PDA

Դիտել ողջ տարբերակը : Խրիմյան Հայրիկ 1820 - 1907



Artgeo
09.11.2006, 09:18
Հիշիր Խրիմյան Հայրիկին մեզ հարիսա կտան եթե շերեփը երկաթից լինի:

Խրիմյան Հայրիկը հայոց պատմության այն բազմաթիվ դեմքերից է, որոնց տեղն ու դերը այդ նույն պատմության մեջ տարբեր ձևով է ընկալվում ու մեկնաբանվում: Շատերը նրանց թերագնահատում են, շատերը գերագնահատում:


Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820 թ. ապրիլի 4 (16)-ին, Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, Լիմ և Կտուց անապատներում ուսանել է գրաբար և հայագիտություն։ Ուշիմ ու հարցասեր պատանին ծրագրում է ուսումնասիրել հայրենի երկիրը, նրա պատմությունը, ներկան, պատրաստվում է կռվելու խավարի ու հետամնացության դեմ: Այս ժողովրդանվեր ծրագիրն իրագործելու երեք ճանապարհ էր նա ճանաչում՝ գրիչ, տպագրության և կենդանի խոսք:

1869 թ. Հայրիկն ընտրվում է Կ. Պոլսի պատրիարք: Հինգ տարի մնաց Պոլսում, ապա հրաժարվեց պատրիարքությունից: «Պիտի դառնամ հայրենիքս, — մի նամակում գրել է նա»: Ծավալելով լուսավորական լայն գործունեություն՝ Խրիմյանն իր դեմ լարեց խավարամիտ հոգևորականներին, որոնք զանազան զրպարտություններ էին տարածում նրա հասցեին:

1878-ին Հայրիկը Բեռլինի վեհաժողովին հայոց կամքը ներկայացնելու մեկնած պատվիրակության ղեկավարն էր: Ականատես լինելով մեծ տերությունների դիվանագիտական աճպարարությանը` նա վերջնականորեն համոզվեց, որ «արևմտյան քաղաքակիրթ աշխարհին մեջ արդարություն հանգուցյա է տիրապես»...

Առաջարկում եմ այս թեմայում խոսել կոնկրետ Խրիմյան Հայրիկի մասին: Դպրոցում ինձ (և համոզված եմ շատերին) սովորացրել են, որ Խրիմյան Հայրիկը մեծ հայրենասեր ու լավ դիվանագետ է եղել, սակայն... Մեծանալով ու ուսումնասիրելով այդ հանրահայտ շերեփի պատմությունը եկել եմ այն եզրահանգման, որ դա իրականությանը այնքան էլ չի համապատասխանում: Միգուցե նա եղել է մեծ հայրենասեր, սակայն դիվանագե՞տ... Ներեցեք, այս մարդը չի կարողացել ճիշտ ժամանակին, ճիշտ քայլեր կատարել, ճիշտ ձևով գործել, այլ դրա փոխարեն ընդամենը բողոքել ու «լացել» է, թե որքան է կյանքը անարդար:

StrangeLittleGirl
09.11.2006, 10:25
Ես ինքս ավարտել եմ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցը, որը հենց ինքը՝ Խրիմյան Հայրիկն է եղել: Ի դեպ, այն Երևանի ամենահին դպրոցներից է. այս տարի 100-ամյակն էր նշում: Ես դեմ չեմ, նա շատ լավ մարդ է եղել, լիքը լավ գործեր է արել (հենց թեկուզ մեր դպրոցի հիմնումը), երևի գերեզմանի մեջ էլ հիմա շուռ է գալիս, որ իմանում է, թե ինչ վիճակում է երբեմնի հրաշալի կրթօջախը: Բայց նա մի թերություն ուներ. քաղաքականությունից բան չէր հասկանում:

*K*A*T*U*
16.01.2007, 16:29
Չթերագնահատելով այս գործչի լավագույն հատկանիշներն ու առաքինությունները` նշեմ, որ դիվանագիտության մեջ հաջողության հասնելու համար նրան խանգարում էր զգացմունքայնությունը: Նրա բնութագրմամբ "լացի ու տառապանքի" լեզվով կարելի էր ինչ-որ բանի հասնել եվրոպական դիվանագիտության գայլերի մոտ, բայց, ցավոք, քաղաքականության մեջ գործում է իրատեսությունը, այլ ոչ զգացմունքները:
Նա եղել է շատ հայրենասեր, բայց ոչ դիվանագետ…

Պանդուխտ
22.03.2007, 21:06
Ի՞նչ դիւանագիտութեան մասին կարելի է խօսք դարձնել երբ ինքը, մի պետութեան, իմա՝ ոյժի ներկայացուցիչը չէր,այլ խեղճացած ստրկացած ժողովուրդի մը ներկայացուցիչը: