Դիտել ողջ տարբերակը : Ամուսնացա՞ծ ես
Հը-ըն: Ու հույս էլ չկա :)
16-25 օր չեմ սպասելու նոր քվեարկեմ: Ըհըն եմ քվեարկում:
Annushka
28.08.2008, 14:56
Եսիմ:D Իսկ եթե լրջով, շուտով կամուսնանանք:)
Թեկնածուն մոտակայքում ա ի դեպ ::D
Հը-ըն: Ու հույս էլ չկա :)
Հույս, նույն ինքը Նադեժդա :P :) դեռ ոչ բելեր Նադյաներն են կորել ;) էնպես որ մի հուսհատվիր :)
Ակումբի ամուսնացածները մենակ ես ու Էլմոն ենք՞
լօլ ես ինչ գրեցի
տարիք: 15 Դեմք ես դու, ձյա՛ձ: :))
Dayana Չէ՜: Ես Նադյաներին շատ եմ հարգում, բայց իմ կյանքն ինձ համար թանկ է որպես հիշատակ :)) Առաջիկա 7 տարում ամուսնացող չկա, արխային նստեք սեղանի անկյուններին :lol:
Ամուսնացած եմ վայ, ինչ կա...համ էլ ձյաձ չեմ ձյաձյա եմ
Cassiopeia
28.08.2008, 15:02
Ես անհամեստորեն լռում եմ:scen
Եսիմ:D Իսկ եթե լրջով, շուտով կամուսնանանք:)
Թեկնածուն մոտակայքում ա ի դեպ ::D
դե Ըհըն գրեիր էլի:
Vive L'Armenie
28.08.2008, 15:03
Արամ մենակ դու կարայիր սենց թեմա բացեիր :lol :D
Հը-ըն :P :lol
Գոնե սենց տարբերակ էլ դնեիր "հեսա"
Annushka
28.08.2008, 15:10
դե Ըհըն գրեիր էլի:
Ես էլ էի հեսա տարբերակը ման գալիս ճիշտն ասած:D
տարիք: 15 Դեմք ես դու, ձյա՛ձ: :))
Dayana Չէ՜: Ես Նադյաներին շատ եմ հարգում, բայց իմ կյանքն ինձ համար թանկ է որպես հիշատակ :)) Առաջիկա 7 տարում ամուսնացող չկա, արխային նստեք սեղանի անկյուններին :lol:
դե ես հիմա չեմ էլ ստիպում քեզ Նադյուշայի հետ ամուսնանալ :hands
*e}|{uka*
28.08.2008, 15:40
Էս ինչ լոլիկ թեմայա՞ :tomato
Ամուսնացած ես՞
Չէ, վերջերս ծանոթներիցս մեկին տեսա պատահմամբ, ասումա, «Դու ամուսնացե՞լ էիր չէ, մի հատ էլ երեխա ունե՞ս» : Ասեցի, որ սխալ գիտի ես երկու :victory: հատ երեխա ունեմ :D
Տո իմ ինչ տարիքնա :beee
Janita Hero
28.08.2008, 16:48
Էս ինչ լոլիկ թեմայա՞ :tomato
Ամուսնացած ես՞
Չէ, վերջերս ծանոթներիցս մեկին տեսա պատահմամբ, ասումա, «Դու ամուսնացե՞լ էիր չէ, մի հատ էլ երեխա ունե՞ս» : Ասեցի, որ սխալ գիտի ես երկու :victory: հատ երեխա ունեմ :D
Տո իմ ինչ տարիքնա :beee
աաաաա՜՜՜՜՜ ինչ կարգին ես պատասխանե՜լ:D:D:D
Հա բայց քվեարկեցինք, հետո՞ ինչ, թեմա չի սա, ուղղակի փոլ ա:ok
Հը-ըն: Ու հույս էլ չկա :)
Հը-ը:) Բայց ամեն ինչ առջևում է...
Ըհըն ,բայց դե ամեն ինչ ետևում չի:)
Հը-ը:) Բայց ամեն ինչ առջևում է...
Ըհըն ,բայց դե ամեն ինչ ետևում չի:)
:hands այ սենց լինում էի, որ Հայկօ-ն չի ուզում Նադյայի հետ ամուսնանալ :D
StrangeLittleGirl
28.08.2008, 17:35
Արա՞մ, էս դու ո՞ր օրվա ամուսնացածն ես :D
Իսկ ես՝ հը-ըն ու հը-ըն: Չեմ գժվել, որ կյանքս հավիտյան տղամարդու հետ կապեմ :D
:D
Իսկ ես՝ հը-ըն ու հը-ըն: Չեմ գժվել, որ կյանքս հավիտյան տղամարդու հետ կապեմ :D
Իսկ ու՞մ հետ ես ուզում կապել, կներեք էլի
StrangeLittleGirl
28.08.2008, 17:38
Իսկ ու՞մ հետ ես ուզում կապել, կներեք էլի
Աաաաա՜, ինձ էլի լեզբիի տեղ դրեցին :D
Հաստատ ոչ կնոջ
Գիտության :P :)
Իսկ ու՞մ հետ ես ուզում կապել, կներեք էլի
Լօօօօլ, դե եթե ոչ տղամարդկանց ուրեմն մնում են կանայք:D
Իսկ ու՞մ հետ ես ուզում կապել, կներեք էլի
Մարդը պարզ գրել է՝ տղամարդ չլինի, մնացած բոլորին համաձայն է։
Կամել էտ երկուսի խառնուրդները:D, տրան տրան տրանսվիստիտի հա կարծեմ:D
StrangeLittleGirl
28.08.2008, 17:40
Է՜հ, ես ի՞նչ ասեմ, որ էդքան սահմանափակ եք մտածում :(
Եթե ոչ տղամարդ, ուրեմն կին: Ինչու՞ չեք մտածում եթե ոչ տղամարդ, ուրեմն կա՛մ կին, կա՛մ ոչ մեկ: Ես վերջինն եմ ընտրել:
Աաաաա՜, ինձ էլի լեզբիի տեղ դրեցին :D
Հաստատ ոչ կնոջ
Գիտության :P :)
Գիտության հետ կապվել կարելի է, երջանկանալ... չի կարելի:think
StrangeLittleGirl
28.08.2008, 17:54
Էդ գիտությունը որպես կատակ ասացի՝ նկատի ունենալով, որ ավելի շուտ կյանքս գիտության հետ կկապեմ, քան տղամարդու: Իսկ ընդհանրապես, լավ է ամեն ինչից ազատ մնալ:
Էդ գիտությունը որպես կատակ ասացի՝ նկատի ունենալով, որ ավելի շուտ կյանքս գիտության հետ կկապեմ, քան տղամարդու: Իսկ ընդհանրապես, լավ է ամեն ինչից ազատ մնալ:
Լաաավվվ... Ազատ լինել կարելի է, կյանքից բավարարված լինել է անկարելի...
Էդ գիտությունը որպես կատակ ասացի՝ նկատի ունենալով, որ ավելի շուտ կյանքս գիտության հետ կկապեմ, քան տղամարդու: Իսկ ընդհանրապես, լավ է ամեն ինչից ազատ մնալ:
Մի որոշ ժամանակ հետո էլ տենց չես ասի:)
StrangeLittleGirl
28.08.2008, 18:02
Լաաավվվ... Ազատ լինել կարելի է, կյանքից բավարարված լինել է անկարելի...
Ես հենց էս պահին կյանքից էնքա՜ն բավարարված եմ… Լավ էլի, կյանքի իմաստը սեքսի ու երեխա ունենալու մեջ չէ:
Մի որոշ ժամանակ հետո էլ տենց չես ասի
Հավերժական նույն նախադասությունը… Ինձ այդ ասում էին նաև 15 տարի առաջ, երբ երեխա լինելով հանդերձ շատ լավ գիտեի, թե տղամարդիկ ինչ հրեշներ են: Ու շարունակում են ասել… Մի պահ միտքս փոխել էի, բայց հետո հասկացա, որ ընդամենը քնել էի:

Անխուսափելին չես շրջանցի: Ես էլ եի քո նման խոսում.... մինչև :love
Ես հենց էս պահին կյանքից էնքա՜ն բավարարված եմ… Լավ էլի, կյանքի իմաստը սեքսի ու երեխա ունենալու մեջ չէ:
Հավերժական նույն նախադասությունը… Ինձ այդ ասում էին նաև 15 տարի առաջ, երբ երեխա լինելով հանդերձ շատ լավ գիտեի, թե տղամարդիկ ինչ հրեշներ են: Ու շարունակում են ասել… Մի պահ միտքս փոխել էի, բայց հետո հասկացա, որ ընդամենը քնել էի:
Բյուր նենց ես գրել տղամարդիկ հրեշներ են բան, մարդ կողքից կարդա կարողա մտածի քեզ մի 10 հոգով բռնաբարել են:D, ինչի են հրեշներ քնքուշ էակներ են իրանց վիշապիկներով:D
StrangeLittleGirl
28.08.2008, 18:08
Անխուսափելին չես շրջանցի: Ես էլ եի քո նման խոսում.... մինչև
Է՜հ, լավ էլի: Ես էնքան ուժեղ եմ, որ կարողանամ սիրո դեմ գնալ ու հրաժարվել ամուսնանալուց: Ընդհանրապես, ես բավական ուժեղ եմ, որ այլևս երբեք չսիրահարվեմ:
ինչի են հրեշներ քնքուշ էակներ են իրանց վիշապիկներով
Իրանց վիշապիկներին էնքան են կերակրում, որ հրեշ են դառնում :D
Չէ՜, եթե հարցը բռնաբարությունը լիներ, գուցե ավելի թեթև տանեի :D
ՉԷ
Ես կուզեմ լինել անսահման ազատ
ՉԷ
Ես կուզեմ լինել անսահման ազատ
Էհհհ... քո տարիքում ես էլ էի տենց մտածում:)
Ժո՛ղ, ես չեմ ամուսնանա մի դեպքում. եթե պարզվի, որ իմ պատճառով ասենք քույրը պիտի իրա սենյակը լքի, ես իրան կհասկանամ ու իրա խաթր չեմ ամուսնանա:D
իսկ եթե լուրջ, չնայած չեմ էլ մտածում ու կարծում եմ դեռ ահագին ժամանակ չեմ էլ մտածի այդ մասին, բայց որպես իգական սեռի ներկայացուցիչ կարծում եմ, որ կնոջ իրական երջանկությունը իրականում ոչ թե կամ, եթե կուզեք, ոչ միայն սկսվում է այն պահից, երբ նրա կողքին լինում է սիրած ու հոգատար ամուսին, այլև հենց մայրանալու գործոնը..այսինքն մենակ էդ բալիկի ճիչը լսելու համար չարժի տանը մնալ:D:D:D
ես հայկական տարբերակով եմ էլի խոսում:B
Ուլուանա
28.08.2008, 21:36
Այո, ամուսնացած եմ։ :)
Ժողովուրդ, էս թեման ամուսնության մասին փիլիսոփայելու մասին չի, դրա համար ամուսնության մասին մի քանի թեմա կա, օրինակ՝ «Ինչու՞ ամուսնանալ» (http://www.akumb.am/showthread.php?t=5441)։ Կարող եք մտնել այնտեղ ու հանգիստ քննարկել ամուսնության թեման։ Իսկ թեմայից դուրս գրառումները ջնջվել են։
Vive L'Armenie
04.09.2008, 17:52
Մի բան հարցնեմ, էտ եսիմ-ը ո՞րն ա, իբր շուտո՞վ :think
Մի բան հարցնեմ, էտ եսիմ-ը ո՞րն ա, իբր շուտո՞վ :think
Չէ, դա էն է, երբ չես հասկանում ամուսնացած ես, թե չէ։ Էդքան էլ հազվադեպ երևույթ չի, հեռու քեզնից։ :) Ու շատ ուրախանում եմ, որ էդ տարբերակը չամուսնացածներն են ընտրել. էդ դեպքում դա ուղղակի զավեշտալի է։ Այ եթե ամուսնացածներն ընտրեին, հեչ ծիծաղելի չէր լինի..
Ուլուանա
04.09.2008, 23:19
Նոր նկատեցի, որ թեմայում գրառում արել էի, բայց մոռացել էի քվեարկել... Քվեարկեցի ու տեսա, որ Ուրվականն ու Արամն էլ են ամուսնացած, ըստ քվեարկության արդյունքների :o։ Շատ հետաքրքիր բացահայտումներ կարելի է անել էս հարցման միջոցով. թաքնված ամուսնություններ են ջրի երես դուրս գալիս... :D
Արդյոք կա՞ն ակումբում ամուսնացածներ,:think:
հետաքրքիր է, սկսեմ ինձանից ամուսնացած եմ ունեմ արդեն երեք երեխա երկու տղա մեկ աղջիկ,;) հույսով եմ մենակ ես չեմ ժողովուրդ ջան;)
Արդյոք կա՞ն ակումբում ամուսնացածներ,:think:
հետաքրքիր է, սկսեմ ինձանից ամուսնացած եմ ունեմ արդեն երեք երեխա երկու տղա մեկ աղջիկ,;) հույսով եմ մենակ ես չեմ ժողովուրդ ջան;)
:D:D Ես էի ուզում փնտրել: Ինձնից առաջ անցար: Ես էլ 1 աղջիկ, 2 տղա ունեմ:love
Երկնային
05.01.2009, 16:29
ես ամուսնացած չեմ… :oy նորություն ասեցի էլի :))
Մոդերատորական: Բոլոր թեմայից դուրս գրառումները ջնջված են, իսկ թեման տեղափոխվում է Ի՞նչ կա-չկա (http://www.akumb.am/forumdisplay.php?f=41); Թեմայի հետ կապ չունեցող, բայց հետաքրքրող մյուս հարցերով կարող եք զրուցել Զրուցարանում (http://www.akumb.am/showthread.php?t=40041):
Արդյոք կա՞ն ակումբում ամուսնացածներ,:think:
հետաքրքիր է, սկսեմ ինձանից ամուսնացած եմ ունեմ արդեն երեք երեխա երկու տղա մեկ աղջիկ,;) հույսով եմ մենակ ես չեմ ժողովուրդ ջան;)
Ունեմ մեկ տղա և մեկ աղջիկ, հա , չմոռանամ:), ամուսնացած եմ;)
Մոդերատորական: «Ո՞վ է ամուսնացած» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=31549) թեման միացվում է արդեն գոյություն ունեցող «Ամուսնացա՞ծ ես» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=31549) թեմային: Թեմա բացելուց առաջ խնդրում եմ օգտվել որոնման համակարգից:
Ambrosine
05.01.2009, 19:42
Իսկական զավեշտ. Կիսամեն ամուսնացած է, իսկ 6 հոգի էլ չգիտեն՝ ամուսնացած են, թե ոչ:o
Հ.Գ. :D
Լավ խի՞ բռնիք ու տեղափոխիք էս թեման, որ հմի որ ուզում եմ մի բան գրեմ չեմ կարողանում գտնեմ, ստիպված որոնում եմ, էսօր սաղ օրը ման եմ գալի ու չեմ գտնում, որ սկզբից բացել էի, կարողա ճիշտ տեղում չեր բացված որ տեղափոխեցիք եսիմ ուր:angry
Ուլուանա
06.01.2009, 00:42
Լավ խի՞ բռնիք ու տեղափոխիք էս թեման, որ հմի որ ուզում եմ մի բան գրեմ չեմ կարողանում գտնեմ, ստիպված որոնում եմ, էսօր սաղ օրը ման եմ գալի ու չեմ գտնում, որ սկզբից բացել էի, կարողա ճիշտ տեղում չեր բացված որ տեղափոխեցիք եսիմ ուր:angry
Բացածդ թեմայից արդեն կար Ակումբում, այդ պատճառով էլ այն միացվել է արդեն գոյություն ունեցող թեմային։ Ի դեպ, եթե այս մոդերատորականը կարդացած լինեիր, այդ հարցը չէր առաջանա. ;)
Մոդերատորական: «Ո՞վ է ամուսնացած» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=31549) թեման միացվում է արդեն գոյություն ունեցող «Ամուսնացա՞ծ ես» (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=31549) թեմային: Թեմա բացելուց առաջ խնդրում եմ օգտվել որոնման համակարգից:
Բացածդ թեմայից արդեն կար Ակումբում, այդ պատճառով էլ այն միացվել է արդեն գոյություն ունեցող թեմային։ Ի դեպ, եթե այս մոդերատորականը կարդացած լինեիր, այդ հարցը չէր առաջանա. ;)
Կարդացել էի, գիտեմ որ կար, բայց ես ավելի ճիշտ տեղում էի բացել, ստեղ ման եմ գալի ու դժվար եմ գտնում թեման
Կարդացել էի, գիտեմ որ կար, բայց ես ավելի ճիշտ տեղում էի բացել, ստեղ ման եմ գալի ու դժվար եմ գտնում թեման
Նման հարցերի համար գոյություն ունեն համապատասխան թեմաներ: Իսկ ցանկացած կրկնված թեմա ենթակա է միացման արդեն գոյություն ունեցողին: Իսկ այ ակումբցիների պարտականություններից է թեմա բացելուց առաջ որոնել ու համոզվել, որ այդպիսի թեմա դեռ չկա, նոր միայն բացել թեման:
Rammstein
11.01.2009, 12:24
Ինձ շատ հետաքրքրեց «Եսիմ» տարբերակը։ Դա զվարճանքի համար է՞ դրած, թե՞ իրոք մարդիկ կան, որ չգիտեն` ամուսնացած են, թե ոչ։
Ես զվարճանալու հավես չունեմ, ու քվեարկում եմ, «ոչ», ցավոք սրտի։
Ամուսնացած եմ 7 տարի արդեն: Երեխաներ չկան, բայց գեղեցիկ շուն
ունեմ:
Ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա՝ աղջիկ և տղա :)
RaMeSsEs-ll
11.01.2009, 18:21
Այո. :) Ամենահրաշալի բաներից մեկը, որ արել եմ իմ կյանքում::)
Ամուսնացած եմ 7 տարի արդեն: Երեխաներ չկան, բայց գեղեցիկ շուն
ունեմ:
ես էլ գեղեցիկ շուն ունեմ :oy
Ահա ամուսնացած եմ, ունեմ տղա և աղջիկ:
Իսկ էս եսիմը որնէ՞, նշանվա՞ծը:o
Էս հարցումը էնքան հետաքրքիր բաներա բացահայտում... Օրինակ Էլմոն ամուսնացած ա, իսկ Աննուշկան հլը չգիտի իր կարգավիճակի մասին :D
հմմմ...չէ, հաստատ ամուսնացած չեմ...հիմա չեմ էլ պատրաստվում, դեռ շուտ ա:P
Կարիերա, ապա ամուսնություն...:)
հմմմ...չէ, հաստատ ամուսնացած չեմ...հիմա չեմ էլ պատրաստվում, դեռ շուտ ա:P
Կարիերա, ապա ամուսնություն...:)
ամուսնության միջոցով կարիերա, դա էլ վատ տարբերակ չէ:P, մեկը մյուսին չի խանգարում, միայն ճիշտ մարդու պետք է ընտրել:)
ամուսնության միջոցով կարիերա, դա էլ վատ տարբերակ չէ:P, մեկը մյուսին չի խանգարում, միայն ճիշտ մարդու պետք է ընտրել:)
Չէ սխալ հասկացար, ոչ թե ամուսնության միջոցով կարիերա, այլ կարիերա ստեղծելուց և հաստատվելուց հետո միայն կմտածեմ ամուսնության մասին։ Համ էլ շուտ ա, 20 տարեկանում ինչ անեմ...չեմ ուզում:goblin
Դեռ սոսկա եմ օգտագործում:erexa(լօլ, սրանից հետո պակլոննիկներիս թիվը կպակասի, ուխխխխխ:P)
Մոդերներ ջան ,իմ քվեարկած Եսիմը կարող եք համապատասխանեցնել կարգավիճակիս…
Մոդերներ ջան ,իմ քվեարկած Եսիմը կարող եք համապատասխանեցնել կարգավիճակիս…
Չէ ձյաձ, սորրի ;)
Չէ ձյաձ, սորրի ;)
Չուկ ձյա , Անին կարդա , նաղդ բազառ ա:D
Չուկ ձյա , Անին կարդա , նաղդ բազառ ա:D
Համակարգը տենց հնարավորություն չի տալիս, ես ի՞նչ անեմ ;)
Enigmatic
15.01.2009, 21:10
մենք չենք պատկերացնում ,որ մի օր կամուսնանանք,մտածում ենք ազատ կjանքի մասին ու թե ինչ դժվարա բաժանվելը,լավ կլինի ու\ ամուսնանանք սենց բաներ......Բայց հենց սիրահարվում ենք ու խելքներս թրցնում ենք........http://s15.rimg.info/f3e7a2df87108199486600e0e4e88e1b.gif արդեն պատկերացնում ենք համատեղ կյանք բան ման:oy դե ես էլ հլը ամուսնացած չեմ:))
Yeghoyan
11.09.2009, 21:30
:nea

Լիան էս ինչ ա խորացել:o:o:o:D
Իսկ ամուսնացած ասելով ի՞նչ եք հասկանում: :esim
Էդ ՔԿԱԳի թղթի մասին ե՞ք հարցնում, թե՞ ընկեր ունենալու:
Էդ բոլորը հարաբերական ու անիմաստ են:
Ես չեմ քվեարկել:
Ու ընդհանրապես. Հարաբերականությունը անհամեմատ համեմատական է: Այնշտայն
aerosmith
11.09.2009, 22:44
Հը -ը , ամուսնացած չեմ, ու սկի չեմ էլ մտածում էդ հարցի շուրջ, չեմ էլ մտածելուն էնքան ժամանակ մինչև լավ գիտակցեմ թե ամուսնությունը իրենաից ինչա ներկայացնում և մինչև չունենամ լավ աշխատանք։
Հետաքրքիր է:
Երբ այս հարցմանը մասնակցեցինք դեռ նշանված էլ չէինք: Ես քվեարկել եմ այո, կինս՝ եսիմ: :D
Հիմա բանավոր շտկում: Երկու "այո":
Հաջող ամուսնությունը ոչ միայն իրականացած երազանք է, այլ կյանքի իմաստ: Էլ չեմ խոսքում, որ մի ամսից երեխա ենք ունենում: Իսկ դա արդեն նոր կյանքի սկիզբ է: ԶԱԳՍ-ում էլ ենք գրանցվել, անձնագրում էլ կնիք են դրել: Թղթի վրա էլ ուրախացանք, կնիքի վրա էլ:
Ժողովուրդ, երկար մտածեք, լավ ճանաչեք իրար ու հաջող ամուսնացեք: Դրանով ոչ միայն ձեր երջանիկ ապագան եք ապահովում, այլ կյանք եք ստեծքում: Հավատացնում եմ, այս կյանքը մենակ ապրելը շատ տխուր ու անհետաքրքիր է:
Interdenominational
11.09.2009, 23:14
Իմ համեստ կարծիքով սոցիոլոգիական բնույթ կրող հարցմանը հարիր չէ «Եսիմ» թեթևամիտ տարբերակը…միգուցե «ամուսնալուծվա՞ծ»-ը տեղին կլիներ: /Աստված մի արասցե/;)
Չէ:BԿնշանվեմ, կետամ բանակ կգամ, 2013-ին կամուսնանամ:oy:oy:oy
Նշեմ որ 2011-ին եմ գնալու բանակ:(
ամուսնացած չեմ,:P:oy
Հիմա նոր գտնում եմ որ արժե մտածել այդ թեմայով
փող չկա.
Ամենավատը էնա , որ անգամ չգիտեմ էլ երբ կլինի:( Իսկ ամուսնանալ ուզում եմ , հոգնել եմ արդեն անիմաստ վազվզոցից, գործից սիրելիի մոտ, հետո տուն: Հոգնել եմ մենակ քնելուց ու մենակ արթնանալուց:
Ամենավատը էնա , որ անգամ չգիտեմ էլ երբ կլինի Իսկ ամուսնանալ ուզում եմ , հոգնել եմ արդեն անիմաստ վազվզոցից, գործից սիրելիի մոտ, հետո տուն: Հոգնել եմ մենակ քնելուց ու մենակ արթնանալուց:
եսել, ես ու դու մի օրի ենք.
Ժաղ, ամուսնանալու համար պետք ա ԶԱԳՍ գնալ, դրա համար փող պետք չի :))
Ժաղ, ամուսնանալու համար պետք ա ԶԱԳՍ գնալ, դրա համար փող պետք չի :))
Դայ չնայած ճիշտ ես, բայց կակ մինիմում պետք է տուն վարձել իր բոլոր հետագա վճարումներով, ինչը մեր Հայաստանի պայմաններում թանկ հաճույք է:);)
Դայ չնայած ճիշտ ես, բայց կակ մինիմում պետք է տուն վարձել իր բոլոր հետագա վճարումներով, ինչը մեր Հայաստանի պայմաններում թանկ հաճույք է:);)
Դե եթե էնքան չեն հասունացել, որ տուն ունենան կամ վարձեն ու ծնողների հետ էլ ապրել չեն ուզում, ուրեմն ամուսնանալու մասին մտածելն աբսուրդ ա: :)
Ամուսնացա՞ծ ես
Չէ, ինչի՞ :oy
Ձայնալար
12.09.2009, 15:34
Ժաղ, ամուսնանալու համար պետք ա ԶԱԳՍ գնալ, դրա համար փող պետք չի :))
Պետք ա 1000 դրամ վճարում կատարես հայխնայբանկում :(
Իրականում պետք ա փող ամուսնանալու համար :)
Դե եթե էնքան չեն հասունացել, որ տուն ունենան կամ վարձեն ու ծնողների հետ էլ ապրել չեն ուզում, ուրեմն ամուսնանալու մասին մտածելն աբսուրդ ա: :)
Դայ ըտեղ հասունացումը էտքան էլ էական չէ:)
Հայաստանում աշխատավարձը չի համախատասխանում ապրելուն:)
Ես հենց ի նկատի ունեի առանձին ապրելը:) Քանի որ էտ դեպքում են առաջանում մի շարք վճարումների խնդիրներ, թե չէ ծնողների տանը ապրելով` խնդիրը շատ հեշտանում է` կակ մինում տան վարձ չես մուծում:)

Կիտա, էս հարցում եղիր մաքսիմալիստ :)
թե չէ սենց որ խոսաս, ցանկացած տղա էլ չի ուզենա… "անշառ գլուխը կոխի շառի տակ" :))
Կիտա, էս հարցում եղիր մաքսիմալիստ :)
թե չէ սենց որ խոսաս, ցանկացած տղա էլ չի ուզենա… "անշառ գլուխը կոխի շառի տակ" :))
Ինչու՞ միայն տղան որ::)
Ի վերջո ընտանիք է կազմվում ու եթե նորմալ ընտանիք է, ապա ընտանիքի բյուջեն էլ է ընդհանուր:)
Թե չէ ես տենց նայեմ, ես էլ իմ գլուխը շառից հեռու կպահեմ ու հանգիստ ու ապահովված կապրեմ:)
Համատեղ կյանքը ոչ միայն օգնում է փողը օպտիմալ ծախսել, այլ տնարար զույգերի դեպքում նույնիսկ խնայողություններ կուտակելու հնարավորություն է բացվում:
Կարելի է զույգերից մեկի աշխատավարձով տան վարձ տալ, ու հագուստի, սննդի հարցեր լուծել, իսկ մյուսի աշխատավարձը կուտակել՝ բանկում ավանդ դնել, կամ պարզապես դնել մի կողմ ու չծախսել: Ճիշտը բանկում ավանդ դնելն է:
Հետո երեխան կծնվի, միայն ամուսնու աշխատավարձով կապրեք, իսկ նեղն ընկած ժամանակ խնայողություններից կօգտվեք, մինչև երեխան կմեծանա, ու երկուսով կաշխատեք. կկուտակեք ու սեփական տուն կգնեք:
Մենք այս սցենարով առաջ ենք գնում:
Առավել քիչ լավատես մարդկանց ասեմ, որ դրա համար պետք չէ, որ զույգերը մարդա 400 000 աշխատավարձ ստանան: Նույնիսկ մարդա 150 000 -ը հերիքում է: Իսկ միայն ամուսնու աշխատելու դեպքում, առանց գոտին ձգելու, 150 000 -ից 180 000 -ով կարելի է ոչ ճոխ, բայց շատ հարմար ապրել:
Այպես որ փողը 8-երորդական պատճառ է: Ամենակարևորը սերն ու փոխըմբռնումն է: Եթե կա սեր ու փոխըմբռնում, ամեն ինչ շատ գեղեցիկ է ստացվում: Հա, մեկ էլ խնայող եղեք: Խնայող, բայց ոչ գծուծ(Աղայան ականջդ կանչի):
Արևհատիկ
01.11.2009, 19:07
Ամուսնացած չեմ ու դեռևս մտադրություն է չունեմ
Ժողովուրդ ջան մի բան հարցնեմ էս հարցման մեջ եսիմ տարբերակը որնա?Մարդ կամ ամուսնացածա լինում կամ ոչ երրորդ տարբերակը որնա?:think
Ժողովուրդ ջան մի բան հարցնեմ էս հարցման մեջ եսիմ տարբերակը որնա?Մարդ կամ ամուսնացածա լինում կամ ոչ երրորդ տարբերակը որնա?:think
Էդ էնա, որ կամ նշանված են ու "մի ոտով" ամուսնացած են, կամ "գռաժդանսկի բռակով" են ապրում: :)
Էդ էնա, որ կամ նշանված են ու "մի ոտով" ամուսնացած են, կամ "գռաժդանսկի բռակով" են ապրում: :)
կամ ել ամուսնացած են, բայց հեսա ուր որա կբաժանվեն, կամ ել ամուսնացած են բայց ելի են ուզում ամուսնանան, կամ ել ամուսնացած չեն բաըց երեխա ունեն, կամ ել ամուսնացած են բայց երեղա չունեն , մի խոսքով ուֆ ամանա եսիմ ե:)
Նոր գտա 3 տարվա թեման: Հիմա էլ դարձավ 10 տարի մեր ամուսնությունը և ավելացավ ևս մեկ գեղեցիկ շուն:)
Quyr Qery
21.03.2011, 21:05
Ինձ ով կառնի??:(:tsamon
VisTolog
21.03.2011, 21:09
Ինձ ով կառնի??:(:tsamon
Ես, եթե կարելիա վարձով լինի, մշտական չեմ ուզում:
Quyr Qery
21.03.2011, 21:54
Մշտական ես էլ չէի ուզի:P,,, գոնե ժամանակավոր,, տես ասել ես-հանկարծ հետ չկանգնես......:( ....թե չէ մենակ տխուր է... կոնկրետ Գյումրիի (ես Գյումրուց եմ) "լավ" տղաները հաստատ չեն ամուսնանա աղջկա հետ ով ավելի շատ տղա ընկեր ունի քան աղջիկ,, ով սիրում է սովորել ,,ունի իրա սեփական կարծիքը,, և ամենակարևորը ռոք է լսում (մաքսիմումը պիտի ռաբիզ կամ բլատնո լսեմ:[).....տանն եմ մնալու....:(
VisTolog
21.03.2011, 21:56

Նախորդս հենց լրիվ քո նկարագրածինա նման::))
Իմ ճաշակով ես, ու թքած թե «լավ» տղաները ինչ են մտածում:
http://www.kalitva.biz/uploads/posts/2009-06/1245412000_13.jpeg
Quyr Qery
21.03.2011, 22:00
Նախորդս հենց լրիվ քո նկարագրածինա նման::))
Իմ ճաշակով ես, ու թքած թե «լավ» տղաները ինչ են մտածում:
http://www.kalitva.biz/uploads/posts/2009-06/1245412000_13.jpeg
Դե քո մազերն էլ գանգուր են,,,խելացի ես,, մի խոսքով դու էլ իմ ճաշակով ես.....համաձայն եմ.....:love:oy ... (որպես աթեիստ եկեղեցու կարիք չունեմ)....
Մշտական ես էլ չէի ուզի:P,,, գոնե ժամանակավոր,, տես ասել ես-հանկարծ հետ չկանգնես......:( ....թե չէ մենակ տխուր է... կոնկրետ Գյումրիի (ես Գյումրուց եմ) "լավ" տղաները հաստատ չեն ամուսնանա աղջկա հետ ով ավելի շատ տղա ընկեր ունի քան աղջիկ,, ով սիրում է սովորել ,,ունի իրա սեփական կարծիքը,, և ամենակարևորը ռոք է լսում (մաքսիմումը պիտի ռաբիզ կամ բլատնո լսեմ:[).....տանն եմ մնալու....:(
դու հաստատ Գյումրիում ե՞ս...
VisTolog
21.03.2011, 22:01
Հաջորդը՛, մտե՛ք::D
Աթեիստ կին::love Ինչ լավա::)
Quyr Qery
21.03.2011, 22:08
դու հաստատ Գյումրիում ե՞ս...
Հա....ինչի??:oy
Quyr Qery
21.03.2011, 22:09
Հաջորդը՛, մտե՛ք::D
Աթեիստ կին::love Ինչ լավա::)
Աթեիստ ամուսին:love,, Ինչ լավա.....:)
Աթեիստ ամուսին:love,, Ինչ լավա.....:)
Չեղավ :nono
ՎիսՏոլոգը աթեիստ չի: :pardon
Իսկ ես՝ այո: :} :oy
VisTolog
21.03.2011, 22:39
Չեղավ :nono
ՎիսՏոլոգը աթեիստ չի: :pardon
Իսկ ես՝ այո: :} :oy
Ուշացար: Սերը կրոն չի հարցնում (մեկ-մեկ):
Quyr Qery
21.03.2011, 22:44
Արդեն ուշ է Gardmanian ջան:oy...ես գտա իմ կյանքի կեսին.....և չեմ պատրաստվում իրանից հեռանալ..ինքը անթերի է:love.....թեկուզ և քրիստոնյա լիներ....
Ուշացար: Սերը կրոն չի հարցնում (մեկ-մեկ):
Եթե ֆունդամենտալիզմի տարրեր չկան, ես կասեի՝ ընդհանրապես չի հարցնում:
Արդեն ուշ է Gardmanian ջան:oy...ես գտա իմ կյանքի կեսին.....և չեմ պատրաստվում իրանից հեռանալ..ինքը անթերի է:love.....թեկուզ և քրիստոնյա լիներ....
Արդեն 3-րդ անգամն ա: :)) :}
:sad
Quyr Qery
21.03.2011, 22:52
Եթե ֆունդամենտալիզմի տարրեր չկան, ես կասեի՝ ընդհանրապես չի հարցնում:
Արդեն 3-րդ անգամն ա: :)) :}
:sad
Ինչն է 3-րդ անգամը??:(:oy
Ինչն է 3-րդ անգամը??:(:oy
Ուշանալը: :)) :cry2
Quyr Qery
21.03.2011, 23:06
Ուշանալը: :)) :cry2
Խեղճ տղա.....:)... ես էլ մտացում էի տանն եմ մնալու,,տեսար հայտնվեց նաև իմ ասպետը...գուցե քո արքայադուստրն էլ հեռու չէ.....:oy
Չե բաից ուզում եմ..ձևը կասեք՞
Էէէէ.. ես էլ գիտեմ Քույր Քերին իրոք մեկին գտելա, շնորհավորում եմ:D
Լավ, թեմայից չշեղվեմ, ամուսնացած եմ:
aerosmith
21.03.2011, 23:58
մտադրություններ էլ չունեմ
մտադրություններ էլ չունեմ
Ուզում ես տանը մնա՞ս:))
Quyr Qery
22.03.2011, 00:04
Էէէէ.. ես էլ գիտեմ Քույր Քերին իրոք մեկին գտելա, շնորհավորում եմ:D
Լավ, թեմայից չշեղվեմ, ամուսնացած եմ:
Հա բայց ես իրոք գտել եմ:).....ինքը ինձ խոսք է տվել.....չէ Վիստ??:oy
Հա բայց ես իրոք գտել եմ:).....ինքը ինձ խոսք է տվել.....չէ Վիստ??:oy
Դու Վիստին մի հավատա, ինքը 2 շաբաթ առաջ ինձ էլ էր խոսք տվել:beee
Սրտակեր Վիսթ :lol:lol:lol
aerosmith
22.03.2011, 00:47
Ուզում ես տանը մնա՞ս:))
հա, բա ոնց, որ տունը ինձ մնա :D :D
Quyr Qery
22.03.2011, 00:47
Դու Վիստին մի հավատա, ինքը 2 շաբաթ առաջ ինձ էլ էր խոսք տվել:beee
Լուրջ?? բայց ես ենքան ուրախ էի...ենքան էի հավատում...... փաստորեն ճիշտ էի՝ ինձ առնող չի լինի.....:cry Տեսար Gardmanian,,,ես էլ մի լավ օրի չեմ.....:cry
հա, բա ոնց, որ տունը ինձ մնա :D :D
Խի՞: Ապագա կնոջդ կարողա մնա՞ր:))
aerosmith
22.03.2011, 00:52
Խի՞: Ապագա կնոջդ կարողա մնա՞ր:))
չէ ախպըրտինքիս :D
չէ ախպըրտինքիս :D
Ինչ անծանոթ բառա:8
Kita ջան, սա է նոր շունը, աջից: Blue Tick Coon Hound
http://i53.tinypic.com/2502kjp.jpg
Kita ջան, սա է նոր շունը, աջից: Blue Tick Coon Hound
http://i53.tinypic.com/2502kjp.jpg
ՎԱյ ես իրանց գիտեմ:love
հը-ը...:acute
ավելին՝ մոտակա հազարամյակի շրջանակում չեմ էլ պատրաստվում ամուսնանալ.... էդ պարզ պատճառով էլ սեղանի որ անկյունում էլ ուզում եմ, էդ անկյունում էլ նստում եմ :roll :))
Հաջորդը՛, մտե՛ք::D
Աթեիստ կին::love Ինչ լավա::)
հենց նոր պարզեցի, որ Quyr Qery -ը աղջիկ ա:
հենց նոր պարզեցի, որ Quyr Qery -ը աղջիկ ա:
Մո, իսկ դու տեղյա՞կ ես :D
Ամուսնացա՞ծ ես
Այո - Elmo
Եսիմ - Annushka
հը-ը...:acute
ավելին՝ մոտակա հազարամյակի շրջանակում չեմ էլ պատրաստվում ամուսնանալ.... էդ պարզ պատճառով էլ սեղանի որ անկյունում էլ ուզում եմ, էդ անկյունում էլ նստում եմ :roll :))
Էլիզե ջան: Երկարատև ամուսնության գաղտնիքը կլոր սեղանի մեջ է:)
Ինչ սիրուն շուն ա :)
Շնորհակալություն: Մեկ տարի առաջ գտանք ճանապարհին, Նոր Մեկսիկոյի տափաստաններում: 12 կիլո եր քաշը, խեղճը էն աշխարհ էր գնալու, եթե մի քիչ էլ դրսում մնար:
Quyr Qery
22.03.2011, 23:38
հենց նոր պարզեցի, որ Quyr Qery -ը աղջիկ ա:
Բա ես աղջիկ եմ...:oy Քույր Քերի..........:oy
Մո, իսկ դու տեղյա՞կ ես :D
Ամուսնացա՞ծ ես
Այո - Elmo
Եսիմ - Annushka
հա, որովհետև հարցմանը մասնակցել ենք էն ժամանակ, երբ դեռ ամուսնացած չէինք: Ես գիտեի որ ամուսնության առաջարկություն անելու եմ, դրա համար կոշտ այո եմ քվեարկել: Անուշը երևի մտածել ա, որ առաջինը պետք ա ես իրա այո-ի մասին իմանամ, դրա համար եսիմ ա քվեարկել:
Բա ես աղջիկ եմ...:oy Քույր Քերի..........:oy
Բա ինչի՞ էի ես Քյար քերի կարդում: :D
Quyr Qery
23.03.2011, 00:08
Բա ինչի՞ էի ես Քյար քերի կարդում: :D
Եսիմ.....:esim:unsure
Annushka
23.03.2011, 13:44
Մո, իսկ դու տեղյա՞կ ես :D
Ամուսնացա՞ծ ես
Այո - Elmo
Եսիմ - Annushka
Եսիմ:D Իսկ եթե լրջով, շուտով կամուսնանանք:)
Թեկնածուն մոտակայքում ա ի դեպ ::D
