PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց. Ո՞վ է «ԴԱՐ» Ակումբի օրինական տերը



Հակոբ Գեւորգյան
28.08.2008, 01:43
Ո՞վ է, կամ ովքե՞ր են, ի՞նչ, կամ ո՞ր Էությունն* է «ԴԱՐ» Ակումբի օրինական տերը։

Ո՞րն է «ԴԱՐ» Ակումբի օրինական տիրոջ իրական կամ փոստային հասցեն։


__________________
Էություն. ինկատի ունենալով անգ. Entity (որը կարող է լինե անձ, անձանց խումբ, սահմանափակ իրավունքներով ընկերություն, միակցություն) օրենսդրային բառը։

Kuk
28.08.2008, 01:46
Ապեր, ստեղ (http://cpanel.host.am/~akumb/showgroups.php) կարդա:

Հակոբ Գեւորգյան
28.08.2008, 01:51
Ապեր, ստեղ (http://cpanel.host.am/~akumb/showgroups.php) կարդա:

Կուկ,

Ձեր գրած հասցեն օգտակար չէր։

Կխնդրեմ օգնել ինձ պարզել իմ տրված հարցերը։

Շնորհակալություն,

Մեղապարտ
28.08.2008, 01:52
Ո՞վ է, կամ ովքե՞ր են, ի՞նչ, կամ ո՞ր Էությունն* է «ԴԱՐ» Ակումբի օրինական տերը։

Ո՞րն է «ԴԱՐ» Ակումբի օրինական տիրոջ իրական կամ փոստային հասցեն։


__________________
Էություն. ինկատի ունենալով անգ. Entity (որը կարող է լինե անձ, անձանց խումբ, սահմանափակ իրավունքներով ընկերություն, միակցություն) օրենսդրային բառը։

Բավականին ճիշտ հարցադրում է, ես նույնպես միանում եմ ,ինձ հարկավոր է իրական հասցեն և հիմնադիրը :B:B

Kuk
28.08.2008, 01:55
Կուկ,

Ձեր գրած հասցեն օգտակար չէր։

Կխնդրեմ օգնել ինձ պարզել իմ տրված հարցերը։

Շնորհակալություն,

Հակոբ Գեւորգյան, հարցրեցիք, թե ով կամ ովքեր են Ակումբի տերերը, ես էլ Ձեզ տվեցի մի էջ, որտեղ գրված էր Ակումբի ողջ ղեկավարության մականունները, դուք փոստային հասցե էիք ուզում, այդ էջն ընձեռում է այդ հնարավորությունը նամակի և/կամ mail-ի միջոցով կապնվել նրանց հետ:



Բավականին ճիշտ հարցադրում է, ես նույնպես միանում եմ ,ինձ հարկավոր է իրական հասցեն և հիմնադիրը :B:B

Վանական եղբայր, ի՞նչ նկատի ունեք «իրական հասցե» ասելով: Եթե կարելի է` փոքր ինչ մանրամասնեք:

NetX
28.08.2008, 01:56
Ցանկանում եք բողոքներ ներկայացնել ավելի բարձր ատյաններ՞ :B

Հակոբ Գեւորգյան
28.08.2008, 02:00
Հակոբ Գեւորգյան, հարցրեցիք, թե ով կամ ովքեր են Ակումբի տերերը, ես էլ Ձեզ տվեցի մի էջ, որտեղ գրված էր Ակումբի ողջ ղեկավարության մականունները, դուք փոստային հասցե էիք ուզում, այդ էջն ընձեռում է այդ հնարավորությունը նամակի և/կամ mail-ի միջոցով կապնվել նրանց հետ:




Վանական եղբայր, ի՞նչ նկատի ունեք «իրական հասցե» ասելով: Եթե կարելի է` փոքր ինչ մանրամասնեք:

Կուկ,

Ես այդ էջը նայեցի, բայց ոչ հասցե գտա, ոչ էլ անձանց անուններ, մականուններից բացի։

Եթե դժվար չէ Ձեզ համար, ապա կարո՞ղ եք այն մեջբերել այստեղ։

Ավելացվել է 4 րոպե անց

Ցանկանում եք բողոքներ ներկայացնել ավելի բարձր ատյաններ՞ :B

Նեթվոռկ.ամ,

Ինչու՞ եք Դուք այդպես կարծում։ :)

Հավատացնում եմ Ձեզ, որ ես բարձրաստիճան ատյաններին չեմ բողոքի. կարիք չկա,

Kuk
28.08.2008, 02:04
Կուկ,

Ես այդ էջը նայեցի, բայց ոչ հասցե գտա, ոչ էլ անձանց անուններ, մականուններից բացի։

Եթե դժվար չէ Ձեզ համար, ապա կարո՞ղ եք այն մեջբերել այստեղ։

Հակոբ, դուք ուզում եք իմանալ նրանց բնակարանի հասցե՞ն: Եթե այո, ապա ես Ձեզ չեմ կարող օգնել այդ հարցում: Ես Ձեզ տվել եմ մի էջ, որի օգնությամբ կարող եք նամակ գրել նրանց և հենց իրենցից ստանալ Ձեր հարցերի պատասխանները, կամ` չստանաք. ես չեմ կարող ասել: Ամեն դեպքում` կկարողանաք գրել նրանց, և կարծում եմ` կպատասխանեն:

Եթե գաղտնիք չի, կասե՞ք, թե ինչու եք հետաքրքրվում նրանց հասցեներով:

Մեղապարտ
28.08.2008, 02:06
Հակոբ Գեւորգյան, հարցրեցիք, թե ով կամ ովքեր են Ակումբի տերերը, ես էլ Ձեզ տվեցի մի էջ, որտեղ գրված էր Ակումբի ողջ ղեկավարության մականունները, դուք փոստային հասցե էիք ուզում, այդ էջն ընձեռում է այդ հնարավորությունը նամակի և/կամ mail-ի միջոցով կապնվել նրանց հետ:




Վանական եղբայր, ի՞նչ նկատի ունեք «իրական հասցե» ասելով: Եթե կարելի է` փոքր ինչ մանրամասնեք:

Այ օրինակ դուք ինձ ցանկանում եք հանձնել եկեղեցու դատին որպես կեղծ Վանականի բայց այն չեք կարողանում անել քանի որ համոզված եք որ հասցե չունեմ :
Կասկածները փարատելու համար դիմում եք ինձ և պահպանելով էտիկետի բոլոր կա նոնները ցանկանում ենք հասկացնել ինձ որ կարիք ունեք իմ հասցեի կամ ինձ հետ անձնական կոնտակտ ունենալու ,բնականաբար եթե ես իրական չեմ ապա նաև չեմ կարող ունենալ իրական հասցե անուն և ազգանուն որն ել հաստատում է Ձեր կասկածները:
Ես ասեցի ամենայն ազնվությամբ, ես ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը ,ովքեր ՞ են իրական տերերը

NetX
28.08.2008, 02:09
Նեթվոռկ.ամ,
Ինչու՞ եք Դուք այդպես կարծում։ :)
Հավատացնում եմ Ձեզ, որ ես բարձրաստիճան ատյաններին չեմ բողոքի. կարիք չկա,

բարձր ատյան ասելով նկատի ունեի հենց սեփականատիրոջը, այլ ոչ թե պետական մարմմինների:)

Kuk
28.08.2008, 02:10
Այ օրինակ դուք ինձ ցանկանում եք հանձնել եկեղեցու դատին որպես կեղծ Վանականի բայց այն չեք կարողանում անել քանի որ համոզված եք որ հասցե չունեմ :
Կասկածները փարատելու համար դիմում եք ինձ և պահպանելով էտիկետի բոլոր կա նոնները ցանկանում ենք հասկացնել ինձ որ կարիք ունեք իմ հասցեի կամ ինձ հետ անձնական կոնտակտ ունենալու ,բնականաբար եթե ես իրական չեմ ապա նաև չեմ կարող ունենալ իրական հասցե անուն և ազգանուն որն ել հաստատում է Ձեր կասկածները:
Ես ասեցի ամենայն ազնվությամբ, ես ցանկանում եմ իմանալ ճշմարտությունը ,ովքեր ՞ են իրական տերերը

Հարգելի Վանական, եթե չեք նկատել կամ չեք հանդիպել համապատասխան թեմայի, ապա ես կարող եմ Ձեզ օգնել. համեցեք այս (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=23649) թեմա և կկարողանաք ռեալում հանդիպել ակումբցիներին, ծանոթանալ նրանց հետ:

Հայկօ
28.08.2008, 02:13
Ես գիտեմ, թե ովքեր են տերերը
Ում ձեռքից են ուտում էս շները,
Ես գիտեմ...
Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը,
Բայց սովից կատաղած են շները
Եվ հիմա
Հենց էնպես չեն հաչում էս շները,
Ուշացրել են մի քիչ նրանց կերը,
Ուշացրել... :lol:

Հ.Գ. Գրառումովս ինչ-որ մեկին վիրավորելու, առավել ևս, քավ լիցի, շուն անվանելու մտադրություն բնավ չունեի և չունեմ: Թեմայի վերբերյալ. եթե ԿԳԲ-ից ու ՖՍԲ-ից չեն, ով ուզում են՝ լինեն:

Մեղապարտ
28.08.2008, 02:15
Հարգելի Վանական, եթե չեք նկատել կամ չեք հանդիպել համապատասխան թեմայի, ապա ես կարող եմ Ձեզ օգնել. համեցեք այս (http://cpanel.host.am/~akumb/showthread.php?t=23649) թեմա և կկարողանաք ռեալում հանդիպել ակումբցիներին, ծանոթանալ նրանց հետ:

Դե գիտեք ինչ, ես կարող եմ նույն ձևով Ձեզ հրավիրել որևէ եկեղեցիական ֆորում և ասել ծանոթացեք .......:think

Հակոբ Գեւորգյան
28.08.2008, 02:16
բարձր ատյան ասելով նկատի ունեի հենց սեփականատիրոջը, այլ ոչ թե պետական մարմմինների:)

Նետվոռկ.ամ,

Կներեք, բայց Ձեր ասածը ոչ մի կերպ օգտակար չէ, եւ չի լրացնում իմ հարցի պատասխանը։

Կխնդրեմ լինել արհեստավարժ, չե՞ որ Դուք էլ եք «ԴԱՐ» Ակումբի Ադմին.

Մեղապարտ
28.08.2008, 02:18
Ես գիտեմ, թե ովքեր են տերերը
Ում ձեռքից են ուտում էս շները,
Ես գիտեմ...
Ու թեև միշտ էլ կուշտ են տերերը,
Բայց սովից կատաղած են շները
Եվ հիմա
Հենց էնպես չեն հաչում էս շները,
Ուշացրել են մի քիչ նրանց կերը,
Ուշացրել... :lol:

Հ.Գ. Գրառումովս ինչ-որ մեկին վիրավորելու, առավել ևս, քավ լիցի, շուն անվանելու մտադրություն բնավ չունեի և չունեմ: Թեմայի վերբերյալ. եթե ԿԳԲ-ից ու ՖՍԲ-ից չեն, ով ուզում են՝ լինեն:
Ապրես հինգ և խաչ :hands

Kuk
28.08.2008, 02:23
Դե գիտեք ինչ, ես կարող եմ նույն ձևով Ձեզ հրավիրել որևէ եկեղեցիական ֆորում և ասել ծանոթացեք .......:think

Վանական, եթե ես ցանկություն հայտնեմ եկեղեցական ֆորումի ղեկավարության հետ ծանոթանալու, և Դուք ինձ տեղեկացնեք նրանց հետ հանդիպելու հնարավոր միջոցների մասին, ես Ձեզնից շնորհակալ կլինեմ: Բայց երբեք չեմ ասի` «դե գիտեք ինչ, ես էլ կարող եմ Ձեզ հրավիրել մեր քուչի բիսեդկա` պիվա խմելու»: Դուք ասացիք, որ ցանկանում եք իմանալ նրանց հասցեները, ես ցույց տվեցի համապատասխան էջը, որի միջոցով Դուք կարող եք նամակագրական կապ հաստատել նրանց հետ, և ավելին` Ձեզ ներկայացրի մի թեմա, որը հնարավորություն է տալիս նրանց հետ իրականում հանդիպելու, այսքանից հետո Դուք ինձ ասում եք` «դե գիտեք ինչ..», մի՞թե դա հարիր է Վանականին:

Chuk
28.08.2008, 02:24
Մոդերատորական: Ակումբի օրինական տերը ես եմ, թեման փակվում է: