PDA

Դիտել ողջ տարբերակը : Օդաչու չեմ դառնա...



Արամ
28.08.2008, 14:06
Արամ Սկսենք
Dayana Սկսենք:
Արամ Ինչու՞ համձայնեցիր, որ քեզնից հարցազրույց վերցնեմ:
Dayana Դե դու առաջարկեցիր ես էլ համաձայնվեցի:
Արամ Դպրոց գնալուց լա՞վ ես սովորել:
Dayana Ահա, նույնիսկ ուզում էին մեդալ տալ:
Արամ Բա խի չտվեցին:
Dayana Չտվեցին, քանի որ չգնացի մեդալի համար քննության, վստահ չէի որ Հայերենից 20 կստանամ:
Արամ Սովորում էիր , ասենք ծնողների համար, թե՞ հասկանում էիր, որ դա քեզ պետք է:
Dayana Չէ միշտ սովորել եմ միայն իմ համար:
Արամ Հիշում ե՞ս վերջին զանգը, լա՞վ անցավ, ի՞նչ տպավորություններ են մնացել:
Dayana Եթե, անկեղծ ասեմ, անկապ էր, ամենահիմար օրերից մեկը: Շատ մանրամասն չասեմ, բայց այդ օրը կորցրեցի 10 տարվա ընկերոջս:
ԱրամՀիմա ի՞նչ որ դասարանցու հետ շփվում ես…
Dayana Ահա մի քանի դասարանցիներ մնացել են, որոնց հետ շփվում եմ, բայց երևի պատճառն էնա, որ իրանք հիմա Հայաստանում չեն: Հակառակ դեպքում `կշփվեի նրանցից միայն մեկի հետ:
Արամ Արդյո՞ք թանկ են քո համար դպրոցից մնացած ընկերները...թե՞ ավելի արժևորում ես նոր ընկերներիդ:
Dayana Բոլոր ընկերներս էլ թանգ են: Ունեմ դպրոցական ընկերներ, որոնց ոչ մեկի ու ոչնչի հետ չեմ փոխի: Բայց և ունեմ ընկերներ, որոնց ձեռք եմ բերել վերջերս ու էլի չափազանց թանկ են իմ համար:
Արամ Ունե՞ս այնպիսի ընկերներ, որ ամեն րոպե կարող են քո թիկունքին կանգնել…
Dayana Չէ, ամեն րոպե չէ, բայց կան էնպիսիք, որ աշխատում են միշտ կողքիս լինել, երբ տխուր եմ, ու ուրախ են, երբ ես եմ ուրախ:
Արամ Իսկ դու՞ այդպիսի ընկեր ես…
Dayana ՉԷ: Ես կորղ եմ ուրախանալ ընեկորջս հաջողությամբ, եթե նույնիսկ դա իմ անհաջողությունը լինի:

Արամ Ինչու, դրան արժանի մարդ չկա?
Dayana Արժանիններ կան...
Արամ Անցնենք ակումբին..., ի՞նչ պատճառներով ես գրանցվել այստեղ…
Dayana Գրանցվեցի Alizei-ի «Ես կաթ չեմ սիրում»-ը կարդալու համար:
Արամ Չէի՞ր կարում առանց գրանցվելու կարդաիր:D
Dayana Իհարկե կարող էի, բայց Guest-ը ինձ ասեց գրանցվի ու կարդա, ես էլ առանց երկար-բարակ մտածելու գրանցվեցի:
Արամ Dayana, Dayana ինչա նշանակում:)
Dayana Ուղղակի անուն, չնայած վերջերս իմացա, որ ինչ որ աստվածուհու անուն է: Բայց իրականում ինքը ուղղակի անուն է:
Արամ Կյանքը շա՞տ ես սիրում:
Dayana Եսիմ, երևի թե հա, երբեք չեմ մտածել այդ հարցի շուրջ, բայց եթե ինչ որ մեկին պետք գա, առանց մտածելու կտամ:
Արամ Վանական մականվամբ, անդամին ճանաչու՞մ ես…
Dayana Իր համար 40 օրյա աղոթք է անում, չեմ խանգառում::D
Արամ Սիրահարվա՞ծ ես:
Dayana Ես միշտ սիրահարված եմ:
Արամ Հը՞, հարցերս պրծան ինչ անենք:D
Dayana Սպասի ես քեզ հարցեր տամ::D
Dayana Ինչի՞ց որոշեցիր ինձնից հարցազրույց վերցնել:
Արամ Ես քեզ շատ եմ սիրում:love
Dayana Իսկ ո՞նց իմացար որ ես լավնեմ, ու պիտի հետս ԱյՍիՔյուով հետո հասկանաս, որ ինձ շատ ես սիրում:
Արամ Akumb.am- շատ բաներա ասում::oy:love
Dayana Կարող ես հիշել առաջին գրառումը, որով ինձ նկատեցիր:
Արամ Հա հիշում եմ….շատ հետաքրիքիր դեպք էր:
Արամ Իմ վերևի մարդը թեմայում ես գրել էի…հետո խառնաշփոթ եղավ, դու ուրիշ մարդու մասին գրեցիր, ես էլ չէի տեսել քո գրառում, հետո տեսա Այվի գրածը, որ քո մասին գրել էր Արմինչիկս շատ լավ մայրիկ կդառնա, ես էլ գիտեի թե իմ մասինա գրել, Արմինչիկը հասկացել էի Արամչիկ::D
Dayana Իսկ ինչու՞ դու կաս ակումբում:
Dayana Ո՞նց հայտնվեցիր ու ինչնա քեզ պահում:
Արամ Որ հայտնվեցի ակումբը, նոր էր բացվել, ես էլ գիտեի թե չաթա:D
Արամ Դու ու քո նման մի քանի մարդիկ::love
Dayana Իսկ եթե ասենք մի օր բոլոր էն մարդիկ, ում համար դու մտնում ես ակումբ, դառնան `նպիսիեք, որոնց ակումբում չէիր ցանկանա տեսենլ, կթողնես ակումբը?
Արամ Դե ստանդարտ չեմ ուզում գրեմ տենց բան չի կարա լինի, էլի չի կարա լինի, բայց եթե իրանք չլինին ես կթողեմ:
Dayana Երբ դեռ դպրոց չէիր գնում ու քեզ հարցնում էին ինչ ես դառնալու, ի՞նչ էիր պատասխանում:
Արամ Օդաչու:P
Dayana Իսկ հիմա՞, նույն հարցին ինչե՞ս պատասխանում:
Արամ Լավ մարդ:D
Dayana Իսկ օդաչուն?
Արամ Մանկությունս գրկեց օդաչուին ու թռա~~վ:love
Dayana Իսկ կա մի բան, որ սիրում ես անել, որ անկախա ամեն ինչից, որ չես անում ուրիշների համար ուղղակի մենակ քո համար, թեկուզ տարօրինակ բան::)
Արամ Մենակ իմ համա՞ր: Ինձ թվումա….որ երևի թե կա…ուղակի ես չգիտեմ կամ չեմ հասկանում:)
Dayana Իսկ ամեն ինչ ծնողներիդ հետ համաձայնեցնում ե՞ս:
Արամ Անպայման, ամեն մի մանրունք..
Dayana Իսկ արկածային գրականություն կարդու՞մ ես:
Արամ Գիրք կարդալ շատ հետաքրքիր ձևով եմ սկսել…մի հատ աղջիկ կար ինքը միշտ գիրք էր կարդում, ես էլ թամբալ էի/եմ գիրք չէի կարդում, հետո որ մի հատ գիրք կարդացի Հովազաձոր Գերինները, ու հետո ետ աղջկա հետ քննարկում էինք ժամերով, ենքան դուրս եկավ, որ ամեն անգամ գիրք կադում էի ու ետ աղջկա հետ քնարկում:)
Dayana Իսկ պատահմամբ սիրահարված չէիր այդ աղջկան:
Արամ Մմ….էտ ժամանակ կարողա սիրահարված էի բայց դա չէի հասկանում:love
Dayana Իսկ առաջին անգամ ե՞րբ ես սիրահարվել:
Արամ 1 տարի առաջ…
Dayana Կարող ես իրան համարել առաջին սեր
Արամ Դե եթե անտեսեմ դրանից հետո ինչ եղավ…կարող եմ:)
Dayana Փաստորեն առաջին անգամ 14 տարեկանում, կարծես թե բավականաին լուրջ տարիքում:
Dayana Ես օրինակ սիրահարվել եմ առաջին դասարանում, չնայած մանակապարտեզում էլ ինչ որ մեկը կար, բայց անունը չեմ հիշում…
Արամ Ու դա առաջին սեր ես համարում:
Dayana Իհարկե
Արամ Հիշու՞մ ես այդ տղուն:
Dayana Մինչև հիմա կապ ունեմ էդ մարդու հետ
Արամ Այոոո՜՜՜:D (դե բանա էլի, սաղ հարցազրույցը լուրջ էի)
Արամ Շնորհակալ եմ Դայան ջան, որ չմեժեցիր…
Dayana Խնդրեմ Արամ ջան:

Dayana
28.08.2008, 14:08
Լավնա Արամ ջան, ապրես :) մենակ թե իմ սմայլերին մի քիչ թեթևացրել ես ;)

Հ.Գ. Օդաչու դառնալը դեռ շատ հավանական է :)

Cassiopeia
28.08.2008, 14:19
Մեծ հաճույքով կարդացի: :love Երկուսդ էլ լավն եք էլի...

Dayana
28.08.2008, 14:21
Մեծ հաճույքով կարդացի: :love Երկուսդ էլ լավն եք էլի...

Շնորհակալ եմ փերի :love Արամչուկս վերջապես ակումբում բացահայտվեց, որպես լուրջ ու խելացի կերպար :)

Vive L'Armenie
28.08.2008, 14:21
Ինչ լա՜վն եք, փոխադարձ հարցազրույց էր, բավականին հետաքրքիր էր :aha
Արամ ջան ապրես ;)

P.S.
Արմին Արամը երբ ուզում ա լուրջ ա լիում :ok
Ի դեպ ես էլ չէի պատկերացնում, բայց, երբ ոդնոկլասնիկով էինք զրուցում, հասկացա :good

Cassiopeia
28.08.2008, 14:22
Անկեղծ ասած, ես դա շատ ավելի շուտ եմ հայտնաբերել, մինչև ակումբը ;)

Արամ
28.08.2008, 14:25
Ես հեչ, Դայուշնա լավը :love

Ձայնալար
28.08.2008, 14:26
Լավն եք, անկեղծ ու թեթև:

impression
28.08.2008, 14:29
լավ էր :)

Selene
28.08.2008, 14:39
Երկու հարցազրույց մեկում:) Լավն էր շատ:love

*e}|{uka*
28.08.2008, 15:46
Վույ՜, լավն եք ... ;)

Աբելյան
28.08.2008, 20:20
ինչ լավ էր :love

Ծով
28.08.2008, 20:32
լրիվ դուք եք:love:) Բայց դե ես կուզենայի, որ ուրիշ մեկն էլ դայանուշից հարցազրույց վերցներ..ափսոս ես էդ ջրով որ հոսել եմ...չեմ կարող ինքս:(

Երկնային
28.08.2008, 22:13
վուխ :love

StrangeLittleGirl
29.08.2008, 00:29
Արմի՛ն ջան, Արա՛մ ջան, երկուսիդ էլ շա՜տ եմ սիրում:

Նախ, հարցազրույցում կային հավես մասեր: Օրինակ, էն օդաչուի հատվածը դուրս եկավ կամ Արամի՝ էն աղջկա մասին պատմելը: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, բավական ավելորդ տեղեր կային, մեկ էլ դուրս չեկավ, որ «2-ը 1-ի» մեջ էր: Էդպես ցանկացածս կարող է մեկի հետ զրուցել icq-ով, տեղադրել ֆորումում: Հարցազրույցն էդ չի: Հարցազրույցի ժամանակ պետք է հարցնողի կերպարն ընդհանրապես չերևա, պետք է նա իր կարծիքը չհայտնի:

Կներեք, որ էսքանը գրեցի :( Ուղղակի վերջերս էլի էի մի հարցազրույց կարդացել Ակումբում, բայց հազարավոր դրական արձագանքներից հետո մի կերպ ինձ զսպեցի, որ բան չգրեմ :( Էս անգամ չկարողացա:

Dayana
29.08.2008, 00:33
Արմի՛ն ջան, Արա՛մ ջան, երկուսիդ էլ շա՜տ եմ սիրում:

Նախ, հարցազրույցում կային հավես մասեր: Օրինակ, էն օդաչուի հատվածը դուրս եկավ կամ Արամի՝ էն աղջկա մասին պատմելը: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, բավական ավելորդ տեղեր կային, մեկ էլ դուրս չեկավ, որ «2-ը 1-ի» մեջ էր: Էդպես ցանկացածս կարող է մեկի հետ զրուցել icq-ով, տեղադրել ֆորումում: Հարցազրույցն էդ չի: Հարցազրույցի ժամանակ պետք է հարցնողի կերպարն ընդհանրապես չերևա, պետք է նա իր կարծիքը չհայտնի:

Կներեք, որ էսքանը գրեցի :( Ուղղակի վերջերս էլի էի մի հարցազրույց կարդացել Ակումբում, բայց հազարավոր դրական արձագանքներից հետո մի կերպ ինձ զսպեցի, որ բան չգրեմ :( Էս անգամ չկարողացա:

Բյուր ջան, շնորհակալ եմ, որ ասացիր… Իրականում Արամն ուզում էր հարցազրույց վերցնել, ու ինչ-որ կետում նրա հարցերն ավարտվեցին :) ու ես ոչ որպես հարցազրույց, ասեցի աիր ես հարցեր տամ… Սկզբում մտածում էինք, որ ոչ թե հարցազրույց կլինի սա, այլ ուղղակի մեր մտերմիկ զրույցը, ինչից շատ մասեր էստեղ չկան ;) բայց ստացվեց այն, ինչ ստացվեց :)

Եկեք մի անգամ էլ դուրս գանք ընդունված ստանդարտներից ու ոչ ճիշտ հարցզրույց տեղադրենք, կամ երկու ընկերների զրույցը ընդունենք որպես փոխադարձ հարցազրույց :)

Մի անգամ էլ շնորհակալ եմ, որ գրեցիր :)

Goga
29.08.2008, 17:34
Շատ յուրօրինակ հարցազրույց էր, իսկը ձեր պես:love:love

Արամ
15.09.2009, 19:16
Շատ լավ հարցազրույց էր :love

ars83
22.03.2010, 23:23
Բավականին անհետաքրքիր հարցազրույց էր :nea :oy
Հարցերի մեծամասնությունը ստանդարտ, ոչ ինֆորմատիվ:
Գոնե Արամը կարող էր մի քիչ ավելի հետաքրքիր բաներ հարցնել, քան թե վերջին զանգն ու դպրոցի մեդալը: Արմինեն հետաքրքիր անձնավորություն է (իմ պատկերացմամբ), որի հետ կարելի էր հետաքրքիր թեմաներ շոշափել:
Արմինեի հարցերն Արամին մի փոքր ավելի հետաքրքիր էին, բայց, միևնույն է, էլի բազմակողմանի չէին «շոշափում» նրան: (Նորից ըստ իս) Արամը ոչ ստանդարտ, բավական խորը մարդ է, որի մասին հետաքրքիր կլիներ նոր բաներ իմանալը:

