ինձ թվում է որ չենք շեղվում , բոլորին էլ հետաքրքիր կլինի ,:)

Համ չեմ ուզում գրել, համ՝ գրում եմ:
Քրիստոնեության տարածման հետ զուգահեռ օձ մի տեսակ դարձել է չարի խորհրդանիշ (սա ասում եմ վերապահումներով): Բայց նախաքրիստոնեական ժամանակներում եղել է իմաստության, աստվածային գիտելիքի, տիեզերական ճշմարտ ուժի խորհրդանիշ: Շատ ու շատ առասպելներում, հեքիաթներում, լեգենդներում օձն է որ իմացության լույս է բերում մարդկությանը: Հների սիմվոլիկ պատկերներում օձը միշտ աստվածային, արտերկյա, վերմարդկային էության խորհուրդ ունի: Անգամ Աստվածաշնչյան օձը իմաստության պտուղ է հրամցնում մարդուն ( անսալով արարչի արգելքին ), այսինքն էլի իմացության հետ է կապված: Առայժմ սա…
Մի խոսքով, ասածս ընդհանրացնեմ. օձը - աստվածային գիտելիքի խորհրդանիշ:

Հայկօ
01.09.2008, 03:35
անսալով արարչի արգելքինԱնսալո՞վ: Այսի՞նքն...

Գիտեմ նաև, որ օղակաձև՝ ինքն իր պոչը կծող օձը (բազկակալներ, ապարանջաններ և այլն) նաև հավերժության խորհրդանիշ կարող է լինել և կոչվում է, եթե չեմ սխալվում, Ուրոբորոս: Հետո՝ օձի՝ իմաստության խորհրդանիշ լինելու մասին. հունական Դեմետրա աստվածուհին, որ մարդկանց սովորեցրեց հողագործության գաղտնիքը, փետրավոր օձեր լծած կառքով է ման եկել, ըստ ավանդության: Փետրավոր օձեր ացտեկների դիցարանում էլ կան, բայց դրական կերպարներ են, թե ոչ, չեմ հիշում:

Ջուզեպե Բալզամո
01.09.2008, 05:16
Անսալո՞վ: Այսի՞նքն...

:) անսալով սխալմամբ է հայտնվել այստեղ: Ուրիշ նախադասություն էր, որը խմբագրում էի: Պիտի լիներ չնայած արարչի արգելքին:
Շատ ճիշտ ես Ուրոբորոսը հավերժություն է խորհրդանշում: Ացտեկների Փետրավոր օձն էլ դրական է: Ու էլի շատ շատ են, չեմ ուզել առաջին գրառումով բոլորը թվարկեմ:
Մեր հողի վրա սկիզբ առած ( հետո աշխարհասփյուռ) թոնդրակյան շարժման սիմվոլ էլ է եղել:

Մեղապարտ
01.09.2008, 12:54
Համ չեմ ուզում գրել, համ՝ գրում եմ:
Քրիստոնեության տարածման հետ զուգահեռ օձ մի տեսակ դարձել է չարի խորհրդանիշ (սա ասում եմ վերապահումներով): Բայց նախաքրիստոնեական ժամանակներում եղել է իմաստության, աստվածային գիտելիքի, տիեզերական ճշմարտ ուժի խորհրդանիշ: Շատ ու շատ առասպելներում, հեքիաթներում, լեգենդներում օձն է որ իմացության լույս է բերում մարդկությանը: Հների սիմվոլիկ պատկերներում օձը միշտ աստվածային, արտերկյա, վերմարդկային էության խորհուրդ ունի: Անգամ Աստվածաշնչյան օձը իմաստության պտուղ է հրամցնում մարդուն ( անսալով արարչի արգելքին ), այսինքն էլի իմացության հետ է կապված: Առայժմ սա…
Մի խոսքով, ասածս ընդհանրացնեմ. օձը - աստվածային գիտելիքի խորհրդանիշ:
Թեմայից չշտղվելու և հնարավորինս ընդգրկուն քննարկելու համար
բացում եմ նոր թեմա «Օձի խորհրդանիշը նախաքրիստոնեական մշակույում» :

Ջուզեպե Բալզամո
03.09.2008, 02:33
Չուկից խնդրում եմ ինձ 2 օր ժամանակ տալ՝ ասածներիս հավաստիությունը ապացուցելու համար

Ի՞նչ եղար այ ախպեր, արի պատմի տեսնենք ինչ կա…