Հայկ, ինչ ես ալիքները խառնում, չ՝ որ մի օր հանդիպելու ենք, ու Մերիկոն հետներս ա լինելու, իսկ նա չի սիրում, որ իրա մամա պապաին բան են ասում : :-D
Ամուսնացա՞ծ ես
Խառն ա, աբեր, գրի «եսիմ»։
Ծայրահեղ
15.02.2017, 11:29
ամուսնության նպատակով ծանոթություններ չկան Ակումբում՞։ ստեղծեք մի հարթակ,էլի,անզույգ մարդիկ շատ են
ամուսնության նպատակով ծանոթություններ չկան Ակումբում՞։ ստեղծեք մի հարթակ,էլի,անզույգ մարդիկ շատ են
Մարդիկ Ակումբում ծանոթանում էլ են, սիրահարվում էլ են, ամուսնանում էլ են՝ առանց հատուկ «հարթակների» :)
Թեմա բացենք, ակումբցիներին ամուսնացնենք ու գնանք իրենց հարսանիքին :) :)
Հ. Գ. Թեմայում չես կողմնորոշովում ոչ ընտրես թե ամեն դեպքում եսիմը ավելի լավ տարբերակ ա:D
StrangeLittleGirl
15.02.2017, 13:11
Ինչքան մեծանում եմ ու փչացած Եվրոպայում ապրում, էնքան ավելի շատ եմ շոկ տանում, թե Հայաստանում ինչքան կարևոր ա ամուսնության ինստիտուտը:
Ծայրահեղ
16.02.2017, 11:35
Երևի չսխալվեմ,եթե ասեմ,որ Հայաստանում երկու տարբերակ կա.կամ լինել միայնակ,կամ ամուսնացած։Գյուղերում,փոքր քաղաքներում տղան ու աղջիկը իրար հետ չեն ապրի առանց ամուսնության։
keyboard
16.02.2017, 22:08
Ոչ, այս տարի դեռ չեմ հաացրել։
keyboard
16.02.2017, 22:09
Խառն ա, աբեր, գրի «եսիմ»։
Գրա գիրագի։
Էս հարցման արդյունքները կեղծված են, իրականությունը չի արտացոլում :Ճ
Վերևի հարցումը համարում եմ ժամանակավրեպ ու անվավեր :))
Հիմա էս թեմայի հարցադրումը ավելի շուտ մտածելու տեղիք է տալիս՝ արդյոք ամուսնացած ես, թե չէ․ էդքան էլ միանշանակ հարց չի էս խառը աշխարհում։
Լիքը փաստացի ամուսնացած մարդիկ կան, որոնք ամուսնական կյանքով իրականում չեն ապրում, կամ էլ, ասենք, իմ պեսները՝ որ փաստացի ամուսնացած չեն, բայց համատեղ կյանք են վարում զուգընկերոջ հետ։
Ամեն դեպքում, ես ինքս ինձ համարում եմ «չամուսնացած», և ամուսնության ֆորմալ ձևակերպումից հրաժարվելն ինձ մտավոր-հոգեկան կոմֆորտ է տալիս:
Դրանով ես նաև դուրս եմ մնում հասարակություն կողմից սահմանված ամուսնացած մարդու ստատուսից, բոլոր իմաստներով։
Ընկեր-զուգընկեր ունենալ-չունենալը էդքան լուրջ կարգավիճակ չի դիտվում, մի օր կա, մի օր չկա՝ ի հակակշիռ ամուսնությանն ու ամուսնալուծությանը, որը որպես ծանրակշիռ իրադարձություն է ընկալվում հասարակության կողմից։ Ու քեզ գցում են էդ ծանրակշիռ ստատուսի բեռի տակ։ Մարդ կա՝ դա հավեսով ընդունում է․ ինձ մի անգամը լրիվ հերիք էր, շնորհակալ եմ, էլ չեմ ուզում «ամուսնացած» կոչվել։ Ինձ դրա բացակայությունը թեթևություն է տալիս, նաև ազատության լայն զգացողություն․ մեզ ոչ մի բան բացի իրար հետ լինելու ցանկությունից չի կապում, ու երբ էդ ցանկությունն այլևս չլինի, հեշտուհանգիստ կհեռանանք միմյանցից, ոչ իրավական, ոչ ֆինանսական դաշտում պարզաբանելու-կիսելու որևէ բան չունենք։
Երևի տեսած կլինեք "You've got Mail" (https://www.imdb.com/title/tt0128853/) ֆիլմը, թեթև ռոմանտիկ կատակերգություն է։ Ֆիլմում Մեգ Ռայանի կերպարն ապրում է ընկերոջ հետ, երբ սկսում է նամակագրություն մի ուրիշ տղամարդու հետ, ինչի արդյունքում էլ վերջինիս հետ է միավորվում՝ հեռանալով ընկերոջից։ Ու սրա մեջ առանձնապես դրամատիկ տարր չկա, պուպուշ, սիրուն պատմություն է։ Հիմա պատկերացրեք, որ նույն կինը ֆիլմում ամուսնացած լիներ, ոչ թե ուղղակի ապրեր ընկերոջ հետ, իմ կարծիքով՝ էդ դեպքում պատմությունը լրիվ դրամատիկ տեսքով կներկայացվեր, թեթևությունն էլ կկորչեր։ Ամուսնություն է կործանվում, ինչպիսի աղետ։ Որ նայում ես, էս երկու կենսակերպի մեջ ոնց որ թե իրական տարբերություն չկա, բայց իրավիճակի սոցիալական ընկալումը լրիվ ուրիշ է։
Ու սա ինձ համար շատ կարևոր հարց է։ Դրա համար էլ նախընտրում եմ մնալ «ընկեր-զուգընկեր» տարածքում։ Իրավական-ֆինանսական հարցերը դեռ մի կողմ, թեկուզ միայն իմ մտավոր վիճակի ու ինքնազգացողության համար սա շատ-շատ կարևոր է։