Հ.Գ. Հեսա Արմինեն կասի՝ Արսը ինձ տանել չի կարողանում :D Հակառակը, երկուսիդ էլ շատ լավ եմ «տանում», դրա համար էլ ուզում եմ ավելի հետաքրքիր զրույցներ կարդալ ;)

Dayana
22.03.2010, 23:26
Արս, Արամիկի հետ հարցազրույց վարելը բարդ բան ա :)) Ու բացի այդ, ես ինքս հեչ չէի ուզի մեր եզակի զրույցը հարցազրույցային ֆորմատի բերել, դրա համար էլ երևի ինքս էլ իմ կողմից ավելի անլրջացնում էի զրույցը, բայց քաին որ ի սկզբանե Արամիկը հակված էր հարցազրույց կազմակերպելուն, զրույցը Ակումբում տեղադրվեց ;)

Շնորհակալ եմ կարծիքի համար, բայց մեկ ա, դու ինձ տանել չես կարողանում :))

ars83
22.03.2010, 23:37
Արս, Արամիկի հետ հարցազրույց վարելը բարդ բան ա :)) Ու բացի այդ, ես ինքս հեչ չէի ուզի մեր եզակի զրույցը հարցազրույցային ֆորմատի բերել, դրա համար էլ երևի ինքս էլ իմ կողմից ավելի անլրջացնում էի զրույցը, բայց քաին որ ի սկզբանե Արամիկը հակված էր հարցազրույց կազմակերպելուն, զրույցը Ակումբում տեղադրվեց ;)

Արմինե ջան, ծուռը նստենք, դուզը խոսանք :D և՛ Արամիկը (հեսա շուտով մարդը դիպլոմային ա գրելու, դու ասում ես՝ Արամիկ), և՛ դու տեխնիկական չոր մասնագիտությունների տեր մարդիկ եք :P Մի ձեր նման չոր (ավելին՝ անհամ) մարդ էլ ես եմ: :D Դրա համար էլ ավելի ինֆորմատիվ բան էի ուզում:

Բայց մի բան ասեմ, չքարկոծեք, էլի :D
Ես Kisame-ին շփոթել եմ Վիստոյի հետ :oy Դրա համար սենց ընկերավար տոնով եմ գրել: Ներողություն: Արամի հետ այդքան շատ ծանոթ չեմ: :esim
Բայց դե ավելի լավ, առիթ ա, որ ավելի շատ ուսումնասիրեմ:


Շնորհակալ եմ կարծիքի համար, բայց մեկ ա, դու ինձ տանել չես կարողանում :)) Դե ես ո՞նց կարող եմ օրիորդի հակաճառել: Воспитание не позволяет :))

Արամ
05.04.2010, 14:00
Պահո աչքս լույս, հիմա նենց կայֆա որ ես թեմայում պատասխանում եմ 2 տարի առաջվա փոստ ա....կարդացի շատ բաներ հիշեցի, հիշեցի ինչպես էի այն ժամանակ կյանքին նայում, հիմա ոնց եմ նայում, զարմացա, բայց ինչ կա զարմանալու չհասկացա: Հիշեցի որ 2 տարի առաջ հասարակ ընկերությունը Սեր եմ անվանել, հիշեցի կյանքին ինչ թեթև էի նայում, չէ թեթև չէ անպատասխանատու, հիմա էլ եմ թեթև նայում, բայց որոշ հարցերում արդեն պարտավորված եմ...մարդ կա կմտածի 2 տարում ինչնա փոխվել ...հեհ փոխվելա 2-3 ամսումա փոխվել....ու հետ մարդնել հիմա ես գրառումս կկարդա ;)